Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

37

ԽԱՉՔԱՐԻ ԱՌԱՋ

Կեսգիշերին սանդուղքներով վեր ելնելիս Մախլուտոն նկատեց մի տղամարդու, որ մի փոքրիկ խաչքարի առաջ ծունկի իջած, ձեռքերը կրծքին աղոթում էր ճրագի աղոտ լույսի տակ։

Դիմագծերը կարծես գերմանացու լինեին։ Երեսին սպի կար։

Մեհմեդ էֆենդին էր։

Աստված իմ, ինչպիսի՜ ահավոր կերպարանափոխությունների է ենթարկվում մարդ էակը այս կարճատև երազային կյանքում։ Դա այն միևնույն տղամարդն էր, որ ճըրագը ձեռքին առաջնորդել էր իրեն դեպի «Ղարիբ Մշեցի» պան դոկը ։ Մթության մեջ չէր կարողացել նրա դիմագծերը որսալ։

Ւսկ ձայնը փոխված էր։

Մեհմեդ էֆենդին խաչքարի առաջ և այն էլ որտե՞ղ, հեռավոր Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նույնիսկ հագուստն էր փոխված։

Նա այժմ հագած էր իր գիշերային սև զգեստը և կարծես ձուլվել էր այդ սևացած փոքրիկ խաչքարին։ Դեպի վեր ուղղված անմեղ նայվածքը և ձեռքերի խոնարհ ծալվածքը կըրծքի վրա այնպիսի արտահայտություն ունեին, կարծես Քրիստոսն էր աղոթում մ հնության մեջ։ Միայն այդ ծնկաչոք վիճակը բավական էր իր բոլոր մեղքերը քավելու, եթե արդարև մեղք ուներ գործած։ նա բոլորովին նման չէր այն մարդուն, որ Բաղեշի արգելանոցի թախտին ծալապատիկ նստած հավատափոխության գիմում էր գրում սուլթանին։ Այժմ նա մոլեգին ճիգով քանդում, ջնջում էր շատ տարիներ առաջ գործած հանցանքը, եռանդով աշխատում էր մոտենալ այն լուսավոր կետին, որից հեռացել էր։ Ճգնում էր վերագտնել իր խախտված հավատքի սյուները։

Շատ փոթորիկներ էին անցել Մեհմեդ էֆենդու գլխով։ նրա վզից անհետացել էր սպիտակ սավանը, այտերից՝ կարմրությունը։ Դիմագծերը ավելի նուրբ էին ու բարի։ Առաջվա պես, սակայն, թիկնեղ էր, կուրծքը դուրս ցցված և գլուխը բարձր։ Եվ խոնարհվել էր այդ հսկա մարդը վերասլաց կոթողի տեսք ունեցող մի խաչքարի առաջ ու եռանդագին աղոթում էր գիշերային լռության մեջ։

Ինչե՜ր չէր արել նա ի սեր իր ժողովրդի։ Ուրացել էր իր հավատքը և իբրև քողարկված ֆիդայի թափանցել էր սուլթանի բերդը։ Համոզված էր, որ եթե ինքը այդ բերդի դուռը ներսից բաց չանի, հեղեղն անգամ անզոր կլինի դրսից քանդել այդ անիծյալ ուժը։ Անկեղծորեն օգնել էր ֆիդայիներին, կանգ չառնելով ոչ մի միջոցի առաջ։ նույնիսկ վանքի կռվին ներկայանալով իբրև սուլթանի բանագնաց, նա իր ատրճանակը թողել էր «պետքարանում», որ Գևորգ Չաուշը զինվի նրանով։

Սահմանադրությունից հետո Մեհմեդ էֆենդին բոլորովին հիասթափվեց։ Հուրիաթը, ըստ նրա, եկել էր դժողք դարձնելու ժողովուրդների կյանքը։ նա գտնում էր, որ Հուրիաթի հռչակած ազատության, հավասարության և եղբայրության կոչերը կեղծ էին, և այն պատվանշանները, որ ինքը մինչև սահմանադրությունը հպարտությամբ կրում էր իր վրա, սահմանադրությունից հետո փուշ էին դարձել իր համար։ Հին և նոր կարգերի տարբերությունը այն էր, ասում էր Մեհմեդ էֆենդին, որ հին կարգերի ժամանակ հայ ֆիդայիները խիստ աչալուրջ էին և զինված կռվում էին սուլթանի բռնակալության դեմ, իսկ նորի ժամանակ նրանք զենքերը վայր դրեցին և հարբած քնած են։

Մեհմեդ էֆենդին մեկն էր նրանցից, որ գաղտնաբար խորհուրդ էր տալիս հայդուկներին զենքերը վայր չդնել, չզինաթափվել։ Քարոզում էր, որ արթուն մնան, վերջնականապես համոզվելով, որ Հուրիաթը մի միջոց էր մոլորեցնելու և ազգովին գլխատելու հայ ժողովրդին։

Սահմանադրության շրջանում Մեհմեդ Խալըթը մի քանի տարի պաշտոնավարեց Վանում։ Ամուսնացավ Անգին անունով մի հայ կնոջ հետ, որից անեցավ յոթ զավակ։ Այդ երեխաները մեծացան և սկսեցին հարցնել իրենց հորը, թե իրենք ինչ ազգի ծնունդ են։ Հայրը անհարմար կացության մեջ ընկնելով նրանց ուղարկում էր իրենց մոր մոտ իմանալու այդ հարցի պատասխանը։ Հետզհետե գիտակցելով, որ իրենք հայ են, բայց թուրքական դպրոց են գնում և իրենցից ոմանք օտար անուններ են կրում, խմբովին ըմբոստացան հավատափոխ հոր դեմ։ Նրանք փշրեցին իրենց դռան օտարագիր ցուցանակը և տեղը հայերենը դրեցին։ Տանը խոսակցական լեզուն հայտարարեցին հայերենը։ Իրենց ֆեսերն ու հագուստը դեն շպրտելով, հագան հայկական տարազ։ Միայն հայրն էր դիմադրում տակավին իր գլխի վրա պահելով կարմիր ֆեսը։

Մի օր Մեհմեդի որդիներից մեկը՝ Ալին, կարդացել էր անգլիական պաշտոնական մի տեղեկագիր,

Նրանք, ասված էր այդ տեղեկագրում, միայն առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սպանել են երկու միլիոն հայ, կործանել են կես միլիոն տուն ու ապարանք և պատմական հուշարձան, երկու հարյուր երեք վանք ու ճեմարան և երկու հազար հիսուն եկեղեցի, իսպառ անապատ դարձնելով երեք հազարամյա շեն մի երկիր…։

Եվ այդքանից հետո դու դեռ համարձակվում ես ծառայե՞լ այդ բարբարոսներին և կարմիր ֆե՞ս կրել գլխիդ, զայրացած գոչել էր Ալին հարձակվելով հոր վրա։

Իզուր փորձեց հայրը որդիներին համոզել, որ ինքը այդ ծառայությունը հանձն է առել հայերին օգնելու նպատակով, որ ինքը եղել է ծպտված ֆիդայի։

Մեհմեդ էֆենդին իր զավակներից վախենալով որոշեց փախչել արտասահման։ Բայց խիղճը տանջում էր իրեն։ Ինչպե՞ս ազատվել նրանց հետապնդումից, ինչպե՞ս դուրս գալ այդ անելանելի վիճակից։ Այդ մտմտուքի և հոգեկան խռովքի ժամանակ նրա պաշտոնը բարձրացրին և Վանից տեղափոխեցին Հալեպ, ապա Դամասկոս։

Առաջին աշխարհամարտի վերջում իր ավագ որդին կանչվեց բանակ և անգլիացիների դեմ կռվելով սպանվեց Եգիպտոսի ճակատում։ Հայ տարագիրներին ցույց տված օժանդակության համար Մեհմեդ էֆենդին երիտասարդ թուրքերի իշխանավորների կողմից կասկածի տակ առնվեց և իբրև դաշնակից տերությունների աջակից, անգլիացիների օգնությամբ տեղափոխվեց Պոլիս։ Պոլսում Մեհմեդ էֆենդին հայոց առաջնորդ Զավեն պատրիարքի միջոցով մկրտել տվեց իր զավակներին։ Իր աղջիկներից մեկին, որ ամուսնացած էր թուրք սպայի հետ, ապահարզանով բաժանել տվեց և մի հայ գործավորի հետ ամուսնացնելով, և ապա մնացած բոլորին էլ Պոլսից հանելով ուղարկեց ոմանց Պարսկաստան, ոմանց էլ՝ Ֆրանսիա։

Շուտով Մեհմեդ էֆենդու կինը մեռավ Պոլսում, իսկ ինքը բոլորովին լքված ու միայնակ մնալով, մի քանի տարի անց Պոլսից ընդմիշտ տեղափոխվեց Ամերիկա և աշխատանքի մըտավ «Ղարիբ Մշեցի» պանդոկի տնօրեն պարոն Լևոնի մոտ։ Միառժամանակ նա գրեթե ծպտված էր ապրում Ֆրեզնոյում, իբրև պարոն Ավետիս։ Սակայն պարոն Լևոնը տեղեկանալով Մեհմեդ էֆենդու պատմությանը և հոգեկան տառապանքներին, նրան մի առանձին սենյակ հատկացրեց պանդոկի մեջ, ականատես դառնալով իր ծերացած հայրենակցի վերածնության տենդագին ճիգերին։

Իրեն հատկացված այդ խուցի մեջ, որ գտնվում էր սանդուղների տակ, Մեհմեդ էֆենդին հաստատել էր մի հին խաչքար։ Ո՞ր քարգործ վարպետի կերտածն էր և որտեղի՞ց էր բերված՝ հայտնի չէր։ Ձեռք էր բերել նաև մի աղոթագիրք։ Հավատացնում էր, որ դա Կարմիր իրիցու տան տոհմական ավետարանն էր, որի վրա հայդուկներ էին երդվել։ Մեջտեղի թերթերից մեկի ճակատին գրված էր՝ «Բարով արժանանաք կարմիր գնդակի հրեղեն համբույրին»։ Ինքը, պանդոկի տնօրեն պարոն Լևոնը չէր հավատում ոչ աստծո գոյությանը և ոչ էլ խաչի ու ավետարանի զորությանը, բայց չէր խանգարում, եթե մեկը հավատքով փարված էր դրանց և անկեղծ ապաշխարանքով ուզում էր շտկել իր խոշտանգված հոգին։

Մեհմեդը իսպառ քաշվել էր քաղաքականությունից և զբաղված էր միայն դրանով։ Ամեն երեկո, քնելուց առաջ նա ծունկի իջնելով պատի մեջ ագուցված խաչքարի առաջ և ավետարանը բաց անելով, սկսում էր աղոթել։ «Ես աշխարհի ամենադժբախտ մարդն եմ, ասում էր Մեհմեդ էֆենդին, որովհետև ես կորցրի ամեն ինչ. և առողջություն, և զավակներ, և՛ կին, և՛ մնացի բոլորովին մենակ։ Ես վանքից ելած եմ և մեջիտի մեջ էլ տեղ չունեմ։ Բայց ես միաժամանակ ամենաազատ մարդն եմ, բոլորովին ազատ, քանի որ իմ տե՛րը ոչ այլ ոք է, քան իմ ներքին մարդը։ Ինձ ուժը հարկադրեց դուրս ելնել շիտակ ճանապարհից։ Թեև գիտեմ, օգուտ չունի նորից այդ ճանապարհին դառնալը, որովհետև շատ ուշ է, բայց կուզեմ մխիթարել իմ ներքին մարդը և նվազեցնել ատելությունը իմ անձի հանդեպ»։ Եվ ամեն անգամ իր աղոթքն ավարտում էր այսպես. «Դառնամ աղոթարան սուրբ էջմիածին, աստված, երկինք, գետինք ես հայ եմ»։

Ավետարանի և խաչքարի կողքին էր դրված այն կանթեղը, որով նա գրեթե ամեն երեկո գնում էր հոգնած, մոլորված հայ տարագիրներ որոնելու պանդոկի շրջակայքի ամայի տարածություններում։

Ոչ ոք չէր այցելում Մեհմեդ էֆենդու այդ առանձնարանը, որ ներքուստ մի փոքրիկ մատուռի տպավորություն էր թողնում։ Այդտեղ էր քնում, պատի երկայնքով դրված ցածլիկ թախտի վրա։ Այդտեղ էր ճաշում, այդտեղ էր խմում իր սուրճը։ Այդտեղ էր աղոթում ու ապաշխարհում, հեռու աշխարհի աղմկալի առօրյայից։ նորանոր սուլթաններ ու թագավորներ հերթով ելնում ու իջնում էին իրենց գահերից։ Մի բռնապետ հաջորդում էր մյուսին, իսկ նա անհաղորդ այդ ամենին շարունակում էր վառել դեղին մոմերը խաչքարի առաջ։

Մի հին սևացած խաչքար։ Կառչել էր դրան ու պոկ չէր գալիս։ Այդ էր դարձել այժմ իր հավատքի և հույսի միակ հենարանը։ Երազի պես իր աչքերի առջևով գալիս անցնում էին Մանազկերտի Իկնա գյուղի պատկերները, իր ծննդավայրի ոսկեղեն օրերի թովիչ տեսարանները, երբ ինքը երիտասարդ վարժապետ էր պարոն Ավետիս անունով։

Հիշում էր և ուշագնաց ընկնում խորանին, իր արցունքով հանգցնելով մաշված խաչքարի առաջ առկայծող դեղնամոմերը։

ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿԸ

Հետևելով Անդրանիկի օրինակին, Մախլուտոն նույնպես որոշեց զբաղվել արհեստով։ Նա Ֆրեզնոյում բաց արեց սոլկարի արհեստանոց։ Առաջին անգամ նա այդ արհեստը բանեցրել էր Սասունում, նորոգելով Շապինանդի ոտնամանները։ Այնուհետև դեպքից–դեպք օգնել էր հայդուկներին՝ նրանց ոտնամանները կարկատելով։ Կոշկակարությունը միառժամանակ օգտակար եղավ նրա համար։ Ապա կարճ ժամանակով Մախլուտոն մի սրճարան բացեց Լոս–Անջելոսում։ Սակայն շուտով հայրենակցական մի միություն, որ հիմնադրվել էր 1917 թվականին, Ֆրեզնոյի իր մասնաճյուղի միջոցով Մախլուտոյին նշանակեց միության կենտրոնական վարչության նախագահ։ Այդ միության նպատակն էր օգնել գաղթաշխարհի կարիքավոր տարոնցիներին և զարկ տալ նրանց կրթական ու տընտեսական վերելքին։

1926 թվականի նոյեմբերին, Մախլուտոն Անդրանիկին անակնկալի բերելով, մեծ հանդիսավորությամբ նշեց Վանքի կռվի 25–ամյակը։ Իր պատասխան խոսքում Անդրանիկը մանրամասն նկարագրեց այդ պատմական կռիվը և այդ կռվում զոհված իր ֆիդայիներին հիշելով՝ դառնորեն լաց եղավ։

Խոսքն ու զրույցը վանքի դեպքերի վրայով հասավ Հայաստանի հանրապետության հետ ունեցած վեճին։

Ես, ասաց զորավարը, հեռացա Արարատյան հանրապետությունից, որպեսզի մասնակից չլինեմ այն անմիտ և անպատվաբեր գործունեությանը, որին նվիրվեցին նրա վարիչները առաջին իսկ օրից։ Մի շենք շինելու համար հմուտ ճարտարապետներ են պետք։ Դաշնակ հանրապետությունը վիժեցավ, որովհետև անոր ղեկավարները այդ շենքի հիմքը դրին օդի մեջ, փոխանակ հաստատուն գետնի վրա դնելու։

Մի գիշեր Մախլուտոն շտապ կանչվեց ծովափ։ Կալիֆոռնիայի Չիքո կոչվող ջերմուկներից մեկում մեռնում էր Անդրանիկը։

Եկա՞ր, Մախլուտո, ասաց զորավարը նրա գլուխը գրկելով։ Ես իմ ամբողջ կյանքում Բրաբիոն ծաղիկը փընտրեցի աշխարհում։ Ես էլ, դու էլ այդ ծաղկի ետևից գնացինք։

Խենթ էինք և խենթի երազ ունեինք։ Ոչ ոք դեռ չի գտել այդ ծաղիկը։ Ասում են այդպիսի ծաղիկ չկա։ Բայց եղան մարդիկ, որ մեզնից շուտ գտան դեպի այդ ծաղիկը տանող շիտակ ճամփան։ Մենք սխալ կողմից փնտրտուքի ելանք և մոլորվեցինք քերծերում։

Ի՜նչ ծանր էր այն օրը, երբ ինքը իր զինվորներով գնդապետ Գիբոնի հետ ոտք դրեց բրիտանական փոխադրանավի վրա։

Այդ լուսաբացին երկու բարձրագոչ սուլիչ հնչեց։ Մեկը գոռաց դեպի Եվրոպա, այդ իրենց ռազմանավն էր, որ շարժվում էր արևմուտք, իսկ մյուսը Բաթումից դեպի արևելք մեկնող շոգեկառքն էր, որ իր զինվորներին ու սպաներին տանում էր դեպի հարավ, դեպի Հայաստան։ Ինքը ռազմանավի տախտակամածից ձեռքերը կրծքին ծալած երկար-երկար նայեց դեպի Հայաստան սլացող այդ շոգեկառքի ետևից, որի մեջ էր նաև իր հին հայդուկ Հաջի Գևոն՝ սուլոցը շուրթերին։ Դեռ երբեք նա այդքան տխուր չէր սուլել իր հռչակավոր լոլոն։

Եվրոպա մեկնող փոխադրանավը լիքն էր Պարսկաստանից հայրենիք վերադարձող անգլիացի զինվորներով։ Նավի տախտակամածի մի անկյունում օտար համազգեստներով և անծանոթ ու օտար լեզվով խոսող զինվորականների մի խումբ կար։ Այդ իրենք էին՝ հայերը։ Հաղթել էին դաշնակիցները և անգլիացի զինվորները տուն էին դառնում տոնական տրամադրությամբ։ Գոհ էր և դաշնակից հրամանատարության ներկայացուցիչ գնդապետ Գիբոնը։

Այդ այն երջանիկ օրն էր, որ անգլիացի զինվորները երազել էին օտար երկնքների տակ մղած կռիվների միջոցին։ Նըրանց համար հաղթության ու խաղաղության տոնախմբությունները իմաստ ունեին։ Իսկ հայերի խմբի համար դա վերադարձ չէր դեպի հայրենիք։ Հայերը նրանց համեմատությամբ աքսորյալներ էին, որոնց տեսողության առաջ կար սրախողխող մի երկիր։ Իրենք այդ մարդկանց հետ կողք-կողքի քաջաբար կռվել էին թշնամու դեմ, բայց այժմ օտարականներ էին նրանց միջավայրում։ Դաշնակիցներից հուսախաբ, լքված օտարականներ։

Անդրանիկը ակամա հիշեց իր հայ կամավորներից մեկին, որին նա իր համար ընդմիշտ կորած էր համարում։ Բոլոր հերոսական դեմքերը չքացան իր տեսադաշտից, իսկ այդ մեկը վերջին պահին եկավ և համառորեն կանգնեց իր աչքերի առաջ։

Գլուխը վիրակապված էր, ձեռքը վիրակապով վզից կախ։ Թավրիզեցի էր, անունը Հայկ։ Ձմեռ էր ու ձյուն։ Դութա՞ղն էր, Մու՞շն էր արդյոք, չկարողացավ ստույգ որոշել։ Գուցե Բաղեշն էր կամ Ռահվե–Դուրանը։ Բասենն էր գուցե։ Հայկ Բժշկյանը մի անգամ եկավ իր մոտ և զայրացած ասաց. «Խաբված ենք, մեծ հայդուկ, դառնորեն, անխղճորեն խաբված ենք։ Բոլորս միասին ազգովին խաբված ենք»։ Ասաց ու ծանր քայլերով հեռացավ։ Երկար ժամանակ ձյուների վրա լսվում էր նրա ոտնաձայնը, երևում էր խռոված կամավորի բեկբեկուն ստվերը։

Անդրանիկը այլևս չտեսավ նրան։

Բժշկյանը ատելությամբ լցված ցարական կարգերի հանդեպ, այդ օրվանից կտրուկ շրջադարձ կատարեց դեպի հեղափոխություն, կամավորական մարտիկի իր տոկուն կամքը կոփելով ռուսական հեղափոխության կարմիր հրդեհի մեջ, այդ հրդեհի բոցերի մեջ տեսնելով Հայաստանի և ամբողջ աշխարհի ազատագրության արշալույսը։ Բժշկյանը կազմակերպեց իր Երկաթե դիվիզիան, պայքարի ելնելով հեղափոխության թշնամիների դեմ, դոփելով լայնածավալ Ռուսաստանի մի ծայրից մյուսը։ Նա դարձավ հեղափոխական բանակի հրամանատար, իսկ այնուհետև նշանակվեց Սովետական Հայաստանի ռազմական կոմիսար։ Նրա ետևից գնացին Սարդարապատի և Բաշ–Ապարանի ճակատամարտին մասնակցած շատ հայ մարտիկներ և Հայաստանում աճող զինվորական նոր սերունդը։ Իսկ ի՞նքը։ Ինքը մնաց իր հայդուկների, իր կամավորական և երկրապահ գնդերի, իր հայկական առանձին հարվածող զորամասի հետ, վերջին պահին հարկադրական բնակավայր ընտրելով հեռավոր Կալիֆոռնիան։

Թավրիզեցի խիզախ կամավորը այդ ժամանակ մի հասարակ դասալիք թվաց իրեն, ապազգայնացած մի զինվոր։ Այդպես թվացին բոլոր նրանք, որ նեցուկ չեղան իրեն։ Այդ նույն զինվորն այժմ կանգնած էր իր առաջ գեղադեմ ու բարձրահասակ, ճակատով հստակ և ընթացքով հաստատ։ Այո, գուցե այդ էր իսկապես ուրիշ ճանապարհը։ Այդ էր դեպի Բրաբիոն ծաղիկը տանող միակ վստահելի ուղին։

Մախլուտո, մի փոքրիկ գեղեցիկ երկիր է փթթում Արաքսի ափին։ Իմ դժվարագյուտ ծաղիկը այդ է և նրան են վերջին պահին իմ աչքերն ուղղված, ասաց մահամերձը։ Կուզեմ, որ այդ կարմիր ծաղիկը բարգավաճի ու զորանա։ Պետք է ուժ տալ ներկա Հայաստանին։ Նա է մեր ապագա հույսերի խարիսխը։

Իմ կյանքի ամենաուրախ պահը այն է եղել, շարունակեց Շապինանդը, երբ Առաքելոց վանքի մեջ մի բուռ հայդուկներով կռվում էինք սուլթան Համիդի կանոնավոր զորքի դեմ, մեկ էլ այն, երբ ֆիդայի քահանան զենքը ձեռքին կանգնած էր Գևորգ Չաուշի և իմ կողքին, և մշեցի հայ կանայք մեզ համար դիրքեր էին փորում վանքի պարիսպների մոտ։ Իմ ամենատխուր պահը այն էր, երբ Գևորգի մահվան բոթը առա։ Իմ երկրորդ սև օրը այն էր, երբ հայրենիքից հեռու, Բերդաքաղաքի անկման լուրը բերին ինձ։ Բոլորին ասել եմ ու դարձյալ կկրկնեմ. երբ իրիկունը գլուխներդ բարձին կդնեք, որ քնանաք, մի քիչ մտածեք ձեր ազգի մասին, այնուհետև մտածեք ձեր հարևանի մասին հայ լինի նա, թուրք լինի, վրացի լինի, ով կուզի լինի, և բարի մտածեք։

Փոքր–ինչ շունչ առնելով ավելացրեց,

Երկու բան սիրեցի աշխարհում որբ մանուկն ու թըշվառները։ Եթե իմ ժողովուրդը կուզի իմ ՛մահից հետո պատիվ անել ինձ, ես իմ արձանը չեմ ուզեր, փառավոր թաղում չեմ ուզեր, թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ հիմնի մի ուսումնարան հայ մանուկների համար։

Վերջին խոսքը եղավ՝ մահս չեմ հոգար, այլ գործս, որ կիսատ մնաց։

Լուսադեմին Շապինանդը չկար։

Նրա մարմինը զմրսեցին և մահից ութ օր վերջը փոխադրեցին հայոց եկեղեցին։ Հաջորդ օրը տարան թաղելու։ Դագաղի առջևից ընթանում էր մի նժույգ՝ թամբին զինվորի համազգեստ և հրացան։ Երբ թափորը հասավ «Արարատյան գերեզմանատուն», հայ երիտասարդները վերևից ինքնաթիռով վարդեր շաղ տվին նրա դագաղին։ Բայց դագաղը հողը չդրին, այլ վերցրին ու կրկին եկեղեցի տարան։

Չորս ամիս հետո, Ֆրեզնոյի հայերը Սան–ֆրանցիսկոյի ֆրանսիական հյուպատոսի միջոցով բախեցին Փարիզի դուռը։ Անդրանիկը «Պատվո լեգիոն» շքանշանով պարգևատրված էր ֆրանսիական կառավարության կողմից և Փարիզը նրան տեղ տվեց իր հերոսների պանթեոնում՝ Կոմունարների պատի մոտ։

Ու 1928 թվականի հունվարի 8-ին հայերը Ֆրեզնոյից ճամփա ելան դեպի Փարիզ իրենց հետ տանելով ազգային հերոսի դին։

Դրեցին հյուսված դամ բանի մեջ ու տարան։ Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր Էին շտապել Փարիզ հուղարկավորությանը մասնակցելու։ ներկա Էին նաև եվրոպական դաշնակից պետությունների զինվորական պատվիրակությունները։ Դիակառքի մոտով գլխահակ քայլում Էր զորավար Մախլուտոն զինակից հայդուկների խմբով։ Մախլուտոյից անբաժան ընթանում Էր Ղարիբը Սոսե մայրիկի ձիու առջևից գնացող զինվորը։ Ետևից համընթաց քայլում Էին բարձրաստիճան հայ և օտարազգի զինվորականներ, ֆըրանսիացի զորավարներ, հայ և բուլղար զինվորներ, Մարսելում, Լիոնում և Փարիզում ապրող հին կամավորներ։

Աֆրիկայից եկել Էր «Յա Մարաթուկ» հարգոն, որ Անդրանիկի շինած աթոռներից մեկը Ամերիկայից հասցրել Էր Գանայի Ակրա քաղաքը։

Գիբոնն Էլ այնտեղ Էր, Զանգեզուրի լեռներում սառած անգլիացի գնդապետը։ Մոռանալով Անդրանիկի պատիժը, ծերունի զինվորականը բրիտանական իր դղյակից հասել Էր Փարիզ, իր հետ բերելով «Սպիտակ ձիավոր» գիրքը, որի մեջ նկարագրել Էր զորավար Անդրանիկի և նրա բանակի հաղթական երթը Գորիսից մինչև Էջմիածին։ «Այդ մարդը բոլորովին տարբեր Էր մինչև այն ատեն Կովկասի մեջ իմ տեսած բոլոր մարդկանցից, գրել էր նա իր գրքում։ Անդրանիկի մեջ մի տեսակ մագնիսականություն կար, որ ամեն բան դեպի իրեն կքաշեր, ու ես առաջին իսկ հանդիպումից նրա ցանցերի մեջ բռնված Էի։ Նրա զորքերը առաջին իրական զորքերն Էին, որ ես երբևիցե տեսած կամ։ Չափազանցություն չպիտի լինի երբեք ասել, թե առաջին աշխարհամարտը ավելի Հերոսական, ավելի դրամատիկ և ավելի Հատկանշական մի անձնավորություն է ատադրած, քան այս Հայոց զորավարը»։

Հուղարկավորներից բոլորովին առանձին և գլուխը կախ մի մարդ էր քայլում, որ այս տխուր առիթով եկել էր Ֆրանսիա։ Դա Մեհմեդ էֆենդին էր։ Մի քանի անգամ նա փորձ արեց մոտենալ դագաղակիրներին, բայց ձեռքը մնաց օդի մեջ։ Դադաղը նրա մատն երին քսվելով բարձրացավ վեր, ավելի վեր. կարծես թռչում էր երկինք։ Նույնիսկ մահվան գրկում Շապինանդը անհասանելի բարձրության մեջ էր։ Նա ծնվել էր արծվային թռիչքների համար և հանգչում էր իբրև արծիվ բարձրության վրա։

Դագաղը ուսամբարձ Հասավ Պեր Լաշեզ և Մախլուտոյի դամբանականի և ֆիդայիների պատվո Համազարկի տակ իջավ գերեզման։

Ֆրանսիան նույնպես պատվո Համազարկ տվեց։ Անդրանիկի մահից հետո Մախլուտոն առմիշտ թողեց Լոս–Անջելոսն ու «Ղարիբ Մշեցի» պանդոկը և հաստատվեց Փարիզում։ Եվ այնուհետև նա երկար տարիներ չբաժանվեց ոչ Ֆրանսիայից, ոչ էլ իր սիրած հայդուկապետի գերեզմանից։ Շատ մեծանուն քաջերի միջով անցավ, բայց Անդրանիկի պես քաջի և հայրենասերի այլևս չհանդիպեց։ Շատ վայրեր թափառեց, շատ քաղաքներ տեսավ, բայց մի քաղաք մնաց նրա սրտում և նրա աչքերի առաջ Մ ուշը։

Տեսավ շատ գեղեցիկ դաշտեր, ծաղկավետ Հովիտներ, բայց մի դաշտ մնաց նրա Հայացքի տակ՝ Մշո դաշտը և մեն-մի ծաղիկ՝ դժվարագյուտ ու անհասանելի՝ Երկիր Հայաստան։ Ու կարոտելով կարոտեց նա այդ բրաբիոն ծաղիկը և ծերանալով մաշվեց նրա կարոտից։

ԿԱՊՈՒՅՏ ՆԺՈՒՅԳԻ ՎԱԽՃԱՆԸ

«Ղարիբ Մշեցի» պանդոկի տնօրեն պարոն Լևոնը գրեթե մենակ մնաց Ֆրեզնոյում։ Հայեր շատ կային այնտեղ։ ՛Նրանք դարձյալ Հավաքվում էին իր պանդոկը։ նվագախումբը առաջվա պես թնդում էր և Մեհմեդ էֆենդին դարձյալ լուսարձակը ձեռքին գնում էր հայ պանդուխտներին և անտուն ուղևորներին պանդոկի ճանապարհը ցույց տալու։ Ծերացել էր Մեհմեդ էֆենդին։

Երկրորդ ամիսն էր, որ նրան մի ուրիշ պարտականություն էլ էր հանձնված։ Զորավարը մահից առաջ իր սուրը ուղարկել էր Սովետական Հայաստանի պատմական թանգարանը, իսկ ձին նվիրել էր պարոն Լևոնին։ Պանդոկի տնօրենը Ասլանի խնամքը դրել էր Մեհմեդ էֆենդու վրա։ Ամեն առավոտ ծերունի Մեհմեդը քերիչով և սառը ջրով լվանում էր Ասլանին, թիմարում էր և կերակրում։ Եվ շատ զբոսաշրջիկներ պարոն Լևոնի պանդոկն էին գալիս այղ առասպելական նըժույգին տեսնելու։ Պատմում էին, որ այդ ձիու թամբի տակ նշմարվում էին Մոսե Իմոյի աջ ձեռքի Հետքերը։ Բայց Մոսե Ւմոն փոխանակ ձեռքը երեք անգամ զարկելու Ասլանի մեջքին, ինչպես թելադրել էր Պայթող Աղբյուրի Հրեղեն ձին, սխալմամբ երկու անգամ էր դրոշմ ել և Ասլանը այդ սխալից իբրև թե ենթակա էր շուտափույթ մահվան։ Առանց այղ էլ նա սովորական ձիերից երկար էր ապրել։

Առաջին տարիներին այնքան փոթորկային էր դարձել ասորի ցեղապետի մտրուկը, որ Կայծակ Անդրեասը ՌահվեԴուրանում հազիվ էր կարողացել զսպել նրան երկու սանձ դնելով բերանին։ նույնիսկ այդ վիճակում ձին շատ ուժեղ էր խածել նրա թևը։ Անդրեասը Դիլմանի և Բաղեշի ճակատամարտի ժամանակ ցավալիորեն նկատել էր, որ իսկապես մի ինչ-որ ճակատագրական սխալմունք էր կատարված այդ նժույգի հետ, որը և արագացնելու էր նրա անկումը։ Հին հայդուկը մտածում էր, որ եթե Մոսե Ւմոն իր ձեռքը երեք անգամ դաճած լիներ ձիու կողամեջքին, Ասլանը կարող էր բոլորովին անմատչելի դառնալ մարդ արարածի Համար, խորտակելով բոլոր սանձերը և թռչելով դեպի երկինք։

Ֆրանսիայից մի երևելի քանդակագործ էր եկել Ամերիկա։ նա խնդրել էր, որ զորավարի ձին բերվի ծովափ՝ Հայդուկ ձիավորի քանդակը կերտելու Համար։ Այդ քարե Հեծյալը դրվելու էր Պեր Լաշեզում Շապինանդի դամբարանին։ Պարոն Լևոնը Մեհմեդ էֆենդուն կարգադրեց զորավարի ձին երկու օրով ծովափ տանել։

Ծովափը Լոս–Անջելոսի մոտ էր։

Ֆրանսիացին Ասլանին թեքությամբ կանգնեցրեց մի հսկա ապառաժի՝ գլուխը դեպի ծովը, և ոգևորությամբ գործի անցավ։ Օվկիանոսի մուգ նարնջագույն ալիքները շառաչյունով գալիս զարկվում էին ժայռերին և սպիտակ փրփուրների վերածվելով, աղմկալի ետ դառնալով փլվում էին ետևից եկող կապույտ ալիքների վրա։

Իրիկնադեմին, երբ ֆրանսիացին ավարտել էր ձիու քանդակը քարե հեծյալով, Ասլանը հանկարծ քարաժայռից թռիչք գործեց դեպի օվկիանոսի ամեհի ջրերը։ Ձին գնալով հեռացավ եզերքից։ Մեհմեդ էֆենդին անթարթափ վախեցած աչքերով նայեց նրա ետևից։ «Հիմա ետ կգա», անցավ նրա մտքով։ Բայց նժույգը մաքառելով ալիքների հետ լողում էր դեպի օվկիանի մթնած ջրերը, մանրասմբակ սրունքները գետնից կտրած և պոչը ցցած դեպի վեր։

«Այդ ձին այլևս ետ չի գա», մտածեց Մեհմեդ էֆենդին և մի սարսուռ անցավ նրա մարմնով։ Վրայի շորերը արագությամբ հանելով շպրտեց ժայռերին և իրեն նետեց ջուրը։

Զին բավական հեռացել էր ափից։ Միայն նրա սպիտակ բաշն էր երևում ալիքներից վեր և զոլավոր ցցված պոչը։ Լողաց Մեհմեդ էֆենդին։ Ճեղքում էր ահռելի ջրերը, որ հասնի նրա ետևից։ Թևերը հոգնեցին։ Աստված իմ, ու՞ր է գնում Ասլանը։ Ասլա՛ն, ետ դարձիր։ Ու՞ր ես գնում, Ասլան, կանչում էր ծերունի լողորդը բազուկները անհուսորեն ալիքներին բախելով։ Բայց նժույգը ձուլվել էր օվկիանին և անարգել գնում էր դեպի նրա ջրերի խորքը։ Փոքրիկ, գեղեցիկ գլուխը ալիքներից վեր բարձր պահած ու ռունգերը լայն բացած, նա կարծես ոչ թե լողում, այլ սրարշավ վազում էր կապույտ բլուրների վրայով։ Քանի–քանի անգամ կուրծքը այդպես հողմերին տված նա Տավրոսի ձյուները ճեղքելով իր հեծյալին Սասնա լեռներից թռցրել էր դեպի առեղծվածային Սմբատաբերդը։

Բոլորովին հոգնեց ծերունի Մեհմեդը։ նրա բազուկները սաստիկ տկարացան։ Եվ ի՞նչ էր ուզում այդ թշվառ մարդը* օվկիանոսի երախից փրկել մի խորտակվող նժույգ։ Ծովափին հավաքված մարդիկ տեսնում էին, թե ինչպես այդ հանդուգն ծառայապետը մաքառում էր ու չէր հասնում նպատակին, չէր կարողանում բռնել ձիու բաշը։ Ավա՜ղ, նա այլևս ոչ կարող էր Ասլանին հասնել, ոչ ավազոտ եզերքին։ Ինչպե՞ս կարող էր Մեհմեդ էֆենդին սանձել մի հողմաթռիչ երիվարի։ Ինչպե՞ս կարող էր հասնել մի անհասելի բարձրության։ Անհունորեն տարբեր էին նրանք իրարից։ Օ՜, ի՜նչ ճակատագրական սխալ կատարեց «Ղարիբ Մշեցի» պանդոկի տնօրենը։ Քիչ հետո Ասլանը այլևս չերևաց։

Նա անհետացավ ջրերի մեջ, ալիքների և ամպերի սահմանագծում։ Ասորի ցեղապետի ձին, որին ոչ Ռահվե–Դուրանի մոլեգին ձնաբուքը հաղթեց, ոչ Զանգեզուրյան լեռների ահեղաշունչ քամին, ընկղմվեց օտար օվկիանոսի ալիքների ու ամպերի տակ։ նրանից բավական հեռավորության վրա անհետացավ Մեհմեդ էֆենդին։ Մեկը ջրերից էր ծնվել և գնաց ջրերի խորքը, միացավ իր տարերքին, մյուսը կուլ գնաց այդ տարերքին։ Մեկը նժույգն էր հայդուկապետի, իսկ մյուսը մի հավատափոխ մանազկերտցի վարժապետ։

Քարաժայռին նետված բաճկոնի ծոցագրպանում գտան մի թրջված թուղթ, որ չորացնելով դժվարությամբ վերծանենեցին. «Կուգա՞ս հետս քեզի տանեմ մեր երկիր, տես իմա՜լ անուշ երկիր է, իմա՜լ ժողովուրդ ունինք։ Արժի, որ մեռնենք էնոր համար»։

Գևորգ Չաուշն էր գրել, բայց հայտնի չէր, թե ում, երբ և ինչ առիթով։

Տակը ավելացված էր. «Ես այդ անուշ երկրին ու ժողովըրդին ծառայելու համար հայությունից իսլամ դարձա։ Մեղա քեզ աստված։ Մեհմեդ էֆենդի»։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Swinging Bach
David Balasanyan

Swinging Bach

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online