Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

21

ԳԵՎՈՐԳ ՉԱՈԻՇԻ ՆՎԵՐԸ

Գարնան մի առավոտ Գևորգ Չաուշը ինձ կանչեց և մի հրացան հանձնելով՝ ասաց.

Այս զենքը կտանես Խութ և իմ կողմից կնվիրես նոր Մելիքին, նոր Մելիքը Խութա լեռների քրդական աշիրեթապետն էր Ղասմրեկ անունով։ Նա ուղղակի շառավիղն էր Տարոնի երբեմնի ցեղապետ Միրզա բեկի, որի տունը կոչվում էր նաև Յոթ Թամբեր։

Ղասմբեկը 1905 թվից ի վեր Գևորգ Չաուշի և Հեսու վարդապետի ջանքերով գաղտնի համակիր էր դարձել հայ ֆիդայիներին և ստանալով «Նոր Մելիք» անունը, սկսել էր օգնել հայ-֊քրդական հարաբերությունների ամրապնդմանը։ Գևորգը և Ղասմբեկը ծառանեբի փոխանակություն էին կատարել։ Մի հավատարիմ քրդի Ղասմբեկը ուղարկել էր Գևորգ Չաուշի մոտ, իսկ Գևորգը իր զինվորներից մեկին ուղարկել էր Խութա Բեկի մոտ որպես թիկնապահ և բաշ–ղոլամ։ Ղասըմբեկի ուղարկածը քուրդ Հասանոն էր, իսկ Գևորգի ուղարկածը՝ Սև Ղուկասը։ Ղասմբեկը բարեկամներ ուներ Խութի և Չխուրի հայկական գյուղերում, նույնպիսի բարեկամներ ուներ Գևորգ Չաուշը քրդական գյուղերի մեջ։ Փոխայցելություններ կատարելիս բաշ–ղոլամները իրենց տերերի աոջևից էին գնում, որ ճանապարհներին իրենց վրա հարձակում չլինի։

Ղասմբեկը քուրդ աշիրեթների մեջ թշնամիներ ուներ, որոնց գլխավորը հասնանցի աշիրեթն էր։ Մերձենալով և համակիր դառնալով հայ ֆիդայիներին, նա ուզում էր ոչ միայն զորացնել հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը, այլև ֆիդայիների անունով սարսափի մեջ պահել իր հակառակորդ հասնանցի քրդերին։

Գևորգ Չաուշը հաճախ էր լինում այս բեկի տանը և նրան հրացան ուղարկելով նպատակ ուներ ավելի ամրապնդել հայդուկների կապը այդ ազդեցիկ քրդի հետ։

Թեպետ ինքս կասկածով էի վերաբերվում նոր Մելիքի անկեղծությանը, բայց և այնպես սիրով հանձն առա այդ պաշտոնը, քանի որ ես էլ կողմնակից էի հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությանը՝ սուլթանական բռնակալության դեմ միասնաբար գործելու համար։ Բացի այդ, դրա մեջ ես տեսնում էի Չաուշի նոր կեցվածքը իմ հանդեպ։ Ձիապանից ես դարձել էի սուրհանդակ, հասարակ շալակատարից հասել էի Գևորգ Չաուշի ամենավստահված անձի աստիճանին։

Ոչ մի բան այնքան բաղձա լի չէ հայդուկի համար, որքան զենքը։ Միայն քաշ մարդը կիմանա, թե ինչ է նշանակում քաջի զենքը նվեր տանել քաշին։

Հասկանալի է, որ ես միայնակ չէի գնալու, այլ իմ շքախմբով, որոնցից մեկը Շենիքցի Մանուկն էր, իսկ մյուսը՝ Չոլոն։

Ես ճանապարհ ընկա Գևորգ Չաուշի ձին հեծած և հրացանը ձեռքիս, որի փողը փաթաթված էր ճերմակ կտավով։

Առջևից բաշ–ղոլամ Հասանոն էր ընթանում, իսկ թիկունքից՝ Մանուկն ու Չոլոն։

Հասանոն քաշ գիտեր ճանապարհները և նրա մեղ հետ լինելը նշան էր, որ Խութա քրդերի մեծավորը մեր բարեկամըն է։ Մենք գնում էինք սարերի կատարներով, թանձր անտառների ու ժայռերի միջով։

Այդ վայրերով էր Մուսան փախցրել Գյուլիզարին։

Զանգաղբյուրի սարով հասանք Տախտակներ։ Ծաղկաշատ սարատափի վրա մի գեղեցիկ պուրակ բացվեց մեր առաջ։ Հասանոն ասաց, որ այդ պուրակում Նոր Մելիքը ամեն գարնան մետաքսե կարմիր վրան է զարկում իր կնոջ համար։

Մեր ոտքերի տակ երևաց Խվներ փոքրիկ գյուղը՝ Ղասըմբեկի սպիտակ քյոշկով։ Ոլոր լեռնուղին սարատափից իջնելով մեզ ուղիղ տանում էր դեպի բեկի ապարանքը։

Լսվեց շների հաչոց։ Հասանոն սաստեց նրանց և մենք հանդիսավոր երթով մոտեցանք սպիտակ քյոշկին։

Խութա բեկը որսի էր գնացել և ես իմ շքախմբով հարկադրված էի սպասել նրա վերադարձին։

Ինձ շատ էին պատմել Ղասմբեկի կնոջ՝ Ջեմիլեի գեղեցկության և խելքի մասին։ Եվ ահա ամուսնու փոխարեն մեզ դիմավորելու եկավ նրա գեղանի տիկինը։ Հասանոն, որ եղել էր այդ ապարանքի բաշ–ղոլամը, հեռվից խոնարհ գլուխ տվեց իր տիրուհուն։

Իմ վիճակը ծանր էր։ Ֆիդայի դառնալուց հետո երկրորդ դեպքն էր, որ ես ստիպված էի լինում կնոջ հետ խոսել։ Բայց այս անգամ ինձ չէին պատժի կնոջ հետ հանդիպելու համար, քանզի ես հատուկ առաքելությամբ էի եկել և հարկադրված էի ինձ պահել չափի և պարտականության սահմանների մեջ։ Ջեմիլեն եկավ ղոլամների հետ, դեղին ճիզմեներ հագած, մեջքին արծաթյա գոտի, պարանոցին մարգարտյա մանյակ և զարդարված սաստիկ։ Զարմանքով նայեց ինձ և իմ համարձակ կեցվածքին ձիու վրա։

Բարով, տիկին, ասացի։ Ես Գևորգ Չաուշի սուրհանդակն եմ, և սրանք իմ խմբի մարդիկն են։ Հավատարիմ Հասանոն մեզ հաջող բերեց այստեղ։ Ապա ավելացրի. Մի նայիր մեզ վրա այդպես զարմացած, թեև մեր տեսքը շատ է սոսկալի, անակնկալ հյուր ենք, սակայն ցանկալի։

Այդ խոսքն ասողը ո՞վ է։

Մի հասարակ ղաչաղ, քարափներն ընկած անտիրական մի թռչուն։ Եվ արժե՞ր միթե, որ դու այդպես զուգված–զարդարված ընդառաջ ելնեիր մի կորած հավքի։

Ով էլ լինես դու, բարով ես եկել մեր քյոշկը, ասաց Ջեմիլեն ձիու գլուխը բռնելով և ուռած կուրծքը դեմ տալով իմ հոգնած երիվարին։ Մենք սիրում ենք երկնքի ղշերին և մեր բախտը ֆիդայու ձեռքին է։

Նա մի պահ լռեց, մի քայլ ետ գնաց և ապա շարունակեց. Ինչու՞ ես դու քեզ ղաչաղ անվանում, կամ կորած հավք։ Ես լավ գիտեմ, որ դունյան (աշխարհը) մի անիվ է և մենք՝ նրա մատները։ Մի օր վեր ենք ելնում իբրև բեկ, մյուս օրը տակն ենք իջնում իբրև ղաչաղ։ Բայց ամենից թանկը անիվի սռնակն է, որի շուրջը վեր ու վար է անում անիվն իր ճաղերով։

Խանու՛մ, ասացի, հիացած նրա խելացի պատասխանով, ճիշտ է, որ մենք նման ենք երկնքի հավքերին, բայց ես մի դժբախտ հավք եմ՝ վերևից վար գլորված։

Դու մի քաջ ֆիդայի ես և ինձ ծանոթ է կյանքիդ պատմությունը։ Այս տան մեջ ես շաբաթներով բուժել եմ Սպաղանաց Գալեի թևը և խնամել ու պահել եմ շատ ֆիդայիների։ Իսկ Գևորգ Չաուշը ՛այս տան մշտական այցելուն է և գնահատելի բարեկամը։

Ես էլ այդ բարեկամության համար եմ այստեղ եկել, խանու՛մ, անմիջապես վրա բերեցի ես։

Այդ խոսքի վրա տիկինը մոտեցավ և ինձ նվիրեց արծաթյա կոճակներով մի ելեկ։

Ա՛ռ այս նվերը Ջեմիլեի կողմից, ասաց նա, որ նրա ձեռքով է կարված, իսկ այժմ վայր իջիր ձիուց, և հրամայեց ղոլամներին, որ ձիու սանձը և ասպանդակները պահեն։

Ների՛ր, խանում, ասացի, որ պահելով այս թանկագին հիշատակը ինձ վրա, չպիտի կարողանամ սակայն ձեր ապարանքը մտնել, մինչև որ համապատասխան փոխհատուցում չբերեմ քեզ և միայն այն ժամանակ իրավունք ունենամ բազմել ձեր կողքին։ Իսկ այժմ վերցրու այս հրացանը, որ Գևորգ Չաուշի նվերն է նոր Մելիքին իբրև բարեկամության նշան։ Բայց կինը նույնպես ռազմիկ է, և ես իմ քաշ հայդուկապետի զենքը վստահում եմ քաշի ձեռքին՝ իր քաջին հանձնելու։

Նե՛րս մտեք, ասաց Ջեմիլեն խոնարհաբար իրենց շեմքը ցույց տալով։ Սա Գևորգ Չաուշի եղբոր տունն է, իսկ ես Գևորգի քույրն եմ։ Խութի և Մոտկանի քրդի և հայի մեջ տարբերություն չկա։ Նույնիսկ քրդերը լեզվով հայախոս են։ Մեր մեջ մեկը անունով հայ է, մյուսը՝ անունով քուրդ, մեկը՝ խաչապաշտ, մյուսը՝ իսլամ, բայց բոլորն էլ մեկ են և Բռնաշենի վանքը, և Մարութա ս. Աստվածածինը՝ մեր բոլորի ուխտատեղին։ Նե՛րս մտեք։ Իմ բարի Հասանո, պատվիրակներիդ աոաջնորդիր Ղասմբեկի դիվանխանեն։

Ես կռացա, որ զենքը հանձնեմ, բայց այդ միջոցին երկընքով մի հավք անցավ։

Խանումը վերև նայեց։

Զա՛րկ, ասաց Շենիքցի Մանուկը, քաջությունդ ցույց տուր։ Տես, հոսընկուլը բարձրից դեպի դիմացի ժայռն է թռչում։

Մինչև փորձառու Շենիքցին իր խոսքը կավարտեր, Չոլոն շտապով մի փամփուշտ տվեց ինձ և ես մի դիպուկ հարվածով թռչունը վայր բերեցի երկնքից։ Ընկավ ուղիղ Ջեմիլեի ոտքերի առաջ, մի քանի քայլաչափ հեռու։ Չոլոն վազեց և որսը բերելով տվեց ինձ.

Սա էլ իմ կողմից նվեր ձեզ, ասացի ես և զարկված հավքը հրացանի հետ հանձնեցի քյոշկի տիրուհուն։

Այդ միջոցին մի կարճատև փող հնչեց և Խութա բեկը սարից իջնելով, շտապով առաջացավ դեպի իր ապարանքը։ Առջևից ընթանում էր բաշ–ղոլամ Սև Ղոլկասը, Հասանոյի հետ փոխանակված մեր ֆիդային, իսկ ետևից և կողքերից գալիս էին տասնյակի չափ ղոլամներ սպիտակ քոլոզներով և որսով ծանրաբեռ։

Խանումը մոտեցավ և Գևորգ Չաուշի հրացանը հանդիսավորությամբ հանձնեց իր տիրոջը։ Նոր Մելիքը համբուրեց զինափողը՝ գլուխը խոնարհելով զենքը բերողի և հանձնողի առաջ։

Գևորգ Չաուշին շատ բարև արա։ Նա իմ դեմ շատ կռիվներ է մղել, բայց դա առաջ էր։ Մենք այժմ բարեկամներ ենք և նա իմ եղբայրն է, խոսեց բեկը։ Մեր ընդհանուր թշնամին սուլթանն է։ Սուլթանից բացի ես ունեմ նաև երկու գլխավոր թշնամի. մեկը հասնանցի աշիրեթն է, որ նստած է Սասնո լեռների վրա, իսկ մյուսը հայդարանցի քրդերն են, որ տիրում են Քոսուրա սարերին։ Թող այս զենքը ավելի ամրապնդի դաշինքը իմ և հայ ֆիդայիների միջև ընդդեմ մեր ընդհանուր թշնամու և իմ ոխերիմ աշիրեթների։ Ջեմիլեն սպանված հավքը ձեռքին լռությամբ ընթացավ դեպի շեմքը։

Որսից եմ գալիս, բայց հաջողակ որսը այստեղ է կա՛տարված, զսպված խորամանկությամբ նկատեց նոր Մելիքը՝ մի կտրուկ հայացք նետելով վրաս և երկար նայելով խանումի ետևից։

Բարեկամի տուն է, մտե՛ք, գոչեց Խութա լեռների տերը՝ ձեռնացույց անելով իր ապարանքի բացված դուռը։

Ուշ է, Խութա բեկ, իմ առաքելությունը ավարտված է և ես պետք է վերադառնամ, բացատրեցի ես և հրաժեշտ առնելով նոր Մելիքից և նրա ղոլամներից յուրաքանչյուրին մի քանի մանրադրամ պարգև տալով, իմ շքախմբով անհետացա Խութա լեռների մեջ։

Բաշ-ղոլամ Սև Ղուկասը բրդյա շալով վիզն ու ականջը փաթաթած, մինչև Բռնաշենի սահմանը ուղեկցեց մեզ և Հասանոյի հետ համբուրվելով՝ վերադարձավ Խվներ։

Հասանոն դարձյալ առջևից էր գնում։

Ճանապարհին Չոլոն հարցրեց.

Դու հավքի՞ն զարկեցիր, թե՞ խանումին։

Երկուսին էլ, վրա բերեց Շենիքցի Մանուկը։

Եվ որովհետև ես այդ հաջող որսը քո տված գնդակով արեցի, Չոլո, ուրեմն քեղ է պատկանում խանումի արծաթե կոճակներով ելեկը։

Ու ես Չոլոյին հանձնեցի Ջեմիլեի ինձ տված թանկագին պարգևը։

ԳԱՂՏՆԻ ՊՍԱԿ

Շուտով մեծ կռիվ եղավ Ալվառինջ գյուղում և այդ կըռվում սպանվեց Մառնկա Պողեն։ Ութ վերք էր ստացել։ Նրա վրա գտան Գևորգ Չաուշի պայուսակը և կարծեցին, թե սպանվողը Գևորգն է։

Վանքի գինին անուշ էր, բայց առավել թունդ էր Ալվառինջի գինին և ֆիդայիներին խստորեն զգուշացված էր հեռու մնալ այդ գյուղի կարասներից։

Գևորգ Չաուշը ութ զինվորով սարից իջել էր Ալվառինջ։ Գյուղապետը հարգել-պատվել էր նրանց և ճամփա դրել։ Բայց գինուց ավելի թունդ էր գեղեցիկ հանեն։ Գևորգը ճանապարհից ետ էր դարձել և մութով մտել Խանիկի տուն։ Խանիկը ութ զինվորին էլ հարբեցրել էր և մեկտեղվել Գեվորգի հետ։ Լուսադեմին պարտվել էր գյուղը։ Մառնկա Պողեն և յոթ հարբած–քնած զինվորները սպանվել էին, իսկ Գևորգին մի խութեցի հրաշքով ազատել էր, թաքցնելով ցանի ամրոցի մեջ։

Այդպես եղավ այդ կռիվը։

Ալվառինջի կովից հետո Գևորգը դարձավ լուռ ու մտածկոտ։ Գալեն և Փեթարա Մանուկը հայդուկապետի վիշտը փարատելու համար նրան տարան դեպի ս. Կարապետի անտառները։

Ինչպես բոլոր ֆիդայիներին, այնպես էլ Գևորգ Չաուշին արգելված էր ամուսնանալ։ Սակայն Գևորգին տարիներ առաջ սիրահարված էր Եղսո (Հեղինե) անունով սասունցի մի աղջիկ, որին բռնի ամուսնացրել էին Պճուկ անունով մի երիտասարդի հետ։

Եվ ահա այն օրերին, երբ Գևորգը ս. Կարապետի անտառումն էր, Հեղինեն Սասունից փախչելով եկել էր ս. Հովհաննու վանքը՝ իր քեռի Մկրտիչ վարդապետի մոտ։

Ես այդ ժամանակ գտնվում էի վանքում։ Եկել էի վանքի հովիվների հետ պայմանավորվելու, որ մեզ ուտելիք բերեն։ Գլխավոր հովիվը Գոմեր գյուղացի էր, Սարդիս անունով։ Դռանը կանգնած ես Սարգսին ցույց էի տալիս, թե ինչպես պետք է այգ ուտելիքը գազանորեն դուրս բերվի իբրև շների առջև թափվող կեր և հասցվի ֆիդայիներին, երբ տեսա, թե ինչպես շտապ քայլերով մի կին մոտեցավ վանքին։

Եղսո՛ն է, հուշեց Սարդիսը։

Ես իմ երեսը շուռ տվի, որ առիթ չունենամ անծանոթ կնոջ հետ խոսելու։ Ինձ ձևացրի ուխտավոր։

Իմ քեռին նե՞րսն է, հարցրեց Հեղին են հովվին դիմելով։

Վանքումն է, հայտնեց Սարգիսը։ Նկատեցի, թե ինչպես երիտասարդ կինը մի հայացք նետեց ինձ վրա և արագ կոխեց շեմքը։

Ուխտի՞ է եկել, հարցրի ես, երբ կինը արդեն ներս էր մտել։

Սիրո ուխտի, ավելացրեց գոմերցին՝ տագնապալի նայելով նրա ետևից։

Դու՛րս վանքից, լսվեց հանկարծ Մկրտիչ վարդապետի զայրալից ձայնը։ Եվ մենք տեսանք, թե ինչպես վարդապետը այդ կնոջը դուրս էր հրում վանքից։

Քեռի՛, ես ս. Հովհաննու վանքն եմ եկել, որ դու ինձ արժանի դարձնես Գևորգի սիրուն և ոչ թե վռնդես վանքից, ասաց Հեղինեն լալահառաչ չոքելով շեմքի վրա, Մկրտիչ վարդապետի առաջ։

Ես քո մազերը կկտրեմ, անամո՛թ։

Ես Գևորգին եմ սիրում, քեռի։ Մեր ուխտը վաղուց է կապված։

Իսկ Պճու՞՚կը. չէ որ գոլ ամուսնացած ես։

Իմ սերը Գևորգն է։

Գևորգի հարսնացուն իր հրացանն է։

Թող բոլոր ֆիդայիներից մեկը հրացանի փոխարեն ինձ սեղմի իր կրծքին, քեռի։

Անպատկա՜ռ։

Ես անպատկառ չեմ։ Սիրելը մի՞թե մեղք է։ Ես եկել եմ վանքից միություն խնդրելու իմ և Գևորգի սիրո համար։ Որտե՞ղ ես պահել նրան, քեռի։ Բե՛ր Գևորգին ինձ մոտ։ Ուզում եմ մի խոսք ասել նրան ու հանգիստ սրտով մեռնել։

Դու հանգիստ սրտով չես մեռնի։ Ես քո ծամերը կտրել կտամ։ Քո լեշը կեր կդարձնեմ շներաց ու ագռավաց։ Շուտ վերադարձիր Պճուկի մոտ։

Ինձ Պճուկի մոտ վերադարձ չկա, քեռի։ Ես Գևորգին սիրել եմ դեռ այն օրվանից, երբ նա Հալեպից Սասուն եկավ։ Նա այս վանքումն է թաքնված. բե՛ր Գևորգին ինձ մոտ։

Այլևս պարզ դարձավ, որ այս ամբողջ պատմությունը կապված էր Գևորգ Չաուշի հետ, այն մարդու, որ ֆիդայական կարգապահության և ուխտի խստագույն պահակն էր, մեր բոլորի հիացմունքի առարկան. մեկը, որ դաժանորեն պատմել էր իր հորեղբորը և նույնիսկ մի անծանոթ կնոջ հետ պատահաբար խոսելուս համար չարաչար ծեծի էր ենթարկել ինձ խորհրդավոր Հրայրի գավազանով։ Մի՛՛թե այդպիսի ֆիդային կարող է այդքան գաղտնիքներ թաքցնել իր սրտում։ Չէ որ ծերունի Մակարը նրան ս. Հովհաննու սոսիների պուրակն է բերել, որ հեռացնի Մշո դաշտի չարաշուք վայրերից, ուր տեղի էր ունեցել Ալվառինջի կռիվը։ Արդյոք Գևորգ Չաուշը չի չարաշահել Մակարի ազնվությունը և Սիմ լեռան կողերը մագլցելով նպատակ չի՞ ունեցել Հեղինեի հետ հանդիպելու։

Իմ գլխով նաև ուրիշ մտքեր էին անցնում. գուցե թշնամին կնոջ միջոցով ուզում էր կործանե՞լ Գևորգ Չաուշին։ Շեմքին կառչածը մի չարաղետ նետ էր, որ կնոջ կերպարանք առած եկել էր Գևորգի սիրտը շանթելու, անդունդ գլորելով քաջարի հայդուկապետին։

Հեղին են վերջին անգամ չոքեց Մկրտիչ վարդապետի առաջ։

Քո ոտքը պագեմ, քեռի, մի՛ կործանիր իմ և Գևորգի սերը։ Թոզ ս. Հովհաննու վանքը ինձ և Գևորգին իրար շաղկապի և թող այս տաճարը սիրո և ուխտի տուն դառնա մեր սրտերի համար։

Այնքան թախանձագին էր խնդում Հեղինեն, որ վանահայրը հետևյալ երկտողը գրեց Գևորգ Չաուշին. «Եղսոն խայտառակեց քո անունը։ Ընկել է վանքի ոտքը և քո սերն է խնդրում։ Ինչպե՞ս վարվեմ այս անպատկառի հետ»։

Նամակը տարավ Գոմերի Սարգիսը և նույն օրը բերեց Գևորգի պատասխանը, «Վարվեք ինչպես կուզեք, ես պսակված եմ հրացանիս հետ»։

Բանբերը հազիվ էր նամակը վարդապետին հանձնել, երբ երկու քրտնած ձիավոր կանգ առան վանքի առաջ։

Մեկը Գալեն էր, մյուսը՝ Փեթարա Մանուկը։

Հայր սուրբ, թամբերից վայր թռնելով ասացին նըրանք, Գևորգը քիչ առաջ մեզ ծառերի տակ քաշելով, Ստեփանոս վարդապետի ներկայությամբ ասաց, «Եղսոն թող մեռնի ս. Հովհաննու վանքի մեջ իր քեռու ձեռքով, իսկ ինձ թաղեցեք ս. Կարապետի մեջ՝ ձեր ձեռքով»։

Տարե՛ք, ձեզ եմ հանձնում դժբախտ Եղսոյին, ասաց Մկրտիչ վարդապետը, հաստատապես համոզված, որ այդ երկուսը եկել էին Հեղինեին սպանելու։

Ու չոքեց Հեղինեն Գալեի ու Փեթարա Մանուկի առաջ.

Գիտեմ, դուք իմ հոգեառն եք ու եկել եք ինձ սպանելու, բայց սպանելուց առաջ իմ միակ փափագն է տեսնել Գևորգին։

Ես քո ախպերն եմ, և քո փափագը կկատարվի, ասաց Փեթարա Մանուկը և Հեղինեին իր երիվարին նստեցնելով՝ Գալեի հետ շտապեց դեպի ս. Կարապետի կողմերը։

Հեղինեին տանում էին անտառի մեջ սպանելու որպես անառակ կնոջ, որ հանդգնել էր արատավորելու թե՛ վանքը և թե՛ մեր հայդուկապետի ու բոլոր ֆիդայիների պատիվը։ Վանահայր Մկրտիչը պատվիրեց Գոմերու Սարգսին հետևելու, թե որտեղ են սպանելու իր քրոջ աղջկան և մի գերեզման պատրաստելու նրա համար վանքի մոտակայքում։ Ես էլ այն կարծիքին էի, որ այդ կինը ողջ չէր պրծնելու Գալեի ու Փեթարա Մանուկի ձեռքից։ Նա ինձ երևում էր իսկապես գեղեցիկ կնոջ երևույթ առած մի շեյթան, որ եկել էր սուլթանի հրամանը կատարելու՝ հարվածի առաջին թիրախը դարձնելով ֆիդայիների գլխավորին։ Ուստի արդար էի գտնում, որ նա դաժանորեն պատժվի։ Սակայն մեծ եղավ իմ զարմանքը, երբ Սարգսի հետ ս. Կարապետի անտառին հասնելով, ես ականատես եղա հետևյալ տեսարանին, գիշերվա մթության մեջ, լուսնի ազոտ լույսի տակ, գլուխ–գլխի կանգնած էին Գևորգ Չաուշը և Հեղինեն։ Հեղինեի հասակը մի քիչ կարճ էր և ոտքի տակ մի կոճղ էր դրված։ Նրանց առաջ կանգնած էր Ստեփանոս վարդապետը՝ գիրքը ձեռքին։ Ետևից բարձրացած էր մի փոքրիկ խաչ, իսկ խաչի վերևից՝ մի մերկացած սուր։ Խաչ բռնողը Գալեն էր, սուր պահողը՝ Փեթարա Մանուկը։ Մեկը կնքահայր էր, իսկ մյուսը՝ հարսնեղբայր։

Անմեղ արյան մեջ չմտնենք, դու սրանց պսակիր, հայր սուրբ, ես պատասխանատու եմ ազգի առաջ, հնչեց Գալեի ձայնը։

Ես նույնպես, ավելացրեց Փեթարա Մանուկը։ Շտապիր, հայր սուրբ։

Ստեփանոս վարդապետը, որ լուռ էր, զգաստացավ կարծես և կատարեց պսակի ծեսը կամաց երգելով «Առեալ զձեռն Եւայի և տուեալ ի ձեռն Ադամայ»։ Այդ երգից հետո վարդապետի հրամանով, քավոր Գալեն խաշը ետ քաշեց։ Փեթարա Մանուկը սիրով բաժանեց Գևորգ Չաուշի և Հեղինեի գլուխները և ապա, ձեռքերը իրարից անջատելով, սուրը նրանց արանքով դանդաղ իջեցրեց մինչև գետին։

Մի ուրիշ մարդ էլ ներկա էր անտառում այդ անսովոր ծեսին։ Նա հեռավոր մի ծառի տակ առանձին կանգնած՝ հուզված ծխում էր և ծուխը օղակ-օղակ փչում դեպի լուսին։

Այդ մարդը ծերունի Մակարն էր։

Ես և Գոմերի Սարգիսը անաղմուկ մոտենալով կանգնեցինք նրա կողքին։

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԴՈԻԿԸ

Մակարը Վանքի կռվից հետո սկսել էր լռելյայն, իսկ երբեմն էլ բացահայտ ըմբոստանալ Գևորգ Չաուշի դեմ։ Մակարը դժգոհում էր, որ Գևորգը անզգույշ է, հաճախ ձիով է շրջում, մինչդեռ ֆիդային պետք է ոտքով շրջի անվտանգ մնալու համար։ Տրտնջում էր, որ նա շատ է վստահում քուրդ բեկերին, գիշերները համարձակ մտնում է նրանց քյոշկերը, երգիչներ է ուղարկում նրանց երգով հեղաշրջելու և նույնիսկ նվերներ է բաժանում ոմանց։ Եվ այդ բոլորը անում է հակառակ քրդական բեկերի բազմաթիվ դըրժումների։ «Օձի ձվից եզնիկ չի ծնվի» քարոզում Էր Մակարը։

Խիստ հանդուգն, դատապարտելի քայլ Էր համարում նաև Գևորգի անզգույշ մուտքը Ֆարխինի օսման սպաների գաղտնի ժողովին։

Ալվառինջի ձախորդ կռիվը և Գևորգ Չաուշի անսպասելի ամուսնությունը ս. Կարապետի անտառում բոլորովին խախտել Էին Մակարի հավատքը իրենց մեծավորի հանդեպ։ Հայդուկները ժամանակին դատապարտել էին Սերոբ Աղբյուրին Սոսեի համար։ Գևորգը գնդակահարել Էր իր ֆիգայի հորեղբորը կին փախցնելու մեղադրանքով և այժմ այդ նույն Գևորգը, խախտելով ֆիդայական ուխտը՝ շտապեց ամուսնանալ, երբ Հայաստանը դեռ ազատագրված չէր։ Ինչը որ մեղք և մարտական տկարություն էր նկատվել Նեմրութի հայդուկապետի համար՝ թույլատրելի՞ էր միթե Գևորգ Չաուշին։

Քաջարի հայդուկն իր օրերը գլխավորապես անց էր կացնում Գոմերի, Կարմիր Ծառի և ս. Հովհաննու անտառների մեջ։ Իր ֆիդայիներից մեկ-երկուսը նկատել էին, թե ինչպես իրենց հայդուկապետը սարից իջնելով դարձյալ գաղտնի այ֊ ցելում էր Ալվառինջ՝ կարասների թունդ գինով և գեղեցկուհի Խանիկով արբենալու։

Մի կնոջ անուն էլ հիշատակվեց՝ Կաքավ։ Մի ուրիշ լուրջ մեղադրանք էլ կար։ Սպաղանաց Մակարը Տալվորիկի հին տոհմից սերված լինելով, Սասունը համարում էր հայ ազգի հոգին, իսկ Տալվորիկը՝ Սասնա հոգին։ Նա այն ֆիդայիներից էր, որ հույսը դնում էր սեփական բազկի վրա և կողմնակից էր, որ հայոց փրկության զենքը շինվի Սասունում հայ դարբինների ձեռքով, և ոչ թե բերվի Դամասկոսից կամ մեկ ուրիշ երկրից։ Մակարը Մարալկաների երկիր էր անվանում արևելյան Հայաստանը՝ Կարսը, Գյումրին, Երևանը, բացառությամբ Ղարաբաղի և Զանգեզուրի։

Սասնո տոհմիկ իշխանը կամենում էր իր ձեռքը վերցնել ֆիդայիների ղեկավարությունը և ինքը իշխել նրանք վրա։ Եվ նա ուներ կողմնակիցներ թե ժողովրդի և թե ֆիդայիների մեջ։ Սասնո բոլոր ազդեցիկ իշխանները նրա կողմն էին։ Նըրան համակիր ֆիդայիները թեև փաքրաթիվ էին, բայց բո֊ լորն էլ ընտիր։ Այդ խմբի մեղ էին Գալեն, Փեթարա Մանուկը, Փեթարա Ախոն, Լաճկանցի Արթինը, Չոլոն, Մորուք Կարապետը և Շենիքցի Մանուկը։

Այդ ֆիդայիները Մակարի ղեկավարությամբ այլևս չէին ենթարկվում Չաուշի հրամաններին։ Շշուկներ էին տարածվել, որ Գալեն և Փեթարա Մանուկը փոխանակ Հեղինեին սպանելու, դիտմամբ շտապեցրել էին նրա և Գևորգ Չաուշի ամուս՛նությունը, կամենալով վերջնականապես ջախջախել իրենց հայդուկապետին և ղեկավարությունը իշխան Մակարին հանձ՛նել։

Դրությունը լուրջ էր։ Լուրջ էր նաև իմ վիճակը։ Չէ որ ես էի Նեմրութի Փոթորիկների միջով զենք բերել «Մարալկաների երկրից», Մշեցի Տիգրանի հետ հասնելով մինչև Կարս և Ալեքսանդրապոլ։ Եվ այդ ամենը եղել էր Գևորգ Չաուշի հրամանով։ Մակարի կշտամբանքը մասամբ իմ դեմ էր ուղղված, թեև նա ինձ սիրում էր, որովհետև բոլորովին պատանի ես նետվել էի ֆիդայական շարժման մեջ՝ անկեղծորեն կամենալով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։

Եվ ահա մի օր, երբ բոլորս հավաքված էինք անտառում՝ երևաց Քարայրը, ամբողջապես կերպարանափոխված։ Ոչ տիկ կար շալակին, ոչ էլ աղքատիկ դերվիշի երևույթ ուներ։

Հագած էր ֆիդայական գորշագույն զգեստ և ձեռքին զենք կար։

Արաբոյի հին զինվորներից մեկի՝ հայդուկապետ Գևորգ Չաուշի դեմ խռովություն էր կազմակերպված։ Նա եկել էր պատմելու պառակտիչներին և վերականգնելու խախտված միությունը։

Իսկ ո՞վ էր պառակտիչների գլխավորը Սպաղանաց իշխանը։ Բոլոր ֆիդայիները գլուխկախ լուռ կանգնած էին կաղնիների տակ։ Միայն Չոլոն էր բացակա։ Ու բոլորիս հա֊ մար անհավատալի էր, թե կգտնվի մեկը, որ կհամարձակվի Մակարի դեմ վճիռ արձակելու։

Եվ Քարայրը որոշեց զինաթափ անել Սպաղանաց իշխանին։

Թե դու Մակարն ես Սպաղանաց, որ քսան տարուց ավելի զենք է շալակած, եթե դու նախանձախնդիր ես ֆիդայու պատվին ու կարգապահությանը, ապա, իբրև օրինակ, քո իսկ ձեռքով պիտի պատժվես, ուստի քանդիր զենքերդ և նետիր ցած, ասաց Քարայրը սպառնական դիմելով Սասնո իշխանին։

Մակարը ապառաժի պես կանգնած էր Գալեի կողքին, ալեհեր խոշոր գլխով, աչքերը արյուն լցված, շրթունքները դեղնած, բեղերը խառնված իրար։ Նա լուռ էր, շփոթված։

Դու, Սպաղանաց տեր, շարունակեց Քարայրը, վըտանգավոր հայդուկ ես այժմ մեզ համար։ Քո թիկունքին կանգնած են տալվորիկցի մի քանի իշխաններ, իսկ Գևորգ Չաուշի կողքին՝ ամբողջ Տարոնը և բովանդակ Հայաստանը։ Ի՞նչ Մարալկաների երկրի մասին է խոսքը։ Չկա Մարալկաների երկիր։ Կա մեկ Հայաստան և մեկ ժողովուրդ։ Բոլորս պետք է մեր կալի մեջ կչկչանք և բունկալի մեջ հավկիթ ածենք։ Ես էլ, Գևորգ Չաուշն էլ և մեր ֆիդայիներից ոմանք մի քանի անգամ եղել ենք քո ասած Մարալկաների երկրում, բայց մեր հիմնական բունկալը Հայաստան աշխարհն է և երբեք մեր ձուն օտար բնի մեջ չի ընկել։ Իհարկե, ամեն գյուղիմեջ էլ լինում են անպիտան հավեր, որոնք իրենց ձուն երբեմն հարևանի կամ օտար բունկալի մեջ են դնում, բայց այդպիսի հավերին տանտիկինները շուտ են փետրաթափ անում և իջեցնում թոնիր։ Ինքդ գյուղացի ես և գիտես, թե այդ ինչպես է լինում։ Հայտնում եմ քեզ, որ մենք ոչ մի բարեկամ ժողովրդի թշնամի չենք և պետք է միասնաբար ձըգտենք մեր երկիրը ազատագրելու սուլթանական բռնակալությունից և մեր արժանի տեղը գրավելու ազգերի ապագա աշխատավորական ընտանիքում։ Դու քո տեղայնական վըտանգավոր քարոզով ջլատում ես մեր պայքարը այդ վեհ նպատակի իրագործման ճանապարհին։ Մի դարբին Համզե չի կարող մեզ ապահովել զենքով։ Ուստի ուզենք թե չուզենք՝ մենք պետք է դիմենք Դամասկոսին կամ Մարալկաների երկրին։ Ինչ վերաբերում է Գևորգի ամուսնությանը, ապա այդ մեղքը մի մեծ սև բիծ դնելով նրա վրա, երբեք պատճառ չէ, որ դու ազատվես պատասխանատվությունից։ Նորից եմ կրկնում. քանդիր զենքերդ, եթե ֆիդայական երդումը սուրբ է քեղ համար։

Մակարը անձայն ձեռքերը տարավ դեպի կողքը, քանդեց իր ատրճանակը, սպիտակաբուռ խանչալը, մոսին հրացանը, խաչկապ փամփշտակալները, որ տասնյակ տարիներ պատվով կրել էր իր վրա և հանդիմանական խոժոռ նայվածքով անջատվելով խմբից, համբուրեց ու թափեց Գևորգ Չաուշի և Քարայրի առաջ։

Զինաթափվելը ամենածանր պատիժն է ֆիդայու համար։ Եվ մենք զսպված կարեկցությամբ նայեցինք մեր ավազագույն ընկերոջը, որ մերկացած էր զենքերից։ Նայում էինք լայն ուսերով և խոշոր բեղերով Սպաղանցի այդ քաջ զինվորին, որ գլուխը կախ և անզեն կանգնած էր մեր առաջ։

Քարայրը հրամայեց զինաթափ անել նաև Մակարի կողմնակիցներ Լաճկանցի Արթինին, Գալեին և Շենիքցի Մանուկին։ Առաջին երկուսը իրենք իրենց զինաթափ եղան, իսկ Շենիքցի Մանուկը դիմադրեց՝ վագրի պես ամուր գրկելով հրացանը. «Զենքս չըմ իտա։ Գնդակ մը տուր իտա ճակտին, դու իմ պատվի հետ հորի կխաղաս», աղերսեց նա դիմելով Քարայրին։

Սպաղանաց Մակարը լուռ նայեց Մանուկին, ծանր քայլերով մոտեցավ սասունցուն, խլեց նրա հրացանը, խզակոթով մի հարված իջեցրեց ընկերոջ թիկունքին և բարկությամբ շպրտեց իր թափած զենքերի վրա։

Քարայրը կարգադրեց ինձ և Արտոնքա Ջնդոյին գիշերով գնալ Շենիք գյուղը և զինաթափ անել նաև Չոլոյին, որ վիրավոր պառկած էր այնտեղ։

Մի ոտնաձայն լսվեց և խոշոր տրեխներով մի հսկա տըղամարդ Գևորգ Չաուշի մոտով անցնելով, շարժվեց դեպի անտառ։ Մոտեցավ իր պես մի հսկա կաղնու, կիսաթեք հենվեց նրան՝ ծերացած գլուխը դանդաղ իջեցնելով կրծքի վրա։

Սպաղանաց Մակարն էր։ Նա հոնգուր–հոնգուր արտասվում էր՝ տառապագին տանջվելով իր մերկության և մենության մեջ։ Ամենքս էլ հուզված էինք և վշտից մեր աչքերը հառել էինք վար։

Խռոված էր Գևորգ Չաուշի հոգին։ Նա մոտեցավ ծերունի Մակարին և նրա վզից կախվելով՝ չոքեց նրա առաջ.

Զարկ ինձ, հանգստացիր, քեռի Մակար։ Ֆիդայու օրենք է։ Ես էլ մեղք եմ գործել և աստված ինձ չի ների։ Բայց զենքի մեղքը սիրո մեղքից ծանր է։

Օ՜, ձգուկ, ձգուկ, Մարաթուկ քեզ հետ, պոռթկաց տալվորիկցի ծերունին՝ Գևորգի գլուխը առնելով թևերի մեջ։

Սասունցի էին երկուսն էլ, և այդպես իրար պլուլված, տղու պես լուռ արտասվեցին կաղնու տակ։

Ուղիղ մեկ ամիս Սպաղանաց Մակարը մնաց առանց զենքի։ Նա իր ընկերներով պատժվել էր ֆիդայական կարգապահությունը խախտելու և իրենց հայդուկապետի դեմ ըմբոստանալու համար։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Rhapsody
Edward Baghdasaryan

Rhapsody

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online