Khachik Dashtens

Ռանչպարների Կանչը

22

ՍՈԻԼՈԻԽ

Սուլուխ գյուղի մոտ մի հին կամուրջ կա։ Տասնմեկ կամար ունի և նրա տակով Արածանին է հոսում։ Գետն այդտեղ բավական լայն է, իսկ գարնանը, երբ հորդում է, հնարավոր չէ լողալով անցնել։

1907 թվականի մայիսի 26-ին Գևորգ Չաուշը ինձ իր հետ վերցնելով եկավ Սուլուխ։ Մի օր առաջ այդտեղ էին հասել Ալվառինջու Սեյդոն և մյուս ֆիդայիները։ Մայիսի 27-ի առավոտյան նստած էինք իմ ծանոթ Սուլուխցի Մեսրոպի տանը։ Այդ այն Մեսրոպն էր, որի մայրը ինձ բուժել էր ուռենու ցողոտ ճյուղերով։

Ֆիդայիներից մեկը գիշերը երազ էր տեսել և մեզ շուրջը հավաքած իր երազն էր պատմում։ Երազում տեսել էր Գեվորգ Չաուշին եպիսկոպոսական շուրջառի մեջ, մարգարտյա թագը գլխին. Գևորգն հանկարծ աներևութացել էր և մնացել էր միայն դատարկ շուրջառը։

Վրադ բաց է մնացել, երազ ես տեսել, ասաց Գևորգը ծիծաղելով։ Շենիքցի Մանուկը և Ալիզռնանցի Մուքոն ջուր տաքացրին, իսկ ես և Մշեցի Տիգրանը երազատեսին գոմը կանչելով՝ նստեցրինք տաշտակի մեջ։ Գևորգ Չաուշը հանկարծ մի կուժ պաղ ջուր առնելով լցրեց նրա վրա։ Ֆիդային վեր թռավ տաշտից և ամանով տաք ջուրը իմ ձեռքից փախցնելով, չցրեց Գևորգի գլխին։ Սպաղանաց Գալեն չէր մասնակցում այդ զվարճությանը։ Նա օդայում հանգիստ նստած ծխում էր։ Հանկարծ ներս մտավ Սուլուխցի Մեսրոպը՝ գույնը թռած։ Նա հայտնեց, թե Մուշից զորք է գալիս և արագ մոտեցավ պատին, որ զենքերը կապի։

Շա՞տ է, թե քիչ, հարցրեց Գևորգը։

Խոփերու դաշտը սևացած է։

Հայդուկապետը հեռադիտակը վերցնելով բարձրացավ տանիք, իսկ ես կարգադրեցի զենքերը կապել։ Միայն Գալեն էր անշարժ նստած։ Զարմանալի դանդաղաշարժ էր Գալեն։ Կողքին թնդանոթ պայթեր, երբեք դեմքը չէր փոխի, ոչ էլ շարժուձևը։

Ա՜յ Գալե, վե՛ր կաց, ասացի։

Հը՜շ կացեք, ասաց Գալեն ծխամորճի կրակը նորոգելով։

Տանիքից իջավ Գևորգ Չաուշը։

Քոսա Բինբաշին է գալիս, ազդարարեց նա սաստիկ մտազբաղ, հեռադիտակը ձեռքի մեջ պահած։ Կարգադրեց անմիջապես ձի նստել և շտապ հեռանալ Սուլուխից, քանի որ անկարելի էր մի տասնյակ մարդով կռիվ մղել մի ամբողջ բանակի դեմ:

Բայց որտեղի՞ց ճարել այդքան ձի։

Ալվառինջու Սեյդոն վճռաբար հայտարարեց, որ ինքը գյուղը չի լքի։ Նրան միացան նաև մյուս ֆիդայիները և քուրդ Հասանոն։

Գալեն անվրդով նստած շարունակում էր ծխել։ Գևորգը տեսնելով, որ մենք շրջապատված ենք Մուրադգետով ու զորքով և ճակատամարտն անխուսափելի է, ուսը գցեց «Արաբոն»՝ իր հրացանը, և ոտքի վրա որոշեց դիրքերը։

Ինձ հանձնեց գյուղից դուրս մի ավերականոց։ Ինքը վերցրեց Խոփերի դաշտին հսկող մի բարձունք, իսկ կամուրջի գլխի պաշտպանությունը տվեց քուրդ Հասանոյին և դաշտեցի մի քանի տղաների։

Դիրք դարձան նաև մեր ավերակից դեպի աջ ընկնող կիսաշեն եկեղեցու պատերը, որ նայում էին խճուղու վրա։ Ես ինձ հետ վերցրի Ալվառինջու Սեյդոյին, Ալիզռնանցի Մուքոյին և Մշեցի Տիգրանին, նաև սուլուխցի մի քանի կըռվողների, և մտա իմ ավերակի մեջ։ Գևորգի հետ տանիք բարձրացան Սպաղանաց Գալեն, Սուլուխցի Մեսրոպը, սրա որդի Խուրշուդը և տեղական կտրիճներից մի տաս հոգի։

Եկեղեցու պատերի ետևում ամրացավ Շենիքցի Մանուկը մի քանի զինված գյուղացիների հետ։ Հասանոն իր դաշտեցի տղաներով շտապեց դեպի կամուրջի գլուխը։

Քոսա Բինբաշին Կուբանի թաթարներից էր, ազգությամբ կաբարդին։ 1878-ին մասնակցել էր ռուս–տաճկական պատերազմին իբրև կամավոր։ Կռվել էր նաև Շիպկայի պատերի տակ։ Եմենի և Մակեդոնիայի կռիվների մեջ բարձրացել էր հարյուրապետի աստիճանին։ Վերջին տարիներին եկել էր Մուշ, և Սասնո մեծ ապստամբությունը ճնշելով, դարձել էր Բաղեշի նահանգի ամենահեղինակավոր զինվորականը։ Քոսան սկզբունքով դեմ չէր ֆիդայիներին։ Նա անձամբ սիրում էր Գևորգ Չաուշին և հաճախ իր սպաներին ասում էր. «Եթե ես հայ լինեի, կուզեի Գևորգ Չաուշ լինել»։ Ամեն անդամ, երբ առիթ էր լինում զորք հանելու հայդուկների դեմ, Քոսան Մեհմեդ Էֆենդու կամ իր մարդկանց միջոցով լուր էր ուղարկում Գևորգին, որ իրենց գտնված տեղից հեռանան։

Եվ ահա այդ ծեր ռազմիկը, որի երեսին բնությունը զլացել էր մի հատիկ մազ բուսցնել, Սուլթան Համիդի անունը կրող մի մեծ զորագնդի գլուխ անցած, Մուշից շարժվում էր դեպի Սուլուխ։

Առաջին անգամ էր նա այդպես դավադրաբար գալիս, առանց զգուշացնելու Գևորգ Չաուշին։

Շուրջը տափարակ դաշտ էր, և ես ավերակից տեսնում էի, թե ինչպես խճուղու վրայով վաշտ առ վաշտ գալիս էր սև զորքը քառաշար կազմած։ Զորքի առջևից քայլում էր Քոսա Բինբաշին՝ հրացանը ուսը և սուրը քաշած։ Կողքից մի ասկյար էր ընթանում՝ պղնձյա բոռիզանը բերանին։ Զորքը մեր դիրքերին հասավ։ Լսվում էր ասկյարների ծանր ոտնաձայնը։ Խճուղուց բարձրացող փոշին գալիս էր մեզ վրա։ Շուտով երևաց ձիավոր գունդը, որը սրարշավ ուղղվեց դեպի ս. Գեվորգ եկեղեցին։

Ու հանկարծ տանիքից պայթեց Գևորգ Չաուշի «Արաբոն», որին հետևեց մեր համազարկը։ Տագնապի փող հնչեց և սուի թանի զորքը հայդուկների «նորահնար զենքի» սարսափից ահաբեկ շփոթված ետ դարձավ։ Մի մասը լցվեց խճուղու փո՛սերի մեջ, մյուսը պառկեց մեր դիրքերին շատ մոտիկ։ Ոմանք սողեսող հասան մեր ավերականոցին և թաքնվեցին նրա պատերի տակ։ Մի քանիսը մեռած ձևանալով, հանկարծ ոտքի էին կանգնում և կրակում։ Ասկյարներից մեկ–երկուսը մագըլցեցին պատերն ի վեր՝ զենքերը մեզ վրա կախելով։ Մի ասկյար փորձեց բռնել Սեյդո Պողոսի հրացանի փողը։

Թեսլի՛մ, գոռած խռպոտ ձայնով։

Տասնոցի մի կրակոցով «թեսլիմ» գոռացողը գլորվեց ցած։

Երկրորդը փորձեց՝ նա էլ գլորվեց։

Քոսա Բինբաշին հանկարծ թավալգլոր շուռ եկավ զորքի առաջ և սուրը ձեռքից վայր ընկավ զնգոցով։ Փորձեց բարձ՛րանալ, բայց կիսաթեք գլորվեց խճուղու աջակողմ յան խան՛դակի մեջ։

Քոսա Բինբաշու անկումը տեսնելով, սուլթանի զորքը խուճապահար փախուստի դիմեց՝ իր հազարապետի դիակը թողնելով Մուլուխի դաշտում, գլուխը խանդակի մեջ, ոտքերը՝ խճուղու վրա։

Այդպես տխուր վերջացավ Սուլթան Համիդի ամենաքաջ ռազմիկի կյանքը։

Բոռիզան փչող ասկյարը թռավ ձիերից մեկի թամբին և պղնձյա շեփորը բարձրացնելով՝ սկսեց փչել, որ զորքին ետ կանչի, բայց Ալիզռնանցի Մուքոյի գնդակը շեփորի միջից անցնելով ծոծրակից դուրս եկավ։ Բոռիզան փչողը, թամբի վրա օրորվելով, իր գործիքի հետ տապալվեց Բինբաշու կողքին գլուխը խճուղու վրա, ոտքերը՝ խանդակի մեջ։

Հանկարծ նկատեցինք, որ Գևորգ Չաուշի տանիքը լուռ էր։ Գալեն չկար, իսկ կռվողներից մեկը մեջքով դեպի մեզ չոքած ինչ–֊ որ բան էր ուղղում տանիքին։

Գևորգը զարկված է, շշնջաց Սեյդոն։

Ես արագ վազեցի դեպի Գևորգի դիրքը։ Գալեն երկու աչքից կուրացած մահամերձ պառկած էր գոմի ջրհորի մոտ, իսկ Գևորգ Չաուշը վիրավոր նստած էր կողքին։ Հրացանի խճճված փոկը ուղղելու միջոցին ոսոխի գնդակը խոցել էր հայդուկապետի ձախ ծունկը՝ աջ թիկունքից անցնելով։

Վերջալույսին մենք ստիպված եղանք թողնել Մուլուխը, որովհետև Մուշից նոր զորք էր եկել և թնդանոթների որոտը մեզ սեղմել էր գյուղի և Արածանու միջև։

Տանիքից իջնելով, ես վերջին անգամ մտա այն տունը, ուր Գևորգ Չաուշը և Գալեն էին պառկած։ Շենիքցի Մանուկը սգավոր նստած էր երկուսի մեջտեղ։ Սեյդոն չախմախլին ուսը հենված էր պատին։ Նա ձեռքից վիրավոր էր։ Մշեցի Տիգրանը և Ալիզռնանցի Մուքոն նստոտած էին ամեն մեկը մի դիրքով։

Գալեն պրծել է, իսկ Գևորգը դեռ ողջ է, ծանուցեց Շենիքցի Մանուկը։

Ես հրամայեցի շտապ թողնել Մուլուխը։ Բոլորը ոտքի կանգնեցին, բացի Գալեից և Գևորգ Չաուշից։

Գևորգին կապել ձիու մեջքին, իսկ Գալեին գետը նետել, կարգադրեցի ես։

Ամենքս էլ զգում էինք, թե որքան ծանր էր այդ վճիռը, բայց ուրիշ ելք չկար։ Շենիքցի Մանուկը բռնեց իր ամենահին ընկերոջ թևերից, համբուրեց նրա արյունոտ երեսը, Ալիզռնանցի Մուքոն բռնեց Գալեի ոտքերից և նետեցին Արածանու մեջ։ Միայն մի ակնթարթ նայեցինք, թե ինչպես Արածանին իր պղտոր հորձանքի մեջ առավ մեր հերոսական ընկերոջը։ Երբեք Գալեն այդքան արագաշարժ չէր եղել, ինչպես այդ հորդացած ջրերի մեջ։ Ու՞ր գնաց նա, ու՞ր քշեցին նրան ալիքները՝ չիմացանք։

Սուլուխցի Մեսրոպը մեզ մի ձի բերեց։ Գևորգին կապեցինք ձիու մեջքին։

Շենիքցի Մանուկը դարձավ առաջապահ։ Ետևից ես էի գընում մի քանի հայդուկներով։ Եմ ետևից գալիս էր Ալվառինջու Սեյդոն՝ վիրավոր ձեռքով ձիու սանձը բռնած։ Ձիու աջ կողմով գնում էր Մշեցի Տիգրանը, ձախով՝ Ալիզռնանցի Մուքոն։ Սրանց ետևից գյուղի բնակչությունն էր շարժվում Սուլուխցի Մեսրոպի գլխավորությամբ։

Մութ էր և ասկյարները կարծեցին, թե մենք իրենց զորքից ենք։ Վերջում գլխի ընկան և կրակեցին մեզ վրա։ Գևորգի ձին խփվեց։ Ես Գևորգին ձիու մեջքից արագությամբ իմ շալակն առա։ Զին գլորվեց Արածանու մեջ։

Քուրդ Հասանոն, որ իր մի քանի դաշտեցի տղաներով հսկում էր կամուրջին, ուժգին կրակով ապահովեց մեր ելքը զորքի շրջապատումից և մենք Գևորգ Չաուշին փոխնեփոխ շալակելով հասցրինք Խաշխալտախ գյուղի դիմաց։ Վերջին շալակողը Սեյդոն եղավ։

Ես մոտեցա Գևորգ Չաուշի վիճակն իմանալու։

Վերքդ թեթև է, Գևորգ, հուսադրեցի ես Սեյդոյի շալակից նրան եղեգների վրա իջեցնելով։

Իմը վերջացած է և աստծո պատիժը կատարվեց, նըվաղած ձայնով շշնջաց հայդուկապետը։ Մի ջանդակի հա՛մար չարժի խումբը վտանգի մատնել։ Ինձ թողեք էստեղ, իսկ դուք անցեք գնացեք։ Եղսոն ու Վարդգեսը ձեզ ամանաթ։

Խաշխալտախի մոտ Մեղրագետը Արածանուն միանալով կազմում է եռանկյունի. մի կողմը Սուլուխն է, մյուս կողմը՝ երկու գետ։ Որոշեցինք Գևորգին թողնել եղեգնուտում, մոտը պահապան կարգելով Սուլուխցի Մեսրոպին։ Տարանք մի քիչ ավելի խորքը, հենեցինք մի խուրձ եղեգի և ծածկեցինք թարմ կանաչով։ Վերջին պահին Գևորգը ցույց տվեց հե՛ռադիտակը և զենքը։ Ես հեռադիտակը վերցրի, իսկ զենքը թողեցի վրան։

Երկու լողորդ չափեցին գետի խորությունը։ Ջուրը խփում էր մինչև թևատակ, իսկ տեղ–տեղ՝ գլուխներից բարձր։ Լո՛ղորդները նախ անցկացրին Շենիքցի Մանուկին, ապա ինձ և մյուս հայդուկներին։

Մեր ճանապարհին Սնձնուտ անունով մի գյուղ էր ընկած։ Լույսը չբացված այդ գյուղի ժամկոչը մեզ գտավ իրենց գերեզմանատան մատուռի մեջ։ Սաստիկ զարմացավ և հայտնեց, որ իրենց գյուղում զորք կա և խորհուրդ տվեց մատուռից դուրս չգալ։ Ժամկոչը բարձրացրեց խորանի սալա՛քարը և մենք վեր ելնելով թաքնվեցինք այնտեղ, իրար վրա նստելով։ Շենիքցի Մանուկը փորձված մարդ էր, զգաց, որ ժամկոչը վախկոտ է և կարող է վախից մեր տեղը հայտնել, ուստի նրան ներս քաշելով նստեցրեց իր ծնկներին՝ սալաքարը դանդաղ իջեցնելով մեզ վրա։

Ժամկոչը կարծում էր, թե մենք փախստականներ ենք, և իբրև նորություն հայտնեց, թե այդ օրը Սուլուխի դաշտում մեծ ճակատամարտ է եղել հայ ֆիդայիների և սուլթանի զորքի միջև և այդ կռվում սպանվել է Քոսա Բինբաշին։

Ու՞մ գնդակից, հարցրեց Շենիքցի Մանուկը։

Գևորգ Չաուշի։

Մեր զարմանքի վրա ժամկոչը ոգևորված ավելացրեց, թե այդ կռվում քանի հազարապետ, հարյուրապետ և հեծյալ ու հետևակ է սպանվել Քոսա Բինբաշու զորքից։ Սուլուխի ամբողջ դաշտը դիակներով է ծածկված, ասաց նա, և Սուլթանի ձիավորները գյուղերն ու քարափները ընկած Գեվորգ Չաուշին են փնտրում, նրա կնոջը և երեխային։

Ֆիդայիները հոգնած քնել էին, իսկ ժամկոչը դեռ շա՛րունակում էր պատմել Շենիքցի Մանուկի ծնկներին նստած։ Իրիկնադեմին մենք թողեցինք մատուռը։ Դուրս գալուց առաջ ժամկոչին կապելով դրեցինք մատուռի ղռանը, որ չիմանա, թե մենք որ ուղղությամբ գնացինք։ Իմ ուղղությունը պարզ էր։

Ես ֆիդայիներին հանձնեցի Շենիքցի Մանուկին, որ նրանց տանի դեպի Կարմիր Ծառի սոսիների պուրակը։ Ալվառինջու Սեյդոյին կարգեցի խմբի հետնապահ, իսկ Հասանոյին՝ առաջապահ։ Նրանց հանձնեցի նաև Գևորգ Չաուշի հեռադիտակը, իմ պայուսակը, իմ հագուստն ու զենքերը, և մի թուրք սայ՛լապանի տարազ հագնելով՝ դիմեցի դեպի Սուլուխ։ Լողալով անցա Արածանին և ծանոթ եղեգնուտը հասա այն պահին, երբ մի քանի ասկյարներ եղեգների միջից վերցնում էին Գևորգ Չաուշի դիակը՝ Մ ուշ տանելու համար։

Սուլուխցի Մեսրոպը չկար։

Գևորգ Չաուշը մեռել էր մայիսի 28֊ի արևածագին, բռի մեջ սեղմած հոգևարքի ժամին պոկած կանաչները։

Ասկյարները ինձ ուղարկեցին մի սայլ բերելու։ Գնացի և գյուղի առաջին պատահած հայ տնից եզասայլ վերցնելով՝ վերադարձա եղեգնուտ։ Չաուշի դիակը գրկեցի դրեցի սայլին և եզներին դանդաղ քշելով, Խոփերի դաշտով շարժվեցի դեպի Մուշ։

Հասա Ջարդու քարեր, Մշո կողք։ Ես Մ ուշ չմտա։

Մեհմեդ էֆենդին նվագախմբով եկել էր քաղաքից դուրս դիմավորելու Գևորգի դիակը։ Նա ինձ տեսավ սայլին նըստած, բարկացած մի հիշոց նետեց ֆիդայիների հասցեին, բայց գլխարկը հանելով լուռ կանգնեց, կարծես պատվո պահակ լիներ։

Դարձյալ նույն երևույթի մեջ էր, ոստիկանական համա՛զգեստով, սպիտակ թաշկինակը վզի շուրջ։ Քոսա Բինբաշուն թաղել էին դրանից մի օր առաջ, հանդիսավորությամբ ու նըվագախմբով։ Այդ միևնույն զինվորական նվագախմբով Գեվորգ Չաուշի դիակը տարվեց դեպի Կողու թաղի գերեզմանատուն՝ Սաչքի դուրանի վրա։ Այդտեղ էին թաղվում այն ֆիդայիները, որոնց դիակները ընկնում էին սուլթանի զինվորականների ձեռքը։ Իմ աչքի առաջ Գևորգին իջեցրին գերեզման, և Տարոնի արևը մայր մտավ։

Մեհմեդ էֆենդին սայլին հենված կանգնած էր իմ կողքին, աչալուրջ հսկելով, որ ըմբոստություններ չլինեն։

Գնա՛, տղաս, ասաց Մեհմեդ էֆենդին, երբ մենք մի պահ առանձին մնացինք։ Դու մի օր վարդապետ ես, մի օր էլ՝ սայլապետ։ Սուլուխի կռիվը ցնցեց Մշո դաշտը։ Ամբողջ գիշերը մենակ ողբացել եմ Գևորգի համար։ Բայց պիտի բարկանամ ձեզ վրա և ով ձեռքս ընկավ անխնա պիտի պատմեմ։ Սուլթանից հրաման կա, որ հայտնաբերենք և ոչնչացնենք բոլոր ֆիդայիներին, իսկ Գևորգ Չաուշի կնոջը և երեխային բռնենք և հանձնենք սուլթանի ձեռքը։ Այդ գործի համար ջանբեզարների ոստիկանապետ է նշանակված Մհե չաուշը։ Վերագարձիր ֆիդայիների մոտ և միասին մի միջոց մտածեք Գևորգի կնոջ և երեխայի փրկության համար։ Թեկուզ ջրտուքվար Ֆադեի մոտ տարեք։ Նա ձյուների և ամպերի վրա է ապրում, թող էնտեղ պահի, ուրիշ ճար չկա։ Ես ու Մհե չաուշը պարտավոր ենք երկուսին էլ գտնել և հանձնել սուլթանին իբրև պատանդ։ Այդպես է մեծն փադիշահի կամքը։

Ես սայլը լծած տխուր իջա Կողու թաղով և նույն ճանապարհով վերադարձա Սուլուխ։ Կամուրջի գլխից նայեցի ներքև։ Արածանու ալիքները սև գոմեշների պես իրար հրելով շարժվում էին առաջ։ Սայլը եզներով թողեցի այդտեղ և «Ֆալա՜գ, քո տունը ավրի, ֆլանդ», ասացի ու ինձ նետեցի խենթացած ալիքների վրա։ Մեկից մյուսին հեծնելով, ես ճեղքեցի Արածանին և նորից հասա Սնձնուտ գյուղի ծանոթ մատուռը։

Մեր կապած ժամկոչը չկար։

Նույն գիշերը ես սարերով մեկնեցի Կարմիր Ծառ։

ՄԱԿԱՐ ԵՎ ՄԱՆՈՒԿ

Գևորդ Չաուշի մահից հետո հայդուկների խումբը մնաց իմ հույսին։ Քիչ էին նրանք, բայց բոլորն էլ կոփված տասնյակ կռիվների մեջ և հավատարիմ իմ կարգադրություններին։ Հասնելով Կարմիր Ծառի սոսիների պուրակը, իմ առաջին կարգադրությունը եղավ Գևորգ Չաուշի կնոջը և որդուն թաքցնել ս. Կարապետի վանքում։ Բայց շուտով ստացվեց Բաղեշի կուսակալի և Մշո կառավարչի հրամանը, որով պահանջվում էր ամբողջ երկրռւմ որոնումներ սկսել։ Հրամանում ասված էր, որ եթե որևէ գյուղ կամ վանք համարձակվի թաքցնել նրանց՝ հիմնահատակ կկործանվի։

Այդ հրամանից երկու օր հետո ներկայացավ Հեսու վարդապետը գրեթե լալահառաչ։ Նա խնդրեց Գևորգի ընտանիքը շտապ հեռացնել ս. Կարապետի վանքից` «Մի կնոջ և երեխայի համար արժե", որ մի վանք կամ գյուղ կործանվի», ասաց ծերունի վարդապետը։

Ի՞նչ անել։ Մեզ մնում էր Հեղինեին և Վարդգեսին որևէ միջոցով փրկել, առանց վնաս պատճառելու վանքին։ Բոլորս հավաքված էինք անտառում և մտածում էինք մի ելք գտնել դրությունից դուրս գալու։

Արտոնքա Ջնդոն առաջարկեց նրանց Հասանոյի և Ալադին Միսակի ուղեկցությամբ Խութ ուղարկել՝ հանձնելով Ղասըմբեկի և նրա կնոջ խնամքին։ Չէ՛ որ Գևորգը Խութա բեկի եղբայրն էր, իսկ Ջեմիլեն՝ ֆիդայիների քույրը։

Փեթարա Ախոն և Կարկուտ Թադեն առաջարկ արին Հեղինեին իր քեռի Մկրտիչ Վարդապետին հանձնել։ Ֆիդայիներից մեկն էլ ասաց, ով կատարել է այդ ստորին պսակը՝ թող նա էլ պատասխանատու լինի նրանց կյանքի համար։ Նա առաջարկեց Հեղինեի և իր զավակի պաշտպանությունը ապավինել խաչեղբայր Փեթարա Մանուկին և Ստեփանոս վարդապետին։

Սպաղանաց Մակարը գլուխը կախ գցած իր համրիչն էր քաշում։ Կողքին նստած Էին Շենիկցի Մանուկը, Մորուք Կարապետը և Չոլոն։

Ես քեռի Մակարի դեմքի վրա կարդացի, «Ճիշտ Է, ես Հակառակ եմ եղել Գևորգի ամուսնությանը և նրա գործելակերպին, ըմբոստացել եմ նրա դեմ և պատժվել եմ դրա համար, բայց Եղսոն իմ աղջիկն Է, իմ աչքի լույսը։ Գևորգը իմ հոգու կեսն Էր։ Այժմ, երբ նա չկա, նրա նամուսը իմ նամուսն Է, նրա ժառանգը՝ իմ ժառանգը։ Եթե Մակարը չգնա Հեղինեին աղատելու, արար աշխարհ պիտի կարծե, թե քեռի Մակարը աննամուս մարդ է»։

Ու կաղնու տակից վեր կացավ սպաղանաց հսկան։ Կապեց զենքերը և ծանր ձեռքը իմ ուսին դնելով՝ ասաց.

Ե՛ս կերթամ Հեղինեին և մանուկ Վարդգեսին փրկելու։ Ես նրանց կտանեմ Սասուն։ Թե որ ողջ եկա ազգության պատիվը փրկած կլինեմ, թե մեռա՝ մի մեծ բան կորցրած չեք լինի։ Քեռի Մակարը հալիվոր Է արդեն։ Միայն մի խնդրանք ունի, իր ջանդակը կթաղեք Գևորգ Չաուշի կողքին։

Ծերունի Մակարի հետ վեր կացավ Շենիքցի Մանուկը.

Ես Մակարին մենակ չեմ թողնի։ Ես Էլ կերթամ Հեղինեի հետևից։

Փեթարա Ախոն և Գելի Պետոն Էլ ելան ոտքի։ Դաշտեցիներից ցանկություն հայտնեց գնալ Մշեցի Տիգրանը։ Ախոն վերև նայեց երկինքը ստուգելու։ Վատ բան Էր գուշակում։

Մեկ–մեկ համբուրվեցինք գնացողների հետ։ Քեռի Մակարը այնպես Էր համբուրվում, կարծես այլևս չպիտի տեսնըվենք։ Փեթարա Մանուկի կուրծքը լիքն Էր։ Նա սկսեց իր «Բերի վանին»։

Մակարն իր խմբով բարձրացավ լեռան կածանով, իսկ մենք կանգնած նայում Էինք նրանց ետևից։ Հանկարծ Շենիքցի Մանուկը ետ դարձավ և բացականչեց.

Չոլո՜, Չոլո՜, իմ Սերին եթիմ չթողնես։

Չոլոն չդիմացավ, փղձկաց և երեխայի պես լաց եղավ։ Մի օր հետո Ախոն և Գելի Պետոն վերադարձան։

Եվ Պետոն պատմեց.

«Սպաղանաց Մակարը Շենիքցի Մանուկին ուղարկեց ս. Կարապետի վանքը Գևորգ Չաուշի կնոջը և երեխային բերելու, որ տանի Սասուն, իսկ ինքը իր փոքրիկ խմբով կտրեց Կուրտիկ լեռը, մտավ Ամրեի Գյալեն և լուսաբացի դեմ դուրս եկավ Փեթարի գլխին։ Մեկ Էլ Էն տեսնենք, Շենիքցի Մանուկը, որ մեզանից բաժանվելով գնացել Էր ս. Կարապետի վանքը, դեպի Փեթար Է բարձրանում՝ հետը առած Հեղինեին և Վարդգեսին։ Քեռի Մակարը ուրախացավ և կարգադրեց ցերեկը հանգստանալ Փեթարում, իսկ գիշերը ուղևորվել Աասուն։ Այդ խոսքի վրա Էինք, երբ Ախոն ասաց. «Էս ի՞նչ սև շերտ Է լեռան լանջին, ոչխա՞ր Է, թե՞ տավար»։ Բայց ոչխարը կամ տավարը ի՞նչ գործ ուներ սարի վրա վաղ լուսադեմին։ Մի գյուղացու ուղարկեցինք, որ մոտիկից իմանա, թե գա ինչ բան Է։ Մեր ուղարկած մարդը ետ եկավ և ասաց. «Ոչ ոչխար Է, ոչ տավար. օսմանցու զորք Է, սարերն ընկած Գևորգ Չաուշի կնոջը և երեխային են փնտրում և նրանց փախցնող ֆիդայիներին»։

Ծերունի Մակարը, որ պատրաստվում Էր ցերեկը Փեթարում հանգստանալ, տրեխները ամրացնելով ելավ ոտքի։ Նա ինձ հրամայեց երեք հոգով բռնել լեռան գլուխը՝ Ամրեի Գյալու Ցից քարը։ Ինքը վերցրեց մեջտեղի գիծը իսկ Շենիքցի Մանուկին կարգադրեց իր ետևից շարժվել։ Մենք պետք Է առանց կրակելու վեր բարձրանալով անցնեինք զորքի միջով։

Իսկ Հեղինեին ի՞չ անենք, ինչպե՞ս փախցնենք Սասուն, հարցրեց Շենիքցի Մանուկը։

Ձգուկ, ասկյարը շատ Է, իսկ իմ բախտը՝ սև, ասաց քեռի Մակարը։ Մենք նրանց մեզ հետ տանել չենք կարող։ Վարդգեսին տուր առաջին պատահած հայ կնոջը, ճիժ Է, գուցե կփրկվի, իսկ Հեղին են նամուս Է, թող թշնամու ձեռքը չանցնի, զարկ ու եկ մեզ հասիր։

Ես և Փեթարա Ախոն արդեն Ամրեի Ցից քարին Էինք հասել, երբ տեսա, թե ինչպես թշնամին անտանելի կրակ բացեց՝ պաշարման մեջ առնելով Մակարի և Շենիքցի Մանուկի խմբերը։ Մենք վերևից, պաշարված ֆիդայիները ներքևից կատաղի կրակեցինք։ Աջակողմյան զորքը մաքրվեց և քեռի Մակարն ու Մանուկը ապահով հասան Ցից քարին։ Թշնամին մնաց ձորի մեջ, իսկ մենք՝ Ամրեի գագաթին։

Բայց ճիշտ կռահեց իշխան Մակարը, որ իր բախտը սև է։ Ս. Հովհաննու վանքի կողմից նոր զորք էր եկել և գաղտնի բռնել Ամրեի երկու թևերը։ Ստիպված նահանջեցինք՝ թողնելով լեռան գագաթը։

Շատ արագ էինք նահանջում, իսկ Մակարը ծեր էր և ոտքերին ուժ չկար։ Քրդական մի բարեկամ օբայի հասանք։ Օբայից հաց առնելով շարունակեցինք մեր նահանջը։ Մակարն ուղղակի ուժասպառ էր եղել և ծնկները ծալվում էին։ Մի էշ բռնեցինք, ծերունի Մակարին նստեցրինք վրան։ Մի շատ դժվար վերելք կար մեր առաջ։ Այդ Ճանճկու սարն էր։ Եթե այդ լեռը հաղթեինք, կանգնած կլինեինք Շենիքի գլխին։

Մակարն այլևս անկարող էր շարժվել ոչ ոտքով, ոչ էլ ավանակին նստած։ Ու խնդրեց քեռի Մակարը, որ իրեն սպանենք, իսկ մենք մտածենք միայն մեր փրկության մա՛սին։ Բայց ու՞մ ձեռքը կբարձրանար քեռի Մակարի վրա։ Առանք զենքերը, քանդեցինք փամփուշտները և սիրտ տվե՛ցինք, որ քայլի։ Սակայն իզուր։ Շենիքցի Մանուկը, ես և Փեթարա Ախոն շատ զբաղվեցինք Մակարին տեղից շարժե՛լու գործով։ Ուզում էինք մեզ հետ տանել կամ նորից մի կերպ նստեցնել ավանակին և լեռը բարձրանալ։

Թշնամին արագ մոտենում էր. գտնվում էր մի քանի տասնյակ քայլի վրա։ Մակարի ցանկությունը կատարվեց։ Մի գնդակ գալով խոցեց Սպաղանաց իշխանին։ Մակարը զգաց, որ թշնամու գնդակ է։ Վերքից ուժ առած տնքալով շարժվեց առաջ և մեր պաշտպանությամբ հասավ Շենիքի գլուխը Դուքանի բերան։

Մեր ոտքերի տակ Գդալների դաշտն էր, իսկ ավելի հեռվում՝ Մրկեմոզանի ընդարձակ մարգագետինը։

Խոշկանցի ցեղապետ Ռզգո աղայի աշիրեթը զոզան էր ելած։ Ռզգոն Սպաղանաց Մակարի հին ծանոթներից էր։ Մակարը խնդրեց, որ իրեն թողնենք Ռզգոյի ամառանոցում, իսկ մենք ազատվենք, քանի դեռ զորքը այդտեղ չի հասել։

Շենիքցի Մանուկը համաձայն չեղավ քեռի Մակարին վիրավոր վիճակում մենակ թողնել այդտեղ։

Ես ուխտ եմ արել քեզ հետ մեռնել, քեռի, ասաց Մանուկը և մեզնից բաժանվելով մնաց ծերունի Մակարի հետ։ Հեռվից տեսա, թե ինչպես նա առաջացավ դեպի ցեղապետի օբան, որ կարգադրություն անի Մակարի համար։ Այդ միջոցին Խալիլ աղայի կատաղի քրդերից մեկը, որ այդտեղ էր, մի կացին քաշելով թափով իջեցրեց Շենիքցի Մանուկի գլխին։ Մանուկն իրեն չկորցրեց։ Քաշեց տասնոցը և երեք֊ չորսին սպանելով և մի քանիսին էլ վիրավորելով, ինքն էլ թևից զարկված, փորձեց փախչել դեպի իր հայրենի գյուղը՝ Շենիք։ Մակարը մենակ մնաց Ճանճիկ սարում։ Խալիլի քըրդերը թափվեցին վիրավոր և անզեն ծերունու վրա և կացիններով ու խանչալներով սպանեցին նրան։

Մանուկը զառիթափով հասավ Շենիքի վերևի քարերը։ Կրակեց, որ շենիքցիները օգնության գան, բայց Սեմալից եկած զորքը պաշարել էր գյուղը, և նրանք տանիքներին կանգնած անզոր դիտում էին նրա մենավոր պայքարը։ Ֆիդային զայրույթից իր հրացանը և ատրճանակը քարերին զարկելով ջարդեց և թռչելով մի քարաժայռի, որի տակ Ճանճիկ սարի մեծ վիհն էր բացվում, մի գնդակ առավ իր հպարտ ճակատին և արծվի նման ճախրելով գլորվեց անդունդ։

Այդպես մատաղվեց քաջարի սասունցին։

Մի թուրք սպա, տեսնելով այդ հերոսական ու գեղեցիկ մահը, բարձրաձայն գոչեց. «Ափսո՜ս, էրմենի իգիթ, որ քեզ հայ է ծնել»։

Մենք կռիվ տալով Դուքանի բերանից դժվարությամբ հասանք Ծիծեռնու ձորը, Սեմալ գյուղի մոտ, բայց արդեն զրկված քեռի Մակարից և Շենիքցի Մանուկից»։

Երբ Գելի Պետռն ավարտեց իր պատմությունը, թվաց, թե այդ ամբողջը հեքիաթ էր մի առասպելական կռվի հսկաների մասին։

Իսկ ի՞նչ եղան Հեղին են և ծծկեր երեխան։ Չէ որ Մակարն ուզում էր նրանց տանել Սասուն, հարցրի ես։

Շենիքցի Մանուկը Գևորգ Չաուշի կնոջը և երեխային վանքից բերեց, որ Մակարը տանի Սասուն։ Բայց Սասուն գնալ չհաջողվեց։ Երեխային Շենիքցի Մանուկը մահից առաջ հանձնել էր փեթարցի մի պառավ կնոջ, որ պահի, իսկ Եղսոյին Մշեցի Տիգրանը կնոջ շորեր հագնելով՝ առաջնորդեց դեպի Մշո դաշտ։

ԱՐՋԻ ՈՐՋՈԻՄ

Քարայրներում թաքնվելը դարձավ վտանգավոր։ Անտառի խորքում մի թաքստոց տեսա։ Արջի բույն էր։ Երեք ամիս բնավ ածիլված չէի։ Իմ գլխի և երեսի մազերը խառնըվել էին իրար։ Իմ երևույթով ես նման էի արջի, ավելի ահարկու, քան արջը։

Կռացած նայեցի։ Մի մեծամարմին գորշ գազան, գլուխը թաթերին գրած պառկել էր հանգիստ։ Ինձ տեսնելով հար՛ձակվեց վրաս։ Ու ուժեղ գոտեմարտ եղավ իմ և այդ գազանի միջև։ Ես արշին սպանեցի և դուրս բերելով կախեցի ծառից։ Տերև ու խոտ հավաքեցի և արջի մորթին չորացնելով՝ փռեցի վրան։

Պառկել եմ իմ նոր կացարանում փափուկ ներքնակի վրա և շարունակ մտածում եմ, թե ինչ եղան Հեզին են և Վարդգեսը՝ Գևորգ Չաուշի կինը և երեխան, որոնց կյանքի համար այլևս ես էի պատասխանատու՝ Սպաղանաց Մակարի և Շենիքցի Մանուկի անկումից հետո։

Անցավ մեկ շաբաթ, երկու շաբաթ, Մշեցի Տիգրանը չէր երևում։ Հազար տեսակ մտքեր էին պաշարել ինձ։ Երևի հայտնաբերել են նրանց և սպանել, կամ հետապնդելով ձերբակալել են և տարել Բաղեշ, որ ուղարկեն սուլթանին։ Մտածում էի նաև, թե միգուցե Տիգրանը սպանել է Հեղինեին և այլևս անհարմար է գտնում երևալ մեզ։

Մի օր, երբ արջի վերջին պատառներն էի ներս տանում, իմ կացարանի առաջ հայտնվեց կնոջ շորեր հագած մի տղամարդ՝ հետը բերելով Գևորգ Չաուշի կնոջը և երեխային։

Մշեցի Տիգրանն էր։ Գլխին լաչակ կար՝ ծայրը հանգուցված ծնոտի տակ և դնչկալը մինչև քիթը վեր քաշած։ Այնքան նման էր մշեցի կնոջ, որ անկարելի էր նրան շփոթել տղամարդու հետ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ Տիգրանին տեսա այդ հագուստի մեջ՝ երեխան գրկին, Հեղինեն ետևից։ Փոքր-ինչ կռացած էր քայլում և հոգնած տեսք ուներ։

Ես գիտեի, որ Տիգրանը ընդունակ է խիզախ արկածների, բայց արկածի այդ տեսակը վեր էր իմ պատկերացումից։

Թեթև կրակ վառեցի, միասին հաց կերանք և մշեցին պատմեց. «Քեռի Մակարի հրամանի համաձայն, Շենիքցի Մանուկը ծծկեր Վարդգեսին հանձնեց փեթարցի մի պառավ կնոջ, որ պահի։ Հեղինեն նստել էր այդ կնոջ կողքին, և չէր ուզում երեխայից բաժանվել։ Ես Հեղինեի ձեռքից բռնելով՝ ասացի. ե՛լ երթանք իրար հետ։ Բայց փեթարցի կինն ասաց. Հեղինե, մի՛ գնա, քեղի կսպանեն։ Հեղինեն չոքեց իմ առաջ և ասաց, «Տիգրան, կամ դու պիտի մեռնես Գևորգի համար, կամ պիտի ազատես Գևորգի կնոջը և երեխային։ Եթե ինձ զարկես, ամբողջ ազգությունը մինչև յոթ պորտ քեզ մայրասպան պիտի ասի»։

Անտանելի վիճակ ստեղծվեց ինձ համար։ Ես գիտեի, որ ռոմի զորքը բռնել է բոլոր ճանապարհները, և փրկության ոչ մի հնար չկա։ Ուստի հարկադրված հագա կնոջ շոր, դնչկալով ծածկեցի իմ բեղը և Հեղինեին ու Վարդգեսին վերցնելով, իջա դեպի դաշտ։ Այդ զգեստը մասամբ էլ նրա համար հագա, որ որևէ ֆիդայի ինձ անծանոթ կնոջ հետ տեսնելով անզգուշությամբ չսպաներ հեռվից։

Երեխային գրկած Հնղինեի հետ անցա սուլթանի զորքի միջով։ Հանկարծ զգացի, որ իմ բեղի ծայրը դուրս է եկել և դնչկալը արագությամբ քաշեցի վրան։ Մի ասկյար ուզեց բռնել իմ թևից, բայց, որտեղից–որտեղ, իմ բախտից մեր դեմ ելավ Մեհմեդ էֆենդին։ Նա գոռաց ասկյարի վրա, «չե՞ս տեսնում, անցնողը կին է՝ երեխան գրկին»։ Ասկյարը ձեռքը ետ քաշեց և մենք անվտանգ ելանք շրջապատումից»։

Հեղինեն երեխային գրկած հազիվ էր պառկել արջի փոստին, որ մի քիչ հանգստանա, երբ մեր թաքստոցի առաջ ոտնաձայն լսվեց։ Ես ձեռքս արագ տարա դեպի իմ զենքը։

Քիմսա՞ն, հարցրի ես արջանոցից դուրս գալով։

Այստեղ մի կին չմտա՞վ երեխան գրկին։

Ոչ, այստեղ արջեր են ապրում։ Այդ խոսողը ո՞վ է։

Մեհմեդ էֆենդին է, ձեր հոգեառը, իսկ աջ քովինս Մհե չաուշն է, հնչեց պատասխանը։ Վերջապես ձեզ գտանք։ Այնքան նեղն եք ընկել, որ մաղարաներից փախչելով մտել եք արջերի բները։ Ուր ուզում եք մտեք, թեկուզ գետնի տակ, մեր վճիռն է մի հատիկ ֆիդայի չթողնել սուլթանի երկրում։

Գիտեմ, որ դու ֆիդայիների Հոգեառն ես, հայությունից իսլամ դարձած Մեհմեդ էֆենդին։

Այո, և քովինս դաժան և արյունարբու Մհեն է, Մհեն, ընդհատելով նորից հատուկ շեշտադրությամբ այդ անունը ընդգծեց Մեհմեդ էֆենդին, իբրև թե այդ անունով ուզում էր սարսափ ազդել, բայց իրապես կամենալով հասկացնել, թե զարկեք Մհե չաուշին, ես նրան այդ նպատակով եմ այստեղ բերել։

Մհե չաուշը Սասունի Խիանք գավառի քրդերից էր, Մշո բանտի դահճապետը, որը դառնալով ջանբեզարների գլխավոր, սկսել էր համառորեն որսալ ֆիդայիներին և սարերն ընկած Գևորգ Չաուշի կնոջն ու երեխային էր փնտրում սուլթանին պատանդ ուղարկելու համար։ Ոստիկանապետ Մեհմեդ էֆենդին նրան բերել կանգնեցրել էր վրիժառու հայդուկի գնդակի հանդեպ։ Ո՞ր առաքինի մարդը չէր ուրախանա այդ հրեշի մահով։ Մի գնդակ՝ և Մհե չաուշը փռվեց մեր թաքստոցի առաջ։ Այդպիսի հրեշներին ոչնչացնելը պատգամ և պարտավորություն է բոլո՛ր ժամանակների բոլո՛ր սերունդների համար։

Իմ կրակոցի վրա Մեհմեդ էֆենդին և Մհե չաուշի երեք զինյալ ջանբեզարները զենքերը բացած նետվեցին դեպի իմ որջը։

Մհե չաուշ, ես քո վրեժը տասնապատիկ կառնեմ, ցասումնալից գոռաց գաղտնի ոստիկանապետը և ջանբեզարներին հրամայելով հեռանալ այդ վտանգավոր վայրից, ինքը զենքը ձեռքին միայնակ ներս խուժեց։

Երկրով մեկ տարածված էր Մեհմեդ էֆենդու սարսափը։ Պատմում էին, որ նա համարձակորեն մտնում էր ֆիդայիների թաքստոցները և ձեռքն ընկածին տանջամահ անելով սպանում էր։ Միայնակ կատարում էր մի ամբողջ զորաջոկատի գործ։

Ջանբեզարները իսկույն հեռացան այդտեղից, իրենց հետ փախցնելով Մհե չաուշի դիակը, երբեք չկասկածելով, թե իրենց ոստիկանապետը, ով կա ներսում, բոլորին անխտիր կոտորելով, հաղթական դուրս կգա այնտեղից։

Մեհմեդ էֆենդին իրար ետևից կատաղորեն կրակեց բաց օդի մեջ, ամեն կրակոցին տարբեր ձայնով տնքոցի կամ ցավի մի բացականչություն արտաբերելով, իբրև թե սպանվողների կողմից։ Ապա բռնելով Մշեցի Տիգրանին սկսեց բարձրագոչ հայհոյել ու ծեծել, բայց տակից հայերենով կամացուկ ասել նրան, «Տո՛, աննամուս, լսվա՞ծ բան է, որ ֆիդային կնոջ շոր հագնի, դնչկալ կապի բեղի վրա։ Հագիր տղամարդու հագուստ և Հեղինեին փախցրու այստեղից։ Վարդգեսի մասին կարգադրություն արել եմ և նա կփրկվի։ Ես նրան կուղարկեմ Վան։ Մենք երկուսս էլ ծառայում ենք մի նպատակի դու հարկադրաբար քեզ կին ձևացնելով և բեղերիդ վրա դնչկալ քաշելով, որ ոչ մի մշեցի տղամարդ չէր հոժարի անել, իսկ ես իմ հավատքը փոխելով, որ ամենամեծ մեղքն է աշխարհում։ Բայց մենք հերոսներ ենք և ազգը, կարծում եմ, ապագայում չի թքի մեր ճակատին»։

Մեհմեդ էֆենդին նորից սկսեց կատաղորեն հայհոյել ու կրակել և դուրս գալով, կեռ սուրը մի քանի անգամ բարկությամբ քսեց խոտերին, իբրև թե մաքրելով արյունից։ Ապա սուրը դրեց պատյանը և դաժանորեն շարժվեց առաջ։

Ջանբեզարները նրան սպասում էին քարափի տակ։

էֆենդի, դուք շատ անգթորեն եք վարվում ֆիդայիների հետ։ Այդքան մարդ կոտորել չի լինի, նկատեց նրանցից մեկը։ Ամբողջ աշխարհը խոսում է ձեր խստության մասին։

Իսկ իրենք խիստ չե՞ն։ Ձեր աչքի առաջ սպանեցին Մհե չաուշին։ Ու՞ր է մեր Քոսա Բինբաշին, պոռթկաց ոստիկանապետը։ Այս գյավուրները մի կողմից, Սալոնիկի թուրքերը մյուս կողմից, Յըլդըզ քյոշկն են ուզում պայթեցնել։ Սալոնի֊ կում, այստեղ, ամեն տեղ ռումբեր են կուտակում։ Եվ ու՞մ դեմ, մեր անմեղ սուլթանի դեմ, իմ ու քո դեմ։ Վալին ու Մյութասերիֆը մեզանից հայդուկապետի կնոջը և երեխային են պահանջում, իսկ այս անհավատները զենք են քաշում մեզ վրա, և աստված գիտի, թե ուր են թաքցրել նրանց։

Բայց...

Ի՞սչ բայց. որ ես խիստ եմ, դաժան եմ, հա՞։ Ուզու՞մ ես, որ քո դիակն էլ գումարեմ այն երեքի վրա, սպառնաց Մեհմեդ էֆենդին հայացքը ուղղելով դեպի քարայրը և սպիտակ թաշկինակի արձակված ծայրը փաթաթելով վզի շուրջ։

Իսկ ինչպե՞ս վարվենք Մհե չաուշի հետ, տանե՞նք, թե թողնենք, ընդմիջեց երկրորդ վախեցած ջանբեզարը։

Դե, լավ, գցեք փոսը, նա ճակատամարտի մեջ ընկավ։ Իսկ մենք սարից ցած չենք իջնի, մինչև չգտնենք հայդուկապետի կնոջը և երեխային։

Եվ նրանք Մհե չաուշի դիակը մի խանդակի մեջ գլորելով և հողով ծածկելով, հետևեցին իրենց ոստիկանապետին։

Be the first who will comment on this

Other parts of "Ռանչպարների Կանչը"

Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

The uprising of the peasants of Haghpat in 1903
The uprising of the peasants of Haghpat in 1903
Play Online