Хачик Даштенс
Ռանչպարների Կանչը
16
ՓՈՒՔՍ ՓՉԵԼՈՒ ՓՈՐՁԱՆՔԸ
Ես և Մշեցի Տիգրանը Ալյուր գյուղի մոտով շարժվեցինք դեպի Պստիկ Գեղ։ էս Տիգրանը մոտակայքում մի բրուտանոց տեսավ, թե՝
Եկ, մտնենք մի բղբղիկ առնենք ճանապարհի համար։ Ու սկսեց մի գլուխ գովել վանեցի բրուտներին, նրանց շինած ամանները համարելով ամենալավը աշխարհում։
Բղթղիկ կամ պդջռւր ասածդ ջրի փոքրիկ կուժ է, որ խըմելու ժամանակ բղբղալով ձայներ է հանում։ Ես առարկեցի՝ ասելով, թե բրուտանոցում աման չեն վաճառում, դրա համար հարկավոր կլինի շուկա գնալ։
Քո ի՞նչ գործն է, ես բղբղիկը հենց էս բրուտի արհեստանոցից կառնեմ, համառեց իմ ուղեկիցը։ Ինչպես եղավ՝ համաձայնեցի, որովհետև երկար ճանապարհ էինք անցնելու և մեզ իսկապես կավե մի փոքրիկ ջրաման էր պետք։
Երանի չմտնեինք այդ բրուտանոցը։ Այդտեղ էր, որ փուքս փչելը փորձանք դարձավ իմ գլխին։
Տիգրանի տեսած բրուտանոցը կլոր տանիքով մի տնակ էր՝ խլուրդի բույն հիշեցնող։ Պատի տակ ներսի կողմից շարված էին ամեն չափսի ու ձևի կավե խեցիներ, խոշոր կարասներից սկսած մինչև ջնարակված ծափկիկն ու խլուշիկը։ Կային բոլորովին նոր թրծված շատ գեղեցիկ բղբղիկներ և կճուճներ՝ ոլորուն կանթերով, բոլորն էլ շինված շիկավուն կաղջինից։
Եվ կային փարչեր տեսակ-տեսակ նախշերով զարդարված։
Բրուտը, որ կարճ ոտքերով և ծանր ականջներով մի տղամարդ էր, չգիտեմ ինչից ենթադրեց, թե մեզ թթվի կամ ղաուրմայի աման է հարկավոր, և պատի տակ շարված կարասներից մեկը գրկելով բերեց դրեց մեր առաջ։
Տիգրանը ինձ աչքով արեց, կամենալով հասկացնել, թե գործը գլուխ է գալիս առանց շուկա գնալու. որ այդ բրուտանոցից ոչ միայն ջրաման, այլև մի ամբողջ կարաս կարելի է առնել։
էսոր միջի թթուն անմահակթան ի, իսկ ղաուրման՝ առավել։ Տարողությունն է մեկ երինջ և երկու ոչխարի դմակ։
Մեզ բղբղիկ է հարկավոր, քեռի, կարճ կապեց Մշեցի Տիգրանը։
Ի՞նչ ասացիր, ձեռքով ձախ ականջի մազոտ բլթակը խոսակցի բերանին մոտեցնելով հարցրեց ծերունին։
Ասում եմ՝ մեզ բղբղիկ է հարկավոր։
Բղի՞կ։ Էսա բղիկ ի, մեծ կարաս։
Տեսնելով, որ ծանր է լսում, մեր ձայնը բարձրացրինք։
Ոչ թե բղիկ, այլ բղբղիկ, ուղղեց Տիգրանը։
Մարդավարի խոսեք՝ բան հասկանանք։ Ձեր ուզածն
Ի՞նչ է։
Մեր ուզածը կուժ է։
Ջրի՞ կուժ։
Հա, ջուր խմելու փարչ, ավելացրի ես, համարյա գռռալով նրա ականջի մեջ։
Դե, էդպես ասեք, մարդ աստծո, էլ ու՞ր եք գործը կարասներից բռնել։ Դուք կերևի ղաուրման ու թթուն կերել եք, հիմա էլ կուզեք վրան պաղ ջուր խմել։ Հասկացա, հեգնախառն՝ վրա բերեց բրուտը և կարասը գրկելով տարավ դըրեց տեղը ու մի փոքրիկ ջրաման առնելով՝ ետ եկավ։
էսա փարչ հարմա՞ր ի։
Հարմար է, ասացի։ Իսկ և իսկ մեր ուզած բղբղիկն է։
Տիգրանն էլ հավանեց և ասաց, որ շատ հարմար է ճանապարհի հարմար։
Բայց մի պայմանով քո կուժը կառնենք, ավելացրի ես։
Ի՞նչ պայման, զարմացավ բրուտը աչքերը մանր կըկոցելով և այս անգամ մյուս ականջի բլթակը բարկացած դեմ անելով մեզ։
Որ կժի մեջ փչեմ՝ չպայթի, էն կուժը կառնեմ։
Քո քեֆն է, ասաց ծերունին, ես իմ շինածի տերն եմ։ Նա, ով գիտի, որ կխաբի, խոստում ու գովեստ բեռով կթափի, իսկ վասպուրականցու ձեռքի գործը էն գլխից գովական ի, ավելորդ գովեստի պետք չունի։
Որ պայթեց՝ չեմ առնի, զգուշացրի ես, վնասը քո հաշվին կգնա։
Համաձայն եմ, հարեց վանեցի արհեստավորը և կուժը համ արձակ երկարեց ինձ։
Անունդ կարելի՞ է իմանալ, հարցրի։
Անունս ճուռոյի Նազար ի։ Իսկ կարելի՞ է իմանալ, թե դուք որ կողմից եք։
Մշո կողմից։
Ես էդպես էլ դիտեի։
Ուրեմն մեր պայմանը անխախտ է, քեռի Նազար, ասացի ես, նորից կռանալով նրա ականջին։
Անխախտ ի, հաստատեց ծերունին։
Ես բղբղիկը շուռումուռ տվեցի։ Իսկապես շատ սիրուն խեցի էր։ Մոտեցրի բերանիս և ինքնաբերաբար փչեցի մեջը։ Կտորները ցրիվ եկան, իսկ կանթը մնաց ձեռքիս մեջ։
Ճուռո Նազարը շատ զարմացավ պատահածի վրա և խայտառակությունը ծածկելու համար, արագությամբ ինձ տվեց երկրորդ, անհամեմատ լավ թրծված կուժը։
Դարձյալ փչեցի ու դարձյալ կուժը պայթեց։
Դու փուքս փչո՞ղ ես։
Հա, ասացի, փուքս փչող եմ։ Ճուռո Նազարը տվեց ինձ երրորդ կուժը։ Երրորդն էլ պայթեց։ Չորրորդն էլ ես վերցրի։ Սա էլ չդիմացավ։
Տեսնելով, որ իր բրուտանոցում կուժ չի մնալու, Նազարը բարկացած առաջարկեց մեզ դուրս գալ իր արհեստանոցից։ Բայց Մշեցի Տիգրանը համառեց և ուզում էր անպայ~ ման մի փարչ վերցնել ճանապարհի համար։
Հարկավոր չի, շուտ դուրս եկեք իմ բրուտանոցից, գռռաց կավագործ վանեցին, հավանաբար վախենալով, որ գյուղացիները կիմանան և այլևս իր ամանեղենը գնորդ չի ունենա շուկայում։
Դուք եկել եք կու՞ժ առնելու, թե իմ կճուճները կոտրելու։
Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ քո ամանները ընտիր կավից չեն շինված, ասաց Տիգրանը և կռանալով ու հինգերորդ կուժը վերցնելով երկարեց ինձ։
Ցած դիր իմ կուժը։ Վասպուրականցի հայը առաջինն էր աշխարհում, որ կաղջին կավից խեցի շինեց և ձեզ պես վայրենիներին սովորեցրեց ամանով ջուր խմել և ոչ թե գլխարկով։
Ո՞վ է գլխարկով ջուր խմում։
Դուք։ Բոլոր մշեցիներդ էլ գլխարկով եք ջուր խմում։ Աչքովս եմ տեսել։
Մշեցին երբ կավից պուտուկ էր շինում, դուք դեռ տառեխ եփել չգիտեիք, տաքացավ Տիգրանը։ Քսենոֆոնի զորքը առաջին քաղցրահամ գինիները Մշո կարասներից է խմել։ Մինչև հիմա էլ, երբ մարդիկ ուզում են կավից շինված մի ընտիր բան առնել՝ իջնում են Մշո դաշտ։ Ավզուտ գյուղի անունը լսա՞ծ կաս։
Չեմ լսել, չեմ էլ ուզի լսել։ Իմ աշխարհը Վասպուրականն ի՝ փառաց օթևան ու մեր Պստիկ Գեղը։
Ինչու՞ ես նեղանում։ Մենք քեզ ասացինք, որը դիմացկուն է, էն էլ կվերցնենք։ Պայմանը խախտված չէ, բացատրեցի ես։ Մենք ճամփորդ մարդ ենք և մեզ ընտիր կավից շինված մի խեցի է հարկավոր։
Ճամփորդ մարդու կուժը պետք է շատ ամուր լինի, վրա բերեց Տիգրանը։
Ես ձեզ համար ծախու կուժ չունեմ, հեռացեք էստեղից, նորից զայրալից գոռաց Ճուռոյի Նազարը և կավե ամանը բարձրացրեց, որ շպրտի մեզ վրա։
Բրուտի գոռոցից, թե իմ փչելու ձայնից, լուրը հասել էր Պստիկ Գեղ. թե՝ երկու անծանոթ փահլևան Մշո կողմից գալով, մտել են իրենց համագյուղացու բրուտանոցը և բոլոր կժերը փչելով՝ պայթեցրել։
Տիգրան, ասացի, եկ շուտ մեր գլխի ճարը տեսնենք, թե չէ մի բղբղիկի համար կարող են մեզ բռնել և մեր ամբողջ առաքելությունը կխափանվի։
Ու դուրս գալով բրուտանոցից, սկսեցինք արագ քայլեր Ծերունի բրուտը դռանը կանգնած բարձրաձայն հայհոյում էր մեզ և անիծում մեր եկած ճամփան.
Մի էս գլխարկով ջուր խմող կռոներին տեսեք։ Փոխարեն խելքին զոռ տալու, զոռ են տվել թոքերին։ Ափսոս չի", որ մեր ուրարտական ու օրհնյալ խեցին ձեր վայրենի շրթունքներին դիպչի։
Մշեցի Տիգրանը չհամբերեց, ետ դարձավ, որ գնա և լըռեցնի մեզ անպատվող բրուտագործին։ Ճուռոյի Նազարը Տիգրանի կատաղած դեմքը տեսնելով, վախից մտավ իր արհեստանոցը և դուռը ետևից պինդ փակեց։
Դռան ետևից դեռ շատ երկար լսվում էր նրա գոռգոռոցը։
Մեկ էլ էն տեսանք, որ մեզ հետապնդում են։ էշն ընկել է գլգըլ, ասացի ես ու Մշեցի Տիգրանի թևից քաշելով՝ հեռացանք։
ՏԱՐՐԵՐ ՈՐՈՆՈՂՆԵՐ
Բերկրին իր առաջ մի մեծ կիրճ ունի։ Մենք վաղուց անցել էինք այդ կիրճը և ծաղկավետ մի դաշտով գնում էինք դեպի հյուսիս։
Դաշտի մեջ, հավասար հեռավորությամբ՝ մի քանի բլրաչափ ժայռեր կային, որոնք մեծ ստվերներ էին արձակել մեր ճանապարհին։ Հարթության վերջում երևում էր մի ավելի մեծ բլուր, որի գագաթի մոտ իրար վրա սանդղաձև շարված էին չորս խոշոր ժայռեր։
Գևորգ Չաուշը ինձ ասել էր, որ եթե գարնանը բաց դաշտում որևէ կասկածելի մարդ պատահի և հետաքրքրվի, թե ինչ եմ անում այդ կողմերում, ես աջ ու ձախ նայելով պատասխանեմ, թե բրաբիոն ծաղիկ եմ որոնում։ Հարցնողը անկասկած կկարծի, թե ես գիժ եմ և ձեռք կքաշի ինձանից։ Բրաբիոն ծաղկի մասին մանկությունից էի լսել։ Ողորմածիկ տատս պատմել էր, թե իր աղջիկ ժամանակ Կարմիր իրիցու տանը, Կուրթեր գյուղում ինքը տեսել է մի շատ հին ավետարան, որի մեջ գրված Է.
«Բինգյոլի լեռների մեջ կա մի գագաթ, որի այսինչ կողմից այս քան քայլ անելուց հետո երեք օր ծոմ պահող և աղոթող և ոտաբոբիկ մոտեցող անձը կգտնի բրաբիոն ծաղիկը, որը տալիս է երջանիկ կյանք։ Գտնողը եթե այդ ծաղիկը իր աչքերին քսի անուշ ձայներ կլսի, եթե դիպցնի իր ոտքերին՝ արագաքայլ և աշխույժ կդառնա, բերանին մոտեցնի՝ ամենահամեղ բաները կճաշակի, իսկ եթե դրա թերթիկը դիպցընի իր քիմքին՝ ամեն զվարճություն կվայելի»։
Կյանքում ո՞վ չի երազել գտնել այդ ծաղիկը։ Մանկության օրերին տղաներով քանի" ֊քանի՛ անգամ հավաքվել էինք, որ գնանք Բինգյոլի կողվերը այդ հազվագյուտ ծա֊ զիկը գտնելու։ Ու մեզանից առաջ քանիսն էին գնացել ճաշակելու նրա անմահությունը։
Տատս նույնիսկ պատմել էր, որ մշեցի երկու ծերունի իրենց ձեռնափայտերին հենված գնացել են Բինգյոլ, որ գըտնեն այդ ծաղիկը և նրա թերթիկը իրենց քիմքերին դիպցընելով՝ ամեն զվարճություն վայելեն։ Գնացել են ու չեն վերա դարձել այլևս։
Շատերը այդ ծաղիկը որոնում էին Ծծմակա Քթի ժայռերի մեջ, Ծիրնկատարի լանջերին, որոնում էին օրերով, ամիսներով, տարիներով և չէին գտնում։
Այդ ծաղկի ետևից գնացողը համարվում էր խենթ, ցընորքով տարված մարդ, որովհետև այդպիսի ծաղիկ անկարելի է գտնել։ Այդպիսի ծաղիկ չկա աշխարհում։
Մշեցի Տիգրանը ետ մնաց։ Նա կարծում էր, թե մեզ իսկապես հետապնդում են և ուզում էր իմանալ, թե ովքեր են, իսկ ես հասնելով առաջին ժայռին՝ կանգ առա նրա ստվերում։ Մի տղամարդ, ձեռքին մի ձողափայտ և բրիչ, ժայռի ստվերին կռացած ինչ–որ բան էր չափում։
Ինձ տեսնելով բղավեց.
Հեռու՜, մի խանգարիր, ստվե՜րը, ստվե՜րը«. »
Ինչ ստվեր։
Այդ ժայռի ստվերը ինձ պետք է։ «Գիժ է», մտածեցի ես։
Շու՛տ հեռացիր։ Չե՞ս տեսնում. առաջին ժայռը ստվեր է գցել երկրորդի վրա, երկրորդը՝ երրորդի վրա, իսկ երրորդի ստվերը ընկել է չորրորդի անկյունաքարին։ Այս ասելով նա վազեց և ձողափայտը խրեց ուղիղ իմ ոտքերի մոտ,
պահելով այդ ձողափայտի արձակած բարակ ստվերի և հեռվում երևացող սանդղաձև ժայռերի խորհրդավոր ստվերների դասավորությանը։ Ապա նա ձողաչափի ստվերի ծայրից ոտքով չափեց ութը քայլ և ձողը արագությամբ տեղափոխելով^ խրեց այնտեղ։ Պառկեց դետնին և նայեց հեռվում երևացող ժայռերին։ Վեր կացավ և աչքը դրեց ձողափայտին։ Նորից պառկեց և նորից նայեց։ Ուզում էր բոլոր ստվերները բերել մի ուղիղ գծի վրա։ Ըստ երևույթին ինչ–որ բան էր որոնում։ Ես հետաքրքրությունից գնացի և անզգուշորեն կանգնեցի ձողաչափի արձակած ստվերի դիմաց։
Քեզ հետ եմ, հեռացի՛ր, զայրացած բղավեց և վեր կենալով վազեց իմ ետևից։ Ես արդեն հասել էի երկրորդ ժայռի տակ։
Շատ տարօրինակ և կասկածելի երևաց այդ մարդը ինձ իր ձողաչափով և իր բրիչով, և մանավանդ ինքնամոռացության հասնող եռանդով ու թափած ճիգերով։ Ինձ թվաց, թե նա մեզ է հետապնդում և այդ բոլորը սատանայական մի խաղ է։
Ի՞նչ ես փնտրում, այ մարդ, հարցրեց բարկացած։
Բրաբիոն ծաղիկ, պատասխանեցի ես։ Երեք օր ծոմ եմ պահել և աղոթելով հասել մինչև այստեղ, որ այդ ծաղիկը գտնեմ։
Ինչի՞ համար։
Որ երջանիկ դառնամ։
Վայ, խեղճ ողորմելի, չլինի՞ թե մշեցի ես։
Մշեցի եմ, ասացի։
Այդ ժամանակ երևաց Տիգրանը՝ խուրջինը ուսին և տըրեխները թիկունքից կախ։
Քո ընկե՞րն էլ մշեցի է։
Մշեցի եմ, ի՞նչ կա, ասաց Տիգրանը մոտենալով։
Երկուսդ էլ խենթ եք։ Մուշից ծոմ պահելով և աղոթելով հասել եք Բերկրի և բրաբիոն ծաղիկը Վասպոլրականի հողի՞ մեջ կփնտրեք։ Գնացե՜ք, գնացե՜ք Բինգյոլ, էդ ծաղկի տեղը Բինգյոլն է։ Փոքր–ինչ լռելուց հետո ավելացրեց. Թե էդքան հեշտ լիներ բրաբիոն ծաղիկ գտնելը և մի ծաղկով երջանկանալը, ես ինչ գործ ունեի թափառելու ստվերների ետևից։
Իսկ դու ի՞նչ ես փնտրում, հարցրեց Մշեցի Տիգրանը։
Գա՜նձ։
Գա՞նձ։
Այո, գանձ, գրեթե գռռալով պատասխանեց տար֊ օրինակ մարդը, շեշտակի նայելով ալքերիս մեջ։
Վանեցի՞ ես։
Վանեցի եմ և նմանապես Ալյուր գյուղից։ Վանեցին գանձ կփնտրի, իսկ մշեցին՝ երազ, ցնորական ծաղիկ։ Տեսա՞ք, խոսքով ընկա ձեզ հետ և իմ ստվերը փախավ, ասաց նա և ձողափայտը հանելով արագությամբ տեղափոխեց մի ուրիշ տեղ և մի ալքը կկոցելով ու մյուս ալքը նրա գագաթին դրած՝ վերստին ուշադրությամբ զննեց հեռվում երևացող լորս սանդղաձև ժայռերի և իր ձողափայտի ստվերների ուղղությունը՝ անկյունները հավասարեցնելով։ Ժայռերից մեկը բոլորակ անցք ուներ։ Ստուգեց նաև այդ քարանցքի միջով թափանցող ճառագայթի անկման աստիճանը գետնի վրա։ Հանկարծ խենթի պես ինչ-որ ծղրտոց արձակեց ու վազեց, կանգնեց, շուռ եկավ և նորից ուշադրությամբ նայեց դեպի բոլորակ անցքով ժայռը։ Վերա դարձավ, ձողափայտը մի փոքր տեղափոխեց դեպի աջ, ոտքով լափեց ուղիղ յոթ քայլ և հասնելով ձողափայտի բարակ ստվերի եզրագծին, վերջին քայլը կես կրնկալափ թեքելով դեպի ձախ ու չոքելով, սկսեց բրիչով գետինը փորել։ Փորում էր եռանդով, առանց մեզ վրա ուշադրություն դարձնելու։ Փորում էր և հողը հանելով լցնում էր իր առջև։
Լսել էի, որ ալյուրցիները զվարթ ժողովուրդ են, ունեն ճկուն խելք և առատ գինի։ Որ առաքյալներից մեկը առաջին անգամ այդտեղ հասնելով և այդ վայրի գինին խմելով՝ բացականչել է. «Այլ ու՞ր երթանք, եղբայր, սրանի՞ց էլ լավ տեղ», և այդ օրվանից այդ գյուղի անունը մնացել է Այլուր, որն հետո աղավաղվելով դարձել է Ալուր կամ Ալյուր։ Այդ գյուղի բնակիչներից ոմանք խիստ հաշվենկատ էին։ Լետա֊ քըրքրվում էին, թե հին գրքերում ինչ կա գրված և հետամուտ էին գործնական քայլերի։
Այդ մեկը դրանցից էր։
Մշեցի Տիգրանը, որ չէր մոռացել բրուտանոցի հետ կապված արկածը, բաժանվելուց առաջ մոտենալով՝ նկատեց,
Վանեցի եղբայր, դու երևի որոշել ես մեզ համար մի կուժ գտնել։
Նա վախեցած մի հայացք նետեց մեզ վրա, կարծելով թե եկել ենք իր գտնելիք գանձը հափշտակելու և ամբողջ մարմնով փռվեց իր բացած փոսին, ծղրտալով,
Ձեր տեղը Բինգյո՜լն է, Բինգյո՜լը։
Բայց մինչև Բինգյոլ հասնելը մեզ ջրի կուժ է հարկավոր։
Էստեղ կուժ չկա։ Էստեղ գանձ է թաղված, գա՜նձ։ Վասպուրականի ամբողջ հողը գանձ է։ Էսքան տարի ապրեցի աշխարհում՝ մի խելոք մշեցու չհանդիպեցի։
Ասաց և առանց մարմնի դիրքը փոխելու, շարունակեց տակից եռանդով փորել հողը։ Հանկարծ նրա դեմքը պայծառացավ։ Հավանորեն ձեռքը հասել էր արդեն խորքում թաղված գանձով լի կճուճին։ Ցնցվեց մարմնով, նորից վախեցած մի հայացք նետեց մեզ վրա և ամուր սեղմվեց իր փոսին։
Ձեր տեղը Բինգյոլն է, Բինգյոլը։ Բինգյոլի ջուրը անմահական է, բայց խիստ մարսողական։ Հազար վայ Բինգյոլի ջուրը խմող հարուստներին, բացականչեց ստվերների օգնությամբ գանձ որոնող վանեցին ու անսպասելի քրքջաց, ալքերը խաղացնելով մեզ վրա։
Մենք, որ սկզբում կարծում էինք, թե այդ մարդը մեզ հետապնդող կասկածելի անձ է, նրա ալքերի արտահայտությունից, ամայի դաշտում ժայռերի ստվերների ետևից վազելուց և տարօրինակ շարժումներից հաստատապես համոզվեցինք, որ նա տղամարդու տարազով ծպտված մի դև է։ Մշեցի Տիգրանը շտապ առաջարկեց նրա մարմնի մեջ մախաթ կամ ասեղ խրել՝ նրանից չզարնվելու համար։ Բայց մեզ մոտ ոչ մախաթ կար, ոչ ասեղ, ոչ էլ մենք ժամանակ ունեինք այդ սատանայական արհեստով զբաղվելու։
Որոշեցինք շարունակել մեր ճանապարհը, վասպուրականցուն թողնելով պառկած իր փոսի վրա, ձեռքը փորի տակ։ Կապեցինք մեր տրեխները և ելանք։ Նրանից ազատվելու միակ միջոցը այդ էր։