Վախթանգ Անանյան

Հովազաձորի գերիները

Առաջաբան

Տոթ էր Արարատյան դաշտում, այնպես տոթ, որ օդը թանձրացել է մառախուղի նման։ Շնչավորներից ով թև ունի թռել-գնացել է հով երկրներ, իսկ ով թև չունի՝ երկրի ընդերքն է անցել։ Օձերն անգամ սողալով բարձրացել են լեռները՝ ամառանոց։ Ուր չի հասել ջուրը՝ երկիրը չորացել է կիզիչ արևից։ Փոքր Արարատի դիմաց, լերկ տափաստանի մի հատվածում, ծուռումուռ ուղտափշերն են ցցված մնացել այստեղ-այնտեղ և նվաղած օշինդրն է իր եթերայուղերը տալիս մթնոլորտին ու օդը լցնում անուշ բուրմունքով։ Մեռելային լռություն է տիրում շեներից հեռու ընկած այդ տափաստանում. այնտեղ դեռ չի հասել Հրազդանի ջուրը և նրա հետ էլ՝ հզոր տեխնիկայով զինված մարդը։

Եվ ահա, կեսօրին, երբ հարավի արևը զենիթից կրակ է թափում երկրի վրա, երբ երկնքում ամպի մի փաթիլ անգամ չկա, հանկարծ դաշտի վրա կախված պղնձագույն ժայռերից գոռում-գոչյունով հեղեղ է թափվում ցած…

Ճամփին հանդիպած հող ու քար, փուշ ու խոտ իր բաշին առած՝ այդ անակնկալ հեղեղը, վիշապի նման մռնչալով, գալարվելով, մեջքը ուռցնելով, լայնքին կտրում-անցնում է Արարատյան դաշտը և Արաքսի պարզ ջրերը պղտորելով՝ վազում դեպի ծով։

Որտեղի՞ց է ծնվում, որտեղի՞ց է գալիս այդ հանելուկային հեղեղը, երբ ահա երկու շաբաթ է երկնքից մի կաթիլ անձրև չի ընկել, երբ Արարատի դիմացի սարերում մի բուռ ձյուն չկա։

Խանձված ու ջրի կարոտ այդ վայրերում որտեղի՞ց այդ հրաշք հեղեղը…

Ճամփորդը տարակուսած կանգ է առնում իր ճամփան անակնկալ կերպով կտրող հեղեղի տեսքից, իսկ սա տեսիլքի նման գալիս-անցնում է և մի քանի րոպե հետո արդեն գոլորշի է բարձրանում նրա դատարկ հունից , քարերը չորանում են և շուրջը նորից այնպես է խաղաղվում, կարծես ոչինչ չի էլ պատահել։

Գլուխն օրորում է ահաբեկված ճամփորդը և նրա ուղեղում նույն հարցն է ծնվում, որը տանջել է Արարատյան դաշտի բնակչության հարյուրավոր սերունդների։

Ի՞նչ հեղեղ է դա և որտեղի՞ց է գալիս անամպ ու պարզ օրը…

Եվ դարեր շարունակ մարդկանց միտքն զբաղեցնող այդ առեղծվածը այդպես էլ անլուծելի կմնար, եթե 1953 թվի նոյեմբերի վեցին Այգեձոր գյուղից մի խումբ աշակերտներ չգնային անասնապահական ֆերմայի ձմեռանոց իրենց ենթաշեֆ հորթերին խնամելու…

"Հովազաձորի գերիները" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Այզորների երգը
Գեորգի Գյուրջիև

Այզորների երգը

Կոստանդնուպոլիս
Կոստանդնուպոլիս
Խաղա առցանց