Raffi

Կայծեր

2 - ԼԳ, ԼԴ

ԼԳ

ԱՄՐՈՑԻ ԱՂՋԻԿԸ

Անցան տարինե՜ր: Քանի՞ տարիներ, լավ չեմ հիշում...

Տխո՜ւր ու ծա՜նր էին ժամանակները: Կարծես, մի բան բոլոր սրտերի վրա ճնշում էր, բոլորին շվարեցնում էր: Մարդիկ դժգոհ էին, բայց չգիտեին թե ի՞նչ բանից են դժգոհ: Տիրում էր ընդհանուր վհատություն, ընդհանուր թախծության հետ: Ոչինչ մխիթարական չկար, ոչինչ չէր զորացնում բեկված սրտերը: Ամեն ոք մի խուլ անբացատրելի տագնապի մեջ էր գտնվում: Կարծես օդի մեջ շարժվում էր մի դիվական շունչ, որ բոլորի վրա սարսափ էր ազդում:

Մի բան սպասվում էր:

Գիշերները մարդիկ տանից դուրս չէին գալիս: Ցերեկը շինականները խումբերով էին գնում իրանց դաշտային մշակությունները անելու: Անասունները գյուղերից շատ հեռու չէին քշում արածացնելու համար: Աղքատը դժգոհ էր, որ ոչինչ չունի, հարուստը դժգոհ էր, թե ի՞նչպես պահե ունեցածը: Ճանապարհները դատարկվել էին, քարավանների երթևեկություն չկար: Լեռների մեջ ամեն քար, ամեն ժայռ ավազակ էր դարձել: Անցնելու հնար չկար:

Ինքը բնությունը զայրացել էր. պատժում էր մարդիկներին: Երեք տարի շարունակ երաշտությունից հետո սկսվեցավ կատաղի սովը: Քուրդերը իրանց երեխաներին ածել էին բազարներում և անցնողներին ասում էին. «Տարեք, պահեցե՛ք, ձեզ ծառա և ստրուկ դարձրեք, միայն հաց ուտացրեք, որ չմեռնեն»: Շունը, կատուն արժեք ուներ, բայց մարդկանց որդիները արժեք չունեին: Փողոցները ծածկված էին նվաղած, գունատված սովալլուկներով:

Ամեն կողմից վատ լուրեր էին լսվում:

Մուշ քաղաքի մեջ սովատանջները հարձակվել էին արքունի հացի ամբարների վրա և բոլորը հափշտակել էին: Վանի մեջ հրդեհել էին հազարից ավելի խանութներ և վաճառքները կողոպտել էին: Այն գիշերը հեռու տեղերից եկած գյուղացիներ քաղաքի պարիսպների մոտ բեռնավորում էին իրանց գրաստները հափշտակած կողոպուտով: Արտոս լեռան ստորոտներում, յուր չադրի մեջ, մի անհայտ չարագործ սպանել էր Նեհրիի նշանավոր շեյխին: Մի քանի գողեր մտել էին Վանի Հայոց առաջնորդի քնարանը և, դանակի ծայրը նրա կուրծքի վրա դնելով, սրբազանին բաց անել էին տվել ոսկիների սնդուկը: Վանի ծովակի վրա երևացել էին ջրային ավազակների նավակներ: Շատախի գայմադամի կնոջը,երկու երեխաների հետ մի ուխտատեղից վերադառնալու միջոցին, բռնել, տարել լեռների մեջ պահել էին, հազար ոսկի փրկանք էին պահանջում բաց թողնելու համար: Կառավարությունը տագնապի մեջ էր. նա, ինչպես այլ խոսքով ասում են, գլուխը կորցրել էր, չգիտեր ի՞նչպես առնել չարիքի առաջը: Մինչև մի տեղ հայտնված անկարգությունը խաղաղեցնում էր, նրա փոխարեն, ուրիշ տեղերում, հայտնվում էին ավելի վատթար անկարգություններ: Բաղեշում մի կին օր-ցերեկով մտել էր ոստիկանության սենյակը և ատրճանակով սպանել էր ոստիկանության պետին:

Վա՜տ էին ժամանակները, շա՜տ վատ:

Տեղ-տեղ պատահում էին ներքին կռիվներ, ներքին ընդհարումներ: Տեղ-տեղ հայտնվում էին ասպատակների ստվար խումբեր, ոչնչացնում էին ամբողջ գյուղորայք և դարձյալ ուրվականների նման աներևույթ էին լինում: Մարդ չգիտեր, թե վտանգը ո՛ր կողմից է գալու, որ նրա համար պատրաստ լինի: Բանտերը լցվում էին կալանավորներով, բայց անկարգությունը ավելի և ավելի աճում էր: Վանի միջնաբերդի զինարանը, վառոդի մթերանոցները մի գիշեր դեպի օդը ցնդեցին: Նույն գիշերը այրվեցավ փաշայի պալատի մի մասը: Սպանությունները թիվ ու չափ չունեին: Ամեն մարդ գիշերը սարսափելով էր յուր գլուխը դնում բարձի վրա, առանց հույս ունենալու, թե առավոտյան կենդանի կվեր կենա: Կյանքի և կայքի ապահովությունը վտանգի մեջ էր: Ամեն ոք յուր վերարկուի տակ սուր էր ման ածում, սպասելով, որ թշնամին ետևում կանգնած է: Երբեմն ժողովրդի մեջ տարածվում էին զանազան լեզուներով տպված թղթի կտորներ:

Այդ թղթերը այնպես էին ծածկում փողոցները, կարծես կարկուտի նման երկնքից էին թափվում: Ի՞նչ էին ուզում, ի՞նչ էին պահանջում, ոչ ոք չէր հասկանում: Թե մեչիտներում և թե եկեղեցիներում աղոթում էին, որ մի հանգստություն լինի: Մոլլան և տերտերը խրատում էին սրիկաներին, որ խելքի գան: Բայց Զեյթունից ապստամբության ձայն էր լսվում: Արզրումի մեջ որոնում էին մի ինչ-որ դավադրություն: Իսկ Կ. Պոլսում այդ միջոցին զբաղված էին երկու հանելուկային թվերով՝ 16 և 61:

Այդպես անցավ գարունը, այդպես անցավ ամառը, այդպես անցավ և աշունը: Եկավ սաստիկ ձմեռը, և թանձր ձյունը փակեց բոլոր ճանապարհները: Մի քանի շաբաթ էր, որ հաղորդակցությունները դեպի ամեն կողմ կտրված էին: Ծերունիները խոսում էին, թե մի այդպիսի ձմեռ իրանց կյանքում չէին տեսել: Գյուղերում փողոցները ձյունով լցված էին: Ձյունը բարձրացել էր մինչև կտուրները: Հարևանները ձյունի տակից էին միմյանց տունը գնում: Սովը այդ ժամանակ ավելի սաստկացավ: Սովը մարդիկներից անցավ և՛ վայրենի անասունների, և՛ վայրենի թռչունների մեջ: Ձյունը այնպես էր լցրել դար ու փոս, սար ու ձոր, որ բաց տեղ չէր մնացել: Վայրենի անասունները, ճարակ չգտնելով, մոտեցել էին մարդկանց բնակարաններին: Աղբյուրները, գետակները սառել էին: Վայրենի բադերը, սագերը մնացել էին ձյունի երեսին: Մարդիկ հալած սառույցով էին զովացնում իրանց ծարավը: Ամեն ոք մտածում էր, թե աշխարհի վերջը հասել է. մտածում էր, թե երկինք, երկիր, մարդ, անասուն, բոլորը կսառչեն և կկազմեն մի մեծ սառցային զանգված:

Ահա այդ ձմեռվա գիշերներից մեկում, Քոհնաշահարի մոտ, մեզ ծանոթ արաբական մինարեթում, քարե հատակի վրա կրակ էր վառվում: Մի խումբ զինված մարդիկ, բոլորած կրակի շուրջը, տաքանում էին: Իսկ մինարեթի դրսում, դռան մոտ, նրանց ձիաները գարի էին ուտում գլուխներից քարշ ընկած տոպրակներից:

Գիշերը մթին էր: Ձյունային տարափը այնպես ազատությամբ մաղվում էր երկնքից, որ մտածում էիր, թե մի քանի րոպեում ամբողջ երկիրը կծածկե, կանհետացնե թանձր խավի տակ:

Ձիաների մոտ, մեկը, փաթաթված յուր վերարկուի մեջ, կծկվել էր պատի տակին: Նա անշարժ էր, որպես արձան, միայն շարժվում էր, երբ թափ էր տալիս վերարկուն, որ յուր վրա հավաքված ձյունը մի կողմ թափվի, և դարձյալ ընդունում էր յուր անշարժ դիրքը: Անշարժ էին և նրա աչքերը, կարծես ցուրտը սառեցրած լիներ նրանց: Նրանք նայում էին խավարի մեջ, միշտ միևնույն կետի վրա և ամենևին չէին շեղվում դեպի մի այլ կողմ: Ի՞նչ էր դիտում նա այն մթության մեջ, աստված գիտե, բայց նա շարունակ նայում էր:

Ոչ մի կենդանի արարած այդ միջոցին չկար շրջակա ամայության մեջ, ոչ մի ձայն չէր լսվում, և բամբակի նման փափուկ ձյունային տարափն անգամ ձայն չէր հանում: Մինարեթի ներսում խարույկի շուրջը խմբված մարդիկ նույնպես ձայն չէին հանում, նրանք միայն ծխում էին:

Դրսում մենավոր պահակը դեռ նայում էր:

Հանկարծ այն կողմում, որ կողմ հառած էին նրա անշարժ աչքերը, հեռվից երևաց լույսի փայլփլող մի նշույլ: Այդ լույսը հրեղեն լեզվի նման կանգնած էր բարձր, շատ բարձր, օդի մեջ: Եթե նրա շառագույն փայլը չլիներ, կարելի էր մի լուսավոր աստղի տեղ ընդունել: Բայց երկինքը այդ գիշեր այնպես ամպամած էր, որ աստղերը բնավ չէին երևում:

Հրեղեն լեզուն կանգնած էր միևնույն կետի վրա, նա երբեմն աճում էր, երբեմն նվազում էր, իսկ երբեմն բոլորովին անհայտանում էր և մի քանի րոպեից հետո դարձյալ երևում էր:

Այդ տեսնելով, մենավոր պահակը ցնցվեցավ որպես մի մարդ, որ լարում է յուր ուշադրությունը:

Համարյա միևնույն վայրկյանում, երբ հայտնվեցավ առաջին հրեղեն լեզուն, նրա հորիզոնական ուղղությամբ, մոտ երկու հարյուր քայլ հեռավորության վրա, հայտնվեցավ մի այլ լույս, բոլորովին նման առաջինին: Այդ երկու լույսերը, երկու բևեռական աստղների նման, հակառակ կողմից կանգնած էին միմյանց հանդեպ:

Այժմ մենավոր պահակի աչքերը սկսեցին շարժվել: Նա երբեմն նայում էր առաջինի, երբեմն նայում էր երկրորդի վրա:

Շատ չանցավ, երկու հրեղեն լեզուները աճեցին, աճեցին, և երկու ջահերի ձև ստացան: Այդ միջոցին նրանք երևան հանեցին երկու ձեռքեր, որ բռնած ունեին այդ ջահերը, և երկու կանացի գլուխներ, մինչև կուրծքը: Այդ հերարձակ գլուխները երկու ֆուրիաների նմանություն ունեին: Մեկը մանկահասակ էր, մյուսը` պառավ: Առաջինի դեմքը ժպտում էր, երկրորդի վրա երևում էր կատաղություն: Այնպես էր թվում, որ այդ երկու գլուխները, իրանց բռնած ջահերով, կախված լինեին օդի մեջ: Բայց զորեղ աչքը կարող էր նկատել, որ նրանք երևում էին երկու բարձր աշտարակների կատարից, որոնց վերին մասը լուսավորված էր ջահերի լույսով: Երկու աշտարակները կազմում էին մի ամրոցի ճակատի երկու անկյունները:

Այդ երևույթը այնքան կարճատև եղավ և այնպես շուտ անցավ, որ տեսնողը կկարծեր, թե երևակայության մի խարդավանք է:

Այդպես չկարծեց մենավոր պահակը: Նա հանդարտ վեր կացավ յուր նստած տեղից, մոտեցավ ձիաներից մեկին և սկսեց սանձը գլուխը դնել: Նրա սուլելու ձայնից` մինարեթի մեջ նստած մարդիկ նույնպես ոտքի ելան և յուրաքանչյուրը լուռ մոտեցավ իր ձիուն: Մի քանի րոպեից հետո ամբողջ ասպախումբը անհայտացավ գիշերային խավարի մեջ:

Ձյունը շարունակում էր տեղալ: Այդ միջոցին բարձրացավ մի թեթև քամի, որ սկսեց տարուբերել ձնային հոսանքը: Քամին հետզհետե սաստկանում էր, սպառնալով բուք, բորան: Ցուրտը կարծես ածելիի նման կտրատում էր մարդու երեսը, ականջները, ձեռքերը: Թուքը բերանի մեջ սառցնելու չափ ցուրտ էր:

Փոթորիկը ավելի սաստկացավ: Քամին մռնչում էր և, պտտացնելով ձնային տարափը օդի մեջ, նույն մետալական ձայնն էր հանում, որպես հնչում էր նա, երբ ուժգին սաստկությամբ անցնում էր արտերի հասունացած հասկերի վրայով:

Անցավ մի կամ երկու ժամ:

Նույն կողմում, որտեղ երևացին երկու ջահերը, այժմ տեղ-տեղ բարձրանում էին հազիվ նշմարելի կապտագույն բոցեր: Երբեմն լսվում էր խուլ դղրդյուն: Կարծես մի շինվածք քանդվում էր, քայքայվում էր: Քամին խլացնում էր բոլոր ձայները, իսկ ձյունային փոթորիկը երբեմն ծածկում էր բոցերի նշույլները: Բայց դարձյալ մերթ ընդ մերթ խավար մթնոլորտը լցվում էր միլիոնավոր հրեղեն կայծերով, որպես թե դրանք դուրս էին վազում մի ահագին հրանոթի բերանից:

Բոցերը, որ սկզբում հայտնվեցան զանազան կետերի վրա, հետզհետե աճելով մի քանիսը միախառնվեցան և կազմեցին լայնածավալ հրեղեն հոսանք: Շրջայկայքը լուսավորվեցավ: Այժմ պարզ երևում էին բարձր պարիսպներ և բարձր աշտարակներ: Մի հին ամրոց այրվում էր ծառազարդ շրջապատի մեջ:

Կրակը խանգարեց սպիտակ աղավնիների գիշերային հանգստությունը, որոնք բույն էին դրած աշտարակների վերին դարանների մեջ: Նրանք շփոթված, սարսափած դուրս թռան իրանց բույներից և խելագարի պես ճախրում էին, սավառնում էին աշտարակների կատարների վրա: Այստեղ այրվում էին նրանց ձագուկները... Ձնային սպիտակ պատառները, խառնվելով այդ սպիտակ թռչունների մրրիկի հետ, հրեղեն լուսավորության մեջ, ներկայացնում էին մի տխուր, սրտաշարժ տեսարան:

Կրակը վրդովեցրեց ախոռատան նժույգների հանգստությունը, որոնք խրտնած, կապակոտոր եղած, դուրս նետվեցան կիսավառ դռանրից, և կատաղաբար վազվզում էին ամրոցի շուրջը, ձյունային փոշիների մեջ: Հմուտ ձիապանների ձեռքի տակ սնված, փայփայված անասունների` որի գեղեցիկ բաշն էր խանձված, որի թավամազ ագին էր այրված, որը օրհասական տագնապի մեջ, դողդողում էր, ընկնում էր, թաղվում էր ձնային խորության մեջ:

Կրակը դուրս քշեց որսորդական շների, բարակների բազմությունը, որոնք արծաթյա վզկապներով, նախշուն, մահուդյա ջուլերով, մոլորված, շվարած, չգիտեին, թե որ կողմը փախչեն: Անտեր, անօգնական թափառում էին տիրոջ սիրելիները և իրանց տխուր, մահագուշակ վայուններով հնչեցնում էին ամրոցի շրջակայքը:

Կրակը դուրս քշեց և հարեմի փափկասուն գեղեցկուհիներին, որոնք դուրս թռչելով մետաքսյա անկողիններից, կիսամերկ, հերարձակ, բոբիկ ոտներով վազվզում էին ձյուների մեջ և թաքչելու տեղ չէին գտնում: Նրանց լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը խլանում էին ամրոցի կործանվող կամարների դղրդյունի մեջ: Սևամորթ ներքինիները, շվարած, շփոթված, չգիտեին` իրանց գլուխը ազատեն թե իրանց խանումների պաշտպանությանը դիմեն:

Այդ բոլորը կատարվում էր հրդեհի լուսավորության մեջ, բոցերի և կայծերի փայլատակության մեջ:

Կրակը մի հսկա վիշապի նման լափում էր ամրոցի զարդարանքները և, ինչ որ չէր կարողանում կլանել, դուրս էր ժայթքում: Դրսում, հուսահատ անկարգության մեջ, խառնված էին միմյանց հետ ամրոցի շարժական հարստությունները` ձիաները, որսորդական շները, հարեմի գեղեցկուհիները, սևամորթ ներքինիները, իսկ ներսում, ինչ որ փախչել չէր կարող, այրվում էր... Այրվում էր մետաքսը, այրվում էր շալը, այրվում էին արծաթն ու ոսկին...

Երբեմն լսվում էին խուլ նետումներ, և քամին բերում էր վառոդի անախորժ հոտը... երբեմն հրեղեն լուսավորության մեջ երևում էր սրերի փայլը... մարդիկ կանգնում էին, մարդիկ ընկնում էին... Այնտեղ խոցոտում էին միմյանց...

Հրդեհը ավելի տարածվեցավ: Այժմ այրվում էին ամրոցի շրջապատի դարևոր ծառերը: Լուսավորությունը, ճառագայթելով ձնային սպիտակ հարթադաշտի վրա, աչք էր շլացնում:

Այդ միջոցին միևնույն ձիավորները, որ դուրս եկան արաբական մինարեթից, հայտնվեցան պայծառ, բոսորային լուսավորության մեջ: Ձիավորներից մեկին ետևից գրկած ուներ մի մանկահասակ կին: Ձին արագությամբ վազում էր, պատառելով ձյունի թանձրությունը: Եթե սառցային փոշին արգելք չլիներ, կարելի էր ճանաչել Կարոյի այրական դեմքը: Նրա ետևից ոտքով վազ էին տալիս երկու արարածներ` նույն պառավը և նույն մանկահասակ օրիորդը, որ, ջահերը ձեռներին, առաջին անգամ հայտնվեցան աշտարակների բարձրության վրա: Դրանցից մեկը Հյուբբին էր, մյուսը` պառավ Սուսանը...

Հյուբբին առեց վրեժը... Հյուբբին ազատեց մորը, որ տարիներով փակված էր Դինբուլիների անմատչելի ամրոցի մեջ...

ԼԴ

ԱՆՀԱՅՏ ԱՊԱԳԱ

Ա

Անցան տարիներ, ո՞րքան տարիներ, հայտնի չէ: Գարնանային արեգակը դեռ նոր սկսել էր քաղել ճոխ բուսականության տերևներից վաղորդյան ցողը, դեռ նոր քնեած թռչունները հնչեցնում էին լեռների, անտառների թավուտները իրանց ուրախ ձայներով: Օդը լցված էր նուրբ, հոգեպարար մառախուղով: Արեգակի առաջին ճառագայթները, անցնելով այդ մառախուղի միջով, կարծես անցնում էին սպիտակ շղարշի թափանցիկ տարածության միջով: Այդ մշուշի միջով նկարվում էին հեռավոր լեռները իրանց սպիտակափառ գագաթներով, այդ մշուշի միջով երևում էր Վանա ծովակը իր գեղագրական եզերքով, այդ մշուշի միջով նշմարվում էր ջրային հսկա լողորդը, որը, իբրև մարմնացած առաջադիմություն, սլանում էր արա՛գ և արա՛գ, թողնելով ծովի խաղաղ մակերևույթի վրա մի արծաթափայլ շավիղ, իսկ օդի մեջ` ծխային երկար ժապավեն:

Ոստանից ոչ այնքան հեռու գտնվում էր Ռազմիրան գյուղը: Այդ գյուղը յուր գեղեցիկ դիրքով ամենահին ժամանակներում Ռշտունի իշխանների զբոսավայրն էր, իսկ հետո Արծրունի իշխանների ամառանոցը դարձավ: Բայց այժմ նրա մի կողմում, կանաչազարդ բարձրավանդակի վրա, կանգնած էր մի սիրուն, քարաշեն տուն: Նրա մի ճակատը նայում էր դեպի կապուտակ ծովը, իսկ մյուս ճակատը` դեպի մի գեղեցիկ պարտեզ, որ տան առջևից տարածվում էր դեպի ներքև և լայն, ծառազարդ թումբերով աստիճան առ աստիճան իջնում էր մինչև ձորը: Պարտեզում, այգեպանի սուր դանակը ձեռին, աշխատում էր մի մարդ: Տարիների ալիքները դեռ նոր էին սկսել արծաթագրել նրա գլխի սև մազերը: Իսկ թուխ դեմքի վրա դեռևս պահպանվել էր երիտասարդական աշխույժը: Նա զգուշությամբ ճեղքում էր մատաղ տունկերի կեղևը և, ճեղքվածքի մեջ անց կացնելով նորաբողբոջ շյուղեր, կապում էր փափուկ թելով: Նրա մոտ կանգնած էր մի փոքրիկ աղջիկ, գարնանային թեթև հագուստով և հարդյա մեծ գլխարկով, որի լայն եզերքը հովանիի նման հասնում էին մինչև ուսերը: Նա ձեռքում բռնած ուներ ջրով լի թիթեղյա մի թաս, որի մեջ լողում էին դալար բողբոջներ: Առավոտյան զով օդը պայծառ-վարդագույն երանգով ներկել էր այդ գեղեցիկ հրեշտակի լիքը թշերը, որ կապած էին սպիտակ թաշկինակով: Բայց այդ չէր արգելում նրան իր անվերջ շատախոսությամբ ավելի խանգարել հորը, քան թե օգնել նրան:

Դրան ասում են պատուհա՞ս, հայրիկ:

Պատվաստ, ուղղեց հայրը: Դու ե՞րբ պետք է սովորես այդ բառը, Աշխեն:

Սովորեցա, հայրիկ, պակուտաս, այդպես չէ՞:

Հիմա ավելի փչացրիր:

Ի՞նչ անեմ, լեզուս չէ բռնում:

Մինչև այդ բառը ուղիղ չարտասանես, մայրիկին կասեմ, որ նախաճաշիկի ժամանակ քեզ քաղցր չտա:

Աշխենը մի քանի անգամ ևս զանազան ձևերով շուռ տվեց անտանելի բառը, բայց ոչ մեկը պատվաստ չդուրս եկավ: Նա իր դժվար դրությունից ազատվելու համար փոխեց խոսքը:

Ինչո՞ւ ես կտրատում ճյուղերը, հայրիկ, ափսոս չէ՞:

Հայրը բացատրեց նրան պատվաստի նշանակությունը, ավելացնելով.

Եթե այդ ավելորդ, անպետք ճյուղերը չկտրատեմ, դու այն քաղցր հոտավետ խնձորները, որ ուտում ես ձմեռը, այլևս չես ուտի:

Ե՞րբ խնձոր կտա, հայրիկ, ո՞վ է իմանում, տասն տարուց հետո:

Ինչո՞ւ տասը տարուց հետո, կարելի է երեք կամ չորս տարուց հետո, զավակս:

Բաս թող այդ մեկն էլ ես կապեմ:

Հանգիստ կաց, Աշխեն, կփչացնես:

Ինչո՞ւ եմ փչացնում, երեկ այն կեռասենին ես կապեցի, փչացա՞վ:

Նա սկսեց կապել պատվաստի վերքը. փոքրիկ մատիկները արագությամբ գործում էին, իսկ անհանգիստ լեզուն խոսում էր:

Գիտե՞ս մայրիկը ճաշի համար ինչ է պատրաստում:

Ի՞նչ է պատրաստում:

Շատ ու շատ բան է պատրաստում, տասն տեսակ, ասում է, այսօր Արփիարը ու Հյուբբին պետք է գան Մուշից: Արշակին էլ կբերե՞ն, հայրիկ:

Կբերեն:

Ես Արշակին շատ եմ սիրում, Հյուբբիին էլ եմ սիրում, Արփիարին էլ եմ սիրում, բայց Արշակին շատ եմ սիրում: Հիմա Արշակը մեծացած կլինի, հայրի՛կ, հիմա՛ խոսելիս կլինի... Ա՜խ, որքան ժամանակ է չեմ տեսել Արշակին... տասն ամիս կլինի:

Տասն ամիս ո՞րտեղից կլինի, նկատեց հայրը, զատկին մեր տանը չէի՞ն:

Այդ միջոցին պարտեզի ցանկապատի մոտով անցնում էր մի սիրուն տղա, որ Աշխենից երկու տարով հազիվ մեծ կլիներ: Գրքերը թևքի տակին գնում էր նա դեպի գյուղական ուսումնարանը: Տեսնելով քրոջը, մոտեցավ և ցանկապատի ետևից ասաց.

Աշխեն, ինչո՞ւ չես գնացել ուսումնարան:

Աշխենը փոքրիկ ձեռքը տարավ դեպի թշերի վրա կապած սպիտակ թաշկինակը, պատասխանելով.

Չե՞ս տեսնում, ի՞նչպես գնամ:

Ծո՛ւյլ, ծաղրելով նկատեց եղբայրը, ամեն օր երեսդ կապում ես, թե ատամս է ցավում... քո ատամի ցավը չպրծավ...

Աշխենը չհամբերեց եղբոր կծու նկատողությանը, այլ երկու ձեռքերը բարձրացնելով և բոլոր մատները բաց անելով, ասաց.

Դու գնա՛, գիտեմ, որ դասերդ չես սովորել... որքան զրո ես ստանալու, տասն զրո՛, տեսնո՞ւմ ես...

Եղբայրը ետ չնայեց և հեռացավ:

Հայրը սկսեց ժպտալ իր զավակների վրա:

Արամ, ձայն տվեց նրա ետևից, վարդապետիդ ասա, որ ճաշին մեզ մոտ լինի: Ասա՛, որ Արփիարը այսօր գալու է Մուշից:

Աշխենը սկսեց ինքն իրան մրթմրթալ:

Տասն օր է, որ ատամս ցավում է... Նա ասում է, որ սուտ եմ երեսս կապել...

Այդ քո տասնից մենք չազատվեցանք, Աշխեն, ծիծաղելով նկատեց հայրը, տասն օր ո՞րտեղից կլինի, երկու օր է, որ քո ատամը ցավում է:

Տասն թիվը մի խորհրդավոր թիվ էր փոքրիկ Աշխենի լեզվում, այդ թվով լրանում էին նրա ամեն հաշիվները:

Դե՛, զավակս, վազի՛ր ներքև, այգեպանին ասա՛, որ այստեղ գա: Ա՛յ, այնտեղ, թթենիների ծառաստանի մեջ կլինի. տերևներ է կտրատում շերամի համար:

Աշխենը թիթեռնիկի արագությամբ անհայտացավ խիտ ծառաստանների մեջ, որոնք նրան այնքան ծանոթ էին, որքան իր պահարանի խաղալիքները: Բայց մի քանի րոպեից հետո, վազվզելուց շնչասպառ եղած, վերադարձավ, միայն դատարկ լուր բերելով:

Տասն անգամ կանչեցի, ձայն չտվեց:

Դարձյալ տասն... տո՛, չարաճճի, ես քո ձայնը միայն մեկ անգամ լսեցի, ասաց հայրը ծիծաղելով, սուտեր է ՞լ ես իմանում խոսել:

Աշխենը գլուխը քարշ ձգեց, և նրա փափուկ թշերը ավելի կարմրեցան: Հայրը բռնեց նրան և սկսեց փայփայել մետաքսի նման գեղածավալ գիսակները, որ սփռվել էին ուսերի վրա:

Այդ սիրող հայրը Կարոն էր: Նա մի ժամանակ դանակով մարդիկ էր մորթում, իսկ այժմ դանակով պատվաստ էր անում: Զարմանալի փոփոխություն դարերի: Պահանջները փոխվելով, նա փոխեց և իր պարապմունքների ձևը: Արյան հետ խաղացող մարդը այժմ զբաղված էր երկրի մշակությունով:

Նա իր տան լուսամուտներից ամեն օր տեսնում էր Ոստանի հին ամրոցի ավերակները, տեսնում էր իր նախահարց, Ղարա-Մելիքների, խորտակված իշխանության բեկորները: Նա այդ փլատակների մոտ հիմնեց ոչ թե ամրոց, այլ մի տուն, որ գյուղատնտեսական բոլոր հարմարություններն ուներ: Նրա նախնիքը ժողովուրդ էին կառավարում, իսկ նա կառավարում էր այժմ մի բարեկարգ, օրինակելի տնտեսություն:

Տան գլխավոր դռան սեմի մոտ, որ նայում էր դեպի պարտեզը, նստած էր մի պառավ կին: Վաղորդյան արեգակի ջերմ ճառագայթները կորչում էին նրա պղնձյա դեմքի խորին կնճիռների մեջ: ճերմակ հոնքերի երկար մազերը, միախառնվելով դեռ իրանց սև գույնը պահպանած թերթերունքների հետ, մի առանձին վսեմության էին տալիս նրա խորախորհուրդ աչքերին: Նա նստած էր անշարժ, որպես մտածության արձանը: Նայում էր դեպի գեղեցիկ պարտեզը, ուր աշխատում էր Կարոն: Նայում էր դեպի սիրունիկ երեխաները, որ պտտվում էին նրա շուրջը, նայում էր դեպի կանաչ լայնածավալ անդաստանները, որ Կարոյի մշակության արդյունք էին, նայում էր դեպի բլուրների վրա արածացող անասունները, որ Կարոյի ախոռատնից էին դուրս եկել: Նայում էր, և պառավի երկար տարիներով վշտացած սիրտը լցվում էր անսահման մխիթարությամբ: Ո՛րքան տանջանք, ո՛րքան հալածանք էր կրել այդ զառամյալ պառավը... ո՛րքան թափառել էր նա... իսկ այսօր տեսնում էր իր դառն աշխատությունների քաղցր պտուղը և ուրախանում էր:

Դա պառավ Սուսանն էր:

Այստեղից երևում էր գյուղը: Առավոտյան կիսամռայլի մեջ նա ավելի գեղեցիկ էր երևում: Այլևս հին, գետնափոր խրճիթները չկային: Այնտեղ, ներքևում, մի հովտաձև տափարակի վրա, մինը մյուսի մոտ` շարքով բարձրանում էին ծառազարդ տները, ուղիղ և լայն փողոցների վրա: Շինական կոկիկ եկեղեցին, նրա մոտ դպրոցի շենքը, աչք էին շլացնում: Առողջ գյուղացիները մաքուր հագնված, յուրաքանչյուրը գոհ և ուրախ, դիմում էին իրանց գործին: Կարծես, ամեն օր այդ մարդկանց համար տոն էր, կարծես, նրանք երբեք վիշտ ու նեղություն չէին տեսել:

Պառավը շարունակում էր նայել:

Դուրս եկավ մի վայելչահասակ կին, թուխ դեմքով, սևորակ, կրակոտ աչքերով, խոհանոցի ղենջակը գոգնոցի տեղ կապած: Այդ նազելի կինը, թեև վաղուց անցուցել էր երիտասարդական տարիները, բայց դեռևս չէր կարելի առանց հիացմունքի նայել նրա վրա: Նա ներկայացնում էր գեղեցկությունը իր հասունության մեջ: Նա մի ժամանակ Դինբուլիների ամրոցի զարդն էր, հափշտակված Ավղանիստանի անապատներից: Իսկ այսօր մի շինական խաղաղ տան ժրաջան տանտիկինն էր:

Դա պառավի աղջիկն էր, Կարոյի կինը և Հյուբբիի մայրը` գեղեցիկ Ասլին:

Տեսնելով պառավին, սեմի մոտ նստած, կարեկցաբար դիմեց նրան.

Մայրիկ, դու դեռ երեկ գանգատվում էիր ոսկրացավից, այժմ դարձյալ նստել ես այդ սառն քարի վրա:

Իմ ոսկորները սառի և քարի վրա են պնդացել, զավակս, պատասխանեց պառավը և չշարժվեցավ իր նստած տեղից:

Ասլին չհակառակեց նրա համառությանը, ներս մտավ և իսկույն դուրս բերեց մի փոքրիկ օթոց, խնդրեց նստել նրա վրա, որը դժվարությամբ ընդունեց պառավը:

Ասլին անցավ պարտեզը, ուր աշխատում էր նրա ամուսինը: Անցավ վարդենիների և հասմիկի ծառուղիների միջով: Կշտից քարշ ընկած մկրատը տարավ դեպի մի խոշոր սպիտակ վարդ, կտրեց և խրեց կուրծքի վրա: Հետո քաղեց երկրորդը, երրորդը... զանազան գույներով, և ճաշի սեղանի համար մի գեղեցիկ փունջ պատրաստեց:

Մայրի՛կ, ձայն տվեց հեռվից փոքրիկ Աշխենը:

Մայրը մոտեցավ:

Տե՛ս, այդ մեկը ես կապեցի: Նա ցույց տվեց իր կապած պատվաստի ճյուղը: Տասն տարուց հետո կարմիր խնձոր կտա:

Մայրը գրկեց աղջկան և համբուրեց, հետո դարձավ դեպի ամուսինը, հարցնելով.

Այլևս ովքե՞ր կլինեն ճաշին:

Մերոնք, պատասխանեց այրը, մերթ նայելով կնոջ վրա և մերթ նրա փնջած ծաղիկների վրա, կարծես կամենալով ստուգել, թե դրանցից որն ավելի անուշահոտ է:

Դու ասեցիր, որ ուրիշ հյուրեր ևս կլինին:

Ուրիշ հյուրեր չեն լինի. միայն մեր վարժապետը և մեկ էլ մեր հարևան քուրդ Աղասի-բեկը:

Աղասի-բեկը հազիվ թե կարող կլինի գալ, նկատեց կինը, նրա որդին սաստիկ հիվանդ է, արդեն մի շաբաթ կլինի, որ դպրոց չէ գնացել:

Վտանգը անցած պետք է համարել, պատասխանեց այրը, երեկ բժիշկն ինձ ասաց, թե այժմ առողջանալու վրա է:

Կինը ուրախացավ:

Աշխենը խնդրեց մորից, որ փունջը իրան տա: Ինքը տուն տանե: Մայրը կատարեց նրա ցանկությունը:

Օ՛, որքան շատ գույներ կան այստեղ, տասն գույն, զարմանալով բացագանչեց նա և վազեց դեպի տուն:

Մայրը նույնպես հեռացավ: Կարոն նայում էր նրանց ետևից և կոշտացած ձեռքով սրբում էր ուրախության արտասուքը: Դրանք այն ամուսիններից էին, որոնց վրայով տարիները անցնում էին, մարդը ծերանում է, իսկ սերը մանկանում է:

Կեսօրից առաջ քարաշեն տան դռանը մոտեցավ մի ճանապարհորդական կառք: Ցած իջավ մի ծիծաղադեմ երիտասարդ, թեթև մորուքով և ցած բերեց մի մանկահասակ կնոջ, նրանցից հետո վեր եկավ աղախինը, որ գրկած ուներ մի կլորիկ երեխա: «Հյուբբի՜»... «Արփիա՜ր»... անունները հնչեցին ուրախաձայն աղաղակներով, և դռներից դուրս թափվեցան ընդունելու թանկագին հյուրերին:

Մեկը Կարոյի փեսան էր, մյուսը` նրա դուստրը:

Մի քանի ժամից հետո խաղաղ գերդաստանը բոլորեց ճաշի սեղանի շուրջը: Նա գոհ էր, որովհետև ապրուստի ամեն հարմարություններ ուներ: Նա երջանի՜կ էր, որովհետև վայելում էր ընտանեկան քաղցր, անսպառ բերկրությունը:

Անցան տարիներ, ո՞րքան տարիներ, հայտնի չէ: Գարնանային արեգակը դեռ նոր սկսել էր քաղել ճոխ բուսականության տերևներից վաղորդյան ցողը, դեռ նոր քնեած թռչունները հնչեցնում էին լեռների, անտառների թավուտները իրանց ուրախ ձայներով: Օդը լցված էր նուրբ, հոգեպարար մառախուղով: Արեգակի առաջին ճառագայթները, անցնելով այդ մառախուղի միջով, կարծես անցնում էին սպիտակ շղարշի թափանցիկ տարածության միջով: Այդ մշուշի միջով նկարվում էին հեռավոր լեռները իրանց սպիտակափառ գագաթներով, այդ մշուշի միջով երևում էր Վանա ծովակը իր գեղագրական եզերքով, այդ մշուշի միջով նշմարվում էր ջրային հսկա լողորդը, որը, իբրև մարմնացած առաջադիմություն, սլանում էր արա՛գ և արա՛գ, թողնելով ծովի խաղաղ մակերևույթի վրա մի արծաթափայլ շավիղ, իսկ օդի մեջ` ծխային երկար ժապավեն:

Ոստանից ոչ այնքան հեռու գտնվում էր Ռազմիրան գյուղը: Այդ գյուղը յուր գեղեցիկ դիրքով ամենահին ժամանակներում Ռշտունի իշխանների զբոսավայրն էր, իսկ հետո Արծրունի իշխանների ամառանոցը դարձավ: Բայց այժմ նրա մի կողմում, կանաչազարդ բարձրավանդակի վրա, կանգնած էր մի սիրուն, քարաշեն տուն: Նրա մի ճակատը նայում էր դեպի կապուտակ ծովը, իսկ մյուս ճակատը` դեպի մի գեղեցիկ պարտեզ, որ տան առջևից տարածվում էր դեպի ներքև և լայն, ծառազարդ թումբերով աստիճան առ աստիճան իջնում էր մինչև ձորը: Պարտեզում, այգեպանի սուր դանակը ձեռին, աշխատում էր մի մարդ: Տարիների ալիքները դեռ նոր էին սկսել արծաթագրել նրա գլխի սև մազերը: Իսկ թուխ դեմքի վրա դեռևս պահպանվել էր երիտասարդական աշխույժը: Նա զգուշությամբ ճեղքում էր մատաղ տունկերի կեղևը և, ճեղքվածքի մեջ անց կացնելով նորաբողբոջ շյուղեր, կապում էր փափուկ թելով: Նրա մոտ կանգնած էր մի փոքրիկ աղջիկ, գարնանային թեթև հագուստով և հարդյա մեծ գլխարկով, որի լայն եզերքը հովանիի նման հասնում էին մինչև ուսերը: Նա ձեռքում բռնած ուներ ջրով լի թիթեղյա մի թաս, որի մեջ լողում էին դալար բողբոջներ: Առավոտյան զով օդը պայծառ-վարդագույն երանգով ներկել էր այդ գեղեցիկ հրեշտակի լիքը թշերը, որ կապած էին սպիտակ թաշկինակով: Բայց այդ չէր արգելում նրան իր անվերջ շատախոսությամբ ավելի խանգարել հորը, քան թե օգնել նրան:

Դրան ասում են պատուհա՞ս, հայրիկ:

Պատվաստ, ուղղեց հայրը: Դու ե՞րբ պետք է սովորես այդ բառը, Աշխեն:

Սովորեցա, հայրիկ, պակուտաս, այդպես չէ՞:

Հիմա ավելի փչացրիր:

Ի՞նչ անեմ, լեզուս չէ բռնում:

Մինչև այդ բառը ուղիղ չարտասանես, մայրիկին կասեմ, որ նախաճաշիկի ժամանակ քեզ քաղցր չտա:

Աշխենը մի քանի անգամ ևս զանազան ձևերով շուռ տվեց անտանելի բառը, բայց ոչ մեկը պատվաստ չդուրս եկավ: Նա իր դժվար դրությունից ազատվելու համար փոխեց խոսքը:

Ինչո՞ւ ես կտրատում ճյուղերը, հայրիկ, ափսոս չէ՞:

Հայրը բացատրեց նրան պատվաստի նշանակությունը, ավելացնելով.

Եթե այդ ավելորդ, անպետք ճյուղերը չկտրատեմ, դու այն քաղցր հոտավետ խնձորները, որ ուտում ես ձմեռը, այլևս չես ուտի:

Ե՞րբ խնձոր կտա, հայրիկ, ո՞վ է իմանում, տասն տարուց հետո:

Ինչո՞ւ տասը տարուց հետո, կարելի է երեք կամ չորս տարուց հետո, զավակս:

Բաս թող այդ մեկն էլ ես կապեմ:

Հանգիստ կաց, Աշխեն, կփչացնես:

Ինչո՞ւ եմ փչացնում, երեկ այն կեռասենին ես կապեցի, փչացա՞վ:

Նա սկսեց կապել պատվաստի վերքը. փոքրիկ մատիկները արագությամբ գործում էին, իսկ անհանգիստ լեզուն խոսում էր:

Գիտե՞ս մայրիկը ճաշի համար ինչ է պատրաստում:

Ի՞նչ է պատրաստում:

Շատ ու շատ բան է պատրաստում, տասն տեսակ, ասում է, այսօր Արփիարը ու Հյուբբին պետք է գան Մուշից: Արշակին էլ կբերե՞ն, հայրիկ:

Կբերեն:

Ես Արշակին շատ եմ սիրում, Հյուբբիին էլ եմ սիրում, Արփիարին էլ եմ սիրում, բայց Արշակին շատ եմ սիրում: Հիմա Արշակը մեծացած կլինի, հայրի՛կ, հիմա՛ խոսելիս կլինի... Ա՜խ, որքան ժամանակ է չեմ տեսել Արշակին... տասն ամիս կլինի:

Տասն ամիս ո՞րտեղից կլինի, նկատեց հայրը, զատկին մեր տանը չէի՞ն:

Այդ միջոցին պարտեզի ցանկապատի մոտով անցնում էր մի սիրուն տղա, որ Աշխենից երկու տարով հազիվ մեծ կլիներ: Գրքերը թևքի տակին գնում էր նա դեպի գյուղական ուսումնարանը: Տեսնելով քրոջը, մոտեցավ և ցանկապատի ետևից ասաց.

Աշխեն, ինչո՞ւ չես գնացել ուսումնարան:

Աշխենը փոքրիկ ձեռքը տարավ դեպի թշերի վրա կապած սպիտակ թաշկինակը, պատասխանելով.

Չե՞ս տեսնում, ի՞նչպես գնամ:

Ծո՛ւյլ, ծաղրելով նկատեց եղբայրը, ամեն օր երեսդ կապում ես, թե ատամս է ցավում... քո ատամի ցավը չպրծավ...

Աշխենը չհամբերեց եղբոր կծու նկատողությանը, այլ երկու ձեռքերը բարձրացնելով և բոլոր մատները բաց անելով, ասաց.

Դու գնա՛, գիտեմ, որ դասերդ չես սովորել... որքան զրո ես ստանալու, տասն զրո՛, տեսնո՞ւմ ես...

Եղբայրը ետ չնայեց և հեռացավ:

Հայրը սկսեց ժպտալ իր զավակների վրա:

Արամ, ձայն տվեց նրա ետևից, վարդապետիդ ասա, որ ճաշին մեզ մոտ լինի: Ասա՛, որ Արփիարը այսօր գալու է Մուշից:

Աշխենը սկսեց ինքն իրան մրթմրթալ:

Տասն օր է, որ ատամս ցավում է... Նա ասում է, որ սուտ եմ երեսս կապել...

Այդ քո տասնից մենք չազատվեցանք, Աշխեն, ծիծաղելով նկատեց հայրը, տասն օր ո՞րտեղից կլինի, երկու օր է, որ քո ատամը ցավում է:

Տասն թիվը մի խորհրդավոր թիվ էր փոքրիկ Աշխենի լեզվում, այդ թվով լրանում էին նրա ամեն հաշիվները:

Դե՛, զավակս, վազի՛ր ներքև, այգեպանին ասա՛, որ այստեղ գա: Ա՛յ, այնտեղ, թթենիների ծառաստանի մեջ կլինի. տերևներ է կտրատում շերամի համար:

Աշխենը թիթեռնիկի արագությամբ անհայտացավ խիտ ծառաստանների մեջ, որոնք նրան այնքան ծանոթ էին, որքան իր պահարանի խաղալիքները: Բայց մի քանի րոպեից հետո, վազվզելուց շնչասպառ եղած, վերադարձավ, միայն դատարկ լուր բերելով:

Տասն անգամ կանչեցի, ձայն չտվեց:

Դարձյալ տասն... տո՛, չարաճճի, ես քո ձայնը միայն մեկ անգամ լսեցի, ասաց հայրը ծիծաղելով, սուտեր է ՞լ ես իմանում խոսել:

Աշխենը գլուխը քարշ ձգեց, և նրա փափուկ թշերը ավելի կարմրեցան: Հայրը բռնեց նրան և սկսեց փայփայել մետաքսի նման գեղածավալ գիսակները, որ սփռվել էին ուսերի վրա:

Այդ սիրող հայրը Կարոն էր: Նա մի ժամանակ դանակով մարդիկ էր մորթում, իսկ այժմ դանակով պատվաստ էր անում: Զարմանալի փոփոխություն դարերի: Պահանջները փոխվելով, նա փոխեց և իր պարապմունքների ձևը: Արյան հետ խաղացող մարդը այժմ զբաղված էր երկրի մշակությունով:

Նա իր տան լուսամուտներից ամեն օր տեսնում էր Ոստանի հին ամրոցի ավերակները, տեսնում էր իր նախահարց, Ղարա-Մելիքների, խորտակված իշխանության բեկորները: Նա այդ փլատակների մոտ հիմնեց ոչ թե ամրոց, այլ մի տուն, որ գյուղատնտեսական բոլոր հարմարություններն ուներ: Նրա նախնիքը ժողովուրդ էին կառավարում, իսկ նա կառավարում էր այժմ մի բարեկարգ, օրինակելի տնտեսություն:

Տան գլխավոր դռան սեմի մոտ, որ նայում էր դեպի պարտեզը, նստած էր մի պառավ կին: Վաղորդյան արեգակի ջերմ ճառագայթները կորչում էին նրա պղնձյա դեմքի խորին կնճիռների մեջ: ճերմակ հոնքերի երկար մազերը, միախառնվելով դեռ իրանց սև գույնը պահպանած թերթերունքների հետ, մի առանձին վսեմության էին տալիս նրա խորախորհուրդ աչքերին: Նա նստած էր անշարժ, որպես մտածության արձանը: Նայում էր դեպի գեղեցիկ պարտեզը, ուր աշխատում էր Կարոն: Նայում էր դեպի սիրունիկ երեխաները, որ պտտվում էին նրա շուրջը, նայում էր դեպի կանաչ լայնածավալ անդաստանները, որ Կարոյի մշակության արդյունք էին, նայում էր դեպի բլուրների վրա արածացող անասունները, որ Կարոյի ախոռատնից էին դուրս եկել: Նայում էր, և պառավի երկար տարիներով վշտացած սիրտը լցվում էր անսահման մխիթարությամբ: Ո՛րքան տանջանք, ո՛րքան հալածանք էր կրել այդ զառամյալ պառավը... ո՛րքան թափառել էր նա... իսկ այսօր տեսնում էր իր դառն աշխատությունների քաղցր պտուղը և ուրախանում էր:

Դա պառավ Սուսանն էր:

Այստեղից երևում էր գյուղը: Առավոտյան կիսամռայլի մեջ նա ավելի գեղեցիկ էր երևում: Այլևս հին, գետնափոր խրճիթները չկային: Այնտեղ, ներքևում, մի հովտաձև տափարակի վրա, մինը մյուսի մոտ` շարքով բարձրանում էին ծառազարդ տները, ուղիղ և լայն փողոցների վրա: Շինական կոկիկ եկեղեցին, նրա մոտ դպրոցի շենքը, աչք էին շլացնում: Առողջ գյուղացիները մաքուր հագնված, յուրաքանչյուրը գոհ և ուրախ, դիմում էին իրանց գործին: Կարծես, ամեն օր այդ մարդկանց համար տոն էր, կարծես, նրանք երբեք վիշտ ու նեղություն չէին տեսել:

Պառավը շարունակում էր նայել:

Դուրս եկավ մի վայելչահասակ կին, թուխ դեմքով, սևորակ, կրակոտ աչքերով, խոհանոցի ղենջակը գոգնոցի տեղ կապած: Այդ նազելի կինը, թեև վաղուց անցուցել էր երիտասարդական տարիները, բայց դեռևս չէր կարելի առանց հիացմունքի նայել նրա վրա: Նա ներկայացնում էր գեղեցկությունը իր հասունության մեջ: Նա մի ժամանակ Դինբուլիների ամրոցի զարդն էր, հափշտակված Ավղանիստանի անապատներից: Իսկ այսօր մի շինական խաղաղ տան ժրաջան տանտիկինն էր:

Դա պառավի աղջիկն էր, Կարոյի կինը և Հյուբբիի մայրը` գեղեցիկ Ասլին:

Տեսնելով պառավին, սեմի մոտ նստած, կարեկցաբար դիմեց նրան.

Մայրիկ, դու դեռ երեկ գանգատվում էիր ոսկրացավից, այժմ դարձյալ նստել ես այդ սառն քարի վրա:

Իմ ոսկորները սառի և քարի վրա են պնդացել, զավակս, պատասխանեց պառավը և չշարժվեցավ իր նստած տեղից:

Ասլին չհակառակեց նրա համառությանը, ներս մտավ և իսկույն դուրս բերեց մի փոքրիկ օթոց, խնդրեց նստել նրա վրա, որը դժվարությամբ ընդունեց պառավը:

Ասլին անցավ պարտեզը, ուր աշխատում էր նրա ամուսինը: Անցավ վարդենիների և հասմիկի ծառուղիների միջով: Կշտից քարշ ընկած մկրատը տարավ դեպի մի խոշոր սպիտակ վարդ, կտրեց և խրեց կուրծքի վրա: Հետո քաղեց երկրորդը, երրորդը... զանազան գույներով, և ճաշի սեղանի համար մի գեղեցիկ փունջ պատրաստեց:

Մայրի՛կ, ձայն տվեց հեռվից փոքրիկ Աշխենը:

Մայրը մոտեցավ:

Տե՛ս, այդ մեկը ես կապեցի: Նա ցույց տվեց իր կապած պատվաստի ճյուղը: Տասն տարուց հետո կարմիր խնձոր կտա:

Մայրը գրկեց աղջկան և համբուրեց, հետո դարձավ դեպի ամուսինը, հարցնելով.

Այլևս ովքե՞ր կլինեն ճաշին:

Մերոնք, պատասխանեց այրը, մերթ նայելով կնոջ վրա և մերթ նրա փնջած ծաղիկների վրա, կարծես կամենալով ստուգել, թե դրանցից որն ավելի անուշահոտ է:

Դու ասեցիր, որ ուրիշ հյուրեր ևս կլինին:

Ուրիշ հյուրեր չեն լինի. միայն մեր վարժապետը և մեկ էլ մեր հարևան քուրդ Աղասի-բեկը:

Աղասի-բեկը հազիվ թե կարող կլինի գալ, նկատեց կինը, նրա որդին սաստիկ հիվանդ է, արդեն մի շաբաթ կլինի, որ դպրոց չէ գնացել:

Վտանգը անցած պետք է համարել, պատասխանեց այրը, երեկ բժիշկն ինձ ասաց, թե այժմ առողջանալու վրա է:

Կինը ուրախացավ:

Աշխենը խնդրեց մորից, որ փունջը իրան տա: Ինքը տուն տանե: Մայրը կատարեց նրա ցանկությունը:

Օ՛, որքան շատ գույներ կան այստեղ, տասն գույն, զարմանալով բացագանչեց նա և վազեց դեպի տուն:

Մայրը նույնպես հեռացավ: Կարոն նայում էր նրանց ետևից և կոշտացած ձեռքով սրբում էր ուրախության արտասուքը: Դրանք այն ամուսիններից էին, որոնց վրայով տարիները անցնում էին, մարդը ծերանում է, իսկ սերը մանկանում է:

Կեսօրից առաջ քարաշեն տան դռանը մոտեցավ մի ճանապարհորդական կառք: Ցած իջավ մի ծիծաղադեմ երիտասարդ, թեթև մորուքով և ցած բերեց մի մանկահասակ կնոջ, նրանցից հետո վեր եկավ աղախինը, որ գրկած ուներ մի կլորիկ երեխա: «Հյուբբի՜»... «Արփիա՜ր»... անունները հնչեցին ուրախաձայն աղաղակներով, և դռներից դուրս թափվեցան ընդունելու թանկագին հյուրերին:

Մեկը Կարոյի փեսան էր, մյուսը` նրա դուստրը:

Մի քանի ժամից հետո խաղաղ գերդաստանը բոլորեց ճաշի սեղանի շուրջը: Նա գոհ էր, որովհետև ապրուստի ամեն հարմարություններ ուներ: Նա երջանի՜կ էր, որովհետև վայելում էր ընտանեկան քաղցր, անսպառ բերկրությունը:

Բ

Եթե մի մարդ անցնելու լինի Աղբակ գավառի Սուրբ Բարղուղիմեոս առաքելո վանքից դեպի Բաշ-Կալե տանող ճանապարհով, վանքից ոչ այնքան հեռու, իսկույն կնկատե, որ ամեն առավոտ մի ծերունի, ձյունի պես ճերմակ մազերով, հեծած նույնպես ճերմակ ձիու վրա, մի շրջան է կատարում լեռնահովիտների միջով և ապա, երբ միջօրեի տոթը սկսում է այրել, վերադառնում է դեպի մերձակա գյուղը: Ապիտակ ձին նույնպես ծեր է, որպես նրա տերը: Առջևի աջ ոտքից կաղում է նա: Տարիներ, շա՜տ տարիներ առաջ այդ ոտքից նա գնդակ ստացավ մի կռվի մեջ: Բայց այդ չէ արգելում նրան դեռևս ծառայել իր տիրոջը: Այդ հավատարիմ զինվորական ձին ապրել և գործել է իր տիրոջ հետ: Մի ժամանակ միասին զանազան արշավանքներ էին կատարում: Անցան կռիվները, տիրեց հանգստի և խաղաղության ժամանակը: Այսօր միասին շրջում են մշակության, հունձքի, պտղաբերության դաշտերի վրա: Խելացի ձին այնքան ընտելացած է իր տիրոջ սովորություններին, որ գիտե թե ամեն առավոտ դեպի որ կողմերը պետք է տանել նրան և որ տեղերում պետք է ման ածել: Դանդաղ քայլերով անցնում է նա արտերի մարգերի միջով, այնքան զգույշ կերպով, որ մի հասկ անգամ կոխ չէ տալիս: Եթե մի տեղ ջրանցքը պատռվել էր, և ջուրը վազում էր դեպի հասունացած հունձքը, որ ջրելու կարոտ չէր, եթե մի տեղ գյուղացու անասունը մտել էր հարեևանի արտը և ոտնակոխ էր արել, եթե մի տեղ մկներ էին հավաքվել, մի խոսքով, եթե մի տեղ որևէ անկարգություն էր նկատում նա, իսկույն կանգ էր առնում: Ծերունու հետախույզ աչքերը տեսնում էին այդ բոլորը. ոչ մի թերություն չէր վրիպում նրա բազմափորձ տեսությունից: Երբ վերադառնում էր գյուղը կանչում էր գյուղացուն և նրան նկատողություն էր անում: Նրա ամենօրյա զբոսանքը նրա ամենօրյա մեծ բավականության զվարճությունն էր: Նա տեսնում էր իր աշխատության պտուղները և ուրախանում էր:

Այդ ծերունին որսորդ Ավոն էր:

Նա գնեց մի քրդուհի այրի կնոջից այդ անբնակ, ամայի լեռնահովիտը իր շրջակա հողերով և այնտեղ հիմնեց մի գյուղ: Նրա տունը առաջին բնակարանը եղավ, որի շուրջը հետզհետե շինվեցան այլ տներ: Մի քանի տարվա ընթացքում կազմվեցավ մի մեծ գաղթաշենք:

Որսորդը իր գյուղի բոլոր հողերը դարձրեց համայնական սեփականություն, իսկ ինքը դարձավ նույն համայնքի հասարակ անդամներից մեկը: Թեև գյուղական համայնքին պարտավորեցրեց նա, որ որոշյալ ժամանակի ընթացքում փոքր առ փոքր վճարեն հողերի գինը, բայց այդ վճարը այնքան թեթև էր, որ նրանց համար բոլորովին անզգալի եղավ: Որսորդը այդ գումարը իրան չսեփականացրեց, այլ նրանով հիմնեց մի դպրոց և մշտապես ապահովացրեց դպրոցի հարատևությունը: Նրա վարմունքը այն աստիճան գրավեց գյուղացիների հարգանքը, որ ամենքը մեծ երախտագիտությամբ վերաբերվում էին դեպի նա, որպես իրանց բարերարին, որպես իրանց հորը: Այն դպրոցում սովորում էին և մերձակա գյուղերի երեխաները: Այդ էր պատճառը, որ նույն հարգանքը վայելում էր նա ամբողջ վիճակի մեջ, և դրա համար աղբակեցիք ընտրեցին նրան իրենց գավառի ներկայացուցիչ, որ «միր» տիտղոսն էր կրում: Ծերության հասակում Որսորդը թողեց այդ պաշտոնը և նրա փոխարեն կատարում էր նրա փեսան` Ֆարհատը:

Որսորդը վերջը որդեգրեց Ֆարհատին և ամուսնացրեց իր դստեր` Մարոյի հետ: Ֆարհատի մանկության ընկերուհին այժմ նրա կինն էր:

Այսօր Որսորդի տան դռան հանդեպ, հրապարակի վրա, կանգնեցրած է նրա ձիաների երամակը: Ձիաների ամեն մեկի ետևից ձախ ազդրի վրա դրած է Որսորդի դրոշմը` հայոց Ո տառը: Նժույգները խրխնջում են, դափր են հատանում, փոշի են բարձրացնում, և ձիապանները հազիվ կարողանում են զսպել նրանց, Ֆարհատը սակարկություն է անում պարսկաստանցի վաճառականների հետ, որ եկել են նրանից ձիաներ գնելու: Նրա կինը, գեղեցիկ Մարոն, երեխան գրկում, կանգնած է լուսամուտի մոտ, այնտեղից նայում է ամուսնու վրա: Ծերունի Որսորդը, նստած տան դռան մոտ, նույնպես հիացած նայում է, թե ի՛նչպես Ֆարհատը խոսում է վաճառականների հետ, ի՛նչպես բացատրում է նժույգների յուրաքանչյուրի արժանավորությունը: Վիթխարի Մըհեն, Որսորդի տան հին հավատարիմը, այժմ ալևորված մազերով, տակավին չէ կորցրել իր վաղեմի հերքուլեսյան ուժը: Նա բարկացած է անհանգիստ նժույգների վրա: «Ի՞նչ սատանա մտավ ձեր պինչը»... ասում է նա ձիաներին և պարանը ձգում է մի տրմուզ քուռակի պարանոցը, որ շատ է զայրացնում նրան: Մըհեն այժմ Որսորդի ձիապանների գլխավորն էր, այդ պաշտոնը բավական հպարտացնում էր նրան: Ֆարհատը վերջացրեց սակարկությունը և, ոսկիների քսակը ձեռին, ուրախ և գոհ տուն մտավ:

Քա՞նի հատ գնեցին, հարցրեց Որսորդը:

Հինգ հատ, պատասխանեց Ֆարհատը:

Այդքան խոսակցություն հի՞նգ ձիու համար:

Նրանք մեր ձիաները շատ թանկ են գտնում:

Լավ բանը լավ գին կունենա, նկատեց Որսորդը: Թող գնան ամբողջ գավառը ման գան, եթե մեր ձիաների հատը գտնելու լինեն, ես ձրի կտամ:

Ներս մտավ Մըհեն:

Առ, Մըհե, ասաց Ֆաբհատը, մեկնելով երկու հատ ոսկի: Ես խոստացել եմ, որ ամեն անգամ, երբ ձի է վաճառվում, քեզ մի պարգև տամ:

Սատանան տանե քո ոսկիները, պատասխանեց նա հրաժարվելով. թե ուզում ես պարգև տալ, ինձ մի կտոր կաշի տուր, որ տրեխներս կարկատեմ: Նա ցույց տվեց իր պատառոտած տրեխները:

Ֆարհատը ժպտաց, իսկ Որսորդը ծիծաղեց:

Մըհեն մինչև մահ մնաց պարզամիտ, անշահախնդիր և բարի: Նա այն կիսախելագարներից էր, որ իրանց գժություններով արտահայտում են մի տեսակ իմաստություն:

Մարոն մոտեցավ, առեց ոսկիների քսակը: Նա ամուսնու և գանձապահն էր, և տնտեսը: Ոչ ոք չէր կարող մտածել, որ մի այնպիսի կրակոտ, անսանձ, կամակոր աղջկանից, որպիսին Մարոն էր իր մանկության հասակում, կարող էր այժմյան խելացի լրջմիտ տանտիկինը դառնալ: Նա գրավել էր իր ամուսնու թե՛ սերը, թե՛ հարգանքը: Մարոյի մանկությունն անցավ առանց կրթության, որովհետև մորից որբ մնալով, մնաց միայն հոր խնամակալության ներքո: Իսկ հայրը այնքան զբաղված էր ուրիշ գործերով, որ աղջկա վրա մտածելու ժամանակ չուներ: Իսկ հետո, երբ Որսորդը փոքր-ինչ թեթևացավ իր գործերից, և երբ Մարոն արդեն հասուն օրիորդ էր, այդ ժամանակ միայն սկսեց հոգ տանել նրա կրթության վրա: «Ֆարհատը սովորում է, որ քեզ արժանավոր այր դառնա, դու էլ պետք է սովորես, որ նրան արժանավոր կին դառնաս», ասում էր նա իր դստերը: Մարոն ոչ այնքան տնային վարժապետների շնորհիվ, որքան իր ջանքերով և ինքնակրթությամբ այնքան զարգացավ, որ կարդում էր հայոց լրագիրներ, կարդում էր նոր լույս տեսած գրքեր, և շատ հարցերի մասին այնքան ճիշտ, ինքնուրույն դատողություններ էր հայտնում, որ շատերին զարմացնում էր: Ոչինչ բանի նա այնքան անհամբերությամբ չէր սպասում, որքան թղթատարին, որ նոր լրագիրներ և գրքեր ստանա: Նա արդեն երկու զավակների մայր էր, մի աղջիկ, որ գրկումն էր և մի տղա, որ սկսել էր ման գալ:

Ֆարհատի մայրը շատ վաղ վախճանվեցավ, նա իր որդու բախտավորությունը չտեսավ: Նրա քույրերը` Մարիամը և Մագթաղը, մոր մահից հետո մնացին բոլորովին որբ և անտեր: Որսորդը առեց նրանց իր հոգաբարձության ներքո, պահեց, մեծացրեց և մարդու տվեց:

Որսորդի մյուս որդեգիրը, Հասոն, բնակվում էր Կ... գյուղում, Դուշմանա լեռների մեջ, ուր առաջին անգամ բնակություն հիմնեց Որսորդը, երբ Սալմաստից տեղափոխվեցավ Աղբակ: Հասոն այժմ այնքան մեծ ընտանիք ուներ, որքան մեծ թվով չորքոտանիք, ինչպես սովորություն ուներ Մըհեն ծաղրել նրան: Ամեն տարի մեծ քանակությամբ ոչխար, յուղ, պանիր և բուրդ էր վաճառում:

Եվ այսպես, Աղբակը, վիշապների արյունոտ երկիրը, ուր այդ գազանները տարիներով լափում կլանում էին, և երբեք չէին հագենում, այժմ դարձել էր խաղաղ, բախտավոր մի երկիր, ուր շինականի թե կայքը, թե կյանքը բոլորովին ապահովվում էր: Վիշապները վաղուց ոչնչացած էին: Նրանց փոխարեն մնացել էին մարերը, օձերը, վերջին ժամանակի քուրդերը: Քաղաքակրթության լույսի առաջ չդիմացան նրանք: Քաղաքակրթությունը իր անողոք պայմաններով լուծեց, մաշեց նրանց, որովհետև իր հետ առաջ գնալ չկարողացան: Նրանց կյանքը զարգացել և կազմակերպվել էր խավարի և անկարգության մեջ: Նրանց ապրուստը հայթայթվել էր կոպիտ ուժի և բռնաբարության մեջ: Կարգը, արդարությունը զրկեցին նրանց թե ապրուստից և թե կյանքից: Ուրիշի վաստակով ապրող հասարակությունը մեռավ, երբ նրան ստիպեցին իր հաշվով ապրել: Եվ այսպես, այն գազանները, որոնց բարբարոսությունները ոչ մի զորությամբ հնար չէր լինում զսպել, ընկճվեցան, տրորվեցան քաղաքակրթության երկաթյա պայմանների ներքո: Սրի և արյան մրցության մեջ նրանք դիմացան, բայց կուլտուրական մրցությունը սպանեց նրանց: Նրանց մեծ մասը թողեց այդ երկիրը և գաղթեց որոնելու այնպիսի տեղեր, ուր հնարավոր կլիներ անկարգ անիշխանության մեջ դարձյալ անձնատուր լինել անզուսպ կամայականության: Մնացածներից ավելի ազնիվ և ընդունակ ցեղերը սկսեցին ընտելանալ քաղաքակրթության հետ, իսկ վայրենիները դարձան բանվորներ այն հարևանների, որոնք կուլտուրայով ավելի զորեղ և բարձր էին իրանցից: Որսորդի բոլոր հովիվները, ախոռատան ծառաները, անդաստանների մշակները քուրդեր էին:

Գ

Վան քաղաքի միևնույն առևտրական պանդոկի մեջ, միևնույն կրպակում, ուր մի ժամանակ թումաջի վաճառականություն էր անում մուսուլցի խոջա Թորոսը, այժմ ընդարձակ գրասեղանի ետևում նստած էր մի պարոն: Այդ կրպակը նույնքան կերպարանափոխվել էր, որքան պարոնը, որ նստած էր այնտեղ: Հին, ասիական կրպակը մի եվրոպական առևտրական տան կատարյալ ձևն էր ստացել. հաշվապահը, գանձապահը, գրագիրները, գործակատարները, յուրաքանչյուրը իր որոշ տեղն ու պաշտոնն ուներ: Վաճառքների տեսակները, քանակությունը, որակությունն անգամ փոխվել էր: Փոխվել էր և պարոնը, որ նստած էր ընդարձակ գրասեղանի ետևում: Երիտասարդական հասակում նա այնքան խոշոր մարդ չէր, իսկ ծերությունը ավելի փոքրացրել էր նրան: Մեծ, ընդարձակ գրասեղանի ետևից հազիվ երևում էր նրա կուրծքի վերին մասը, փոքրիկ գլխի հետ, որ պատած էր երկար, սպիտակ մազերով: Այդ պատկառելի ալիքների միջից դուրս էր նայում մի մտասույզ դեմք, նեղ, անհանգիստ աչքերով, որ արտահայտում էին մի գործունյա մարդու անվաստակելի եռանդը: Նա գործերի մեջ չէր խառնվում. գործը, լարված մեքենայի նման, իր կարգով շրջան էր առնում. միայն երբեմն դիմում էին նրան այս և այն հարցերով: Նա այդ առևտրական տան տերն էր և նրա կառավարիչը:

Նրա մոտ նստած էր մի այլ պարոն, ոտքից գլուխ սև հագուստի մեջ. ձեռքում պտտեցնում էր նույնպես սև, լայնեզրյա գլխարկը, որ երբեմն գնում էր գավազանի գլխին, փոքր-ինչ հանգստանալու համար: Այդ պարոնը նույնպես մոտեցել էր ծերության. մորուքի և գլխի մազերի մեջ սև գույները հազիվ էին նշմարվում: Նրա խաղաղ դեմքը, երեխայի դեմքի նման, ամեն րոպե ժպտում էր, երբ փոքր ի շատե ուրախացուցիչ բան էր լսում: Ինչպես երևում էր, նա վաճառականի հին ծանոթ էր և, Բաղեշից նոր եկած լինելով այդ քաղաքը, եկել էր նրան այցելություն անելու:

Ներեցե՛ք, բարեկամ, առաջ տարավ վաճառականը, տեղից վերկենալով և կրկին խրվելով մեծ բազկաթոռի մեջ, ահա՛ իմ հագուստը ոտքից գլուխ պատրաստված է տեղային գործվածքներից, ասացեք խնդրեմ` ինչո՞վ է վատ: Իրավ է, եվրոպական գործվածների նրբությունը չունեն, բայց դրա փոխարեն ավելի դիմացկոտ են և էժան: Եթե մեզանից յուրաքանչյուրը փոքր-ինչ զսպեր իրան պճնասիրությունից և բավականանար տեղային գործվածներով, այլևս մեր փողը Եվրոպան չէր տանի, մեր փողը մեր երկրում կմնար:

Մի՞թե այնքան չէ ծախվում, հարցրեց բաղեշցի նորեկը:

Այժմ, պետք է ասած, բավական սպառվում է, պատասխանեց վաճառականը, ձեռքը դեպի ճակատը տանելով, կարծես նույն րոպեում կամենում էր հաշվել, արդյոք չէ՞ր սխալվում իր պատասխանի մեջ: Բայց գիտե՞ք, բարեկամ, թե ո՛րքան աշխատություն էր պետք, ո՛րքան զոհողություն էր պետք, մինչև ես կարողացա մեր հասարակությանը ընտելացնել մեր արդյունաբերության գործածության հետ:

Բաղեշցու դեմքի վրա փայլեց մի սրտագին ուրախություն:

Դուք այն ասացեք, հարցրեց նա, արտահանություն դեպի օտար երկրներ լինո՞ւմ է:

Ինչպես չէ: Մեր գործվածները այժմ տանում են Պարսկաստան, Միջին Ասիայի զանազան կողմերը, այլև Անդրկովկասի զանազան քաղաքները: Ահա, ես հասկանում եմ այսպիսի վաճառականությունը: Մինչև այսօր, մենք իսկապես վաճառականներ չէինք, թեև մեզ վաճառական ազգ էին կոչում: Մենք միայն միջնորդներ էինք, մեկից առնում էինք, մյուսի վրա ծախում էինք, մենք ողորմելի դալալներ էինք: Իսկ այժմ բանն ուրիշ է:

Նա հրամայեց, բերեցին մի քանի տեսակ բրդեղեն գործվածներ, դրեցին գրասեղանի վրա:

Նայեցեք այդ չուխաներին, դարձավ նա դեպի իր խոսակիցը. դեռ անցյալ տարի, Փարիզի աշխարհահանդիսում, ասիական գործվածների կարգում, առաջին մրցանակը ստացավ:

Բաղեշցին սկսեց մի հրճվանքով նայել:

Հիանալի՜ գործվածներ են, բացականչեց նա, շատ հիանալի: Ես այժմ ուղիղն ասեմ ձեզ, ամաչում եմ, որ ձեզ հետ նստած եմ այդ հագուստով: Նա ձեռքը տարավ դեպի իր սև, անգլիական նուրբ մահուդից կարված հագուստը և հարցրեց: Մի՞թե այդ բոլորը ձեր գործարանից է:

Բոլորը, պատասխանեց վաճառականը մի առանձին բավականությամբ: Ախար ո՞վ ունի այդ գեղեցիկ բուրդը, որ մեր ոչխարներն ու այծերն են տալիս: Մենք մինչև այժմ դժբախտ էինք, որ չգիտեինք օգտվել մեր երկրի արդյունքներից: Եվրոպացին մեր բուրդն ու բամբակը տանում էր, պատրաստում էր, և գործվածները տասնապատիկ գնով մեզ վրա վաճառում էր: Իսկ մենք մնում էինք աղքատ, միայն օտարի քսակն էինք լցնում:

Այո՛, այդպես էր... կրկնեց տխուր ձայնով բաղեշցին, ապա հարցրեց. ի՞նչ պայմաններով են աշխատում ձեր գործարանի բանվորները:

Արդյունքից մի որոշ մասն են ստանում, պատասխանեց վաճառականը: Երկար փորձերից հետո ես այն համոզմունքին հասա, որ նրանց պետք է ընկերացնել: Այդ ավելի զորացրեց նրանց եռանդը, ավելի պինդ կապեց գործի հետ: Նրանք ունեն խնայողական դրամարկղ, որից օգնում են իրանց ընկերներին, երբ մեկը հիվանդանում է, կամ վնասվելով աշխատել չէ կարողանում: Ես ինքս իմ խանութի համար պետք եղած ապրանքները գնում եմ գործարանից, որպես օտար մարդ:

Այդ շատ մարդասիրական է, նկատեց բաղեշցին, և նրա ջերմեռանդ աչքերը, կարծես, ասում լինեին. «Օրհնյալ լինի՜ս»...

Նրանց խոսակցությունը ընդհատեց մի ծիծաղադեմ ծերունի, փոքր-ինչ կռացած մեջքով, ներկերի մեջ գունավորված ձեռքերով, որ ներս մտավ և, մոտենալով վաճառականին, մտերմությամբ ձեռք տվեց, հետո զարմացած նայեց բաղեշցու վրա:

Երևի փողի համար եք եկել, հարցրեց նրանից վաճառականը:

Ապա ինչի՞ համար պետք է գայի, հեր օրհնած, պատասխանեց նա և մոտեցավ գանձապահին:

Այդ ծերունու դեմքը ինձ ծանոթ երևաց, ասաց բաղեշցին նրա հեռանալուց հետո:

Պետք է որ ծանոթ լինի... պատասխանեց վաճառականը խորդավոր ձայնով: Դա վարպետ Փանոսն է. առաջ ներկարարի մի հասարակ գործարան ուներ, իսկ այժմ այնքան կատարելագործել է, որ իմ գործվածները բոլորը այնտեղ են ներկվում:

Հաճախորդները հանգստություն չէին տալիս, մեկը դուրս էր գալիս, մի քանիսը մտնում էին: Գործողությունները իրանց կենդանի շարժման մեջն էին: Ներս մտավ մի բարձրահասակ. հսկայատիպ պարոն, ալեխառն մորուքով, և հատակի տախտակամածը թնդաց նրա ամուր ոտքերի տակ: Նա, առանց ոչ ոքին ողջունելու, կանգնեց սենյակի կենտրոնումը, աջ ձեռքը մեկնելով դեպի գլխավոր գործակատարը, իսկ թուխ երեսը դարձնելով դեպի կրպակատերը, գոչեց որոտալից ձայնով.

Ասացե՛ք այդ պարոնին, եթե մյուս անգամ հակերը իր ժամանակին չհասցնի, ես բոլորը ծովը կնետեմ:

Նա, առանց պատասխանի սպասելու, իսկույն դուրս գնաց:

Ճանաչեցի՞ք դրան, ասաց վաճառականը` դիմելով դեպի բաղեշցին:

Ճանաչեցի... պատասխանեց նա: «Բերզեն-Օղլին» է... Ավանց գյուղի նավաստին... Այդ մարդը մինչև վերջը մնաց անտաշ...

Բայց շատ օրինավոր մարդ է, գիտե՞ք, այժմ շոգենավի ընկերության գլխավոր նավապետն է:

Գիտեմ: Ես նրա շոգենավով եկա Բաղեշից:

Վաճառականը խոսքը փոխեց, հարցնելով.

Ինձ այն ասացեք, ի՞նչ կա ձեզ մոտ, այնտեղ, Բաղեշում:

Հետաքրքիր ոչինչ չկա, միայն խեղճ Հաջի-Իսաղը վախճանվեցավ:

Մի՞թե, նա պետք է բավականին հարստություն թողած լինի:

Ո՛չ այնքան, որքան կարծվում էր: Վերջին ժամանակ նա շատ ծախսեց զանազան նպատակների համար... Իսկ ինչ որ մնացել էր, նրա մի մասը կտակել է, որ այն գումարով մի դպրոց հիմնվի, որի մեջ սովորեն հայ երեխաներ, առանց կրոնի խտրության:

Վաճառականի դեմքի վրա երևաց զարմացման նման մի բան:

Ես այդ երբեք չէի սպասում Հաջի-Իսաղից, ասաց նա:

Սպասելի էր... պատասխանեց բաղեշցին: Նա բոլորովին փոխվել էր... վերջին աղետավոր կռիվների ու երկպառակությունների ժամանակ նա էր գլխավոր բողոքողներից մինը, որ Ամերիկայի միսիոնարներին արտաքսեցին Բաղեշից: Խեղճ ծերունին միշտ ասում էր. «Այդ անպիտանները, բավական չէր, որ մեզ հեռացրին մեր լուսավորիչ պապից, այլև մեզ մեր նախապապի` Հայկի, հետ էլ խորթացրին... մեզ մեր հարազատ եղբայրների հետ թշնամացրին»...

Պատի ժամացույցը զարկեց երկուսը:

Խանութատերը վեր կացավ և, հրավիրելով իր խոսակցին, ասաց.

Հույս ունիմ, որ դուք այնքան բարի կլինիք, որ ճաշը այսօր մեզ մոտ անուշ կանեք:

Մեծ ուրախությամբ, պատասխանեց նա, նույնպես կանգնելով: Ես ձեր կնոջը և երեխաներին վաղուց չեմ տեսել, կցանկանայի նրանց տեսնել:

Նրանք դուրս եկան խանութից:

Անցան բավական ուղիղ, մաքուր փողոցներով: Աջ և ձախ բարձրանում էին երկհարկանի, երեքհարկանի քարաշեն տներ: Այլևս ոչ վաղեմի նեղ, կեղտոտ փողոցները կային, և ոչ հում աղյուսից կամ կավից շինված, կիստվեր խրճիթները: Ամեն ինչ գեղեցիկ էր, ամեն ինչ մաքուր էր: Մաքրվել էր և օդը: Փողոցներում մարդիկ ցնցոտիներով չէին թափառում և անցորդի օձիքը բռնելով նրանից ողորմություն չէին պահանջում: Կանայք չադրաների մեջ փաթաթված, երեսները ծածկված վախենալով չէին ման գալիս, փողոցային անամոթ սրիկաների հարձակմանը չենթարկվելու համար: «Գավուր» բառը այլևս չէր լսվում: Մահմեդականները քրիստոնյաներին հանդիպելիս մի քանի քայլ հեռվից ողջունում էին: Փաշայի պալատի մեջ նստած էր մի քրիստոնյա նահանգապետ: Օրվա այն ժամն էր, երբ դպրոցում արձակում են աշակերտներին: Տղա և աղջիկ, գրքերի պայուսակները մեջքներին կապած, կամ թևքերի տակն առած, լցրել էին փողոցները: Անցնելու տեղ չկար: Դրանց փոխարեն, այդ փողոցներում, մի ժամանակ վխտում էին հարբած ենիչերիները, մերկ սրերը ձեռքներին, կամ խլրտում էին գազանաբարո «ասքարը»` հափշտակելով ամեն պատահած բան: Քաղաքացիք, նրանց տեսնելով, օր ցերեկով մտնում էին իրանց տները և դռները պինդ փակում էին: Այժմ ո՛չ այդ բարբարոսները կային և ո՛չ վաղեմի երկյուղը կար:

Նրանք կանգնեցին մի բավական կոկիկ տան հանդեպ: Դռները բացվեցան, մտան մի հովասուն, ծառազարդ բակ: Ծառերի ներքո նստած էր մի հասակավոր բարեշուք կին և ինչ-որ հյուսում էր ձեռքում: Տեսնելով եկվորներին, դրեց իր ձեռագործը փոքրիկ, բոլորակ սեղանի վրա, վերկացավ և դիմավորեց նրանց:

Ա՜խ, պարոն Միսաքյան, բացականչեց կինը, առաջ վազելով, ես ամենևին չէի սպասում... Ի՞նչպես եք... այդ ի՞նչ բախտով... այդ ո՞ր քամին բերեց ձեզ... և շփոթեցրեց հյուրին բազմաթիվ հարցերով:

Պարոն Միսաքյանը երկու ձեռքով բռնեց տիկնոջ աջը և բարեկամաբար սեղմեց:

Այդ ոտքից գլուխ, սև հագուստով պատած պատվելի անձը Բաղեշի հայ-բողոքականների երեց Ջալլադն էր, որին այժմ իր տոհմանունով պարոն Միսաքյան էին կոչում: Իսկ նրա հյուրընկալը մեր վաղեմի ծանոթ Սագոն էր, որին այժմ կոչում էին Սարգիս Սեպուհյան: Փոխված դրության հետ, փոխվել էին նրա առաջվա թե՛ կեղծ և թե՛ կրճատած անունները: Իսկ նրա տիկինը տեր Թոդիկի դուստր Սոնան էր: Նա ամուսնացավ իր հին վարժապետի աղջկա հետ: Երկու բախտավոր ամուսինները ունեին մի քանի զավակներ, որոնց մեծը սովորում էր Գերմանիայում:

Տեր Թոդիկը վաղուց չկար այդ աշխարհում. նա մեռավ «ախտարքը» ծոցում...

Դ

Սալմաստ գավառի Սավրա գյուղի հայոց թաղում խիստ աչքի էր զարկում մի մաշված տուն, որը ոչ այնքան հնությունից, որքան անխնամությունից կորցրել էր իր վաղեմի շքեղությունը: Գիշեր և ցերեկ այդ խուլ, գերեզմանի պես անմռունչ տան դռները փակ էին: Այնպես էր թվում, որ ոչ ոք այնտեղ չէր բնակվում: Միայն երբեմն ճռնչալով շարժվում էին ժանգոտած ծխնիները, դռները բացվում էին, դուրս էր գալիս մի թախծալի դեմքով կին, նստում էր դռան մոտի թումբի վրա և ամբողջ ժամերով լուռ նայում էր փողոցի միջով անցնող գետակին, կարծես նրա տխուր մրմունջների մեջ կամենում էր թաղել իր սրտի դառն կսկիծները: Նա իր հասակից ավելի վաղ էր ծերացել, որպես այն մաշված տունը, որտեղից դուրս էր գալիս նա: Նրա տխրամած դեմքի թուխ գծերի մեջ, նրա սև աչքերի մթության մեջ նշմարվում էին անմխիթար հոգու խորին վշտերը, որ թաքուցած էին նրա խորտակված, վիրավորված կուրծքի մեջ: Նրա սգավոր հայացքը այնպիսի տպավորություն էր գործում, որ այդ խղճալի կինը իր կյանքում երբեք երջանկության քաղցրությունը չէր ճաշակել. բախտը երբեմն ժպտել էր նրան, միայն հրապուրելու համար, որ մի նոր, ավելի դառն դժբախտության մեջ ձգե: Ոչ ոք նրան չէր մոտենում, ոչ ոքի հետ չէր խոսում նա: Այնպես լուռ նստում էր թումբի վրա, լսում էր գետակի մրմունջը, լսում էր ծառերի վրա խոսող թռչունների ձայնը և խորին կերպով հոգվոց էր հանում: Նրան մոտենում էին փողոցի երեխաները միայն: Երբ նա հայտնվում էր թումբի վրա` «Նենե՜ն, Նենե՜ն», ձայն էին տալիս երեխաները և, ամեն կողմից վազելով, շրջապատում էին նրան: Նենեն գրկում էր նրանց, խոսում էր նրանց հետ և բաժանում էր սև փողեր, որ տանեն իրանց համար ուտելու բան գնեն: Երեխաները համբուրում էին նրա ոսկրացած ձեռքերը, համբուրում էին նրա նիհար ցամաքած երեսը և ուրախության աղաղակներով հեռանում էին: Այդ դժբախտ կինը վշտացած, շա՜տ վշտացած էր հասակավոր մարդիկներից և իր մխիթարությունը գտնում էր միայն անմեղ երեխաների մեջ...

Ո՞վ էր այդ Նենեն:

Նա մի ամբողջ պատմություն ունի, «Խաչագողի հիշատակարանի» մեջ մեր ընթերցողներին հայտնի է: Նա Մուրադի կինն էր: Այդ տունը Մուրադի տունն էր:

Մուրադը գործեց և լավ գործեց, բայց իր բոլոր ընկերների մեջ նա միայն դժբախտ գտնվեցավ: Զավակներ չունեցավ նա: Ազգականները նրա հարստությունը ժառանգելու համար` չսպասեցին նրա մահվանը, այլ շտապեցին վաղօրոք թունավորել նրան: Նա մեռավ, անմխիթար սուգի մեջ թողնելով Նենեին, որը չէր դադարում ողբալ սիրելի ամուսնու անմոռանալի հիշատակը:

Այդ թշվառ այրին բոլորովին միայնակ, բոլորովին անջատված հասարակությունից, ապրում էր իր տանը թախծության մեջ: Նա զզված էր կյանքից, զզված էր և մարդիկներից: Նրան կենակցում էր մի զառամյալ ծերունի միայն, որի աչքերը այլևս չէին տեսնում: Նրա կմախքն էր մնացել և մի ողորմելի ձայն, որ երբեմն հառաչում էր. «Ա՜խ, ե՞րբ պետք է մեռնեմ»... Ամեն անգամ կարելի էր տեսնել նրան կծկված բակի մի անկյունում, մի կտոր փալասի վրա, անդադար, տրտնջում էր` «քաղցած եմ»... Նենեն ամբողջ օրը կերակրում էր նրան, բայց կշտացնելու հնար չէր լինում:

Ծերունին քավոր Պետրոսն էր:

Երկար թափառումներից հետո, վերադառնալով իր հայրենիքը, այդ երևելի խաչագողը գտավ իր ամբողջ ընտանիքը ոչնչացած: Նենեն առեց նրան իր խնամակալության ներքո, հոգ էր տանում նրա ծերությանը: Այդ թշվառի ուղեղն անգամ իր բնական դրության մեջ չէր մնացել: Նա, որ մի ժամանակ երկրների սարսափն էր ու հրեշը, նա, որ մի ժամանակ փափուկ մոմի նման դարձնում էր իր ձեռքում մարդկանց սրտերը, այսօր մի անմիտ երեխայի նման շատ անգամ ասում էր իր բարերարուհիին. «Նենե՛, ե՞րբ ինձ համար կարմիր կոշիկներ պիտի առնես»: Խորին ծերությունից նա երեխայացել էր: Եվ իրավ, նրա թափած ատամները մի քանի տարի առաջ նորից սկսեցին բուսնել, և նրա թափած մորուքի տեղը հայտնվեցան փետուրի նման փափուկ, հազիվ նշմարելի մազեր:

Այդ հավիտենական ծերունին հիշեցնում էր Սավրայի, այդ խաչագողների որջի, հավիտենական մեղքը, որը և ծերանում է, և մանկանում է...

Ե

Այստեղ... այստեղ թաղեցին, ասում էր մի երիտասարդ վշտահար դեմքով, ցույց տալով մի հողադամբարան, որ հազիվ որոշվում էր գետնի մակերևույթից: Ռաշիդը ճանաչում է այդ տեղը... նա այնքան մոռացկոտ չէ... ավելացրեց նա տխուր ձայնով: Եթե մի օր ջրհեղեղ գա, բոլոր լեռները ողողե և մի փոքր բարձրություն անգամ չմնա երկրի վրա, Ռաշիդը դարձյալ կգտնե այդ դամբարանը...

Այդ խոսքերը դարձրած էին դեպի մի պարոն, որ կանգնած տխուր դեմքով նայում էր ցույց տված տեղի վրա: Նրա թևքը մտել էր մի նիհար, բարձրահասակ տիկին, որ իր ուսերով վեր էր պարոնից: Նա իր ձեռքում բռնած կանացի ամպհովանիով հովանավորում էր թե՛ իրան և թե՛ պարոնին: Նրանց մոտ կանգնած էին մի քանի մանուկներ զանազան հասակների, և բոլորի ուշադրությունը դարձրած էր ցույց տված տեղի վրա: Նրանց հագուստից երևում էր, որ այդ մարդիկ ճանապարհորդներ էին, որ հենց նոր էին իջել կառքից, որ մի քանի քայլ հեռու դեռ կանգնած էր ճանապարհի վրա:

Այդ այցելությունը կատարվում էր մեր ընթերոցներին ծանոթ Առաքելոց վանքի արտաքին պարսպի մոտ, այնտեղ, ուր մի անգամ ցույց տվինք Դավիթ Անհաղթի, Խորենացու, Ղազար Փարպեցու մոռացված շիրիմները: Այդ շիրիմների թվում ավելացել էր մի այլ մոռացված գերեզման...

Այդ առանց տապանաքարի, առանց որևէ հիշատակարանի, լուռ և համր գերեզմանի մեջ հանգչում էր մեր ծանոթ «Համրը»:

Պարոնը վերջին անգամ նայեց գերեզմանի վրա, կամենում էր տիկնոջ հետ հեռանալ դեպի վանքը, բայց մանուկներից մեկը կանգնեցրեց նրան, հարցնելով.

Հայրիկ, ա՞յդ է քո բարեկամի գերեզմանը, որի մասին ճանապարհին միշտ խոսում էիր մեզ հետ...

Այդ է... պատասխանեց հայրը տխուր ձայնով:

Ախ ինչո՞ւ են այդպես թաղել... հարցրեց մանուկը արտասվալի ձայնով: Ո՞վ գիտե, նա երեխաներ չունե...

Չունե՛... ասաց հայրը:

Նրանք խոսում էին անգղիերեն:

Մանուկը դարձավ դեպի իր քույրը և եղբայրները.

Անուշ, Խորեն, Տիգրան, հայրիկի բարեկամը երեխաներ չունե, գնանք ծաղիկներ հավաքենք նրա գերեզմանի համար:

Մանկահասակ խումբը վազեց դեպի շրջակա վայրերը: Բարձրահասակ տիկինը, մայրական ջերմ գորովը աչքերում, նայում էր նրանց ետևից:

Ամառային այդ ժամանակի տապերը ծաղիկներ չէին թողել, խոտերն անգամ չորացել էին: Միայն այրված քարքարուտների մեջ վառվում էր դեղին գույնով և ծիրանեգույն «անթառամը», իսկ ժայռերի ծերպերից աճել էր հոտավետ օշինդրը, սպիտակ թավիշի նման փափուկ տերևներով: Տեղ-տեղ բուրում էր վայրենի կոտեմը իր սուր, կծու հոտով: Մանուկները վրա ընկան քաղելու: Մի քանի րոպեից հետո, երեք եղբայրները և մի քույրը, չորս կողմից բռնած բերեցին մի մեծ, ծանր պսակ, հյուսված էր անթառամ ծաղիկներից և զանազան վայրենի բույսերից և դրեցին բարեկամի գերեզմանի վրա և փոքրիկ ձեռիկները կուրծքի վրա փակած, նրանց ջերմեռանդ երեսիկները խփած աչքերով դարձան դեպի երկինքը... Այդ վսեմ հանդիսավոր րոպեն այնքան սրտաշարժ, այնքան սուրբ էր, որպես երեխայի մաքուր զգացմունքը: Հայրը և մայրը թաշկինակները տարան դեպի իրենց աչքերը: Իր արտասուքը չկարողացավ զսպել և երիտասարդ Ռաշիդը, նա նույնպես սկսեց լալ: Այդ սովորությունը ունեին մանուկները, երբ Նյու-Յորքում ամեն շաբաթ այցելում էին իրանց մեծ քրոջ գերեզմանին, զարդարում էին ծաղիկներով և աղոթում էին այնտեղ:

Պարոնը դարձավ դեպի գերեզմանը ցույց տվող երիտասարդը, խնդրեց, որ իրան առաջնորդե, տանելու հանգուցյալի խուցը:

Հռչակավոր վանքը բոլորովին ամայի էր: Մի ալևոր աբեղա միայն կանգնած էր բակում, կուտ էր ձգում հավերին, որ այդ միջոցին խմբված էին նրա շուրջը:

Տեսնելով նորեկներին մոտեցավ նա:

Այդ ֆրանկները ինչո՞ւ են եկել, մի կողմ տանելով, հարցրեց երիտասարդից:

Ֆրանկներ չեն, պատասխանեց երիտասարդը, այդ պարոնը հայ է, ես նրան ճանաչում եմ... Դա այն մարդն է, որի համար մեռնելու ժամանակ լուսահոգին ասաց, թե երբ գալու լինի, իմ իրեղենները նրան հանձնեցեք:

Ո՞րտեղից են գալիս:

Ամերիկայից: Նրա տիկինը ամերիկացի է:

Պարոնը նայում էր դեպի իր շուրջը: Շատ տարիներ առաջ տեսած փառավոր վանքը այժմ նրա վրա տխուր տպավորություն էր գործում:

Ինչո՞ւ այդպես թշվառ դրության մեջ է այդ վանքը, հարցրեց նա աբեղայից:

Մի ժամանակ այդ վանքի սեղանատանը հարյուրավոր միաբաններ ճաշի էին նստում: Հիմա ո՞վ է մնացել: Ես, այդ հավերը, մեկ էլ այդ մարդը: Նա ցույց տվեց երիտասարդին: Վանքի բոլոր հողերը խլեցին, մեզ թողեցին առանց կտոր հացի: Նստած, օրերով, ամիսներով նայում ենք դեպի դուռը, գուցե մի մոլորված ուխտավոր ներս կմտնե: Այն էլ չկա: Ուխտ էլ չեն գալիս: Հավատն ու ջերմեռանդությունը պակասել է: Եթե հազարից մի անգամ մեկը ներս է մտնում, տված արդյունքը այնքան էլ չի լինում, որ գոնե ապրել կարողանանք:

Գուցե վշտացած աբեղան դեռևս երկար կշարունակեր իր գանգատները, եթե նորից պարոնը քաղաքավարությամբ չընդհատեր նրան, հայտնելով, թե ինքը շտապում է և ուշանալու շատ ժամանակ չունի:

Նրանք մտան հանգուցյալի խուցը: Նա այնքան փոքրիկ էր, որ բոլորի համար տեղ չկար: Երեխաները մնացին դրսում, ման էին գալիս վանքի բակում:

Ամեն ինչ սովորական տեղումն էր. նույն փայտյա հասարակ մահճակալի վրա դեռ տարածված էր անկողինը, նույն կաղնյա գրասեղանը դրած էր նեղ լուսամուտի հանդեպ, իսկ նրա առջև դեռ կանգնած էր հին, գեղաքանդակ բազկաթոռը, որ միակ զարդն էր այդ տխուր բնակարանի: Գրասեղանի վրա ածած թղթերը, ցամաքած կաղամարը, փետուրյա գրիչները, գրչահատը, մի աշտանակ, նույնպես իրանց տեղումն էին: Մի մազ իր տեղից չէր շարժվել: Այնտեղ դեռ դրած էին մի քանի պղնձե դրամներ, որ ծառան ցույց տալով ասաց, թե վերջին օրերում այնքանն էր մնացել «լուսահոգու» ծախքի համար: Ոչինչ չէր պակասել: Պակաս էր միայն այն անձը, որ խորին աղքատության մեջ այնտեղ աշխատում էր: Գրասեղանի վրա դրված էր և նրա սպիտակ թաշկինակը, որի վրա թողեց նա վերջին արյան բիծը և ավանդեց հոգին...

Լավ նայեցե՛ք, պարոն, խոսեց ծառան, տեսնո՞ւմ եք, ոչինչ պակաս չէ: Ես շան նման ամեն գիշեր պառկում էի այդ խուցի դռանը, մի ճանճ անգամ չէի թողնում, որ ներս մտնե:

Ալևոր աբեղան պատմեց, թե իրավ որ, նա ամառ և ձմեռ, ձյունի և անձրևի տակ, պառկում էր խուցի դռանը և, իր ծանր մահակը կուրծքին սեղմած, ամբողջ գիշեր անքուն էր մնում: Ամեն առավոտ բաց էր անում խուցի դռները, ավելում էր, մաքրում էր, անկողինն ուղղում էր, դրա սեղանի վրա դրած առարկաների փոշին սրբում էր, հետո ամեն ինչ իր սովորական տեղումն էր դնում, որ իր պարոնը մի անկարգության չնկատե, թեև պարոնը վաղուց մեռած էր:

Բայց նրա հոգին նայում էր երկնքից, նկատեց ծառան, ձեռքը դեպի վեր տանելով: Մեռնելու միջոցին ինձ ասաց լուսահոգին, «Ռաշիդ, այդ ամենը այդպես կպահես, մինչև նա կգա»... Ես ի՞նչպես նրա ասածը չկատարեի:

Արտասուքը թույլ չտվեց բարեսիրտ շատախցուն ավարտել իր խոսքը, որին մենք տեսանք այն ժամանակ, երբ դեռ պատանի էր, և իր պարոնի խոհանոցում մենամարտում էր Ֆարհատի հետ: Այժմ մի հասուն, առողջ երիտասարդ էր դարձել, բայց դեռ վաղեմի պարզությունը մնացել էր նրա մեջ:

Նա ձեռքը տարավ դեպի կուրծքը, սկսեց բաց անել կոճակները: Մերկ կուրծքի վրա երևաց մի շղթա, որ անցուցած էր պարանոցից, իսկ նրա ծայրին երկաթյա օղակից քարշ էր ընկած մի բանալի, նույն ձևով, որպես հավատավոր մարդիկ խաչ են կախ տալիս շապկի տակից:

Ընդունեցեք այդ բանալին, պարոն, ձեռքը մեկնեց ծառան: Լուսահոգին ասաց, Ռաշիդ, այդ բանալին քեզ մոտ կպահես, մինչև նա կգա, և միայն նրան կհանձնես: Հիմա, փառք աստծո, եկաք, առեք բանալին:

Պարոնը ընդունեց բանալին:

Երիտասարդը քարշ տվեց մահճակալի տակից մի հին երկարաձև արկղ, ընկույզի փայտից, որի բոլորտիքը գամած էին երկաթյա փաթաթներով և պղնձյա բևեռներով:

Այդ արկղի բանալին է, ասաց նա: Լուսահոգիի մեռնելուց հետո, աստված է վկա, մի անգամ էլ չեմ բաց արել, որ տեսնեմ, թե ի՞նչ կա դրա մեջ:

Բոլորովին հավատում եմ, խոսեց պարոնը, մոտեցավ արկղին, բացեց նրան:

Նա լի էր զանազան թղթերով, զանազան հաստ ու բարակ տետրակներով: Այդ ձեռագրերի մեջ կային զանազան սկսված և չավարտված վեպեր. վեպիկներ, պատկերներ, կային զանազան բանաստեղծություններ, կային և բոլորովին վերջացրած աշխատություններ:

Բարձրահասակ տիկինը, որ բոլոր ժամանակը խորին տխրությամբ նայում էր այդ մռայլ խուցի սրտատոչոր պարագայքին, երբ տեսավ արկղի մեջ խառնիխուռն կերպով ածած թղթերը, նրա նեղ, երկնագույն աչքերը լցվեցան արտասուքով: Դրանք հայոց մի անբախտ բանաստեղծի աշխատություններն էին: Նա դողդոջուն ձեռքը տարավ, վեր առեց տետրակներից մեկը, որպես մի սրբություն, և երկար հառած նայում էր նրա վրա, թեև կարդալ չէր իմանում: Այդ միջոցին ներս մտան մանուկները:

Հայրիկ, ձայն տվեց փոքրիկ Անուշը, դու մեզ ասացիր, երբ կգնանք Հայաստան, ձեզ հայերեն կսովորացնեմ. տուր մեզ մի-մի հատ այդ տետրակներից, որ սովորենք:

Երբ կտպվին, այն ժամանակ կկարդաք, զավակս, պատասխանեց հայրը:

Արդյոք կտպվի՞ն... հարցրեց տիկինը:

Կտպվին...

Երիտասարդ Ռաշիդը պատմեց, թե վերջին գիշերը, երբ պիտի մեռներ «լուսահոգին», նա հրամայեց վառարանը վառել: «Պետք է մաքրել այդ թղթերը»... ասաց նա: Ես դրեցի արկղը նրա մոտ, նա ջոկում էր թղթերը և շատերը նետում էր կրակի մեջ: Բայց դեռ այդ գործը չվերջացրած, նա մեռավ: Վերջին գիրքը դեռ բոլորովին չէր այրված, ես դուրս բերեցի կրակից, դրեցի մյուսների հետ և արկղը կողպեցի: Դրանով իմ հոգուն մեղք արեցի. նա կամենում էր այրել, ես չթողեցի: Ո՞վ է իմանում, կարելի է մի բան պետք կգա: Լուսահոգին վատ բան չէր գրի: Ա՜խ, ո՜րքան գրում էր... կարծես իմանում էր, որ շատ չի ապրի...

Պարոնը վեր առեց կեսը-այրված գիրքը, թերթեց և, դառնալով ծառային, ասաց.

Այո՛, շատ բանի պետք կգար, եթե կրակը մեծ մասը ոչնչացրած չլիներ:

Դա հայոց եկեղեցական պատմությունն էր, որ վաղուց դիտավորություն ուներ գրելու հանգուցյալը:

Պարոնը գրասեղանի վրա մնացած թղթերն ևս հավաքեց դրեց արկղի մեջ, կողպեց: Իսկ հանգուցյալի թաշկինակը արյան վերջին բծով` թաքցրեց իր ծոցում...

Հետո դարձավ նա դեպի ծառան:

Դու, բարի Ռաշիդ, քո հավատարմության համար չվարձատրվեցար քո պարոնից, բայց կվարձատրվես ինձանից: Դու պահպանեցիր մի գանձ, որ մեր ազգի համար շատ թանկագին պետք է լինի: Այդ գանձը այդ արկղի մեջն է ամփոփված: Վեր առ այդ արկղը, գնանք ինձ հետ:

Հետո դարձավ դեպի վանքի աբեղան:

Շատ շնորհակալ եմ ձեզանից, հայր սուրբ, որ դուք այնքան բարի եք եղել, որ թույլ եք տվել ձեր վանքում այդ իրեղենները պահպանվին: Որպես տեսաք, ես վեր առի հանգուցյալի թղթերը միայն, իսկ նրա մնացյալ կայքը թողնում եմ ձեր վանքին:

Հայր սուրբի դեմքը փայլեց ուրախությունից:

Պարոնը մեկնեց նրան մի ծրար, ասելով.

Խնդրեմ, ընդունեք այդ ծրարը. դրա մի մասը կպահեք ձեզ համար, իսկ մնացածից, որքան կծախսվի, մի տապանաքար շինել տվեցեք և դրեցեք հանգուցյալի գերեզմանի վրա:

Աբեղան շնորհակալությամբ ընդունեց ոսկիները, հարցնելով.

Ի՞նչ գրել տանք տապանաքարի վրա, հանգուցյալը այնքան տարիներ մնաց վանքում, մենք նրա անունը չիմացանք:

Ոչինչ գիր հարկավոր չէ, պատասխանեց պարոնը, միայն մի խաչ փորել տվեք:

Աստված հոգին լուսավորեսցե՜, օրհնեց աբեղան:

Ռաշիդը վեր առեց արկղը: Արտասուքը հեղեղի նման թափվում էր խեղճ երիտասարդի աչքերից, երբ նա պետք է թողներ այդ մռայլ խուցը, ուր բնակվել էր նրա տերը, ուր ամեն մի առարկա հիշեցնում էր նրան այն մարդուն, որին նա այնքան սիրում էր, որին նա պաշտում էր: Երբ վանքի դռնից դուրս եկան, նա գրկվեցավ հայր սուրբի հետ, համբուրեց նրա աջը: Երևում էր, որ վանքի բազմաթիվ միաբանությունից մնացած այդ երկու ներկայացուցիչները հաշտ էին ապրում միմյանց հետ:

Արկղը տեղավորեցին կառքի մեջ, ամենքը նստեցին, և կառապանը բռնեց Մուշի ճանապարհը:

Պարոնն Ասլանն էր, որ այժմ կոչվում էր բժշկապետ Սասունյան, իսկ բարձրահասակ ամերիկուհին նրա կինն էր: Նա այն հարուստ այրի կնոջ դուստրն էր, որ Նյու-Յորքում որդեգրեց Ասլանին, որի տանը ապրում էր նա իր ամբողջ ուսանողության ժամանակ: Այն ժամանակից սիրահարվեցավ նա և խոսք տվեց պսակվել նրա հետ: Տարիներով միմյանցից անջատվելը չխախտեց նրանց սերը: Օրիորդը ուխտել էր` միշտ սպասել նրան, մինչև կվերջացներ իր գործերը և կրկին կվերադառնար Ամերիկա: Երբ վերջին անգամ Ասլանը գնաց Հնդկաստան, այնտեղ իր ընկերներից ստացած հանձնարարությունները կատարելուց հետո անցավ Ամերիկա և պսակվեցավ: Այժմ քաղաքային բժշկի պաշտոնով գնում էր Մուշ:


Մեր հիշատակարանը կատարվեցավ որպես մի նկարագիր, զանազան պատկերներով: Շատ անձնավորություններ հանդիսացան և կրկին ծածկվեցան վարագույրի ետևում: Մենք առեցինք նրանց կյանքից և գործունեությունից հայտնի գծեր միայն: Եթե բոլորի գործերը և նրանց գործունեության վախճանը լրիվ գրեինք, պետք է մի երրորդ հատոր ևս ավելացնեինք: Ասլանով սկսեցինք մեր վերջին գիրքը և դարձյալ Ասլանով իջեցնում ենք վերջին պատկերի վարագույրը:

Be the first who will comment on this

Other parts of "Կայծեր"

Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower

The disaster of war
The disaster of war
Play Online