Khachatur Abovyan

Պարապ վախտի խաղալիք

Հացակեր փեշը

Անիրավ աշխարքն ախր ո՞վ չգիտի,
Որ լավ շորին միշտ գըլուխ վեր բերի։

Մեկ սարում, չոլում մեծացած օմքին․
Որ դեռ չէր խաբար աշխարքի բանին,
էկավ մեկ քաղաք, չունքի հարուստ էր,
Տեսավ՝ ամեն մարդ որ զարդարված էր,
Ինքն էլ սկսեց խասից, ղումաշից
Մեկ ձեռք շոր կարիլ, ու ոսկու թելից
Յախեն էլ կարիլ։ Տեսնողի աչքը
Հետը գնում էր, ու նրա փառքը
Էնպես մեծացավ, որ մեծ ու պստիկ
Ոչ ցերեկն էին տալիս նրան մարդիք
Ոչ գիշերն հանգիստ․ ու տանը թողում։
Հացի կանչում նրան, իրար ձեռից խլում։
Չունքի փալանը նոր էր ու թազա,
Ո՞վ չէր տալ պատիվ նրան համեշա։
Նա լսել էր, որ քաղաքի մարդը
Հացի քոռ կըլի, ու էս մոհբաթը
Որ տեսավ, մտքումն խիստ շատ զարմացավ։
Հրեշտակ են նրանք, էնպես, իմացավ։
Քիչ էր մնացել, իր ելած խելքն էլ
Տանիլ տա. ջեբն հո՝ վաղուց դարդակվել։
Շուտով զգաստացավ, խելքը ժողովեց,
«Մեկ փորձեմ սըրանց» մտքումն ասեց,
Ու շորը փոխեց։
Քիչ քիչ գդակի փոստն դուրս էկավ ծերիցը,
Մաշկի տակն էլ կախ մնացել կրընկիցը։
Չուխի հո՝ ամեն մեկ թևն ու յախեն
Էնպես գզգզվել, քըձըձվել ամեն,
Որ ուսերն ու լաշն բաց էին մնացել։
Հազար կարկատան քամակին կըպել։
Էլ ո՞վ էր գիժը, որ հաց տար նըրան,
Բարի լիս տալն էլ ամոթ էր իրան։
Էս փորձն որ տեսավ, խելքը տեղն էկավ,
Քիչ քիչ ոտ ու գլուխ նորեց, զուգվեցավ,
Տեսնողն անկաջի տակը քորելով,
Ուսերն քաշելով, քուցին անելով,
Տեսավ նրա աչքը որ լիս ա եկել,
Սկսեց սուփրեն նորեն բաց անել։
Ինչ տուն որ նրան սըֆթա կանչեցին,
Հետն էլ շատ ղոնաղ, մեծ մարդիք կային։
Սուփրեն որ նրանք բաց արին, նստեցին,
Հաց ու կերակուր առաջներն դըրին։
Ամենն էլ իր ձեռն ամանին տվեց,
Փորը հո վաղ էր նրանց անում վեց վեց։
Աման ու բերան ճամփեն բաց արին.
Մեր նոր ղոնաղին հըլա մտիկ չարին։
Քանի շիլափլավն տաք տաք էր դրած,
Տոլմեն, խաշլամեն, որ դեռ չէր էկած,
Հանկարծ մեկի աչքն ընկավ նրա վրա.
Տեսավ որ փեշն է ձեռին բռնել նա,
Ամանի պռնկին դընում ու ասում,
«Փե՛շ՝ հաց կե՛ր, քեֆով, ի՞նչ ես վախենում,
Քեզ են էս պատիվն տալիս էս մարդիք,
Ինձ հո չեն սիրում էս շատ պատվելիք։
Կե՛ր ու գլուխդ ա՛ռ, փախչինք սրանցից։
Թե չէ՝ տըված հացն կառնին մեզանից,
Դու որ կտրատվիս, ոչինչ դարդ չունիմ,
Ես կմնամ ցխումն, էստուց ես փախչիմ.
Մարդին մարդ շինողն որ շորն է էլած,
Գնա՛նք մեր սարը, անիծվի էս հացն»։

Be the first who will comment on this

Other parts of "Պարապ վախտի խաղալիք"

Yatuk Music
String quartet - Wind
Elen Yolchyan

String quartet - Wind

David from Sassoon
David from Sassoon
Play Online