Khachatur Abovyan

Պարապ վախտի խաղալիք

Էշն ու ձին

Էշն մեկ օր պարապ արըշտոտալով,
Երկար անկաջներն թափեթափ տալով,
Թավալ որ տվեց, մոխրիցն վեր կացավ,
Թե ի՞նչ տեղ գնա, ինքն էլ չիմացավ։
Շատ էր էն օրը չունքի զռացել,
Փորի հարսանիքն արել, կշտացել,
Մեկ սաղ շաբաթ էր, փալանի երես,
Կամ դագանակի, բեռնի համ ուտես
Չէր ընկել աչքովն, քամակը դզվել,
Դառն օրի ֆիքրը ի՞նչ կքաշեր էլ։
Էսպես քունն առած, գլուխը ուռած,
Մեկ դռնով ուզեց, անց կենա, հանկարծ
Ձիու խրխնջոցն ընկավ անկաջը,
Լենացրեց շեքը, խըլշաց առաջը.
Թափ տվեց քշոցն, մեկ թունդ փռշտաց,
Չունքի գործ չուներ, մեկ կուշտ էլ զռաց։―
Ու ծանրագոգոթ՝ նա թավլեն մտավ,
Բարով տվեց ձիուն ու բարովն առավ։
Տերը տանը չէր իշի բախտիցը։
Մունջ մունջ բաց արեց նա իր զրիցը։
Թե ի՞նչպես է ձին էս ղաբուլ անում,
Որ իրան հանում են, մեյդան բերում,
Շատ անգամ միսը պոկում ու ղամշում,
Որ ոտն ու գլուխը նա միշտ ման գալիս՝
Դուզ բռնի, տերը վրեն նստելիս։
«Քեզպես քյահլան ձին ի՞նչ կանե խրատ».
Ո՞ւմ համար ես դու սովորում մարիֆաթ։
Պառկի՛ր քո քեֆին, երբ սիրտդ ուզի,
Զարթի՛ր դու ճաշին, էդ սիրուն փորի
Ճարը տես, շնորքն ի՞նչ մատտահ բան ա.
Որ քեզ էլ էդպես գլխից հանել ա։
Տեսնի՛նք՝ աշխարքումն ո՞ւմին են պատվում,
Նրա՞ն, որ գինին թունգով է լագում.
Փորը հաստացրել, մեկ բան միտք չանում,
Լավ ուտում, խմում, նայում իր քեֆին.
Գիշեր ու ցերեկ բարձին, դոշակին
Տասը լդրանի ու հինգ գազանի
Գլուխն ու փորը տալիս, որ շնթռի։
Տեղից վեր կենում, սիրտը քացախած,
Ընկնում դուս ու տուն, որ մեկ բեզարած
Պարկ ռաստ բերի, հետը զրից անի։―
Թե՛ նրան՝ որ իր արևն ու օրը
Մաշում, սևացնում, հանում հոգին, որ
Մեկ կտոր հացի բալքի տիրանա։
Էն էլ քթիցը հանողն հանում ա։
Շնորք, մարիֆաթն որ խեր ունենան,
Մկները պետք է, փիլիսոփ դառնան։
Մենք որ չենք սովրում, օսա՞լ ենք ապրում,
Ա՛նբախտ՝ մեր գըլուխն շառից ազատում։
Ղորդ ա, մենք էլ մեր չարչարանքն ունինք,
Շնորքի համար չի՛, պետք է որ տանինք։
Բեռըս քամակիցս որ չեն վերցնում,
Ու բրախ տալիս ախպսում, չոլում,
Հավատացի՛ր ինձ՝ հենց իմանում եմ,
Աշխարքն իմ փայն ա, էլ ֆիքր ե՞րբ կանեմ։
Ղոլան ու փալան, ոռտեն ու նոխտա
Էնքան եմ պատին քսում, որ էն ա
Բարդանի շալը, ծղնոտ ու կաշի,
Վա՜յ տեր կանչելով քերվում, որ մաշվի։
Հե՜րը անիծած՝ ի՞նչ եմ դարդ անում,
Թող ջանը դուս գա տիրոչն եմ ասում»։―
«Ձեր սոյը էն սոյը չի, որ բան հասկանա,
Ի՞նչ ասեմ, ղղումդ որ լավ ներս գնա»։―
Ձին անսաս նրան պատասխան տվեց.
Ու իշի բերանն էս խոսքովն ցխեց։―
«Ղորդ ա, երբ քանի ես քուռակ էի,
Էնպես քոթագը ինձ չէր դուր գալի.
Ամա որ հիմիկ խելքս եկել, հասել,
Աշխարքի բանը սկսել ճանաչել,
Տեսնում եմ, որ իմ էս կերած հացն էլ
Էս պատիվն, ղուլլուղն, որ ինձ տալիս են․
Իմ մարիֆաթի հունարն ա, ու էն
Քոթակ ուտիլը։ Որ ինչ սհաթի
Դուս եմ գալիս ես, նայում իմ աղի
Ծառեքը կանգնած, ինձ են սպասում,
Մեջքըս թիմարում ու լավ զարդարում։
Թագավոր, իշխան ինձ են մտիկ անում,
Որ նստին վրես, իրանց փառքն ցույց տան։
Առանց ինձ նրանք ի՞նչ օր կունենան։
Քանի՞ ինձպես ձի, իշի չեմ ասում,
Որ խաթրդ մնա, մեր բանն եմ պատմում,
Քանի՞ բոզ յաբու՝ առըխ ու մաշված,
Քամակի ոսկոռքն հենց բիզ բիզ էլած,
Էսօր չոր խոտի կարոտ են մնում,
Տաք գոմի հասրաթ՝ ցրտում ու սովում
Տանջվում, չարչարվում, յա սոված սատկում,
Յա բեռը կրում»։―
«Շնորքն, մարիֆաթն ով ասի վատ ա,
Գլուխը հաստ ու ծուծը բարակ ա։
Չե՛ս լսել, ով որ բանից գլուխ ունի,
Ամեն լավ տեղի նա միշտ հասանի։
Էնպես հաստագլուխն՝ որ դու ասում ես,
Փողն ու շորն էսօր թե ձեռիցն առնես,
Պետք է ջուր կրի, կամ համալ դառնա,
Կամ թե չէ սովու դռնեդուռ մուրա։
Շատ դոլվաթի տերն թե շնորք չունի,
Քոշք, սարայումն էլ շատ վախտ չի գիտի,
Ընչո՞վ իր վախտը որ անց կացնի։
Դուռն է դուս գալիս, ոտն է բեզարում,
Քնում, թե խմում, գլուխը շշմում։
Մեյդանում կանգնում, նա թոզ կուլ տալիս։
Բամբասանք անում, մեկին տեսնելիս։
Գրքի հոտ չառել, որ նստի կարթա,
Սիրտն մխիթարվի, միտքը զորանա։
Փեշակ էլ չունի որ հետը ընկնի,
Էսպես ժամանակ, կյանք չկորցնի։
Էսպես ճարակտուր, կամ քնի ձեռին,
Կամ ուրիշ բանի նա ընկած ջանին,
Օրը կորցնում, քիսեն դարդակում,
Իր կյանքն էլ հետը նաղդում, սաղացնում։
Ո՛չ կերածն ունի համ, ո՛չ խմածը,
Գլուխը թշշած, սիրտը խառնըված,
Իր ազիզ արևն քիչ քիչ վերջացնում,
Անպետք աշխարքս գալիս, էլ եդ գնում»։―
Չէ՝ քանի տերս առաջիս ունիմ,
Որ չի միտք անեմ, քար պետք է ըլիմ.
Թե նա իմ խերն ա ուզել, կամեցել,
Մարիֆաթ, շնորք տվել, մեծացրել։
Անշնորք, անկիրթ, բռի կենդանին
Համ այլոց է վնաս, համ իր խեղճ ջանին»։―


Be the first who will comment on this

Other parts of "Պարապ վախտի խաղալիք"

Yatuk Music
Symphonic Panel "Armenia"
Ghazaros Saryan

Symphonic Panel "Armenia"

David from Sassoon
David from Sassoon
Play Online