Khachatur Abovyan

Պարապ վախտի խաղալիք

Ճրագով ման գալը

Աշխարքիս բանը էսպես էկել ա,
Էսպես գնացել՝ մարդ ի՞նչ իր գլուխը լա։
Առաջնի ղադրը մենք չենք իմանալ,
Ընչանք եդինը իրան չի՛ ցույց տալ։
Մեկ գեղում մեկ հայ սարքար կարգեցին,
Գեղըցիք իրանց բարեբար մարդին
Պատիվ չըտալով, օր չէր անց կենում,
Որ խանի դռանն, կամ դիվանխանումն
Գանգատ չի անեն, որ նրան փոխի,
Իրանց վրա մեկ նոր՝ թուրք սարքար կարգի։
Խանը խրատեց, նըրանք չիմացան,
Սարքարին փոխեց, ապա դինջացան։
Հավատի դուշմանն ղամշին քամակին
Նոքարն եդևին, ֆառաշն առաջին
Փեդ ու միս արեց, նրանց հոգին առավ,
Էլ ո՞ւմ ասեին, մեկն էլ չիմացավ։
Մեկ ծեր մարդ նըրանց գլխին խելք դրեց,
Գիշերն որ էկավ, մոմ վառիլ տվեց,
Բոլոր գեղըցոնցն ու քուչա քուչա՝
Սաղ գիշերն էսպես մեծ ու երեխա
Ման էկան, մինչև օրը լուսացավ,
Խանն իր քոշկիցը բոլորը տեսավ,
Որ կանչիլ տվեց, պատճառն իմանա,
Խելոք հալևորն, բան տեսած՝ ուստա։
«Քո գլխին ղուրբան»՝ խանին արզ արեց,
«Ասած խրատըդ որ մեզ քյար չարեց,
Ճրագով ընկանք բոլորս տնետուն,
Որ գտնենք մեր հին սարքարի բուսուն.
Սևերես մարդին ի՞նչ խոսք կըհասնի,
Նորն ընչանք չըգա, հինն իմացվիլ չի» ―
Խանն նրանց գլուխը մեկ լավ էլ լվաց,
Ու էլ եդ կարգեց հին սարքարն փոխած:

Be the first who will comment on this

Other parts of "Պարապ վախտի խաղալիք"

Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

David from Sassoon
David from Sassoon
Play Online