Khachatur Abovyan
Պարապ վախտի խաղալիք
Լոռըցիք
Երկու լոռըցի՝ հալալ ախպոր նման՝
Թուր ու թվանք կապած սար ու ձոր ընկան,
Որ իրանց համար ֆորս անեն, բերեն,
Իրանց օղլուշաղն էնդով կերակրեն։
Հենց մտան մեշեն, մեկ ծառի վրա
Տեսան, որ մեկ չաղ չալ աղավնի կա։
Ընկերի մեկը մյուսին ասեց։
«Տյեղս կա՛ց, քյընամ, տյանիցն յաղ պյիրեմ,
Հլե յէս սհյաթին, ես քյըմատաղ եմ,
Ատյա՛՝ մե՛ր տղյա՝ մեր պյախտը պյանեց,
Շուտով յետ քյըքյամ, հես թըվավորյին
Լյավ հյաչքը պյռնի՛, մնյա հես ծյառին։
Մեկ քյեաբյաբ յանենք, հյուտենք լյավ պյապյաթ։
Մըհյիկ քյնում եմ, տյու քյիտես լյավ վյատ»։
Նա ուշացավ, մյուսն էլ չհամբերեց,
Տրեխը հանեց, մտքումը դրեց.
Որ ծառն վեր ըլի ու ձեռով բռնի։
Ախմախ ֆորսկանը դեո կիսաճամփի,
Աղավնին թռավ, գնաց իր քեֆին։
Լոռըցու աչքը բաց մնաց, հոգին
Էլ չի համբերեց, ասեղ բարկացած։
«Տյո չառլամիշ ղյուշ, տյու յոր քու հյունյարն
Պյանյացնիլ քյիտես, ե՞ս եմ հլե նաչյարն։
Հոր տյու հետ, պստյիկ տեղյովն կյթռչիս,
Ձեռս հո՞վ պյռնել, հոր ղոլես փախչյիս»։–
Ասեց ու զրը՜խկ, ծաոի ծերիցը
Էնպես դրըմփաց, ու իր ջանիցը
Ձեռքը վերցնիլն, հոգին տալը մեկ էլավ,
Ու զուռնա մեիդն ենտեղ ձգվեցավ։
Ինչպես պատահեց։ Աղավնու թևիցն
Մեկ բմբուլ էկավ, ընկավ վերևիցն
Լոռըցու բերանն, որ ընկերն եկավ,
Իշտահը զլած՝ մոտին կանգնեցավ։
«Հյա՞ քյընըծահե՛ր՝ տյու յիշի քյուռյակ»։
Ասեց ախմախը ու գնաց աղաք։
«Ա՛յտյա՝ քյու փյորը խյոզի թյափյան ե՞ր.
Հինչ եիր ճյաքում, ու ես խեղճ, յանտեր
Ղշին սյաղ, սյաղ ես տյու փորըդ քյաշել,
Կըլխեդ խռով յինի յիշտյահդ, փյորդ ել։
Մի քիչ սյաբր էիր հարել, ի՞նչ քյըներ»։
Ասեց, ընկերին տեղն ու տեղ թողաց.
Քամի կուլ տալով՝ իր բանը գնաց։
Ա՛ստված ողորմի լոռըցու հոգուն,
Են ֆորսն, ընկերն, ո՛չ ես տեսնիմ, ո՛չ դուն:
Երկուսն էլ մեկ օր էլի ֆորս գնացին,
Շատ որ ման էկան, բան չճարեցին.
Էկան մեկ ծառի շվաքի տակին
Քրտինք սրբելով՝ ծանր նստեցին։
Շատ ու քիչն աստված գիտե՝ ի՞նչ ասեմ.
Քոռաղադինա՝ մեկ ճանճ, չգիտեմ,
Ի՞նչ կողմից եկավ, մեկի ճակատին
Նստեց ու արինն ծծեց իր քեֆին։
Ղոչաղ ընկերը էս որ հենց տեսավ,
Մատը բերնին դրեց, շվացրեց, ասավ։
«Հե՛ Հանի՝ քյըմատաղ՝ մեկ ժուկ սաբր արա՛,
Աստված մեր նյասիբն հյասցրեց հես ա՛»։
Ասեց ու թվանքն դոշին դեմ արեց,
Նա ոտը քաշեց, մյուսն գլուխը թեքեց։
Ընկերի մահը՝ հանաք իմացավ,
Մեռած մեյիդը կապեց, վեր կալավ
Գոմշի քամակին դրած՝ մեկ ջրի
Որ մեջը մտան, շոգն առավ գոմշի
Ջանն. աղավարի կուզեր, որ պառկեր,
Ախմախ ընկերը՝ էն կողմիցն ուսեր
Քաշելով՝ գոռաց, մեռլին վեր հատեց,
«Ատյայ քո նանի միսը շոն ծյամի,
Հենց մեռել ես, յոր բերանդ զորում չի՛.
Մեկ հա՛, տպփռյու էլ ա անես էդ կեոմեշին,
Չթողաս նստինք, հոր քյնանք մեր պյանին»։
Մեկ քանիսն էլ մեկ օր կացին ուսին
Գնացին, փեդ անեն ու ճամփի կեսին
Մեկ ձիավորի որ ռաստ չեկան,
Կտրեցին աղաքն, խնդրեցին նրան,
Որ տեսնին՝ թե ո՞ւմ կացինն է լավ սուր։
Ղոյմաղոչում դու խելոք ձիավոր
Բոլորի կացինն, որ մոտ չի արեց,
Ղամշեց ձիուն ու դարնըվեր քաշվեց։
Փալան ու նոխտա կորցրած իշի պես
Կանգնած՝ ճմբռեցին նրանք աչք ու երես։
Սատանին նալաթ՝ ձիու քուռակը
Մնացել էր եդ։ Բռնեցին աղաքը։
Ինչ շոր ունեին, բոլորն հանեցին,
Նրան բարձեցին, որ սատկի տակին,
Որ նրանց սի՛րտը մի քիչ հովանա։
Բայց ղոչաղ քուռակն՝ բարգ ու բարխանա
Հետն առավ, վազեց՝ տրտինգ անելով։
Լոռըցոնց աչքը սառած մնալով,
Հենց իմացան, էս տեսածն հրաշք էր։
Քորելով անսաս՝ գլուխ ու բեղեր.
Ընչանք տուն հասան, անձրևի տակին
Իրանց վրի՛ կեղտն էլ մեկ լավ լվացին։
Էլի էս օրհնած խալխը հազըրված՝
Գնացին մեկ օր մեշեն՝ հավաքված։
Տեսան՝ մեկ լավ ծառ քարափի ծերին.
Թե կտրենք սրան, էսպես միտք արին,
Մեզ խեր չի անիլ, խոր ձորը կընկնի,
Մեր աշխատանքն էլ հետը փուչ կըլի։
Շատ որ միտք արին, խոսքը մի՛ն էլան.
Որ կախ ընկնեի՛ն, ձեռ ձեռի նրանք տան,
Ու էնպես քաշեն, քոքըհան անեն,
Իրանց մեջումը ետո փայ անեն։
Աստված կանչեցին, ճոլոլակ էլան։
Ծառը պոկ չեկավ, իրանց գլուխն ի՞նչ լան։
«Ատյա մեր տղյե՛րք՝ տյուք ղայիմ կյացե՛ք,
Մի ձեռիս թքեմ, ետո քյաշվեցե՛ք»։
Ձեռը բաց ընկավ՝ նրանք իրար գլխով՝
Խաչ ավետարանի անուն տալով,
Էնպես գլորվեցան, քարափն վեր ընկան,
Էն գընալն էր, որ գնացին, եդ չեկան։