Khachatur Abovyan

Պարապ վախտի խաղալիք

Մշեցի հայն ու ոսկորի փեշքաշը

Մեկ մշեցի հայ մեկ քաղաք մտավ,
Աբեն ուսին քցած՝ որ լիս չի ընկավ,
Ձեռի դագանակն, գլխի ֆասն, չարուխն
Հենց տեսան թե չէ էն քաղաքի խալխն,
Կռո՛ ձեն տվին, Մխո՛ կանչեցին,
Էլ ֆոտած եմիշ, խնձոր, սերգևիլ
Չմնաց, նրա գլխին քցեցին։
Շորումն, հաքին սաղ տեղ, չթողին.
Որը բեղն ձգեց, որն աբեն քաշեց,
Որն վզաքոքին, որն ֆասի ծերին
Մուշտի ու քացի լավ տրաքացրին։
Ծեր մարդիքն էլ նրան, որ մատով տայիր,
Հազար տեղ կունդկի կտային, որ փչեիր,
Իրանց հունարը ցույց էին տալիս,
Բողազ ճոթռելով, նրա վրա գալիս։
Մեր խելոք հայը՝ անհավատ երկրում՝
Մեծացած՝ հազար թոգում, չվանում
Գլուխ, ոտը դրել է, եդ դուս պրծել.
Սուսը, փուսը քաշեց, դեռ տեղ չէր ճարել,
Գնաց մյուս օրը, քունջ պուճախ ընկավ,
Մեկ եքա ջվալ ոսկոռ մոտ արավ։
Էս նոր փալանն էլ՝ որ ուսին դրած՝
Չմտավ քաղաքն նա ուռած, ուռած,
Քարերն էլ տվին ծափ ու ոտն առան,
Բայց ինչ նրանք տեսան, չտեսնի քո դուշմանն։
Ով ծպտաց թե չէ, կամ շվացրեց,
Կռոն ոսկոռը առաջը քցեց։
Մեկ, երկու, իրեք՝ էլ իշխան չմնաց,
Որ չառնի փեշքաշն, մնա աչքը բաց։
Ղալմաղալն ընկավ սաղ քաղաքի մեջ,
Թագավորն լսեց ու նրա՛ն ուզեց։
«Ծո ի՞մալ էնեմ, քո խոքուդ ղուրբան
Գլուխս քո օդաց խոգն, ես քո ծառան։
Վալլախա՛, մեր սուրբ Կարաբե գինա,
Զմլա խենթ ճժեր չոլում էլ չկա։
Ծո ծռվի ձեր վիզն, մեկ շեն օր մտնիս,
Շներ կխաչեն՝ մարդի տեսնելիս։
Մարդիք կխանչեն, խեդը խաց կուզեն.
Մգա էս օլքումն շնե՛ր խաչիլ չեն,
Մարդիք զիմ վրա զմլա ձեն կխանեն,
Իմալ ենեմ, շատ օր էլ միտք էրի,
Էս աղեկ բանը ֆիքրս բերեցի։
Մգա ըխտիարն էլ իմ առին չի։
Ինչ ամր կենես, վըր իմ ես աչքի»։―
Թագավորն բերանն ու փորն հինգ սհաթ
Բռնած՝ մնացել էր ձեռաց գնացած։
Խելքը որ մի քիչ գլուխն հենց եղավ,
Տոնլուղ, ճամփի խարջն էլ ինքը արավ։
Ծաղր անիլն մեկ մեծ հունար, լավ բան չի,
Շատ վախտ էլ՝ անողն իր ոսկոռն կառնի։

Be the first who will comment on this

Other parts of "Պարապ վախտի խաղալիք"

Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

David from Sassoon
David from Sassoon
Play Online