Khachatur Abovyan

Պարապ վախտի խաղալիք

Բաքմազ (բադաք) ծախողն ու սալդաթը

Սալդաթի մեկը մեկ դուքան մտավ,
Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ,
Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել,
Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ։
Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովը
Գրվանքա, կշեռք բաքմազն գդալով
Մեյդան կըբերեր, չափ ու ձև կաներ
Պակասն, ավելին գլխիցն վեր կառներ՝
Սալդաթի ձեռը փլավ չէր ուտում,
Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն։
Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցըրեց,
Էնպես բախկալի սաղ աչքին խըփեց,
Որ ընչանք նա իր գլուխը լաց կըլեր,
Ռուսվա երեսն ու աչքը կըսրբեր,
Սալդաթն սաղ կճուճ բաքմազն վեր առավ,
Էն գնալն էր, որ գնաց, եդ չեկավ։

―――――――――――


Բանն ընչանք բանի վերջը կհասնի,
Գողը՝ քարվանը կըտա կըտանի.
Թե աչքդ էլ քոռ է, սարհեսաբ բանիդ
Կա՛ց, թե չէ էլածը ջո՛ւր կըդառնա ձեռիդ։

Be the first who will comment on this

Other parts of "Պարապ վախտի խաղալիք"

Yatuk Music
Lilac
Tigran Hamasyan

Lilac

David from Sassoon
David from Sassoon
Play Online