Խաչիկ Դաշտենց
Ռանչպարների Կանչը
12
ՎԱՆՔԻ ԿՌԻՎԸ
Խեղդ աշուն էր։
Լուր առա, որ իմ ամենասիրած երկու հերոսները իրենց զինվորներով պաշարված են Առաքելոց վանքում։ Բաղեշի Ալի փաշան երեք հազար զորքով շրջապատ ել էր վանքը, կամենալով բռնել հայդուկներին։ Եվ արդեն մի քանի ծանր մարտեր էին մղվել ներսից դիմադրող մի խումբ հայդուկների և դրսից հարձակվող հազարավոր զորքերի միջև։
Լսեցի, որ Մուշից բանագնացներ են մեկնելու վանք, և սրանց մեջ լինելու է նաև Հեսոu վարդապետը։ Նրանք գնալու էին սուլթանի կողմից բանակցություններ վարելու Անդրանիկի և Գևորգ Չաոuշի հետ։ Ընդամենը երեք հոգի էին. երկու բարձրաստիճան թուրք պաշտոնյա և մի երևելի հայ վանական։
Այս շորերով վանք մտնել կարելի չէր, ուստի փոխեցի իմ տարազը, հագա երիտասարդ վարդապետի զգեստ և կարմիր իրիցու ավետարանը թևիս տակ կանգնեցի այն ճանապարհին, որտեղից պետք է անցներ Հեսու վարդապետը։
Վերջապես բանագնացները երևացին։ Երեքն Էլ ձիերի վրա Էին։ Առջևից ընթանում էր Բաղեշի գաղտնի ոստիկանության պետ Մոլխտի էֆենդին՝ ճերմակ դրոշակը պարզած, ետևից Մեհմեդ էֆենդին էր գալիս կարմիր երեսին մի բոլորակ սպի, սպիտակ սավանը փաթաթած վզի շուրջ։ Երրորդը Հեսու վարդապետն էր աշխետ ձի հեծած։ Ամրակազմ ծերունի էր, լայն կրծքի վրա տարածված փառահեղ սպիտակ մորուքով։
Հայր սուրբ, ասացի, ես Առաքելոց վանքի երիտասարդ վարդապետներից եմ. ուղարկված էի Տատրակ Արաբոյի տան կորած ավետարանը գտնելու։ Ուզում եմ ներս մտնել, բայց վանքը պաշարված Է։
Եկ, որդիս, ընկերացիր ինձ, ասաց Հեսուն, ավետարանը իմ ձեռքից առնելով։ Ես լռությամբ միացա բանագնացների խմբին։
Ավա՜ղ, ես շատ փոխված գտա իմ հին ու ծանոթ մենաստանը։ Մի օր առաջ եղանակը ավելի ցրտել էր, և ձյունը բարձր լեռներից իջնելով հասել Էր վանքի դռներին։ Վանքից դեպի հարավ մի մեծ կալ կար, որտեղ մանուկ օրերից աղավնիներ Էի թռցնում դեպի զանգակատուն։ Այդ ամբողջ կալը և կողքի տարածությունները պատած Էին ձիավոր զորքով։ Տեսնելով, որ դիմադրությունը երկարում Է, Մուհամեդ Ալի փաշան և իր հարյուրապետները Մուշից հայ վարպետներ էին բերել և պարիսպներից երկու հարյուր քայլ հեռավորության վրա շինել Էին գետնափոր տներ։ Կառուցել Էին նաև քարե պատնեշներ վանքը ռմբակոծելու համար։
Մատուռի մոտ բանագնացները ձիերից իջան։ Սուրհանդակ մի կին ձեռքերը օդի մեջ բարձրացրած գնաց-եկավ՝ բերելով Անդրանիկի պատասխանը թե՝ «կարող եք գալ»։ Ձիերը մատուռի մոտ թողնելով, երեք բանագնացները ոտքով առաջացան դեպի վանք։
Առջևից դարձյալ Մուխտի Էֆենդին Էր քայլում սպիտակ դրոշակը պարզած, ետևից Մեհմեդ Էֆենդին և Հեսու վարդապետը։ Վերջինի կողքից ես Էի ընթանում երիտասարդ աբեղայի զգեստը հագիս։
Վանքի պարսպից լսվեց համազարկ, և մի քանի տասնյակ ֆեսեր թափվեցին ձյուների վրա։ Մի ասկյար, որ ծառ Էր բարձրացել, ուղիղ իմ ոտքերի մոտ ընկավ։ նախ ֆեսը ընկավ, հետո ինքը։
Առաքելոցը երկու դուռ ուներ. մեկը փոքր, իսկ մյուսը՝ երկփեղկանի և կամարաձև։ Երկփեղկանի դուռը ետևից ամրացած էր։ Փոքր դռան առջև շատ արհեստական պատնեշներ և դիրքեր Էին փորված՝ ամեն զինվորի համար երեք դիրք՛ Ինը հայ մարտիկներ ամուր կանգնած Էին այդ դիրքերի մեջ։ Առաջին դիրքից կրակելով արագ անցնում Էին դեպի մյուս երկուսը, մեծաքանակ ուժի երկյուղ ներշնչելով թշնամուն։ Նրանց կողքին երկու հայ կին և մի զինված քահանա եռանդուն նոր դիրքեր Էին փորում։
Բայց իրապես վանքի հիմնական պաշտպանները երեսուն հոգի էին. իրենց ձեռքին ունենալով ընդամենը երեսունյոթ զենք, որից երկուսը՝ լախմախլի։ Հազարավոր հրացաններից արձակված գնդակները ահավոր ձայներով գալիս զարկվում Էին վանքի պարիսպներին, իբրև պատասխան ընդունելով միայն այղ մի քանի հրացանների համրված փամփուշտները։
Ոստիկանապետ Մուխտու ձեռքին սպիտակ դրոշակ տեսնելով սուլթանի զորքը դադարի շեփոր հնչեցրեց, և մենք ասկյարների դիրքերն անցնելով հաղթական մոտեցանք մուտքին։
Մուխտին ֆեսը վայր առնելով երեք անգամ խոնարհվեց վանքին և, բարձրանալով, դրոշակի կոթով զարկեց փոքր դուռը։
Մուտքը արգելված Է, հնչեց սպառնական մի ձայն ներսից։
Մենք սուլթանի բանագնացներն ենք, և սպիտակի միջոցով փաշան մեզ արտոնել Է վանք մտնել, խոսեց ոստիկանապետը։
Դուռը բացվեց։
Մուտքի աջ ու ձախ կողմերում չորս թիկնեղ պահակ Էր կանգնած։ Ամեն մեկը մի վառված գերան բռնած իր ծխամորճն էր վառում։ Բեղի ծայրերից կախված սառցե լուլաները տաքությունից հալչելով թշշում էին կրակի վրա։ Այնպիսի մի տեսարան էր, որ Մուխտի էֆենդին սարսափից ետ-ետ գնաց։
Ինչու՞ կուշանան, չէ որ հրաման եղած է, լսվեց Անդրանիկի ձայնը վերևից։
Հրաման եղած է, բայց վախենում են մտնել, զեկուցեց պահակներից մեկը՝ վառված գերանը ձեռքին դեպի սանդուղքը առաջանալով։
Վախենալու հարկ չկա։ Կամ ներս թող գան և կամ հեռանան։ Եթե մենք նրանց զարնել ուզեինք, Աստվածածնի մատուռի մեջ կզարնեինք։ Հայդուկը խաբելով մարդ չի սպանի։ Դուռը բացեք և սուլթանի մարդկանց առաջնորդեք ներս։
Հսկաներն իրենց հրավառ գերանները մի կողմ տարան, և մենք ապահով ներս մտանք։ Դուռը գոցելու ժամանակ Մեհմեդ էֆենդոլ ոտքը անզգուշաբար դռան արանքը մնաց։
Կեցի՚ր, ոտքս կոտրեցիր, գոչեց ոստիկանապետի օգնականը ոտնաթաթը դռան արանքից դժվարությամբ հանելով և վզնոցի սպիտակ ծալքերը ուղղելով։
Ներսի տեսարանը պակաս ահաբեկիչ չէր։ Մուտքից մինչև առաջնորդարանի սրահը զինված հսկիչներ էին շարված, որոնցից երեքը՝ դեպի վեր տանող քարե սանդուղքների վրա։ Առաջինի կրծքին գրված էր «Որոտ», երկրորդին՝ «Կայծակ», երրորդին՝ «Ամպրոպ»։ Ամպրոպ կոչվողը չորրորդ պահակի ձեռքից բոցավառ գերանը վերցնելով մեզ նրա լույսով ուղեկցեց մինչև առաջնորդարանի գուռը։ Դռանը հսկում էին երկու բարձրահասակ տղամարդ՝ զինվորական կեցվածքով։ Աջակողմյան զինվորը հրացանի կոթով դուռը բացեց, և մենք ներս մտանք։
Առաջնորդարանի սրահը մաքուր հավաքված էր, և բուխարիկը՝ վառ։ Դիմացի պատի երկայնքով իրար վրա դարսված էին մի քանի տասնյակ սնդուկներ։ Վրայի սնդուկներից մի քանիսը բաց էին վանքի պաշտպաններին փամփուշտ հասցնելու համար։ Արկղների մոտ հատակին ցիրուցան թափված էին փամփուշտ լցնող գործիքներ, վառոդով լի տոպրակներ, դատարկ պարկուճներ։
Անդրանիկը նստած էր վառոդով և կապարով լի պարկերի կողքին, մեջքով դեպի արկղերը, ձախ ձեռքը զենքին, աջով հեռադիտակը բռնած։ Դեմքի մկանները ձգված էին, ճակատը բարձր էր, խրոխտ, հայացքը վճռական, բայց հանգիստ։ Հինգից ավելի զինվորներ սրահի մեկ կողմը կեցած հսկում էին զինարանին։։ Նրանց մեջ մեկին ճանաչեցի, Մառնկա Պողեն էր։
Սուլթանի գլխավոր բանագնաց Մուխտի էֆենդու դողը բռնեց իրար վրա ահեղորեն դարսված փամփուշտի սնդուկները, վառոդով լի պարկերը և զինված հսկաների կապարյա դեմքերը տեսնելով։ նրա լեզուն մի պահ կապ ընկավ, և դրոշակը քիչ մնաց ձեռքից վայր ընկներ։
Կատարյալ կերպով դուք ձեզ ապահով զգացեք, ասաց Անդրանիկը։
Բաշքոմիսերը հավաքեց իրեն և առաջանալով գլուխ տվեց հայդուկապետին։ Նա և Մեհմեդ էֆենդին բարևեցին թուրքերեն, իսկ մենք՝ հայերեն։
Համբուրե, համբուրե, ասաց Հեսոլ վարդապետը իր աջը պարզելով նրան։
Մտածելիք ունեմ, պե՞տք է համբուրեմ, թե ոչ. իսկ այս երիտասարդ աբեղան ո՞վ է։
Սա Հովհաննես վարդապետի սաներից է և վանքից նվեր է բերել «Կոճղեզ» ավետարանը։ Եթե իմ աջը չես ուզի համբուրել, գոնե այս մատյանը համբոլրե, որդիս, ասաց Հեսուն, կարմիր իրիցու ավետարանը նրա շուրթերին մոտեցնելով։
Ես քո աջը կհամբուրեմ, որ դիպել է այս ավետարանին, ասաց հայդուկը և առավ Հեսու վարդապետի աջը։ Ապա նայելով ինձ ժպտաց, կամենալով հասկացնել, որ Մոսե Իմոյի աղբյուրի մոտ իր և Գևորգ Չաոլշի ինձ տված հանձնարարականը լրիվ կատարված է։
Այժմ նստեցեք, պատվիրակներին դիմելով առաջարկեց Անդրանիկը։
Բաշքոմիսերը ճերմակ դրոշակը հաստատեց կանաչ սփռոցով ծածկված սեղանին՝ գրավելով առաջին տեղը հայդուկապետի դիմաց։ Երկրորդ աթոռը զբաղեցրեց Մեհմեդ էֆենդին։ Սրա կողքին նստեց Հեսոլ վարդապետը, մինչև գոտկատեղը հասնող մորուքը հավաքելով կրծքի վրա։
Ծխել կարելի՞ է, հարցրեց Մուխտի էֆենդին։
Զգուշությամբ միայն, որովհետև կողքը մեր զինարանն է։
Զինվորներից մեկը վազեց դեպի բուխարիկը և ձեռքը կոխեց կրակի մեջ։
Ամա՜ն, մաշիգով վերցրու, մաշիգո՜վ, բացականչեց ոստիկանապետը նստած տեղից։ Զինվորը մի մեծ կրակ ձեռքի մեջ պահած ետ եկավ և հերթով վառեց բոլորի գլանակները։ Այդ տեսարանից սարսափած՝ սոսկալի դողը նորից բռնեց Մուխտի էֆենդուն։
Պարոնայք, վանքի պաշտպանների զինվորական խորհուրդը ինձ է լիազորել բանակցելոլ ձեզ հետ, ասաց Անդրանիկը։ Իսկ սուլթանի կողմից ո՞վ է լիազորված բանակցություն վարելու ինձ հետ։
Գլխավոր ոստիկանապետը ձեռքով ցույց տվեց Մեհմեդ էֆենդուն։
Մեհմեդը զգաց, որ բաշքոմիսերը վախենում է. ուստի, տեղից վեր կենալով և դեմքին ամենադաժան արտահայտություն տալով, հետևյալ ճառով դիմեց Անդրանիկին։
Պարոն փաշա, մենք այստեղ եկել ենք սուլթանի հրամանով։ Ձեր գլուխը թանկ է հյուքմեթի համար, բայց նա այժմ մեր ձեռքի մեջ է և, եթե կռիվը շարունակվի, ես պարտավոր եմ այդ գլուխը կտրել և նվիրել փադիշահին, որի ծառան եմ ես։
Քո գլուխը իմ գլխին կհետևի, լեզուդ ծոծրակիցդ դուրս քաշած, կարճեց Անդրանիկը ձեռքը իր սրի բռնակոթին դնելով։
Մեհմեդ էֆենդին անխափան շարունակեց։
Սուլթանի, Ալի և Ֆերիք փաշաների և կուսակալի կողմից իբրև պատվիրակ ներկայանալով այստեղ, ուզում ենք իմանալ, թե դուք և Գևորգ Չաուշը ձեր զինվորներով ինչու՞ եք մտել այս վանքը և դուրս չեք գալիս այստեղից։
Պարոն պատվիրակ, խոսեց Անդրանիկը, մեր նախահայրերը այս վանքը շինել են մեր հավատքի համար, և մենք Սասնո լեռներից ուխտավորի մտքով եկանք այստեղ, բայց ձեր զորքը Մուհամեդ Ալի փաշայի գլխավորությամբ պաշարվեց մեզ, և մենք ստիպված եղանք դիմել ինքնապաշտպանության։
Զեզ պետք է հայտնի լինի, ասաց Մեհմեդ էֆենդին, որ դուք սուլթանի անբարեհույս մարդիկն եք և ուր էլ լինեք, ձեզ սպասում է հալածանք և հետապնդում։ Եթե ուզում եք, որ ձեր գլուխը ձեզ պատկանի, եկեք անձնատուր եղեք, և մեր գթառատ սուլթանը բոլորիդ ներում շնորհելով ազատ կարձակի ձեր տները։
Անդրանիկը պատասխանեց, որ սուլթանի երկրում իրենց օջախների ծուխը վաղուց մարած է, և իրենք տուն չունեն վերադարձի համար։ Որ իրենք զենքը վայր կդնեն միայն այն ժամանակ, երբ արդարացի գոհացում տրվի իրենց պահանջներին։
Մեհմեդ Խալըթը ցանկացավ իմանալ, թե որոնք են այդ պահանջներըր։
Այո, ի՞նչ է նպատակդ և ի՞նչ կուզես, իր օգնականի համարձակ կեցվածքից քաջալերված հարցրեց Մուխտի էֆենդին և դողդոջուն ձեռքով թուղթ ու մատիտ առավ, որ նոթագրի։
Անդրանիկը այդ պահանջները շատ հակիրճ կերպով այսպես ձևակերպեց. թու՛րք և քրիստոնյա բոլոր ազգությունների կատարյալ հավասարություն օսմանյան կայսրության մեջ և հայ պետականության վերականգնում Ռուսաստանի և եվրոպական մեծ տերությունների հովանավորության տակ։
Դուք դարձյա՞լ ձեր հույսը կապել եք Եվրոպայի հետ։ Չխրատվեցի՞ք։ Մենք, սուլթանի մարդիկս, փորձառություն ունենք, որ Եվրոպան քրիստոնյաների համար խոսել գիտե միայն, բայց երբեք գործել։ Եթե մենք բոլոր հայերին ոչնչացնենք, Եվրոպայի հոգը չպիտի լինի։ Դուք վերջերս նույնիսկ ձեր սուտ կրոնի անհավատ թագավորների օգնությանը դիմեցիք՝ պատվիրակ ուղարկելով Եվրոպա և նա այնտեղից վերադարձավ բերելով միայն մի ոսկեգույն օրորոց։
Ստրուկի և հպատակի օրինական ձգտումն է ձեռք բերել ազատություն։ Ի կատար ածեք մեր պահանջները, և մենք պատրաստ ենք դուրս գալու վանքից, վճռաբար հայտարարեց հայդուկապետը, իսկ եթե մերժվենք, մենք զենքը վայր չենք դնի և կշարունակենք կռիվը բռնակալ կարգերի դեմ։
Եվ դուք ձեր մի բուռ մարդկանցով այդքան անընդունելի պահանջնե՞ր եք անում։
Մեր պահանջը մեր ամբողջ ազգի և ձեր տերության քրիստոնյա և ոչ քրիստոնյա բոլոր ճնշված ազգությունների պահանջն է։
Իսկ ես կարծում եմ, ձեզ համար լավագույնը այն է, որ հաշտության եզր գտնեք սուլթանի հետ, չէ որ այդպես պաշարված մնալով ամենքդ էլ կմահանաք։
Անդրանիկը պատի երկայնքով շարված սնդուկները ցույց տալով՝ ասաց. Մենք մահը աչքի տակ առնելով ենք զինվել բռնակալության դեմ։ Այն օրից, երբ զենք վերցրինք՝ որոշեցինք մեռնել։ Այս սնդուկների մեջ որքան փամփուշտ կա կվառենք, ապա կմեռնենք։ Մենք՝ պահանջողներս և նահատակվողներս նման ենք սունկի։ Ընկածի տեղ հազարավորները կբուսնեն։
Պարոն փաշա, որքան մեզ հայտնի է, դուք հյուսնի զավակ եք և ինքներդ էլ հյուսն եք։ Ինչու՞ եք թողել ձեր Շապին սարը և Սասուն գալով այդպես բուռն կերպով աշխատում եք, որ բարեգութ սուլթանի գահը կործանվի։
ճշմարիտ է, իմ հայրը հյուսն էր, բայց մի երեկո գըլուխը արյունլվա եկավ տուն։ Ովքե ր էին այդ ոճիրն արել սուլթանի մարդիկ։ Ինչու՞. որովհետև նա քրիստոնյա էր։ Այլևս ինչպե՞ս կարող էր այդպիսի դժբախտ հյուսնի որդին հանգիստ սրտով հյուսնություն անել։ Լավ կյանքից չէ, որ մենք զինվելով բարձրացել ենք լեռներ։ Ո՞վ կործանեց Շենիքի հերոս իշխան Գրքոյին։ Ո՞վ պատճառ դարձավ, որ հերոսուհի Շաքեն իրեն գահավեժ նետի ժայռերից։ Ո՞վ քարուքանդ արեց իշխան Մակարի և Գալեի հայրենի գյուղը՝ Սպաղանքը։ Ո՞վ կախաղան բարձրացրեց Մարգար վարդապետին։ Ո՞վ Միհրան Տամադյանին ջախջախված ոտքով բանտ առաջնորդեց։ Ո՞վ առևանգեց Ղարսա Միրոյի գեղջուկ աղջկան։ Ո՞վ ռանչպար Օհանին բուխարիկի մեջ վառեց։ Ո՞վ սպանեց ս. Աղբերիկի վարդապետներին և վանահորը։ Ո՞վ կտրեց Սողորդի հերոս Սերոբ Աղբյուրի գլուխը։ Եվ դեռ հարցնում եք՝ ի՞նչ է իմ նպատակը և ի՞նչ եմ ուզում։
Անդրանիկը խոսում էր տաքացած, մեջքով դեպի սնդուկները, ոտքը սեղմած գետնին, ձեռքը սրի կոթին դրած։
Իսկ Խալիլ աղային ո՞վ սպանեց։
Խալիլ աղան կտրեց մի հերոսական գլուխ և վրան տվեց իր պիղծ գլուխը։ Դուք մեզ՝ ֆիդայիներիս, ավազակներ եք կոչում։ Ավազակներին պետք է կառավարությունը ինքը իր մեջ փնտրի։ Մենք խաղաղ ժողովրդին ոչ մի օր չարիք չենք պատճառել։ Խալիլը ոճրագործ էր, և ես այս ձեռքերովս նրա վիզը կտրեցի։ Այդպես կլինի բոլոր ոճրագործների հետ։ Վաղ թե ուշ բոլոր բռնակալների գահերը պիտի տապալվեն։ Եվ մենք մեր լեռներին ու բերդերին ապավինած ջանում ենք, որ այդ անարգ գահերից մեկը շուտ տապալվի սուլթան Համիդի արյունոտ գահը։
Իսկ ես, պարոն փաշա, այդ գահին բազմած սուլթանի անունից հրավիրում եմ ձեզ, որ այսօր ևեթ ձեր զենքերը հանձնեք Ալի փաշային և դուրս գաք վանքից։ Մեր թագավորի ձեռքի վրա մի մեծ ուռուցք է գոյացել։ Այդ ուռուցքը Սասունի մեջ գործող հայդուկներն են Անդրանիկը և Գևորգ Չաուշը։ Դուք ձեր բոլոր ուժերով պիտի գաք և հանձնվեք առանց արյունահեղության, հակառակ պարագային սուլթանը մեծ ուժ և կարողություն ունի այդ ուռուցքը շուտով առողջացնելու վիրահատության միջոցով։
Կերևի թե մենք իրար չենք հասկանում, ասաց Անդրանիկը։ Մենք հարյուրավոր մղոններ կտրած այստեղ ենք
եկել մեր պատանքները մեր տոպրակների մեջ դրած։ Մենք Ալի փաշային անձնատուր չենք լինի և մեր զենքը վայր չենք դնի։ Եթե այս վանքը ցուրտ է ձեզ համար, մենք կարող ենք դյուրացնել ձեր ելքը։
Ա՞յդ է ձեր վերջնական վճիռը և կարելի չէ՞, որ սուլթանի հանդեպ ավելի զիջող դիրք բռնեք։
Ես մեր պահանջը ասացի և ավելին խոսելու տրամադրություն չունեմ, կտրուկ եզրսփակեց հայդուկապետը և տեղից վեր կենալով մոտեցավ դիտանցքին։
Ներքևում հայդուկ քահանան և մշեցի հայ կանայք շարունակում էին դիրքեր փորել։ Քահանան թևանոցով սրբեց քրտինքը և քլունգը վերջին անգամ բարձրացնելով թափով իջեցրեց խրամատի մեջ։
Ներս մտավ մեծաբեղ մի զինվոր և հայտնեց, թե Ալի փաշայի ասկյարները ֆեսերը հրացանների ծայրերին անցկացրած խաղացնում են դիրքերի ետևից, որ հատուկների փամփուշտները սպառեն։ Արդյոք զարկե՞ն, թե ոչ։
Եթե ֆես է՝ մի զարկեք, իսկ եթե գլուխ է՝ զարկեք, կարգագրեց Անդրանիկը հեռադիտակը արագորեն բարձրացնելով աչքերին։
Մի քանի նոր գլուխներ և կարմիր ֆեսեր թափվեցին ձյուների վրա։
Մուխտի էֆենդին, որ ամբողջ բանակցության ընթացքին լուռ նոթագրում էր՝ մատիտը ձեռքի մեչ խաղացնելով, բոլորովին սփրթնեց և իրեն խիստ անհանգիստ էր զգում։
Միգուցե Մուխտի էֆենդին ուզում է պետքարա՞ն գնալ, հարցում արավ Մեհմեդ Խալըթը՝ նկատելով բաշքոմիսերի անհանգիստ վիճակը։ նա այդ խոսքը այնպես արտասանեց, կարծես հաստատ համոզված էր, որ պատասխանը մերժողական է լինելու և գիտեր, թե դրանից հետո ինքը ինչ պետք է անի։
Ոչ, ես պետքարանի կարիք չունեմ, ասաց Մուխտի էֆենդին։
Ուրեմն դու այստեղ կեցիր և զրուցիր Հեսու վարդապետի հետ, մինչև ես պետքարան երթամ և վերադառնամ։ Գնանք, տղաս, ինձ ցույց տուր տեղը, ասաց Մեհմեդը և ինձ հետը առնելով ելավ առաջնորդարանից։
Ես նրան ուղեկցեցի այն սենյակը, ուր գտնվում էին Գեվորգ Չաուշը և զինվորական խորհրդի երեք ուրիշ անդամները։ Մեկի գլխին փափախ կար և, որքան նկատեցի, մի մատը կտրված էր։ Ես կանգնեցի շեմքին, իսկ Մեհմեդը ներս մտավ, և տեսա, թե ինչպես ինքը և Գևորգ Չաուշը գրկախառնվեցին։
Աֆերի՛մ, այդպես ամուր կացեք, միայն զենքով կա հայոց փրկություն, քաջալերեց Մեհմեդ էֆենդին նրա ուսերը ծեծելով։ Չաուշ, շարունակեց նա, դուք վանքի մեջ երկա՞ր եք մնալու։
Որքան որ մեր պաշարը բավարարի։
Միայն թե խորհեք շուտ հեռանալ վանքից, որովհետև Ալի փաշան որոշել է վանքը թնդանոթի բռնել, իսկ ինչու պատճառ դառնալ, որ այս հոյակապ շինվածքը կործանվի։
Ես դռան ճեղքից լսում էի, թե ինչպես Մեհմեդ էֆենդին աճապարանքով էր խոսում՝ շարունակ դեպի դուռը նայելով, մտահոգվելով, թե բաշքոմիսերը կարող է կասկածել իր ուշացման համար։ Եղավ մի պահ, որ նրանք լռությամբ նայեցին իրար, և ես Մեհմեդ էֆենդու դեմքի վրա կարդացի. «Ես էլ եմ ուզում սուլթանի բերդը քանդել, բայց ես այդ բերդի մեջ եմ, իսկ դուք բերդից դուրս։ Ձեր ուժը անձրևի կաթիլ է բերդի պատերին ընկած, թեև դա էլ մեծ բան է։ Թուրքն ասում է՝ «տամլա, տամլա սելավ օլուր» (կաթիլ-կաթիլ հեղեղ կեղնի)։ Բայց ես, որ այդ բերդի դուռը ներսից չբանամ, սելավն էլ անկարող կլինի քանդել այդ անիծյալ ուժը»։
Քաջ կացեք, ասաց Մեհմեդ էֆենդին։ Վզիս շուրջ փաթաթված այս սպիտակ սավանը թող ազդանշան լինի, թե դեպի ուր է իմ առագաստը լողում։ Ես հավատափոխ դարձա տառապանքով, որ իմ տառապյալ ժողովրդին օգնեմ։ Իմ ծիծաղն են հարուցում այն հայերը, որոնք ինձ դավաճան և հայությունից իսլամ դարձած են անվանում։ Թող անիծեն և հայհոյեն ինձ։ Թող ինձ «դարձուկ» համարեն։ Հետո կիմանան, թե ով է եղել մանազկերտցի պարոն Ավետիսը։ Այս ասելով Մեհմեդ Խալըթը վերստին համբուրվեց Գևորգ Չաուշի հետ և խնդրեց նրան իրենց գնալուց հետո պետքարան մտնել։ Այնտեղ մի բան կգտնես քեզ համար, հուշեց նա։
Քոմիսերը շրջվեց դեպի պետքարանի դուռը։ Նրա գնալուց հետո Գևորգը ինձ ներս կանչեց։
Լավ է, որ սարկավագի շորերով ես ծպտված, ասաց նա։ Մենք այս գիշեր կամ ամենաուշը մի օր հետո ստիպված ենք հեռանալ վանքից։
Բայց զինված քահանան և հայ կանայք եռանդով նոր դիրք են փորում, նկատեցի ես։
Հենց նոր կարգադրություն արվեց, որ աշխատանքը դադարեցվի։ Մեր փամփուշտը և հացի պաշարը վերջացած է։
Ինչպե՞ս թե վերջացած է։ Պատի ամբողջ երկայնքով փամփուշտով լի արկղեր են շարված։
Բոլորը դատարկ են, բացի վրայի մի քանի արկղերից։ Վանքի մեջ մոմի դատարկ սնդուկներ կային։ Անդրանիկը կարգադրեց դրանք առաջնորդարանի մեջ իրար վրա շարել, որ կարծվի, թե մենք կարող ենք երկար դիմադրել։ Բայց իրապես ամեն բան վերջացած է։ Սասնո ճանապարհը փակ է, և մեր սասունցի տղաները չկարողացան օգնության հասնել։ Այսօր մորթեցինք վերջին երինջը։ Նույնիսկ վառելափայտ չունենք, սկսել ենք վանքի գերաններն ու փայտյա մահճակալները վառել։ Վախենալով, որ վանքի ջուրը կկտրեն, Անդրանիկը կարդադրել էր վանքի բոլոր գինու կարասները և մատուռի կաթսաները ջրով լցնել։ Այդ ջուրն էլ վաղուց սպառվել է։ Ստիպված ձյուն ենք հալեցնում, Իսկ երեկ առավոտյան Արաբոյի հայրը մեռավ։
Արաբոյի հա՞յրը։ Մի՞թե նա այստեղ էր։
Վանքի գոմում էր ապրում։ 95 տարեկան ճերմակ մորուքավոր մի ծերունի էր։ Իմ այն հարցին, թե որտեղացի է՝ բռնաշենցի եմ, պատասխանեց, Արաբոյի հայրն եմ, Կարմիր իրիցու տներից։ Վաղուց հիվանդ պառկած էր գոմում։ Գերեզմանը մեր նախրապահը փորեց։ Թաղված է զանգակատան դռան մոտ մեր զինվորներից մեկի կողքին։
Մեր վիճակը ծանր է, շարունակեց Գևորգ Չաուշը։ Վանքի առաջնորդ Հովհաննես վարդապետը և իր մարդիկ այժմ զբաղված են մեզ համար սպիտակ շապիկներ կարելով։ Մի մարտական առաջադրանք ունեմ քեզ։ Ներքնահարկի մութ խցիկներից մեկում կապված է Անդրանիկի ձին։ Թամբը պահված է ջրհորի մեջ սալաքարի տակ։ Քիչ հետո զգուշությամբ ցած իջիր և վանքի նախրապահի հետ կարգադրիր, թե ինչ միջոցով հնարավոր է ձին շրջապատումից հանել, երբ վերջին զինվորը դուրս գա վանքից։ Իսկ այժմ շտապիր Հեսու վարդապետի մոտ, որ կասկածի առիթ չտաս սուլթանի բանագնացներին։
Մեհմեդ էֆենդու տեսակցությունը Գևորգ Չաուշի հետ «պետքարան» գնալու պատրվակով հաջողությամբ ավարտվեց։ Երբ ես ետ եկա, Մեհմեդ էֆենդին Բաշ-քոմիսերի մոտ կանգնած իր գոտին էր ամրացնում։
Վա՜հ, սպասեցեք, ես իմ մաուզերը մոռացա պետքարանում, բացականչեց Մեհմեդ Խալըթը և արագ ետ դարձավ, որ գնա։
Չերթա՛ս, քեզ կսպանեն, շուտ դուրս գանք այս վանքից, ասաց Մուխտի էֆենդին նրա թևից քաշելով։ Մուխտին դողդողալով վերցրեց սպիտակ դրոշակը սեղանի վրայից և Անդրանիկի ու նրա զինվորների հայացքի տակ իր պատվիրակներով հեռացավ սրահից։
Տեսա, թե ինչպես նրանք արագ իջան բակը, վանքի փոքրիկ հացերից մի հաց առան կերան և դրոշակը պարզած դիմեցին դեպի Աստվածածնի մատուռը։ Այստեղ նրանք հեծան ձիերը և շտապեցին դեպի Մուշ։
Ես իջա վանքի ներքնահարկը։ Գտա այն խուցը, ուր Ասլանն էր կապված։ Նախրապահը քնած էր մսուրի մեջ։
Մութ, ամպամած գիշեր էր։
Կանգնեցի Ասլանի կողքին և սկսեցի մի բարակ ճեղքից դուրս նայել։ Շունչս պահած աշխատում էի մի բան որսալ մթության մեջ։ Սառած ձյուների վրա պառկած էին Ալի փաշայի ասկյարները, ոմանք քնով տարված, ոմանք՝ հավիտյան քնած։
Վանքի բակի մեջ երևաց Անդրանիկը իր զինվորներով։ Նա ինչ-որ թելադրություններ արեց նրանց, պատվերներ տրվեց, ցույց տվեց վանքից ապահով դուրս գալու ձևերը։ «Տղայք, հասկացա՞ք ձեր կատարելիք պարտականությունը», հարցրեց։ «Այո, փաշա, հասկացանք և պատրաստ ենք», ասացին նրանք։
Ապա բակ կանչեց վանքի ուսուցիչներին և որբերին։ Երբ նրանք եկան, լսեցի, թե ինչպես նա նրանց պարղեց իր նպատակը։ Դաստիարակներին ասաց, որ ձևականության համար ինքը նրանց պիտի ծեծի որբերի առաջ և պիտի բանտարկի, որպեսզի նրանց ազատի որևէ պատասխանատվությունից վանքից դուրս գալուց հետո։ «Ես ձեզ վրա պիտի գոռամ և ասեմ՝ եթե դուք հավատարիմ բարեկամ էիք կառավարությանը, ինչու՞ զանգակը չքաշեցիք և ձայն չտվիք մեզ, որ վանքի մեջ ֆիդայիներ մտան։ Ձեզ վրա դուռը պիտի փակեմ և բանալիների տեղը միայն տնտես մայրիկին պիտի հայտնեմ», ասաց նա։
Այդպես էլ արեց։ Բանտարկեց բոլոր որբերին և դաստիարակներին։ Տնտես մայրիկը եկավ, մեկը այն կանանցից, որ դիրք էր փորում վանքի պատի տակ։
Մայրիկ, ահա բանալիները նետված են ցեխ ու ձյունի մեջ, ասաց նա, երբ մենք դուրս ելնենք, դուռը կփակես և երկաթը կքաշես վրան։ Դուռը չես բանա, մինչև ոև Ֆերիք փաշան, վանահայր Հովհաննեսը և Առաջնորդը չգան։ Եթե թուրք զինվորները սպառնան՝ մի վախենա։ Եթե սանդուղքներ դնեն և պարսպից ներս գան, դարձյալ դուռը մի բանա, որ ասկյարները վանքը չկողոպտեն։ Գևորգ, Սեյդո, Կոտո Հակոբ, Կայծակ, Որոտ, հագեք ձեր ճերմակ շապիկները։
Եղավ կեսգիշեր։
Վանքի փոքրիկ դռնից իրար ետևից ինչ-որ զինված մարդիկ դուրս եկան։ Բոլորն էլ հագած էին ճերմակ շապիկներ, գլուխները ճերմակ փաթաթած։
Գևորգ Չաուշի և Անդրանիկի մարտիկներն էին։
Նրանք առաջանում էին զույգ-զույգ, առաջապահ, հետնապահ և կարգապահ խմբերի բաժանված։ Հերթով համբուրում էին վանքի էբենոսյա կամարակապ դուռը, շատ կարճ աղոթք մրմնջալով և անձայն, անշշուկ ընթանում էին իրար ետևից ուսապարկերը շալակած, ոմանք կռացած, իսկ ոմանք ուղղակի սահելով ձյուների վրայով և ճեղքելով վանքը պաշար ած զորքի շղթան։ Կատաղի քամին նրանց երեսներին և ճերմակ շապիկներին զարկվելով, ասկյարների վառած կրակների վրայով որոտաձայն իջնում էր դեպի Ալվառինջի սարերը։ Ահա անցան Ալվառինջու Սեյդոն, Ցրոնաց Մուշեղը, Մ առն կա Պողեն, Կայծակ Անդրեասը և Հաջի Գևոն։ Հայդուկ քահանան էլ անցավ՝ կարմիր իրիցու ավետարանը թեվատակին։ Առջևից Անդրանիկն է գնում։ Այդ մեկը կարծեմ Գևորգ Չաուշն է։ Թիկունքից Կոտո Հակոբն է քայլում։ Իսկ նա Գոմսա Իսոն է։
Պատնեշների ետև մշուշի մեջ աղոտ պլպլում Էին թշնամու վառած կրակների հատուկենտ լույսերը։ Ինձ այնպես թվաց, որ զորքի պահակները արթուն հսկում Էին, բայց չէին կրակում, վախենալով իրենց կյանքը վտանգի տալ։ Միայն վերջին պահին մի քանի կրակոց լսվեց։
Յահուդի Բարսեղը սպանվեց, հնչեց վերջին անցնողներից մեկի ձայնը։
Առավոտ կանուխ դռները բացվեցին, և ծերունազարդ Հովհաննես վանահայրը մի որբ տղայի ուղարկելով Ալի փաշայի մոտ, նրան իմաց տվեց, թե Գևորգ Չաուշն ու Անդրանիկը իրենց հայդուկներով մեկնել են վանքից։
Ալի փաշան և իր զորքը բոռի փչելով քնաթաթախ խուժեցին վանք, ոմանք ոտավոր, ոմանք էլ գրաստներ հեծած։
Ես փոքր հասակից արկածախնդիր էի և հանդուգն։ Խուցի մեջ թուրք զինվորի հագուստ կար։ Վանքի նախրապահը հագուստներից մեկը ինձ տվեց։ Իսկույն փոխեցի իմ շորերը և սալաքարը մի կողմ հրելով ջրհորից դուրս բերեցի թամբը։ Երբ տեսա, որ դռանը քիչ մարդ կա, ձին թամբեցի և արագ մոտենալով վանքի շեմքին, մի ակնթարթում ինձ նետեցի թամբին և կիսախավարի միջով դուրս սլացա դեպի Արաբոյի քարը՝ բացականչելով.
Այդ գյավուրները ո՞ր կողմը փախան։
Ո՞վ է, բարձրաձայն հարցրին ճանապարհին հսկող ասկյարները։
Մեր երեսունհինգերորդ գնդի գիշերապահ շրջիկներից է, թուրքերենով արագ պատասխանեց Շապինանդը՝ հեռվից ճանաչելով իր ձիու խրխինջը և սմբակների ձայնը։
Աչալուրջ եղեք։ Մեզ լուր է հասել, որ Անդրանիկ փաշան և Գևորգ Չաուշը իրենց ֆիդայիներով այս գիշեր պետք է դուրս գան վանքից։ Ում որ տեսնեք ճանապարհին՝ հրացանազարկ արեք, պատվիրեցին Ալի փաշայի գիշերապահները։
Մենք էլ նրանց ենք հետապնդում, տեսնողին հրացանազարկ կանենք, փոխադարձեց Անդրանիկը ինձ ձեռքով անելով, որ իր կողմը գնամ։
Մի կցկտուր ձայն հանկարծ գոչեց.
Դուք ո՞վ եք։
Ֆիդայիները հրացանները ուղղեցին նրա կրծքին։
Չե՞ս ճանաչում ինձ։ Ես հարյուրապետ Մեհմեդ էֆենդին եմ։ Ժամ է, որ այստեղ խուզարկում եմ, իսկ դուք քնած եք։ Այդպե՞ս պիտի հսկեք ջան ֆիդայիներին՝ արգելելու նրանց փախուստը։
Անդրանիկը խոսքը Գևորգ Չաուշին ուղղելով ասաց. «Մեհմեդ Չաուշ, այս մեկը քնած էր, այնպես չէ՞»։
Այո, էֆենդի, քնած էր, պատասխանեց Գևորգը։
Աստվա՜ծ, աստվա՜ծ, չեմ գիտեր, թե դուք ինչ տեսակ մարդիկ եք։
Ձայնդ կտրի, թե ոչ՝ շան պես պիտի սատկես։ Ասկյարը վախից սկսեց գոռալ.
Ջան ֆիդայիները փախա՞ն, ֆիդայիները փախա՜ն... Թշնամու բոլոր դիրքերից սոսկալի հրացանաձգություն սկսեց։ Գնդակների սուլոցը, միախառնված ձյունաբքի աղաղակին, գալիս-անցնում էր մեր գլուխների վրայով, բայց մենք անձայն, մեգ ու մշուշի միջով դիմում էինք դեպի Արաբոյի քարը, դեպի Հավատորիկի ամենաբարձր լեռը Ծիրնկատարի վրա։ Որքան վեր էինք ելնում, այնքան քամին սաստկանում էր։ Վերջապես հասանք Արծվի քարին։ Արևը ծագեց և մենք այդտեղ էլ իրարից բաժանվեցինք։
Գևո՛րգ, այս տղային քեզ եմ հանձնում, արևով լուսավորված ձմեռային Տարոնը ցույց տալով խոսեց Շապինանդը։
նա իմ առաջադրանքը հերոսաբար կատարեց ասորի ցեղապետի մտրուկը դուրս բերելով թշնամական շրջապատումից, ասաց Գևորգ Չաուշը։
Ես սանձը դրեցի Անդրանիկի ձեռքը։
Նա կռացավ, համբուրեց իմ ճակատը, ապա գրկախառնվեց Գևորգ Չաուշի հետ, և Ասլանին հեծնելով ձյուների վրայով անցան լեռան ետև։
Թե ուր գնաց՝ չիմացա։
Շատ հետո լուր ստացվեց, որ նա Կովկասի վրայով գնացել է Բուլղարիա։
ԵՐԴՈՒՄ ԵՎ ՊԱՏԻԺ
Վանքի կռվից հետո Գևորգ Չաուշը ինձ տարավ Մոկունք գյուղը Իգնատիոս անունով մի շինականի տուն։ Դեռ ներս չմտած, Չաուշն ասաց. «Ինչ-որ տեսնես ու լսես, այնքան գաղտնի պիտի պահես, որ շապիկդ անգամ չիմանա։ Դու պիտի մոռանաս այն դեմքը, որ տեսար, այն խոսքը, որ լսեցիր և այն շեմքը, ուր ոտք կոխեցիր»։
Մոռացա, գոչեցի ես։
Հացատան ամբարների մոտով մենք մտանք մշեցու օդան։ Բուխարիկի մոտ կանգնած էր մի երիտասարդ քահանա առաջը սեղան, վրան՝ ծածկված մի գիրք։
Ծանոթացի՛ր, սա այն զինված քահանան է, որ մշեցի հայ կանանց հետ դիրք էր փորում վանքի պաշտպանության համար։ Խասգյուղացի է և անունը Տեր Քերոբ։ Մարտական անունը՝ Տեր-Փոթորիկ։
Իսկապես նա էր այն զինված մորուքավոր մարտիկը, որին տեսել էի վանքի փոքր դռան առջև քլունգով խրամատ փորելիս։
Օդային կից էր գոմը։ Գոմի մթության մեջ շեմքի մոտ կանգնած էին երեք տղամարդ մազոտ աբաներով։ Մեծի դեմքը ես չէի տեսնում։ նա լուռ ծխում էր, մեջքով դեպի մեր կողմը դարձած։
Ո՞րն է քո սիրեցյալը, շարունակեց Գևորգ Չաուշը մոտենալով և հենվելով գոմի պատին։
Կինն է, հարեց կիսամթում կանգնածներից մեկը։
Ոչ, որդին է, հեգնեց Տեր-Փոթորիկը։
Հայրենիքն է, գոչեցի ես։
Ապրես, որդիս, ասաց Գևորգ Չաուշը քաջալերված իմ պատասխանից։ Դրա համար էլ դու չպետք է ուրիշ սիրեցյալ ունենաս, որ միշտ նրան սիրես, նրան նվիրվես, նրան պաշտես։ Քո սիրուհին Հայաստանն է, շարունակեց Չաուշը։ Նա շղթաների մեջ է։ Դու պետք է փշրես այդ շղթաները և նրան ազատ արձակես։ Հայաստանը մի առասպելական նժույգ է, որին չարքերը դարերով կաշկանդել են մութ զնդանում։ Դու պետք է նրան այդ զնդանից հանես այն նժույգի նման, որ փակված էր Առաքելոց վանքի ներքնահարկում։ Այն ամենը, որ դու մինչև այժմ տեսար ու տոկացիր, միայն մի փոքրիկ վարժոց էր այդ ազատագրության ճանապարհին։ Մեկ անգամից, ասաց նա, հնարավոր չէ փրկել մի ժողովրդի, որ վեցհարյոլր տարի տանջվում է օտարի լծի տակ։ Հարկավոր է աստիճանաբար գնալ դեպի նպատակի իրագործում։ Հարկավոր է զգուշությամբ իջնել այն ստորերկրյա նկուղը, ուր այդ ազնիվ նժույգն է կաշկանդված, գտնել նրա սանձերը, որոնել, սալաքարի տակից դուրս բերել նրա թամբը։ Դու չպետք է ունենաս քո սեփականը, որ այդ մեծ ընդհանրականի բաղձանքը ունենաս։ Դու պետք է լինես քո ծառան և քո ընկերոջ ծառան։
Ես եկել եմ մատղվելու։ Եթե չկարողանամ նահատակ դառնալ, թող դառնամ գոնե մի պարզ զոհաբերում հայրենիքի համար, ավելացրի ես։
Դրանից հետո Չաուշն ինձ հրավիրեց, որ ես իր ներկայությամբ երդում տամ խաչի, ավետարանի և սրի վրա։
Տեր-Փոթորիկը ծածկոցը քաշեց։
Սեղանի վրա դրված էր Կարմիր իրիցու տան «Կոճղեզ» ավետարանը, որ ես Թաղվձորից բերելով հանձնել էի Առաքելոց վանքին։
Հին հայերը այս գրքի վրա են երդվել։ Նա կորած էր և դու գտար, ասաց Տեր-Փոթորիկը և «Կոճղեզի» աջ ու ահյակ կողմերում մեկական մեղրամոմ վառեց և մեծ լանջախաչը հանելով դրեց նրա վրա։ Չաուշն իր դաշույնը դրեց խաչի վրա։ Սև աբավոր այրերից երկուսը գոմից ելնելով տեղ գրավեցին սեղանի շուրջ, իսկ երրորդը, որ ծխում էր՝ հենված մնաց գոմի պատին, կիսամութի մեջ։ Ես սեղանին պլպլացող կանթեղների առաջ ծունկի գալով՝ երդվեցի.
Երդվում եմ իմ պատվի և ազգության վրա, ասացի ես, իմ բոլոր ուժով, եթե հարկ լինի նաև իմ արյունով, ծառայել Հայաստանի ազատագրության ղատին ընդդեմ սուլթանի բռնակալության։ Այսուհետև իմ բարձը Հայաստանի լեռները կլինեն և իմ ամենամեծ բաղձանքը՝ Հայրենիքի համար մեռնելը։ Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբույրին։
Երդումդ ի կատար, հնչեց Տեր Փոթորիկի ձայնը։ Եվ նա խաչը սեղանից վերցնելով, արձանի պես պահեց օդում։ ու ես ոտքի ելնելով ու սեղանին կռանալով, համբուրեցի նախ սուրը, ապա «Կոճղեզ» ավետարանը և վերջում՝ օդի մեջ պարզած խաչը։
Անու՞նդ։
Կնքանունս Մամիկոն է, բայց տատս ինձ Սմբատ էր կոչում։
Մոռացիր այդ երկուսն էլ։ Այսուհետև քո զինական անունը կլինի Մախլուտո։ Կրկնիր նոր անունդ, կարգադրեց Տեր Փոթորիկը։
Մախլուտո՛։
Առաջին գործը, որ հանձնարարվեց ինձ՝ շալակատարի պաշտոնն էր։ Այդ պաշտոնը կատարողը պետք է ֆիզիկապես ուժեղ լիներ, իսկ ես թիկնեղ էի, ամուր կազմվածքով և մեջքով տոկուն։
Դու հրաշալի շալակատար կլինես, ասաց Գևորգ Չաուշը, այսինքն՝ հեղափոխության բեռնակիր։
Ի՞նչ պետք է շալակեմ, հարցրի ես։
Կարևորը շալակելը չէ, ասաց նա, այլ շալակածը զգուշությամբ տեղ հասցնելը։ Շալակատարի աշխատանքը ամեն մարդու չի կարելի վստահել։ Հավատարիմ մարդիկ են պետք, որոնց թիվը տակավին քիչ է մեզ մոտ։
Այս խոսքերը ինձ մխիթարեցին։ Ուրեմն ես գտնվում էի հավատարիմների ցանկի մեջ։ Եվ առաջին բեռը, որ կրեցի իբրև շալակատար, մի ծանր արկղ էր, որ նույն գիշերը Մշո տակի այգիներից տեղափոխեցի Մոկունք։
Բեռը իջեցնելուց հետո, թոթվեցի հոգնած ուսերս և ինձ զգացի անսահման հպարտ։ Շատ բեռներ էի կրել մեջքով, իսկ այս մեկը ուրիշ էր։ Այդ իմ առաջին ծառայությունն էր հայրենիքին ֆիդայական երդումից հետո և իմ առաջին սրբազան պարտքը Սերոբ Աղբյուրի թարմ հիշատակի հանդեպ։
Հաջորդ օրը նոր կարգադրություն եղավ, որ ես այդ արկղը Մոկունքից տեղափոխեմ Սուլուխ։ «Չէ, ասացի, սրանք ուզում են ինձ վարժեցնել երկար ճանապարհի բեռնակրության»։
Սուլուխ չհասած, քեզ դիմավորելու կգա Ջնդո անունով մի երիտասարդ Արտոնք գյուղից, զգուշացրեց Գևորգ Չաուշը։
Քու՞րդ է, հարցրի։
Հայ է, բայց քոլոզ կա գլխին։
Վերցրի իմ բեռը և ճանապարհ ընկա։
Մոկունքից բավական հեռացել էի, երբ ականջիս կանացի մի ձայն դիպավ.
Մախլուտո՛, դու՞ էլ եկար ֆիդայի դարձար։
Հազիվ էի նայել շուրջս տեսնելու, թե ո՞վ էր այդ կինը, երբ կարճ մորուքով մի վտիտ տղամարդ գյուղացու հագուստով և մի տիկ շալակին, ետևից գալով ձեռքի գավազանով ամուր հարվածեց մեջքիս։
Շան տղա, դու շալակատա՞ր ես, թե սովորական անցորդ։
Այնքան սպառնական էր նրա հայացքը, որ ես շփոթվեցի։ Ես ծնրադիր երդում էի տվել հավատարմորեն ծառայելու ժողովրդի ազատագրության դատին։ Դարձել էի հայդուկ, իսկ հայդուկին օրենքով բանադրված էր անծանոթ կնոջ հետ խոսելը։ Հայդուկը իրավունք չուներ ամուսնանալ, քանի դեռ հայրենիքը ազատագրված չէր բռնակալության լծից։
Ո՞վ էր այդ կինը։ Նույնիսկ չիմացա, թե որտեղից էր գալիս և դեպի ուր էր գնում։ Դեմքն էլ կանոնավոր չտեսա։ Միայն քայլվածքից կռահեցի, որ բարձրանում էր դեպի լեռներ։ Գուցե կապ ուներ ֆիդայիների հետ։ Բայց ինչպե՞ս իմացավ իմ անունը։ Չլինի՞ թե Զմոն էր։ Ու մի սարսուռ եկավ վրաս։ Իսկապես, որտեղից գիտեր, որ իմ անունը Մախլուտո է։ Միևնույն է, ով էլ լիներ նա, ես կատարել էի ծանր հանցանք։ Կարծում էի, թե այդ մի հարվածով ամեն ինչ վերջացավ։ Ուզում էի արդարանալ, ասելով, թե այդ կնոջը չեմ ճանաչում, բայց դեռ բերանս չբացած, ձեռնափայտի երկրորդ հարվածը իջավ նույն տեղը։ Երրորդն էլ իջավ, չորրորդն էլ։ Աստված իմ, ինչպե՞ս էր ծեծում։ որքան ուժ կար այդ պոքրիկ վտիտ մարմնի մեջ։ 0՜, ինչ դժվար բան է հայդուկությունը։ Երդվել մի սրբացած գրքի վրա, որ մաքրված, լուսավորված էր ամպրոպների փայլով, և այդպիսի դաժան պատժի՞ ենթարկվել։ Իզուր, ուրեմն, Թաղվձորի սպիտակամորուս ծերոլնին այդ ավետարանը յոթ անգամ պահեց Մարաթուկի կայծակների դեմ։ Երևի դա այն գիրքը չէր, որի վրա ես երդվեցի և աստված ինձ պատժում էր այդ մեղքի համար։ Ինչու՞ ես կուլ չգնացի նեմրոլթի ավազներին, Փրե-Բաթմանի կամուրջից չնետվեցի Սասնա գետի մեջ։ Երանի թե մեռած լինեի Բաղեշի բանտի ներքնահարկում, կամ Արծվի քարից գահավիժեի անդունդ և չտեսնեի այդ սև օրը։
Հարված հարվածի ետևից իջնում էր վրաս, իջնում էր անողորմ կերպով, սաստկորեն։ Իջնում էր մերկ ոտքերիս, մեջքիս, գլխիս։ Ստիպված իմ բեռը վայր դրեցի։ Ուզում էի գոռալ, բայց զսպում էի ինձ, հպարտությունս թույլ չէր տալիս։ Իսկ նա, իմ լռությունը անտարբերության վերագրելով, ավելի ուժգին էր հարվածում։ Արյունս եռ էր գալիս, աչքերս մթնել էին, և այդ ամենը մի անիծյալ կնոջ պատճառով։ Այո, Զմոներ ամեն տեղ կան։ Փորձիր կատարել երդման կամ մաղթանքի որևէ սուրբ արարողություն և սատանան անտեսանելի կպած է ծնկներիդ։ Ու ես չիմացա, թե ինչպես իմ բեռը շալակած դիմեցի դեպի Սուլուխ։ Կարծեմ, այդ միևնույն տղամարդն էր օգնել ինձ բեռը մեջքիս բարձրացնելու, ինձ դաժանորեն պատժող վտիտ մարմնով, փոքրիկ մորուսով այղ տղամարդը։ Իմ կոպերից արյուն էր ծորում։ Փորձեցի աչքերս բանալ, բան չէի տեսնում։ Կուրացա՞ միթե։ Ու զարհուրելի երկյուղը պաշարեց ինձ։
Այդ դրության մեջ էի, երբ մի տղամարդ մեջքը դեմ տվեց իմ շալակին։
Դու Ջնդո՞ն ես, հարցրի։
Այո, Դաշտի Արտոնք գյուղից։
Ձեռքով շոշափեցի, գլխին քոլոզ կար։
Ջնդո, կանչեցի ես, գիշե՞ր է, թե ցերեկ։
Ցերեկ է, պատասխանեց Ջնդոն։
Թե ցերեկ է, ինչու՞ աչքերս չեն տեսնում։
Երևի բեռը ծանր է եղել։
Ջնդոն շալակեց բեռը և ինձ առաջնորդեց Սուլուխ։
Իջանք Մեսրոպ անունով մի գյուղացու տուն, որ Սուլուխի հայտնի տներից էր։ Ինձ պառկեցրին այդտեղ և ծածկեցին վերմակով։ Այդ միջոցին ներս մտավ նույն տղամարդը դերվիշի կերպարանքով և տեսնելով իմ վիճակը, կարգադրեց, որ մնամ այդտեղ, իսկ ինքը Անդոյին առնելով՝ անհայտացավ։
Մի ամբողջ օր աչքերս փակ մնացին։ Ոտքերիս ու գլխիս ցավը տանջում էր ինձ։ Ծեծված, ջարդված ընկած էի սուլուխցի Մեսրոպի տանը, աչքերս արյունոտ, գլուխս ուռած։
Ու հիշում էի։
Հիշում էի, թե ինչպես դուրս թռա դպրոցի լուսամուտից և հետևյալ օրը վաղ լուսաբացին հեռացա քաղաքից։
Հիշեցի Մելքոն վարդապետին, նրա արցունքոտ աչքերը, և հայոց պատմության ուսուցչին՝ պարոն Սենեքերիմին, որ եկել էր Փրե Կամուրջի կողմը՝ գետակի սառը ջրով լվացվելու։
Իմ քեռի Բդեին հիշեցի։
Կրակների մեջ վառվում էի։ Ջերմությունս չէր անցնում։ Որոշեցին լողացնել։ Գոմի մեչ տաշտակով տաք չուր դրեցին, լողացրին ինձ և անկողին տանելով, ծածկեցին մի քանի վերմակով։ Աշխարհում ամեն տեղ բարի պառավներ կան։ Չարերն էլ կան, բայց բարիներն ավելի շատ են։ Յուղաբեր էր Մեսրոպի մոր անունը։ Յուղաբերը կանչեց իր թոռներից մեկին և կարգադրեց, որ գիշերով ս. Ստեփանոսի պուրակը երթա և ուռենու դալար ճյուղերից մի խուրձ բերի՝ լուսաբացի շաղը վրան։ Զգուշացրեց այնպես բերել, որ ցողը չթափվի տերևներից։
Շուտով Խուրշուդը (այդպես էր թոռան անունը) կանաչ ուռիների ցողապատ մի խուրձ գրկած եկավ։ Քանդեցին այդ խուրձը, ինձ պառկեցրին մեջը և ծածկեցին վերմակով։ Ուռենու տերևները սկսեցին տաքանալ և ջերմությունս ու գլխիս ցավը լուսադեմին անցավ։
Հաջորդ առավոտյան բոլորովին առողջ էի։ Երբ աչքերս բացի, իմ առաջ կանգնած էր Գևորգ Չաուշը և քահ-քահ ծիծաղում էր.
Քեզ ծեծողը ո՞վ էր, հարցրեց։
Մի դերվիշ էր գյուղացու հագուստով և տիկը շալակին։
Այդ դերվիշը Արմենակն էր, որ ներկա էր քո ուխտին։
Ո՞ր Արմենակը։
Մոկնաց գոմի կիսամութի մեջ կանգնած տղամարդը, որ լուռ ծխում էր պատին հենված։
Հրայր-Դժո՞՚խքը։
Գևորգ Չաուշը մատը դրեց բերանին, որ նշանակում էր թե՝ լռիր։
Կարո՞ղ էի հակաճառել այն մարդուն, որ իմ ներկայությամբ գնդակի մի հարվածով գետին էր տապալել իր աժդահա հորեղբորը։
Իհարկե ոչ։
Եվ ես լռեցի։