Мурацан

Լուսավորության կենտրոնը

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Ա

ՆՈՐԱՎԱՐՏ ԳՈՐԾՈՂՆԵՐԸ

188* թվականի հունիս ամսում Վահան Սարյանը յուր ընկերակիցների հետ միասին ստացավ թեմական դպրոցից ավարտման վկայականը։ Այժմ արդեն նա ազատ մարդ էր, և եթե ինքն իրեն հավատար, մի փոքր էլ ուսումնական: Այդ երկու առավելություններով ապահովված նա մտնում էր սովորական մարդկանց աշխարհը։ Ինչե՞ր պիտի պատահեին իրեն այնուհետև, ի՞նչ բախտ և ճակատագիր էր սպսում նրան՝ նա չգիտեր և դրա մասին էլ չեր մտածում, բայց թե ինչե՜ր պիտի գործեր ինքը, ահա այդ խնդիրը զբաղեցնում էր նրան:

Աշխուժոտ ու կրակով լի երիտասարդ, աշխատելու ծարավ, նեղություններից չվախեցող, հայրենակիցների սիրույն անձնվեր, նրանց հառաջադիմությանը նախանձախնդիր, նրանց վշտերին կարեկից այդ Վահան Սարյանն էր։ Նրա ականջների մեջ դեռ հնչում էին սիրելի տեսչի մեղմ ձայնով խոսած վերջին խրատները. «Ուր որ գնաք, ուր որ լինիք, սիրելիներս, մի՝ մոռանաք, որ դուք ամենքդ հարազատ եղբայրներ եք ու զավակներ մի թույլ և ուժազուրկ ծնողի, որը նոր շունչ ու կենդանություն ստանալու համար՝ կարոտում է ձեր երիտասարդ ուժերին։ Ձեզանից յուրաքանչյուրի վրա սրբազան պարտք կա յուր բարոյական աշխատանքը եթե ոչ ավելի՝ գեթ տասանորդ հանել այդ ուԺասպառ ծնողի համար, որովհետև նրա կենդանությունը ձեր կյանքն է, իսկ մահը՝ ձեր կորուստը...»:

Եվ այդ երիտասարդը պատրաստ էր ամեն ինչ զոհեր յուր սիրելի մոր ուժերը կազդուրելու համար։ Նա չէր խնայիլ ո՛չ յուր մարմնական աշխատությունը, ո՛չ մտավոր կարողությունը և ո՛չ սրտի կորովը։ Գործ և աշխատություն. եթե դրանք ավելի ծանր լինեին քան լեռան կողերը պատող ժայռերը, դարձյալ նա փախուստ չէր տալ դրանցից:

Բայց որտե՞ղ գտնել գործը, որտե՞ղ սկսել աշխատությունը, երիտասարդ Սարյանը մտածում էր դրա վրա։

Սկզբներում նա գրեթե միշտ յուր ընկերների հետ էր լինում։ Ամառային գեղեցիկ օրերը խմբում էին նրանց միասին, երբեմն քաղաքի պարտեզներում, երբեմն կանաչ դաշտերի վրա, և շատ անգամ քաղաքից հեռու, կարկաչախոս գետակների ափին կամ հորդաբուխ աղբյուրի մոտ, ուր նրանք վառում էին «չոլի կրակը», կարտում հոնի շամփուրները, շարում նրանց վրա պարարտ ոչխարենին սմբուկի և ոսկեխնձորի հետ. բոլորում էին սեղանը հովանավոր ծառերի տակ, ուտում, խմում և երգում էին, և ապա այդ բոլորը պսակում իրենց ոգևորված ճառերով։ Եվ ինչե՜ր, ինչե՜ր չէին խոսում նրանք, ի՜նչ հույսեր, ի՜նչ ակնկալություններ չէին ոգևորում նրանց... Երջանի՜կ հասակ, երջանի՜կ ժամանակ, որ ապրում է վարդագույն հույսերով անծանոթ աշխարհի վշտերին...

Ընկերական կյանքը, հարկավ, դատարկ չէր անցնում նորավարտների համար։ Նրանք լրջորեն մտածում էին նաև գործի վրա։ «Այստեղ, մեր հայրենի քաղաքում ևս հասարակական շահերը պետք ունին մեր խնամքին, ասում էին նրանք. նվիրվենք այդ շահերին, ինչպես և որքան կարող ենք։ Մեր առաջ դրված է մի ազգային դպրոց, ուր մեր ապագա հասարակությունն է կրթվում և այդ դպրոցն օրինավոր եկամուտ չունի։ Մեր առաջ կանգնած է ազգային եկեղեցին, մեր կենդանության հույսն ու ապավենը, որ մեր ցանկացած պաշտոնյաները չունեն։ Մեր առաջ ապրում I մի ժողովուրդ, որ տգիտության ու նախապաշարմունքների գերին է դարձած և նա դրանցից ազատվելու կարիքը չէ զգում սիով բանիվ, ուր որ նայում ես, «հունձք բազում են և մշակք սակավ»։ Դառնանք անձնվեր մշակներ այդ ժողովրդի համար. գործենք նրա մեջ. ջերմացնենք նրա սիրտը դեպի յուր դպրոցը, սովորեցնենք նրան պաշտպանել յուր փրկության այդ զինարանը, օգնենք նրան հաստատել յուր եկեղեցում արժանավոր պա՛շտոնյաներ, որոնք կարող լինին զարգացնել ժողովրդի մեջ գերագույն առաքինություններ, հիմնենք կիրակնօրյա լսարան և դասախոսություններ կարդանք այդտեղ, շինենք թատրոնական բեմ և ներկայացումներ տանք, այսպիսով մենք աստիճանաբար կմեղմենք ժողովրդի տգիտությունը, կցրենք նրա նախապաշարմունքները և նոր սերնդի հառաջադիմության համար ճանապարհը հարթենք... Սրանք այնպիսի գործեր են, որոնց որտեղ և սկսելու լինինք, միշտ բարի արդյունք կտան, և, իհարկե, ավելի լավ է սկսել մեր հայրենի քաղաքում...

Այս և սրա նման շատ բաների վրա էին նրանք խոսում, դատում, վիճում, ծրագիրներ խմբագրում։ Բայց երբ գործ սկսելու ժամանակը հասավ, և նրանք իրենց աշխատությունները փորձեցին, այդ ժամանակ միայն երևան եկավ մի նոր, անծանոթ և իրենց կողմից չնախատեսված արգելք, որ նրանց բոլոր աշխատությունները, ծրագիրները, ընդնմին և նրանց հույսերը ցնդեցին օդի մեջ։

Այդ մեծ արգելքը նրանց անփորձությունն էր։

Բայց թերևս դուք կամենաք լսել մի քանի բան այդ նորավարտների կատարած գործերից. ես կպատմեմ։

Երևակայեցեք ձեզ մի խումբ, մոտ տասնհինգ հոգուց բաղկացած երիտասարդներ, որոնք երբեմն միասին, երբեմն երկու խմբի բաժանված՝ մտնում են «Հայոց շուկան»։

Ետ ընկած գավառական քաղաք, նոր լուրերի կարոտ, հարկավ, տեսնողները հետաքրքրվում և իրար հարցնում են, թե ո՞ւր է շտապում այդ խումբը։ Բայց մեր հերոսները որոշել են ամեն պատահողին իրեն միտքը չհայտնել, հետև այդ կարող է խանգարել իրենց գազանի նպատակը, որ էր՝ հայոց դպրոցի հոգաբարձության համար պատրաստել մի սյուրպրիզ. և սյուրպրիզը պետք է լիներ 3 4 հազարից բաղկացած մի գումար, որը նրանք կամենում էին հավաքել վաճառական հայերից դպրոցի օգտին։ Եվ ահա՝, կանխավ որոշված պայմանի համաձայն, խումբի անդամները բաժանվում են զանազան կողմեր և նրանցից յուրաքանչյուրը մտնում է մի առևտրականի խանութ։

Հեշտ է երևակայել, թե ի՞նչ ճառեր էին խոսում մեր առաքյալները հայոց շուկայում։ Նրանցից յուրաքանչյուրին պատիվ ունի լսելու հազիվ «գրի սևն ու սպիտակը ջոկող» մի խանութպան և ի՞նչ նորություններ չէ լսում։

Իհարկե, նրան դեռ անհայտ է այցելուի բուն նպատակը, որ է՝ համաձայն խմբի որոշման՝ ջերմացնել յուր սիրտը դեպի դպրոցը և մի օժանդակություն ստանալ իրենից։ Բայց որքան մեծ էր չինում մեր առաքյալների զարմանքը, երբ նրանք տեսնում էին, թե իրենց ճառերը բնավ չէին ջերմացնում խանութպանների ո՛չ սիրտը և ո՛չ հոգին, այլ միայն շարժում էին ոմանց ծիծաղը, ոմանց անօգուտ հետքրքրությունը, իսկ շատերի զայրույթն ու դժգոհությունը։

Այսպես, օրինակ, մինը յուր այցելուին համբերությամբ լսելուց հետո գլուխը շարժում և ասում էր. «Շատ լավ ես ասում, որդի. դպրոցին որ օգնենք, չավ կլինի, բայց փող ո՞վ ունի, դու գտիր՝ ես առնեմ տամ»։

Մի երկրորդը թե՝ «քեզ շատ պատվեցի, որ մինչև վերջը լսեցի, թե չէ շատ խոսող ու ապրանք չառնող մարդկանց ուրենք դուրս ենք անում»։

Մի երրորդը շատ հավանելով ճառախոսի առաջարկությունը, մեծ մուննաթով մեկ ռուբլի է ստորագրում։ Նրա հարևանը յուր եռանդն արդեն քառապատկելով 25 կոպեկ է նվիրում։ Մի ուրիշը շատ մեծ գաղտնիք նշմարելով յուր հետ խոսակցողի առաջարկության մեջ, հետաքրքրվում է իմանալ, թե ո՞վ է ղրկել նրան յուր մոտ, արդյոք սրբազա՞նը, տեսո՞ւչը, հոգաբարձունե՞րը, թե՞ ավագ եկեղեցու երեցփոխը։ Եվ երբ տեսնում է թե ո՛չ մեկն է և ո՛չ մյուսը, խոստությամբ նկատում է. «Այդպես բաների խառնվիլը քեզ չի վայելիլ, որդի, փող ուզելը խաչագողի ու բոշայի գործ է. գնա՛ տանգ նստիր. գիրք կարդա, խելք սովորի, «բազար» մտնելը ի՞նչ քո գործն Է...»։

Այս և սրա նման պատասխաններ ստանալով մեր առաքյալները դուրս են գալիս շուկայից գլխակոր։ Այնուհետև դուք կարող եք պատկերացնել ձեր առաջ նրանց հանդիպումը։ Ձեռնունայն, հոգվով չափ վիրավորված նրանք հավաքվում են ժամադիր տեղին, և պատմում միմյանց իրենց առաքելության հետևանքները:

Հերոսներից նրանք, որոնք փոքրիշատե խելոք էին, ծիծաղում էին գործի ծաղրալի հետևանքի վրա, իսկ մյուսները, որոնց մեջ և Վահան Սարյանը՝ բարկությունից ու զայրույթից կատաղում էին։ Վերջինս, մանավանդ, չէր կարողանում հասկանալ, թե ինչպես այդ՝ մարդու պատկեր ու հոդի կրող արարածներն անտարբերությամբ էին նայում իրենց վրա, չէին գրավվում, չէին հուզվում իրենց խոսքերով, իրենց սրտաշարժ ճառերով, մինչդեռ իրենք, քիչ էր մնում, որ նույնիսկ այդ ճառերն արտասանելիս արտասվեին...

Բայց, որովհետև նրանք երդվել էին ոչ մի արգելքից չվախենալ և ոչ էլ երբեք վհատվել, ուստի առանց երկար ու բարակ մտածելու որոշում են այժմ էլ տները ման գալ և ընտանիքներում քարոզել։

Տներում, արդարև, լավ էին ընդունում մեր առաքյալներին. քաղաքավարի էին խոսում նրանց հետ, և շատ տեղ էլ մինչև անգամ թեյ, սուրճ կամ նախաճաշ էին հրամեցնում։ Բայց նյութական օժանդակության գալով, բոլորն էլ միատեսակ մերժում էին։ Միայն մի հարուստ այրի, որ իսկապես չէր ըմբռնել իրեն ներկայացող առաքյալի առաջարկության միտքը, երեք ռուբլի էր նվիրել նրան խստիվ պատվիրելով, որ այդ փողով միրգ կամ խաղալիք չառնե, այլ գրքեր գնե և կարդա։

Սրանով էլ պսակվել էր մեր գործողների առաքելության վախճանը։

Այսուամենտյնիվ, առաջին ձեռնարկության անհաջողություն չէր վհատեցնում մեր գործողներին, նրանց ապագա գործունեության ծրագիրը բավական ընդարձակ էր: Եվ ահա դպրոցի ապահովության գործն առժամանակ թողնելով՝ նրանք որոշում են իրենց ուշադրությունը դարձնել եկեղեցիների բարեկարգության վրա: Գործը կանոնավոր ճանապարհով սկսելու համար նրանք բաժանվում են չորս խմբակների, որոնցից յուրաքանչյուրը պարտավորվում է ամբողջ մի շաբաթ, առավոտ և երեկո, հաճախել քաղաքի մի եկեղեցին, և այդտեղի պաշտոնյաների կողմից կատարված ամեն մի անկարգություն և օրինազանցություն գրի առնելով՝ շաբաթվա վերջին ներկայացնել ընկերական Ժողովին:

Այդպես էլ անում են։ Ժողովի ժամանակ կարդացվում են բավական հետաքրքիր տեղեկություններ քաղաքի չորս եկեղեցիներում կատարված զանազան զանցառությունների և նշանավոր ու աննշան անկարգությունների մասին։

Որոշվում է գործել։

Հետևյալ օրը, որ կիրակի է, մեր գործողները դարձյալ չորս խմբակի բաժանված գտնվում են քաղաքի չորս եկեղեցիներում։ Նրանցից յուրաքանչյուրի պարտավորությունն է: ժամերգությունը վերջանալուց ետ աղմուկ հանել, ժամավորները գլխներին հավաքել և տեղի ունեցած զանցառությունների և անկարգությունների մասին բարձրաձայն խոսելով ու զանցառության հեղինակներին պախարակելով, կարգը վերականգնելու համար միջոցներ առաջարկել։

Գործողների նպատակն է ժամավորների մեջ գրգռել նախանձախնդրություն դեպի եկեղեցվո բարեկարգությունը ու պայծառությունը, իսկ պաշտոնյաներին ստիպել արի ու զգաստ լինել իրենց պաշտոնին և հավատարիմ իրենց սրբազան կոչման։

Մի՞թե հարկավոր է ասել, որ հենց առաջին փորձի ժամանակ մեր հերոսները անհաջողության հանդիպեցան։ Խմբակներից մինը, որ մայր եկեղեցումն էր յուր քաջագործությունն սկսել, բացի ժամավորներից նախատինք կրելուց, քահանաներից էլ հայհոյվել էր։ Երկրորդ խմբակը, որի մեջ էր մեր վեպի ապագա հերոս պ. Սարյանը, քիչ էր մնացել, որ տիրացուներից ու ժամհարներից ծեծվեր։ Երրորդ խմբակը մեծ աղմուկ ու շփոթ հանելուն համար մատնվել էր ոստիկանության. իսկ չորրորդ խմբակի անդամները, որոնց հաջողվել էր արհեստավորների մի խումբ քարշ տալ իրենց հետևից մինչև քաղաքի հրապարակը, հայտնի չէ, թե նրան ի՞նչ դաս խոսելու համար, լսելով երրորդ խմբակի գլխին հասած չարիքը, փախել թաքնվել էին իրենց տներում։

Մի երկու օրից ետ, երբ մեր երիտասարդ գործողները հավաքվեցան իրենց ժողովատեղին և քննեցին իրենց գործունեության հաշիվը, տեսան, որ հետևանքը ոչ միայն անօգուտ, այլև ցավալի է եղած։

Պարոններ, այդպես գործել չի լինիլ, բացականչեց ընկերներից մինը մենք միայն աղմուկ ու շփոթ ենք հանում։ Սկսենք այնպիսի գործ, որը թե՝ օգուտ կարողանա բերել և թե՝ մտքեր չգրգռե:

Առաջարկված խորհուրդը բանավոր էր։ Բայց ի՞նչ գործ պետք է սկսեն, այդ հարցի վրա խումբը սկսեց լրջորեն մտածել։ Ապա եկավ այն եզրակացության, որ ամենից օգտավետը կլինի հիմնել կիրակնօրյա լսարան, ուր հասակավոր հայերին հավաքելով, հերթով դաս կխոսեին նրանց մի օր հայոց լեզվից, մյուս օր ազգային պատմությունից, մի ուրիշ օր բարոյագիտությունից և այլն։ Այս ճանապարհով նրանք կարող կլինեին պատրաստել ժողովուրդն այնքան, որ որոշ ճշմարտությունները նա կարողանար ճանաչել և պաշտպանել։

«Գեղեցիկ, հրաշալի...», բացականչեցին ամեն կողմից երիտասարդ գործողները և սկսան դասախոսության ծրագիրը կազմել։

Մի շաբաթից ետ ամեն բան պատրաստ էր։ Ընկերներից մինը յուր տան դահլիճն է տվել, մյուսը նստարաններն էր հոգացել, երրորդը մի ուրիշ կարիքը, իսկ մնացյալները դասախոսելով ժամանակն ու առարկաներն էին բաժանել իրենց մեջ։ Առաջին կիրակի լսարանի դահլիճում բավական ունկդիրներ կային, որովհետև խմբի անդամներից յուրաքանչյուրը հավաքել էր այդտեղ յուր հարևաններին։ Այդ օրը մեր գործողները մի-մի դաս խոսեցին կրոնից, հայոց լեզվից և պատմությունից և ապա հավատալով, որ մեծ տպավորություն թողեցին լսողների վրա, ցրվեցան։

Երկրորդ կիրակի միայն մի քանի հոգի ներս մտան լսարան և, ավա՜ղ, դրանք էլ կարծես իրենց բերած նորություններով մեր գործողներին վշտացնելու համար։ Քաղաքում խոսում են թե՝ դուք լութերականություն եք քարոզում, ասացին նրանք դասախոսներին. այդ պատճառով ոչ ոք չէ կամենում մտնել այստեղ, իսկ արհեստավորները պատրաստվում են խմբով դալ և ձեր լսարանը ցրվեր։

Մի՞թե հարկավոր էր սպասել, որ այդ անպատվությունը մարմին առնե. մեր գործողները անմիջապես լսարանը փակեցին։

Այսուամենայնիվ, նրանք դարձյալ չվհ ատեցան. գործերի անհաջողությունը չսառեցրեց նրանց եռանդը և ոչ էլ սրտերի կորովը թուլացրեց։ Նրանք դարձյալ ժողովում էին միասին, խոսում, դատում ու խորհում էին թե ուրիշ ի՞եչ օգտավետ բան կարող են անել։

Եվ ահա՛, դարձյալ մի գեղեցիկ միտք հղացավ. «Օգտավետը և զվարճալին միացնել»։ Երիտասարդները որոշեցին թատրոնական ներկայացում տալ թեմական դպրոցների օգտին։ Այս միտքը հիացրեց նրանց և գործելու նոր եռանդ ու ոգևորություն ներշնչեց։

Որոշեցին խաղալ «Վարդան Մամիկոնյան» և անմիջապես դերերը բաժանեցին իրենց մեջ։ Մի քանի օրվա մեջ գործողներից յուրաքանչյուրը յուր դերը այնպես գիտեր, ինչպես «Հայր մերը»։ Թատրոնի համար հարմարեցրին իրենց լսարանի դահլիճը. իսկ հին դյուցազունների հագուստները, սաղավարտները, զենքերը, զրահները, դրոշակներն և այլն պատրաստում էին իրենք։ Բայց ի՜նչ եռանդով ու աշխատասիրությամբ... էլ ո՞րի աչքն էր հաց ու ջուր գալիս, ո՞վ էր ճաշի և ընթրիքի վրա մտածում։ Աշխատության ժամանակ մի կտոր հաց ու պանիր ուտելով քաղցերնին անց էին կացնում ու իսկույն գործեք սկսում:

Ցանկալի օրը մոտենում էր․ ամեն ինչ պատրաստ էր, միայն տոմսակներից շատ քիչ էր վաճառված։ Չնայելով որ իրենք խաղացողները շատ աշխատեցին դրա մասին, խանութները ման եկան, տներն այցելեցին, ամեն տեղ և ամենքին պատմեցին, բացատրեցին, որ ներկայացումը թեմական դպրոցի օգտին է, որ նա շքեղ ու փառավոր պիտի չինի, որ ներկայացման ժամանակ զինվորական երաժշտություն պիտի նվագե և այլն, այլն, այնուամենայնիվ նրանց աշխատանքն ապարդյուն անցավ, շատ Հարգեցին հարգերին նրանց խնդիրը, այն էլ գլխավորապետ աղքատ ու անկարող մարդիկ, իսկ հարուստ դասակարգը ոչ միայն ոչնչով չոգնեց, այլև «աֆարմասան» ծաղրական անունով մկրաեց նրանց։

երիաասարդները համբերությամբ տանում էին այս բոլոր տհասությունները՝ հույսերը դրած ներկայացման երեկոյի վրա։

«Երբ երաժշտությունը նվագե, ժողովուրդը կհավաքվի, սիրտ էին տալիս միմյանց։ Ներկայացման երեկոն հասավ, երաժշտությունը սկսեց նվագել և յուր որոտալիք աղմուկով գավառական քաղաքի խաղաղանիստ թաղը թնդացնել։ Տան բակը հետզհետե ժողովրդով լցվեցավ. մի վայրկյան մեր թատերասերները սկսեցին ուրախանալ, կարծելով թե ներս խռնվողները տոմսակ գնողներ են. վերին դստիկոնից նրանք հետաքրքրությամբ և սրտատրոփ դիտում էին մտնողներին, բայց ոչ ոք բակից չէր բարձրանում դեպի վեր։ Դժբախտաբար դրանք բոլորը հետաքրքիր անցորդներ կամ թաղի պարապորդ մարդիկ էին, որոնք ներս էին խուժել երաժշտության անսովոր աղմուկի վրա և այժմ հանգիստ կանգնած զվարճանում էին, որ ձրիաբար զինվորական երաժշտություն են լսում։

Վերջապես ներկայացման ժամը հասավ և մեր թատերասերները հուսահատ ու կոտրված սրտով դուրս եկան բեմ քսան կամ քսանևհինգ հոգու առաջ խաղալու համար։ Խաղը լավ անցավ, քսանևհինգ հոգին ծափահարեցին նրանց, մինչև անգամ հետևյալ արարվածների ժամանակ ծափահարողների թիվը կրկնապատկվեցավ, որովհետև բակի այցելուներն օգուտ քաղելով դռնապանի թուլությունից, բարեհաճել էին ներս խուժել առանց տոմսակի և իրենց ներկայությամբ խրախուսել մեր թատերասերներին... Բայց երբ ամեն ինչ վերջացավ, և թատերասերները սկսեցին իրենց եկամուտը հաշվել, ցավելով տեսան, որ վաճառված տոմսակների գինը հազիվ է բավականանում երաժիշտներին վճարելու։ Իսկ իրենց արած ծախսերը յուրաքանչյուրի շլինքին մի կլորիկ գումար վճարելի պարտք է գնում։

Հիասթափումը և նրան հաջորդող հուսահատությունը մեծ էր. մանավանդ որ բոլոր խաղացողները գրեթե աղքատ ընտանիքի զավակներ էին. որտեղի՞ց պիտի կարողանային կրած վնասը ծածկել։

Այս անաջողությունը վերջին հարվածը տվավ նորավարտ գործողների ընկերական գործունեությանը։ Նրանք հուսահատվեցան և սկսեցին աննպատակ քաղաքի փողոցներն ու շրջակաները թափառել, առանց մի նոր գործ սկսել կարողանալու։

Եվ որքա՜ն էին վշտանում խեղճ երիտասարդները տեսնելով, թե ինչպես իրենց ոսկի երագները, իրենց գեղեցիկ հույսերն առանց մարմին առնելու ցնդեցան օդի մեջ...

Բոլոր այս տքնություններից, բոլոր նեղություններիդ միայն մի բան մնաց նրանց, այն է՝ «ֆարմասոն» ծաղրական անունը, որով կանչում էին նրանց զվարճասեր խանութապանները, երբ նրանք անցնում էին խանութների առջևից։ Մի երկու ամիս անցնելուց հետո մեր «նորավարտ գործողների» ընկերությունը ցրվեցավ։ Նրանցից շատերը գնացին օտարության՝ բախտ ու պաշտոն որոնելու, և քչերը միայն մնացին քաղաքում՝ հանձնելով իրենց ճակատագրի քմահաճ կամքին։

Այդ քչերի թվին պատկանում էր Վահան Աարյանը։ Նա չէր կամենում ո'չ բախտի և ոչ պաշտոնի հետևից գնալ, որովհետև չէր կամենում միայն յուր գոյության մասին մտածել, «այդ անում են մինչև անգամ անդամալույծները», մտածում էր նա, հետևապես որքան էլ ընկերների հետ ունեցած իրենց գործունեությունն ապարդյուն և հուսահատական եղած լիներ, այսուամենայնիվ նա դեռ չէր կամենում վհատվիլ. դեռ հույս ուներ, թե կարող է պիտանի լինել այն ազգին, այն հասարակությանը, որին պատկանելու պատիվն ունի և որին դեռ կարող է ծառայել, քանի յուր բազուկներում ուժ և սրտի մեջ կորով ունի։ Նա այն եզական անձինքներից էր, որոնք ավելի ուժ ու քաջություն են ստանում, երբ միայնակ են մնում և ավելի են արիանում, երբ բախտը սկսում է նրանց հալածել։

Բայց և այնպես յուր և ընկերների կրած մեզ ծանոթ անհաջողությունները եթե չվհատեցրին նրան, գեթ լրջորեն մտածել տվին, թե արդյոք նա յուր հայրենի քաղաքո՞ւմ պիտի մնա, թե՞ ուրիշ կողմը պիտի տեղափոխվե։ Երկար, շատ երկար մտածելուց ետ՝ նա վերջապես յուր հիշատակարանի մեջ հետևյալ որոշումն արձանագրեց.

«188* օգոստոս 30. Համոզվեցա, որ միայն այս քաղաքը չէ, ուր կարող եմ գործել, կան և ուրիշ տեղեր, ուր ապրում են իմ հայրենակիցները, և ուր իմ գործունեությունը կարող է պիտանի լինել։ Թողնեմ ուրեմն այս երկիրը, ուր կոպտության ժայռերի մեջ հազիվ է բացվում աշխատության ծաղիկը, ուր նրա քնքուշ ընձյուղները խամրում են ցրտաշունչ հողմերի սաստկությունից։ Երթամ գործելու այնտեղ, ուր պարարտ է հողը և առատ ջրերը, ուր քաղցր է արևը և հեզիկ հովերը։ Երթամ այնտեղ, ուր չեն հալածում մարդուն, երբ նա կամենում է գործել, և մեծարում են նրան, երբ նա ազնվությամբ է գործում»։

Եվ այսպես Վահան Սարյանը որոշեց թողնել յուր ծննդավայրը։ Բայց նրա դիտավորությունը մի որևէ գավառական քաղաք գնալ չէր. նա կամենում էր դիմել դեպի Թիֆլիս դեպի կովկասյան հայոց լուսավորության կենտրոնը:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Լուսավորության կենտրոնը"

Ятук Музыка
Ноктюрн
Арно Бабаджанян

Ноктюрн

Визит лорда Байрона на остров Святого Лазаря
Визит лорда Байрона на остров Святого Лазаря
Играть онлайн