Sergey Dovlatov

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս ութերորդ

(«Սովետսկայա Էստոնիա»։ Հունիս։ 1976թ․)

«ՄՈՍԿՎԱ։ ԿՐԵՄԼ։ Լ․ Ի․ ԲՐԵԺՆԵՎԻՆ։ ՀԵՌԱԳԻՐ։ Սիրելի եւ մեծարգո Լեոնիդ Իլյիչ։ Ուզում եմ ձեզ հետ կիսել ուրախությունս։ Ավարտված տարում ինձ հաջողվեց հասնել աննախադեպ աշխատանքային ցուցանիշների։ Մեկ կովից կթել եմ ռեկորդային քանակի կաթ։

Իմ կյանքում մեկ այլ ուրախալի իրադարձություն էլ տեղի ունեցավ։ Մեր ֆերմայի կոմունիստները միահամուռ կերպով ինձ ընտրեցին իրենց անդամ։

Խոստանում եմ Ձեզ, Լեոնիդ Իլյիչ, հետագայում աշխատել է՛լ ավելի մեծ վերելքով։

ԼԻՆԴԱ ՊԵՅՊՍ»


չի կամենում, չի կարողանում եւ պարտավոր չէ գրել։ Եվ տարիներով չի գրում։ Բոլորը դրա հետ հաշտվում են ու չեն զարմանում։ Առավել ևս՝ Վագինի կարգի լրագրողները մշտապես հոգնած են ու ցուցադրաբար մտահոգ։ Սրախոս Շաբլինսկին այդ վիճակը անվանում է «վագինային»…

Վագինը միշտ շտապում էր, բարեւում էր կցկտուր ու Սկզբում միամտորեն մտածում էի, թե նա հարբեցող է։ Խումհարի անթիվ դրսեւորումների շարքում այդպիսի տարատեսակ էլ կա։ Երբ տանջալիորեն փախչում են ցերեկային լույսից։ Հոգեկան տվայտանքներից հիմնականում անհաջողությամբ փախչող մարդու պատեպատ ընկնող շարժունությունը…

Հետո իմացա, որ Վագինը չի խմում։ Իսկ եթե մեկը չի խմում ու չի աշխատւմ, դա արդեն մտածելու տեղիք է տալիս։

Խորհրդավոր մարդ է, ասում էի։

Վագինը ստուկաչ է, բացատրեց Բիկովերը, դրա ի՞նչն խորհրդավոր։

...Խմբագրությունն այն ժամանակ Պիկկ փողոցում էր։ Պետանվտանգության շենքի դեմ֊դիմաց (Պագարի փողոց, 1)։ Վագինն ամեն օր լինում էր անտեղ։ Կամ՝ գրեթե ամեն օր։ Լուսամուտից նրան տեսնում էինք փողոցն անցնելիս։

Վագինն արտաժամյա աշխատանք ունի, բացականչում էր Շաբլինսկին…

Նորից շեղվեցի, կարծես թե։

...Աշխատակիցները սկսեցին բազմանշանակ հայացքներ փոխանակել։ Վագինը նրբորեն դիպավ խմբագրի ուսին.

Շեֆ... Ձեր տաբատի…

Եվ այստեղ խմբագիրը բարձրության վրա չգտնվեց։ Նա հապճեպ ձեռքերը տարավ դեպի տաբատի կոճակները։ Ավելի ճիշտ... Դե, մի խոսքով, դեպի այդ տեղը… Արեց այն, ինչը երաժիշտները կոչում են գլիսսանդո (երբ մատները թեթեւորեն անցնում են ստեղնաշարի երկայնքով)։ Համոզվեց, որ սահմանը կողպված է։ Շառագանեց․

Ձեր հումորին այլ կիրառում որոնեք։

Շրջվեց ու դուրս եկավ բարից մեկ անգամ էլ ենթականերին կուրցնելով ամդրավարտիքի նեոնե երկնագույնով։

Դրանից հետո տեղի ունեցավ կարճ ու հույժ հանելուկային երկխոսություն։

Շփոթված Վագինին մոտեցավ Շաբլինսկին։

Իզուր դուրս եկար, ասաց նա, այնտեղ հարմար էր…

Ո՞ւմ համար, խեթ հայացքով հարցրեց Վագինը։

Քեզ համար, բնականաբար…

Ի՞նչն է հարմար։– Դե այն…

Չէ, ի՞նչն է հարմար։– Ասացի չէ՞…

Չէ, ի՞նչն է հարմար։ Ի՞նչն է հարմար, ձայնը գլուխը գցեց Վագինը։ Թող ասի։

Ռադդ քաշի, մի պահ լռելուց հետո ասաց Շաբլինսկին։

Այ այդպես, հաղթականորեն ասաց ստուկաչը… Վագինը սովորական, մանր ու անճար ստուկաչ էր…

Դեռ չէի հասցրել խղճալ նրան, երբ ասացին, թե խմբագիրը կանչում է։ Անհանգստություն զգացի։ Նոր էի հանձնել երկու հարյուր տողանոց մի նյութ։ Վերնագրել էի՝ «Հայրիկն արեւից բարձր է»։ Մանկական նկարների ցուցահանդեսի մասին։ Էլ ի՞նչ է ուզում։ Պառտված տաբատն էլ մի կողմից։ Գուցե խմբագիրը մտածում է, թե իմ սարքա՞ծն է։ Նման բան արդեն եղել էր։ Շների ցուցահանդեսից ծավալուն նյութ էի պատրաստում։ Խմբագիրը, որ կենդանիների սիրահար է, պետական մեքենայով եկել էր նայելու։ Հանկարծ ամպրոպ ճայթեց։ Տուրոնոկի տրամադրությունն ընկավ, դարձավ ինձ․

Ձեզ հետ չի կարելի գործ ունենալ…

Այսի՞նքն։

Միշտ չնախատեսված հանգամանքներ են առաջանում…

Կարծես թե Զեւսը ես եմ ու դիտմամբ ամպրոպ եմ ուղարկել։

… Մտա առանձնասենյակը։ Խմբագիրը ետուառաջ էր քայլում գիպսե Լենինի ու «Էստոնիա» ստերեոռադիոընդունիչի միջեւ։

Լենինի պատկերը պարտադիր պիտույք է նոմենկլատուրային բոլոր առանձնասենյակներում։ Միայն մեկ բացառություն գիտեի, այն էլ՝ մասնակի։ Մի ընկեր ունեի՝ Ավդեեւ։ Երիտասարդական թերթի պատասխանատու քարտուղարն էր։ Նրա հայրը դերասան էր Լուգանսկի թատրոնում։ Տարիներ շարունակ Լենինի դերն էր խաղում։ Ավդեեւս ահա թե ինչ է անում, պատից կախում է հսկայական լուսանկար՝ հայրը Լենինի դերում։ Մի կողմից՝ Լենինն է, մյուս կողմից՝ հոր նկարը…

…Տուրոնոկը շարունակում էր քայլել կիսանդրու ու ռադիոլայի միջեւ։ Տեսա, որ պատռվածքը տեղում է։ Եթե այդպես կարելի է ասել… Եթե խայտառակությունն իր օրինական տեղն ունի…

Գիտեք, Դովլաթով, գրել կարողանում եք։

Լուռ եմ։ Գովեստից չեմ շառագունում…

Կարողանում եք տեսնել, նկատել… Անկեղծ լինենք, ռուս լրագրողների կուլտուրական մակարդակը Էստոնիայում, ինչպես ասում են, բարձրանալու տեղ ունի։ Գաղափարական աճի տեմպերը, ես կասեի, զգալիորեն գերազանցում են կուլտուրական աճի տեմպերին։ Վերջին ակտիվի ժողովը հիշո՞ւմ եք։ Կլենսկին չգիտի, թե ինչ է հոմանիշը։ Տոլստիկովը առաջնորդողում, նկատի առեք, գրում է․ «…Ֆաբրիկայի կոմունիստները մոտակա ամիսների ընթացքում պետք է վերացնեն այդ անթույլատրելի ստատուս֊քվո֊ն»… Գյուղատնտեսական առաջնորդողը Ռեպեցկին վերնագրել էր «Արտահանենք մեր ձվերը»… Ի՞նչ կասեք։

–Մի քիչ ինտիմ է…

Մի խոսքով։ Դուք զարգացած եք, հումորի զգացում ունեք։ Յուրահատուկ գրելաոճ։ Պակասում է ներքին հավաքվածությունը, կարգապահությունը… Մի խոսքով՝ հարկավոր է գործի լծվել։ Դուրս գալ, ինչպես ասում են, մեծ ժուռնալիստիկայի ասպարեզ։ Այսպիսի մի մտահղացում կա։ Պայդեի շրջանից հաղորդում են… Ոմն Պեյպս ռեկորդային քանակի կաթ է տվել…

Պեյպսը կո՞վ է։

Պեյպսը կթվորուհի է։ Ավելին՝ հանրապետական խորհրդի պատգամավոր։ Նա ռեկորդային ցուցանիշներ ունի։ Երկու հարյուր կամ երկու հազար լիտր։ Կարճ ասած՝ շատ։ Շրջկոմում կճշտեք։ Այսպիսի բան ենք մտածել։ Կթվորուհին զեկուցագրով դիմում է ընկեր Բրեժնեւին։ Ընկեր Բրեժնեւը նրան պատասխանում է․ դա կհամաձայնեցնենք։ Հարկավոր է կազմել ընկեր Բրեժնեւին ուղղված նամակը։ Մասնակցել արարողություններին։ Դրանք արտացոլել մամուլում…

Բայց դա գյուղատնտեսական բաժնի գծով է…

Կգնաք որպես հատուկ թղթակից։ Նման հանձնարարությունը ամեն մեկին չենք կարող վստահել։ Լրագրային կաղապարներն այստեղ անընդունելի են։ Մարդկայնության դրսեւորումներ են պետք, հասկանո՞ւմ եք։ Մի խոսքով՝ գործել է պետք։ Ստացեք գործուղման գումարը, եւ Աստված ձեզ հետ… Շրջկոմ հեռագրով կտեղեկացնենք… Եվ հետո՝ հաշվի առեք հետեւյալը։ Խմբագրական մրցույթի արդյունքներն ամփոփելիս ժյուրին նախապատվությունը տալու է սոցիալական հնչեղություն ունեցող նյութերին։

Այսի՞նքն։

Այսինքն հասարակական հնչեղություն ունեցող նյութերին։

Մի՞թե ոչ բոլոր լրագրային նյութերն են ունենում հասարակական հնչեղություն։

Տուրոնոկն ինձ նայեց հազիվ նկատելի դժգոհությամբ։

Ինչ֊որ չափով՝ այո։ Դա, սակայն, կարող է դրսեւորվել ավելի կամ պակաս չափով։

Ասում են Լենինի դերը կատարելու համար ավելի են վճարում, քան Օթելլոյի համար, ճի՞շտ է…

Հնարավոր է։ Եվ համոզված եմ, որ դա արդարացի է։ Չէ՞ որ դերասանը վիթխարի պատասխանատվություն է վերցնում իր վրա…

…Խոսակցության ողջ ընթացքում տարօրինակ զգացողություն ունեի։ Խմբագիրն ինչ֊որ անսովոր էր թվում։ Հանկարծ հասկացա, որ պատճառը պատռվածքն էր։ Այն մի տեսակ հավասարեցրել էր մեզ։ Վերացրել էր խմբագրի նոմենկլատուրային առավելությունը։ Մեզ մի տախտակի վրա էր դրել։ Ես հասկացա այդ օրը, որ մենք նման ենք իրար։ Հավաքագրված ոչ երիտասարդ տղամարդիկ միատեսակ (պիտի բացեմ այդ փոքրիկ գաղտնիքը) Երկնագույն անդրավարտիքներով։ Առաջին անգամ համակրանք զգացի Տուրոնոկի նկատմամբ։ Ասացի․

Հենրիխ Ֆրանցեւիչ, ձեր տաբատը հետեւում պատռվել է։ Տուրոնոկը մոտեցավ հսկայական հայելուն, կռացավ, համոզվեց ու ասաց․

Աղավնյակս, նեղություն կրեք… թել ես կտամ… Սեյֆում ունեմ… Ընկերաբար խնդրում եմ… Պլյուխինային հո չե՞մ դիմի։

Վալյան խմբագրական սեքս֊խորհրդանրշն էր։ Օպերային երգչուհուն վայել, լավ մշակված ձայնի ֆիորիտուրաներով։ Եվ կծելու հիմար սովորությամբ… Թերեւս, կրկին շեղվեցինք…

… Պլյուխինային հո չե՞մ դիմի, ասաց խմբագիրը։

Ահա, մտածում եմ, քո ենթագիտակցությունը։

Մի մերժեք, աղավնյակս։

Այսինքն՝ կարե՞մ։

Մի րոպե կտեւի։

– Ես, ախր, չեմ կարողանա…

Ինչքան կկարողանաք։

Կարճ ասած, կարեցի խմբագրի տաբատը։ Կարեցի, էլի… Մտա ֆոտոլաբորատորիա՝ Ժբանկովի մոտ։ Գնում ենք, ասում եմ։

Մի րոպե, աշխուժացավ Ժբանկովը, գալիս եմ։ Բայց ընդամենը քառասուն կոպեկ ունեմ։ Յոթանասուն էլ Ժորան է պարտք…

Ուրիշ բան եմ ասում։ Աշխատանք կա։

Աշխատա՞նք։

Քեզ փող պետք չի՞։

Պետք է։ Չորս ռուբլի մինչեւ ավանսը։

Խմբագիրը երեք օրով գործուղում է առաջարկում։

Ո՞ւր։

Պայդե։

Օ՜, վոբլա կառնենք։

Բա որ ասում եմ գնացինք։

Ներքին հեռախոսով զանգում եմ Տուրոնոկին․

Կարելի՞ է Ժբանկովին հետս տանեմ։ Խմբագիրը միանգամից չպատասխանեց։

Դուք եւ Ժբակովը, անկեղծ ասած, վտանգավոր զույգ եք։ Հետո ինչ֊որ բան հիշեց ու ասաց․ Ձեր պատասխանատվությամբ։ Չմոռանաք հանձնարարությունը հույժ կարեւոր է։

Ահա այսպես սկսեցի վերելքս։ Մինչ այդ նման էի խորհրդային ռուբլուն․ բոլորը սիրում են, եւ ընկնելու տեղ չկա։ Դոլարի դեպքում միանգամայն այլ է։ Աներեւակայելի բարձունքի է հասել ու ընկնում է, ընկնում է…

Ճամփորդության մեկնարկն արտասովոր էր։ Ի մասնավորի՝ Ժբանկովը կայարան էր եկել միանգամայն սթափ։ Ես նրան նույնիսկ միանգամից չճանաչեցի։ Կոստյումով էր, տխուր էր մի տեսակ…

Նստեցինք, ծխեցինք։

Դու, ասում եմ, ապրես, լավ մարզավիճակում ես։

Հասկանում ես, որոշել եմ վերջ տալ։ Թե չէ համը դուրս է գալիս։ Ի վերջո, տուն֊տեղ, ընտանիք֊երեխա… Մեծս արդեն չորս տարեկան է։ Լեռան մանկապարտեզ էր գնացել, վարիչը միայն մերին էր գովել։ Զարգացած, ասել էր, ճարպիկ երեխա է եռանդուն՝ ձեռնաշարժությամբ է զբաղվում… Հորն է քաշել․․․ Գետնից մի թիզ է, բայց արդեն հասկանում է…

Ժբանկովի գլխավերեւում նրա պայուսակից սովոր ձայներ լսվեցին՝ գնացքը շարժվեց։

Քո կարծիքով բուֆետն աշխատո՞ւմ է, հարցրեց Ժբանկովը։

Մոտդ կա, ախր։

Ի՞նչ գիտես։

Չխկոցը լսեցի։

Կարող է իմ քիմիկատներն են։

Էդ հեքիաթն ուրիշներին կպատմես…

Դե, իհարկե, կա։ Բայց, մի հատ մտածիր։ Տեղ ենք հասնելու առավոտյան ժամը վեցին։ Խումհարի մեջ։ Ի՞նչ ենք անելու։ Ամեն տեղ փակ է։ Վակուում։ Ձայն բարբառո հանապատի…

Մեզ շրջկոմի քարտուղարն է դիմավորելու։

Շիշը գրպանում, հա՞։ Նա ախր չգիտի, թե մենք ինչ մարդիկ ենք։

Ո՞վ էր որոշել քչացնել։

Ես էի որոշել։ ժամանակավոր։ Արդեն համարյա լրիվ օր է անցել։ Դարաշրջա՛ն…

Բուֆետն էլ աշխատում է, ասում եմ։

Քայլեցինք վագոններով։ Կուպեներով վագոններում լուռ էր։ Գորշ ուղեգորգերը խլացնում էին քայլերը։ Ընդհանուր վագոններում անընդհատ ներողություն էինք խնդրում շրջանցելով պարկերն ու խնձորով լի կողովները…

Մի երկու անգամ հետեւներիցս հայհոյեցին՝ առանց չարության։

Ժբանկովը սառնասրտորեն պատասխանեց․

Դա, իմիջիայլոց, կարելի էր եւ չասել։

Ռեստորանում հաճախորդները քիչ էին։ Լուսամուտի մոտ նստած էին երկու արդեն կարմրատակած մայոր։ Նրանց գլխարկները սեղանին էին։ Նրանցից մեկը արդեն գրգռված ասում էր մյուսին․

Ո՞ւր է մեկնարկային գիծը, Վիտյա։ Մեկնարկային գիծ է հարկավոր։ Առանց մեկնարկային գծի, ինքդ էլ հասկանում ես…

Նրա զրուցակիցը հակաճառում էր․

Փաստը եղե՞լ է։ Եղե՛լ է… Իսկ փաստը… մնում է փաստ… Փաստի դեմ, ինչպես ասում են…

Անկյունում տեղավորվել էր հրեական մի ընտանիք։ Սիրունատես, թմբլիկ դստրիկը սփռոցի ծայրի մեջ էր փաթաթում թեւի գդալը։ Ուստրը, որ ավելի մեծ էր, անընդհատ նայում էր ձեռքի ժամացույցին։ Հայրն ու մայրը հազիվ լսելի զրուցում էին։

Տեղավորվեցինք վաճառասեղանի մոտ։ Մի փոքր լռելուց հետո Ժբանկովը ասաց․

Սերժ, ասա ինձ, ինչո՞ւ են հրեաներին ատում։ Քրիստոսին, ենթադրենք, խաչել են։ Լավ չեն արել, իհարկե։ Ախր, քանի տարի է անցել… Եվ հետո, տես։ Հրեաներ… հրեաներ… Վագինը ռուս է․ Տոլստիկովը ռուս է։ Իսկ սրանք Քրիստոսին խաչելն ի՞նչ, գիտե՞ս ինչ կանեին։ Հում֊հում կուտեին… Այ թե հակասեմիթիզմն ուր պետք է ուղղել։ Տոլստիկովի ու Վագինի դեմ։ Ես նրանցպեսների հանդեպ սոսկալի հակասեմիթիզմ եմ տածում։ Իսկ դո՞ւ։

Բնականաբար։

Պատկերացնո՞ւմ ես՝ հակասեմիթիզմի ողջ ուժով եւ ընդդեմ Տոլստիկովի։ Ընդհանրապես… ընդդեմ բոլոր կուսակցականների…

Հա, ասում եմ, վատ չէր լինի… Բայց մի գոռա…

Եվ, ընդ որում, ուշադրություն դարձրու… Տես, չորսով նստած են, մի շրջվիր… Կարծես թե նորմալ նստած են, բայց, չգիտեմ ինչու, կատաղում եմ։ Մերը կփսխեր ու մեջը կնստեր՝ օ–քեյ։ Այն երկու բամբառակները լուսամուտի մոտ մսխում են վերջին փողերը՝ նորմալ է։ Սրանք սուս֊փուս նստած են, իսկ ես, չգիտեմ ինչու, կատաղում եմ։ Գուցե լավ ապրելո՞ւց է։ Բայց ախր ես էլ պակաս չէի ապրի։ Եթե անիծված արաղը չլիներ։ Էս աշխատողներն ի՞նչ եղան…

Մայորներից մեկը մյուսին ասում էր․

Արժեքների սանդղակ է պետք, Վիտյա։ Ճշմարիտ արժեքների սանդղակ։ Եվ մեկնարկային գիծ։ Իսկ առանց արժեքների սանդղակի ու մեկնարկային գծի, ինքդ էլ հասկանում ես…

Մյուսը շարունակում էր հակաճառել․

Փաստը կա, Կոլյա։ Իսկ փաստը փաստ է՝ ոնց ուզում ես նայիր։ Փաստը իրականություն է, Կոլյա։ Այսինքն՝ փաստացի գոյություն ունի…

Աղջիկը աղմուկով վայր գցեց գդալը։ Ծնողները ցածրաձայն կշտամբեցին։ Տղան նայեց ժամացույցին…

Հայտնվեց բուֆետապանուհին՝ հատակի մաստիկայի գույնի


յուսակից վերցրի ածելին։

Ո՞ւր։

Ոչխար մորթելու, պատասխանեցի, տաք ուտելիք չուզեցի՞ր...

Երբ վերադարձա, Ժբանկովը կոշիկներն էր հագնում։ Փորձեց փիլիսոփայական զրույց բացել՝ «Երեկ ի՜նչ խմել խմեցինք...», բայց ես ընդհատեցի։

Արդեն հասնում էինք։ Լուսամուտներում արդեն կայարանամերձ տեսարաններ էին։ Մինչպատերազմյան շինություններ, հարթ պատուհաններ, լուսավորված ժամացույցներ…

Դուրց եկանք կառամատույց՝ խոնավ ու մութ։

Շեփորներ ինչ֊որ չեմ լսում, ասաց Ժբանկովը։

Սակայն, ձեռքով նշաններ անելով, արդեն մեզ էր մոտենում բարձրահասակ, գործարար արտաքինով մի տղամարդ։

Ընկերները խմբագրությունի՞ց են, հետաքրքրվեց ժպտալով։

Ասացինք ազգանուններս։

Բարով եք եկել։

Զուգարանի մոտ (հետաքրքիր է, ինչու է կայարանների զուգարանների ճարտարապետությունն այդքան հիշեցնում Ռաստրելլիի գլուխգործոցները) մեզ մեքենա էր սպասում։ Կողքին լայնաթիկունք մի մարդ էր կարգնած՝ անձրեւանոցով։

Շրջկոմի քարտուղար Լայվակ, ներկայացավ նա։

Մեզ դիմավորողը, պարզվեց, վարորդն էր։ Երկուսն էլ գրեթե առանց էստոնական առոգանության էին խոսում…

Առաջին հերթին՝ նախաճաշ, հայտարարեց Լայվակը։

Ժբանկովը նկատելիորեն աշխուժացավ։

Բայց ամեն տեղ փակ է, կեղծ զարմանքով ասաց նա։

Մի բան կմտածենք, վստահեցրեց շրջկոմի քարտուղարը։

Էստոնական փոքր քաղաքները հարմարավետ են ու բարեհաճ։ Վաղ առավոտյան Պայդեն բոլորովին մեռած, նկարած թվաց։ Վաղորդյան մթնշաղում դողում էին երկնագույն նեոնե տառերը։

Ինչպե՞ս տեղ հասաք, հարցրեց Լայվակը։

Հրաշալի, ասացի։

Հոգնա՞ծ եք։

Ամենևին։

Ոչինչ, կհանգստանաք, կնախաճաշեք…

Անցանք քաղաքի կենտրոնը՝ թոքախտաբուժարանով ու շրջկոմի դեղնավուն շենքով։ Ու կրկին հայտնվեցինք մերձքաղաքային նեղլիկ փողոցների հորիզոնական լաբիրինթոսում։ Մի քանի կտրուկ շրջադարձից հետո դուրս եկանք մայրուղի։ Աջից անտառն էր, ձախից՝ հարթ առափն ու ջրի առկայծող հայելին։

Այս ո՞ւր ենք գնում, ականջիս շշնջաց Ժբանկովը, կարո՞ղ է սթափարան են տանում։

Շուտով տեղ կհասնենք, կարծես կարդալով Ժբանկովի մտքերը, ասաց Լայվակը։ Այստեղ հանգստյան տան պես մի տեղ ունենք։ Մուտք ունեցողների սահմանափակ շրջանակով։ Հյուրերի համար․․․

Ասում էի, չէ՞, ուրախացավ Ժբանկովը։

Մեքենան արգելակեց հենց ափին կառուցված միհարկանի շինության մոտ։ Տախտակե սպիտակ պատեր, ակոսավոր տանիք, ավտոտնակ… Ծխնելույզից՝ կենդանացնելով պատկերը, ծուլորեն ծուխ է բարձրանում։ Դռնից մինչեւ ափը՝ ցեմենտե աստիճաններ։ Փոքրիկ նավամատույցի մոտ սպիտակին է տալիս զբոսանավի շեղբը։

Ահա, ասաց Լայվակը, ծանոթացեք։

Շեմին կանգնած էր մոտ երեսում տարեկան երիտասարդ մի կին՝ բրեզենտե կարճ թիկնոցով ու ջինսով։ Նա բերեհամբույր, փոքր֊ինչ կապկանման դեմք ուներ, մուգ աչքեր ու խոշոր հավասար ատամներ։

Բելլա Տկաչենկո, ներկայացավ նա, կոմսոմոլի շրջկոմի երկրորդ քարտուղար։

Ասացի ազգանունս։

Լուսանկարիչ Ժբանկով Միխայիլ, կիսաձայն բացականչեց Ժբանկովն ու իրար խփեց մաշված կրունկները։

Բելլա Կոնստանտինովնան ձեր տանտիրուհին է, մեղրածոր ձայնով ասաց Լայվակը, այստեղ էլ կհանգստանաք… Երկու ննջասենյակ, աշխատասենյակ, ֆիննական բաղնիք, հյուրասենյակ… Սպորտային գույք կա, փոքրիկ գրադարան… Ամեն ինչ նախատեսված է, ինքներդ կտեսնեք…

Հետո էստոներեն ինչ֊որ բան ասաց։ Բելլան գլխով արեց ու կանչեց․

Էվի, տուլե սիննե։

Անմիջապես հայտնվեց կարմրատակած, բոլորովին երիտասարդ մի աղջիկ՝ մայկայով ու շորտով։ Նրա ձեռքերը

78 Էվի Սաքսոն, ներկայացրեց Լայվակը, շրջանային երիտասարդական թերթի թղթակից։

Էվին փորձեց թաքցնել մրոտ ափերը։

Ձեզ չխանգարեմ, ժպտաց քարտուղարը։ Ծրագիրը հետեւյալն է։ Կհանգստանաք, կնախաճաշեք։ Երեքի կողմերը սպասում եմ ձեզ շրջկոմում։ Կկնքեմ ձեր գործուղման թերթիկները։ Կծանոթանաք հերոսուհու հետ։ Կստանաք բոլոր անհրաժեշտ տվյալները։ Նյութը պետք է պատրաստ լինի վաղն առավոտյան։ Իսկ հիմա, կներեք, գործեր ունեմ…

Շրջկոմի քարտուղարը թեթեւորեն ցած վազեց աստիճաններով։ Նույն պահին լսվեց մեքենայի շարժիչի ձայնը։

Անհարմար լռություն տիրեց։

–Ներս անցեք, ի՞նչ եք կանգնել, ուշքի գալով ասաց Բելլան։

Մտանք հյուրասենյակ։ Լուսամատի դիմաց կանաչ սալիկներով զարդարված բուխարիում կրակ էր վառվում։ Սենյակի անկյուններում՝ ցածր բազկառոթներ։

Մեզ ուղեկցեցին ննջասենյակ։ Լայն մահճակալները ծածկված էին վանդակավոր բրդե ծածկոցներով։ Անկողնամերձ սեղանիկին վառվում էր մի մեծ մոմ՝ վարդագույն թրթռացող կրակով լուսավորելով առաստաղը։

Ձեր հարկաբաժինը, ասաց Բելլան։ Քսան րոպեից նախաճաշը պատրաստ կլինի։

Ժբանկովը երկյուղած նստեց մահճակալին։ Չգիտես ինչու, հանեց կոշիկները։ Վախվորած ասաց․

Սերժ, այս ուր ենք ընկել։

Ինչ կա որ։ Պարզապես վեր ենք բարձրանում։

Ի՞նչ իմաստով։

Պատասխանատու հանձնարարություն ենք ստացել։

Նկատեցի՞ր ինչ աղջիկներ են։ Ցնցող աղջիկներ են։ Նույնիսկ Գումում այսպիսի աղջիկներ չեմ տեսել։ Քեզ ո՞րն է դուր գալիս։

Երկուսն էլ լավն են…

Կարո՞ղ է սադրանք լինի։

Այսի՞նքն։

Դու նրան, հասկանում ես, էն բանից…

Հետո՞ ինչ։

Ու քեզ դրա համար մենթանոց են տանում։

Ինչո՞ւ միագամից հենց էն բանից։ Հանգստացիր, զրուցիր…

Ի՞նչ ասել է զրուցիր։

Զրուցելը այն է, երբ խոսում են։

Հա՜, ասաց Ժբանկովը։

Կտրուկ ծնկեց ու նայեց մահճակալի տակ։ Հետո ակնդետ ու կասկածանքով զննեց էլեկտրական վարդակը։

Ի՞նչ եղավ, հարցրի։

Միկրոֆոնն եմ փնտրում։ Այստեղ հաստատ միկրոֆոն կա։ Գաղտնալսման համար։ Մի ծանոթ հարբեցող ինձ պատմել է…

Հետո կգտնես։ Գնանք նախաճաշելու։

Արագորեն լվացվեցինք։ Ժբանկովը նոր վերնաշապիկ հագավ։

Ինչ ես կարծում, մի շիշ չդնե՞նք։

Մի շտապիր, ասացի։ Այստեղ, կարծես թե, կա։ Եվ հետո այսօր շրջկոմ ենք գնալու։

Հո չեմ ասում՝ լակենք։ Չափավոր՝ բրուդերշաֆտի համար…

Մի շտապիր, կրկնեցի։

Մի բան էլ ասեմ, խնդրեց Ժբանկովը, շատ խելոք բաներից չխոսես։ Մեկ֊մեկ Շաբլինսկու հետ գլուխներդ տաքացնում եք ու մինչեւ լույս՝ «կերպավորո՜ւմ, կերպավորում»… Մի քիչ ավելի թեթեւ… Ասենք՝ Սերգեյ Եսենին, հայկական ռադիո…

Լավ, ասացի, գնացինք։

Սեղանը հյուրասենյակում էր գցված։ Կենտկոմի բաշխիչի ստանդարտ տեսականի, թանկ երշիկ, խավիար, շոկոլադապատ զեֆիր։

Աղջիկները բաց գույնի վերնաշապիկներով էին ու մոդայիկ կոշիկներով։

Նստեք, խնդրեմ, ասաց Բելլան։ Էվին վերցրեց սկուտեղը։

Խմել ուզո՞ւմ եք։

Անշուշտ, ասաց ընկերս։ Թե չէ մարդավարի չի լինի։ Էվին վերադարձավ՝ սկուտեղին մի քանի շիշ։

Կոնյակ, ջին ու տոնիկ, գինի, ասաց Բելլան։ Ժբանկովը անսպասելիորեն լարվեց ու ասաց․ Պարդոն, ես այս կոնյակը գիտեմ… Կոչվում է Կա֊Վե֊Էն… կամ Էն֊Կա֊Վե֊Դե։

Կա֊Վե֊Վե֊Կա, ուղղեց Բելլան։

– Նույն բանն է… Գինը՝ տասնվեց ու քսան… Այդքան փողով ավելի լավ է երեք շիշ արաղ առնես։

Մի հուզվեք, հանգստացրեց Բելլան։ Իսկ Էվին հարցրեց․

Դուք հարբեցո՞ղ եք։

Այո՛, անմիջապես վրա բերեց Ժբանկովը, բայց չափավորես լցրի կոնյակը։

Հանդիպման կենացը։

Հաճելի հանդիպման, ավելացրեց Բելլան։

Գնացինք, ֊ ասաց ժբանկովը։

Հետեւած լռությունը խախտում էր դանակ֊պատառաքաղի զնգոցը։

Որեւէ հետաքրքիր բան պատմեք, խնդրեց Էվին։ Ժբանկովը ծխախոտ վառեց ու սկսեց․

Կյանքը, աղջիկներ, ըստ էության, հարափոփոխ է։ Այսօր՝ մի բան, վաղը՝ մի ուրիշ։ Այսօր խմեցիր, վաղը կարող է էլ չարթնանաս… Հիշո՞ւմ ես, Սերժ, դիակների պատմությունը։

Պատմեք, հետաքրքրվեց Բելլան։

Մահացել էր հեռուստաստուդիայի տնտեսվարը՝ Իլվեսը։ Կարող է նույնիսկ տնօրենն էր, չեմ հիշում։ Մի խոսքով՝ մահացել էր… Ճիշտ էլ արել էր, եթե անկեղծ խոսենք… Դե թաղում ենք, ինչպես կարգն է… Հեռուստաստուդիայից տղերք են եկել։ Հաղորդումը եթեր է գնում… ճառեր են, բնականաբար, հնչում… Վերջին հրաժեշտի պահն է։ Մոտենում եմ, հասկանում ես, տեսնեմ Իլվեսը չէ… Ես, ուրեմն, Իլվեսին չե՞մ ճանաչում… հարյուր անգամ լուսանկարել եմ։ Իսկ դագաղում ուրիշ մարդ է պառկած…

Ո՞ղջ, հարցրեց Բելլան։

Ինչո՞ւ ողջ։ Մեռած, բնականաբար՝ ինչպես եւ պետք է լիներ։ Բայց Իլվեսը չէր։ Դիակները, պարզվեց, դիարանում շփոթել էին…

Վերջը ի՞նչ եղավ։

Այդպես էլ եղավ։ Այդ օտար մարդուն թաղեցինք։ Հո ուղիղ եթերը չէին ընդհատելու։ Իսկ գիշերը դագաղները փոխեցին… Եվ ընդհանրապես, ի՞նչ տարբերություն։ Էությունը նույնն է, տարբեր են միայն… ո՞նց ասեմ…

Կերպավորումները, հուշեցի ես։ Ժբանկովը բռունցքով սպառնաց ինձ։

Սոսկալի է, ասաց Բելլան։

Դա ինչ է որ, ոգեւորվեց Ժբանկովը, հիմա կպատմեմ, թե ինչպես էր մեկը կախվել… Մի հատ խմենք։

Լցրի մնացած կոնյակը։ Էվին ափով ծածկեց բաժակը։

Արդեն հարբած եմ։

Ոչ մի պատճառաբանության չի ընդունվում, ասաց Ժբանկովը։

Աղջիկներն էլ սկսեցին ծխել։ Երբ լռություն տիրեց, Ժբանկովը շարունակեց․

Այդ մարդու կախվելը պատմեմ, ծիծաղից կթուլանաք։ Մարդն, ուրեմն, անհույս լակում էր։ Կինը, բնականաբար, առավոտից իրիկուն վրան խոսում էր։ Սա էլ որոշում է կախվել։ Իսկականից չէ՝ ֆիկտիվ։ Կարճ ասած, ուզում է կնոջը վախեցնել։ Կինը գնում է աշխատանքի։ Սա պարանը կապում է ջահից, բռնվում ու կախված սպասում։ Քայլեր է լսում։ Կինն է աշխատանքից վերադառնում։ Աչքերը դուրս է գցում՝ իբր մեռած է։ Իսկ եկողը կինը չի լինում։ Հարեւանուհին՝ մի ութսուն տարեկան։ Մտնում է՝ այ քեզ բան՝ կախվել է մարդը…

Սոսկալի է, ասաց Բելլան։

Պինդ պառավ է լինում։ Ոչ թե ուշաթափ է լինում… Մոտենում սկսում է գրպանները փորփրել։ Մարդը չի դիմանում խուտուտին, ծիծաղում է։ Պառավը տեղնուտեղը անջատվում է՝ ընդմիշտ։ Մարդը շարունակում է կախված մնալ՝ չի կարողանում կապերն արձակել։ Կինը վերադառնում է։ Տեսնի ինչ՝ պառավը մեռած, ամուսինը կախված։ Մոտենում է հեռախոսիս, զանգում․ «Վասյա, տանս հազար ու մի գիշեր է… փոխարենն արդեն ազատ եմ։ Արի…»։ Ամուսինը թե՝ «Թող մի գա… էդ պեդեռաստի աչքերը կհանեմ…»։ Այստեղ էլ կինն էլ անջատվում։ Եվ էլի՝ ընդմիշտ։

Սոսկալի է, ասաց Բելլան։

Դրանից սոսկալի բաներ են պատահում, ասաց Ժբանկովը։ Եկեք խմենք։

Բաղնիքը պատրաստ է, ասաց Էվին։

Պիտի հանվե՞նք, անհանգստացավ Ժբանկովը՝ ուղղելով

82

Բնականաբար, ասաց Բելլան։

Ոտքդ, ասում եմ Ժբանկովին, կարող ես արձակել։

Ի՞նչ ոտք։

Փայտե ոտքդ։

Ի՞նչ, գոռաց Ժբանկովը։

Կռացավ ու տաբատի փողկերը վեր բաձրացրեց։ Նրա հզոր, երկնագույն երակներով սրունքներին գուլպաները ձգված էին հնաոճ ռետինե օղակներով։

Ես մինչեւ հիմա ֆուտբոլ եմ խաղում, չէր խաղաղվում Ժբանկովը։ Մեր տան մոտ տեղ կա… Փսլնքոտները պարապում են… Երբեմն խումհարի մեջ դուրս եմ գալիս…

Բաղնիքը պատրաստ է, ասաց Էվին։

Բաղնիքի նախասենյակում ենք։ Պատերին էկզոտիկ պլակատներ են փակցված։ Աղջիկներն անցան վարագույրի ետեւը։

Դե, Սերժ, հոգիներս դրախտի ճանապարհին են, քթի տակ ասաց Ժբանկովը։

Հանվեց շատ արագ՝ զինվորավարի։ Մնաց սատինե լայն անդրավարտիքով։ Կուրծքը զարդարված էր դաջվածքով՝ շիշ ու բաժակ, կնոջ կիսադեմ ու սրտի մեկնոց։ Մակագրված էր սլավոնական գեղագիր տառերով՝ «Սրանք ինձ կործանեցին»։

Գնացինք, ասում եմ։

Նեղ, գյուղական գերանաշեն տան ոճով կառուցված շոգեբաղնիքում անտանելի շոգ էր։ Ջերմաչափը իննսուն աստիճան էր ցույց տալիս։ Ստիպված էինք տաքացած տախտակների վրա սառը ջուր լցնել։

Աղջիկները վառ գույների ժամանակակից լողազգեստներով էին՝ երկուական նեղլիկ, սրտի տրոփ առաջացնող ժապավեններ։

Կարգը գիտե՞ք, ժպտալով ասաց Բելլան։ Մետաղե իրերը հանել է պետք։ Թե չէ կարելի է այրվածք ստանալ…

Ի՞նչ իրեր, հարցրեց Ժբանկովը։

Մազակալները, քորոցները…

Իսկ ատամնե՞րը, հարցրեց Ժբանկովը։

Ատամները կարելի է թողնել, ժպտաց Բելլան ու ավելացրեց․ Մի բան էլ պատմեք։

Հեչի պես։ Պատմեմ, թե ինչպես մեկը քաքաջրով ողողեց հարսանիքը…

Աղջիկները վախեցած սսկվեցին։

Ծանոթներիցս մեկը կոյուղազտիչ բեռնատարի վարորդ էր։ Զուգարաններն էր մաքրում֊տանում։ Ընկերուհի ուներ՝ քիթը շատ ցից։ «Քեզանից, ասում էր, վատ հոտ է գալիս»։ Հոտ է, պիտի գա, ինչ կարող ես անել։ «Փոխարենը, ասում էր ծանոթս, լավ են վարձատրում»։ «Տաքսու վարորդ ընդունվիր», ընկերուհին էր ասում։ «Տվածներն ի՞նչ է որ։ Ծտի ծերտ»… Մի տարի անցնում է։ Քիթը ցիցն իրեն նոր ընկեր է գտնում։ Անհոտ։ Իսկ ծանոթիս ասում է՝ «Վերջ։ էլ չեմ սիրում։ Պըրծ…»։ Ծանոթս, իհարկե, տվայտում է։ Իսկ նրանք հարսանիք են անում։ Ճաշարան են վարձել, խմում, ուրախանում են… Արդեն գիշերամուտին մոտ… ծանոթս գալիս է իր քաքատարով՝ կներեք… բացում է օդանցքը, խողովակը ներս է խոթում ու միացնում պոմպը… Իսկ ցիստերնում մի չորս տոննա լինում է այդ քաքաջրրց… մինչեւ հյուրերի ծնկները։ Աղմուկ, աղաղակ՝ առ քեզ հարսանիք… Միլիցիա է գալիս… Այդ ճաշարանը ստիպված փակում են… Ծանոթիս իր յոթ տարին օրինական կերպով տալիս են…

Աղջիները նստել էին սսկված ու փոքր֊ինչ շփոթված։ Ես տառապում էի անասելի շոգից։ Ժբանկովը երանության բարձունքներում էր։

Սկսեցի ձանձրանալ։ Ալկոհոլը գրեթե ամբողջությամբ քրտինքի հետ դուրս էր եկել։ Նկատեցի, որ Էվին հաճախ է նայում իմ կողմը։ Վախվորա՞ծ, թե՞ հարգալից։ Ժբանկովը կրքոտ շշնջում էր Բելլա Կոնստանտինովնայի ականջին։

Թերթում վաղո՞ւց ես աշխատում, հարցնում եմ։

Վաղուց, ասում է Էվին, չորս ամիս։

Դուրդ գալի՞ս է։

Գալիս է։ Շատ։

Իսկ դրանից առա՞ջ։

Ի՞նչ։

Որտե՞ղ էիր աշխատում։

Չէի աշխատում։ Սովորում էի դպրոցում։

Մանկական փոքրիկ բերան ուներ ու հուզիչ մազափունջ՝ ճակատին։ Արտահայտվում էր հապշտապ, բարեխղճորեն, մի քիչ շնչակտուր։ Խոսում էր ցայտուն էստոնական առոգանությամբ։ Երբեմն աղավաղում Էր ռուսերեն բառերը։

Թերթի ի՞նչը քեզ հրապուրեց։

Ինչո՞ւ եք հարցնում։

Հաճախ պիտի ստիպված ստես։

Ես չեմ ստում։ Ես սրբագրություն եմ անում։ Ինքս դեռեւս չեմ գրում։ Մի անգամ հոդված էի գրել, ասացին վատ է…

Ինչի մասին։

Սեքսի։

Ինչի՞։

Սեքսի։ Դա կարեւոր թեմա է։ Անհրաժեշտ են հատուկ ամսագրեր ու գրքեր։ Մարդիկ, մեկ է, սեքս անում են, սակայն շատ սխալ են անում…

Իսկ դու գիտե՞ս ճիշտը որն է։

Գիտեմ։ Ամուսնացած եղել եմ։

Իսկ ամուսինդ ո՞ւր է։

Խեղդվել է։ Կոնյակ խմեց ու խեղդվեց։ Տարտուում քիմիա էր սովորում։

Կներես, ասում եմ։

Ես քո հոդվածները կարդացել եմ։ Ծիծաղել եմ շատ։ Ու շատ են բազմակետերը… Շատ֊շատ են… Ուզում եմ աշխատել Տալլինում։ Այստեղի թերթը շատ փոքր է…

Դեռ կհասցնես։

Ես հասկացա թերթի մասին քո ասածը։ Շատերը գրում են ոչ թե այն, ինչ կա։ Ես այդպես չեմ սիրում։

Իսկ ի՞նչ ես սիրում։

Սիրում եմ բանաստեղծություններ, սիրում եմ Բիթլզ… Ասե՞մ էլի ինչ։

Ասա։

Մի քիչ էլ քեզ եմ սիրում։

Ինձ թվաց, թե սխալ լսեցի։ Շատ անսպասելի էր։ Երբեք չէի կարծել, թե ինձ կարելի է այդքան հեշտությամբ շփոթմունքի մեջ

գցել…

Դու այնքան գեղեցիկ ես։

Ի՞նչ իմաստով։

Նման ես Օմար Շարիֆին։

Օմար Շարիֆն ո՞վ է։

Օ, Շարիֆը։ Նա ամենագեղեցիկն է։

Ժբանկովն անսպասելիորեն ելավ տեղից։ Բացեց դուռը։ Անվստահ, բայց հնարավորինս արագ բետոնե աստիճաններով ցած վազեց դեպի ջուրը։ Մի պահ անշարժացավ։ Տարածեց թեւերը։ Գազանային, անպարկեշտ ոռնոցով իրեն գցեց ջուրը…

Մուարե շիթերի շատրվան բարձրացավ։ Գետի հատակից ջրի երես բարձրացան թիթեղյա տափեր, փայտի կտորներ, էլի ինչ֊որ աղբ։

Մի երեք վայրկյան մնաց ջրի տակ։ Հետո երեւաց նրա սեւ գլուխը՝ մեկ ամսեկան լակոտի անմիտ աչքերով։ Ժբանկովը երերալով դուրս ելավ ափ։ Նրա ոսկրոտ աճուկներին քանդականման ծեփվել էր բանակային երկար անդրավարտիքը։

Բարձրաձայն երգելով երկու շրջան վագեց քոթեջի շուրջը, եկավ նստեց ու ծխախոտ վառեց։

Ո՞նց էր, հարցրեց Բելլլան։

Նորմալ, պատասխանեց լուսանկարիչը, անդրավարտիքի թաց ռետինը շրխկացնելով տափակ փորին։

Իսկ դո՞ւք, հարցրեց Բելլան, դիմելով ինձ։

Գերադասում եմ ցնցուղը։

Ցնցուղ կար։ Լողացա ու սկսեցի հագնվել։

«Տասնյոթամյա գավառեցի հիմարի մեկը, անընդհատ պնդում էի մտքումս, երկու բաժակ կոյնակ է խմել ու խելքը կորցրել»…

Գնացի հյուրասենյակ։ Ջին֊տոնիկ լցրեցի ինձ համար։

Դրսից ճիչեր ու ջրի ճողփյուն էր լսվում։

Քիչ անց հայտվեց Էվին՝ թշերը կարմիր, լողազգեստը թաց։

Բարկացա՞ծ ես ինձ վրա։

Ամենեւին։

Տեսնում եմ, ախր… Արի համբուրեմ քեզ…

Այստեղ նորից շփոթվեցի։ Ունեցածս ողջ կենսափորձով հանդերձ…

Լավ խաղ չես սկսել, ասում եմ։

Ես չեմ ստում։

Մենք վաղը մեկնելու ենք։

Դու էլի կգաս…

Մոտեցա նրան։ Փորձեք խելամիտ մնալ, երբ ձեր կողքին ջրից նոր դուրս եկած տասնյոթամյա աղջիկը…

Սպասիր, այս ի՞նչ ես անում, հարցնում եմ։

Այսպես է միշտ համբուրվում Ջուդի Գորլանդը, ասաց Էվին։ Հետո էլ այսպես…

Ապշելու արարած է մարդը։ Թե՞ միայն ես եմ այդպիսին։ Գիտեմ, որ սուտ է, պարզունակ շրջկոմական սուտ, կեղծիք՝ հոլիվուդյան նկրտումներով, ամեն բան գիտեմ ու… երջանիկ եմ, ինչպես դեղնակտուց մեկը…

Էվին սուր թիակներ ուներ, իսկ ողնաշարը սառը ծովաքարերից էր... Խուլ տնքում ու դողում էր… Փխրուն, խայտաբղետ թիթեռ կիսաբաց բռունցքում…

Անսպասելիորեն խլացրեց տնքոցը․

Պարդոն։

Շեմին կանգնած էր Ժբանկովը։ Էվիին բաց թողեցի։ Ժբանկովը սեղանին մի շիշ օղի դրեց։ Հավանաբար ռեզերվն էր։

Տասներկուսն անց է, ասացի, շրջկոմում մեզ են սպասում։

Ինչ էլ գիտակիցն ես, քմծիծաղեց Ժբանկովը։

Էվին գնաց հագնվելու։ Բելլա Կոնստանտինովնան արդեն հանգնվել էր։ Հիմա նա խիստ, հաշվետա֊վերընտրական կոստյումով էր։

Այդ պահին մտածեցի, եթե այդ շրջկոմն ու խելքը թռցրած կովը չլինեին… Ապրեինք այստեղ մեր քեֆին ու ոչ մի պատասխանատու հանձնարարություն… Զբոսանավ, գետակ, երիտասարդ աղջիկներ… Թող ստեն, սեթեւեթեն, իրենցից հոլիվուդյան էժանացված աստղեր սարքեն… Ի՜նչ երջանկություն է այս կանացի կեղծավորությունը… Ես գուցե հենց այսպիսի բաների համար եմ ծնվել… Երեսունչորս տարեկան եմ, եւ ոչ մի՝ գեթ մի օր անհոգ չեմ ապրել… Մի օր գոնե ապրեի առանց մտածմունքի, առանց հոգսի, առանց կարոտի… Չէ, գնա շրջկոմ… Դա ժամացույցներով, դիմանկարներով, միջանցքներով ու անվերջ լրջախաղով մի տեղ է…

Ժողովուրդ, երկրորդ շնչառությունս բացվել է, հայտարարեց Ժբանկովը։

Օղին լցրեցի։ Ինձ՝ լիարժեք բաժակ գինի։ Էվին դիպավ թեւքիս․

Հիմա մի խմիր… Հետո…

Չէ մի։

Լայվակին պիտի տեսնես։

Ամեն բան լավ կլինի։

Ինչո՞ւ կլինի, բարկացավ Ժբանկովը։ Ամեն բան արդեն լավ է։ Երկրորդ շնչառությունս բացվել է։ Խմեցինք։

Բելլան միացրեց ռադիոընդունիչը։ Երգիչը ցածր բարիտոնով տանջալիորեն հրատապ բառեր էր բղավում․

Չկա իսկություն այս ալեկոծ աշխարհում, Կա միայն պահը, դրանով էլ ապրիր… Կա միայն լույսի շող անցյալի ու ապագայի միջեւ, Ու այդ շողն է, որ կանք է կոչվում։

Խմեցինք էլի ու էլի խմեցինք։ Էվին նստել էր հատակին, բազկաթոռիս մոտ։ Ժբանկովը ճամարտակում էր՝ ժամանակ առ ժամանակ գնալով զուգարան։ Ամեն անգամ ընդգծված բարեկրթությամբ հարցնում էր՝ «Կարո՞ղ եմ ծանոթանալ սենյակների դասավորությանը», անփոփոխ ավելացնելով՝ «Այսինքն՝ ջուր թափել»…

Հանկարծ հասկացա, որ բաց եմ թողել կանգ առնելու պահը։ Խաբուսիկ թեթեւության ու անկաշկանդության, ուժի ու անպաաժելիության զգացումն արդեն պարուրել էր ինձ։

Հազար տարի պետքս չի էդ շրջկոմը։ Լցրու, Միշկա։ Այստեղ նախաձեռնությանը տիրացավ Բելլա Կոնստանտինովնան․

Տղաներ, գործը կանենք֊կազատվենք, իսկ հետո… Ես մեքենա եմ կանչում։

Ու գնաց զանգելու։

Ես գլուխս մտցրի սառը ջրի ծորակի տակ։ Էվին հանեց դիմափոշու տուփն ու ասաց․

Պետք չէ նայել։

Քսան րոպեից մեր տաքսին մոտեցավ շրջկոմի շենքին։ Ժբանկովը ամբողջ ճանապարհին երգում էր․

Չեմ ուզում հետդ խոսել, Գլուխս, Մանյա, մի տար … Ուզում եմ տղերքի հետ խմել, Նրանք մտքեր ունեն անմար…

Խորհրդավոր Մանյան, երեւի, մարմնավորում էր շրջկոմն ու շոջկոմական ոլորտները…

Էվին ձեռքս էր շոյում ու իր առոգանությամբ հուզիչ անպարկեշտություններ էր շշնջում։ Բելլա Կոնստանտինովնան հավաք էր ու խիստ։

Նա էր մեզ առաջնորդում շրջկոմական միջանցքներով։ Նրան բոլորը բարեւում էին։

Առաջին հարկում վեր էր հառնում բրոնզե Լենինը։ Երկրորդում՝ նույնպես բրոնզե Լենին, բայց ավելի փոքր։ Երրորդում՝ Կարլ Մարքսն էր՝ թաղման ծաղկեպսակ հիշեցնող մորուքով։

Հետաքրքիր է, չորրորդո՞ւմ ով է, քմծիծացեղ Ժբանկովը։ Չորրորդում Լենինն էր՝ արդեն գիպսե…

Մի րոպե սպասեք, ասաց Բելլա Կոնստանտինովնան։ Նստեցինք։ Ժբանկովը սուզվեց խորը բազկաթոռում։ Նրա առաջին թարմությունը վաղուց կորցրած հայրենական արտադրության կոշիկներով ոտքերը հայտնվեցին ընդունարանի կենտրոնում։ Էվին որոշ չափով սանձել էր իր կրքերը։ Թե չէ նրա կոչերը ոչ մի կերպ չէին ներդաշնակում դիտողական ագիտացիայի նյութերին։

Բելլա Կոնստանտինովնան ներսից բացեց դուռը․

Ներս անցեք։

Լայվակը խոսում էր հեռախոսով։ Ազատ ձեռքով հրավիրող ու քաջալերող շարժումներ էր անում։ Վերջապես դրեց լսափողը։

Հանգստացա՞ք։

Անձամբ ես՝ այո, ծանրակշիռ հայտարարեց Ժբանկովը։ Բացվել է երկրորդ շնչառությունս…

Հիանալի է։ Կմեկնեք ֆերմա։

Դա՞ ինչի համար, բացականչեց Ժբանկովը։ Ախ, հա…

Ահա Լինդա Պեյպսի մասին տվյալները… Աշխատանքային ցուցանիշները… Հակիրճ կենսագրությունը… Պարգեւներն ու խրախուսանքները… Ո՞ւր են ձեր գործուղման թերթիկները։ Ներքեւում կկնքեն… Հիմա երեկոն, եթե ազատ եք, կարելի է որեւէ տեղ գնալ… Դրամատիկական թատրոն, էստոներեն է, սակայն… Հանգստի զբոսայգի… «Ինտուրիստում» բարը մինչեւ մեկը բաց է… Բելլա Կոնստանտինովնա, ընկերների համար փոքրիկ էքսկուրսիա կազմակերպեք…

Կարելի՞ է անկեղծ, ձեռքը բարձրացրեց Ժբանկովը։

Խնդրեմ, գլխով արեց Լայվակը։

Այստեղ բոլորը մերոնք են։

Բնականաբար։

Բայց՝ լրիվ անկեղծ։

Լսում եմ։

Ժբանկովը քայլ արեց դեպի Լայվակը, խոնարհվեց դեպի նա ու, իջեցնելով ձայնը, ասաց․ Մեկին֊մեկ չփոխե՞նք։

Այսի՞նքն։

Ասում եմ մեկին֊մեկ չանե՞նք։

Լայվակը շփոթված իմ կողմը նայեց։ Քաշեցի Ժբանկովի թեւքից։ Սա մի փոքր հեռացավ ու շարունակեց․

Ուզում եմ ասել՝ դրամթատրոնը փոխարինենք համապատասխան քանակությամբ արաղով։ Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում…

Ապշած Լայվակը շրջվեց Բելլայի կողմը։ Բելլա Կոնստանտինովնան հատու ձայնով զեկուցեց․

Ընկեր Ժբանկովը եւ ընկեր Դովլաթովը ամեն ինչով ապահովված են։

Խմիչք շատ ունենք, միամտորեն ավելացրեց Էվին։

Ի՞նչ է նշանակում շատ ունենք, առարկեց Ժբանկովը։ Շատը՝ հարաբերական հասկացություն է։

Բելլա Կոնստանտինովնա, կապահովե՛ք, հրահանգեց քարտուղարը։

Այ, սա հասկանում եմ, ուրախացավ ժբանկովը։ Սա մերոնքավարի է։

Ես որոշեցի միջամտել։

Ամեն ինչ պարզ է,– ասում եմ, տվյալներն ունեմ։ Ընկեր Ժբանկովը կլուսանկարի։ Նյութը պատրաստ կլինի առավոտյան ժամը տասին։

Նկատի ունեցեք, նամակը պետք է անձնական լինի…

Գլխով արեցի։

Միաժամանակ՝ այն կարդալու է ողջ երկիրը։

Նորից գլխով արեցի։

Դա զեկուցագիր պետք է լինի…

Երրորդ անգամ գլխով արեցի։

Սակայն զեկուցագիր՝ ամենամոտ մարդուն…

Հերթական անգամ գլխով արեցի։ Լայվակը շատ մոտ էր կանգնած, վախենում էի, որ բերանիցս հոտը կառնի։ Այնուամենայնիվ, կարծես թե առավ…

Եվ մի ոգեւորվեք, ընկերներ, խնդրեց, մի ոգեւորվեք։ Հանձնարարությունը շատ կարեւոր է։ Այնպես որ ամեն բան չափի մեջ…

Ուզո՞ւմ եք, Դովլաթովի հետ նկարեմ ձեզ, անսպասելիորեն առաջարկեց Ժբանկովը։ Երկուսդ էլ, երեւելի, աստղով տղամարդիկ եք…

Հաջորդ անգամ, եթե կարելի է, արդեն անհամբերությամբ ասաց Լայվակը, վաղը դեռ տեսնվելու ենք։

Լավ, համաձայնեց Ժբանկովը։ Այդ դեպքում ավելի կարգին տեղ կնկարեմ…

Լայվակը կուլ տվեց…

…Ներքեւում մեզ մեքենա էր սպասում։ Կայարան եկած վարորդն էր։

Գնանք ֆերմա՝ գանք, ու վերջ, ասաց Բելլան։

Հեռո՞ւ է, հարցրի։

Տասը րոպե, ասաց վարորդը, այստեղ ամեն բան մոտիկ է։

Լավ կլինի ճանապարհին շեղում կատարենք, ջերմ շշուկով ասաց Ժբանկովը, վառելիքը վերջանալու վրա է։

Հետո, դառնալով վարորդին՝

Շեֆ, գաստրոնոմի մոտ պահիր։ Ու տես չծախես։

Իմ ինչ գործն է, նեղացավ վարորդը, երեկ ինքս էլ…

Գուցե միանա՞ս։

Աշխատանքի մեջ եմ… Ես տանը ունեմ… պահել եմ․․․

Դու գիտես։ Բաժակ ունե՞ս։

Ո՞նց չունեմ, նեղացավ վարորդը։

Մեքենան կանգ առավ խանութի դիմաց։ Մարդիկ խմբված էին վաճառասեղանի մոտ։ Ժբանկովը, մեկնած բռունցքում վեց ռուբլին ամուր սեղմած, ճանապարհ էր բացում։

Ինքնաթիռից, տղերք, ուշանում եմ… Տաքսին, հասկանում ես, սպասում է… Երեխաս հիվանդ է… Կնիկս՝ ռաստ չգար, ծնում է…

Մի րոպեից վերադարձավ՝ երկու շիշ կագորով։ Վարորդը մի պղտոր բաժակ տվեց։

Դե, որ ամեն բան օքեյ լինի։

Ինձ էլ, ասում եմ, լցրու։ Չխմեմ, որ ի՞նչ։

Իսկ ո՞վ է լուսանկարելու, հարցրեց Էվին։

Միշկան կանի։ Նա լավ աշխատող է։

Իրոք, Ժբանկովը հրաշալի լուսանկարիչ էր։ Ինչքան էլ խմած լիներ։ Խմբագրության լուսանկարիչներին ճապոնական ապարատներ էին բաժանել՝ յուրաքանչյուրի գինը հինգ հազար։ Ժբանկովին չէին տվել։ «Կծախի՝ փողը կխմի», ասել էր խմբագիրը։ Ժբանկովը լուսանկարում էր ինը ռուբլիանոց «Սմենա»–ով։ Պահում էր գրպարում, որովհետեւ կաշվե տափը կորցրել էր։ Քիմիկատները օգտագործում էր շաբաթներով։ Դրանցում սիգարետի կոթուկներ էին լողում։ Իսկ լուսանկարները ստացվում էին հստակ, կենդանի, թերթին անհրաժեշտ վառ լուսաբաժանմամբ։ Երեւի առանձնահատուկ շնորհով էր օժտված…

Վերջապես մոտեցանք անհամար ցուցատախտակներով զարդարված վարչական շենքին։ Դարպասի գլխի կարմիր ցուցապաստառը ազդարարում էր՝ «Ոսկորը արժեքավոր արդյունաբերական հումք է»։ Դռան մոտ կանգնած էին մի խումբ մարդիկ։ Վարորդը էստոներեն հարցրեց։ Սրանք ցույց տվին ճանապարհը…

Գոմը երկարավուն ու անհրապույր շինություն էր։ Մուտքի դռան վրա վառվող փոշոտ լամպը լուսավորում էր թրիքոտ աստիճանները։

Բելլա Կոնստանտինովնան, Ժբանկովը եւ ես դուրս եկանք մեքենայից։ Վարորդը ծխում էր։ Էվին ննջում էր հետեւի նստատեղին։

Ասես գետնի տակից հայտնվեց սպայական կաշվե պայուսակով մի կաղ մարդ։

Գլխավոր գյուղատնտես Սավկին, ներկայացավ նա, անցեք, խնդրեմ։

Մտանք ներս։ Կովերը տախտակե միջնորմների ետեւում էին։ Զանգակի զնգոց էր լսվում, հուսահատ հոգոցներ ու հարդի հաճելի շրշյուն։ Ընկճված կենդանիները մեզ էին նայում թախծոտ աչքերով։

… Կովի տեսքը խեղճ է, ստորացված ու վանող՝ հլու հնազանդությունը, շատակերությունն ու անտարբերությունը։ Թեեւ, թվում է, եւ՛ չափերն են պատկառելի, եւ՛ կոտոշները… Սովորական հավի տեսքն ավելի անկախ է։ Իսկ սա՝ տավարի մսով ու փորոտիքով լի ճամպրուկ… Թեեւ՝ ես կովերի մասին քիչ բան գիտեմ…

Անցե՛ք, անցե՛ք…

Հայտնվեցինք նեղլիկ սենյակում։ Թթված կաթի ու թրիքի հոտ էր գալիս։ Սեղանը ծածկված էր երկնագույն մոմլաթով։ Վառվում էր ոլորված լարերից կախված լամպը։ Պատի երկայնքով ֆաներայե դեղին ներկած պահարաններ էին շարված։ Անկյունում փայլում էր կթելու ագրեգատը…

Մեզ ընդառաջ եկավ միջին տարիքի մի կին։ Նրա տափակ կրծքին փայլում էին շքանշաններ ու կնծքանշաններ։

Լինդա Պեյպս, հանդիսավորությամբ բացականչեց Սավկինը։

Բարեւեցինք։

Ես գնում եմ, ասաց գլխավոր գյուղատնտեսը։ Եթե կարիքս զգացվի, զանգեք՝ երկու֊երկու֊վեց…

Դժվարությամբ տեղավորվեցինք։ Ժբանկովը գրպանից հանեց լուսանկարչական ապարատը։

Ինձ թվաց, թե Լինդա Պեյպսը փոքր֊ինչ շփոթված է։– Նա միայն էստոներեն է խոսում, ասաց Բելլլան։

Դա կարեւոր չէ։

Ես կթարգմանեմ։

Ձեւի համար մի բան հարցրու, ականջիս ասաց Ժբանկովը։

Ինքդ էլ հարցրու, ասում եմ։

Ժբանկովը թեքվեց Լինդա Պեյպսի կողմը ու մռայլ ձայնով հարցրեց․

Ժամը քանի՞սն է։

Թարգմանեք, մի կողմ հրեցի Սիշային, ինչպե՞ս կարողացավ հասնել այդքան բարձր ցուցանիշների։

Բելլան թարգմանեց։

Կթվորուհին վախեցած շշնջաց ի պատասխան։

Գրեք, ասաց Բելլան։ Կոմունիստանական կուսակցությունը եւ նրա Լենինյան Կենտրոնական կոմիտեն…

Պարզ է, ասում եմ, հարցրեք՝ կուսակցության անդա՞մ է։

Անդամ է, պատասխանեց Բելլան։

Վաղո՞ւց։

Երեկվանից։

Մի րոպե, ասաց Ժբանկովը, դեպի կթվորուհին ուղղելով օբյեկտիվը։

Լինդան անշարժացավ հայացքն անորոշությանը։

Պատրաստ է, ասաց Ժբանկովը։ Վեցնոցը գրպանումս է։

Իսկ կո՞վը, զարմացավ Բելլան։

Ի՞նչ կով։

Իմ կարծիքով, կովի հետ միասին պետք է լուսանկարել։

Այս սենյակում կովը չի տեղավորվի, բացատրեց Ժբանկովը, իսկ այնտեղ լուսավորությունը բանի պետք չէ։

Իսկ ի՞նչ ենք անելու։

Ժբանկովը գրպանը դրեց ապարատը։

Խմբագրությունում ինչքան ասես կով կա, ասաց։

Այդ ո՞նց, զարմացավ Բելլան։

Ասում եմ՝ արխիվում լիքը կով ունեմ։ Քո Լինդային կկտրեմ ու կդնեմ կողքը։

Դիմեցի Բելլային․

Հարցրեք ընտանիքը մե՞ծ է։

Սկսեց Լինդայի հետ էստոներեն խոսել։ Քիչ անց թարգմանեց․

Ընտանիքը մեծ է՝ երեք երեխա։ Ավազ դուստրը ավարտում է դպրոցը։ Կրտսեր որդին չորս տարեկան է։

Իսկ ամուսի՞նը, հարցնում եմ։ Բելլան իջեցրեց ձայնը․

Մի գրեք… Ամուսինը լքել է նրանց։

Մերոնցից է, չգիտես ինչու ուրախացավ Ժբանկովը։

Դե լավ, ասում եմ, գնացինք…

Հրաժեշտ տվեցինք։ Լինդան փոքր֊ինչ հիսաթափված հայացքով ուղեկցեց մեզ։ Նրա խնամքով հարդարված մազերը փայլում էին լաքից։

Դուրս եկանք փողոց։ Էվին կանգնած էր մեքենայի մոտ։

Ժբանկովը անսպասելիորեն գժվեց․

Կըյկ, գոռաց էստոներեն, վերջ։ Առա՛ջ, ընկերնե՛ր։ Դեպի նոր նվաճումներ։ Դեպի նոր արարումներ։

Կես ժամից գետակի ափին էինք։ Վարորդը զուսպ հրաժեշտ տվեց ու հեռացավ։ Բելլա Կոնստանտինովնան ստորագրեց նրա ուղեգիրը։

Երեկոն տաք էր ու պարզ։ Գետի մյուս կողմում մարում էր բոսոր երկինքը։ Ջրի վրա փայլում էր վարդագույն ցոլքեր։

Տունը չէր ձգում։ Իջանք գետափ։ Որոշ ժամանակ լուռ էինք։ Հետո Էվին հարցրեց․

Ինչո՞ւ եկար Էստոնիա։

Ի՞նչ կարող էի պատասխանել։ Բացատրեի՞, որ տուն, հայրենիք, ապաստան, բնակավայր չունեմ… Որ միշտ որոնել եմ այս խաղաղ գետափը… Որ կյանքից խնդրում եմ մի բան միայն՝ այստեղ նստել, լռել, չմտածել…

Մատակարարումը, ասում եմ, ձեզ մոտ լավ է։ Գիշերային բարեր կան…

Իսկ դո՞ւք, Ժբանկովին դիմեց Բելլան։

Ես այստեղ կռվել եմ,– ասաց ժբանկովը, այդպես էլ մնացի… Մի խոսքով օկուպանտ եմ…

Քանի՞ տարեկան եք։

Շատ չէ։ Քառասունհինգ։ Պատերազմի վերջին հասա, դեռ լակոտ էի։ Հանձնակատար էի գնդապետ Ադերի մոտ… Վիրավորվեցի–

Պատմեք, խնդրեց Բելլան, դուք այնքան լավ եք պատմում։

Ի՞նչ պատմեմ։ Ռումբի բեկորով խփվեցի՝ սերը վերջացավ․– Չգնա՞նք։

Տնից լսվեց հեռախոսի զանգը։

Մի րոպե, ասաց Բելլան՝ վազելիս պայուսակից հանելով բանալիները։

Նա շուտով վերադարձավ։

Յոխան Օսկարովիչը ձեզ հեռախոսի մոտ է խնդրում։

Ո՞վ, հարցնում եմ։

Լայվակը…

Մտանք տուն։ Չխկաց անջատիչը՝ պատուհանները մթնեցին։ Վերցրի լսափողը։

Պատասխանը ստացել ենք, ասաց Լայվակը։

Ո՞ւմից, չհասկացա ես։

Ընկեր Բրեժնեւից։

Ինչպե՞ս թե։ Նամակը դեռ չենք ուղարկել։

Հետո՞ ինչ։ Նշանակում է Բրեժնեւի ռեֆերենտները մի քիչ ավելի օպերատիվ են, քան դուք… մենք, նրբանկատորեն ուղղեց Լայվակը։

Եվ ի՞նչ է գրում ընկեր Բրեժնեւը։

Շնորհավորում է… Շնորհակալություն է հայտնում նվաճումների համար… Անձնական երջանկություն է մաղթում…

Հիմա ի՞նչ, հարցնում եմ, զեկույց գրե՞լու եմ, թե՞ ոչ։

Անպայման։ Չէ որ փաստաթուղթ է։ Հուսով եմ, ընկեր Բրեժնեւի գրասենյակը այն կձեւակերպի հետին թվով։

Առավոտյան պատրաստ կլինի։

Կսպասեմ ձեզ։

… Աղջիկները սկսեցին վերակենդանացնել խորտիկները։ Ես ու Ժբանկովը առանձնացանք ննջասենյակում։

Միշկա, ասում եմ, քեզ չի՞ թվում այս ամենը ուրիշ մարդկանց հետ է տեղի ունենում… Որ դու չես… Ու ես չեմ… Որ սա ինչ֊որ տխմար ներկայացում է… Իսկ դու սոսկ հանդիսատես ես։

Գիտես ինչ, արձագանքեց Ժբանկովը, մի մտածիր։ Մի մտածիր եւ վերջ։ Ես արդեն մի տասնհինգ տարի է, չեմ մտածում։ Եթե մտածես, ապրելդ չի գա։ Բոլոր մտածողները դժբախտ են…

Իսկ դու երջանի՞կ ես։

Ե՞ս։ Հենց հիմա կկախվեի։ Վերջին պահի ցավից եմ վախենում։ Այ, եթե քնես ու չարթնանաս…

Հիմա ի՞նչ անենք։

Բա որ այնպիսի ցավ լինի, որ չդիմանամ…

Հիմա ի՞նչ անենք։

Չմտածենք։ Օղի խմենք։

Ժբանկովը հանեց շիշը։

Ես, երեւի, հարբեմ, ասում եմ։

Բա ինչ պիտի անես, աչքով արեց Ժբանկովը։ Ուզո՞ւմ ես շշից։

Բայց բաժակ կա։

Էն կայֆը չի։

Հերթով խմեցինք։ Ծամելու բան չունեինք։ Հաճույքով զգում էի, թե ինչպես է օղին թմրեցնում ուղեղս։ Կյանքի ուրվագծերը սկսում էին աղոտանալ֊խամրել…

Հետագա իրադարձությունները վերարտադրելու համար որոշակի լարում է անհրաժեշտ։

Հիշում եմ, վերականգվել էին չճարվող շրջկոմական խորտիկները։ Թեեւ հայտնվել էր դդմիկի խավիարը՝ անկման վկայությունը։ Խմիչքի որակն էլ իջավ՝ Միշկայի հոգեպահուստ շիշը, հարավսլավական «Սլիվովիցա», կագոր…

Տասներորդ րոպեին Ժբանկովը գոռաց, սպառնալիորեն բարձրանալով տեղից․

Ես նկարիչ եմ։ Նկարի՛չ։ Ես Խրուշչովի կնոջն եմ լուսանկարել։ Ժիսկար, ո՞նց էր… դ՚Էստենին։ Ես անհատական ցուցահանդես եմ ունեցել Հաշմանդամի տանը։ Իսկ դու ասում ես՝ կով…

Հիմարիկս, իմ հիմարիկս, սիրագորով նրանով էր հիանում Բելլան, գնանք, փիսիկս, պառկեցնեմ քեզ…

Դու շատ տխուր ես, ինձ ասաց Էվին, ինչ֊որ բան վա՞տ է։

Ամեն բան սքանչելի է։ Նորմալ շան կյանք է…

Հարկավոր է քիչ մտածել։ Ուրախանալ այն լավով, որ կա։

Հա, Միշկան էլ է ասում՝ խմիր։

Խմելը հերիք է։ Հիմա կգնանք։ Ես քեզ դուր կգամ…

Դա դժվար չի լինի, ասում եմ։

Դու շատ գեղեցիկ ես։

Երգը հին է, բայց ի՜նչ քաղցր է հնչում։

Լիարժեք բաժակ լցրեցի։ Ինչ֊որ ձեւով պետք է վերջին հասցնել այս ապուշ օրը։ Ինչքա՞ն է մնացել… Էվին նստեց բազկաթոռիս մոտ, հատակին։

Դու ուրիշների նման չես, ասաց։ Լավ կարիերա ես արել։ Գեղեցիկ ես։ Բայց հաճախ տխուր ես։ Ինչո՞ւ։

Որովհետեւ կյանքը միակն է, ուրիշը չի լինելու։

Իսկ դու մի մտածիր։ Երբեմն հիմար լինելն է լավ։

Ուշ է, ասում եմ, ավելի լավ է խմեմ։

Միայն թե մի տխրիր։

Դա արդեն անցյալում է։ Ես վեր եմ բարձրանում։ Պատասխանատու հանձնարարություն եմ ստացել։ Դուրս եմ գալիս մեծ ժուռնալիստիկայի անդաստանները…

Մեքենա ունե՞ս։

Հարցրու՝ չկարկատած գուլպա ունե՞մ։

Մեքենա եմ ուզում։

Կունենաս։ Կհարստանամ կառնենք։

Խմեցի ու էլի լցրեցի։ Բելլան Ժբանկովին քարշ էր տալիս ննջասենյակ։ Միշայի երկար ոտքերը թառամած գլադիոլուսներ էին հիշեցնում։

Մենք էլ գնանք, ասաց Էվին, արդեն քնում ես։

Հիմա։

Խմեցի ու էլի լցրեցի։

Գնանք։

Այ, վաղը կգնամ, իսկ դու մեքենայով մեկին կգտնես։

Երբ նորից ամուսնանամ՝ միայն հրեայի հետ, հայտարարեց նա։

Ինչո՞ւ հրեայի։ Կարծում ես բոլոր հրեաները հարո՞ւստ են։

Կբացատրեմ քեզ։ Հրեաները թլպատում են անում։

Հետո՞ ինչ։

Մյուսները չեն անում։

Սրիկանե՜ր։

Մի ծիծաղիր։ Դա կարեւոր խնդիր է։ Երբ տղամարդը թլպատված չէ, սմեգմա է առաջանում…

Ինչ է առաջանո՞ւմ։

Սմեգմա։ Դա վատ բան է… Քաղցկեղածին։ Այ այնտեղ, ուզո՞ւմ ես ցույց տամ։

Չէ, ավելի լավ է բացատրես։

Երբ թլպատում արված է, սմեգմա չի առաջանում։ Ու չի լինում արգանդի վզիկի քաղցկեղ։ Արգանդի վզիկը գիտե՞ս որն է։

Ենթադրենք… Մոտավորապես։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե թլպատում չկա, արգանդի վզիկի քաղցկեղ ավելի հաճախ է առաջանում։ Իսրայելում առհասարակ չկա…

Ի՞նչ չկա։

Արգանդի վզիկ… Արգանդի վզիկի քաղցկեղ… Կա կոկորդի քաղցկեղ, ստամոքսի քաղցկեղ…

Դրանք էլ հաճելի բաներ չեն,– ասում եմ։

Իհարկե, համաձայնեց Էվին։

Լռեցինք։

Գնանք, ասաց, արդեն քնում ես…

Ապասիր։ Մի հատ շուտ թլպատվեմ… Խմեցի ու էլի լցրեցի։

Դու շատ խմած ես, գնանք…

Ապասիր, դեռ պիտի թլպատվեմ։ Իսկ ավելի լավ է՝ կտրեմ–շպրտեմ գրողի ծոցը այդ վզիկ ասածը։

Դու շատ հարբած ես։ Ու չարացած։

Ես չար չեմ։ Մենք տարբեր սերունդների մարդիկ ենք։ Իմ սերունդը քաք է, իսկ քոնը՝ արդեն ֆանտաստիկ ինչ֊որ բան։

Ինչի՞ց ես չար։

Որովհետեւ կյանքը մի հատ է։ Վայրկյանն անցավ՝ վերջ։ Էլ չի կրկնվելու…

Արդեն ժամը մեկն է, ասաց Էվին։

Խմեցի ու էլի լցրի։ Ու անմիջապես, ասես, անդունդը գլորվեցի։ Ինձ ակվարիումի հատակում էի զգում։ Ամեն բան ճոճվում էր, լողում, ցոլարձակում… Հետո այդ ամենը անհետացավ…

…Արթնացա դռան թակոցից։ Մտավ Ժբանկովը։ Սպորտային խալաթով էր։

Մահճակալի լայնքով էի պառկած։ ժբանկովը նստեց կողքիս։

Ո՞նց էր, հարցրեց։

Մի հարցրու։

Երբ ծերանամ, հայտարարեց Ժբանկովը, թոռներիս ու ծոռներիս համար կտակ եմ գրելու։ Մի նախադասություն միայն։ Ասե՞մ ինչ։

Ի՞նչ։

Ընդամենը մեկ նախադասություն․ «Խումհարի մեջ կնոջ հետ անկողին չմտնեք»։ Եվ երեք հատ բացականչական նշան։

Վատ եմ, Միշկա։ Շատ վատ եմ։

Բուժվելու էլ ոչինչ չկա։ Երեկ ամբողջը խմել ես։

Իսկ ո՞ւր են մեր աղջիկները։

Նախաճաշ են պատրաստում։ Հարկավոր է վեր կենալ։ Լայվակը սպասում է…

Ժբանկովը գնաց հագնվելու։ Գլուխս կոխեցի սառը ջրի ծորակի տակ։ Հետո նստեցի գրամեքենայի մոտ։ Հինգ րոպեից տեքստը պատրաստ էր․

«Սիրելի եւ մեծարգո Լեոնիդ Իլյիչ։ Ուզում եմ ձեզ հետ կիսել ուրախությունս։ Ավարտված տարում ինձ հաջողվեց հասնել աննախադեպ աշխատանքային ցուցանիշների։ Մեկ կովից կթել եմ…» («մեկ կովից»–ը մտածված գրեցի։ Կենսական համոզչության կար դրա մեջ ու գյուղացիական հուզիչ պարզամտություն)։

Վերջանում էր այսպես․

«…Իմ կյանքում մեկ այլ ուրախալի իրադարձություն էլ տեղի ունեցավ։ Մեր ֆերմայի կոմունիստները միահամուռ կերպով ինձ ընտրեցին իրենց անդամ»։

Ոճն այստեղ ակնհայտորեն կաղում էր։ Փոխելու ուժ, սակայն, չկար…

Նախաճաշը պատրաստ է, կանչեց Բելլան։

Էվին հաց էր կտրում։ Մեղավոր բարեւիս ի պատասխան անկեղծ ժպտաց ու հոգատար անհանգստությամբ հարցրեց․

Քեզ ո՞նց ես զգում։

Սրանից վատ չի լինում։

Ժբանկովը բծախնդրորեն ստուգեց բոլոր շշերը։

Ոչ մի կաթիլ, վկայեց։

Մուրճ խմեք, համոզում էր Բելլան, մի րոպեից տաքսի ենք նստում։

Սուրճը չօգնեց։ Ուտելիքի մասի մտածել անգամ չէր լինում։

Ինչ֊որ փողեր դեռ խլվլում են, ասաց Ժբանկովը, հանելով մի քանի մանրադրամ։

Հետո նայեց Բելլա Կոնստանտինովնային։

Մայր մեր, ռուբլիուկես կավելացնե՞ս։ Բելլան հանեց դրամապանակը։

Հասնեմ Տալլին՝ կուղարկեմ, ասաց Ժբանկովը։

Դե լավ, վաստակել ես, լկտիացավ Բելլան։ Մեքենայի շչակի ձայն լսվեց։

Հավաքեցինք իրերը, նստեցինք մեքենան։ Քիչ անց Լայվակը ձեռքներս էր սեղմում։ Կազմածս տեքստը հավանեց անվերապահորեն։ Ավելին՝ ճառանման մի բան արտասանեց․

Ես գոհ եմ, ընկերներ։ Դուք վատ չաշխատեցիք, շնորհքով հանգստացաք։ Ուրախ եմ մեր ծանոթության համար։ Հուսով եմ, որ մեր բարեկամությունը ավանդական կդառնա։ Կուսակցական աշխատողն ու լրագրողը ինչ֊որ իմաստով, ես կասեի, գործընկերներ են։ Հաջողություններ եմ մաղթում ձեզ գաղափարախոսական ճակատում։ Գուցե հարցե՞ր ունեք։

Բուֆետը որտե՞ղ է, հարցրեց Ժբանկովը։ Բուժման կարիք ունենք…

Լայվակը խոժոռվեց։

Կներեք ռուսական կոպիտ արտահայտությանս համար… Նրա պահած դադարը լի էր կշտամբանքով։

… Բայց երեխայի պես եք ձեզ պահում։

Գարեջո՞ւր էլ չի կարելի, հարցրեց Ժբանկովը։

Ձեզ կարող են տեսնել, ձայնն իջեցրեց քարտուղարը, մարդիկ տարբեր են լինում… Դե, գիտեք ինչպես է շրջկոմում…

Քո գործն էլ գործ չի, կարեկցանքով ասաց Ժբանկովը։

Կրթությամբ ես ինժեներ եմ, անսպասելիորեն ասաց Լայվակը։

Որոշ ժամանակ լռեցինք։ Հետո սկսեցինք հրաժեշտ տալ։

Քարտուղարն անդեն ինչ֊որ թղթեր էր դասավորում։

Մեքենան սպասում է, ասաց նա։ Կայարան կզանգեմ։ Մոտեցեք չորրորդ դրամարկղին։ Կասեք ես եմ ուղարկել․․․

Չաո, ձեռքով արեց Ժբանկովը։

Իջանք ներքեւ։ Նստեցինք մեքենա։ Բրոնզե Լենինը հայացքով ուղեկցում էր մեզ։ Աղջիկները մեզ հետ էին…

Կառամատույցում Ժբանկովն ու Բելլան առանձնացան։

Էլի կգա՞ս, հարցրեց Էվին։

Անպայման։

Ես էլ կգամ Տալլին։ Կզանգեմ խմբագրություն, որպեսզի կինդ չբարկանա։

Ես կին չունեմ, ասում եմ, բարով մնաս, Էվի։ Մի նեղացիր, խնդրում եմ…

Այդքան շատ մի խմիր, ասաց Էվին։

Գլխով արեցի։

Թե չէ սեքս չես կարողանում անել։

Գրկեցի ու համբուրեցի նրան։ Մոտենում էին Բելլան ու Ժբանկովը։ Միշայի ձեռքի շարժումներից երեւում էր, որ լկտիորեն ստում է։

Բարձրացանք կուպե։ Աղջիկները, աշխույժ զրուցելով, քայլում էին դեպի մեքենան։ Ոչ մի անգամ հետ չնայեցին…

Տալլինում կխմենք֊կդզվենք, ասաց Ժբանկովը։ Վեց ռուբլու չափ կա։ Իսկ ուզո՞ւմ ես, քեզ մի հաճելի բան էլ ասեմ։

Ժբանկովն աչքով արեց։ Ուրախ, հաղթական ժպիտը լուսավորեց նրա դեմքը։

Ասե՞մ։ Ժորան էլ ինձ յոթանասուն կոպեկ է պարտք։

Be the first who will comment on this

Other parts of "Կոմպրոմիսներ"

Yatuk Music
Old day's song
Tigran Mansuryan

Old day's song

Waterfall 1943
Waterfall 1943
Play Online