Мурацан
Ռուզան
Արարված երկրորդ
ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ
Ջալալ իշխանի ընդունելության դահլիճը (տե'ս ատաջին արարվածի երկրորդ տեսարանը), որ զարդարված է տոնական տարազով: Սյուների խոյակները պսակված են կանաչ դրասանգներով և գույնզգույն վարդերով, որոնք օձապտույտ իջնում են մինչև սյուների խարիսխները: Կանաչահյուս ժապավեններ՝ մանեկաձև կախված' միացնում են դաճլինի կամարաշարերը և նույնպիսի հյուսեր զարդարում դռների և պատուհանների բարավորները; Դահլիճի մեջտեղը բացված է փառավոր սեղան' արծաթե ամաններով ու թակույկներով: Դահլիճի խորքում կանգնած են երգիչների և երգչուհիների խմբեր:
Վարագույրը բացվելուց' բազմականները բոլորած են սեղանը, սպասավորները գինի են մատռվակում, իսկ երգիչները երգում են:
ՏԵՍԻԼ Ա
Ջալալ, Մամքան, Ռուզան, Ներսեհ, Զաքարե, Սմբատ,
ՈՒմեկ, Թենի, Պապաք, երգիչներ, երգչուհիներ,
սպասավորներ, երաժիշտներ
Երգիչներ
Գարուն՝ կանաչ և ծաղիկներ
Բերավ, փռեց մեր լեռներին․
Երգչուհիներ
Եվ իշխանի հատու սուսեր՝
Խաղաղություն մեր սրտերին։
Բոլորը միաասին
Բայց երանի անանց լիներ այս գարուն,
Եվ ծաղիկներ միշտ փթթեին անթառամ,
Եվ խաղաղ կյանք մեր ազդակյաց համարյուն՝
Երկար ամոք՝ բաշխեր երկին բարեխնամ։
Երգիչներ
Բայց, վա՜շ, բնության գեղեցկություն
Պիտի աւքյրե ծերուկ ձմեռ։
Երգչուհիներ
Եվ հայ սրտի խաղաղություն՝
Սուր թշնամվույն աշխարհավեր։
Բոլորը միասին
Օ՜ն, աղջիկներ, պատրաստեցեք մեզ պաշար՝
Ձմռան սաստիկ ուժի դեմը առնելու,
Իսկ դուք, տղայք, սրեցեք սուր և տապար՝
Մեր թշնամյաց կառափները ջարդելու։
ՋԱԼԱԼ. (բաժակը ձեռին) Սիրելի բարեկամներ, անդրանիկ դստերս ամուսնությունից հետո` անցել են արդեն յոթ երկար տարիներ, և բոլոր այդ ժամանակ մեր լեռներում դեռևս չէ կատարվել մի խրախճան։ Իմ սիրելի փեսայի քաջարության շնորհիվ այսօր, ահա, առաջին անգամ, ցնծության երգեր են հնչում այս կամարների տակ։ Անցան ամառ, աշուն և ձմեռ, ահա՚ վերջանում է նաև մեր լեռների գեղեցիկ գարունը, և սակայն մեր ժողովուրդը գտնվում է տակավին ապահովության մեջ։ Այսօր, ուրեմն մենք տոնում ենք ոչ միայն իմ դստեր ու փեսայի հարսանիքն, այլև մեր ժողովրդի խաղաղության տարեդարձը, որ բոլորել է Ներսեհ իշխանի շնորհիվ... Ուրեմն, սիրելիներս, առաջին բաժակը նվիրենք ամուսնացող զույգի և ժողովրդայն բարեկենդանության կենացը։
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ. (բաժակները բարձրացնելով) Ամուսնացող զույգի և ժողովրդայն բարեկենդանության կենացը։
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ. (ձայնակցում է հանդիսականներին):
ՈՒՄԵԿ. (շտապով տեղից բարձրանալով) Սպասեցեք, իշխաններ. (դառնալով Ջալալին) մեծափառ տեր, իմ իրավունքը բռնաբարված է. ես բողոքում եմ քեզնից քո արդարության առաջ։
ՋԱԼԱԼ. (ծիծաղելով) Ի՞նչ, մի՞թե ես քո դեմ մի անիրավություն արի։
ՈՒՄԵԿ. Այո’, տեր, բախտը մեզ տալիս է երկու «կենաց բաժակ» դատարկելու առիթ, իսկ դու այնոնց միացնում ես մի բաժակի մեջ։ Ես տաճարապետ եմ քո մեծության հրամանով, ուստի պահանջում եմ, որ այդ «կենացները» զատ-զատ դատարկվին։
ՋԱԼԱԼ Իրավունք ունիս։ Ուրեմն առաջ ժողովրդի բարեկենդանության կենացը։
ՈՒՄԵԿ. Համաձայն եմ (հանդիսականներին): Բազմականներ, ժողովրդի բարեկենդանության կենացը։ Մաղթենք, որ այն լինի հաստատ և հարատև։
ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ. Ժողովրդի բարեկենդանության կենացը։ (Խմում են):
ՈՒՄԵԿ. Ահա', այդպես. պետք է հարգել կարգն ու կանոնը։
ՋԱԼԱԼ. (ծիծաղադեմ) Սիրելի իշխան, դու նախանձախնդիր ես կենացների կանոնավոր բաշխման, գովում եմ եռանդդ։ Բայց ես այդոնք միացրի, որովհետև ամեն բանում սիրում եմ միություն։
ՈՒՄԵԿ. Բայց միությունն անհրաժեշտ է թշնամու զորքի առաջ և ոչ զինվոր սրվակների, որոնք նույնքան դեմ են միության, որքան մեր վարդապետները՝ կուսակրոնության։
ԹԵՆԻ․ Մեր տաճարապետը խոսում է իբրև հերետիկոս․ պե՞տք է արդյոք հնազանդիլ նրան։
ՈՒՄԵԿ. Երբ հերետիկոսը ստամոքսներ է կառավարում, պետք է նրան հնազանդել։ Այդ հանցանքը, մայր Թենի, ոչ ոքին չի տանիլ դժոխք։
ԶԱՔԱՐԵ. Կեցցես, Ումեկ, այսօր դու ավելի խելոք ես, քան երեկ։
ՍՄԲԱՏ․ Ումեկ իշխանը խելոք է խոսում, երբ հարցը վերաբերում է ստամոքսին։
ՈՒՄԵԿ. Եվ ավելի խելոք, երբ վերաբերում է քաջության։
ՋԱԼԱԼ. Հարկավ, ուրիշների...
ՈՒՄԵԿ. Ես վերջինը չեմ մեր քաջերի մեջ։
ՋԱԼԱԼ. Դրա ապացո՞ւյցը:
ԶԱՔԱՐԵ. (ծիծաղելով) Ա՛յն, որ խուչախների կռվում ինքն եղավ առաջին գերին։
ՍՄԲԱՏ. Եվ մեծ իշխանի արշավանքում' առաջին փախստականը։
ՈՒՄԵԿ. Դուք ակնարկում եք իմ երկչոտությո՞ւնը․ բայց ձեր հիշածները դեռ չեն ապացուցանում ոչինչ։ Ես տեղի եմ տվել անհաջող բախտին։ Ւ՞նչ կանեիք դուք, եթե իմ
տեղը լինեիք։
ՍՄԲԱՏ. (աշխույժով) Մենք ավելի լավ կհամարեինք քաջությամբ մեռնել։
ՈՒՄԵԿ. (զվարթ անտարբերությամբ) Իսկ ես լավ համարեցի ապրել։ Սա թեպետ քաջություն չէ, բայց խոհեմություն է։ Ով որ չէ կամենում մեռնել, նա իրավունք ունի
ապրելու։ (Դառնալով Ներսեհին) Ի՞նչ կասես սրան, իշխան։
ՆԵՐՍԵՀ. (ծիծաղելով) Ես դժվարանում եմ պատասխանել։
ՈՒՄԵԿ. Եվ լավ ես անում։ Պսակվող մարդը ամենից քիչ իրավունք ունի տաճարապետի ներկայությամբ ճշմարտություն խոսելու։
ՌՈՒԶԱՆ․ Իսկ ես համարձակ կասեմ` թե ով փախչում է ապրելու համար, նա արդեն մեռնում է կենդանվույն։
ՄԱՄՔԱՆ. Իրավունք ունիս, զավակս։ Եվ իրավ, ի՞նչ կլիներ մեր վիճակը, եթե Ումեկ իշխանը յուր այս տարօրինակ խոհեմությամբ հրամանատար լիներ մեր զորքերին։
ՈՒՄԵԿ. Հավատա՛, իշխանուհի, ամեն ինչ խաղաղությամբ կվերջանար։ Ի՜նչ հարկ կա կռվել զորեղի դեմ ա'jն ժամանակ, երբ ինքդ ես զգում քո թուլությունը։ Այդպիսի դեպքում կամավոր պարտությունը հավասար է հաղթության։
ԶԱՔԱՐԵ. Տեր տաճարապետ, քո քարոզը գեղեցիկ կհնչեր մի կուսանոցում, բայց դու նստած ես զինվորների հետ։
ՈԻՄԵԿ. Ճշմարիտ զինվորը չի վհատիլ իմ խոսքերից։
ՋԱԼԱԼ. Որպեսզի չվհատի նաև սուտ զինվորը, ապա վարի՛ր պաշտոնդ առանց փիլիսոփայելու։
ՈԻՄԵԿ. Բյուր ներողություն, մեծ իշխան։ (Ծառաներին) Մատռվակնե՚ր, լցրեք բաժակները գինով (բաժակը ձեռին՝ տեղից բարձրանալով և հանդիսականներին դառնալով): Բարեկամներ, խմենք այժմ մեր սիրարժան հարսի և հարգարժան փեսայի կենացը. մաղթենք իշխանազուն ամոլներին երկար կյանք, մշտավառ սեր, անսպառ երջանկություն...
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ. Կեցցե՜ն իշխանազուն ամոլները։
ՈԻՄԵԿ. Եվ երջանիկ սիրահարները։ (Երաժիշտներին): Երաժիշտներ, ձայնակցեցե՛ք մեր ուրախությանը։ (Երաժշտությանը նվագում է):
Խումբը երգում է
Երբ ծագում է մեզ արևը լուսավոր,
Հայ տղաներ, սթափեցեք ձեր քնից,
Լծեք եզինք, առեք գութանն ու արոր
Եվ փութացեք դաշտը հերկել ցողալից։
Իսկ երբ հեռվից մեր թշնամին երևի,
Հայ տղաներ, թողեք արորն ու եզինք,
Հարձակվեցեք թշնամու դեմ կատաղի,
Կռվեցեք քաջ և փրկեցեք հայրենիք։
ՈԻՄԵԿ. (դաոնալով դեպի Պապաք) Պապաք իշխանը լուռ է և տխուր։ (Հանդիսականներին): Բազմականներ, ո՛վ արդյոք ձեզանից կարող է պատճառն ասել, թող խոսե, ես նրան մի զտարյուն նժույգ կընծայեմ։
ՊԱՊԱՔ. Մի՛ վատնիր գույքդ, իշխան, ես ուրախ եմ այնքան, որքան իրավունք ունիմ։
ՍՄԲԱՏ. (հեգնությամբ) Եթե իշխանը մտածում է գալոց շարիքների մասին, ապա նա ամենից քիչ իրավունք ունի ուրախանալու։
ՊԱՊԱՔ. (hեգնությամբ) Դու մարգարե կլինեիր, իշխան, եթե Հրեաստանում ծնվեիր։
ՍՄԲԱՏ. Եթե ճիշտ գուշակեցի, ուրեմն մեր երկիրն էլ մարգարեներ է ծնում։
ՊԱՊԱՔ. Դու չսխալվեցար։
ՈՒՄԵԿ. Արևս վկա, առաջին անգամն եմ տեսնում մի մարդ, որ ուրախության ժամերն իսկ նվիրում է հասարակաց հոգսերին։
ՊԱՊԱՔ. Իսկ ես շատ եմ տեսել մարդիկ, որոնք հասարակաց հոգսի ժամերը նվիրել են ուրախության։
ՈՒՄԵԿ. Եվ դրանք, ուրեմն, իմաստնաբար են գործեր վասնզի հոգսերը կան միշտ և կլինին, մինչդեռ ուրախությունը հազվագյուտ է մեր օրերում։ Ավելի լավ է հոգսերից խլել մի ժամ և տալ ուրախության, քան ուրախության վայրկյանը նվիրել հոգսերին։
ՏԵՍԻԼ Բ
Առաջիններն և սպասավոր
ՍՊԱՍԱՎՈՐ. (մտնելով և դիմելով Ջալալին) Մեծափառ տեր, հեծելազորն ու թափորը կազմ ու պատրաստ սպասում են քո հրամանին* Մեծիրանից վանքը ճանապարհվելու համար։
ՋԱԼԱԼ. (դառնալով Ումեկին) Տե'ր տաճարապետ, տուր քո հրամանները, թափորը սպասում է մեզ։
ՈԻՄԵԿ. (բարձրաձայն) Օ՜ն, ուրեմն, իշխաններ և իշխանուհիներ. թողնենք սեղանն յուր
բախտին, դիմենք այժմ այնտեղ, ուր մեր ուրախությունը պիտի պսակվի։ Եպիսկոպոսը վաղուց սպասում է վանքում։ Ճանապարհը հեռի է, եթե մի փոքր էլ այստեղ ուշանանք՝ սրբազանը կբարկանա և մեզ պատժելու համար վանքի դռները կփակե։
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ․ Պատրաստ ենք, իշխան, առաջնորդիր մեզ: (Վեր են կենում տեղերից):
ՐԻՄԵԿ․ (աոաջ անցնելով) Օ՜ ն, ուրեմն, թող երաժշտություն սկսե թմբուկները թնդացնեն լեռները, ոչ մի մահկանացու տխուր չմնա այստեղ։ Հառա՜ջ, բարեկամներս:
ԶԱՔԱՐԵ․ (պատուհանից նայելով) Ա՞յս ինչ է... Սպասեցեք, իշխաններ, սպասեցեք... Գլուխը բռնած ետ է գալիս):
ՀԱՆԴԻՍԱԿԱՆՔ․ (թափվելով Զաքարեի վրա) Ի՞՛նչ կա, իշխան, ի՞նչ պատահեց քեզ։
ՄԱՄՔԱՆ․ (վախեցած և շտապով) Սիրելի տա՜գր...
ՋԱԼԱԼ․ Ի՞նչ եղավ քեզ, եղբայր իմ...
ՌՈԻԶԱՆ․ Այս ի՞նչ է, աստված իմ։
ՏԵՍԻԼ Գ
Առաջինները և մի գուժկան
(որ մտնում է քրտնաթոր, շնչասպաո և օձիքը պատառած)
ՊԱՊԱՔ․ (տեսնելով գուժկանին և ինքն իրեն) Հա՜, ուրեմն չեմ խաբված։
ՋԱԼԱԼ․ (բոլորին լսելի ձայնով) Ա՜հ... գուժկա՜ն...
ԲՈԼՈՐԸ․ (բոլորը սարսափած ետ նայելով) Գուժկա՜ն...
ՌՈԻԶԱՆ․ (նայելով Ներսենին) Աստվա՜ծ իմ։
ՄԱՄՔԱՆ․ (սարսափած) Այս ի՞նչ է պատահել։
ՋԱԼԱԼ․ (գուժկանին) Ի՞նչ պիտի գուժես, թշվառական, ասա′ շուտ։
ԳՈՒԺԿԱՆ․ (բոլորին լսելի ձայնով) Չարմաղան զորապետի եղբայր Ջոլան ահագին բանակով հասել է Առջաձոր. նրա գունդերից մի քանիսը դիմում են այս ամրոցը, իսկ ասպատակները ցրվեցան դեպի գյուղերը։ Թշնամու անցած տ'ղերը Պետարակ, Շամքոռ, Բարտավ, ավերված և բնակիչները սրե անցած են։
ԶԱՐԱՐԵ. (վշտանար) Աստվա՜ծ իմ, աստված իմ, այս ի՞նչ արիր դու։ (Ընկնում է աթոոի վրա):
ՄԱՄՔԱՆ. Այս ի՞նչ լսեցի. այս ինչ թշվառություն հասավ մեզ։
ՌՈԻԶԱՆ. Ներսե′հ... հա′յր իմ...
ՆԵՐՍԵՀ. Հանզիստ եղիր, Ռուզանս, չարժե մի լուրից այդպես շուտով այլայլվիլ:
ԹԵՆԻ. Օ՜, մեր մեղքերի համար պատժում է մեզ աստված...
ՋԱԼԱԼ. (կատաղի բարկությամբ) Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, աստվա’ծ իմ, այս ի՞նչ հարվածներ ես բերում մեր գլխին... Մի՞թե, արդարև, այս պատիժները կրելու չափ հանցավոր ենք քո առաջ... պակասե՞լ է, արդյոք, Հավիտենականի գութը, թե՞ չարարվեստ դժոխքն երկինքն է փոխադրվել... մի տարի, մի տարի անգամ այս ապաբախտ Ժողովրդին միջոց չես տալիս ազատ շունչ քաշելու, և դառնության բաժակը նա մինչև մրուրն է քամում...:
ԶԱՔԱՐԵ. (սթափվելով) Ջալալ, եղբայր իմ, այդ ի՞նչ ասացիր, դու հայհոյեցիր ամենակարող աստծուն։
ՋԱԼԱԼ. Ի՞նչ, սարսափո՞ւմ ես ապագա գեհենից, մենք այստեղ արդեն դժոխքի մեջ ենք։ (Ընկնում է աթոռի վրա և գլուխը ձեռքերով բռնում):
ՆԵՐՍԵՀ. (առաջ գալով) Իշխաններ, ինչո′ւ եք սառել, արյուն չէ՞ վազում ձեր երակներում, Գերվելո՞ւ եք սպասում, թե երկնքից օգնության։
ՍՄԲԱՏ. Ի՞նչ կարող ենք անել այս անակնկալ ժամուն:
ՆԵՐՍԵՀ. Ինչ կարող ենք անե՞լ... Եվ այդ դո՞ւ ես ասում, Սմբատ իշխան, մի՞թե քո նախահարց փառքը քո ձեռքով ես կամենում մրոտել։ Կռվի դաշտը ընդարձակ է, սուր և մահ... ահա մեր գորձը:
ՈԻՄԵԿ. Ինչ կամենում եք անել, խոհեմությամբ արեք, որ թշվառությունը չծանրանա մեր գլխին։
ՆԵՐՍԵՀ. (բարկացած) Հեռո′ւ, վտտարանց, խոհեմության մասին միայն դու մտածիր...
ՋԱԼԱԼ. (բարձրանալով աթոռից) Եվ իրավ, իշխաններ, ինչ՞՛ւ եք սառել։ Մի՞թե մահն այդքան վախեցնո՞ւմ է ձեզ: Մեր մանկությունր պատել են արյունոտ խանձարուրում, մեր հասակն աճել է կռվի արհավիրներում, հոգիներս էլ պիտի փչենք ռազմի դաշտի վրա։ Թշնամու սրին, մինչև նրա մեզ հասնելը, զոհվել են արդեն բյուր մեզ նմաններ, ինչո՞ւ, ուրեմն, հապաղենք մեր եղբարց բախտին կցորդ լինելու։ Օ՜ն անդր, դեպի սուր, անպաշտպան Ժողովուրդը սպասում է մեզ։
ՆԵՐՍԵՀ. (սուրը հանելով) Դեպի սուր, քաջե՛ր։
ԲՈԼՈՐԸ. (սրերը հանելով) Դեպի սո՜ւր և դեպի մա՜հ։
Վարագույր