Атрпет
Ժառանգներ
Բ, Գ, Դ
Մի քանի օրից հետո Մամոն յուր երեք ձիավոր ծառա-ավազակ ընկերներով, զրահավորված հրացաններով եկավ, մտավ Թեմրան և, հայտնի բան է, իջավ Քյալաշի տունը։ Մամոյի ձիավորների փայլուն զենքերը, երկար նիզակները, սրածայր քյուլահների վրա փաթաթած լայն չալմաները և սրարշավ ընթացքը սարսափեցրին թե թեմրանցիներին, որոնց ծերունիները իրենց քեհյա Մինասի հետ դեռ ետ չէին եկել ղայմաղամի մոտից։ Քյալաշը սուտ էշ էր դարձել և իրեն այնպես էր ձևացնում, իբր թե այս անցքերից բոլորովին անտեղյակ էր։ Փետրավարի մեջ, գյուղացիների տանը պարապ նստած ժամանակներն էր, գիշեր-ցերեկ որտեղ որ հավաքվեին խոսքերն ու խորհուրդները Քյալաշի նենգավոր խաղերի մասին Էին։
Մամոն, Քյալաշի տան մի մասում առժամանակ տեղավորվելուց հետո վերահսկողության հանձնված տասնյոթ գյուղերի քեհյաներին կանչեց և հայտնեց, որ գյուղացիները պարտավոր Էին յուր երեք ձիավորներին և մի գրագրին ռոճիկ, ուտելիք ու ձիաներին Էլ կեր տալ։ Հրամայեց, որ ծխերի համեմատ բաժանեն և ամեն ամիս հասցնեն նույն գումարը յուր սնտուկին։
Քեհյահերին, գոյություն ունեցող կարգերի համաձայն, փոխել չէր կարող, նրանց ընտրում և հրաժարեցնում էր համայնքը, բայց ամեն գյուղում, Քյալաշի խորհրդի համաձայն, Մամոն իրեն գործակալ ընտրեց քեհյաների ախոյաններին, որոնք ջերմ արտով մտան սրանց հովանավորության տակ։ - Քեզ էլ նեղություն եմ տալիս, ասաց մի օր Մամոն Քյալաշին, հյուրասենյակդ գրավեցի։
Այդպես բան մի՛ մտածեք, եթե հավիտյան էլ մնաք, ինձ անչափ հաճույք կպատճառեք։ Բայց բնակարանս ձեզ, որպես ղայմաղամի օգնականի, մի կառավարչի, հարմար չէ։ Ձեզ համար պետք է արտաքուստ և ներքուստ մի շքեղ սարայ, որն ազդեցություն ունենա ձեզ ներկայացողների վրա և սարսափ սփռե յուր շուրջը։
- Այդ լավ ես ասում, ես Էլ մտածում եմ ճիշտ այդպես, բայց փող չկա առայժմ պետք Է յոլա գնալ։
Փողի դա՞րդն ես անում, ինչի՞դ Է պետք փողը։ Էգուց քեհյաներին կանչիր, գեղացիները պարապ են, հրամայի՛ր ամեն մարդ յուր էշն ու ջորին սամրե, գնա անտառ ցախ կրե, կիր վառելու համար և փայտ կարե շինության համար։ Պառավները, ծերերն ու երեխաները Սևջրից շալակով ավազ կկրեն, չորս-հինգ ուռում (հույն) վարպետ բերել կտանք, որ քարհանում քար կտրեն, վառոդը խո անփող է, որքան ուզենք, չեն մերժիլ։ Կմնան քարտաշի, որմնադիրի և հյուսնի գործերը, նրանց էչ ես բերել կտամ Օվայից (էրզրումի լեռնադաշտը յուր շամբով), հացը գյուղացիք կտան, վարձն էլ աստված ողորմած է։ Շատ խելոք մարդ ես, նմանդ չկա, ափսո՛ս որ գյուղի մի անկյունում ես մնացել։ Սկսենք, այսօրվա գործը վաղվան թողնելու չէ։ Բայց որտե՞ղ շինենք, որ հարմար լինի։
Բան ասի՛ր, ահագին դաշտի մեջ տեղ չկա՞, ո՞վ է թևդ բռնելու, շինի՛ր որտեղ որ հարմար է։
Այս գյուղում ես դու ծնվել ու մեծացել, դու ավելի լավ տեղ կարող ես որոշել։
Ա՜յ, մեր կալի գլխին, այնտեղից ողջ գյուղն երևում է, կարող ես ամեն տան ելումուտը դիտել։
Շինենք մի այնպիսի սարայ, որ էրզրումի վալին էլ չունենա։
– Ամեն մարդ յուր տանը, յուր վիճակումը վալի է ու թագավոր։ Վալին ինչո՞վ է քեզանից բարձր։
Երթամ Սուլոյին ուղարկեմ քեհյաներին կանչե, ասելով Մամոն հեռացավ ուրախ-ուրախ, նոր շորեր հագած, յոթը տարեկան երեխայի նման։
Կարծում է, թե իրեն համար եմ աշիաաաոամ,– ասաց քթի տակ Քյալաշ քեհյան, նրա հեռանալուց հետս։ Հողն իմս է, դու շինիր իմ գետնի վրա սարայը, երբ էգուց մեկ էլ օրը ոտքիդ տակ սապոն դնեմ, քեզ պլստացնեմ անդսւնդը, հաշանի բան է, ինձ կմնա սարայն էլ, միջի սարքն էլ։ Բայց ոչինչ, դու առժամանակ ուրախացի՛ր, մեկ թշնամիներս գլորիր ոտքիս տակ, ճզմեմ ես նրանց գլուխը, քեղ բմբուլի պես թռցնելը ինձ համար ջուր խմելուց հեշտ է։
Մտրակի հարվածով Սուլոն և ընկերները գյուղերից հալածում Էին շինականներին դեպի Թեմրան բանելու, և սարայի պատերը աստիճանաբար բարձրանում Էին։ Մամոն հրճվում էր յուր պալատի զուգսի և զարդարանքների մասին երազելով։ Քյալաշը գիշեր֊ցերեկ անխոնջ աշխատում էր, որ կարելույն չափ հիմնավոր և փառավոր լինի այդ դղյակը։
Այդ պատերն ինչի՞ այդքան հաստ ես գցել տվել,Քյալաշ քեհյա՛, -ասաց Մամոն,-ինչի՞ այդ մասի վրա մյուսներից ավելի խնամք ես տանում։
-Այդ դու չգիտես, բայց վերջը ինձնից շատ գոհ կմնաս։
-ես քու գործին խառնվել չեմ սիրում, բայց ուզում էի հասկանալ պատճառները։
- Այս սենյակները հատկացնելու եմ բանտի, սրա լուսամուտների հաստ երկաթե ճաղերը պատվիրել եմ վարպետ Չլոյին. իրիկվան կբերի, կտեսնես։
- Ախա՛ր, ես գիտեմ, որ դու հազար անգամ չփորձած, չձևած, խամ գործ չես բռնիլ։ Լավ էլ մտածել ես, լուսամուտները բակի կողմն ես գցել, բայց մի անհարմարություն ունի, որ հարեմիս լուսամուտները սրա դեմուդեմ պիտի նային։
- Դրա մասին էլ մտածված է։ Այստեղից մի բարձր պատ կքաշեմ և խանումներդ միայն իրենց բակում աճած վարդն ու ծաղիկները կտեսնեն, իսկ բանտարկյալներն էլ նրանց գլխին հանգչող սոխակի և տատրակի դայլայլիկները միայն կլսեն։ Պետք է լսեն, որպեսզի էլ դառնանա իրենց տաժանելի կյանքը։
- Դու, Քյալաշ քեհյա… քեզ պետք էր վեզիր շինել, քեզ պետք էր փոխարքա նշանակել, ափսո՜ս, ափսո՜ս, որ ես թագավոր չեմ։
Քյալաշը, աշխարհ մոռացած, ուշքը-միտքը հավաքել էր սարայի շինության վրա, որտեղ ապագայում ինքը պիտի փառավորվեր և վրեժը լուծեր յուր համագյուղացիներից, որոնք իր ձեռքից ետ էին առել վարչական ղեկը։ Նա մտածում էր այնպիսի մի հարված տալ հակառակորդներին, որ դարերով չանհետանար նրա հիշատակը։ Բայց միանգամայն խորամանկությամբ աշխատում էր գործին մի այնպիսի ընթացք տալ, որ դարձյալ գյուղի վարչությունը մնար յուր ձեռքում, և թեմրանցիները սերնդաբար ծառայեին Ամիրխան քեհյայի հաջորդներին։ Քյալաշը գյուղական վարչական գործերում բոլորովին ներկա չէր լինում, ինչ որ ուզում էր անել, Մամոյին խոսում էր և մի կողմ քաշվում. ինքը՝ տիկ, Մամոն՝ բերան։ Մշակների թիվը օրեցօր աճեցնում էր և պահանջները բարդում։ Տասնութը գյուղացիք ոչ միայն շինության հարկավոր առարկաները ձրիաբար կրում էին, այլ շինության վրա բանող քառասուն վարպետներին գառի մսով, հավով, բադով, որսով և եղոտ բրնձի ու հաճարի փլավով կերակրում էին։ Եթե մի օր փլավի հետ մածուն էին տալիս, երկրորդ օրը թթու չիր պիտի տային, երրորդին՝ տառեխ, այնպես որ վարպետները թեև վարձատրություն չէին ստանում, գոնե կուշտ փորով էին բան անում։ Բայց երեք ամիս անընդհատ բոլոր պահանջները լրացնելով, գյուղացոց բնաղունի բղուղներն ու կարասները, ամբարներն ու հորերը դատարկվեցան, և շատերը իրենց օրական ուտելիքից անգամ զրկվեցան։ Դրա վրա պետք է ավելացնել և այն հանգամանքը, որ շատերը իրենց գարնան ցանքը չկարողացան կատարել, շատերն էլ չկարողացան աշնան ցանքը ժամանակին ջրել, այնպես որ հանդերի ջրելը մնաց երկնքի կամքին։ Երկինքն էլ խռովել էր, երաշտ էր տարին և ջերմեռանդ ժողովրդի կատարել տված թափորներն ու խնդրվածները ազդեցություն չունեցան։
Երանի՜ թե, եղբա՛յր, ես էլ քարտաշ կամ հյուսն լինեի և իմ ձեռքով քեզ համար բերած կերակրով փորս կշտացնեի։ Այս ի՜նչ սև օրը մնացինք, ահա երեք ամիս է բեգյար բան ենք անում, տներս դատարկելուց հետո, վրաներս էլ թափվեցավ, ո՛չ կռնակիս շապիկ կա, ո՛չ ոտքիս տրեխ։
Է՜հ, դուք գիտե՛ք, թե մենք մեծ կերուխումի մե՞ջ ենք… Արի ու մի հարցրու, ամեն մի պատառը ուտելիս կարծում եք բկներիս չի՞ կանգնում, չե՞նք տեսնում, որ դուք ձեր մատղաշների, ձեր կաթնակերների բերանից կտրում ու մեզ եք բերում… Ամեն պատառի հետ աղու-թույն ենք կուլ տալիս, բայց ճարներս ի՞նչ, առավոտից մինչև իրիկուն մտրակը ձեռքերը, հրամայում են. բանեցե՛ք, շինեցե՛ք, շարեցե՚ք… Դե՛հ, հոգնածությունից հետո մի ուտիլ, մի բանիլ… Մեկ մտածեցե՛ք, թե մեր տներն ի՞նչ օրումն են, այս տարի ցանքեր արե՞լ են, հաց ունե՞ն, հարկն ու խարջը տվե՞լ են… Մեզ բերելիս փող խոստացան, օրական խոստացան․ մի փոր հացիս ջոկ, ո՞վ է սև փողի երես տեսել։ Մի՛ խոսացնեք, եղբա՛յր, ցավերս, կսկիծներս մի՛ նորոգեք։ Ես ի՞նչ ասեմ մեր տղոցը, որ վարպետ Խնկոյի խոսքին համոզվեցին, Ղարսի ճամփից ետ դարձան, Քղի եկան։