Александр Ширванзаде
Նամուս
7
Քաղաքի վերին արվարձանի միջին բաժնում, Բարխուդարի և Հայրապետի տներից բավական հեռու, մի ընդարձակ և ուղղագիծ փողոցի ծայրում գտնվում էր միհարկանի մի տուն։ Այդ տունը նոր էր և, ինչպես երևում էր պատերի ճերմակ և տաշած քարերի դեռ մաքուր գույնից, կառուցված էր երկրաշարժից հետո։
Դա Քյոչարանց Ռուստամի տունն էր։
Գինետնում Սեյրանի կռվելուց ուղիղ երեք օր անցած, կեսօրվա դեմ, այդ տան ներսում նստած էր Ռուստամի մայրը Սանամ խանումը։ Տունը բաղկացած էր ընդամենը երկու կես եվրոպական ու կես ասիական ոճով կահավորված սենյակներից։ Սանամը մոտավորապես հիսուն ու հինգ տարեկան միջահասակ մի գեր, առողջ և կարմրադեմ կին էր, թեև տարիքը արդեն կնքել էին նրա երեսին պառավության անկասելի կնճիռները։ Նա հագնված էր ոչ այնքան շքեղ և ոչ էլ շատ աղքատ, բայց բավական մաքուր, այնպես, ինչպես սովորաբար հագնվում են Շամախում միջին կարողաթյան տեր կանայք տանը։ Սև սատինից կարած լայն շրջազգեստ, կապտագույն մետաքսյա շապիկ լայն թևերով, Բաղդադի
գույնզգույն շալից կարած արխալուղ ահա նրա հագուստը։ Արխալուղիտեղից սկսվում էին զառբոֆից տերևաձև ծայրերով ուրիշ թևեր։ Սանամի մեջքին կապած էր նույնպես մետաքսից գործված գոտի, որի մութ-կապուտ գույնը նշան էր նրա այրիության։ Իսկ նրա գլխի պաճուճանքը բաղկանում էր տեղական բարակ նրբագործ, մետաքսյա նախշուն թաշկինակից, մանիշակագույն թոռից և մի սևագույն բրդե շալից։ Այս բոլոր պաճուճանքի տակից գլխին անմիջապես կապած էր ճութղին, որի տակից երևում էին հինայով ներկած մազերը։
Սանամ խանումը մենակ էր։ Նրա միակ որդին, Ռուստամը գտնվում էր օտարության մեջ։ Երկրաշարժից հետո, երբ առևտուրն ընկավ Շամախում, Ռուստամը հավաքել էր յուր ապրանքն երբ և գաղթել Թեյմուր-խան-Շուրա, ուր արդեն երեք տարի էր ապրում էր։ Որովհետև Սանամը բացի Ռուստամից ուրիշ զավակ չուներ, մի առանձին դառնություն էր նրա համար միակ որդու բացակայությունը։ Մի ծանր սուգ էր Սանամի համար այն օրը, երբ Ռուստամը ուղևորվեց դեպի օտարություն։ Խեղճ մայրը բոլոր յուր հնարները գործ դրավ, բոլոր յուր պերճախոսությունն սպառեց, որպեսզի որդուն համոզի չթողնելու հայրենի քաղաքը։ Ոչինչ չօգնեց։
Շամախում առևտուրը հաց չի տալիս, հիմա էլ հարկավոր է, որ բախտս ուրիշ քաղաքներում փորձեմ ուրիշների պես, ասում էր Ռուստամը։
Ինչո՞ւ ես ուրիշներին մտիկ անում, բալաս, նրանք արխա ունեն, քեզ պես մեն-մենակ չեն։ Դու որ գնում ես, բաս ինձ ումի՞ ումուդին ես թողնում։
Կգնամ Շուրա, գործերս քիչ ժամանակում կարգի կբերեմ, ու հետո կգամ, քեզ էլ ինձ մոտ կտանեմ։
Այդ էր պակաս, ծերությանս օրերում օլքա-օլքա ընկնեմ, որ այս չորացած ոսկորներս ղարիբ երկրներում ցիր ու ցան լինեն։ Լավն է այստեղ պապերիս օջախի մոտ քաղցած, ծարավ մեռնեմ, քան ղարիբութենում ոսկի արծաթի մեջ ապրեմ։ «Ինչ եմ անում ոսկի տաշտը, եթե մեջը պիտի արյուն թքեմ»:
Չեմ իմանում, ինչ քաղցր բան կա «Խարաբաշահարի
մեջ»։ Տեսնում ես, որ քար քարի վրա չի թողնում աստված։ Գիշերտակն ու վրա լինի։ Լավ չէ՞, որ մի անգամ այս անիծված քաղաքից դուրս գնանք ու պրծնենք։
Մի ասի, որդի, մարդուս հայրենական հողը քաղցր է, ո՛ւֆ քաղցր։ Մարդ, որ սովորել է նրան, էլ չի կարող ուրիշ հողում ապրել։ Տեսնո՞ւմ ես, բալա, ծիծեռնակներին։ Աստվածությունը էնենց է ստեղծել էն պստիկ արարածներին, որ նրանք էլ իրանց օջախը սիրում են։
Աիրում են, բայց տեսնում ե՞ս, որ նրանք էլ հիմա թողել են իրանց բույնը ու թռել ուրիշ քաղաքները։
Կգան, էլի կգան, իրանց կարճ խելքով հասկանում են իրանց պապական օջախի գինը։ Որ սպանես, նրանք ուրիշ տեղ չեն գնալ, էլի իրանց հին բները կգան։ Հիմա, բալաս, ծիծեռնակը թռչուն լինելով, որ էդքան սիրում է իր բույնը, հապա մա՞րդը։
Տասն անգամ ասել եմ, էլի ասում եմ, որ պապական հող, հայրենական օջախ, չգիտեմ էլ ինչ զիրթ ու զիբիլ, դրանք դատարկ բաներ են։ Մարդու պապն էլ, հայրն էլ, օջախն էլ այնտեղ է, ինչ տեղ որ աշխատանք կա, փող կա։ «Որտեղ հաց, այնտեղ կաց»։ Շամախում հաց չկա, չկա ու չկա։ Այստեղ փողը ձիավոր է դառել, մարդը ոտավոր, վազ տուր, հա՛, հա վազ տուր, որ չես կարող հասնե՜լ։ էլ մի՛ երկարացնի, ասածս ասած է, կարճ կապիր։
Այս խոսքերից հետո Սանամ խանումը այլևս չկարողացավ հակառակել Ռուստամին, ճանաչելով որդու բնավորությանը։ Մի օր նա դառն արտասուքով ճանապարհ դրավ միակ զավակին օտարություն։
Եվ ահա երեք տարի էր, որ Ռուստամը Շամախուց հեռացել էր, և այս երեք տարվա ընթացքում Սանամը մի անգամ ևս չէր տեսել նրա երեսը։ Ծանր և վշտալի էր նրա համար մենակությունը։ Նա նամակ նամակի հետևից էր ուղարկում, աղաչում էր, խնդրում էր, որ գոնե մի անգամ, կարճ միջոցով, որդին գա մոր հետ տեսակցելու։ Ռուստամը միշտ պատասխանում էր, թե այս ամսին կգա, մյուս ամսին կգա, այս գործը վերջացնի իսկույն կուղևորվի, մյուսը վերջացնի կգա։ Եվ այսպես նա ամբողջ երեք տարի
խոստանում էր ու չէր գալիս։երկու ամիս առաջ մի ուրախալի նամակ էր ստացել։ Այդ նամակով որդին հայտնում էր մորը, թե հերիք է ինչքան ինքն ազատ մնաց, հիմա տանտերվել է հարկավոր, «չունքի, փառք աստուծո, գործերս լավ են գնում» և այլն։ Հետո նա խնդրում էր մորը, որ շուտով մի լավ աղջիկ գտնի Շամախում և գտնելուց հետո իսկույն գրի իրան, որ գա պսակվելու։
Ռուստամը հարսնացվի ընտրության բոլոր իրավունքները տալիս էր մորը։
Սանամը հենց մի այդպիսի պատվերի էր սպասում։ Նա նամակը ստացած օրը, իսկույն, առանց ուշացնելու, «զարանգիզի» (հարսնախոս) Շըպպանիկին կանչեց և պատվիրեց, որ մի «լավ, գյոզալ, խելոք, բան անող, կարդացած, հայալու» աղջիկ ճարի Ռուստամի համար։ Երկար մտածեց, երկար խորհրդակցեց Շըպպանիկի հետ։ Քաղաքի բոլոր աղջկերանց անունները տվեց նա մի առ մի, բոլորին քննեց, քննադատեց։ Մեկը գեղեցիկ էր, բայց շնորհ չուներ, մյուսը խելոք էր, բան անող, կարդացած, բայց տգեղ էր, երրորդը ամեն կողմից լավ էր, հարմար էր դեռ պստիկ էր, չորրորդի քիթն էր ծուռ, հինգերորդի մազերն էին կարճ, ծնոտը «լախ» և այլն և այլն։ Մի խոսքով, քաղաքում էլ աղջիկ չմնաց, որ Սանամը չի տնտղեր։ Մի ամբողջ ամիս այս հարցով նա տանջեց յուր գլուխը, մինչև որ, վերջապես, երկար աշխատությունից հետո, վիճակն ընկավ Բարխուդարի աղջիկ Սուսանի վրա։
Ի՛նչ աղջիկ է, ի՛նչ աղջիկ է, ի՛նչ բոյ ունի, ի՛նչ աչքեր ունի, ասում էր Սանամը մի օր Շըպպանիկին Սուսանի մասին։ Բարխուդարի կինը, Գյուլնազն էլ, մարալի պես գյոզալ է։ Աղջիկն էլ մորն է եկել, ամա խելոքությունով, ես իմանում եմ, մորից տասնապատիկ խելոք է, չունքի, դե, կույսի ուսումնարանում է կարդացել։ Զատկին ես ժամումը բռնեցի, որ մի քիչ խոսացնեմ, խեղճն ամաչելուց կարմրեց, հռշնեց, լեզուն կտրվեց, չկարողացավ խոսել։ «Աֆարիմ աղջիկ», ասացի մտքումս։ Շըպպանիկ, ջահթ արա բանը գլուխ բերելու, հետո ես եմ իմանում, թե քո պարտքից ինչպես դուրս կգամ։
Շըպպանիկը հենց այսպիսի բաներ ճրագով էր փնտրում։ ԱյդՇաբաթն երեք, չորս անգամ, «վախտ, բեվախտ», նա վազում էր Գյուլնազի գլխին խնամախոսության, բայց գլուխ չէր գալիս։ Վերջին երկու շաբաթները Շըպպանիկն այլևս չէր երևում Բարխուդարանց կողմերում։ Սանամի բարեկամները իմանալով, որ նա մտադիր է յուր որդու համար Քյոխանց Բարխուդարի աղջիկ Սուսանին ուզելու, մի օր հավաքվեցին նրա գլխին։
Ախչի Սանամ, դա ի՞նչ ենք լսում, դո՞ւ որտեղ, Գյուլնազի հայասզ, կապը կտրած, չոլերն ընկած աղջի՞կը ո՛րտեղ։ Ա կնիկ, չե՞ս լսել, նա ի՞նչ սոնկ է, ի՛նչ բաներ է արել կուժ ծախող Հայրապետի տղի հետ։
Ի՞նչ է արել, զարմացած հարցրեց Սանամը, որ առաջին անգամն էր լսում այդ լուրը։
Վա՛յ վա՛յ, էլ ի՞նչ պիտի անի, մազս կտրվի, էլ բան է մնացել, որ չանի՞, պատասխանեց Սանամի տալը, «քյանդուկ» Մանանը, որ ինքն իրան Շամախու ծանրաբարո կանանցից մեկն էր համարում։ Բան է մնացել, որ չանի, էլ գիշերները չոլերում սիլիկ-բիլիկ անել, պաչպչվել, ղուջղուջվել։
Հետո՞, հետո՞։
Հետո, էլ ի՞նչ հետո, իմանում ես էլի, ջահիլ տղա, ջահիլ աղջիկ, այ հա՛յ, հաայ։
Եվ «քյանդուկ» Մանանը խորհրդավոր կերպով շարժեց յուր գլուխն աջ ու ձախ։
Վայ, տունս չքանդվի, լավ էր առել աստված խելքս։
Բա՛ս, բա՛ս, սաղ քաղաքում մի մատը մեղր կշինեին քեզ էլ, տղիդ էլ, կլպզտեին հա կլպզտեին։ Մի իստակ անուն ունիս, ուզում ես, որ կեղտոտե՞ս, խելքի եկ, խելքի...
Նույն օրը Սանամը Շըպպանիկին հրամայեց այլևս չգնալ Գյուլնազի մոտ և մինչև անգամ ոչ ոքի էլ չհայտնել, թե Քյոչարանց Սանամը կամեցել է Քյոխանց Գյուլնազի աղջկան յուր տղի համար ուզել։ Այնուհետև, նա դարձյալ Շըպպանիկի օգնությամբ, սկսեց որոնել մի ուրիշ հարսնացու։ Երկու շաբաթ էր, որ նրանք մտածում էին այդ մասին, բայց մի ուրիշ հարմար աղջիկ չէին
գտնում։Նա, մեջքը պատին տված, նստած էր պարսկական գորգերով զարդարված թախտի վրա, երեսը դեպի բակը և հմայում էր խաղաթղթերով։ Ուղիղ մի ժամ էր, որ նա հմայությամբ էր պարապած և այդ մի ժամվա ընթացքում առնվազն տասն անգամ թղթերը դարսած և հավաքած կլիներ, բայց ոչ մի անգամ կամակոր թղթերը ցույց չտվին Սանամի ուզածին պես։ Վերջապես, նրա ձեռները հոգնեցին թղթերը շատ դես ու դեն բաժանելուց, և նա բարկացած հենց նոր կամենում էր հավաքել և մի կողմ դնել թղթերը, երբ դրսից մի կանացի ձայն լսեց։ Մեկը թուրքերեն լեզվով երգում էր և ծափահարում։ Սանամն, առանց տեղից շարժվելու, նայեց դուրս, և նրա դեմքը մի առանձին զարմանք չարտահայտեց, երբ տեսավ երգեցող ծափահարողին։
Այ բալամ, այ ջանըմ, դիլ դիդիլ, դահրի դադահ, դիլ, դի-դիլ, չըթ-չըթ, այ սաղոլ, այ սաղոլ, ներս մտավ մի բարձրահասակ, նիհար կին, պարելով և ձեռները գլխի վերև աղեղնաձև պահած` երկայն ու բարակ մատներով «չըրթմա» տալով։
Դա «զարանգիզի» Շըպպանիկն էր։
Դիլիլի, դիլդի՛լ, դիլիլիլի, դիլդիլ, պարով խանմիս, պարով նրա տուն ու տեղին, սկսեց Շըպպանիկը մաքուր տեղական բարբառով, առանց որևէ խառնուրդի։
Պարով, մին ալ պարով, շարունակեց նա, հազար պարով, ա բալամ, հի՞նչ ես անըմ, հի՞նչ ես շինիմ, հինչյա պյանի՞ ես։ Քեֆըդ, հա՛լդ օվհալդ։ Հը՞մ, դամաղդ չա՞ղ ա։ Ասա, դե ալի, ախըր քանի՛ վախտ ա քու լուսերեսդ չամ տեսնըմ։
Սանամը ոչինչ չպատասխանեց, միայն մի քանի վայրկյան նայեց Շըպպանիկի երեսին, խաղաթղթերը դրեց մինդարի տակ և շորերի ծայրերը քաշեց ներքև, որ ծածկի աջ ոտի հաստ և մսալի սրունքը։
Հըմ, խոսիր դե ալի, դարձյալ սկսեց Շըպպանիկը շալը գլխիցը վերցնելով և մի կողմ շպրտելով։
Նա կանգնեց ուղիղ Սանամի դեմուդեմ և ձեռները դրավ կողքերին։
Չե՞ս խոսելու, հի՞նչ կա, յարաբ, աչքունդ փայիզվան պես կախ
էս քիցյալ, ալի էշիդ հով ա՞ կաղ ասալ։համար։
Շըպպանիկն յուր ամուսնու և երկու զավակներփ հետ ապրում էր քաղաքի հետ ընկած փողոցներից մեկում, մի աղքատիկ տան մեջ, որ բաղկացած էր ընդամենը մի խղճուկ սենյակից, փոքրիկ խոհանոցից և հավաբնից։ Նա ամուսինը նիհար, կարճահասակ, նեղ ճակատով, ուռած ու կապտած թշերով, կարմրած և պլզված աչքերով զուռնաչի Տատունը արբշիռ մեկն էր։ Նա հարբում էր առավոտները, հարբում կեսօրներին, հարբում էր գիշերները,մի խոսքով, «վախտ բեվախտ» նրա համար միևնույնն էր, միայն թե փող ունենար։ Որտեղ որ կորչեր Տատունը կարող էին այս կամ այն գինետանը գտնել։ Քսան տարեկան հասակից նա գինետանն էր անցկացրել յուր կյանքը և այստեղ էր գլխավորապես զուռնաչություն անում։ Շատ քիչ էր պատահում, որ նրան հարսանիքատուն կամ մի ուրիշ զվարճատեղ տանեին, որովհետև նրա ձեռները կարողություն չունեին զուռնան բերանում ուղիղ պահելու։ Եվ այդ ոչ թե այն պատճառով, որ նա միշտ հարբած էր լինում, այլ առհասարակ, արթուն ժամանակն էլ մի կարգին ածող չէր։ Սակայն ինքը Տատունն էլ այդ մասին շատ չէր հոգում, երբեք չէր աշխատում, որ մեկը իրան հրավիրի հարսանիք։ Նրա համար միևնույնն էր ուր որ փչեր զուռնան, միայն թե «փչեր» և մեկ էլ որ մի քանի շահի-բիստի ստանար արաղի ու գինու համար։ Նա միշտ զուռնան գրպանում ուներ, որպեսզի հարկավոր եղած ժամանակ էլ նեղություն չքաշի տուն վազելու։
Տատուն ապեր, մին փիչի՛, բռնում էին նրան փողոցի ջահիլնեըը։
Բաշ յուստա, պատասխանում էր նա և երկայն ու յուղաթաթախ արխալուղի գրպանից դուրս էր բերում դուդուկը։
Նա փառավոր կերպով ծալապատիկ նստում էր փողոցի մեջտեղում, չմուշկները հանում, առջևը դնում։ Հետո գլխի ահագին փափախն ուղղում էր, ծռում էր այս կողմ այն կողմ, որ էհ, բան է, զուռնան փչելու ժամանակ չընկնի ու չխանգարի։ Այնուհետև ծվանը դնում էր դուդուկի ծայրին, պնդացնում ու սկսում։
Բայց վայ այն սկսելուն։ Մինչև զուռնան դրստելը, մինչև բերանընրա գլխին մի քանի փամփեր էին տալիս։
Վերջապես, Տատունը մի կերպ բոլորը պատրաստեց, և ահա նրա հոնքերը վեր քաշվեցին, ճակատը ծալերով ծածկվեցին, աչքերը չռվեցին ու կարմրեցին, թշերն ուռան, կապտեցին, հը՛ը, սկսվեց մշտական «Սհարի» եղանակը։ Բայց, ավաղ, մեկ էլ տեսար, որ նրա վզակոթին «զըխկ» մի բռունցք հասավ, և զուռնան փափախի հետ միասին թռավ փողոցի մեջտեղը։
Այ օլմիշ, անամոթ, անմեռուն, ալի հի՞նչ ես մահրաքագ սարքալ, վե՛ր կաց տուն կորի, բղավում էր Շըպպանիկը և, յուր ամուսնու կռնից բռնելով, շպրտում մի կողմ ինչպես մի կեղտոտ լաթ։
Ալի ալի, ալի, ա կնիկ, յանի, յանի... տեր մեղա,հախմիան, տեր... յանի հինչ ա՞մ անըմ, այ օձի ճուտ, չե՛ս թողնելու, որ քյասիբությունս անեմ, երկյուղածությամբ փնթփնթում է Տատունը, փափախը թափ տալով։
Բայց Շըպպանիկը չի թողնում նրան երկար խոսելու։ նա մի ձեռով բռնում է ամուսնու չուխայի փեշերից, իսկ մյուս ձեռում զուռնան բռնած, նրա գլխին տալով, քաշում է ուղիղ մինչև տուն։
Այստեղ սկսվում է մի ուրիշ տեսարան։
Շըպպանիկը սեղմում է Տատունին սենյակի մի անկյունում և, փափախը սեղմելով բերանին կարկտի պես թափում է նրա գլխին հարված հարվածի հետևից։ Փոքրիկ մարդն ուզում էր գոռալ, օգնություն կանչել, բայց չէր կարողանում, որովհետև նրա բերանը փափախով սեղմված էր։ Նա ուժ էր անում ազատվելու կնոջ ճանկերից, դարձյալ չէր կարողանում։ Ճարահատյալ մի կերպ ձեռքն է առնում Շըպպանիկի մազերը: Ամբողջ մարմնով նա կախ էր ընկնում նրանց վրա և խեղդված ձայնով, շնչասպառ ասում է. «աթա՛նց, աթա՛նց, հա՛ լոո՛ոլի, սիրտս էրվեց»։
Բրա՛խ տուր, գոռում էր Շըպպանիկը, գլուխը թափահարելով և ոտներով աքացի տալով Տատունի փորին։
Դու բրախ տուր, ես ալ բրախ տամ, պատասխանում է Տատունը, ավելի պինդ քաշելով կնոջ մազերը։
Եվ այսպես շարունակվում է, մինչև որ երկուսն էլ հոգնում
էին և իրարու ազատում։ Երբ Շըպպանիկին հարցնում էին, թե ինչուիսկապես ուրիշ կանանց պես հպատակվի, նա պատասխանում էր․
Հինչ անամ, ա քյուր, ա մեր, գիշեր ցերեկ լակըմ ա, աշխատածը գինի-արաղի յա տամ, տուն մին կոպեկ չի պերըմ։ Ես ալ բախտավար ախր կնիկ ամ, տուն ու տեղ ունամ, իմ աշխատածս ալ հերիք չի անըմ։
Նշանավոր դեր էր կատարում Շըպպանիկը քաղաքում։ Նա հայտնի էր ամենքին, ծերունիներից սկսած մինչև ամենափոքր մանուկները։ Առանց հարցնելու, համարձակորեն նա մտնում էր ամեն տուն, ամեն ընտանիք և, պիտի ասած, ոչ ոք, ծանոթ թե անծանոթ, նրան չէր արգելում։
Շըպպանիկը, ինչպես քաղաքի մեջ ամենահայտնի «զարանգիզի» (միջնորդ), ամենքին հարկավոր էր, և ամենքի համար որևէ բանով նա պիտանի էր։ Մեկը տղա ունի նշանելու, մյուսը հասած աղջիկ, փեսացու է որոնում, երրորդը հարսանիք ունի, կանայք պիտի հրավիրի, չորրորդը կնունք ու հինգերորդը մեռելատեր է։ Թե՛ ուրախության, թե՛ տխրության դեպքում Շըպպանիկը հարկավոր մարդ է։ Ինքը Շըպպանիկը ամենից ավելի էր զգում յուր կարևորությունը և միշտ աշխատում էր, որ ուրիշներին ևս հասկացներ յուր արժանավորությունը։ Նա ամենքի հետ անխտիր վարվում էր համարձակ, ոչ ոքից չէր վախենում, չէր ամաչում, ոչ ոքի առաջ չէր լռում։ Իսկ եթե պատահում էր, որ վախենում էր, ամաչում էր կամ լռում էր, խորամանկությամբ էր անում այդ և անշուշտ, ոչ առանց նպատակի։
Բայց շատերն էին վախենում Շըպպանիկից, մանավանդ այնպիսիները, որոնք տանը չափահաս օրիորդներ ունեին։ Այդպիսիների աչքում Շըպպանիկը կարծես մի տեսակ չաստվածուհի էր, որի գերբնական ուժը կարող էր յուր կամքի համեմատ ստորացնել կամ բարձրացնել քաղաքի աչքում աղջկերանց անունը։ Եթե Շըպպանիկն ուզում էր մի աղջկա վարկը վայր գցել քաղաքում, նրա համար շատ դժվար չէր այդ անելու, թեկուզ աղջիկը լիներ անմեղ, անարատ։
«Ես նրան մին մատ արախութունան ամ ճընանչըմ, կապըԻրեսի մեռունը գեդաները լպստալ ան»։
Ահա ինչ խոսքերով էր Շըպպանիկը մրոտում խեղճ օրիորդին։ Դե՛հ, օրիորդի քարը ծովի հատակը գլորվեց, էլ ոչ մի տղա ի վստահանալ նրան մոտենալու, և աղջիկը ստիպված է երկար տարիներ ապրել յուր ծնողների մոտ կուսական կյանքով։ Սրա հակառակ, եթե Շըպպանիկն ուզում էր մեկի վարկը բարձրացնել թեկուզ աղջիկը լիներ հաշմանդամ, տգեղ նա այնքան կգովեր նրա գեղեցկությունը, «շիրուշնորհքը», «բոյուբուսաթը», մինչև որ զոռով կբանար նրա համար բախտի դուռը։ Մի խոսքով, Շըպպանիկի լեզուն մեծ նշանակություն ուներ քաղաքի աղջկերանց համար։ Ահա ինչու նրան այդքան պատվում էին ընտանիքներում։ Ահա ինչու, երբ նա մեկի դռներից ներս էր մտնում, տանտիկինը նախ և առաջ անհրաժեշտ էր համարում նախազգուշացնել յուր աղջկերանց, որ դրանք համեստ և զգույշ վարվեն Շըպպանիկի ներկայությամբ։
Սանամը նրա համար պատրաստեց ձվածեղ և ինքն էլ նստեց նրա հետ միասին ուտելու։
Տղադ հի՞նչ ա գիրիմ, հարցրեց Շըպպանիկը, ձվածեղի պատառներն ագահությամբ կլանելով։
Սաղ սալամաթ է, ջանիդ դուա կանի։
Հե՞փ ա գալու, նրան պսակենք, ա ես նրա չինար բոյին մեռնամ։
Պիտի գրող լինի, որ գա, չէ՞։
Հինչի՞ չես գիրիմ։
Ի՛նչ երեսով գրեմ, սաղ քաղաքը չորացել է, մի աղջիկ չի ճարվում երեխիս համար։
Սանամը հետաքրքրությամբ նայեց Շըպպանիկի երեսին, մի բավարար լուրի սպասելով նրանից։
Չի չորացել. պատասխանեց Շըպպանիկը, հոնքերը վեր քաշելով և կրկին ցած գցելով։
էհ, արտասանեց Սանամը, հառաչելով։
Շըպպանիկը մի քանի պատառներ ևս կլանելով, անձեռոցիկով
սրբեց բերանը ու հետ քաշվեց։Ալի նա՛։
Ո՞վ։
Հայալու, աբըռռլու, Գյուլնազի աղջիկ...
Սուսա՞նը, ընդհատեց Սանամը։
Հա՛, հանց Սուսանը։
Հանաքներդ մի կողմ դիր, օղորմի հորդ, հանաքի ժամանակ չէ, Շըպպանիկ, ասա, տեսնեմ, ո՞վ է գոված աղջիկդ։
Հանաք չամ անըմ, մինիկ տղիդ արևը վկա։
Խելքդ տեղը չի, Շըպպանիկ։
Քալաֆիդ ճոնդը կորցուրալ ես, պան ամ ասըմ, դու հանց էշըդ ես քշում։ Իմ խելքս գլխըմս ա։ Չիմ մացա, չիմին հարց ու փորձ արի, սուտ, սուտ, լափ սուտ։
Սուտս ո՞րն է, սաղ քաղաքն է խոսում։
Բարըբադ իլի մեր քաղաքը, հինչպես քի հանց բարըբադ ա իլիմ։ Հախ միայն տերը քանդի դյուշմանի տունը, որ խեղճ աղջկան անըմը նահախտան կոտրալ ա։
Ո՞վ է դուշմանը։
Կուժ ծախողի տղան, ան մին վիժա բոյի տեր մեռածը։ Սեյրանը, Սեյրանը, Սեյրանը։ Ան դալուն տափին կպած Սեյրանն ա նահախ տեղան չով արալ սաղ քաղաքում, քիի «Բաբխուդարի աղջիկը իմ հարսնացուս ա, աթանց ա, անանց ա, ֆլան ա, բեշմաքան ա»։
Նահախս ո՞րն է։ Սուսանը Սեյրանի հարսնացուն է։ Ասում են մի մատ երեխերք են եղել, որ ծնողները նշանել են։
Դե, հենց պանն ալ տա յա ալի։ Հենց Սեյրանի ցավն ալ տա յա, քիի առաջ բեշիգքյարթմանա ան արալ, հիմի չան տաամ, պրծավ քինաաց։
Պատճառն ի՞նչ է, որ հիմա չեն տալիս։
Հի՞նչ պիտի իլի։ Սաբաբը նա յա, քի Հայրապետի տղան, ան մեռած Սեյրանը, հիմիկվանան, որ մին վիժա բոյ ունի, անքան շառլատանացալ ա քի, որ մեռալ ամ արարիչ ասսու բոյին յա ինքը մինին կսպանի, Սիբիր կիքինա, յա ալ յուրան կսպանեն։
Բարխուդարը, Գյուլնազը գի՞ժ ան, քի նրա պես հեյվարին աղջիդու հի՞նչ ես խոսըմ, չամ մանըմ իսկի։
Չեմ իմանում, էլի խելքս բան չի կտրում։
Հի՞նչ խելքի պան ա, շատ պարզ, շատ աշկարա նաղլ ա։ Մուկուլ օրը քիշերվա կեսին մտալ ա շիրաչիխանա, այնքան կոնծալ ա, որ ճանբալակուկուշ ա դառալ։ Ետով ընկերների հետնան կռիվ ա արալ, գլոխ-մլոխը չախչախ ան արալ, հիմի տունումը ընկած տընքտընքըմ ա։
Խե՛ղճ տղա, խեղճ հեր ու մեր։
Խեղճ օձ կծի խեղճ տղին։
Այ ախչի, այ ախչի, ինչպես ես ղմիշ անում, որ հոր ու մոր մինիկ տղի համար անեծք ես անում։
Հըմ, գյուլլախորով իլի նա, որ խեղճ աղջկան անըմը սաղ քաղաքի բերանն ա քիցալ։ Նա յալ հի՛նչ աղջկան որ ասօրվա լյուսի պես լյուս ա, երկնքի հրեշտակի պես սուրբ ա։
Ախար Հայրապետի տղան ի՞նչ միտք ունի, որ նահախ տեղից Բարխուդարի աղջկան խայտառակ է անում։ Չէ՛, Շըպպանիկ, մեջ տեղ էլի մին փուտ կա։
Աղջիկն իսկի փուտ չունի։ Ասըմ ես, Սեյրանը հի՞նչ միտք ունի․ միտքը նա յա իլալ, քի որ անմեղ աղջկան անըմը չով անի քաղաքում, հինչ ա, քի մին դանա տղա ջուլիաթ չանի նրան ուզիլ, որ վերջը յուրան վիզին մնա։ Իմացա՞ր։ Առա էէ՛, հիմի անկաջիդ քամակը թե տեսնես, Սուսանին ալ կտեսնես, առա է՛է՛, առ էյ... Վերջին խոսքերն արտասանելու ժամանակ Շըպպանիկը երկու ձեռների մատերը չռեց և ճանգ արավ դեպի դուրս, Սեյրանին վերաբերելով։
Հիմա ի՞նչ անենք, Շըպպանիկ, սուտ թե ղորթ, էս ձայնը դուրս է եկել էն մարդու աղջկա վրա։ Ես էլ, դրուստն ասեմ, իսկի ինքս չեմ էլ հավատում, որ էն հոր ու մոր աղջիկը վատ-վատ բաներ անի, ինչու որ նրան զնդանի մեջ են պահում։ Տանից չեն դուրս բերում, որ աստուծո լույսն էլ է տեսնի, ինչպե՞ս կարող էր Սեյրանի երեսը տեսնել։ Դրուստն ասեմ, Շըպպանիկ, ղորթ է, ես նրանից ձեռ եմ վերցրել, բայց սիրտս իսկի չի կտրվում։ Գիշեր ու
ցերեկ նրա պատկերը հենց աչքիս առաջ կանգնած է։ Ախար էնունի։
Իսկ հո՞վ, իսկի հո՞վ, մին դանա յա, թայը չկա։ Ես ալ հենց անդյուր ամ ասըմ քի ցեքա պաց չթողնանք ալի։ Ախար, ասի տեսնամ, անանց աղջիկ հի՞նչ տեղան ես կարով քիթանալ, հո՞վ ունի։ Իսկի հով, իսկի հով։ Սաղ քաղաքի աղջկերանց ճրնանչըմամ, մին-մին դընդըղալամ, ուզում ես չիմին մին-մին մատներովս համբըրամ։ Առա՛, դա քեզ Շավալիի թոռը թամբալ, այբեժառ, դա քեզ Եղյանց Խանմի աղջիկը մեջքան ղաթված, կարճ, որ հենց իմանաս հաջյուջ-մաջյուջներան իլի։ Հաջյուջ-մաջյուջը նա յա, որ աշխարհքի վերչըմը պիտի կյա։ Հա՛, դա քեզ Ագրիփաչանց Մամառի աղջիկ Սապանը հի՞նչ ա, իսկի երեսին թիքիլի ալ չի։ Ալ հո՞ր մինը ասամ, առա՛, դա քեզ...
Շըպպանիկն երկար ժամանակ մի առ մի թվեց Շամախու չափահաս աղջկերանց անունները առանձին-առանձին։ Բանից դուրս եկավ, որ միակ բացառությունը կազմում էր Սուսանը։
Ալի, ալի Սուսանը, ալի Գյուլնազի աղջիկը։ Քաղաքը չորացալ ա, նրանից սվա ուրիշը չկա ու չկա։ Ա կնիկ, ցեքա բաց մի թողնիլ, կնքեց Շըպպանիկը յուր ատենաբանությունը, մի սպառնողական հայացք ձգելով Սանամի երեսին։
Այդ հայացքը նշանակում էր, թե եթե վերջինը հրաժարվի Սուսանին յուր որդու համար ուզելուց, հետո շատ ու շատ կափսոսի։
Սանամը գլուխը թեքեց կրծքին և ընկավ մտածողության մեջ։ Շըպպանիկը լռեց և սկսեց աչքերի տակով խորամանկությամբ նայել նրա երեսին, կարծես կամենալով թափանցել նրա միտքը։ Մի քանի րոպե շարունակվեց այդ լռությունը։ Վերջապես, Սանամը գլուխը բարձրացրեց, ծռեց դեպի աջ ուսը, ձեռները իրարու վրա դարսեց և դրավ կրծքին։
Չէ, Շըպպանիկ, ինչքան ֆիքր եմ անում, էլի տեսնում եմ, որ բանը գլուխ եկող չի, ասաց նա խորհրդավոր կերպով։
Սաբա՞բը, հարցրեց Շըպպանիկն յուր դեմքի վրա խաղացնելով մի կեղծ զարմացական ժպիտ։
Ես ինքս, ինչպես ասացի, չեմ հավատում, որ Գյուլնազի
աղջիկն էս բաներն արած լինի Սեյրանի հետ։ Բայց...Դժվար է աղջկա կոտրված անունը սաղացնել։ Հախնահախ` Սուսանը ընկել է քաղաքի աչքում, ես թե որ ուզեմ նրան, խալխը աչքերս թքով կհանի։ Դու գիտես, որ ազգականներ, բարեկամներ կան։ Չէ՛, Շըպպանիկ, չեմ կարող ես էս վարսս նրանց ձեռքից ազատել, վերջացրեց Սանամը, աջ ձեռով առաջ քաշելով գիսակներից մինը և ցույց տալով Շըպպանիկին։
Ես ալ կասամ հինչ ես ասիլյու։ Ղեյիղդ կտրվի, ազգականներ, բարեկամներ, ֆլան-բեշմաքան։ Քյանդյուկ-Մանանը չի՞ բարեկամիդ մինը։ Հըմ, ես նրա բարեկամ աչքը հանամ, հալլա։ Մի՛ ինջիմիշ իլիլ ինձանա, Սանամ խանըմ, որ բարեկամիդ աթանց ուշունց ամ տամ, չունքի ես իմանըմ ամ հով ա բարեկամդ, հով ա չարակամդ։ Քյանդյուկ Մանան, Թուխիկ-Մոլխիկ, ֆլան-ֆստան, դրանք չիմ, ա կնիկ, դյուշմաններդ ան, դյուշմաններդ։ Տակադ բիշտի ան տամ, հայ մի ուզիլ Գյուլնազի աղջկան, հայ բիաբուռ կիլես, աթանց, հայ անանց։ Ականջներդ լա՛վ բացիր, լա՛վ լիսի, նրանք չիմ քու փիսիդ ան ուզում, իրանց գլոխն ան քորըմ։ Թուխիկը քեզ բիթիմ ա, որ չուզես Սուսանին, ամա ինքը տական ջուհթա անըմ, քի յուրան տղի հետի ուզի։ Հըմ, հի՞նչ կա, զարմանո՞ւմ ես։ Բա՛ս, բա՛աս, աթանց ան քու բարեկամներդ։
Բայց ինչպե՞ս կկապեմ նրանց բերանը։
Դա Շըպպանիկի վրա քիցիր, չիմ վիզիս դիր, չի՛մ։ Տես ես հինչպես կկապեմ յա Քյանդյուկ-Մանանի, յա Թուխիկ-Մուխիկի, սաղ քաղաքի բերանը։ Չիմի, չիմի ռեխը կցեխամ, դու բանիդ կաց։ Ինձ ճընանչըմ ես քի, փառք ասսու, Շամախին մին ղազան ա, ես ալ շիրեփ, խառնի հա խառնի։
Շըպպանիկ, ես շատ եմ վախենում, որ մեր իստակ անունը...
Հյունչրու ասօր Շըպպանիկի ցեքով փիս բան չի եկալ, ումուդ ամ, որ օրաս դանն ալ չի կյալ։ Սաչ ամ աղարթմիշ արալ աթանց բաները, դյու ինձ մին ցեքով ես փռնալ հի՞նչ ա։ Ալ չաթուն մի երկարացնիլ, ես հինչ քի ասմամ, ինձի լիսի, ետով թող մեղքը իմ վիզիս մնա։
Շըպպանիկ, բա Ռուստա՞մը
Հը՞մ։Այ ես նրա կրակի կտոր բոյին մեռնեմ, հալլա։ Ախչի, ախչի, նա հի՞նչ ա մանըմ օխտը սարի ետըմը, քի իստեղ Սեյրանի պես հեյվարաները հի՛նչ ան խոսըմ յուրան հարսնացվի վրա։ Մին ալ, քի ախըր հանց ասըմանք, քի սաղ «քաղաքն ա իմանըմ, սաղ քաղաքն ա իմանըմ»։ Հո՞վ ա ասըմ։ Ես ասքան շուռ ամ կյամ, իսկի մին տեղ չի լիսեցի Սուսանի անըմը։ Մինիկ Քյանդյուկ-Մանանը, Թուխիկ-Մուխիկներն ան խոսըմ, մին ալ մին քանի աղզիգյառները, ալ հո՞վ ա խոսըմ։
Ես ի՛նչ գիտեմ, ոչինչ չեմ հասկանում, ես թավաքալի կնիկ եմ։ Շըպպանիկ, դու քո աստվածը, իմացիր, որ հոգի ունես ահեղ դատաստանի առաջ տալու։
Թող Շըպպանիկի հոգին քառասուն հազար սատանաների փայ իլի, եթե նա քեզ մուխանաթություն ա ուզում անի ։
Թող լինի։
Հառուր հզար սատանի գլուխ կըճըճեխամ, չամ թողնիլ, քի ձեր մատը փուշ մտնի։ Դե, վեր կաց մին քիչ մրաբա բեր, որ բերանս քաղցրացունամ, ետով քինամ, բանը վերջացունամ։
Ի՞նչ ես վռազում, մի քիչ համբերի, որ ֆիքր անեմ։
Ալ ֆիքր անելի տեղը չի, քանի տաք-տաք ա, բանը վերջացրու քինա։ Ես երեկ ասօր Բարխուդարանց տանումն ամ իլալ, ղորթը ասամ, իսկի ինքը, Բարխուդարը, ռազի չէր իլիմ, որ տղիդ աղջիկ տա։ Աղաչանք, պաղատանք արի, ախըրը մին թահար խոսկ առի...
Ի՞նչ, աղաչել-պաղատելս ո՞րն է։ Ասում է․ «փուսոսնիկին դրին խալիի վրա, թոլ իլավ»։ Հիմա ես Բարխուդարի աղջիկն ուզեցի, մնաց նրա նազ անելը, այ էրի հա՛։