Александр Ширванзаде

Նամուս

2
Ափսո՛ս, ափսո՛ս, Բարխուդար, էշխս միջումս թողիր։ Այ,

հաա՛յ, հա՛յ փուչ է, փուչ աշխարհս, Տեր-Մաթալն ասում է․ «և ասե հող էիր ու հող դառնաս»։ է՛հ, քեֆդ քոք պահիր, ի՛նչ կա, փառք աստուծո, մեռնեմ նրա զորութենին, նա ուզում էր մեզ խրատել ու խրատեց, լավ խրատեց, շատ լավ խրատեց։ Ամա կուժ ու կուլաս զըրընգ-զըրընգ հա՛ա, փահ, փահ, սիրտս էր մղկտում, չունքի դե էլի ապրանք է էլի։ Ադա, է՜հ, ջառ ու ջհաննամը, խալխը կտորվեց, կուժ ու կուլաս մատաղ Սեյրանիս ու Սուսանիս գլխի մի մազին։

Արտասանելով այս խոսքերը, Հայրապետն օղու բաժակը միանգամից դատարկեց և, յուր կարճլիկ բեղերը սրբելով, թաշկինակը ձգեց ուսերին։

Բարխուդարը ատում էր և թեև ըստ երևույթին լսում էր հարևանի ճառաբանությունը, բայց ներքուստ, կարծես, միտքը ուրիշ բանով էր զբաղված։

Ինչքան որ, Բարխուդար ջան, ֆիքր անես, հարյուր կոպեկը էլի մի մանեթ է․ հո՛ղ, հո՛ղ, ամեններս հող ենք դառնալու։ Մարիամ ջան, Գյուլնազ խանում, կոնծեցե՛ք, որ սիրտներդ բացվի, մոռանաք էսօրվա տեսածներդ։

Բարխուդարը լուռ ու մունջ ընթրում էր, երբեմն օղին կում անելով քիչ-քիչ։ Երթ Հայրապետը լռեց, նա հանկարծ արագությամբ սրբեց բեղերը և, մի ձեռով բարձրացնելով օղու շիշը, մյուսով բաժակը, ասաց․

Հայրապետ, մտքովս մին բան է անցնում, մին թաս էլ արաղ ածի՛ր, տեսնենք։

Թող հազարն անց կենա, ամա խեր իլի։ Ասում ես, որ ածեմ։ Օհո՛, բաշ յուստա, ջանս դուրս գա, ի՛նչ անեմ, ճարս կտրած, պիտի դժվար հրամանդ կատարեմ։

Հայրապետը բաժակը պահեց ձեռքին, Բարխուդարը լցրեց մինչև ծայրը։

Դե՛հ, հիմա կարող ես հրամայել, Բարխուդար ջան, տեր աստված, դու խերը վերաբերես։

Խեր չիլած, ի՛նչ կա, փառք աստուծո։ Հայրապետ, առաջ

էս թասը խմենք մեր Սուսանի և Սեյրանի կենացը։ Ողորմած աստվածը
մեր ծերության օրում մեզ խնայեց ու նրանց մեզ մեկ էլ նորից

բաշխեց, թո՛ղ օրես դեն էլ պահի ու պաշտպանի մեզ համար։

Երկու ձեռներով պինդ պահի, աֆարիմ, աֆարիմ, Բարխուդար, ճարտար լեզվիդ ղուրբան, բացականչեց Հայրապետը, միանգամից պարպելով բաժակը։

Հայրապետ, քանի տարի է, մենք միասին հարևանություն ենք անում, էսքան ժամանակ, գոհություն աստուծո, մենք մի անգամ էլ իրարուց չենք նեղացել։

Իսկի՛ իսկի՛, ո՛վ է տեսել, որ ես քեզ կամ դու ինձ ասած իլես․ «այ մարդ, ոտդ էրվում է, մի կողմ դիր», ընդմիջեց Հայրապետը։

Ինչպես մենք, էնպես էլ մեր օղլուշաղը, ապրել ենք սեր, միաբան, որ թե աստծուն է դուր եկել, թե մարդկանց, շարունակեց Բարխուդարը։ Ինչ արած, որ եղբայր չեմ ունեցել, աստված վկա է, որ քեզ եղբորից ավելի եմ սիրել։ էհ, Հայրապետ, չեմ իմանում, եթե մերս որ ինձ պես մեկն էլ ծներ, ես նրա հետ ինչպես պիտի վարվեի։ Մտիկ եմ տալիս հիմիկվա աշխարհին, մտիկ եմ տալիս հիմիկվա եղբայրներին ու օղորմի եմ տալիս մորս հոգուն, որ նա ինձ համար եղբայր չի ծնել։ Ո՛վ է իմանում, նա էլ ինձ համար ուրիշների եղբորց նման եղբայր կլիներ, որ հիմա փողի համար իրարու գլուխներն են ծակում, ինչպես հրեն Ղարդուշանց Եփրեմը ու Գրիգորը։ Աստված վկա, ամեն մի մտիկ անելիս հիմիկվա աշխարհին, որ միտք եմ անում, մազերս դիք-դիք են կանգնում, մարմինս փշաքաղում է։ Հայրապետ, ցավերս եռ են գալիս, բաշխիր, Հայրապետ, մարդս կեղտոտվել է, մարդս փչացել է։ էլ հա յա, էլ աբուռ չի մնացել, նամուս ասված բանը ճրագով որ փնտրես, չես կարող գտնել, չկա՛։ Բաս աստված ինչ անի, որ էս ամենը տեսնելով, էսօրվա պես պատիժ չհասցնի մեր մեղավոր գլխին։ Թացն էլ էրվում է չորի կրակով։ էլ գողություն ասես, մարդասպանություն ասես, խաբեբայություն, սուտ ասել, էլ մի մեղք չի մնացել, որ չանեն։ Չմուշկ կարողը փտած կաշուց է կարում, դերձակը մուշտարու չուխից ավելացած մահուդն է դազգյահի տակը կոխում կամ «մինդարալթի» անում, էլ որ մինը ասես։ Հիմա

դե, էլ ինչ երկարացնեմ, Հայրապետ, խոսքս նա է, որ էս ամենը,
տեսնելով, մեր քաղաքի խալխից զզվել եմ և էդ պատճառով է, որ

էսօրվա օրը ես ոչ մի մարդու հետ գործ չեմ ուզում բռնել։ Մի հատ մարդ, որ իմ աչքումս հալալ է երևում, Հայրապետ, դա դու ես։ Չասես, որ երեսիդ եմ ասում։ Ուրեմն, էս թասն էլ խմում եմ, որ աստված մեր եղբայրությունը մինչև մեր մահի դուռը հաստատ պահի...

Ամեն, ամեն, կրկնեցին մյուս կողմից Մարիամ բաջին և Գյուլնազը միաբերան հազիվ լսելի ձայնով։

Սմբատը, Սուսանն ու Սեյրանը արդեն քնած էին։ Իսկ ինչ վերաբերում է Հայրապետին նա, օղիի ազդեցությունից փայլող աչքերը չռած, ուշադրությամբ լսում էր Բարխուդարի ճառը։ Վերջին խոսքերը լսելու ժամանակ խեղճ մարդը այլևս չկարողացավ զսպել յուր արտասուքը։ Նա սկսեց փոքրիկ մանկան նման հեկեկալ։

Հիմա երեխայի պես լաց ես իլում, ամա ինչ որ մտքովս անցնում է, նա էլ որ ասեմ, Հայրապետ, պիտի ծիծաղես։ Անպատճառ կծիծաղես, ինչու որ շատ լավ բան եմ ասելու։

Ասա՛, ասա՛, Բարխուդար ջան։ Իմ լեզուս, Տեր-Մաթալի ասած, Զաքարիայի լեզվի պես պապանձվել է, ես խոսելու, հնար ունիմ։

Միտքս էն է, Հայրապետ, որ մենք պիտի աշխատենք մեր բարեկամությունը պինդ պահել, որ չլինի թե մեր միջովը սև կատու անցկենա։ Մենք պիտի էնպես մոտիկ ապրենք, որ ջուրը ջրութենով մեր արանքով չանցնի։ Լսո՞ւմ ես. ջուրը ջրութենով։ Հիմա դու կհարցնես, դա ի՛նչպես կլինի։ Ականջներդ լավ բաց արա, Հայրապետ ու լավ լսիր, տե՛ս ինչ եմ ասում։ Դու քնում ես, այ մարդ։

Իրավ, Հայրապետը, կարծես, ուզում էր քնել։ Նրա կոպերը հոգնածությունից և օղիի զորությունից այնքան ծանրացել էին, որ չէր կարողանում աչքերը բաց պահել։ Իսկ տանձի կոթի պես թուլացած շլինքը ուժ չուներ, որ նրա գլուխը ուղիղ պահեր, ուստի վերջինը տատանվում էր այս ու այն կողմ։

Մի քիչ գլուխս թարազ չի, ամա ասա՛, ասա՛, Բարխուդար, խոսքերիցդ մինն էլ բաց չեմ թողնում։

Թարազ պահիր, տես ինչ եմ ասում։

Հըը՛...
Հայրապետը գլուխը մի կերպ բարձրացրեց, կոպերը հոնքերի

հետ ուժով քաշեց դեպի ճակատը և նայեց Բարխուդարի երեսին։ Ճրագի դեղնագույն լուսո առաջ նրա կարմրած աչքերը փայլեցին։

Շատուց է, որ տեսնում եմ իմ Սուսանիս և քո Սեյրանիդ մեջ կա մի մոտավորություն․ նրանք իրարու հետ էնպես են վարվում, ինչպես մի հորից ու մի մորից ծնվածներ։ Ե՛կ, Հայրապետ ջան, մենք էլ մեր ձեռքով էս երեխաների սերը հաստատենք և մեր բերանով օրհնենք։ էսօրվա օրը նշանավոր է, ե՛կ Սեյրանին և Սուսանին հենց էս գիշեր իրարու հետ կապենք ու աստծուն բաշխենք։ Ես Սուսանիս բաշխեցի քո Սեյրանին, Սուսանը, փառք աստուծո, օրեցօր չափահասանում է։ Էսօր էգուց նրան, մեր քաղաքի սովորությունն է, պիտի գցենք տուն, որ յար տղի երես չտեսնի, ինչպես որ աղջկա պարտքն է և ինչպես որ մեր պատիվն է ուզում։ մա ես իստակ սրտիցս խոսք եմ տալիս, որ Սուսանս Սեյրանինը կլինի։ Իմ ասածս ասած է, արածս էլ արած․ խոսքիցս հետ չեմ կանգնիլ, եթե Սեյրանիդ էնպես կմեծացնես, որ նա մեր քաղաքի «կապը կտրածների» պես տղա չդուրս գա։ Լսում ե՞ս։ Դե, Հայրապետ ջան, ի՛նչ կասես, լավ միտք եմ արել, թե՞ չէ։

Բարխուդարի խոսելու ժամանակ Գյուլնազի և Մարիամ բաջու քչփչոցը քանի գնում, այնքան կենդանանում էր։

Երբ Բարխուդարը, յուր խոսքերը ավարտելով, դիմեց Հայրապետին, հարցնելով նրա կամքը, վերջինը մի քանի վայրկյան ոչինչ չպատասխանեց։ Նա ապշած նայում էր յուր հարևանի երեսին։ Հանկարծ սթափվեց, գդակը գլխից վերցրեց և խփեց գետնին։

Մարիամ ջան, Մարիամ ջան, մի մոտ ե՛կ, էստեղ վազիր, մոտս, ա՛յ, հաա՛, հա՛ էստեղ կանգնիր։

Մարիամ բաջին զարմացած մոտեցավ յուր ամուսնուն և կանգնեց նրա մոտ, մի ձեռով շալի ծայրը բերանին պահած։ Հայրապետը բռնեց նրա արխալուղի փեշից, կարծես, վախենալով, մի գուցե փախչի։

Մարիամ ջան, դու քո հոր աղջիկը չես իլի, մարդու զավակ չես իլի, թե որ սուտ ասես։ Չիլավ, հալա մին երեսիդ խաչակնքիր տեսնեմ, հաա՛, էդպես։ Դեհ, Մարիամ, ցավդ առնեմ, հիմա ասա՛,

քանի-քանի անգամ եմ ես ֆիքր արել հենց Բարխուդարի ասածը։
Հը՞մ, միտդ չի՞, ասա էլի, լալ հո չես. հը՞մ, քանի անգամ եմ քեզ

ասել, որ լավ կլինի մեր Սեյրանին Սուսանի հետ բեշիգքյարթմա անենք։ Ասա՛ էլի․․․

Մարիամ բաջին դեպի Բարխուդարի կողմը գլխով նշան արավ թե ճշմարիտ է ասում Հայրապետը։

Չէէ, չէ, չիլավ, լեզվովդ ասա։ Խոսի՛ր, խոսիր, հաջաթ չի, մի ամաչիր, հրամայեց Հայրապետը։

Ղորթ է ասում, շատ է ասել, փնթփնթաց քթի տակ Մարիամ բաջին։

Լսում ե՞ս, Բարխուդար։ Դեհ, հափ-հափ հուռռա, էս թասն էլ կխմենք Սուսանիս և Սեյրանիս նշանդրեքի համար։

Մարիամ բաջին մոտեցավ Գյուլնազին։ Երկու տանտիկինները, օգուտ քաղելով հաջող դեպքից, վերջապես կամեցան գոնե առժամանակ արձակել իրանց լեզուների կապը։

Հըմ, ի՛նչ կա, քչփչում եք, խոսեցե՛ք, տեսնենք, դո՛ւք ինչ եք ասում, դիմեց նրանց Բարխուդարը։

Աստված շնորհավոր անի, բախտավոր լինեն, մեծանան, պսակենք, ծլեն, ծաղկեն, մենք էլ խեղճ ենք, տեսնեք մեր էս կարոտ աչքերով ու ուրախանանք, խոսեց Մարիամ բաջին բարձր ձայնով։

Այ ախչի, թող մի բան բերենք, որ բերանները քաղցրացնեն, մեջ մտավ Գյուլնազը, մի ձեռով շալի ծայրը բերանին բռնած, մյուս ձեռի արմունկով բոթելով Մարիամին։

Մուրաբաներից բերեցեք, տեսնենք, հրամայեց Բարխուդարը։

Թո՛ղ ես բերեմ, ասաց Գյուլնազը, տեղից բարձրանալով։

Չէ, թող ես բերեմ, հակառակեց Մարիամ բաջին, բռնելով Գյուլնազի թևից և կամենալով կրկին նստեցնել յուր տեղը։

Չէ՛, ես կբերեմ։

Չէ՛, չէ՛ մերը լավն է՜, նոր եմ եփել։

Մերը նարինջի է։

Մերն էլ վարդի է։

Երկու տանտիկինները մի քանի վայրկյան այնպես ոտի վրա
կանգնած հակառակվում էին, իրարու կրծքին հրելով։ Ոչ մեկը

թույլ չէր տալիս մյուսին շարժվելու։

Էրիհաա՛ զուռնաղավալը բարձրացրին սատանի ճտերը, ձեռ քաշեցե՛ք, եկա՛վ, խաբարդար, գոռաց Հայրապետը և գդակը արձակեց նրանց վրա։

Հանդարտվեցեք, լավ է, երկուսներդ էլ բերեք, տեսնենք ինչ եք բերում։

Բարխուդարի հրամայողական ձայնը ստիպեց Գյուլնազին և Մարիամ բաջուն իրարուց բաժանվելու։

Մի րոպեից հետդ սփռոցի վրա շարվեցին թեյի պնակների մեջ մի քանի տեսակ մուրաբաներ։

Այս ընդհանուր աղմուկի ժամանակ մանուկները քնից զարթնեցան։

Ինձ էլ մուրաբա տվեք, գոչեց Սուսանը, գլուխը բարձրացնելով և աչքերը բռունցքներով տրորելով, որ քունը փախցնի։

Ինձ էլ տվե՛ք, կրկնեց Սեյրանը։

Բաս ե՞ս, ինձ չեք տալո՞ւ, ավելացրեց Սմբատը։

Բարխուդարը, բոլորին բավականացնելուց հետո, ասաց․

Սուսի, էսօրվանից քեզ ու Սեյրանին բաշխում ենք կարմիր կովին։

Օ՛օ՜, չէ, չէ, չեմ ուզում, ես կարմիր կովի պոզերից վախենում եմ։

Ես չեմ վախենում, ես նրա պոզերի վրա կնստեմ, մեջ մտավ Սեյրանը։

Միք վախենալ, մենք ձեզ չենք տալու նրան, որ տանի։ Դուք նրա բալաները կլինեք հիմիկվանից, ամա մեզ մոտ կմնաք։ Մենք բաշխում ենք նրան, որ էլ էս գիշերից դեն չհրսոտվի ձեզ վրա, ձեզ հողի տակ չթողնի։

էս թասը մին էլ կոնծում եմ Սեյրանիս ու Սուսանիս կենացը, ընդհատեց Հայրապետը։ Լսի՛ր, Բարխուդար, մի լավ աղոթք եմ սովորել Տեր-Մաթալից, թող նա էլ ասեմ ու բանը պրծնի։ Ինչպե՛ս է․․․ հա․․․ աստված շնորհավոր անի, բարով թագ ու պսակի

արժանանան, կանաչ կարմիր կապեն, «և առյալ զձեռն Եվայի
Կառավարությունը տեսնելով, որ քաղաքը չի դադարում,

ստիպված եղավ նահանգապետությունը փոխադրել Բաքու։ Այս եղավ մի ուրիշ հարված, որից հետո քաղաքը միանգամայն զրկվեց կենդանությունից։ Քանի գնաց, այնքան նրա դրությունը թշվառացավ։ Առևտուրն ընկավ, ժողովուրդն օրըստօրե սկսեց աղքատանալ։ Շատերը ստիպվեցին թողնել իրանց պապական երկիրը և գաղթել ուրիշ քաղաքներ օտարության մեջ օրական ապրուստ հայթայթելու։ Մեծ մասամբ գաղթում էին հայերը, որոնք գլխավորապես գնում էին Ղուբա, Դերբենդ, ուր այդ ժամանակները տորոնի արդյունաբերությունը նախանձելի վիճակի մեջ էր։ Իսկ մյուս մասը գաղթում էր Դաղստանի զանազան կողմերը, Պետրովսկ, Վլադիկավկաս, Թեյմուրխան-Շուրա, Բաքու և Անդրկասպյան երկիր։

Այս ընդհանուր գաղթականության ախտը, որ խիստ վարակիչ էր, չհամարձակվեցավ մոտենալ ոչ Բարխուդարին և ոչ Հայրապետին։

Առաջինն այսպես էր դատում։

Ես դերձակ մարդ եմ, իմ արհեստս թուրքերի հետ է կապված, թուրքերն էլ, փառք աստուծո, իրանց տեղումն են։ Նրանք մեզանից խելոք են, իրանց պապական օջախը չեն քանդում մեր հայերի պես ու օլքա-օլքա ընկնում մի կտոր հացի խաթրու։ Թե որ աստված մարդուս ճակատին մի կտոր հաց է գրել, նա որտեղ որ լինի, կուշտ կլինի, թե չէ, ու չէ։

Իսկ Հայրապետը այսպես էր դատում․

Թուրքն ասում է․ «քյոռ իչուն համսի բիր, յա բուրդա, յա Բաղդադդա»։ Մի քանի հարյուր կուժ ու կուլա բարձած ի՞նչտեղ կարող եմ գնալ, ի՞նչ կարող եմ անել։ էլի Շամախում մի բան կա․ ճշմարիտ է, ասելը մեղք է, բայց դրուստը պիտի խոստովանեմ, որ երկրաշարժը թեև ինձ վնասեց, խեր էլ տվավ, չունքի քաղաքում էլ սաղ կուժ ու կուլա չի մնացել, հիմա ամենքը մեկ էլ նորից են առնում։ Առևտուրս զոռ է։

Եվ այսպես, Բարխուդարն ու Հայրապետը մնում էին Շամախում։
Երկու հարևանները շարունակում էին իրանց բարեկամությունը։

Նախկին դրացության համակրության վրա ավելացել էր խնամությունը։ Գյուլնազը և Մարիամ բաջին խնամիներ էին և կատարում էին մի առանձին եռանդով այն բոլոր պարտականությունները, որ պահանջում էր քաղաքի ավանդությունը։

Կտեսնեիր, որ բարեկենդան օր է, առավոտը կանուխ, դեռ թեյ չխմած, ահա Մարիամ բաջին, ցրտից սրթսրթալով, ներս մտավ, ձեռքում ափսե իրարու վրա դրած։ Ափսեների մեջ խնամքով դարսած են ղութաբներ և բիշիներ2։ Մարիամ բաջին վազեվազ բերել է, որ նրա «աչքի լույս Սուսանը տաք տաք ուտի»։

Զատկի առավոտ է, մեկ էլ տեսնես Գյուլնազը շալի ծայրում փաթաթած տասը քսան խաշած կարմիր ձվեր վազեցնում է Հայրապետանց տուն։

Առ, բալաս, տա՛ր, էսօր կռվացրու էս ձվերը, բախտդ փորձիր, ասում էր նա, ձվերը տալով Սեյրանին և մի քանի համբույրներ դրոշմելով նրա թշերին։

Դեռ երկրաշարժից մի տարի չանցած Հայրապետը Բարխուդարի խորհրդով Սեյրանին տվել էր Սարգիս վարպետի ուսումնարան, ուր նույնպես սովորում էր Բարխուդարի որդի Սմբատը։

Թող սև ու սպիտակը ջոկել սովորի, մեզ նման մարդը ինչի է հարկավոր, ասում էր Բարխուդարը։

Սեյրանը առաջին տարին մի այնպիսի ընդունակություն ցույց տվավ, որ Սարգիս վարպետի ուշադրությունը գրավեց։ Մի տարվա ընթացքում նա անցավ այբուբենի տետրը, Սաղմոսը, բայց երբ երկրորդ տարում հասավ Ավետարանին սկսեց փոքր առ փոքր ծուլանալ։ Նա օրեցօր զզվեց Սարգիս վարպետի ուսումնարանից։ Շատ աշխատեց Սարգիս վարպետը յուր ընդունակ աշակերտին ազատելու ծուլության ախտից, շատ անգամ դիմեց այս նպատակով սովորական միջոցին ֆալախկային։ Բայց ոչինչ չօգնեց։ Սեյրանր քանի գնում, այնքան ծուլանում էր։ Նա շատ ժամանակ, տանը Մարիամ բաջուն խաբելով, թե ուսումնարան է գնում, գրքերը թաքցնում էր բակում, հողի տակ, իսկ ինքը վազում

փողոց ընկերակիցների հետ խաղալու։
Հայրապետը սկզբում խրատում էր նրան, պարգևներ էր խոստանում,

բայց վերջը, տեսնելով, որ այս չի օգնում, նույնպես դիմեց Սարգիս վարպետի միջոցին, այսինքն սկսեց ծեծել։

Ես շկոլից հենց վարպետի ռոզգիներից եմ փախչում, դու էլ տանն ես թակում, ասում էր Սեյրանը, աչքերի արտասուքը արխալուղի թևերով սրբելով։

Մի օր վարժապետը Սեյրանին, մի դաս նշանակելով, ասաց.

Տե՛ս, Սեյրան, վաղը այս դասը այնտեղից մինչև այստեղ անգիր կանես։ Ջուր կանես, հաա՛, թե չէ ձեռիցս չես պրծնի, իմացիր, որ այնքան ոտներիդ կծեծեմ, որ կաշին կթափվի, կարմիր միսը կմնա։

Աչքիս վրա, վարպետ, մի ջուր անեմ, որ քեֆդ գա, պատասխանեց Սեյրանը։

Նախընթաց օրը Սեյրանը սաստիկ ծեծ էր կերել և այս պատճառով խիստ նեղացած էր վարժապետից։ Նա մտածեց այս ծեծի փոխարեն մի լավ խաղ խաղալ վարժապետի գլխին։ Օգուտ քաղելով վերջինի խոսքերից «դասդ ջուր կանես», Սեյրանը մյուս օրը գիրքը պահեց Առաքելի աղբյուրի տակ այնքան, որ նա թրջվելով բոլորովին «ջուր դառավ»։

Առ, վարժապետ, տվեց նա գիրքը Սարգիս վարպետին։

Այդ ի՞նչ ես արել, հարցրեց վերջինը զայրացած։

Ջուր։

Այ դու սատանի ճուտ, ինձ ձեռ ես գցե՞լ։ Պահեցե՛ք դրա ոտները, պինդ պահեցեք, էնպես, որ իսկի տեղից ժաժ չգա։

Այս վերջին ծեծն էր, որ Սեյրանը կերավ Սարգիս վարպետի կողմից։

Մյուս օրը որքան նրան ստիպեցին, այլևս չհամաձայնվեց ուսումնարան գնալ։

Հայրապետը, տեսնելով, որ էլ ճար չկա, դուրս բերավ նրան ուսումնարանից և հանձնեց Բարխուդարին, որ սա դերձակություն սովորեցնի նրան։ Այսուամենայնիվ երեք տարվա ուսումը շատ էլ անօգուտ չեղավ Սեյրանի համար․ նա սովորել էր քիչ թե շատ ուղիղ

կարդալ և գրել։
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Նամուս"

Ятук Музыка
Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение
Георгий Гурджиев

Святое Утверждение, Святое Отрицание, Святое Примирение

Грустное возвращение (никто не ждет)
Грустное возвращение (никто не ждет)
Играть онлайн