Александр Ширванзаде
Նամուս
12
Սուսան, մինչև հետ գալս, չայը պատրաստիր, որ ցրտից գամ, մի երկու բաժակ տաք-տաք խմեմ, հրամայեց նա, դռներից դուրս գնալիս։
Աչքիս վրա, պատասխանեց Սուսանը և շտապեց կատարելու յուր սկեսրոջ հրամանը։
Անցավ մի քառորդ ժամ Սանամի դուրս գնալուց, Սուսանը գնաց խոհանոց, ինքնաեռը կրակ գցեց և կրկին վերադարձավ սենյակը։
Պսակվելուց հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում Սուսանի առողջությունը բավական կազդուրվել էր։ Նրա նիհարած և վաղաթառամ երեսի վրա կրկին սկսեցին երևալ նախկին կայտառության նշանները։ Բայց ավա՜ղ, այդ բարեփոխությունը երկար չտևեց։ Անցան առաջին շաբաթները, նա կրկին սկսեց թառամիլ, և այս անգամ ավելի արագ։ Սանամն այդ նկատում էր։
Ախչի, ի՞նչդ է պակաս, որ օրեցօր էդպես հալվում մաշվում ես, հարցնում էր նա ստեպ-ստեպ։
Չեմ իմանում, պատասխանում էր Սուսանը ամեն անգամ ծանր հառաչելով։
Ախար էլի։
Ով է իմանում, կարելի է, նրանից է։
Ինչի՞ց։
Պատճառավոր...
Դրո՞ւստ, երկուհոգիս ես։
Եվ այսպես, վերջապես, Սանամը գտավ յուր հարսի մաշվելու պատճառը և դադարեց անհանգստացնելու նրան յուր միատեսակ և ձանձրացուցիչ հարցերով։
Երբ Սուսանն առանձնացավ սենյակում, նստեց թախտի վրա և սկսեց նիհարած ձեռներին նայել։
Դրուստ է, շատ եմ լղարել, մատներս չոփեր են դարձել, ոսկորներս համրել կարելի է, ասում էր նա ինքն իրան, ձեռները
սեղմելով և բանալով։կռնատակին և ընկավ մտածմունքի մեջ։
Դեռ երեկ գիշեր Սուսանը Սեյրանին երազում տեսավ։ Ինչպե՜ս փոխվել էր Սեյրանը, ո՛րքան ուրախ և զվարթ էր։ Սուսանն երբ նրան տեսավ ուրախ, ինքն էլ ուրախացավ։ Նա մոտեցավ յուր սիրեցյալին, բռնեց նրա ձեռից, ուզեց որ խոսի, բայց սիրեցյալը մի ծուռ հայացք ձգեց Սուսանի վրա, ձեռը խլեց, երեսը շուռ տվավ և, առանց մի խոսք ասելու, հեռացավ։ Արտասուքն աչքերին Սուսանը նայում էր Սեյրանի հետևից, բայց նա ուշադրություն չէր դարձնում, գնում էր ու գնում։ Նա, կարծես, փախչում էր Սուսանից, ինչպես մի զարհուրելի գազանից։ Սուսանը բարձր ձայնով գոչեց նրա հետևից․ «Սեյրան, մի փախչիր, ես եմ, ես եմ, Սուսանդ եմ»։ Սեյրանը մի քանի վայրկենաչափ երեսը դարձրեց Սուսանին։ Ով տեր աստված, որքան զարհուրելի էր նրա դեմքը։ Նրա աչքերն այրվում էին, բերանից կրակ էր դուրս գալիս, ինչպես թոնրից։ Նա աջ ձեռը բարձրացրեց դեպի երկինք, մի բառ արտասանեց, բայց ի՞նչ էր այդ բառը Սուսանը չլսեց։ Հետո Սեյրանը կրկին երեսը շուռ տվավ Սուսանից և սկսեց փախչել։ Սուսանը վազ տվավ, որ հասնի, բայց ինչպես կարող էր հասնել նրան։ Սեյրանը վազ է տալիս ինչպես ձի։ Սուսանին մինչև անգամ այնպես թվաց, որ Սեյրանը մեջքից ներքև ձի էր, իսկ վերևը մարդ։ Տեր աստված, տեր աստված, այդ ի՞նչ է նշանակում, ի՞նչպես բացատրել այդ երազը։ Երեկ առավոտյան գոռալով ու սարսափած Սուսանը զարթնեց քնից և իսկույն բաց արավ «Եֆիմերդեն» ու մտիկ տվավ։ «Օրը բարի է, երազը քառասուն օրն կատարի»։
Քառասուն օր, ախ ինչ ուշ, ի՞նչպես պիտի կատարվի։ Տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջացնես։ Սուսանը երեք անգամ երեսը խաչակնքեց։ Սեյրանը նրանից խռովել է այս նա գիտե։ Բայց մի՞թե այժմ ատում է։ Անկարելի բան է։ Չէ, Սուսանը չի հավատում, որ Սեյրանը նրան ատելիս լինի։ Սեյրանն ատել չի կարող, չի կարող. նա սիրում է, նա սիրում է խելագարի պես։ Այդ է վատը, այդ է Սուսանի անտանելի ցավը։ Մայրն ասում է, որ Հայրապետն այժմ ուզում
է հաշտվել Սուսանի հոր հետ, որ նրանք էլի առաջվա պեսներում Սուսանին, նա չի ուզում հաշտվել։ Քանի-քանի անգամ Սուսանն յուր մորն ուղարկել է, որ նրան յուր մոտ բերի, բայց չի եկել։ Խեղճ կնիկ, եթե դու ամեն բան հասկանայիր, եթե դու Սուսանի ցավերն իմանայիր, կարելի է, որ քո որդին այսօր «օլքա-օլքա չընկներ»։ Ասում են, որ նա Շուրայումն է։ Ինչո՞ւ է գնացել, ի՞նչ գործ ունի այնտեղ։ Մազերը փշաքաղվում են, մարմինը զարզանդում է, երբ միտն է ընկնում, որ Սեյրանն այնտեղ կարող է Ռուստամին պատահել։ Հա, երկուսն էլ, երկուսն էլ կկործանվեն, տաքարյուն տղերք են։ Հազար անգամ երանելի կլիներ Սուսանը, եթե նրանց տեղը ինքը կործանվի։ Սեյրանը, երևի, ուզում է Ռուստամից հանել յուր վրեժը։ Բայց ինչո՞վ է մեղավոր Ռուստամը։ Տեր աստված, տեր աստված, հերիք է ինչքան Սուսանին պահեցիր, ա՛ռ այժմ նրա հոգին, ազատիր նրան վերջապես։
Սուսանը կռները հենեց ծնկներին և գլուխը դրավ ձեռների ափերի մեջ։ Եվ այդ ժամանակ նրա առաջ սկսեց պատկերանալ յուր անցյալը։ Նա մտաբերեց յուր մանկությունը, երբ Սեյրանի հետ ամառ օրերը գլխաբաց արեգակի տակ «տիկին-տիկին» էր խաղում։ Նա հիշեց երկրաշարժի օրը, երն ինքը Սեյրանի հետ մնաց հողի տակ։ Երանի, հազար երանի, եթե հենց այն օրը մեռներ, ինչո՞ւ նրան ազատեցիր, աստված։ Ինչո՞ւ։ Որ նա ինքն էլ չարչարվի, ուրիշներին էլ չարչարե՞, հաա՞։
Հետո Սուսանը մտաբերեց ուսումնարանական կյանքը, հիշեց դեղնած ու պշկած Հերիքնազին, որ օրական հինգ անգամ ստիպում էր յուր աշակերտուհիներին «Հայր մերը» կրկնել և ամեն անգամ ինքը, երեսը դեպի աղոթարան չոքած, ձեռները կրծքին ծալած, աղոթում էր, կապտած շրթունքները շարժելով։ «Մեռավ խեղճ կնիկը, գնաց այն աշխարհ, նրա հոգին հիմա արքայությունումն է։ Հա, երանի քեզ, կույս, որ դու այս ցավերը չես քաշել, աշխարհից հեռացած և աստծուն նվիրված»։
Այնուհետև Սուսանը մտաբերեց յուր ընկերուհիներին։ Սուսամբարն ասում է, որ ինքնասպանի հոգին առանց դատաստանի
դժոխքն է ուղարկում։ Վայ Սուսանին, վա՜յ Սուսանին, սատանանէր գալիս։
Լավ կորավ, լավ փչացավ քսանևյոթ տարում աշխատած անունս, կրկնում էր նա անդադար, մտրակելով ձիուն և անցնելով Դաղստանի սարերն ու դաշտերը։
Եվ այդ մտքով հափշտակված, ինքն յուր մեջ խորասուզված, Ռուստամը ուշադրություն չէր դարձնում ոչ քամուն, ոչ ձյունին ու բուքին և ոչ էլ որևէ վտանգին։
Վերջապես, ահա նա հասել է Շամախի, կես ժամ ևս, և ահա նա կանգնած կլինի Սուսանի դեմ ու դեմ։ Սակայն, զարմանալի բան։ Յոթն օր նա անհամբերությամբ շտապում է Շամախի հասնելու, յոթն օր է, որ նրա միտքը կաշկանդված է միայն և միայն շուտ տեղ հասնելու ցանկությամբ։ Իսկ այժմ, երբ նա գրեթե Շամախումն է, այժմ, կարծես, այլևս չի շտապում։ Մի միտք, որ մի րոպե, գեթ մի վայրկյան նրա գլխով չի անցել այն ժամից սկսած, երբ նա կատաղած դուրս թռավ խանութից, այժմ հանկարծ ծնվեց նրա ուղեղում, այժմ, երբ րնդամենը միայն կես ժամ է մնում, որ պիտի ամեն ինչ պարզվի։
Ի՞նչ պիտի անեմ, եթե Սեյրանի ասածը հաստատվի, ասաց նա հանկարծ ինքն իրան և, ձիու սանձը քաշելով, կանգնեց ճանապարհի մեջտեղում։
Նա բարձրացրեց գլուխը, նայեց դեպի քաղաքը։
Բահ, հրես, եկեղեցին էլ երևում է, նա հասել է։ Ինչո՞ւ է եկել, հը՞մ։ Բահ, ի՞նչպես թե ինչու է եկել, մի՞թե այդ հայտնի չէ։ Եկել է... հա, եկել է իմանալու, այն, ինչ որ ուզում էր իմանալ։ Բայց եթե իմացավ, եթե ստուգեց նրա ասածը, հետո՞։ Հըմ, նահլաթ, նահլաթ քեզ, չար սատանա...
Նա մի քանի անգամ շարունակ կրկնեց «նահլաթ քեզ չար սատանա», նայելով մերթ եկեղեցու գմբեթին, մերթ յուր ձիու բաշին։ Վերջին անգամ «նահլաթ քեզ չար սատանա» արտասանելուց հետո, նա ձեռի ափով շոյեց ձիու բաշը, ասելով. «խեղճ հեյվան, խեղճ հեյվան, շատ ես հոգնել»։ Մի րոպե այդ դրության մեջ մնաց, հետո հանկարծ մտրակեց ձիուն, և ձին խրխնջալով սկսեց
առաջ գնալ։ Բայց մի քանի քայլ չանցած, նա կրկին քաշեց սանձըմեջքը քիչ թեքեց և ընկավ մտածողության մեջ։ Անցավ մի քանի րոպե ևս, և նա, իրանը ուղղելով, կրկին նայեց դեպի քաղաք։ Այդ ժամանակ թույլ կերպով նրա ականջներին հասավ եկեղեցու զանգերի ձայնը։ Դողոցի նման մի բան անցավ նրա մարմնով, երբ լսեց այդ ձայնը։
Մայրս հիմա չարշովի մեջ փաթաթված, եկեղեցու սևացած սյունի տակ կանգնած, աղոթք է անում ինձ համար, որ «ղարիբ օլքաներում նրա միակ բալին աստված չար փորձանքներից հեռու պահի»։
Մտաբերեց մորն աղերսող դեմքով եկեղեցու պատկերներից մեկի առաջ մոմ վառելիս, ձեռը դրավ աչքերի վրա, մի քանի անգամ կրկնելով․ «Խեղճ մայր, խեղճ մայր»։ Հետո ձեռը հեռացրեց ճակատից, ոտներով բոթեց ձիու փորին և առաջ գնաց։ Անցավ մի հիսուն քայլ և դարձյալ ձիուն պահեց։
Պետք է ճշմարիտն իմանալ, այդպես չի կարելի։ Պետք է իմանալ, թե ով է այս բանում գլխավոր մեղավորը։ Ասենք թե խալը... ուֆ, խալը...
Ռուստամը մի ապտակ տվավ յուր ճակատին։
Ասենք թե խալը երևեցավ Սուսանի կրծքի վրա, ասենք թե Սեյրանի խոսքն ուղիղ դուրս եկավ։ Հետո՞։ Ո՞վ է մեղավոր։ Սուսանը՞, Սեյրանը՞, թե՞ մի ուրիշը։ Սուսանին Ռուստամի համար յուր մայրն է ուզել. ուրեմն նրա մատն էլ խառն է, ուրեմն նա էլ է մեղավոր։ Զարանգիզի Շըպպանիկը միջնորդ է եղել, ուրեմն Շըպպանիկն էլ է մեղավոր։ Քանի՞սը, քանի՞սը, տեր աստված։ Մայր, մայր, ինչո՞ւ դու կենդանի թաղեցիր քո Ռուստամին։ Դրանո՞վ ես պարծենում, որ նրան սիրում ես, ա՞յդ է քո մայրական խնամքը։ Շըպպանիկ, հըմ, դու սատանաների աղբից գոյացած արարած, դու խորամանկ կնիկ, նոր շա՞լ էր հարկավոր քեզ, հա՞։ Լավ, շատ լա՛վ, սպասիր, սպասիր, կստանաս։ Ինչի՞ցն է վախենում, ումի՞ց։ Լե՛զգիների մեջ ապրած մարդու սրտում «վախ» ասած բանը ի՞նչ է անում։ Չէ, նա չի վախենում, նա կնիկ չէ, տղամարդ է։ Գնա, գնա, հեյվան, տար տիրոջդ։ Ռուստամը մտրակեց ձիուն
և հասավ քաղաքի ծայրին։ Օրը դեռ չէր մթնել, երբ նա մտավ փողոցները։ուր մտքերի մեջ, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում։ Այս ու այն կողմից ծանոթները, նրան տեսնելով, զանազան նշաններով սկսեցին ողջունել գալուստը։ Նկատում էր թե ոչ այդ բարևները, բայց անտարբերությամբ մի հայացք ձգելով բարևողների վրա, առանց պատասխանելու անցնում էր։ Երբ հասավ իրանց փողոցի ծայրին, այստեղ կրկին պահեց ձիուն։
Հասել է, տեր աստված, ջնջիր Սուսանի կրծքից այդ նշանը, ոչնչացրու խալը, եթե միայն կա, ապա թե չէ նրա աչքերը կտեսնեն։ Մի՛ կորցնիր Ռուստամի հոգին, տեր, մի՛ թողնիր, որ նա դժոխքի կերակուր դառնա, նա չի ուզում, արյուն թափել։ Օհ, եթե կարելի լիներ ծակել նրա սիրտը, միջի արյունով ջնջել Սուսանի կրծքի այդ խալը, որ նա չտեսնե։
«Սիրտս վկայում է, որ կա այդ խալը Սուսանի կրծքի վրա», ավարտեց Ռուստամը և, ձիուն մտրակելով, հասավ իրանց դռներին։ Նա արագությամբ ցած իջավ ձիուց և, մի ուժգին հարված տալով դռներին, բաց արավ և ձիու սանձը ձեռին ներս մտավ։
Ռուստամը գլուխը վեր բարձրացրեց, և նրա հայացքը ընկավ պատշգամբի վրա կանգնած մի կանացի կերպարանքի վրա։ Այդ Ժամանակ, կարծես, մեկը սաստիկ հարված տվավ նրա հետևից։ Ձիու սանձը ընկավ նրա ձեռից, և ինքը մի քանի քայլ առաջ գնաց ու կանգնեց։ Կանացի կերպարանքն անշարժ կանգնած նայում էր։ Ռուստամը առաջ գնաց, բայց, ձիուն մտրակելով, նորից հետ դարձավ, սանձը վերցրեց և ձեռով նշան արավ կանացի կերպարանքին։
Սուսանը չհավատաց աչքերին, նա չհավատաց, որ յուր առջև կանգնած է ամուսինը։ Սակայն երկար չտևեց երկմտությունը, նա ուշքի եկավ, մի ինչ-որ բառ արտասանեց բարձր ձայնով և պատշգամբից գլխակոր ցած իջավ։ Ամուսնական պարտավորություն էր, թե մի ուրիշ զգացմունք, Սուսանը մի ուրախ ժպիտ երեսին դիմավորեց Ռուստամին։ Բայց որ այդ ժպիտը կեղծ էր և ակամա այդ երևում էր Սուսանի աչքերից, որոնց արտահայտությունը չէր համապատասխանում նրա շարժումներին։ Նա վազեց դեպի
Ռուստամը։ Բայց երբ հայացքն ընկավ վերջինի այլայլված դեմքիՈ՞ւր է սկեսուրդ, հարցրեց Ռուստամը յուր կոշտ և անհողդողդ ձայնով։
Ժամումն է, պատասխանեց Սուսանը, ձեռները կրծքին խաչելով և գլուխը քարշ ձգելով, ինչպես կախաղանի դատապարտված մի հանցավոր։
Ռուստամը ձիու սանձը բռնեց և տվավ Սուսանին։
Ո՞վ կա տանը։
Մենակ եմ, պատասխանեց Սուսանը, սանձն առնելով։
Մենա՞կ ես։
Մենակ եմ։
Հըմ։ Լավ, տար ձիուն, կապիր ախոռում, գարի ու դարման ածիր առաջը, շատ ածիր, իմացա՞ր։
Աչքիս վրա, պատասխանեց Սուսանը և շտապեց ամուսնու հրամանը կատարելու։
Հետո շուտով տուն եկ, ավելացրեց Ռուստամը, յափունջիս ուսերից ձգելով թամբի վրա։
Երբ Սուսանը ձիու սանձը ձեռին քիչ հեռացավ, Ռուստամը նայեց նրա հետևից և ինքն իրան ասաց. «ինչ անմեղ է ձևացնում իրան»։ Հետո` արագությամբ բարձրացավ պատշգամբ և առանց հանվելու, ցեխոտ կոշիկներով մտավ սենյակ։ Նա մոտեցավ և նստեց պատի տակ շինած թախտի վրա, երեսը դեպի բակը։ Մի րոպե չանցած, դրսից լսվեց Սանամի ձայնը։
Դրուստ ես ասո՞ւմ, ախչի, որտե՞ղ է, որտե՞ղ է, դե, ասա, ախչի, սիրտս ճաքեց, տրաքեց քիի։
Ռուստամը, լսելով այդ ձայնը, քթի տակ ասաց ինքն իրան. «ուրախացել է»։
Սանամը գլխակոր ներս վազեց։
Ռուստամ, բալաս, դո՞ւ ես... ըհ ես քո ոտների տակին թարթափիլ անեմ, վույ ես բոյիդ մեռնեմ, բարով, հազար բարով ես եկել։ Մոտեցիր, մոտեցիր, որ մի պաչեմ էդ սիրուն աչքերդ։
Այս ասելով, կարոտյալ մայրը հարձակվեց զավակի վրա, որ համբույրներով ծածկե նրա երեսը։ Բայց սիրեցյալ զավակը հրեց
մոր կրծքին և երեսը մի կողմ շուռ տվավ։այ տղա, չես ամաչո՞ւմ։ Թող պաչեմ, ախար քանի՞ վախտ է պռոշներս կարոտել են։ Ախ, քոռանամ ես, խելքս աստված առել է գլխիցս, ախար դու ցրտից ես գալիս։ Ախչի, Սուսան, շուտ արա, սմավարը տուն բեր, չայ շինի, որ բալաս տաք-տաք մի քանի բաժակ խմի։ Ռուստամ, բալաս, ասա, խոսիր, քե՞ֆդ, հա՞լդ։ Հըմ, մի տեսնեմ, լղարել ես, թե չաղացել, հըմ, ինչո՞ւ չես խոսում, հա, քար կտրվեմ, ցրտից ես եկել...
Եվ այսպես, միամիտ Սանամը գուրգուրում էր յուր զավակին, ուրախությունից զանազան պտույտներ անելով նրա շուրջը։ Նա իրարու հետևից հարցեր էր առաջարկում և, Ռուստամից պատասխան չստանալով, ինքն իրան պատասխանում էր։
Սուսանը ինքնաեռը ներս բերեց և սկսեց շտապով թեյ պատրաստել։ Սանամը չարշովը շպրտեց մի կողմը, ճրագը վառեց և դրավ սեղանի վրա։ Ճրագի լույսը տարածվեց Ռուստամի տխուր ու գունատ դեմքի վրա։ Նա լուռ էր և շփոթված պտտում էր ցեխոտ կոշիկներով անկյունից-անկյուն։
Մինչև այդ րոպեն միամիտ Սանամը չէր նկատել յուր որդու տխրությունը, իսկ երբ նրա հայացքը ընկավ Ռուստամի երեսին, խեղճ կինը ապշեց։
Հըմ, չէ, ախար, հըմ, այ տղա, թող տեսնեմ, այ տղա, ի՞նչ է, ինչո՞ւ աչք-ունքդ թթվեցրել ես, հարցրեց նա շփոթված, ձեռներն առաջ տարածելով։
Հոգնած եմ, պատասխանեց, վերջապես, Ռուստամը։
Հանգստացիր, հանգստացիր, զավակս, Սանամը քար ու քյասագ կտրվի. նա տաք տեղ նստի, դու ձյուն ու ձմեռ չոլեր ընկնես։ Քար կտրվի Սանամը, քար։ Հանգստացիր, տեղերդ պատրաստեմ, հա՛։
Պատրաստիր։
Առաջ շորերդ փոխիր, քրտնած ես, կմրսես։ Չայ խմիր, հաց կեր ու հետո։ Ախչի, Սուսան, ո՞ւր կորար, չա՛յ բեր, փլավ եփիր։
Սուսանը երկու բաժակ չայ բերեց։ Ռուստամը իրարու հետևից
դատարկեց և կրկին հրամայեց, որ անկողին պատրաստեն։Ի՞նչ, ի՞նչ ասացիր, հեռանա՞մ, հարցրեց Սանամը զարմացած, որպես թե նրան մի անկարելի բան էին առաջարկում։
Գնա, թող քիչ հանգստանամ, էգուց կխոսենք։
Չէ, գլուխդ ցավո՞ւմ է, ցո՞ւրտ է կպել, բեր տեսնեմ, դու ինձանի՛ց թաքցնո՞ւմ ես։
Սանամը մոտեցավ Ռուստամին և ձեռը դրավ նրա ճակատին։
Ձեռ քաշիր, ասում եմ, բացականչեց Ռուստամը, հրելով մոր կրծքին։
Տաքացած ես, բեր, խալդար կապենք վզիդ, շարունակեց Սանամը, ինքն էլ չհասկանալով, թե ինչ է խոսում։ Տեսա՞ր, տեսա՞ր, Սուսան, էս առավոտ ասացի՞, որ երազ եմ տեսել, ասացի՞, որ կամ երեխաս գալու է, կամ գիր ենք ստանալու։ Ռուստամ, քեզ էս գիշեր երազումս մի ճերմակ ձիու վրա նստած տեսա, ճերմակ ձին դովլաթ է։ Հա՛, դու չափացնում էիր, ես էլ հետևիցդ...
Լավ է, լավ, էգուց, էգուց կպատմես, ձեռ քաշիր, ընդհատեց Ռուստամը մոր շատախոսությունը։
Ինչ անեմ, ուրախությունից ինքս էլ չեմ իմանում ինչեր եմ դուրս տալիս։ Մուրաբա կուզե՞ս։
Չէ. եթե ինձ սիրում ես, այս գիշեր մի խոսեցնի։
Հա, հոգնած ես, բալաս, հա, թող տեղերդ պատրաստեմ, ասաց Սանամը և մոտեցավ անկողնին, որ Ռուստամի համար անկողին պատրաստի։
Ամբողջ այդ խոսակցության ժամանակ Սուսանը ինքնաեռի քով կանգնած, ձեռները ծոցում ծալած, մտիկ էր անում մերթ Ռուստամին, մերթ Սանամին։ Երբ Ռուստամը նայում էր, Սուսանը իսկույն աչքերը ցած էր գցում։
Սանամը պատրաստեց անկողինը և երկու բաժակ թեյ խմեց, անդադար նայելով յուր որդու երեսին և չհամարձակվելով որևէ հարց առաջարկել նրան։ Սուսանը թեյ չէր խմում. շարունակ նայում էր ամուսնուն, կարծես, ձգտելով նրա դեմքի վրա կարդալ այն, ինչ մտածում էր Ռուստամը։
Սանամը մի անգամ ևս փորձեց որդուն մոտենալ և խոսեցնել,Քեզ համար։
Ինձ համա՞ր։ Շատ շնորհակալ եմ... հապա... անեծք քեզ չար սատանա։
Սուսանը դողալով մի քայլ հետ քաշվեց։
Ինձ համա՞ր է։
Քեզ համար։
Հապա մյո՞ւսը։
Ի՞նչ մյուսը։
Մյուս անկողինը՞։
Սուսանը այս ու այն կողմ նայեց, աշխատելով խույս տալ Ռուստամի զննող հայացքից։
Չե՞ս իմանում։
Ի՞նչ։
Ես քեզ հարցնում եմ, թե...ըմ... անեծք քեզ չար սատանա... հարցնում եմ, ո՞րտեղ է երկրորդ անկողինդ։
Սուսանը լուռ էր։
Չե՞ս լսում։
Ի՛նչ ես ասում, հարցրեց Սուսանը դողդոջուն ձայնով, միևնույն ժամանակ ապշած նայելով Ռուստամի ուսերին։
Ես հարցնում եմ, ո՞ւր է երկրորդ անկողինդ, կրկնեց Ռուստամը։
Չեմ հասկանում։
Չե՞ս հասկանում ինչ եմ ասում․․․ այն մյուսը, որ, որ․․․
Ռուստամը չկարողացավ ավարտել յուր խոսքը։ Բարկությունից նրա շունչը սպառվում էր։ Նա նորից սկսեց շրջել հետ ու առաջ։ Նա մտածում էր․ «սատանա, ինչպես կարողանում է անմեղ ձևանալ իմ առաջ, իբրև թե ոչինչ չի հասկանում»։
Մի քանի րոպե Ռուստամը շրջեց, հետո մոտեցավ անկողնին և պառկեց, առանց հանվելու, այնպես ինչպես ներս էր մտել։ «Անեծք քեզ չար սատանա, անեծք» կրկնում էր նա մտքում եթե խալը տեսնեմ... հետո՞, տեր աստված, հետո՞։ Կարելի է նա տեսել է երեխայության Ժամանակ, կարելի է նա երկրաշարժի օրն է
տեսել, երբ նրանք միասին հողի տակ են մնացել։ Կարելի է ինքըմի ուրիշ տեղ, մերկ ժամանակ։ Չէ, չէ, հապա հարսանիքի գիշերվա անցքը, հապա այն երկու ջահիլների խոսակցությո՞ւնը։ Օրիորդ ժամանակ, հըմ... Այս մեկը սուտ է, ես իմացա։ Ինչ որ պատահել է, պսակվելուց հետո է եղել։ Ես ի՞նչ գիտեմ, յոթը սարի հետևում, թե նա այստեղ ինչեր է արել։ Իսկ մայրս, մայրս հիմար պառավ է, տանը չի նստել։ Ուֆ...
Եվ Ռուստամը արձակեց կրծքից մի դառն հառաչանք։ Քառորդ ժամ նա այդ դրության մեջ մնաց, անդադար հառաչելով։
Սուսանը նրա երեսը չէր տեսնում, միայն պատի տակ կանգնած, ձեռները ծոցում ծալած, լուռ ու մունջ, անորոշ հայացքով նայում էր սենյակի պատերին, առաստաղին, հատակին։
Հանկարծ Ռուստամը բարձրացավ տեղից։
Նստի՛ր, հրամայեց նա Սուսանին։
Սուսանը անշարժ էր։
Նստի՛ր, քեզ ասում եմ։
Սուսանը նստեց։
«Հարկավոր է քիչ էլ համբերել», ասաց ինքն իրան Ռուստամը և սկսեց կրկին հետ ու առաջ շրջել։
Մի ժամի չափ ևս նա շրջեց, հետո մոտեցավ սենյակի դռներին, բաց արավ և, աջ ու ձախ նայելով, կրկին փակեց դռները և հետ դարձավ։ Նա մոտեցավ թախտին և նստեց, ոտները քարշ ձգելով։
Չե՞ս պատասխանում, դարձավ նա Սուսանին, որ դեռ նստած էր թախտի վրա մի քիչ հեռու յուր ամուսնուց։
Ի՞նչ։
Ասա, ո՞րտեղ է մյուս անկողինդ։
Ի՞նչ անկողին։
Որի վրա, անառակ կնիկ, դու քնում ես Սեյրանի հետ։
Սուսանը վեր թռավ տեղից և ապշած նայեց նրա երեսին։
Սեյրանը, կարողացավ միայն արտասանել նա և մնաց տեղն ու տեղը կանգնած։
Հա, Սեյրանը։ Դու նրան չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում
կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին։Պատասխանիր, լիրբ, շան զավակ, պատասխանի՛ր, ճանաչո՞ւմ ես, կրկնեց Ռուստամը, աշխատելով ձայնը շատ էլ չբարձրացնել։
Նա վեր թռավ տեղից և, բռնելով Սուսանի թևից, կրկնեց մի քանի անգամ․ «չե՞ս ճանաչում, չե՞ս ճանաչում»։
Սեյրանին ճանաչում եմ, վերջապես շշնջաց Սուսանը թույլ կերպով։
Ո՞վ է նա։
Մեր հարևանի տղան։
Հարևանիդ տղան և քո, և քո, և քո երկրորդ մարդը, չէ՞...
Ռուստամի շնչառությունը քանի գնում, այնքան սաստկանում էր, իսկ ձայնը խեղդվում։
Ի՞նչ ես խոսում, մրմնջաց Սուսանը, ապշած նայելով Ռուստամին, որ նրա թևը բռնել էր ձախ ձեռով։
Ես ո՞վ եմ, հարցրեց Ռուստամը, ուղիղ Սուսանի աչքերին նայելով։
Դու Ռուստամն ես։ Քո ի՞նչն եմ։
Իմ մարդը։
Սուտ ես ասում, անիծված կնիկ, քո մարդը Սեյրանն է, Սեյրանը, Սեյրանը։ Խոստովանիր, ասում եմ, թե չէ...
Այս ասելով նա բաց թողավ Սուսանի թևը, դաշույնը մերկացրեց, մի երկու քայլ հեռացավ և կանգնելով նրա դեմ ու դեմ, ասաց․ տեսնո՞ւմ ես։
Կանթեղի լուսավորության տակ դաշույնը փայլեց ինչպես կայծակ։
Սուսանի մարմնով մի սարսուռ անցավ, բայց հանկարծ նա, կարծես, մի բան մտաբերելով, ուշքի եկավ և ասաց.
Հիմա հասկացա։ Ռուստամ, քեզ չար լեզուները խաբել են։ Սեյրանին ես ճանաչում եմ, նա իմ առաջվա փեսացուն էր, ծնողներս քեզանից առաջ նրա հետ էին ուզում պսակել։
Դու նրան սիրել ես, անիծված, խոստովանվիր, ողջ քաղաքն
է ասում։եմ, անմեղ եմ անկողնիդ առաջ, ինչպես այս ճրագի լույսը։
Սիրում ես, բայց անմեղ ես, լռիր, լիրբ, դու նրա հետ գործ ես ունեցել, խոստովանվիր, թե չէ ես կհաստատեմ։
Թող իմ հոգին դժոխքի կերակուր դառնա, եթե ես սուտ եմ ասում։ Ես Սեյրանին սիրում եմ, բայց նրա հետ գործ չեմ ունեցել, պատասխանեց Սուսանն ավելի և ավելի անհողդողդ ձայնով։
Ինքը Սեյրանն է ասում։
Անկարելի է։
Սուտ չեմ ասում, անիծված, ինքը Սեյրանն է ասում։
Սեյրա՜նը, ախ տեր աստված, նա սուտ է ասել։
Սուտ չի ասում։ Բա՛ց արա կուրծքդ։
Սուսանը չհասկացավ Ռուստամի միտքը։
Հետ քաշիր շապիկդ, բաց արա կուրծքդ, ասում եմ, թե չէ` արյունս գլխովս է տալիս։
Սուսանը անզգայաբար, դողդոջուն ձեռներով հեռացրեց իրարուց շապկի եզրերը։ Կանթեղի լույսը ընկավ Սուսանի կրծքին և լուսավորեց նրա բամբակի պես սպիտակ ստինքը։
Ռուստամը դաշույնը ձեռում, կողքին քարշ գցած, մոտեցավ Սուսանին և գլուխը թեքելով նրա կրծքին, նայեց։
Խալը, խալը, նա ճշմարիտ է ասում, ահա խալը...
Բացականչելով այս խոսքերը, ատամները կրճտելով, նա հարձակվեց Սուսանի վրա, սեղմեց նրա իրանը յուր ամուր բազկով, բերանը կպցրավ կրծքին և տզրուկի պես բոլոր շնչով սկսեց ծծել նրա մարմինը։
Սուսանը զգաց սաստիկ կսկիծ։ Նա ձեռները բարձրացրեց, որ պաշտպանվի, բայց աջ ձեռը ամուր դիպավ դաշույնի սուր բերանին
և վիրավորվեց։ Լսվեց մի թեթև ճիչ, և Սուսանի անշնչացած
դիակը դուրս պրծնելով Ռուստամի գրկից, գլորվեց հատակի վրա։ Մի ձեռում արյունոտ դաշույնը բռնած, իսկ մյուս ձեռը օդի մեջ տարածած, Ռուստամը նայում էր Սուսանի անշնչացած դիակին։ Զարհուրելի
էր նրա դեմքը, արյունալի աչքերը վառվում էին այրվողամենքը դիմում էին դեպի Սանամի տունը, որ այդ ժամանակ ներկայացնում էր սիրտ մորմոքող տեսարան։
Ոստիկանները աշխատում էին հետ մղել ամբոխը, բայց ամենքը ձգտում էին մի կերպ առաջ շարժվել։
Հայիֆ, հայիֆ էն գյոզալը, լսվում էր այս ու այն կողմերից։
Ասում են, որ ինչքան` գյոզալ էր, էնքան էլ լավ հոգի ուներ։
Խեղճ ողորմելին անմեղ տեղը փչացավ գազանի ձեռքին։
Ռուստամը իսկի մեղավոր չէ, մեջ մտավ մոտ քսան ու երկու տարեկան մի երիտասարդ եվրոպական ձևով հագնված։
Հապա՞։
Մեղավորը մեր քաղաքի վատ սովորությունն է։ Երեսը կապած աղջկան տալիս են մի անծանոթ տղայի։ Տղան ուրիշների խոսքին հավատալով, ուրիշների խոսքերով էլ կարծիք է կազմում յուր կնոջ մասին։ Եթե մեկը մի ծուռ բան է ասում, թեև սուտ, նրա աչքերը արյունով լցվում են, խելքը կորցնում է և ահա այդպես է անում։
էհ, աստված ինչ որ գրել է մեր ճակատին, պիտի կատարվի, մնացյալը դատարկ բան է, ընդհատեց երիտասարդին մի քառասուն տարեկան մարդ։
Հայիի՜ֆ, հայի՜ֆ։
Այսպիսի և ուրիշ նման ցավակցական դարձվածներ էին լսվում անդադար ամբոխի միջից։
Սենյակներից մեկում հատակի վրա ձգված էր Սուսանի արյունաշաղախ և արյունաքամ դիակը։ Պատուհանի վերին ապակիներից առավոտյան լուսո ճառագայթները խուռն ամբոխի վրայով հազիվ ներս սահելով, լուսավորում էին դիակի բաց երեսը։ Խաղաղության հրեշտակը յուր թևերը տարածելով այդ պայծառ երեսի վրա, հովանավորում էր նրան մի տեսակ մռայլ ստվերով։ Պարսկական շքեղանկար գորգը, որ սփռված էր դիակի տակ, ծածկվել էր Սուսանի արյունով։ Դիակի շուրջը հավաքվել էին
Սուսանի ծնողները, ազգականները, բարեկամները և մոտակափշրված մայրը, չոքել էր յուր զավակի անշունչ դիակի գլխի կողմում և ողբում էր։ Նա փետտում էր յուր ալեխառն մազերը և կեղեքում կուրծքը եղունգներով։ Երբեմն դուրս էր թռչում կրծքից մի կատաղի վայրենի գոռոց, և ամբոխը սարսռում էր այդ ձայնից։ Դիակի աջ կողմում կանգնած էր ծերունի Բարխուդարը ձեռները ծոցում խաչաձև ծալած։ Նրա գունասպառ դեմքի վրա կենդանության եթե մի նշան կար, այդ նրա խոցոտված սրտի կսկիծը արտահայտող աչքերն էին, որոնք բևեռված էին Սուսանի խաղաղ և հանգիստ դեմքի վրա։
Դիակի ձախ կողմում նստած էր Սուսամբարը։ Ի՞նչ էր անում Սուսամբարը, այդ ոչ ոք չէր կարող հասկանալ։ Նա մերթ կատաղաբար համբուրում էր յուր դժբախտ ընկերուհու երեսը, մերթ անհագությամբ լիզում էր նրա փակ աչքերը, երեսը, ձեռները, գլուխը և մերթ հեռու քաշվելով, փետտում էր յուր մազերը և սուր եղունգներով կեղեքում մերկացած կուրծքը։
Սուսամբարի հետևից երկու երիտասարդներ աշխատում էին հետ մղել Սուսանի դիակից Սմբատին։ Սմբատի դեմքը ահռելի էր։ Նրա կուրծքը բաց էր և մազերը խճճված ու ճակատին թափված։ Նրա վառված աչքերը փայլում էին կատաղի հրով, և նա անդադար գոռում էր.
Բա՛ց թողեք, անիծվածներ, բա՛ց թողեք, ես պիտի խեղդեմ, պիտի շանսատակ անեմ, Ռուստա՛մ...Ռուստա՛մ...
Բայց երիտասարդները Սմբատին իրանց գրկում սեղմած, աշխատում էին մի կողմ քաշել նրան։
Սուսանի դիակի ոտների կողմում չոքած էր Մարիամ բաջին։ Արտասուքի բուռն կաթիլները դուրս թափվելով աչքերից, ողողում էին նրա նիհար ու պշկած երեսը։ Նա անդադար ոսկրացած ձեռները բարձրացնելով, մերթ ծնկներին էր խփում, մերթ մերկացած կրծքին։
Մարիամ բաջու հետևից պտույտ էր գալիս Հայրապետը։ Միամիտ ծերունին, կարծես, չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ է պատահել։ Նա զանազան տարօրինակ շարժումներ
էր անում։ Նա շարժում էր յուր ալեխառն գլուխը, ձեռներընրան զանազան անհասկանալի հարցեր առաջարկելով։ Նա գոռում էր, գոչում, և ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում։
Մինչ դիակի շուրջը կատարվում էր այդ տեսարանը, Սանամի ննջարանում տեղի ուներ մի ուրիշը։ Երկու ոստիկանները սենյակի դռներում կանգնած, հետ էին մղում Սանամին, որ գոռալով, մազերը փետտելով, կուրծքը ճանկռտելով, գլխամոլոր ձզտում էր ներս։ Նրա հետևից խռնվում էր ամբոխը մեծ բազմությամբ։
Անիծվեք, գյուլլախորով իլիք, բաց թողեք, բալիս երեսը տեսնեմ, նրան տանում են...
Իսկ ի՞նչ էր անում ողբերգության գլխավոր դերակատարը, Ռուստամը։ Նրա ճակատագիրը պարզ էր։ Ռուստամի աջ կողմում կանգնած էր ոստիկանապետը, ձախ կողմում մի փոքրիկ սեղանի շուրջը նստած էր քննիչը։ Ստեպ-ստեպ ակնոցները ուղղելով, քննիչը խոժոռ դեմքով նայում էր հանցավորին և զանազան հարցեր
առաջարկում։
Ռուստամը լուռ էր և գլուխը քարշ ձգած։ Նա, կարծես, քննիչի հարցերը չէր լսում։ Քննիչը տեսնելով, որ Ռուստամը համառությամբ լռում է և բացի «ես եմ սպանել»-ից, ոչինչ չի ուզում պատասխանել, գրիչը դրավ սեղանի վրա և ասաց ոստիկանապետին.
Տարեք բանտը, պահեցեք մի առանձին տեղ մինչև իմ գալը։
Ռուստամին դուրս տարան։ Բայց նա հենց նոր էր ոտը դրել պատշգամբի վրա, ամբոխի միջից հանկարծ լսվեց մի աղաղակ, և նույն վայրկյանին ճանապարհի հագուստով մի երիտասարդ առաջ վազեց։
Սեյրանը, ախ, դու Հուլիանոս, թողեք շանսատակ անեմ, գոռաց Ռուստամը, կամենալով վազել դեպի երիտասարդը։
Ոստիկանները նրան պահեցին։ Սեյրանը բացականչում էր.
Բռնեցեք Ռուստամին, մի թողեք մոտենալ Սուսանին։ Ես սուտ եմ ասել, սուտ, խաբել եմ։ Սուսանը անմեղ է, անմեղ է
հրեշտակի պես. խալը մայրս է տեսել բաղնիքում, ես չեմ տեսել։և թուլացած ընկավ ոստիկանների գիրկը։
Ամբոխը Սեյրանին ճանապարհ տվավ, Սեյրանը վազեց ներս, ուր ձգած էր նրա անմեղ սիրեկանի արյունաքամ դիակը։
Անցավ մի րոպե, և դրսում եղողները լսեցին մի թնդյուն։
Այդ ատրճանակի ձայնն էր։
Բալաս վա՛յ, բալաս վա՛յ։
Այդ Մարիամ բաջու ձայնն էր։
1885 թ. Թիֆլիս։