Сергей Довлатов

Կոմպրոմիսներ

Կոմպրոմիս չորրորդ

(«Վեչեռնի Տալին», Հոկտեմբեր։ 1974թ․) «ԷՍՏՈՆԱԿԱՆ ԱՅԲԲԵՆԱՐԱՆ

Անտառեզրին թխպոտ մի օր

Մի գազան է երեւացել

Մենք ասացինք նրան՝ «Բարով»,

Գազանն ասաց՝ «Տերե»։

Ու նույն պահին լույսի շողը

Ճեղքեց սեւ ամպերի քողը»…

«Վեչեռնի Տալլինը» հրատարակվում է ռուսերեն։ Եվ ահա հորինել ենք նոր խորագիր՝ «էստոնական այբբենարան»։ Կրտսեր տարիքի ռուս ընթերցողի համար։ Առաջին թողարկումը ես պատրաստեցի։ Գրեցի տեղ֊տեղ սքանչելի ոտանավորներ։ Ութ հատ։ Ունիվերսալ լրագրողս ներքուստ հպարտանում էի դրանցով։

Զանգում է Կենտկոմի հրահանգիչ Վանյա Տրուլը․

Ո՞վ է գրել այդ շովինիստական առակը։

Ինչո՞ւ շովինիստական։

Ուրեմն դո՞ւ ես գրել։

Ես։ Իսկ ի՞նչ։

Այնտեղ գազան է հիշատակվում։

Հիշատակվում է։

Այդ ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ էստոնացին գազա՞ն է։ Ես գազա՞ն եմ։ Ես՝ կուսակցության Կենտրոնական Կոմիտեի հրահանգիչս, գազա՞ն եմ։

Ախր դա հեքիաթ է, պայմանականություն։ Այնտեղ նկարազարդում կա։ Երեխաները հանդիպել են արջին։ Արջը բարի ու համակրելի դեմք ունի։ Նա դրական կերպար է…

Իսկ ինչո՞ւ է էստոներեն խոսում։ Թող խոսի կապիտալիստական երկրներից մեկի լեզվով…

Չհասկացա։

Քեզ բացատրելն անօգուտ է։ Դու դեռ խակ ես կուսակցական թերթի համար, խակ…

Մեկ ժամ անց մտավ խմբագիրը․

Ժյուրին ձեզ տուգանում է երկու միավորով։

Ի՞նչ ժյուրի։

Դուք մոռացել եք, որ մրցույթը շարունակվում է։ Լավագույն նյութերի հեղինակները պարգեւատրվելու են։ Լավագույններից լավագույնը կարժանանա ուղեւորության դեպի Արեւմուտք՝ ԳԴՀ։ Տրամաբանական է։ Իսկ վատագույններից վատագույնը՝ դեպի Արեւե՞լք։

Ի՞նչ եք ուզում ասել։

Ոչինչ։ Կատակեցի։ ԳԴՀ֊ն Արեւմո՞ւտք է։

Իսկ ձեր կարծիքով ի՞նչ է։

Արեւմուտքը Ճապոնիան է։

Ի՞նչ, վախեցած վեր թռավ Տուրոնոկը։

Գաղափարական առումով, ավելացրի։

Խմբագրի դեմքը մռայլվեց անսահման հոգնածության ստվերով։

Դովլաթով, ասաց նա, ձեզ հետ անհնար է խոսել։ Հիշեք, իմ համբերությունը սահմաններ ունի…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կոմպրոմիսներ"

Ятук Музыка
Aл Айлуг
Комитас

Aл Айлуг

Водопад 1943
Водопад 1943
Играть онлайн