Сергей Довлатов

Կոմպրոմիսներ

Ն․ Ս․ Դովլաթովային՝ պատճառածս ողջ տանջանքի համար

…Ու մնացի անգործ։ Գուցե դերձակությո՞ւն սովորեմ։ Նկատել եմ՝ դերձակները միշտ լավ տրամադրություն են ունենում…

Հանդիպեցի հեռուստատեսության Լոգինովին։

Ողջույն։ Ի՞նչ կա։

Աշխատանք եմ փնտրում։

Ազատ տեղ կա։ «Հայրենիքի պաշտպանության դիրքերում» թերթում։ Ազգանունը գրիր՝ Կաշիրին։

Քաչա՞լը։

Կաշիրինը փորձառու լրագրող է։ Նուրբ ու փափուկ մարդ է։

Քաքն էլ է, ասացի, փափուկ։

Ճանաչո՞ւմ ես։

Չէ։

Ուրեմն ազգանունը գրիր։

Գրեցի։

Կարգին հագնվիր։ Կինս ասում է,որ եթե դու կարգին հագնվես…

Իմիջայլոց, մի օր նրա կինն ինձ զանգեց… Ո՛չ։ Կբացվի ծավալուն ու հրապուրիչ նոր նյութ։ Անդառնալիորեն կշեղի բուն նյութից…

Փող աշխատեմ՝ կհագնվեմ։ Ցիլինդր կառնեմ…

Տանը հանեցի լրագրային հրապարակումներս։ Ընտրեցի առավել հարմարները։ Կաշիրինը դուրս չեկավ։ Խամրած դեմք, բանակային հումոր։ Մի պահ ինձ նայելուց հետո, ասաց․

Իհարկե անկուսակցական եք։

Գլխի մեղավոր շարժումով հաստատեցի։ Ինչ֊որ ապուշ բարեհոգությամբ ավելացրեց․

― Մի քսան հավակնորդ է եղել։ Գալիս, զրուցում են… ու անհետանում։ Գոնե հեռախոսի համար թողեք։

Ասացի հիշողությանս մեջ պատահաբար մնացած քիմմաքրման հեռախոսի համարը։

Տանը կրկին նայեցի լրագրային հրապարակումներս։ Որոշ բաներ վերընթերցեցի։ Մտքերի մեջ ընկա…

Դեղնած թերթեր։ Ստի ու կեղծիքի տասը տարի։ Ինչ֊որ մարդիկ, այդուհանդերձ, կան այդ ամենի ետեւում, ինչ֊որ խոսակցություններ, զգացմունքներ, իրականություն… Ոչ թե թերթերում, այլ դրանցից դուրս հորիզոնում…

Դժվարին է ճշմարտությունից դեպի իսկությունը տանող ուղին։

Նույն գետը երկու անգամ չես մտնի։ Կարող ես, սակայն, հոսող ջրի տակ տեսնել պահածոյի տուփերով ծածկված հատակը։ Իսկ պերճ թատերական դեկորացիաների ետեւում՝ աղյուսե պատը, պարանները, կրակմարիչն ու գինով բանվորներին։ Դա հայտնի է ամենքին, ով գեթ մեկ անգամ եղել է կուլիսներում…

Սկսենք կոպեկանոց լուրից։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Կոմպրոմիսներ"

Ятук Музыка
Ереванские этюды
Александр Спендиарян

Ереванские этюды

Водопад 1943
Водопад 1943
Играть онлайн