Хачатур Абовян

Պարապ վախտի խաղալիք

Զարմանալի մարդիքը

Շատ տեղ ման էկած, շատ երկիր տեսած՝
Մեկ մարդ՝ էլ կրկին իր աշխարհն էկավ.
Ծանոթ, բարեկամ գլխին հավաքված՝
Կուզեին գիտել, թե նա ի՞նչ տեսավ։
«Լեզուս չի՛ բռնում, որ ձեզ ե՛դ պատմեմ,
Ինչ որ լսել եմ ու աչքով տեսել.
Թողե՛ք, բարեկամք՝ փոքր շունչ առնեմ,
Ապա լսեցե՛ք, ինչ կուզեմ ասել։―
Վա՜յ էն մարդին, որ իր տանը միշտ մնա
Ու աշխարքիցս ո՛չինչ խաբար չիմանա։
Դուք լավ գիտեք, թե ի՞նչքան մեծ ա երկիր.
Ու ո՞րքան ծովք, ազգք և քաղաքք ու բաներ
Կան ամեն տեղ հազար տեսակ զանազան,―
Ո՛չ թիվ ունին, ու ո՛չ հեսաբ, ո՛չ սահման։
Շատ տեղ կա, մարդիք իրար միս ուտեն,
Շատն էլ հացի տեղ խոտը ճաշակեն.
Ոսկի ու արծաթն՝ էնպես երկիր կա,
Խոտի հետ դուս գա, ջըրի հետ գնա։
Բայց էս ինձ էնքան չի զարմացրուց,
Ինչպես մեկ երկրի մարդքերանց գործն։
Հառավոտե մինչև 'ի մութն անխափան
Նստին նրանք 'ի միասին լուռ, անձայն։
Ո՛չ դժողքն են մտածում, ո՛չ արքայությունը,
Հաց ու կերակուր իսպառ մոռացած,
Ու աստծու աչքիցն՝ հենց բռնիր՝ ընկած՝
Իրար երեսի նայիլ չեն ուզում։
Ամպն էլ որ գոռա, կայծակն էլ թափի,
Թոփ ու թնդանոթ նրանց գլխովն անցնի,
Թեկուզ սաղ երկինքն նրանց գլխին փուլ գա,
Մեկն էլա տեղիցը չի՛ ուզիլ ժաժ գա։
Թե դժոխքն էի գնացել, հավատացե՛ք ինձ՝
Էն զարհուրելի կերպարանքն ինձ
Չէին պատահիլ։ Քանի միտքըս գա,
Հոգիս ու մարմինս սարսի ու դողա»։―
«Ախր ի՞նչ է նրանց միտքն ու կամքը,
Որ էսքան մտածեն», հարցրին բարեկամքը։
«Կարելի է՝ թե իրանց աշխարքի հոքսն են միշտ քաշում»։
«Ա՜խ՝ ի՞նչ եք ասում»։
«Ուրեմն իրանց հին մեղքն են լաց ըլում»։
«Ո՛չ, բա՛րեկամք՝ ո՛չ»։
«Ուրեմն անգին քա՞րն են նրանք պտրտում»։
«Չէ՛, չէ՛. ի՞նչ ասեմ»։
«Ուրեմն խելացնո՞ր են, որ չեն զգում,
Խոսում, կամ լսում, բաս ի՞նչ են անում»։―
«Թո՜ւղթ―թո՜ւղթ են խաղում»։―

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Պարապ վախտի խաղալիք"

Ятук Музыка
Hoghushogh
Элен Йолчян

Hoghushogh

Давид из Сассуна
Давид из Сассуна
Играть онлайн