Ալեքսանդր Շիրվանզադե
Արամբին
III
Նատալիա Պետրովնայի հյուրասենյակը լուսավորված էր մի բարձր և գեղեցիկ կանթեղով։ Այդ կանթեղն այրին վառում էր միմիայն այն երեկոները, երբ հյուրեր պիտի ընդուներ։
Ռոuտամյանը նստած էր սենյակի անկյունում դրած գահավորակի մի ծայրում և ձեռներով խաղում էր սեղանի գույնզգույն ասեղնագործ սփռոցի ծոփերի հետ։ Գահավորակի մյուս ծայրում նստած էր այրին և հյուսում էր յուր անբաժան գուլպան։ Դեմ ու դեմ փափուկ բազկաթոռի մեջ խրված էր մի փոքրահասակ, սև աչքունքով, բավական գեղեցիկ երիտասարդ կին։ Դա այրիի դուստրն էր Կատոն։ Տիկինը հագած էր նուրբ հյուսված, ալիքավոր ժապավեններով զարդարված մետաքսյա հագուստ։ Կարելի էր կարծել, որ նա պճնվել է մի փառավոր հանդիսի համար, եթե նրա մինչև արմունկները հասնող երկայնավիզ կինեմոնագույն ձեռնոցներն ավելի թարմ լինեին։ Նա պատմում էր յուր մորը կանացի հագուստի ինչ որ նոր ձևերի մասին, որ Թիֆլիսում ստացվել էին գարնան համար։
Նախասենյակից լսվեց Մինաս Կիրիլլիչի ձայնը։ Այրին շտապեց հյուրերին դիմավորելու։
Ներս մտավ նախ աղջիկն և ապա, ծանր քայլերով, հայրը։ Վարվառեն առանց գլխարկի էր։ Պարզ գույնի փայլուն, խիտ․ ծայրերը փոքր ինչ խոպոպ մազերը, մի հասարակ մետաղյա հերակալով ժողովված, հանգչում էին կանոնակազմ գլխի վրա։ Հերակալից ազատ մնացած մազերի կարճ մասերը, իբրև գեղեցիկ ժապավեն, զարդարում էին նրա ճակատի վերին կողմը։ Նրա մեջքը բարակ էր և սեղմված կորսեի մեջ, թիկունքն ու կուրծքը բավական զարգացած։ Արդարև, ինչպես ասաց Նատալիա Պետրովնան,
Նատալիան հյուրերին ընդունեց անշփոթ քաղաքավարությամբ, ինչպես բավական փորձված և աշխարհ տեսած կին։ Նա բոլոր յուր շարժումներով և դեմքի արտահայտությամբ, կարծես, ասում էր․
«Ուրախ եմ ընդունելու ձեզ իմ տանը, բայց իմացեք, որ սովոր եմ ձեզանից ավելի նշանավոր հյուրեր ընդունել»։
Ռոստամյանը, ոտքի կանգնելիս, շփոթվեց, դիպավ սեղանին և քիչ էր մնում, որ կանթեղի լուսամփոփը գցեր։ Կատոն տեղից չշարժվեց, մինչև որ հյուրերն իրանք կմոտենային։
Սա իմ աղջիկն է, մադամ Բիզիրգանովա, ասաց այրին, Կատոյին ներկայացնելով յուր հյուրերին։
Երբ ամենքը նստեցին, Ռոստամյանը տեղավորվեց Մինաս Կիրիլլիչի ձախ կողմում, իսկ աջ կողմում Վարվառեն։ Այրին սկսեց զբաղեցնել յուր հյուրերին ամենահասարակ խոսակցությամբ։ Սովորական սառնությունը շուտով անցավ, և հյուրերը փոքր առ փոքր ընտելացան իրարու։ Խոսում էին մեծ մասամբ Նատալիա Պետրովնան և Մինաս Կիրիլլիչը։ Առաջինը, հիացած Վարվառեի շնորհալի կերպարանքով, աշխատում էր խոսակցությամբ զբաղեցնել նրան էլ, որ, կարծես, խոսելու տրամադրություն չուներ։
Ի՛նչ գեղեցիկ ձայն ունիք, Վարվառա Մինայեվնա, ասաց նա, հոնքերը վեր քաշելով և «թասակրավի» տակից դուրս ցցված մազերը հետ ժողովելով։
Միթե դուք լսե՞լ եք Վարիայի երգեցողությունը, հարցրեց Մինաս Կիրիլլիչը։
Ինչպե՛ս չէ, ինչպե՛ս չէ։ Երեկ Վարվառա Մինայեվնան տանը երգում էր, ես այստեղից ականջ էի դնում։ Շատ սիրուն ձայն ունիք, շատ, դարձավ այրին Վարվառեին։
Միթե դուք երգել գիտե՞ք, մեջ մտավ Կատոն, որ մինչև այդ ժամանակ լուռ էր և միայն նախանձոտ աչքերով նայում էր Վարվառեին։
Երբեմն տանն ինձ համար զբաղվում եմ, պատասխանեց Վարվառեն համեստությամբ։Ոչ միայն երգում է, Կատյուշա, դու պիտի լսես, թե ինչպես է խաղում դաշնամուրի վրա, խոսեց դարձյալ այրին ոգևորված․ ես հիացած եմ․․․
Այժմ ամենքն էլ երգում են ու խաղում, արտասանեց Կատոն, հեգնորեն ժպտալով․ Թիֆլիսը երաժշտական քաղաք է․․․
Գիտեք, Վարվառա Մինայեվնա, ընղհատեց այրին յուր աղջկա նախանձոտ նկատողությունը, իմ Կատոն էլ խիստ լավ երգում է ու խաղում, մի օր կխնդրենք ձեր երկուսին, որ մեզ համար միասին երգեք։ Լավ չե՞մ ասում, Մինաս Կիրիլլիչ։
Կեցցե՛ք, Նատալիա Պետրովնա, գոչեց ծերունին ուրախությամբ, շատ լավ եք ասում։ Մի օր ամենքդ եկեք մեր տուն հյուր, մենք Կատերինա Սիմոնովնային և Վարիային կստիպենք, որ երգեն։
Ես խաղում եմ ու երգում ինքս ինձ համար, ուրիշներին իմ ձայնով զարմացնելու շնորհք չունիմ, ասաց Կատոն կծու ձայնով։
Այրին գաղտնի հանդիմանությամբ նայեց աղջկա երեսին և գլուխը շարժեց։
Կատոն բնավորությամբ, ինչպես և կազմվածքով, յուր մոր հակապատկերն էր։ Նախանձամիտ, կրքոտ, բծախնդիր տիկինը չէր կարողանում երիտասարդ կանանց հետ բարեկամանալ, մանավանդ գեղեցիկ կանանց հետ։ Վարվառեն հենց առաջին վայրկյանից գրգռեց նրա նախանձը, մանավանդ յուր հասակով, որովհետև այս այն առավելությունն էր, որ սիրում էր Կատոն և որից զուրկ էր։ Այսքանը միայն բավական էր Կատոյի սիրտը թունավորելու համար։ Եվ ահա այդ նորեկ սիրուն կինը, ասում են, դեռևս «հիանալի» երգելու և խաղալու ձիրք էլ ունի։ Խայթված ինքնասիրությամբ նա աշխատում էր Վարվառեի մեջ գտնել որևէ մի արտաքին թերություն, և երբ մի խոշոր բան չգտավ, սկսեց ինքն իրան հավատացնել, թե Վարվառեն անկասկած, արհեստական միջոցներ է գործադրում թե՛ իրան այդպես կանոնավորելու և թե հասակը բարձրացնելու համար։ Երեսի գույնը շատ էլ պարզ չէ և եթե թարմ է, ո՛վ կարող է հաստատել, որ երիտասարդ լինելուցն է։ Կանանց գեղեցկացնելու համար արտասահմանում,[ 435 ]
Կատոն այս խորհրդածությամբ չբավականացավ։ Նրա գեղեցկությունը նսեմացել էր փոքրիկ շրջանում, երեկոն թունավորված էր, ուստի պետք զգաց մի փոքր վրեժխնդիր լինելու։ Նրա փոքրիկ ու սուր աչքերից խույս չտվեց, որ Ռոստամյանն երբեմն մտիկ էր անում այդ, «իբր թե» սիրուն, նորեկի վրա, իսկ դեպի յուր կողմը բոլորովին ուշադրություն չի դարձնում։ Ո՞վ է այդ կինը, այդ պառավ մարդու աղջի՞կն է իսկապես, թե՞․․․ Վերջապես, շատ էլ երբեմն մաքուր մարդիկ չեն լինում «Թիֆլիս եկողները»։
Նատալիա Պետրովնան գնաց մյուս սենյակ և, մի քանի վայրկյան անցած, մատուցարանի վրա ներս բերեց չոր մրգեղեններ, մի քանի փոքրիկ և մեծ բաժակներ, մի շիշ գինի և մի շիշ կասիս, որով ամուսնու կենդանության ժամանակից նա սովոր էր հյուրասիրել ընտիր հյուրերին։ Առաջին բաժակը քաղցր խմիչքից այրին առաջարկեց Վարվառեին։ Վերջինը դրականապես հրաժարվեց խմելուց։
Վարիան երբեք ոչ մի խմիչք չի խմել մինչև այսօր, պաշտպանեց ծերունին իր աղջկան այրիի թախանձանքի դեմ։
«Խիստ է կոտրատվում», ասաց յուր մտքում Կատոն և կարմիր հեղուկը համարձակ մոտեցրեց շրթունքներին։
Իսկ դո՞ւք, դիմեց այրին Ռոստամյանին, որ նույնպես հրաժարվում էր խմելուց, լաա՜վ, երիտասարդ մարդ եք, վերցրե՛ք, ամոթ է․․․
Մի բաժակը մեզ խելքից չի հանիլ, ասաց ծերունին և, յուր բաժակը զարկելով Ռոստամյանի բաժակին, ավելացրեց․ խմենք ազնիվ ու բարի մարդկանց կենացն, ո՛ր երկրացի որ են նրանք։Շնորհիվ Նատալիա Պետրովնայի հաջող և պարզ վարվողության, հյուրերը սկսեցին զվարճանալ նույնիսկ Կատոն, որ, գեթ ակամա ուրախությամբ և ծիծաղով, ուզում էր նսեմացնել Վարվառեին։
Ամենից ավելի խոսում էր Մինաս Կիրիլլիչը։ Խոսում էր նա ոգևորված, անցնելով մի առարկայից դեպի մյուսը, քաղաքային հարցից դեպի քաղաքականը, մասնավորից հասարակականը։ Նա միջոց չէր տալիս Ռոստամյանին յուր մի հարցին պատասխանելու, առաջարկում էր մյուսն և բոլորին պատասխանում էր ինքը։ Նրա խոսակցությունից երևում էր, որ, բացի օտար երկրներից, նա ճանապարհորդել է և՛ Կովկասում, տեսել է շատ քաղաքներ։ Խոսում էր Անդրկովկասյան ազգերի մասին։ Վայրենիներ են բոլորը, Մինաս Կիրիլլիչի կարծիքով, նողայներից և թունգուզներից հեռու չեն գնացել իրանց քաղաքակրթությամբ։ Առանձնապես նա պախարակում էր յուր համազգիներին․ թշնամի էր մանավանդ հոգևորականության։
Բացի երկուսից, դարձավ նա Ռոստամյանին, որը թեև նայում էր ծերունու երեսին, բայց լսողությունը լարած էր դեպի Վարվառեի, այրիի և Կատոյի առանձին խոսակցությունը, բացի երկուսից։
Մինաս Կիրիլլիչը մի քանի օրինակներ ևս բերեց Հաշտարխանի, Մոզդոկի, Մոսկվայի, Պետերբուրգի քահանաների կյանքից․ տգետ են, օտարների առջև իրանց չեն կարողանում լավ ցույց տալ։ Հետո նա անցավ վաճառականներին, փաստերով ապացուցեց նրանց խարդախությունները։ Հետո անցավ այլ և այլ դասակարգերին․․․
Ի վերջո, նա յուր դատողությունները կնքեց հետևյալ եզրակացությամբ։
Ես շատ երկրներ եմ տեսել, շատ ազգերի հետ եմ գործ ունեցել, բայց հայերի պես համառ ժողովուրդ ոչ մի տեղ չեմ տեսել։ Ոչ, ոչ, պարոն Ռոստամյան, զուր եք հակառակում, ես շատ եմ փորձել, շա՜տ։Այդ միջոցին Վարվառեն նստած էր յուր հոր դեմ ու դեմ։ Ռոստամյանը մի կողմից լսում էր ծերունուն, մյուս կողմից, մտիկ էր անում դեպի աղջիկը։ Նա նկատեց, որ ծերունին վերջին թունավոր խոսքերը արտասանելիս, Վարվառեն գաղտնի հանդիմանությամբ նայեց հոր երեսին։ Կարծես, նա լուռ նշանով խնդրում էր ծերունուն, որ չշարունակի։ Երբ երիտասարդ կինը ժպտում էր, նրա ժպիտը թվում էր ակամա, բռնադատյալ։ Երբ լռում էր, նրա պայծառ ճակատը մթնում էր մի մռայլ գծով և բերանի անկյուններում երևում էին բարակ խորշեր։
Սո՞ւտ եմ ասում, Նատալիա Պետրովնա, դարձավ Մինաս Կիրիլլիչը այրիին, տեսնելով, որ Ռոստամյանն յուր հայտնած մտքերին բացարձակ հավանություն չի տալիս։
Ճշմարիտ եք ասում, Մինաս Կիրիլլիչ, իմ արևը, շատ ճշմարիտ եք ասում, վավերացրեց Նատալիա Պետրովնան, որ աշխատում էր ոչ մի կերպ չհակառակել ոգևորված ծերունուն։
Վերջինն ավելի խրախուսվեց և սկսեց խստությամբ մտրակել յուր ազգակիցների վատ հատկությունները։ Այս անգամ նա օրինակ բերեց արտասահմանը։ Այնտեղ մարդուն սիրում են, հարգում են, իսկ մեզանում միմյանց պատիվը ոտքի տակ են ձգում, հանգստությունը խլում են, աշխատում են անունը ցեխի հետ հավասարել։ Թող Ռոստամյանը Մինաս Կիրիլլիչի մոտ չպարծենա յուր փորձառությամբ։ Նա շատ և շատ երիտասարդ է, դեռ չի ճաշակել կյանքի դառնությունները։
Իսկ ես շատ բաներ եմ տեսել, շատ եմ չարչարվել և այժմ ևս չարչարվում եմ հայերի բամբասանքից, կրկնեց մի քանի անգամ վրդովված ծերունին, կարծես, մոռանալով յուր շրջապատողներին։
Աղջիկը, հոր ոգևորությունից հուզված, աշխատում էր որսալ նրա հայացքը։ Այնինչ հայրն ակնհայտ խույս էր տալիս նրա աչքերից, գլխավորապես յուր խոսքը դարձնելով Նատալիա Պետրովնային կամ Ռոստամյանին։
Հանկարծ Մինաս Կիրիլլիչը լռեց։ Հայր ու աղջիկ մի քանի վայրկյան նայեցին միմյանց երեսին աղջիկը հանդիմանությամբ, հայրը մեղանչած մարդու դեմքով։ Ոչ ոք չհասկացավ այսՃշմարիտ եք խոսում, Մինաս Կիրիլլիչ։
Բայց Մինաս Կիրիլլիչն այլևս չէր համարձակվում շարունակել։ Նա լուռ ու տխուր ծխում էր, յուր ալեխառն ընչանցքի միջով բաց թողնելով դեպի վեր թանձր ծխի մոխրագույն սյունակներ, աչքերը հառած սեղանի մի կետին։
Այրին շուտով ընդհատեց լռությունը, պարզամտությամբ խոսակցությունը դարձնելով այլ առարկաների վրա։ Նա սկսեց պատմել յուր նախկին կենողների մասին զանազան հետաքրքրական եղելություններ։ Խոսելով ռուսերեն լեզվով վայրիվերո, բայց խիստ բնական եղանակով, նա պատմեց մի քանի զվարճալի դեպքեր, որ և ամենքին ստիպում էին ծիծաղել։ Ի միջի այլոց, նա չխնայեց և՛ Ռոստամյանին, ծաղրելով նրա մենակեցությունը և տարօրինակ սովորությունները։ Վարվառեն լսում էր հետաքրքրությամբ, ստեպ-ստեպ ժպտալով Ռոստամյանի երեսին։ Մի անգամ նա ծիծաղեց, երբ այրին անեկդոտի բովանդակությամբ պատմում էր, թե ինչպես «ճգնավորը» մի երեկո հրավիրված է լինում իր իշխանավորի մոտ։
Իրիկունը լվացվեց, հագնվեց, ես էլ ասացի, էհ, փառք աստուծո, մի անգամ գոնե վճռեց մի տուն գնալ։ Դուրս եկավ, գնաց․ տասը րոպե չանցած, մեկ էլ տեսնեմ հետ եկավ։ «Ի՞նչ կա, Ստեփան Գրիգորիչ», հարցնում եմ։ «Ոչինչ, ասում է, թաշկինակս չէի վերցրել, եկել եմ, որ վերցնեմ»։ Լա՛վ։ Թաշկինակր դրեց գրպանր, դուրս եկավ պատշգամբ, էլի ներս մտավ։ «Հը՞մ», հարցնում եմ։ «Վաղ է, ասում է, Նատալիա Պետրովնա, ամոթ է, որ այսպես վաղ գնամ»։ Շորերը հագին այնքան նստեց, հետս խոսեց, խոսեց, ուշացավ ու հետո ասաց․ «Հիմա էլ ուշացա, ամոթ է, որ այսպես ուշ գնամ»։ Չգնաց, ի՞նչ եք ասում, չգնաց։ Այս տեսակ մարդ տեսե՞լ եք աշխարհում, Մինաս Կիրիլլիչ։ Հիմա պատմեմ, թե ուրիշ տեղեր տարեկան քանի անգամ է գնում․․․ մեկ կամ երկու անգամ թատրոն, մի երկու անգամ էլ կլուբ, հետո մեծ պասը էլի սկսվում է․․․ Այ, ինչ տեսակ մարդ է մեր պարոն Ռոստամյանը,Ռոստամյանը ներողամտաբար ժպտում էր նրա կատակների դեմ, թույլ տալով ասել ինչ որ ուզում է։
Արդեն բավական ուշ էր։ Վարվառեն հորը գլխով նշան արավ, թե ժամանակ է գնալու։ Ծերունին, որի թախծությունն արդեն անցել էր, դեռ տրամադրված էր երկար վայելելու Նատալիա Պետրովնայի զվարթ հյուրասիրությունը։ Ըստ երևույթին, նա զվարճություն էր զգում այս փոքրիկ շրջանում։ Այնինչ՝ Վարվառեն պնդեց, թե ժամանակ է գնալու և ինքը վեր կացավ տեղից։ Այրին ցավ հայտնելով, որ թանկագին հյուրերն այդպես շտապում են, ճանապարհ դրեց մինչև պատշգամբ և հրավիրեց, որ ամեն երեկո շնորհ բերեն։
Հըմ, ո՞նց եք, դարձավ նա Ռոստամյանին, հյուրերը գնալուց հետո։ Հավանեցի՞ք Վարվառա Մինայեվնային։
Ոչ միայն հավանել է, երդվում եմ, որ մինչև անգամ սիրահարվել է, խոսեց Կատոն ծաղրական եղանակով։ Ախ երիտասարդներ, երիտասարդներ, ավելացրեց նա, զլուխն աջ ու ձախ շարժելով, միթե կարելի՞ է այդպես շուտ հափշտակվել։
Ո՞վ ասաց ձեզ, թե հավշտակվեցի, գոչեց Ռոստամյանը տրտմտությամբ։
Լա՛վ, լավ, իզուր մի՛ թաքցնեք։ Ամբողջ ժամանակ ես աչք չէի հեռացնում ձեզանից։ Ճշմարիտն ասած, մամա, ես չհավանեցի քո այդ գոված աղջկան։ Ի՛նչ է, կարծես թմրած լինի, կենդանության նշան չկա մեջը, մեկ էլ, որ շատ գոռոզն է երևում։ Ես ատելով ատում եմ ինքնահավան գոռոզներին։
Ի՞նչ, Վարվառա Մինայեվնա՞ն է գոռոզ, գոչեց այրին զայրացած, երեսիդ խաչակնքի՛ր, Կատյուշա, նրա պես հասարակ, խոնարհ և սիրուն աղջիկ մեր Թիֆլիսում շատ քիչ կա, չկա էլ իսկի․․․
Թիֆլիսում չկա՞, հա՛ հա՛ հա՛, ծիծաղեց Կատոն ակամա, Թիֆլիսում չկա՞։ Այ հազվագյուտ թռչուն։ Այդ դու և Ստեփան Գրիգորիչն եք հիացել, տեսնենք մի ուրիշ տղամարդ էլ կհիանա՞Աստուծով, կլսես և ինձանից ավելի կհավանես, Կատյուշկա։
Չեմ ուզում, իմ ականջներն երկաթից չեն, որ ամեն մի կռոյի ձայնը լսեմ։
Կռո՜, կրկնեց Ռոստամյանը անգիտակցաբար։
Այո, հենց կռո․ ովքե՞ր են, մամա, ի՞նչ մարդիկ են, իմանո՞ւմ ես, որ այդ գավառականներին այդքան գովում ու երկինք ես բարձրացնում։
Ռոստամյանը, տեսնելով, որ գոռոզ Կատոն տրամադրված է ավելի հեռու գնալու յուր վատաբանության մեջ, շտապեց ազատվել նրանից։ Վիրավորական էր նրա համար լսել այդ նախանձամիտ կնոջ անարդար պախարակելն այն էակին, որը նրա վրա թողել էր շատ խոր տպավորություն։
Մամա, ինձ դո՞ւ պիտի ուղեկցես մինչև տուն, ասաց Կատոն, մի կողմնակի հայացք ձգելով Ռոստամյանի վրա, երբ վերջինը մոտեցավ, որ ձեռ տա նրան։
Մնացիր այստեղ, խոմ Լազար Մարկիչն այս երեկո չի գալու Բաթումից։ Թե չէ, ուզում ես, որ անպատճառ գնաս, ես ու Պետրեն կգանք քեզ հետ կառքով։
Ռոստամյանն, իբր չհասկանալով Կատոյի ակնարկությունը, դուրս գնաց։
Իսկ և իսկ կինտո է կենողդ, մամա, գոչեց Կատոն, սաստիկ վիրավորված։ Ինչ անքաղաքավարություն, ինժեներ է․․․ fi donc․․․ Ես երբեք չէի համաձայնվիլ նրա հետ գնալու, բայց նա տղամարդ է, պարտավոր էր առաջարկել ինձ յուր ուղեկցությունը։
Երկար ժամանակ ն այդ գիշեր չկարողացավ քնել։ Սեղանի վրա դրած կանթեղի լույսը տարածվում էր միմիայն ցիր ու ցան թափված ձեռագրերի վրա․ լուսամփոփը խանգարում էր լուսավորելու սենյակի մյուս անկյունները, բարձր առաստաղն և մեխակագույն պաստառով ծածկված պատերը։ Ռոստամյանը հավաքեց թղթերը, մի կողմ դարսեց․ պարապելու ցանկություն չէր զգում, և բավական ուշ էր գործ սկսելու համար։ Ստեպ-ստեպ նա մոտենումԻնչո՞ւ նա տխուր է, ի՞նչ մի դառն վիշտ է դրոշմել նրա ճակատի վրա այդ մռայլ ստվերը։ Ո՛չ, ինչ ուզում է լինի, այդ օրիորդը մի հասարակ կին չէ․ նա մի տարօրինակ էակ է, որ բնավ չի նմանվում մյուս կանանց։ Կա նրա մեջ ինչ-որ մի անհասկանալի բան, որ հասարակ մահկանացվի տեսողությամբ ըմբռնել անկարելի է։ Որքա՜ն վեհություն, ազնվություն և, միևնույն ժամանակ, գրավիչ մի հրապույր են արտահայտում նրա ձայնը, շարժվածքը, նրա ամբողջ էությունը, անգամ նրա խորհրդավոր լռությունը։ Եվ որքա՜ն բարի և մեղմ տպավորություն է թողնում նա մարդու վրա, չնայելով յուր արտաքին սառնությանը, երբեք մի կնոջ ներկայությամբ Ռոստամյանն այնքան հոգեկան թեթևություն չի զգացել։
Բայց այս ի՞նչ է, ինչո՞ւ չեմ կարողանում քնել, ասաց նա, ընդհատելով յուր մտքերը, կարծես թե սիրահարված պատանի եմ, ավելացրեց նա, աշխատելով մտքում ծիծաղել յուր համեմատության վրա։
Իրավ, ինչո՞ւ նա այսքան հետաքրքրվում է այդ երիտասարդ կնոջով․ մի՞թե արդարև, նա, որի սիրտը մինչև այժմ չի բաբախել կնոջ համար, կարող է գրավվել այսպես շուտ, գրեթե հանկարծակի, գրեթե հետը չխոսած։ «Հապա, ինչո՞ւ չէ․ ի՞նչ զարմանալի բան կլիներ, եթե ես սիրահարվեի անգամ»։ «Սիրահարվե՜լ»․․․ կրկնեց Ռոստամյանը, հեգնությամբ ժպտալով․․․ ո՛չ, ուշ է․․․ անցել է ժամանակը։ Անցե՞լ է․ մի՞թե երեսուն տարին տղամարդի համար կատարյալ մեռելություն է նշանակում։
Եվ այս հարցերը Ռոստամյանի մտքում զարթնելիս՝ բնականաբար մի հայացք ձգեց դեպի յուր անցյալը։
Ուշ գիշերը և հոգեկան տարօրինակ հուզումը մենակյացի առջև այդ մինչև այժմ չի քննված անցյալը պատկերացրին տխուր, դատարկ և մռայլ։ Նրա մանկությունն անցել է չքավորությանԻնչո՞ւ մինչև այժմ այս հասարակ խորհրդածությունները չէին պաշարում նրա միտքը։ Ինչո՞ւ այս համր ինքնասպանության մեջ մի օր, մի ժամ նա չզգաց, թե, արդարև, Նատալիա Պետրովնայի փիլիսոփայությունը ճիշտ է․ «մարդ մի անգամ է ծնվում, ո՛չ թե երկու անգամ»։ Ինչո՞ւ նա գոհ էր յուր աշխատավոր կյանքի խաբուսիկ օգտավետությամբ։
Օգտավետություն․․․ Ումի՞ համար է արդյոք օգտավետ նրա կյանքը, ինչո՞ւ համար է նա տքնում գիշեր ու ցերեկ, ու՞մ ինչ օգուտ նրա պաշտոնական չոր ու ցամաք շարադրություններից։ Այնինչ՝ նա որքա՜ն արյուն է փչացրել և տակավին փչացնում է այդ բոլորի վրա։
Անկասկած, նա ուրիշ ոչինչ է, եթե ոչ ճակատագրի մի խաղալիք, բնության կատակներից մեկն, ուրիշներին զվարճացնելու համար ստեղծված մի մեքենա։ Դարձյալ ոչինչ, եթե այդ մեքենան գործեր մի հարատև փառքի համար, մի փառք, որ նրա անունը լսելի դարձներ գեթ կենդանության միջոցին․․․ Բայց նա մի հասարակ մշակ է և ուրիշ ոչինչ․․․
Այո՛, այլևս ուշ է այս մասին մտածել, ասաց նա լսելի ձայնով, կանթեղի առջև կանգնած։
Սակայն ինչո՞ւ հուսահատվել։ Եթե, իրավ, անցել է նրա կյանքի պահը, ապա ինչո՞ւ այս զգացմունքները խավար գիշերվա մեջխորտակում են նրա քունը։ Ոչ, տակավին վաղ է հուսահատվել։ Տակավին ժամանակ կա անձնատուր լինելու կյանքի երջանիկ հոսանքին։ Թող նա սկսի յար հասակի այն շրջանում, երբ ուրիշներն ավարտում են, փույթ չէ, միայն թե կարողանա սկսել։ Թող նա հանրության մեջ դառնա մի աննշան հյուլե, թող կյանքի փոթորկի մեջ մի փոքրիկ կոհակի դեր կատարի, միայն թե իմանա, որ ապրում է, շնչում է, զգում է և ոչ թմրում, որպես մի սառնարյուն որդ ծառի խոնավ արմատի մեջ․․․