Atrpet
Քոռ-Եղիկ
ԺԶ, ԺԷ, ԺԸ
Մինչդեռ մութ քիլարում Եղիկը աշխատում էր մի կերպ սթափեցնել Ասլիին, պառավ Հերիքնազը, որ աղջկա այս տանջանքների շրջանում քունը բոլորովին կորցրել էր, խարխափելով ներս մտավ։ Թեև Եղիկի համար այդտեղ մթնումը, երրորդ անձի ներս մտնելը կյանքի և մահու խնդիր էր, բայց նա իրեն անձը մոռացած՝ գոռաց.
Մի թաս սառը ջուր բեր։
Պառավը ցնորածի նման ետ վազեց, խոհանոցի միջով անցնելիս այնքան ուշքը գլխին չէր, որ կոխելով անցավ հատակի վրա պառկած երեխաների վրայով, որոնցից մանրները ցավից զարթնեցին և սկսեցին բարձր ձայնով լալ։ Երեխաների ձայնը զարթեցրեց նրանց ծնողներին, որոնք հետաքրքրվեցան լացի պատճառն իմանալու։ Պառավը մի կերպ ջուրը հասցրեց Եղիկին, առանց բացատրություն տալու որդիներին և հարսներին։ Քայց Թոմասի կնիկը երեխաներին քնեցնելու պատրվակով վեր կացավ, որոնց դեռ չհանգստա ցրած մոտեցավ քիլարի դռանը, լրտեսելու սկեսրոջ և տալի արարքը։ Քիչ հետո մարդուն էլ կանչեց։
Պառավը, առանց իմանալու, թե ո՞վ էր աղջկա մոտ եկողը, մթնումը կատարում էր նրա բոլոր հրամանները, նա օգնում էր աղջկան և չէր կարող երևակայել անգամ, որ երդիկից մտած մարդ կար քիլարում։ Ասլին վերջապես սթափվեցավ և, առանց գիտենալու մոր ներկայությունը՝ կակազեց.
Եղի՛կ, դո՞ւ ես, խո երազում չե՞մ…
Ո՛չ, ո՛չ, տե՛ս, ջուրը թրջեց քոլ շորերը. լսու՞մ ես իմ ձայնը։ Ասլին երազներով այնքան խաբվել էր այդ օրերը, որ համոզվելու համար զգուշությամբ շփեց Եղիկի վիգը, գլուխը և երեսը։ Հերիքնազը լուռ, ապշած, շվարած մնաց ել էր, չէր իմանում ինչ անել։
Եղի՛կ, տա՛ր ինձ, Եղի՛կ, ազատի՛ր ինձ, ասաց հառաչելով Ասլին, այս անխիղճներն ուզում են ինձ քեզանից խլել, դնդրշկածի ճանկը գցել։ Եղի՛կ, փրկիր ինձ…
Եղիկի անընդհատ կրկնությունը սթափեցրեց պառավին, որը մոտեցավ, գրկեց աղջկան, մի կողմ քաշելով ասաց.
Տո՛, տղա, տո՛, շան տղա, դուրս ելի՛ր, կորի՛ր, գնա իմ դռնից, թե չէ քեզ կտոր-կտոր կանեն իմ տղերքը։
Քալա ջա՛ն, թող քու տղերքը ինձ կտոր–կտոր անեն, ասաց Եղիկը, քու տղերքը ինձ մորթեն, քերթեն, ետև իրենց քույրը մուրազի ձեռքից խլեն, տան դնդրոշկած Մուքեին։
Ձենդ կտրե, նա իմ փեսեն է, դուրս կորի՛ր, հիմի կկանչեմ Թոմասիս ու Բարսեղիս, լեշդ փռել կտամ, դո՛ւրս կորիր, ասաց, դուրս գալով, տանելով գրկում նվաղած աղջկան։
Գո՛ղ ավազակի տղա՛, տղե՚րք, ելե՛ք, Բարսե՚ղ, Մարկո'ս, Մուրա՛դ, Համբո', գող կա՝ ելե՛ք, ելե՛ք, աղաղակը բարձրացրեց Թոմասը և սկսեց շորերը հագնել։ Մինչև նրանք աբեթը և կայծաքարը գտան, Եղիկը տանիք բարձրացավ և ոլորվելով մյուս փողոցն անցավ, ձին նստավ, զենքերը քննեց և պատրաստվեց դիմադրելու յուր վրա հարձակվելու պատրաստվողներին։ Ողջ գյուղը զարթեց այդ աղաղակից՝ շների ոռնոցն ու հաչոցը ոտքի հանեց բոլորին, և կես ժամ չանցած քեհյի և մղդսու բարեկամ երիտասարդներից երեսուն ձիավոր սկսեցին հալածել Եղիկին։ Երբ ձիավորները մոտեցան Արփաչային՝ սկսեցին գնդակներ արձակել Եղիկի ետևից և իրենց բարձրացրած աղմուկը լսելով, սահմանապահ կազակները մոտեցան նրանց և իմանալով պատճառը՝ նրանց հետ ութ֊տասը կազակ էլ միացած, անցան սահմանը և, մի քանի ժամ զուր չարչարվելուց հետո, դատարկաձեռն վերադարձան։
Լուսադեմին Եղիկը անցավ Ալաջա սարի լանջքերի վրա ոչխար արածացնող քրդերի մոտից։ Սաստիկ հոգնած էր և սոված։ Ղոզլուճի մոտ առաջի պատահած երիտասարդ հովիվին ճանաչեց, որը յուր նախորդ տիրոջ որդին էր։ Վերջինս մերժեց նրա խնդիրքը, չուզեց նրան կաթ և հաց տալ, դեռ մի քանի նախատական խոսքեր ասելուց հետ «մուրտառ֊գյավուր» տիտղոսն էլ Եղիկի երեսովը տվեց։
Կթանները քու՞կդ են, հարցրեց հեգնությամբ Եղիկը, թե՞ հորդ։ Իմ հորս է, Դահար բեգինն է, պատասխանեց գոռոզությամբ։
Քիչ անցնելուց հետո ետ դարձավ հովիվը և ավելացրեց.
Ինչի՞ ես մուրացկանություն անում, ինչի՞ թողիր մեր գառները ու փախար, ծույլ կենդանի, գիտես թե չե՞մ ճանաչում քեզ, արի նորից գառները արածեցրու և' հաց, և' վարձք ստացիր։ Չես ամաչում, ջահել տղա ես, բայց, ինչպես ասել եմ, երեսիցդ երևում է, որ մթրուբ (մուրացկանի սերունդ) ես։
Ես ո՛չ ծույլ եմ, ո՛չ էլ մուրացկան։ Անցորդ եմ սոված, որին ոչ ոք չի խնայում մի փոր հաց… Ի՞նչ է, ուզում ես, որ գամ դարձյալ երկու տարի ծառայեմ ձեր դռանը մի փոր հացով, հախս էլ կտրեք, վռնդե՞ք։
Ասա՛ խաբեբա եմ։
Զենդ կտրե՛ , մի՛ ինձ բորբոքիլ…
Թե չէ․․. ասաց հեգնությամբ քուրդը։
Պատրաստվիր, ես չեմ ուզում անզեն մարդու վրա զենք բարձրացնել, ասաց Եղիկը և ղարաբինի բերանը բարձրացրեց։
Կորոնիր, գյավուրք ինձ վրա տվեց, կորոնիր, հասեք, սկսեց գոռալ քուրդը։ Հեռվից երկու հովիվներ իրենց մահակներով վազեցին օգնության Դահար բեգի որդուն։ Մեկը մի քարի կողք անցավ և հրացանի փողը ուղղեց, որը Եղիկի կողքովն անցավ, Եղիկը, առանց ձիուց իջնելու, հրացանը ուղղեց և քարի ետև անցածի ուղեղը ցրվեց։ Մյուս քուրդը սկսեց վազել դեպի չադրները։ Եղիկը մինչև մի գնդակ էլ նրան հասցնելը, ետևից Դահար բեգի որդուն ուրիշ երկու քրդեր էլ օգնության հասան, որոնք ղարաբինաներով հարձակվեցին Եղիկի վրա։ Ետ դարձավ Եղիկը և, ղարաբինան դատարկելով, գետին փռեց բեգի որդուն։ Այս որ տեսան օգնության եկող քրդերը, սկսեցին փախչել։ Եղիկը, ավելի մեծ խմբից չշրջապատվելու համար, նրանց հետևեց, բայց անկարելի էր շեշխանա թվանքը լցնել․ փողը տաքացել էր, վտանգավոր էր իսկույն երրորդ անգամ լցնելը։ Մինչև հրացանի սառչելը նրանք բարձրացան Ալաջի գագաթը, երկյուղից մինչև կեսօր այնտեղ պահվտեցան։
Եղիկը Դահար բեգի որդու ղավալը առավ և եղանակ ածելով հինգ հովվի կթանը հավաքեց, որոնց թիվը երեք հարյուրի մոտ էր, առաջը խառնեց և քշեց Տիկորի կողքից, անցավ իջավ ուղիղ Ծբնի։ Մթան ժամանակ նա այդտեղից բարձրացավ դեպի Յաղլուճա և այնտեղ յանլա գնացող հայերին բաժանեց ոչխարը կիսովի պահելու։ Այնտեղ գիշերը չկարողանալով հանգստանալ, ելավ հեծավ ձին, քշեց դեպի Քերս։
Ա՛յ տղերք, ասաց նրա գնալուց հետո ծբնեցի տերտերը, այս մարդը խելառ էր, գող էր, կթան ոչխարը առանց գառի որտեղի՞ց բերեց ու ցրվեց քյասումի (կտրվածքով)։
Բան չունի՛ս, տերտեր, ամեն խեղճ տուն իրեն համար հինգ-տասը կթան ունի, նրանց գառներով դրանք էլ կկթվեն, թող աղքատ մարդիկ շահվին։
Բան չեմ ասում, բայց․․․
Երևի քեզ քիչ տվեց․․․
Չէ, դուն էլ, Գոգոր ամի, մենք մերը շա՞տ շահեցինք, բայց ես վախենում եմ, որ էգուց կթանների տերերը գան ու մերն էլ հետը ետ տանեն։
Ո՞վ գիտե, ո՞վ կարող է ճանաչել, գիշերս ամենքն էլ կխուզեն, էգուց քառասուն սատանա գա, չի ճանաչիլ նրանց։
Աստված տա այդպես լինի, բայց վախենում եմ․․․
Ես ու դու թե բան չխոսենք, վախենալու ոչինչ չի լինի․ ամենից մեծ վախը մեր լեզվիցն է, ասաց խոսքը կտրելով Գոգոր ամին։
Գիտե՞ք ինչ կա, տերտեր, մեջ մտավ մի ուրիշ ծերուկ, այդ մարդու նստած ձին գիտես, թե մեր Մատո քեհյի իլխից փախցրած ձին է։
Ես հավատացած եմ, որ այդ մարդը էլ ետ չի՛ գալ, կրկնեց մի ուրիշը։
Էհ, լավ կշինեք մեր տունը, «գիտես թե», «ինչի՞ մնաց», «վախենում եմ», «ես հավատացած եմ»․․․ Թողե՛ք, աստված սիրեք, այդպիսի ենթադրությունները, գործերիդ աշեցեք,− ասաց նեղացած Գոգոր ամին։− Չի՛ գալ գլուխը քարը, թե չի գալ, մենք վնաս խո չե՞նք ունենալ։ Փառք աստծու, մեր երեսուն աղքատ տանը ամեն մեկին տասը-տասը կթան բաժանեց. էլ ի՞նչ կուզեք։ Գիտեմ, ձեր քեֆով կլիներ, եթե բոլոր ոչխարը ձեր երեքին տար ու գնար… բայց իշտահներիդ պրան ջարդեցեք, մարդը արդար դատաստան տեսավ։ Չտես մարդ եք, ի՞նչ պիտի լինի, փորերումդ մի գաղտնիք չեք կարող թաղել։ Այնքան ծակաչք եք, այնքան նախանձ, որ էգուց գնացող-եկող քուրդին ու թուրքին այսօրվա բաժանած կթանի մասին կխոսեք, ձեր արմանքն ու զարմանքը ցույց տալով։
− Գոգոր ամին լավ է ասում,− մեջ մտավ մեկը,− բերաններդ սրբեցեք, տներդ քաշվեցեք։ Մի անգամ էլ փորձեցեք գաղտնիքը փորերումդ պահել, տեսնեք խո չի՞ ծակվի, թափվի։
Սարը փախած երկու քուրդ հովիվները երկյուղից այնտեղից դուրս չեկան մինչև իրիկուն։ Գիշերը մթանը գնացին իրենց վրանները, և որպեսզի ընկերներից ու մեծերից չնախատվին՝ խաբեցին, որ տասը-քսան ձիավոր թյարաքամա իրենց հետ կռվել, ընկերներին գնդակահարարել և ոչխարն էլ քշել տարել էին դեպի Չըլդըր։ Քուրդերը հավաքվեցան, խորհրդի նստան և ձիավորներ հանեցին դեպի Չըլդըր, բողոքեցին փաշային ու ղայմաղամին, բայց ոչխարի հետքը չգտան։
Ծբնեցիք մ արսեցին կթանները։
Ծբնու յայլեցիք դեռ չէին ցրվել, հանկարծ մի աղմուկ բարձրացավ և տասնի չափ ձիավորներով Մադո քեհյի տղան՝ Վարդգեսը, մտավ յայլա։ Բոլորը շրջապատեցին նրան, և նա, առանց ձիուց իջնելու հարցրեց.
− Տերտեր, մի ձիավոր չոբան այստեղ է եկել, ո՞ւր է։
− Որդի՛, Վարդգե՛ս,− ասաց տերտերը,− մի ինչ֊որ չոբան չոբան յուր կթանները բերեց քյասումով բաժանեց ու գնաց։
Ո՞ր կողմը գնաց։
Չգիտեմ, բայց կես ժամ հազիվ կա նրա գնալը։
Ո՞ւմ բաժանեց կթանը։
Խեղճերուն, որոնք չունեին, ասաց չունևորներին տամ, որ լավ պահեն ապրանքս։
Ի՞նչ ձի էր նստել, տեսա՞ր։
Բաց կապույտ ձի էր, լավ չաշեցի։
Վարդգես ջան, մեջ մտավ մի գյուղացի, գիտես, թե ձեր քյոհլանն էր։
Տեսաք ու չբռնեցի՛ք նրան, ինձ իմաց շտվի՛ք։ Իմացա՛, իմացա՛, տերտեր, դո՛ւ եղել ես յաթաղ (իջևան պահպանող), ամեն գող քեզ մոտ է վար գալիս։ Գյուղացու էլ բերանը կապելու համար տունգլուխ տասը-տասը կթան ես բաժանում։ Էգուց Մեդեդ բեգին դու պատասխան տուր։ Տղե՛րք, քշեցեք, հալբաթ տեսնող չեղա՞վ, որ կողմը գնաց։
Մութ գիշեր, ո՞վ է իմանում, բայց այդ խոսքերդ լավ միտքդ պահե, գնա ձիդ տանողի ետևից, բայց մի՛ մոռանալ, որ ասածներդ հաստատելու ես, ասաց տերտերն ու հեռացավ։
Քեզ հետ Մեդեդ բեգի քով կխոսիմ, տերտեր։ Տղե՛րք, քշեցեք, ասաց ու առաջ անցավ Վարդգեսը։
Մեդեդ բեգեր շատ է տեսել տերտերն ու Ծբնին. դու գնա նրա ոտքերը լիզե, տեսնենք կարո՞ղ է առանց ինձ հորդ միշտ քեհյա պահել, որ դու էլ բրդբրդաաս։ Գնացե՛ք տներդ, թե մեկը մի խոսք կասե, ասեք տերտերն առավ ոչխարը, մեզ պահ տվեց։
Աստված կարգիդ հաստատ պահե, տերտեր ջան, ասաց մի ծերուկ, դու որ մեզ հովվես, հովանավորես, էլ մեր ի՞նչը կպակսի։
Վարդգեսը յուր ձիաներով ճանապարհի հովիվների մոտից անցնելիս հարցնում էր՝ խո չէի՞ն տեսել ձիավոր։
Վարդգես ախպեր, ասաց մի զռչեցի հովիվ, նոր մի ձիավոր Բվիկի կողմը գնաց։ Բվի՛կ, ասաց ու գոռաց, տղե՛րք, քշեցե՛ք, բռնենք այդ անիծածին։
Ղաթար-ղալա ավերակների մոտ նրանք հասան Եղիկին։ Վերջինս, հասկանալով, որ իրեն են հետևում, մտավ ավերակների մեջ և ձիուց իջնելով նրան մի պատի ետև կապեց, ինքը հրացանը առած անցավ մի ուրիշ պատի տակ և մթնումը բավական դիտելուց և նրանց բարձրացրած աղմուկը լսելուց հետո նկատեց, որ խմբով, մեծ արագությամբ գնում են ճանապարհով։
Տղե՛րք, գոռում էր Վարդգեսը, հասեք, շտապեցե՛ք հասնենք։
Կհասնեք, գռռաց Եղիկը և հրացանը դատարկեց։
Վա՜յ, գոռաց մեկը, ընկավ ձիուց։ Մի քանիսը նրան շրջապա տեցին։ Վարդգեսի խումբը շվարեց և չկարողացավ իմանալ, թե որ կողմից եկավ գնդակը։ Մինչ նրանք շփոթության մեջ էին, Եղիկը սառեցրեց, լցրեց թվանքը և տեղը փոխելով, երկրորդ գնդակը արձակեց իրեն հետքը փնտրող մի ուրիշ խմբի մեջ։
Վա՜յ, մեռա՜, գոռաց մի ուրիշն ընկնելով։
Տղե՛րք, այդ գյուլլեն ուրիշ տեղից եկավ, ասաց մի ուրիշը, այս խարաբում շատ մարդ կա, փախչենք։
Եղիկը տեղը փոխեց և կրակեց լեզգու փշտովը, որը նույնպես վիրավորեց մի երրորդի։
Կրակեցե՛ք, գոռաց Վարդգեսը։ Չորս հրացանավորներ միասին կրակեցին, և գնդակները թաղվեցան Ղաթար-ղալայի ավերակների որմերի մեջ։ Եղիկի ուզածն այդ էր. նրանք հրացանները մինչև կրկին անգամ լցնելը, նա կարող էր չորս կրակ էլ անել, ուստի համարձակ գոռաց.
Մի՛ վախենաք, վախկոտներ, ձեր դեմ մի՛ հայ է, ձեր տասը ձիավորի դեմ գնողը ղարաքիլիսեցի Եղիկն է։
Տղերք, վրա տվեք, գոռաց դարձյալ Վարդգեսը, տո՛ մեր մշակն է, տո այն սատկած Եղիկն է, ձայնից ճանաչեցի, վրա տվեք։
Տղոց արյունը մի՛ մտնիլ, դու առաջ արի, Մատո քեհյի տղա, մի՛ թուլանալ, քու դեմ կանգնած է այն մշակը, որի մի տարվա հախը կուլ տվիր, ասաց և հրացանը ուղղեց Վարդգեսի կողմը։ Վարդգեսը հրացանը դատարկելու չմնաց, ձեռքից ընկավ, ինքն էլ ձիուց վայր ընկավ։ Մի ուրիշ քաջասիրտն առաշ անցավ և գոռաց.
Թե ղոչաղ ես, դուրս արի, խարաբաների ետևից անսիրտ կնկտիքն են կռվում։
Քսան հոգով մի ասլանի դեմ էլ որ դուրս գան, նա էլ կփնտրե իրեն համար մի ապահով անկյուն, ասաց, և երբ պատասխանում էր առաջինը, հրացանի գնդակը նրան էլ գլորեց։
Տղե՛րք, գոռաց մի ուրիշը, որ մինչև այդ ժամանակ նախկին ընկնողի քովն էր, դարձե՛ք, ետ դարձե՛ք, և ինքը ձին մտրակեց։
Ջիերդ թողե՛ք, թե չէ ո՛չ մեկդ չեք ազաավիլ իմ գյուլլուլից,– գոռաց Եղիկը։
Արի տա՛ր, գոռաց փախչողներից մեկը։
Եղիկը մի գնդակ էլ հասցրեց։ Նրանց խումբը մեծ էր, մեկն ու մեկին հասնում էր գնդակը։
Քշեցեք, տղերք, քշեցե՛ք, մի՛ վախենաք, գոռում էին իրար սիրտ տալով և փախչում մնացյալ երեքը, առանց ետևները մտիկ տալու։
Եղիկը ձիերը հավաքեց, իրար կապկպեց, մեռածների զենքերն ու զարդերը նրանց վրա բարձեց, առաջը խառնեց և մինչև արշալույս մտավ Քերս, առանց դժվարության գնաց մտավ Միրզայի տունը՝ շրաղացի մոտ։