Alexander Shirvanzadeh
Արամբին
XI
Օրը կիրակի էր։ Այրի Նատալիան նստած էր յուր սենյակում, թախտի վրա։ Նրա առջև անցուդարձ էր անում Կատոն, զուգված, ամառային բարակ մետաքսյա ուսնոցն ուսերին, գեղեցիկ փետուրով զարդարված բարձր գլխարկը գլխին և ձեռին խաղացնելով շքեղ պարզ-վարգագույն հովանին։
Ի՛նչ ուզում ես, ասա, Կատո, խոսեց այրին, գլուխը տրտմությամբ շարժելով, դու չպիտի այդ բանն անեիր․ ինչ քո գործն էր։
Ա՛խ, մամա, դու էլ մի մեծ պատմություն շինեցիր իմ խոսքը։ Ես խոմ իմ բերանով չեմ ասել․ նա ինքը մտիկ տվեց երեսիս զարմացած, ես ծիծաղեցի, հասկացավ։ Առանց ինձ էլ նա պիտի հասկանար, դեմ ու դեմ ինքը պատահեց Ռոստամյանին, որ կույր էլ լիներ, պիտի իմանար, թե ինչ է պատահել յուր տանը։ Էհ, ի՜նչ եմ ասում, հիմա ամբողջ Թիֆլիսին է հայտնի։
Անիծվի Թիֆլիսդ գոչեց այրին սրտմտությամբ։ Ո՞վ այսպես շուտ հռչակեց։
Ա՛յ բան, ա՞յդ ինչ ասել է․ Թիֆլիսն ի՞նչ մեղք ունե։ Օտար քաղաքներից կռոները գալիս են, թիֆլիսեցիների անունը խայտառակում ու էլի Թիֆլի՞սն է մեղավոր։ Շատ լավ են անում, որ խոսում են, ես էլ եմ խոսում։
Այս ասելով, Կատոն մանրիկ քայլերով հետ ու առաջ էր գնում։ Երբեմն նա կանգ էր առնում պատին քաշ արած բարձր հայելու առջև և, կոտրատվելով, նայում էր յուր բարձրադիր «տուրնյուրին», որ նրա կազմվածքին տալիս էր փքված սիրամարգի տեսք։
Դու էլի լինո՞ւմ ես նրանց մոտ, մամա, հարցրեց նա հանկարծ։
Լինում եմ, բայց շատ քիչ։
Հըմ, ուրա՞խ է, թե՞ լաց է լինում այդ քո հրաշալի Վարվառա Մինայեվնան։
Դու ծիծաղում ես, Կատո, բայց ծիծաղելի չէ․ թե տեսնես չես ճանաչիլ, ոտքի վրա մեռածի է նմանվում։ Մի քանի օր հիվանդ պառկած էր, երեկ է վեր կացել։ Ինքն ասում է «ոչինչ», բայց չէ, շատ վատ է դրությունը։ Գիտե՞ս, շուտով գնալու են Թիֆլիսից, ավելացրեց բարեսիրտ այրին և հառաչեց։
Էէ, ի՜նչ ես ասում։ Ռոստամյանն իմանո՞ւմ է, որ սիրականին փախցնում են։
Ո՛վ գիտե, ինձ հետ նա չի խոսում, ամաչում է, ես ինքս էլ քաշվում եմ խոսք բանալու։ Է՛հ, Կատո, ճշմարիտ է, չեմ հավանում նրա արածը, բայց մեղքս գալիս է խեղճ տղին։ Այն օրից հետո քանի գնում, մաշվում է, ցերեկները տանը չի նստում, չորս օր իմ մոտ չճաշեց, հետո էլի սկսեց։ Խե՛ղճ տղա․․․
Թող կորչի քո խեղճ տղան է՜է, գոչեց Կատոն արհամարհանքով։
Պատշգամբի վրա երևաց Լազար Մակարիչը, մաքուր հագնված, զուգված, զարդարված, փայլուն «ցիլինդրը» գլխին, լայն կզակը նոր սափրած և սև հաստլիկ ընչացքը ոլորած։
Ահա, ես էլ եկա, բարով Նատալիա Պետրովնա, գոլեց նա, ուրախ և զվարթ դեմքով ներս մտնելով, Կատո՛, քեֆ արա, ամառանոցը վարձեցի Բորժոմում, կամքդ կատարվեց, այս ամառ այնտեղ ենք անցկացնում։ Նատալիա Պետրովնա, դուք էլ պետք է գաք մեզ հետ։
Վարձեցի՜ր, գոչեց Կսոոոն զայրացած, քեզ ո՞վ ասաց, որ այդպես շտապես, կարելի է, ես Բորժոմ չէի ուզում գնալ, մի ուրիշ տեղ էի գնալու։Հեր օրհնած, խոմ ինքդ ասացիր, որ Բորժոմում պիտի ապրենք այս ամառ։
Ասացի, բայց չասացի որ իսկույն վազես ու վարձես ապրիլ ամսին։ Այս տարի Բորժոմ գնացողներից շատերն ուրիշ տեղեր են գնալու։ Եթե նրանք չգնան, ինչի՞ս է պետք Բորժոմը։
Դե լավ, մեկը կգնա, մի ուրիշը կգա, մեր ինչ գործն է, մենք ամառանոց ենք գնում, խոմ մարդ տեսնելու չենք գնում։
Նատալիա Պետրովնան, որ այս խոսակցության ժամանակ լուռ նայում էր մերթ աղջկա, մերթ փեսայի երեսին, գլխով հավանական նշան արավ վերջինին։
Դու ինձ այն ասա, վարձել ու վերջացրե՞լ ես, փող տվե՞լ ես այս գլխից, հարցրեց Կատոն։
Ամառանոցը Մախսուդովինն է, Մախսուդովն էլ իմ բարեկամն է, մեր խոսքը խոսք է, հետ չենք կանգնիլ։
Նո՛ւ, ուրեմն, եթե չուզեցի չենք գնալ, պրծավ, գնաց։ Հիմա դու ինձ ասա, հենց դրա համա՞ր ես հետևիցս վազել, եկել, թե՞ ուրիշ գործ ունիս։
Ուրիշ էլ ի՞նչ գործ, առաջին անգամ քեզ Բորժոմ եմ տանում, քի՞չ բան է։
Ո՞վ է ասում, որ մեծ բան չէ, ասաց Կատոն հեգնորեն, բայց, ների՛ր, այժմ ես Բորժոմիդ համար մտածելու գլուխ չունիմ։ Դու նստիր մամայի մոտ, ես իսկույն կգամ։
Ո՞ւր ես գնում, հարցրեց Լազար Մակարիչը զարմացած։
Վաղը երգչուհի Սալավեյեվան գնում է, այսօր նա գալու է տիկին Սաթոյանի մոտ, ես ուզում եմ նրա հետ ծանոթանալ։
Պրծավ, գնաց, արտասանեց Լազար Մակարիչը, հեգնաբար ժպտալով։
Ի՞նչ ես ուզում, ի՞նչ, գոչեց Կատոն բարկացած, աչքերի բիբերը սաստիկ խաղացնելով։
Ուզում եմ, որ որտեղ գնում ես, ինձ հետ գնաս, պատասխանեց Լազար Մակարիչը դարձյալ կատակի ձևով։ Ես խանդոտ եմ, հասկանո՞ւմ ես, ավելացրեց նա նույն եղանակով։
Ասիացի, գոչեց Կատոն, ծաղրելով, այդ էր պակաս, որ հետևիցս ընկած, տանես ինձ այստեղ ու այնտեղ։ Բան ասաց,Դրուստն ասեմ, ինձ համար հին ժամանակները հիմիկվանից շատ ու շատ լավ էին։
Կատոն աչքերի բիբերն ավելի կատաղի ոլորեց դեպի ամուսնու կողմը։
Ի՞նչ․․․ ես կալատոզի, դաբաղի, թե՞ կոշկակարի աղջիկ եմ քեզ համար, գոչեց նա վրդովված։ Ափսոս․․․ դու էլ, այ, այնպիսի կնիկ պիտի ունենայիր, քեզ խրատեր, ավելացրեց նա, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով դեպի հարևան բնակարանի կողմը, խոմ խեղճ մարդն աղջկանից չէր հեռանում, տեսա՞ր ինչ արավ։
Դե լավ, հերիք է, Կատո, մեջ մտավ այրի Նատալիան, խրատելով յուր աղջկան, նա քեզ խոմ մի բան չասաց, հանաք արավ։
Թող մյուս անգամ քաղաքավարի հանաք անի, ասաց տիկինը հանդիմանական եղանակով, թե չէ, դու էլ կկարծես, թե ես երկար թրև եմ գալիս դրսերում։ Գնա՛նք, դարձավ նա ամուսնուն, գնա՛նք, մի քիչ կառքով ման գանք, հետո տասներկու ժամին ինձ կտանես տիկին Սաթոյանի տունը։
Աղջիկն ու փեսան դուրս գնալուց հետո, այրին մի երկար հառաչանք արձակեց կրծքից և ինքն իրան արտասանեց․
Երանի թե դուք մինչև մահ հաշտ մնաք։
Մի քանի ժամ անցած, Պետրեն՝ այրիի ծառան, սկսեց ճաշի սեղանը պատրաստել։ Առավոտյան Ռոստամյանը այրիի հարցին պատասխանել էր, թե տանն է ճաշելու, բայց արդեն երրորդ ժամն էր, նա դեռ չէր վերադարձել տուն։ Վերջապես, նա եկավ, և այրին անմիջապես հրավիրեց նրան ճաշի։
Ռոստամյանը հոգնած էր, քրտնած, կոշիկներն և վարտիկի եզերքը փոշոտ։
Շա՞տ եք ման եկել, հարցրեց այրին։
Գնացել էի հեռու, քաղաքից դուրս, պատասխանեց Ռոստամյանը հոգնած ձայնով։Նա սկսեց շտապով ճաշել։ Այրին ագահությամբ դիտում էր նրա դեմքը գաղտնի կերպով։ Թվում էր նրան, որ յուր երիտասարդ բնակիչը վերջին օրերը ոչ միայն նիհարել է, այլև ծերացել։ Արդարև, նրա լայն ճակատի կողմերում, քունքերի մազերի մեջ ճերմակների թիվը, կարծես, ավելացել էր։ Բերանի անկյունների խորշերը մի փոքր ևս խորն էին ընկել, իսկ կարճ խուզած նոսր միրուքն ավելի նկատելի էր կացուցանում նրա նիհարությունը։
Ճաշից հետո, Ռոստամյանը, հակառակ սովորականին, մնաց այրի Նատալիայի մոտ։ Նա նստեց թախտի վրա, ծխախոտը ձեռին։ Այրին զգում էր, որ նա բան ունի ասելու։ Իրավ, Ռոստամյանը մտադիր էր յուր բարեսիրտ տանտիկնոջ հետ խոսակցություն բանալու․․․ Վարվառեի մասին։ Այն նշանավոր օրից հետո անցել էր ամբողջ տասներեք օր, իսկ Ռոստամյանը տակավին չէր տեսել Վարվառեին։ Հինգ-վեց օր շարունակ նա ցերեկները թափառում էր դրսերում։ Վերջը նրա համբերությունը սպառվեց, և նա վճռեց անպատճառ տեսակցել Վարվառեի հետ։ Իսկ Վարվառեն չէր երևում ո՛չ պատշգամբի վրա և ո՛չ լուսամուտների առջև։ Ի՞նչ պատահեց արդյոք, մի գուցե հիվանդ է։ Երևի հիվանդ է, եթե ոչ՝ գոնե կերևար դրսում։ Միայն մի անգամ Ռոստամյանը կանթեղի լուսով նշմարեց Վարվառեին լուսամուտի առջև, բայց նրա կասկածը չփարատվեց հիվանդության մասին։
Մի թեթև կողմնակի խոսակցությունից հետո, Ռոստամյանը հաջողություն ունեցավ այրիի հետ խոսք բանալու յուր ցանկալի առարկայի մասին։ Նա շատ լավ գիտեր, որ այրիին ամեն ինչ հայտնի է, բայց դեռևս չէր համարձակվում նրա հետ պարզ խոսել։ Իսկ այրին քաղաքավարությամբ լռություն էր պահում խորհրդավոր հարցի մասին։
Մինաս Կիրիլլիչն էլ չի երևում, ասաց Ռոստամյանը կեղծ անտարբերությամբ։
Ինչո՛ւ, պատասխանեց այրին, մեկ-մեկ դուրս է գալիս տնից։
Դուք գնո՞ւմ եք այնտեղ, առաջ տարավ Ռոստամյանը յուր խոսքը նույն անտարբերությամբ։
Երեկ այնտեղ էի։
Հիվանդ խոմ չե՞ն։Այս հարցը բաց արավ այրի Նատալիայի լեզուն։ Նա, հառաչելով, տնքտնքալով, սկսեց նկարագրել յուր կենողների դրությունը։ Հայրը խիստ տխուր է, իսկ աղջիկը ոչ հիվանդ է հիվանդի պես, ոչ էլ առողջ։ Բայց այս վերջին օրերը Վարվառեն մի գլուխ մաշվում է։
Պառկա՞ծ է, հարցրեց Ռոստամյանը դեռևս զսպելով իրան։
Մի քանի օր պառկած էր, բայց հիմա ոտքի է։
Ռոստամյանը ներքին հուզմունքից շրթունքը կծեց։
Երեկ Մինաս Կիրիլլիչը ինձ հայտնեց, որ շուտով դուրս են գալու իմ տնից, շարունակեց այրին։
Նոր բնակարա՞ն են տեղափոխվում, հարցրեց Ռոստամյանը։
Ոչ, գնում են, Ստեփան Գրիգորիչ։
Ո՞ւր։
Չեմ իմանում։ Չեն ուզում, որ Թիֆլիսում մնան։
Ե՞րբ են գնալու, հարցրեց Ռոստամյանը հազիվհազ կարողանալով ընդունել այդ անսպասելի հարվածը։
Դեռ հայտնի չէ․ Մինաս Կիրիլլիչը որտեղից որ է, փող պիտի ստանա․ հենց որ ստացավ, կգնան։ Բայց, ավելացրեց այրին, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով, դժվար թե շուտով կարողանան գնալ։ Բժիշկն ասել է, որ Վարվառեն այժմ չի կարող երկար ճանապարհորդություն անել․․․ վնաս է․․․
Ռոստամյանը գունաթափվեց։ Այդպես, ուրեմն, նա բժշկվում է, կնշանակե իսկապես հիվանդ է և գուցե վտանգավոր։ Այլևս Ռոստամյանը չշարունակեց յուր հարց ու փորձը․ նա խոսակցության նյութը փոխեց, մի քանի րոպե ևս մնաց և հետո գնաց յուր սենյակը։
Շտապով նստելով սեղանի մոտ, նա սկսեց գրել մի նամակ Վարվառեի անունով։ Նա աղերսում էր Վարվառեին թույլ տալ մի կերպ, գեթ մի կես ժամով տեսնվել նրա հետ։ Նամակը վերջացրեց, ծրարեց, մնում էր ուղարկելու միջոցը գտնել։ Ռոստամյանը նախ մտածեց փոստով ուղարկել, բայց այդ կասկածելի մի միջոց էր․ նամակը կարող էր անցնել Մինաս Կիրիլլիչի ձեռքը, այնուհետև հետևանքը պարզ էր։ Երկու ամբողջ օր, նամակըՄատրենա, քեզ մի խնդիր ունիմ, պիտի կատարես ասաց նա, աղախնին տանելով պատշգամբի անկյունը։
Հրամայեցե՛ք, ասաց ռուս պառավը, ուրախանալով, որ մի այնպիսի երիտասարդ գեղեցիկ պարոն խնդիր ունի դեպի նա։
Ահա, այս թուղթը հենց այս րոպեիս հասցրու Վարվառա Մինաևնային։ Բայց ոչ ոք չիմանա։ Բռնի՛ր։
Այս ասելով, Ռոստամյանը պառավի մի ափում սեղմեց ծրարը, մյուսում մի թղթադրամ։ Պառավն երկմտությամբ նայեց նրա երեսին և անշարժ մնաց։
Դեհ, գնա՛, ոչ ոք չիմանա, հասկանո՞ւմ ես, ոչ ոք։
Պառավը խորհրդավոր կերպով այս ու այն կողմ նայեց և քայլերն ուղղեց դեպի յուր տիրուհու սենյակը։
Ռոստամյանը մտավ ներս, երեսնիվայր պառկեց անկողնու վրա և խորասուզվեց մտածողության մեջ։ Ի՞նչ կպատասխանե, արդյոք, Վարվառեն կընդունե՞ իրեն, թե՞ ոչ, և ի՞նչպես կընդունե, ո՞րտեղ։ Յուր տան մեջ չի կարող, Մինաս Կիրիլլիչն արթուն պահնորդի պես հսկում է, այժմ յուր աղջկա յուրաքանչյուր քայլր և միայն հսկում է, թե՛ տանջում է նրան յուր հարց ու փորձով, թե՛ նախատում է առավոտ ու երեկո կամ գուցե ավելի խիստ է վարվում կամ գուցե, յուր աղջկա համարձակությունը պատմելու համար, բարբարոսական միջոցներ է գործադրում։ Արդյոք, մի մարդ, որի մեջ պատվասիրությունը հիվանդություն է դարձել, կարո՞ղ է զսպել յուր կատաղությունը հարազատ դստեր դեմ, երբ այդ դստեր վարմունքը նա այնչափ դատապարտելի, այնչափ հանցավոր է համարում։ Ո՛չ, ամենևին։ Նա չարաչար կպատժի հանցավորին։ Եվ նա ուրիշ կերպ չի կարող վարվել, քանի որ այս է պահանջում նրա աշխարհայացքը, նրան շրջապատող ամբոխը։ Ամբոխը, որի կարծիքի առջև Մինաս Կիրիլլիչը դողում է, սարսափում է,Ահա հանցավորը, որին պիտի պատժել․ ահա խելագարը, որի ոտները և ձեռները պիտի շղթայել․ պատժեցե՛ք, խեղդեցե՛ք, դո՛ւրս գցեցեք ձեր շրջանից, որովհետև նա համարձակվում է բողոքել մեր նախապաշարմունքների և սնահավատության դեմ․․․
Կո՜ւյր մոլեռանդ դատավոր, որ միշտ ուղեղի մի կողմովն է խորհում և դատում։ Իրավունք ունի։ Թո՛ղ դատի և դատապարտի, բայց ո՞չ ապաքեն օրենքներն ևս անհատներն են ստեղծում, ո՞չ ապաքեն եղել է ժամանակ, որ ներկա ավանդություններից շատերը, շատ շատերը բացառություն և դատապարտելի բացառություն էին համարվում և նույնպես պատմվում էին ամբոխի կողմից։ Եվ միթե միևնույն այս դեպքում այն, ինչ որ համարվում է այժմ հանցանք, ապագայում չպե՞տք է դառնա օրենք։ Միթե մի ոք կարո՞ղ է դադարեցնել բնության անընդհատ շարժվող մեքենայի անիվը ․․․
Այս մտքերի ծանրության ներքո Ռոստամյանը ոտքի կանգնեց, նայեց դեպի գավիթ։ Արդեն անցել էր մի ամբողջ ժամ, բայց Վարվառեից պատասխան չկար։ Յուրաքանչյուր րոպե նա սպասում էր աղախնին։ Անցավ երկու, երեք ժամ ևս․ պատասխան չկար։ Տիրեց տխուր երեկոն։ Գավթում արդեն մութն էր, իսկ Վարվառեի պատուհանում լույս չէր երևում։ Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել։ Մի՞թե Վարվառեն այնքան հիվանդ է, որ չի կարող գեթ մի քանի տող պատասխան գրել։ Մի գուցե նա չի ուզում պատասխանել․․․ մի գուցե վճռել է․․․ մոռացության տալ։ Շատ հավանական է, չէ՞ որ նա «սիրում է հորը»։
Գիշերվա կիսին մոտ էր, այնինչ Ռոստամյանը, դռները բաց թողած, անցուդարձ էր անում պատշգամբի կողմի սենյակում։ ՆաՏաժանելի էր այդ գիշերը նրա համար։ Ներկան և ապագան մի անթափանցելի քաոս էին ներկայացնում նրա առջև։ Ի՞նչպես պատահեց այդ բոլորն, ի՞նչպես հղացավ նրա մեջ և զարգացավ այդ զգացմունքը։ Չէ՞ որ կար ժամանակ, երբ նրան ծիծաղելի կթվար, եթե մեկը գուշակեր նրա այն դրությունը, որի մեջ գտնվում է այժմ։ Այո՛, կյանքը մի նրբիմաստ, անվերծանելի երևույթ է․ որքան խորն ես թափանցում նրա մեջ, այնքան նա գաղտնախորհուրդ է դառնում։ Կարո՞ղ էր նա երեք ամիս առաջ երևակայել, թե յուր խաղաղ, անդորր, միատեսակ և ձանձրալի դրությունն այսպես արմատապես պիտի փոխվի։ Եվ ի՞նչ է այս զգացմունքը․ ի՞նչ մի աներևույթ զորություն է, որ այնքան բռնակալ է և անհաղթելի։ Սիրել և չհուսալ, որ երբևիցե կարող ես վայելել ոչ, սրանից ավելի ծանր տանջանք երևակայել անհնարին է։
Չարչարված նյարդերին գեթ մի երկու ժամ հանգիստ տալու համար, Ռոստամյանն աշխատում էր մոռանալ յուր ծանր մտքերը չմտածել բոլորովին կամ մտածել այլ բաների վրա։ Եվ բորբոքված երևակայությունը քանի մի րոպե նրան, ներկայից անջատելով, տարավ դեպի հեռու, դեպի յուր խորին անցյալը։ Հիշեց նա յուր մայրենի քաղաքն, յուր ծնողներին, յուր մանկությունը։ Ահավասիկ նրանց աղքատիկ տունն, ահա այն ընդարձակ գավիթն, ուր նա ծառերի ստվերում խաղում էր յուր միակ քրոջ հետ, որ այժմ ամուսնացած է և ապրում է մի գավառական քաղաքում, և յուր կրտսեր եղբոր հետ, որ մեռավ մանուկ հասակում։ Ահա նրա նիհար, աղքատության լուծի ներքո տանջված, գեզեցկադեմ մայրը, ահա նրա, արդեն ալեխառն մազերով, միջահասակ, բուն ասիականՀիշեց Ռոստամյանն այդ հատվածներից շատերը, հիշեց և այն դարձվածները, որոնք նրա ականջին հնչում էին ավելի հաճախ և որոնց հայրը կարդում էր խորհրդավոր ձայնով և առանձին շեշտելով։
Հանկարծ նա սարսափած վեր թռավ անկողնուց և նստեց։
«Ընդ, առնակնոջ ամենևին մի՛ նստեր», արտասանեց ինքն իրան։
Ապա նա, ձեռը դնելով ճակատ ի վրա, հիշեց և մի այլ դարձված․
«Կին արամբի ի կենդանի այր յուր կապյալ է օրինոք»։
Ահա ո՛րտեղ է սկիզբն և աղբյուրը, ահա ինչով պիտի արդարացի համարել Մինաս Կիրիլլիչի և մյուս բոլորի նախապաշարմունքները։ Ինչո՞ւ մեղադրել նրան, ինչո՞ւ անվանել նրան բռնակալ մարդ, անխիղճ հայր։
Ինչո՞ւ, կրկնեց Ռոստամյանը, քանի որ ես եմ, որ հանդգնում եմ ջնջել այս դարավոր պատգամը։
Այո, հակառակորդը զորավոր է, անհաղթելի․ դա դարավոր ավանդության և օրենքի անքակտելի կապանքն է․․․ Այս վաղուց հայտնի է Ռոստամյանին։ Բայց սուրբ գրքից հանգուցյալ հոր բերանով արտասանված այդ պատգամը, որ նա այնպես պարզ հիշեց, մի առանձին երկյուղ էր ազդում նրա վրա։ Երկար ժամանակնա տանջվում էր անկողնի մեջ, իսկ առավոտյան լույսն արդեն սկսել էր թափանցել պատուհանից․․․