Շուշանիկ Կուրղինյան

Մենակ կինը

Բ․ ԱՐԱՐ

(Գիշեր է․ աղոտ փայլում է լուսնկան և իր լույսով ակոսել է ծովի մութ դեմքը․ նավակը դանդաղ մոտենում է եզերքին)։

ՏԵՍԱՐԱՆ Ա․

ԶԱՎԵՆ․ (Գոն ցատկում է ափ

Այ քեզ զբոսանք․ (Հեղինեին)
Զղջում, ափսոսանք
Չնետեց նա ձեզ՝
Տրտմեցիք այդպես։

ՆԱՎԱՎԱՐ․― (Նավակը հրելով դեպի ափ

Միայն անցածին ափսոսում է մարդ․
Վասնզի ներկան թվում է անզարդ։

ԶԱՎԵՆ․ (Օգնում է Հեղինեին նավակից իջնելու

Ասում են մարդիկ, որ առանց նեցուկ
Դժվար է ապրել այս կյանքում անձուկ։

ՆԱՎԱՎԱՐ․― Նայած թե ինչ մարդ։

ԶԱՎԵՆ․ (Հենվելով Հեղինեին

Ձեզ տալ հրաժե՞շտ․․․ թե՞․․․

ՆԱՎԱՎԱՐ․ (Վճռական

Այդ անհրաժեշտ է․․․

ՀԵՂԻՆԵ․―

(Փաթաթվում է շղարշով
Ձեզ գիշեր բարի։ (Վարձատրում է ծերուկին և անհայտանում

ԶԱՎԵՆ․

(Նրա ետևից

Ձեզ էլ հանգիստ քուն (Ծերուկին, հապճեպ)
Գիտե՞ս ով է նա։ Խնդրում եմ ասա։
Սիրում եմ հարգել ես շիտակ մարդուն։
Թերևս հույս կա՞, թե ե՞ս ուշ հասա․․․
Սակայն այս գիշեր կմնամ արթուն,
Ծաղրելու ահը վայել ստրկին,
Հանելուկ չէ՞ այս․ լոկ մենակ մի կին (Դժվարությամբ խաոնում է քսակը և կարկաոում ծերուկին

ՆԱՎԱՎԱՐ․

Ներեցեք, պարոն, ինձ վարձող կինը
Իմ աշխատանքի վճարեց գինը։

ԶԱՎԵՆ․ (Նենգորեն

Այս էլ իմ կողմից․․․

ՆԱՎԱՎԱՐ․ Ծեծկված եմ հողմից։ ԶԱՎԵՆ․

(Չլսելով
Նա միշտ ձեր նավով շրջո՞ւմ է ծովում։

ՆԱՎԱՎԱՐ․

(Նույնպես
Ու կռվել, կոփվել կյանքի շեկ բովում

ԶԱՎԵՆ․―

(Նույնպես)։ Մենա՞կ է գալիս, թե՞ ունի ընկեր
Ծանոթ կամ եղբայր, գուցե ամուսի՞ն․․․

ՆԱՎԱՎԱՐ․―

(Անուշադիր
Միայն լեշեր են ագռավներին կեր,
Արժե և խորհել քիչ դրա մասին։ (Թիերն առած գնում է

ԶԱՎԵՆ․

«Լոկ մենակ մի կի՞ն»
Առեղծվածային և տարօրինակ,
Մե՜րթ լուռ խռովիչ ու մերթ անմեկին․․․ (Ծիծաղում է
Հա՛, հա՛, հա՛, հա՛, ծերն է խորամանկ
Երկուսը նրա,
Որը, հիրավի, չի սիրում հանաք,
Երբ կինը շրջում ջրերի վրա․․․

ՏԵՍԱՐԱՆ Բ․

(Քարափից իրար հետևից վազում են աղջիկները)

ԱՌԱՋԻՆ

ԱՂՋԻԿ․

Ինչպես վախեցա (Անզգույշ դիպչում է Զավենին)։ Ներեցեք խնդրեմ։

ԵՐԿՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․―

Ես էլ գիշերով չեմ իջնի եզերք։
ԵՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․

(Դիպչելով Զավենին
Ահ, ներողություն․․․ կացեք․․․ միասին․․․

ՉՈՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․

(Զավենին նկատելով)

Ինչո՞ւ եք ցցվել մեր ճամփի վրա,
Գեթ տուն հասնեինք (Զննում է Զավենին)․
Քնա՞ծ եք, պարոն․ որպիսի՞ սարսափ․․․

ԶԱՎԵՆ․

(Կտրելով աղջկա ճանապարնը
Ի՞նչ է պատահել․․․ (Ուզում է բռնել

ՉՈՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․―

(Խուսափելով)

Այնտեղ ժայռերին․․․
Ճերմակ շղարշով․․․
Չեմ կարող ասել (Քիչ հանգիստ)
Երգում է մի կին, գուցե թե տեսիլ․․․

ԶԱՎԵՆ․ Ճերմակ շղարշո՞վ․․․ ու երգը նրա՞․․․

ՉՈՐՐՈՐԴ

ԱՂՋԻԿ․ Ժայռի գագաթին, անդունդի վրա․․․ (Փախչում է

ԶԱՎԵՆ․ (Դեպի ժայռերը գնալով)

Իսկ ինձ ասում էր, թե լալ ու երգել
Արատ են երկու
Կյանքի մեջ անզեն, անիմաստ հոգու․․․ (Գնում է)

(Նույն տեսարանը։ Արևը դեռ չի ծագել։ Մշուշի մեջ կորել են ափերն ու ջրերը։ Նավավարը շտապով գալիս է թիերը ուսին, լվացվում, աղոթում և դժվար քողարկելով իր հոգեկան հուզումը, նստում է քարի վրա և սաստիկ ծխում։

ՏԵՍԱՐԱՆ Ա․

ՆԱՎԱՎԱՐ․

Խենթացել եմ,
Թե՞ դև է փռվել խեղճ սրտիս վրա,
Ջնջում է կյանքիս տարիները շատ,
Որ օրը աչքիս երազ երևա։
Որ ես ցնորվեմ․․․ (Լռում է մի պահ)
Թե՞ հուր է ընկել իմ պաղ սրտի մեջ,
Վառում է ինչ-որ կար այնտեղ թաքուն,
Թե՞ կյանքն անիրավ, հեքիաթ սնամեջ,
Հավերժ անպատիժ պիտ ծաղրե մարդուն․․․
Թե՞․․․ (Մեղմ) դեռ չվատնես անսուտ մի կորով,
Չապրած հեշտանք մի․․․
Թե՞ մի ջերմություն ապրողին հատուկ
Այնքան հմայիչ ամեն հասակի,
Որ գերում հայտնի, շղթայում ծածուկ՝
Սիրտս կը համակի։
Խենթացել եմ ես․․․ (Շրջում է մոլոր ու նորից նստում)

Ինչ լավ է այսպես։

Ինչ-որ ընկել է իմ ուսերից վար,
Ինչ-որ հրում Է՝ թռչեմ թևավոր
Ու ոչինչ դժվար,
Ոչինչ ահավոր

(Մտածկոտ ուղղում է նավակը, հարմարեցնում և լաթով սրբում նստարաններն ու հատակը)

Թե սիրո համար օրենքներ չկան,
Սերն ամեն դեպքում հզոր է կամքից։
Այսպես խանդակաթ ու այսպես անբիծ
Գուցե սիրեի ես իմ աղջկան՝
Չգիտեմ ոչինչ։
Մրրիկ է լափել մտքերս բոլոր
Եվ բախտավոր եմ և շշմած մոլոր։
Մերթ խանդն է մաշում գործած մեղքի պես
Խենթացել եմ ես․․․

(Նստում է նորից և գլուխն ափերի մեջ առած մնում է այդպես):

ՏԵՍԱՐԱՆ Բ.

(Գալիս է Հեղինեն վերարկուն հագին ու գլխաբաց)

ՀԵՂԻՆԵ. (Գոհ)

Տեսնո՞ւմ ես, եկա ծագեցի ափում
Արևից էլ վաղ

(Ծերուկը ցնցվում է և ոտքի կանգնում․ Հեղինեն թփերի վրայի ցողը նկատելով):

Իսկ գիշերը սև արցունք է թափել
Իր փառքին, ավա՜ղ։

ՆԱՎԱՎԱՐ. (Ողջունելով):

Ապրես․․․ աղջիկս․․․ ատիր եղկելի
Ծուլությունը միշտ,
Երկար օրվա հոգսն է լի ու լի,
Վաստակը անվիշտ։

ՀԵՂԻՆԵ. (Ժպտալով դիտում է ծերին)

Չգիտեմ ինչու՝ լսում եմ ես քեզ։

ՆԱՎԱՎԱՐ. (Շփոթվում է)

Նույնը հայտնելու միտքն ունեի ես։

ՀԵՂԻՆԵ.

Այսպես աչալուրջ դու ինձ կհոգաս,
Չես ուզում փոշի ինձ վրա (Ծիծաղում է)

201 Ամեն օր թարմ ձուկ, զբոսանք ծովում․․․

ՆԱՎԱՍԱՐ․ (Սրտնեղ)

Դե՜հ, թող․․․ շուտ արա
Միայն ծառային տերն է գովում
Իսկ ես․․․(Նկատելով Հեղինեի ձեռքի տետրակը)
Ի՞նչ է այդ։

ՀԵՂԻՆԵ․ Տետրակ և մատիտ

ՆԱՎԱՍԱՐ․ (Զարմացած)

Թո՛ղ, աստված սիրես․ «Ծով նկարելու»
Չգիտես հարգել ոչ մի վեհություն,
Խոնարհվել հլու
Մեծության առաջ։
Փայտի կտոր թղթի հետ առած
Դու հանդգնում ես ծո՞վ նկարելու։

(Հեղինեն ծիծաղում է․ ծերը փնթփնթալով կապում է թիերը որևի ծագումը նկատելով)

Կուզեի տեսնել ծագումն արևի․ (Հպարտ ցույց է տալիս)
Գուցե ծովի պես նա էլ նկարիդ լավ նյութ կերևի։

ՀԵՂԻՆԵ․ (Վազելով առաջ)

Օ՛հ, ինչ պերճություն․ (Երկրակամարը շառագունում է և դուրս է սահում արևը)
Ի՜նչ գեղեցկություն

Օ՛հ, ի՜նչ վեհություն․․․(Ծերունին մերթ արևին է նայում, մերթ Հեղինեին)

Որպեսի՜ շքեղ տեսարան, պատկեր․․․ (Բռնում է ծերունու ոևից ու լուռ դիտում)

Արև պաշտեինք․․․ առավոտ կանուխ
Լուսեղեն գնդի շողերի առաջ
Աղոթք սրտաբուխ
Ցնծություն, հառաչ,
Երգ, սաղմոս, մորմոք
Հղեինք նրան․․․
Չերկմտեր ոչ ոք։
Նրա գոյության
Մաշող կասկածոտ,
Ու ամեն առտու
Ոսկի լույսը ծով,
Լույսին հուսատու

Ողջունեինք մենք։
Հոգնած գիշերի
Մթից սև ունենք
Լոկ լույսին գերի,
Մաշենք օրը ճնշող կարգերը։
Մենք ժիր բերկրալից
Հուսով պսակված,
Որ վաղը նորից
Կը ծագի աստված,
Կառաքե լույս հույս․․․ (Խաչում է ձեռքերը կրծքին

ՆԱՎԱՎԱՐ․

Խոսքդ է իմաստուն
Ու անփորձ տարիդ,
Տեսնել միշտ աստծուն,
Բախտը ճշմարիտ։
Իսկ երբ ապրել ես մի կյանք անգորով,
Սպասել անհույս մենակ ու խռով,
Ո՛չ, ո՛չ, թ ող մնա աստված անքննին,
Անհասանելի,
Անտեսանելի․․․
Որ օրն էլ լինի և ինձ տանելի,
Նորից սպասեմ, հուսամ, որոնեմ։
Ես էլ (Հուսահատական շարժումով հրում է նավը և մտնելով մեջը, սպասում

ՀԵՂԻՆԵ․― (Կարեկից)

Որ դու էլ․․․

ՆԱՎԱՎԱՐ․― (Մռայլ)

Ողջ տեղ չթողիր․․․ խառնում ես անհոգ
Մոխիրները պաղ․․․

ՀԵՂԻՆԵ․ (Զարմացած)

Մի՞թե աստծու․․․

ՆԱՎԱՎԱՐ․ (Անուշադիր)

Նստի՛ր․․․

ՀԵՂԵՆԵ․ (Հետաքրքիր)

Խառնում եմ անհոգ մոխիրները պա՞ղ․․․

ՆԱՎԱՎԱՐ․ (Տրտում)

Դեպի ա՞ջ, թե՞ ձախ։

ՀԵՂԻՆԵ․― (Նենգորեն)

Ուղիղ դեպի ծով։

ՆԱՎԱՎԱՐ․― (Զարմացած)

Կատա՞կ ես անում։

ՀԵՂԻՆԵ․ Օ՛հ, ամենևինԽ

ՆԱՎԱՎԱՐ․― (Մեղմ) Զարմանալի Է․ երեք ամիս Է Ափն էի քերում, Զարմանալի Է․․․

ՀԵՂԻՆԵ․ Այդ ի՞նչ է արդյոք

ՆԱՎԱՎԱՐ․ (Ժպտալով) Քո անվախության դրդապատճառը․

ՀԵՂԻՆԵ․ (Նստում է) Աղոթքից հետո անվախ եմ լինում․․․

ՆԱՎԱՎԱՐ․― (Շարժում է թիերը)

Քեզ չեմ հասկանում․
Աղոթեցիր ո՞ւմ,
Ե՞րբ կամ որտե՞ղ։

ՀԵՂԻՆԵ․ Քիչ առաջ, այստեղ․․․ (Նավավարը զարմացած նայում է նրան արագ թիավարելով

"Մենակ կինը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիկ պատկերներ
Ղազարոս Սարյան

Սիմֆոնիկ պատկերներ

Վզնոցով կին
Վզնոցով կին
Խաղա առցանց