Խաչատուր Աբովյան

Պարապ վախտի խաղալիք

Աղի գնացող աչառը

Մարդ որ մեկ բան արած չի ըլում,
Ամեն բան աչքին խաղ է երևում,
Ջահել մարդը հո՝ ինչ որ ասում ես,
Անկաջվեր անում, շուռ տալիս երես։

―――――――

Մեկ թարաքյամա մեկ քանի աչառ
Առաջն էր արել գնում աղի սար։
Խոտ կերած աչառ՝ էնպես դուզ մեյդան.
Քամին էլ որ քիթն չի մտավ բիրդան։
Էլ տիրոչն ռխին չի մտիկ արին,
Պոչ ու գլուխ ցցած՝ նրանք զու քաշեցին։
Տիրոնչ հոգին հո՝ բողազն հասցրին,
Էնքան դես ու դեն՝ խաղ, տրտինգ արին։
Բիրդան մեկ չոլում մեկ քանի եզը
Նրանց ռաստ էկան, կտրեցին հազը։
«Ի՞նչ տեղ եք գնում՝ ա՛խպեր՝ խե՛ր ըլի»,
Տնքալով հարցրին։ Մեր աչառ, մոզի
Էլի իրանց խաղն նորեն սկսեցին,
Էլի փռնչալով՝ գլխներն քամակին
Դրած՝ քեֆը չաղ՝ պատասխան տվին։
«Աղի՛ ենք գնում, աղի» ասեցին։―
Գնացե՛ք՝ աստված ձեր բանն հաջողի,
Հըլա համն առե՛ք ձեր ասած աղի,
Հետո ձեզ կասենք, հիմիկ վախտը չի»։―
Եզերն ասեցին ու ընկան խոտի։
Աղը որ բարձած՝ էլի եդ էկան,
Քամակ ու ուսեր ուռած, նրանց տեսան։
Էլի որ հարցրին ինչ տեղից գալը,
Էլ ի՞նչ էր նրանց ահվալն ու հալը,
Շլնքները ծուռ, ձեն ու շունչ կտրած.
Մեկը խոր նաֆասն քաշելով՝ ասաց.
«Աղի՜ց ենք գալիս, աղից՝ հե՛ր օրհնած։
Էլի ի՞նչ ես մեր ցավն՝ ա՜խ՝ դու անում բաց»։―

"Պարապ վախտի խաղալիք" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիկ պատկերներ
Ղազարոս Սարյան

Սիմֆոնիկ պատկերներ

Սասունցի Դավիթ
Սասունցի Դավիթ
Խաղա առցանց