Խաչատուր Աբովյան
Պարապ վախտի խաղալիք
Էշն ու շունը
Ամառվա էն շատ շոգ ժամանակին
Խեղճ իշի մեկը իր բեռի տակին
Կանգնել էր անսաս մեկ մեծ մեյդանում,
Քիթ ու պռունկը քաշ՝ խոր միտք էր անում։
Չար ճանճերն էլ հենց վախտ էին ճարել,
Էլ պոչ ու անկաջ նրանք չէին թողել,
Ուր հասնում էին, կըծում ցավացնում,
Իշի դարդերը դըհա շատացնում։
Մեկ շուն են կողմիցն՝ շըվաք տեղն ընկած՝
Իշի չարչարանքն տեսավ ու ասաց,
Ա՜յ ողորմելի՝ քեզ ո՞վ էր ասում,
Որ յախեդ ձեռ տաս ու մընաս բալում։
Էն գլուխն ու անկաջն, էն ձենն ու գոռալն,
Որ դուք ունեք, ու էն սիրուն ման գալն,
Թագավորի դուք լայաղ կըլեիք,
Էդ չոռն ու ցավը դուք տանիլ չէիք,
Թե մեկ դանգի չափ խելք ունենայիք,
Ձեր գըլուխն ձեռի տակ չըքըցեի՛ք։
Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
Գլխիդ կընստի, թե լավ իմանաս։
Հավանել
Պահպանել
Ուզում եմ կարդալ
Դարձիր առաջին մեկնաբանողը
"Պարապ վախտի խաղալիք" ստեղծագործության մյուս մասերը
Պարապ վախտի խաղալիք - Սկիզբ
Էս գրքի ճամփի խրատը
Լոռըցիք
Մոլլա Մասրադնի իշի քուռակը
Մոլլա Մասրադնի պղինձը
Զարմանալի մարդիքը
Մոլլա Մասրադնի ճաշը
Երկաթակեր մուկն ու աղքատ հարուստը
Հացակեր փեշը
Ծառերն ու կացինը
Չըղրեխը
Բաքմազ (բադաք) ծախողն ու սալդաթը
Ճրագով ման գալը
Ձու գողացողը
Ժանդ փուշը
Ֆորթն ու խոզը
Էշն ու շունը
Սոխն ու սխտորը
Աղվեսն ու գելը
Աղի գնացող աչառը
Բարդին (չինարին) ու վազը
Էշն ու ձին
Խոզն ու եզը
Մշեցի հայն ու ոսկորի փեշքաշը
Էշն ու բյբյուլը
Անքաղաքավարի էշը
Անցվորականք ու շունը
Ալապստրակը ֆորս անելիս
Կատուն ու մուկը
Եզն ու շունը
Զղարի շունը ու ֆիլը
Ծառը
Գելն ու գառը
Առյուծն ու մոծակը
Արտուտը իր ձագերով ու երկրագործը
Յատուկ Երաժշտություն
Ալեքսանդր Սպենդիարյան
Էնզելի
Սասունցի Դավիթ
Խաղա առցանց