Ալեքսանդր Շիրվանզադե
Նամուս
8
էրի հա չի, Սանամ խանըմ, մի՛ նեղանալ, դե Բարխուդարն ալ մարդ ա, ախըր չի ասիլյու, քի «հը՛, առա՛, վիզովդ ամ քիցիմ աղջկանս, տա՛ր»։ Մին քիչ նազը-բազ կանի ալի, բաս հի՞նչ։ Ամա դու արխային իլիր․ ես թանը քութահ ամ արալ։ Դյու հանց ասօր նշանի մատանիքը հազիր արա, մին ալ տղիդ գիր գրի, որ շուտով կյա, ալ չյետանա։ Գիրի՛ր էէ, որ չյետանա, ասիր «իրեսդ
թրջած ա, եկ իստեղ վեր արա»։ Ամա լավ կանես, Սանամ:
որ ընդհատվում էր գիշերային պահապանների քնաթաթախ ձայներով։ Այդ Ժամանակ քաղաքի կենտրոնում գտնվող գինետներից մեկում հավաքված էր երիտասարդական մի խումբ։ Սրանք, թվով մինչև ութ հոգի, մի կիսամաշ և կեղտոտ սեղանի շուրջը նստած «քեֆ էին անում», այսինքն արաղ ու գինի էին խմում և խորոված ուտում։ Տիրում էր մի այնպիսի խառնաշփոթ և խլացուցիչ աղմուկ, որ, կարծես, այստեղ մի ահագին բազմություն կար։ Մեկը, բուխարու գդակը բերանին պահած, երգում էր ինչ-որ պարսկական երգ։ Մյուսը երկու ձեռներով խփում էր սեղանին և բերանով շվացնում, իբրև թե երգեցողի հետ ներդաշնակություն պահելով։ Երրորդը կարմրած դեմքով, վառված աչքերով, գինով լի բաժակը ձեռին, ոտքի կանգնած, գոռում էր ինչքան ձայնում ուժ կար, ինչ-որ «կենաց» առաջարկելով։ Մի ուրիշը տաքացած վիճաբանում էր յուր մոտը նստած ընկերոջ հետ այնպիսի ձայնով, որ, կարծես, խոսակիցը կես վերստ հեռու լիներ։
Այս բոլոր խառնաշփոթ, անճոռնի և այլանդակ ձայները միանալով ծխախոտի և խորովածի թանձր ծխով և ըմպելիքների շոգով տոգորված խոնավ մթնոլորտի մեջ, անախորժ ազդեցություն էին անում մարդու վրա։ Իսկ միջահասակ, հաստափոր, աչքերը ճարպ կոխած գինեվաճառը մի առանձին զորություն էր տալիս այդ աղմուկին։ Կեղտոտ գոգնոցը փորին կապած, նա գինետան մի անկյունում խորովածի շամփուրները պտտեցնում էր ճզվըզող կրակի վրա և հաստ ու խռպոտ ձայնով անդադար գոռում․ «փահ, փա՛հ, ի՛նչ քյաբաբ ա, քեֆ արեք, մեռնեմ ձեզ պես ջահի՛լների դամաղին, հափ-հափ, ադա, հուռռա՜։ Եվ գինեվաճառի զորեղ ձայնը, սրընթաց անցնելով գինետան կամարաձև առաստաղի տակով, ճնշում էր մյուս ձայները։
Այս ընդհանուր խառնաշփոթությանը չէր մասնակցում միայն մի երիտասարդ։ Նա արմունկները սեղանի մի անկյունին հենած, գլուխը ձեռների ափերի մեջ դրած, անշարժ նստած էր։ Գինետունը լուսավորվում էր առաստաղից քարշ արած մի կանթեղով, որ
ծածկված էր հարյուրավոր ճանճերով։ Կանթեղի դեղնագույն լույսը,արանքով ընկել էր նրա նիհար և դեղնած դեմքի վրա։ Նա աչքերը սեղանին հառած` ինչ-որ մտածողության մեջ էր։ Ընկերների աղմուկը, կարծես, նրա ականջներին չէր հասնում։
Ադա, Ենգիբար, մի բաժակ գինի թափիր էդ նամարդի գլխին, ինչու է մռափըմ, էս գիշեր մեր քեֆը նա հարամ արավ, գոռաց բեղերը ոլորած մի երիտասարդ, դառնալով դեպի մի ուրիշը։
Բացվի՛ր, ադա, Սեյրան, բացվիր բահարվա վարդի պես, իսկի ֆիքր մի՛ անիլ, հորես նրանք կգան, մի քիչ կոնծիր, որ սիրտդ պնդանա, ասելով դարձավ Ենգիբարը Սեյրանին և, բռնելով նրա գլխի մազերից, գլուխը վեր բարձրացրեց։
Մի բաժակ գինի, մեծը, մեծը ածեցե՛ք, տվե՛ք Սեյրանին, ես, ինչպես թամադա, հրամայում եմ, շարունակեց սրած բեղերով երիտասարդը, ինքն ևս յուր բաժակը նորից լցնելով։
Քանի մի վայրկյանում Սեյրանի առջև շարվեցին գինով լի մի քանի բաժակներ։ Սեյրանը մտիկ տվավ նրանց և գլուխը շուռ տվեց։
Խմի՛ր, ասում եմ, թե չէ գլխիդ ածել կտամ, հրամայեց թամադան։
Չեմ ուզում, մրմնջաց Սեյրանը, բաժակները իրանից հեռու գնելով։
Ինչո՞ւ։
Սիրտս խառնում է, պատասխանեց նա թույլ ձայնով։
Դատարկիր, ասում եմ, թե չէ ձեռքիցս չես պրծնիլ, հը՛մ։
Սեյրանը մի բաժակ դատարկեց։
Աթանց, քամի՛ր, բաժակդ էլ թարս պարանի՛ր, ա՛յ ջան։ Դա իմ կենացը, դե մինն էլ վե՛րցրու, ասում եմ քեզ, կուժը գլխիդ եկավ հա՛ա։
Սեյրանը երկրորդ բաժակը դատարկեց։
Հա, էդպես, այ ղոչաղ Սեյրան, տղամարդ ես, տղամարդ, հափ հափ, հուռռա՜։
Սեյրանը, բաժակները զզվանքով մի կողմ դնելով, դարձյալ գլուխը
թեքեց կրծքին։ծռմռվող շրթունքներից, կակազող լեզվից երևում էր, որ գլուխը խիստ տաքացած է։ Պակաս չէին հարբած և մյուսները։ Բայց դրանք դեռ մեծ հաճությամբ շարունակում էին բաժակները դատարկել, այն ինչ` Սեյրանը վերջին բաժակը խմեց այնպիսի տհաճությամբ, յուր դեմքն այնպես թթվացրեց, որ, կարծես, քինաքինա էր խմում։
Աղմուկը քանի գնում այնքան զորեղանում էր։ Ամենաչնչին պատճառներից սկսվում էին տաք վիճաբանություններ։ Թամադան անդադար կենացներ էր առաջարկում և, միևնույն ժամանակ, աշխատում էր հանգստացնել վիճաբանողներին։ Բայց ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ամեն մեկը յուր ձայնն էր լսում և յուր համար խոսում։ Գինե տան դռները հանկարծ բացվեցին, և ներս մտավ մի բարձրահասակ երիտասարդ, որ բռնած էր աջ ձեռում մի երկայն փայտ։ Նա գլխին դրած էր ձմերուկաձև, կարմրագույն մորթյա գդակ, որի ծայրը հասնում էր նրա փոքրիկ և խորամանկ աչքերին։
Շուտ արեցե՛ք, ադա՛, ներս մտավ թե չէ գոչեց երիտասարդը շնչասպառ ձայնով։
Դուրս եկա՞ն, հարցրին գրեթե միաբերան բոլոր հանդիսականները։
Հա՛, հա՛, փետներդ վերցրեք, պատասխանեց երիտասարդը, ձեռի փայտը անհամբերությամբ զարկելով գինետան հատակին։
Մի րոպե տիրեց լռություն։ Ամենքը տարակուսությամբ նայում էին իրարու երեսին։
Սեյրանն արագությամբ վեր թռավ տեղից և, շուռ ու մուռ գալով, սրան ու նրան դիպչելով, դիմեց դեպի դռները։ Լրաբեր երիտասարդը վազեց դռների առաջ, ձեռները աջ ու ձախ տարածեց և, կուրծքը դուրս ցցելով, կտրեց նրա ճանապարհը։
Կանգնի՛ր։
Հեռո՛ւ, բացակաչնեց Սեյրանը, երկու ձեռներով հրելով երիտասարդի
կրծքին։քիչ հեռու, փողոցի ծայրում երևցավ մի զորեղ լույս, լսվեցին զուռնայի և նաղարայի (թմբուկ) խլացուցիչ ձայներ։ Այս լույսի և երաժշտության հետ միասին դիմում էր առաջ կանանց, տղամարդկանց և մանուկների մի բավական մեծ խումբ։ Ժամանակ-ժամանակ զուռնայի ձայնը խլանում էր բարձրաձայն կրկնվող ուրախ բացականչումներով, շվոցներով և ծափահարությունով։ Խումբն ընթանում էր առաջ ծանր և հանդիսավոր քայլերով։
Սուսանի հարսանիքի հանդեսն էր։ Նորահարսը ոտից ցգլուխ փաթաթված էր մետաքսյա խայտաճամուկ չարշովի մեջ։ Նրա երեսն ամբողջապես ծածկված էր թանձր քողով, տեղական սովորության համեմատ։ Մոտ քսան ու հինգ տարեկան մի միջահասակ երիտասարդ գալիս էր նրա ձախ կողմով։ Նա հագնված էր ո՛չ եվրոպական և ոչ ասիական եղանակով կամ պարզ ասած, նրա իրանն ասիացի էր, իսկ ոտներն ու գլուխը եվրոպացի։ Մոխրագույն ատլասյա նորակար արխալուղ, ոսկյա բարակ գոտի, նուրբ սևագույն մահուդից կարած վենգերկա, մեծ ֆուրաշկա, նեղ անդրավարտիք և ճռճռան կոշիկներ, այս էր նրա հագուստը։ Նրա լայն թիկունքից, բարձր և բավական դուրս ցցված կրծքից հաստոսկոր երեսից, սուր այտերից, ամուր բազուկներից երևում էր ֆիզիկական ուժ և առողջություն։ Իսկ արեգակի տաքությունից նրա այրված թուխ դեմքը, հաստ և քիչ տափակ քիթը, խորը խորշերի մեջ թաքնված մեխակագույն բոլորակ աչքերը և խոշոր սև ունքերը մի քիչ անախորժ և օտարոտի տպավորություն էին անում մարդու վրա։ Նրա երեսը մաքուր սափրված էր, նորաբույս, բարակ սևագույն բեղերը խնամքով սրած։ Առհասարակ տխուր, դաժան մարդու բավական տգեղ մի կերպարանք էր։
Սանամի որդի Ռուստամն էր, Սուսանի նշանածը։ Երկար չենք պատմիլ, թե՛ ինչպես գլուխ եկավ Սուսանի և Ռուստամի նշանվելը և, վերջապես, հարսանիքը։ Միայն այսքանը հարկավոր է ասել, որ այս բանում գլխավոր դեր կատարողը դարձյալ «զարանգիզի» Շըպպանիկն էր։
Կիսով չափ համոզելով Սանամին, որ սա յուր որդու համար
Սուսանին ուզի, Շըպպանիկը հենց նույն օրից սկսեց գործ դնելև առաջ նա գնաց Սանամի ազգականների և բարեկամների, «Թուխիկ-Մուխիկի» մոտ, որ ամենքի առաջ Սուսանին արդարացնի։ Թեև Բարխուդարը նրան չէր խնդրել, որ այդքան աշխատի յուր աղջկա մասին և միայն կիսաբերան մի թեթև ակնարկություն էր արել, սակայն այսքանն էլ հերիք էր Շըպպանիկին։ Նա շատ էր լսել, ինքն էլ անձամբ փոքր ինչ ծանոթ էր Բարխուդարի բնավորությանը և գիտեր, թե ինչ նշանակություն ունի մի թեթև ակնարկ Բարխուդարի պես մարդու կողմից։ Այս պատճառով Շըպպանիկը հանգստություն չուներ, ամբողջ երեք շաբաթ այստեղ ոը այնտեղ, սրա ու նրա մոտ վազեց, գործ դրեց ամբողջ խորամանկությունը, սպառեց բոլոր հնարագիտությունը, լեզվի բոլոր ուժերը, մինչև որ բանը հաջողացրեց։ Մի քանի կողմնակի հանգամանքներ ևս քիչ չնպաստեցին Շըպպանիկին։ Բանն այն է, որ այդ ժամանակները Շամախի եկել էր մի օտարաքաղաքացի երիտասարդ վաճառական։ Հայտնի չէր ինչպես, Շըպպանիկի գլուխը մտել էր, որ իբր այդ երիտասարդը եկել է «Շամախու գյոզալներան մինին ղափմիշ» անելու, այսինքն պսակվելու նպատակով և փնտրում է մի գեղեցիկ ու խելոք աղջիկ։ Շըպպանիկը մի օր ձեռները հինայով ներկեց, մազերը կարգին սանրեց, երեսը Ղազանի սապոնով լվացավ, սնդուկից դուրս բերեց նոր շալը, ձգեց գլխին ու, հայդա, երիտասարդի մոտ։
Նա ծանոթացավ վերջինի հետ, մի քանի բաժակ թեյ խմեց նրա մոտ, զննեց, քննեց, հարց ու փորձ արավ նրան, թե ո՛վ է, ինչ տեղացի է, ինչ գործի է, որքան կարողություն ունի և այլն։ Բանից երևեցավ, որ երիտասարդը գանձակեցի է, պարապում է մետաքսի առևտուրով և բավական կարողություն ունի։ Թե նա Շամախի է եկել առևտրական գործերով և ոչ թե պսակվելու, թե ինքն արդեն պսակված է և երբեք մտադրության չի ունեցել երկրորդ կին ունենալու, «չունքի առաջին կնիկը կռիվ կանի, համ էլ, դեհ, հայ քրիստոնյայի օրենքով մի մարդ երկու կնիկ չի կարող պահել» և այլն, և այլն։
Տեղեկանալով այս բոլոր մանրամասնություններին, Շըպպանիկը
քիթը քաշ, «քյոռ ու փոշման» դուրս եկավ երիտասարդի մոտից,սխալված է եղել։ Նա նպատակ ուներ։ Անմիջապես Շըպպանիկը վազեց Սանամի գլխին և սուտ-սուտ, շունչը փորը գցելով, հաղորդեց նրան։ «Ա կնիկ, հանց աս սահաթին ան գենջեցի տղի մոտան ամ գամ։ Փող, դովլաթ, սելի պես։ Ինքն ալ մի գյոզալ ա, մին գյոզալ ա, մի բոյ բուսաթ ունի, քիիի որ դյու ալ, պառավ տեղովդ, տեսնես քեֆդ կգա, կսիրահարվես։ Ինձի թափշուր արավ, որ մին լավ աղջիկ ճարեմ նրա համար։ Հիթսուն դանա զրնգալի նիկոլայներ խոստացավ ինձ։ Ես նրա մոտ Գյուլնազի աղջկան թարիֆ արի, խեղճ մարդու բերանը բաց մնաց, ասեց․ «հենց նա ինքն ա իմ ուզած աղջիկը»։ Հիմի, ա կնիկ, ալ ինձ խոսացնել չի իլիլ, ասիր, տեսնամ, ագյամ ուղում ես տղիդ հետի Սուսանին ուզիր, ագյամ չես ուզում - ալ ան մարդու աղջկան բանդուվանի մի քիցիլ, թող քինամ ան տղի հետի քյութահ անամ, բանը քինա»։
Սանամը Շըպպանիկի խոսքերին հավատաց և մի օր ժամանակ խնդրեց, որ մտածի։ Մյուս օրը Շըպպանիկը կրկին ներկայացավ նրան, և այս անգամ Սանամը վճռողաբար ասաց, որ ցանկանում է Սուսանին ուզել։ Շըպպանիկը ոտք ու ձեռք ընկավ, երկու օրում նշանդրեքը գլուխ բերեց։ Սանամը հեռագրել տվավ, Ռուստամը երկու շաբաթից հետո հասավ Շամախի, և ահա արդեն նրա հարսանիքն էր այդ գիշեր կատարվում։
Սուսանի մյուս կողմով գալիս էր կնքահայրը Ռուստամի վաճառական ընկերներից մեկը։ Իսկ Ռուստամի կողքով գալիս էր Սմբատը, իբրև հարսեղբայր։ Սրանց հետևից գալիս էին հանդիսականները, որոնց մեջ ամենից առաջ երևում էին Գյուլնազը և Սուսանի ընկերուհի Սուսամբարը։
Սուսամբարը Սուսանի համար ուղեցույցի դեր էր կատարում, որովհետև վերջինի երեսը ծածկված էր թանձր քողով. նա ոչինչ չէր տեսնում կամ հազիվ կարողանում էր նշմարել։ «Ախչի, գլուխդ այս կողմը պահիր, ախչի, կռներդ ծռիր, մեջքդ դրստիր, ախչի, չարշովդ հավաքիր», քչփչում էր անդադար Սուսամբարը։ Սուսանը հլու հնազանդությամբ կատարում էր նրա բոլոր պատվերները։
Սուսամբարը նորապսակի պարտականությունները անգիր գիտեր,Թե ով էր Սուսամբարի նշանածը և ինչպես էր պատահել, որ նա պսակվել էր այս մասին մանրամասն տեղեկություններ հայտնի էին։ Միայն մի առավոտ Սուսանը լսեց յուր մորից, որ վերջապես Սուսամբարին նշանել են և երկու օրից հետո պսակելու են մի օտարքաղաքացի մարդու վրա։ Անչափ ուրախացավ Սուսանը յուր ընկերուհու այդ անսպասելի բախտավորության վրա, բայց նույնը չի կարելի ասել Սուսամբարի վերաբերմամբ։ Երբ Սուսանը շտապեց շնորհավորելու Սուսամբարին, վերջինը, կրծքից մի խորը հառաչանք արձակելով, պատասխանեց․ «ինչ պսակվել է, չգիտեմ, ծնողներս կռնիցս բռնել են ու անտեր շորի պես շպրտում են մի անծանոթ ու անհայտ տղի շլնքին»։ Այսպես թե այնպես, Սուսամբարը նորահարս էր։
Հանդեսը ծռվեց դեպի այն փողոցը, ուր գտնվում էր Ռուստամի տունը։ Խլացուցիչ զուռնան անընդհատ փչում էր։ «Նաղարաչին» երկու բարակ, տաշած, սրածայր փայտերով անդադար խփում էր կռնատակին բռնած նաղարայի չորացած կաշիին, թնդացնելով մառախուղը։ Հանկարծ հանդիսականների հետևից լսվեց մի ինչ որ գոռոց և միևնույն վայրկյանին ռումբի չափ մի քար թռավ հանդեսի մեջտեղը։ Քարը դիպավ ջահ պահողի թևին, որի ձեռից ջահն իսկույն ընկավ և հանգավ։
Այդ անսպասելի դեպքը խառնաշփոթություն ձգեց հանդիսականների մեջ։ Սկսվեց իրարանցում։ Կանայք բարձրացրին ճիչ ու գոռոց, տղամարդիկ շվարվեցին։ Ու անթափանցելի խավարի մեջ իրարու չտեսնելով, ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Ամեն մեկը վախենալով մի որևէ հանկարծահաս վտանգից, պաշտպանողական դիրք բռնեց։ Ընդհանուր խառնաշփոթության մեջ մանավանդ շփոթվել էին նորապսակները, Սմբատը, Սուսամբարն ու Գյուլնազը։
Աղմուկը շարունակվում էր, լսվում էին սպառնալի խոսքեր, անվայել հիշոցներ, և ոչ ոք չգիտեր ո՛վ է հայհոյողը և ում դեմ։ Որոշվում էին մրայն մի երիտասարդի անկապ հիշոցները։
Ջահը վառեցեք, բացականչեց Ռուստամը յուր սուր, զորեղ
և անհողդողդ ձայնով։մեկը իսկույն մի լուցկի վառեց։ Սև նավթի մեջ թաթախված ցնցոտիները բոցավառվելով, լուսավորեցին տեսարանը պղնձագույն և ծխախառն լուռով։ Գյուլնազը, Սուսամբարը և Սմբատը չէին հեռացել նորապսակներից։ Առաջին երկուսը Սուսանին կպած, պատրաստ էին իրանց մարմնով պաշտպանել նրան վտանգի դեպքում։
Ինչո՞ւ եք փախչում, էյ, է՛յ, կանգնեցեք, էյ նամարդներ, էյ վախկոտներ, գոռում էր մեկը հանդիսականների հետևում դեպի փողոցի մյուս կողմը, որտեղից լսվում էր մի խումբ փախչող մարդկանց ոտնաձայնը։
Հետո գոռացողը երեսը շուռ տվավ դեպի հանդիսականները և սկսեց դարձյալ հիշոցներ տալ։ Այս անգամ նրա հիշոցները որոշվում էին։ Նա հայհոյում էր առանձնապես Ռուստամին տասնյակ փողոցային կեղտոտ խոսքերով։ Հայհոյողը մի երիտասարդ էր։ Ջահի լուսո ճառագայթները լուսավորեցին նրան։ Նա գունատ էր ինչպես դիակ։ Հագուստը ոտից ցգլուխ շաղախված էր ցեխով, մազերը ցիր ու ցան, աչքերը վառված։ Աջ ձեռին պահած էր մի երկայն փայտ, ձախ թևի վրա փաթաթած էր չերքեզկան։ Նա կամենում էր առաջ շարժվել, բայց չէր կարողանում, ոտները չէին հնազանդվում։ Նա սաստիկ հարբած էր, այնպես որ կանգնած տեղը ամբողջ մարմնով տատանվում էր, ինչպես մի լարախաղ պարանի վրա։
Ոչինչ չկա, զուռնան փչեցեք, առաջ գնանք, խոսեց բարձր ձայնով Սմբատը և ինքը շտապով վազեց դեպի հիշոցներ տվող երիտասարդը։ Նա խլեց վերջինի ձեռքից փայտը, բռնեց նրա թևից և հեռացրեց հանդիսականներից։
Այդ ի՞նչ պատահեց, ո՞վ էր այն տղան, ի՞նչ էր ուզում, հարցնում էր անդադար Ռուստամը շրջապատողներին։ Եվ ոչ ոք նրան մի որոշ պատասխան չէր տալիս։
է՜հ, դատարկ բան է, գիշերվա շառլատաններից մեկն էր, ասում էին միայն։
Բայց ո՞վ էր, կարելի է ես ճանաչում եմ. անու՜նը։