Ալեքսանդր Շիրվանզադե

Նամուս

4
Ի”նչ կա, ախչի, որ աչքունքդ զահրել ես, հըմ, ինչո՞ւ ես

սփրթնել, հարցրեց Մարիամ բաջին այս անգամ երկու ձեռներով հենվելով տաշտի ծայրին։

էհ, ո՛չինչ․․․ աղաջուրը որտե՞ղ է։

Գյուլնազը շփոթված շալը գլխից քաշեց և, մի կողմ շպրտելով, մոտեցավ օջախին։

Երեսիս մտիկ արա տեսնեմ, ախ ու ուֆդ առանց պատճառի չի, ես իմանում եմ։

Գյուլնազը երեսը, փոխանակ Մարիամ բաջու կողմը, շուռ տվավ հակառակ կողմը։ Նրա տխուր դեմքը, կարմրած աչքերը, տամուկ թերթերունքները ցույց էին տալիս, թե նա քիչ առաջ արտասվել է։

Երանի էն կնկան, որ զավակներ չունի, ասաց Գյուլնազը, կրկին հառաչելով։

Առաջինը, լեզուդ տակահան չորանա, որ էդպիսի խոսքեր չասես, հետո քեզանից բան եմ հարցնում, պատասխան տուր։

Սուսանս քեֆ չունի։

Ի՞նչ, ինչ ասեցի՞ր, հարցրեց Մարիամ բաջին, յուր ականջներին չհավատալով։

Երեխաս տաքացրել է, անկողնում ընկած է, այս գիշեր չուրու լույս դելին է տվել։

Ցուրտ է կպել, գիշերը մրսել է, բաց է քնել ի՞նչ է, արյուն, արյուն, մեջքից, վզակոթից, կռներից արյուն հանել տուր, տզրուկներ դիր վրեն։

Երանի մրսած լիներ։ Ախ աստված, չեմ իմանում մենակ իմ ճակատիս է գրել դա, թե ինձպես մի ուրիշն էլ կա։

Սիրտդ ճաքի, սիրտս ճաքացրիր, հըըը՛։ Ախչի, դե շուտ ասա տեսնեմ, ի՞նչ է պատահել, վա՛յ, գոռաց վերջապես Մարիամ բաջին, համբերությունից դուրս գալով։

Աստված գլխիս խռովել պրծել է, ինչ պիտի իլի։ Երեկ, էս կոտրած ձեռքովս սաղ օրը էնքան լվացք էի արել, որ իրիկնադեմին ինձանում էլ հարաքյաթ չէր մնացել ոտքի վրա կանգնելու։ Ճրագր վառեցի թե չէ, մի զահրումար մուռափ աչքերիս կոխեց։ Գլուխս տըմտըմալով, էս

պատին, էն պատին կպչելով մի կերպ
իրիկնահացը պատրաստեցի, իրան ու երեխեքոցը հաց ուտացրի։

Դե չորեքշաբթի էր, պաս օր էր, խաշխաշով փլավ էի եփել, ինքս էլ մի քանի պատառ դրի բերանս, հետո շորերս հագիս քաշվեցի մի կողմ, գլուխս դրի բարձին, որ քիչ հանգստանամ։ Սմբատս էլ երեկ տասը բեռ ճախ էր կտորել, շատ նեղացած էր, նա էլ պառկեց։ Ճրագը վառ էր, ինքը նստած աշակերտի հետ կար էր անում։ Սուսանս էլ թոռի «մեխակին» էր գործում։ Ախչի, աչքերս աղաջուր ածեին, ոչ քնեի։ Հենց նոր խուփ էի արել, մեկ էլ տեսնեմ ականջիս մի ձայն հասավ, մի ձայն, որ կասես թե մարդ են խեղդում։

Հը՛մ, հը՛մ, հըմ, արտասանեց Մարիամ բաջին, նստած տեղը զանազան անհամբեր շարժումներ անելով։

Զարզանդած` քնից վեր թռա օձի կծածի պես, շարունակեց Գյուլնազը։ Մարիամ բաջի, ոչ տեսնես, էս քոռացած աչքերս բաց արի թե չէ, մեկ էլ տեսնեմ, ի՛նչ տեսնեմ։

Գյուլնազը արխալուղի թևով սրբեց արտասուքը, որ խեղդում էր նրան և չէր թողնում ազատ խոսելու։

Փուչիկդ ճաքի, Գյուլնազ կնիկ, սիրտս պատառ-պատառ արիր, մի անգամ ասա, վերջացրու էլի։

Ինքը․․․ էն էն էն անաստվածը, տեսնեմ, Սուսանիս թևից բռնած, ուժով ներս է քաշում, գոռգոռալով ու ոտները գետնին խփելով։

Այ մարդ, ի՞նչ պատահեց, հարցնում եմ ես վախեցած, տեղիցս ոտքի թռչելով։

«Ա՛ռ, ա՛ռ, աննամուս աղջկանդ։ Ա՛ռ, աչքդ կոխիր ու մի քար էլ վրեն դիր, ա՛ռ»։

Այս որ ասում է, հարայ տալով, խեղճ երեխիս ճընթռ շորի պես շպրտում է ինձ վրա։ Մարիամ բաջի, նրա աչքերը կարմրել էին, ինքն էլ հրսից մի սփրթնել էր, ինչպես էս ալյուրը։ էն որ Սուսանս է, էլ նրանում ջան չկար, կասես գերեզմանից դուրս եկած լիներ։ Հետո․․․

Հետո՞, հետո՞, հետո՞, կրկնեց անհամբերությամբ Մարիամ բաջին։

Հետո, Մարիամ բաջի, ախ էլ ի՛նչ հետո։ Թշնամիդ, աչքիդ
գրողը էն սհաթին Գյուլնազի տեղը չլիներ։ էն անաստվածը,

էն քարասիրտը, էն էն մոլթանին մի ձեռով բռնեց Սուսանիս մազերից ու մեկէլ ձեռով սկսեց նրա գլխին կարկուտի պես թափել...

Օ՜ֆ, ջան, ջան բալաս, մի՛ ասի, ոչ լսեմ, քոռանամ, բացականչեց Մարիամ բաջին, երկու ձեռները ծնկներին խփելով։

էլ ինձանում կենդանություն չմնաց, շարունակեց Գյուլնազը։ Վազ տվի առաջ, որ երեխիս առնեմ գազանի ճանկից, ամա ի՛նչ կարող էի անել։ Աչքերը մարդ չէին տեսնում, նա կրծքիս մին կոփեց, մին կոփեց, որ շունչս կտրվեց, վայր ընկա։

Ջան, ջաան, ջան րալաս։ ․

Ուֆ, Մարիամ բաջի, Գյուլնազը էն մինութին տեղն ու տեղը հոգին փչեր, հազար անգամ լավ կլիներ, քան աչքերը բաց տեսներ, ինչ որ տեսավ։ Ջալլաթբաշիի կռնատակին Սուսանիս երեսը հալավիդ ռանգի պես կապուտ կապտել էր։ Աչքերն էլ արյունի չանախներ էին դառել, հենց էիր իմանում, որ այդ է, պիտի դուրս պրծնին։

Ախար, այ քարասիրտ, ի՞նչ է արել, հարցնում եմ ես մազերս քանդելով, կուրծքս պատռելով, տե՛ս, այս էլ եղունգներիս տեղերը։

Այս ասելով, Գյուլնազը շապկի եզրը հետ քաշեց, և նրա սպիտակ կրծքի վրա երևացին մի քանի արյունոտ գծեր։

«Ի՞նչ է արել․․․ նամուսս ցեխի մեջն է գցել, անունս տափն է կոխել, փափախս ոտնատակ է արել, այ ի՛նչ է արել։ Դուրս է եկել գիշերվա կիսին Հայրապետի տղի հետ սովբաթ է անում, պաչպչվում է։ Ա՛յ ինչ է անում»։

Լսելով յուր որդու անունը, Մարիամ բաջին մի ճիչ արձակեց։

Գյուլնազը շարունակեց․

«Սուտ բան է, աչքիդ է երևացել, այ մարդ», ասում եմ ես, գլխապատառ մեջ ընկնելով, որ երեխիս առնեմ նրա ղարմախ-ղարմախ ձեռներից։

«Կորի՛ր, կորի՛ր, հեռացիր դու շ․․․շ․․․ աղջիկ, բղավում է վրես։ Չես հավատո՞ւմ, էլի չես հավատում, ես քեզ ասում էի, ասում էի, որ ականջովս է ընկել, սաղ քաղաքում խոսում են»։

Այս որ ասում է, մի ձեռով երեխիս մազերից բռնած, մյուս

լ ձեռով սկսեց նրա գլխին կարկուտի պես թափել․․․
ձեռով կրծքիս մի պինդ կոփում։ էլ նրանից դեն ինչ է լինում, ինչ

չի լինում, ոչինչ չեմ իմանում։ Աչքերս մթնում են, ուշքս գնում է, ընկնում եմ։ Շատ եմ մնում թե քիչ, աստված գիտե, մեկ էլ աչքերս բաց եմ անում, տեսնում եմ, որ Սմբատս երեսիս ջուր է շաղ տալիս։ Սուսանս մազերը թափված, կապտած երեսով անձրևի պես արտասուք է թափում աչքերից։ Ինքն էլ, չիբուխ քաշելով, գիժ կովի պես պտույտ-պտայտ է անում։

Անունդ սև քարին գրվի։ Սեյրան տղա, աղաղակեց հանկարծ Մարիամ բաջին, կրծքին խփելով։

Լեզուդ պապանձվի, մի՛ ասի, մի՛ ասի, այ կնիկ, ասաց Գյուլնազը, կրկին արտասվելով։

Չասեմ, բաս ի՞նչ անեմ։ Նա, նա, էն սև երեսը բաս մեզ ուզում է խայտառակ անի՞։ Բաս ուզում է էս քաղաքի մեջ, խալխի բերանում մեզ բերանի ծամոն շինի՞։ Վայ քո օրին, Մարիամ կնիկ։ Սեյրան տղա, թե տուն կգաս, կտեսնես, թե քո գլխին ինչ օյին բերել կտամ։ Քո հերդ էս լեղին խմողը չի, նա կթափի գլխիդ։ Ասում էի էս գիշեր, որ հալդ հալ չէր, Սեյրան տղա։

Դու լինես, էն աստոծը, Մարիամ բաջի, չլինի չիմանամ, որ Սեյրանին մի բան ասես, ես հենց դրանից եմ վախենում, տաքարյուն տղա է, ով գիտե, ինչ կանի, ինչ չի անի։ Բարխուդարը, առանց էն էլ երդումաճաք իլավ, որ մարդիդ պիտի ասի։ Դու լինես էս օրվա օրը, Մարիամ բաջի, էնպես արա, որ էս բանը քնի, թե չէ մին Շամախին կլինի, մին էլ մենք, մի մատ մեղր կդառնանք խալխի բերանում։

Մարիամ բաջին արխալուղի թևերը կրկին քաշեց յուր տեղը, մազերը ուղղեց, բարձրացավ տեղից, փեշերից ալյուրի փոշին թափ տվավ և ասաց․

Վեր կաց ոտքի, վեր կաց գնանք երեխիս մոտ։

Ինչ գնաս, տաքացած ընկած է․․․ օրը անց է կենամ, հացդ կմնա։

Զահրումար ուտեմ հացի տեղ, վե՛ր կաց, ասում եմ։

Գյուլնազն և Մարիամ բաջին գնացին Սուսանի մոտ։

Սուսանը պառկած էր անկողնում։ Երբ Մարիամ բաջին և Գյուլնազը

ներս մտան, նա մի վայրկյան գլուխը հանեց վերմակի
նա, որ մին էլ էս ղալաթները չանի, էլ ոչ ես, ոչ դու, Հայրապետ

մեր բարեկամությունը կկտրվի մինչև հավիտենական դուռը»։

Լսելով այս խոսքերը, Հայրապետը բազարի մեջ մնաց տեղն ու տեղը։ Նա մի քանի վայրկյան ոչ կարողացավ շարժվիլ, ոչ կարողացավ խոսիլ, միայն գլուխը ծռեց դեպի աջ ուսը, հոնքերը վեր քաշեց, աչքերը չռեց, ծնոտը լախացրեց և ապշած սկսեց նայել Բարխուդարին, որ այդ միջոցին մի քանի քայլ առաջ էր գնացել։ Տեսնելով որ յուր հարևանը կանգնեց, ինքն էլ հետ նայեց և նրա հայացքը ընկավ ուղիղ Հայրապետի դեմքին։

Հը՛մ, ցուրտ է, բաս, սառած կմնաս բաս չէէ՛։ Ականջներդ բաց արա ու լավ լսիր, թե որ լակոտիդ ջլովը ձեռդ չառնես, մեր բանը վերջացած է։

Հայրապետը դարձյալ ոչինչ չպատասխանեց։ Նա մի քանի վայրկյան ևս զարմացած մտիկ տվավ ու վազեց։

«Գնաց, որ տընգըզի, թո՛ղ տընգըզի, ա՛խ, թե իմ էլ ձեռս կընկնես, Սեյրան լակոտ, մեծ թիքադ ականջդ կթողնեմ», ասաց Բարխուդարը և շարունակեց յուր ճանապարհը։

Հայրապետը, գնալիս, ճանապարհին ինքն իրան խոսում էր, զանազան հիշոցներ էր տալիս, հայտնի չէր ո’ւմ, և ձեռներով ու գլխով անսովոր շարժումներ անում։ Անցորդները տեսնելով նրան, կանգնում էին ու մտիկ անում զարմացած, «գժվե՞լ է էս մարդը, ինչ է» կրկնելով։

Վերջապես, Հայրապետը հասավ տուն։ Սեյրանը տանը չէր։ Հայրապետը մտավ խոհանոց Մարիամ բաջուն տեսնելու, բայց նրան ևս այնտեղ չգտավ։ Նա կամեցավ անմիջապես գնալ Բարխուդարանց տուն, բայց հետո փոշմանեց և, մի քանի քայլ չանցած, կրկին վերադարձավ յուր սենյակը։

Քառորդ ժամից հետո ներս մտավ Մարիամ բաջին։

Քեզ նման կնկա սիրտը պիտի հանեմ, շամփրին քաշեմ ու թեժ կրակի վրա դես խորովեմ, դեն խորովեմ, որ բալքա սիրտս հովանա, գոռաց Հայրապետը, հարձակվելով յուր ամուսնու վրա։

Մարիամ բաջին իսկույն հասկացավ նրա բարկության պատճառը։

Ես ի՛նչ մեղավոր եմ, այ մարդ, որ իմ գլուխս ես ծակում։
Բաս ես եմ ծնե՞լ էն լակոտին, հըմ, ես եմ ծնե՞լ։

Ծնողը ի՞նչ հող ածի գլխին։

Սև հող։ Մեղավորը դու չես, բաս ո՞վ է։ Դու չե՛ս, որ նրա հետ աղաչանք-պաղատանքով ես խոսում, դու չե՛ս, որ փայտը ձեռս վերցնելիս, գլխապատառ մեջտեղ ես մտնում, որ ես էն, էն շնին չի խրատեմ։ Հըմ, գնա՛, դեհ հիմա սաղ քաղաքում խայտառակվիր, ըըը՛ ես քո էդ, էդ, էդ, մեղա քեզ, տեր ամենակարո՛ղ, հը՞մ, ասա, տեսնեմ, ինչո՞ւ ես ծնել։

Հայրապետը, վերջին հարցը կրկնելով, ուսերը վեր քաշեց, մոտեցավ Մարիամ բաջուն, բռնեց նրա թիկունքից և սկսեց թափահարել, անդադար կրկնելով․ «ինչո՞ւ ես ծնել»։

Խաթի բալի մեջ չընկա՞նք։ Այ մարդ, ֆիքր արա, տես ինչե՞ր ես դուրս տալիս, խելքդ ո՞րտեղ ես թողել։

Խելքս փափախիս տակն է։ Մին էլ եմ հարցնում, ախար ինչո՞ւ ծնեցիր, հըմ, ինչո՞ւ, որ էսօրվա՛ օրը ինձ Բարխուդարի մոտ սև երես թողնի՞, հաա՞, այ ես քո էն․․․ տե՛եեր աստված։

Մարիամ բաջին, տեսնելով, որ յուր ամուսինը շատ է երկարացնում, երեսը շուռ տվավ ու դուրս եկավ։ Հայրապետը մինչև երեկո այս կողմ այն կողմ շուռ տվավ, դես վազեց, դեն վազեց, մինչև որ իրիկնադեմին Սեյրանը եկավ տուն ։

Առանց մի խոսք ասելու, առանց որևէ հարց ու փորձի, Հայրապետը մի մեծ կոպալ խլեց, որ հարձակվի յուր որդու վրա։ Վերջինը հենց սկզբից հասկացավ շարժողության պատճառը, փախավ դուրս, և ամբողջ օրն ու գիշեր չվերադարձավ տուն։ Բայց և այնպես նա չազատվեց պատժից։ Հայրապետը մյուս օրը երեկոյան բռնեց Սեյրանին և այնքան ծեծեց, որ ինքը հոգնեց, իսկ ծեծվողը ուշաթափվեց։

Սուսանի հետ տեսնվելուց հետո Սեյրանը այլևս դադարել էր հաճախել Բարխուդարի խանութը։ Նա վախենում էր, բայց որ ամենագլխավորն է, ամաչում էր երևալ ահարկու «ուստայի» աչքին։ Առավոտը նա դուրս էր գալիս տնից, վերադառնամ էր երեկոյան։

Հայրապետը ամեն օր շարունակում էր գործածել խրատելու սովորակա
միջոցը ծեծը։ Մարիամ բաջին աշխատում էր խելքի

բերել Սեյրանին յուր մայրական քնքուշ խրատներով։

Այ գեդա, այ գեդա, խնայիր մեզ, անուններս տափը մի՛ կոխիր, խելքի ե՛կ, գնա՛ բանիդ։

Կթակի, չեմ ուզում։

Հուրսը քնել է, լավ է, բաշխել է, մի՛ վախենար։

Հըմ, մի վախենար։ Սմբատն ասում է, ամեն օր անունս լսելիս, բեղերը կրծոտում է։ Չէ, չեմ ուզում, լավ է քաղցած մեռնիմ, քան թե նրա երեսը տեսնեմ։ Ես թակից չեմ վախենում։

Բաս ինչի՞ց ես վախենում։

Ամաչում եմ, ամոթ է։

Մին բան ես բռնել, որ չամաչե՞ս, սև երես գեդա։

Սեյրանի համար ամենացավալի բանն այն էր, որ չարագուշակ երեկոյից հետո չէր կարողանում տեսնել Սուսանին, հարցնել, իմանալ նրա դրությունը։ «Ո՛վ գիտե, կարելի է նա նեղացած է ինձանից, որ ես համբուրեցի և այսքան չարչարանքների պատճառ դարձա», ասում էր ինքն իրան Սեյրանը։ «Բայց չէ, այստեղ համբույրը չի գլխավոր պատառը․ ասում են, որ Բարխուդարը վաղուց է իմացել մեր տեսնվելը»։ Ահ, մի անգամ էլ նա տեսնե Սուսանի երեսը, հարցնե, իմանա նրա միտքը, հետո ինչ ուզում են, թող անեն նրան․․․

Եվ այս նպատակին հասնելու համար գիշեր ցերեկ նա տածում էր, տեսակ-տեսակ ծրագիրներ էր կազմում։ Ամեն երեկո մութն ընկնելուց հետո, նա վազում էր ու թաքնվում Բարխուդարանց տան պատերի տակ, որ գուցե Սուսանը բակը դուրս գալու Ժամանակ, նրան հանդիպի։ Բայց իզուր, Սուսանը չէր երևում, կարծես նա չկար աշխարհում։ «Չլինի թե հիվանդ պառկած է անկողնում», մտածեց մի օր Սեյրանը։ Բայց հետևյալ օրը նա կողմնակի կերպով հարցրեց այս մասին Սմբատից, և վերջինի խոսքերից երևաց, որ Սուսանը վաղուց է առողջացել։

Այսպես Սեյրանը մի ամբողջ ամիս անցկացրեց։

Կեսօրվա ժամի մեկն էր։ Արեգակը կիզում էր։ Այն փողոցը, ուր

գտնվում էին Բարխուդարի և Հայրապետի տները, դատարկ էր։
Միայն երբեմն այս կամ այն տան դռներից դուրս էր գալիս շալի

մեջ փաթաթված մի կին կամ օրիորդ շտապով մտնում հարևան տներից մեկը, ձեռքում շալի տակ մի ափսե պահած։ Նա այսօրվա եփած կերակրից յուր հարևանի համար «ղոնշի փայի» (հարևանի բաժին) է տանում։

Արեգակի տաքությունից նույնիսկ թափառական շները քաշվել էին փողոցի կիսախարխուլ պատերի ստվերի տակ և, լեզուները մինչև արմատը դուրս բերած, «լահ էին թակում»։ Օգուտ քաղելով նրանց թուլացած դրությունից, շնաճանճերը վրա թափված, անխնա կերպով կծոտում էին նրանց։ Շները անդադար թափահարում էին իրանց դնչերը, որ ճանճերին փախցնեն․ «տը՜զ» թռչում էին ճանճերը մի վայրկյան և կրկին նստում իրանց տեղը, որ նորից սկսեն ծծել խեղճ կենդանիների արյունը։

Մերթ ընդ մերթ փողոցի մելամաղձոտ լռությունը ընդատում էր ամբողջ քաղաքին ծանոթ, բուխարու հին գդակներ գնող, կարճահասակ, չալ միրուքով, սպիտակ ատամներով, հաստ ու կարմիր շրթունքներով, հնդիկ Բաշիրի հաստ ու խռպոտ ձայնը։ «Քոհնա փըփախ, քոհնա փըփախ», գոռում էր նա, կանգնելով այս ու այն տան դռների առաջ և, հոնքերը վեր քաշած, նայում դեպի բակը։ Բակերում խաղացող մանուկները, լսելով նրա տարօրինակ ձայնը, «այ բաջի,

այ դադաշ, ղարա Բաշիրը եկել է, որ մեզ տանի դևի մոտ», 

աղաղակում էին նրանք ու փախչում էին ներս։ «Ղարա Բաշիրի» ձայնին հետևում էր նույնպես ամբողջ քաղաքին հայտնի «թեփ առնող» Թաղիի ձայնը։ Ահա՛ հրեն էէ՛է, Թաղին, մի չվալ թեփ շալակած, մեջքից երկու ծալ ծռված, տնքտնքալով անցնում է այս փողոցից դեպի մյուսը, ուժասպառ ձայնով բացականչելով․ «սաթտըղ քյափաակ օլան»։ Եվ Թաղիի ձայնը, որ, կարծես, հորի խորքից է դուրս գալիս, տարածվելով «Խարաբա շահարի» առանց այն ևս մռայլ ավերակների վրա, կրկնապատկում էր նրանց մռայլությունը։ Մարիամ բաջին այդ ժամանակ իրանց բակում պատի ստվերում նստած կար էր անում։ Նա նստած էր երեսը դեպի բակի փլատակված պարիսպը դարձրած։ Բակում ուրիշ ոչ չկար, միայն խոհանոցի առջև հավաքվել

էին հավերն ու աքաղաղները
և կուտկտում էին գետնին թափված խաշած բրինձները

և երբեմն կչկչալով իրարու կտցահարում։

Քիիշշշ, քիիշշշ, ա՛յ անտեր մնաք, ո՛ւֆ, մարդու սիրտ կճաքացնեք դուք, բացականչում էր շուտ-շուտ Մարիամ բաջին հավերի վրա, յուր կշռին դրած բարակ ճիպոտը գետնին չփացնելով։

Մարիամ բաջու միտքը այդ րոպեին զբաղված էր, այդ պատճառով նա շուտ-շուտ բարկանում էր հավերի վրա, որ խանգարում էին նրա մտածմունքները։

Մի քանի րոպե կարելուց հետո, Մարիամ բաջին հանկարծ ասեղը ցցեց կարի մեջ, մատնոցը մատից հանեց և կարի հետ շպրտելով մի կողմ, ձեռը մեկնեց մինդարի տակ, որի վրա ինքը նստած էր ծալապատիկ։ Նա այնտեղից դուրս բերավ մի հին շորի փոքրիկ կապոց և բաց արավ նրա կշռկուռները։ Դուրս թափվեցին կապոցի միջից մի բուռն չորացած ու սևացած սիսեռներ։ Մարիամ բաջին վեր առավ քթախոտամանը, ցուցամատի և բութ մատի ծայրերով դուրս բերավ այնտեղից մի պտղունց քթախոտ։ Մի երկու անգամ ախորժակով քաշեց, փռշտաց, հազաց ու երեսին խաչակնքեց, ասելով, «տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջ բերես»։ Հետո, նա քթախոտամանը կրկին դրավ յուր տեղը, կրկին երեսին խաչակնքեց, այս անգամ երեք անգամ, և ջերմեռանդությամբ սկսեց «նոխուդ բացել», այսինքն սիսեռների վրա հմայել, քթի տակ տմտըմալով, «իլի-չիլի դա, տեր ամենակարող աստված, իմ Սեյրանիս բախտը իլի, թե որ երեխիս վերջը բարի է, էս նոխուդը բաց դուրս գա, թե չէ շառ է, փակ դուրս գա»։

Այս ասելով, Մարիամ բաջին աջ ձեռի ափով յոթ անգամ տրորեց սիսեռները և մատների ծայրերով բաժանեց երեք մասերի։ Նա այս կողմը դարսեց, այն կողմը դարսեց սիսեռները, մի տեղ ավելացրեց, մի տեղ պակասեցրեց, հետո կրկին խառնեց ու մեկ էլ բաժանեց, այս անգամ ինը տեղ։ Այնուհետև նա ձեռները սիսեռներից հեռացրեց, դեմքին լրջություն տվավ և, նայելով նրանց, սկսեց ինքն իրան խոսել։

«Դա բաց ճանապարհն է, էս մեկն էլ Սեյրանս է, տես, տես ինչպես

է կանգնել ֆիքրի մեջ կորած։ Հա՛, սա էլ Սեյրանիս առաջ
մեկը կանգնած է, ո՞վ լինի, հը՞մ։ Հալբաթ Սուսանս է։ Հետո,

դե սրանք էլ Սեյրանիս ընկերներն են, ուֆ, աստված, ինչպես են չարերի պես երեխիս պատել չորս կողմից։ Ձեզ տեսնեմ, որ բեբեգներդ ջուր լինի ու ձեոներիդ մեջ թափվի, յարաբ ի՛նչ եք ուզում երեխիցս։ Հա, լավ, բաս էս մեկը ո՞վ է, տեր աստված, որ էդպես երեխիս առաջը կապում է սև թելի պես։ Ուֆ, քո աչքն էլ հանեմ, ո՛րտեղից դուրս պրծար դու։ Ով պիտի իլի, աստված, հըմ»։

Մարիամ բաջին, աջ ձեռի մատները ծռելով, դրավ ծնոտի վրա, իսկ ցուցամատով ծածկելով բերանը, խորը մտածողության մեջ ընկավ։

«Չէ, չէ, բաս նոխուդը պակաս է, ասաց նա ինքն իրան, ձեռը ծնոտից հեռացնելով։ Մի-չորս, երկու-չորս, երեք-չորս, չորս-չորս։ Դա էլ հինգ-չորս, դա էլ մին թաք։ Դրուստ տասը-չորսը, մին թաք։ Պակաս չի, մեկ էլ բաց անեմ»։

Նա կրկին խառնեց սիսեռները և կրկին միևնույն տեսակ բաժանեց։

«Փիեե, էլի բեբեք դուրս եկածը պըպզեց երեխիս առաջ», ասաց Մարիամ բաջին և սկսեց երրորդ անգամ բանալ։ Հետո նա չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, վերջապես, մինչև տասնուհինգ անգամ բաժանեց և բաց արավ։ Վերջապես, Մարիամ բաջին հոգնեց, ինքն իրան բարկացավ և սիսեռները հավաքեց։

«Անտեր մնաս, այ նոխուդ, մի խեր խաբար չես անում, կորի՛ր», ասաց, արագությամբ մի կողմ շպրտելով սիսեռների կապոցը, և կարը վերցրեց։

Այդ ժամանակ հանկարծ նա լսեց մի բարձրաձայն աղաղակ, որից հետո իսկույն մի գլխաբաց երիտասարդ, գդակը ձեռում բռնած, ներս թռավ։

Նամարդներ, ինձ մենակ եք տեսե՞լ, սպասեցե՛ք, ես ձեր գլխին մի օյին բերեմ, որ ճանաչե՛ք, թե ես ո՞վ եմ, գոռում էր երիտասարդը, վազելով բակի մյուս կողմը, ուր խոհանոցն էր գտնվում։

Մարիամ բաջին հայացքը ձգելով երիտասարդի վրա, սարսափեց և տեղն ու տեղը անշարժ մնաց։ Նրա ձեռները թուլացան, և կարն

ընկավ գետնին։
Սեյրան, Սեյրան, էլի ո՞ւմի հետ, էլի ո՞ւմի հետ,

աղաղակեց նա, ուշքի գալով և տեղից վեր թռչելով։

Բայց Սեյրանը չէր լսում։ Նա վազեց խոհանոց, մի երկայն կարմրագույն փայտ վերցրեց, մի վայրկյանում չուխան հանեց, փաթաթեց ձախ թևին և թռավ փողոց։ Մարիամ բաջին հետևեց նրան։

Փողոցում սպասում էին երկու առողջակազմ երիտասարդներ նույնպես մի-մի փայտ ձեռներին և, իբրև վահան, ձախ թևերին չուխաները փաթաթած։

Սեյրանը գլխակոր վազեց նրանց դեմ։ Կռիվը սկսվեց։ Սեյրանը պաշտպանվում էր և, հաջող վայրկյաններ գտնելով, հարվածներ էր տալիս յուր հակառակորդներին։ Մեջ ընկավ ոտաբաց և գլխի մազերը փետտելով Մարիամ բաջին։

«Ա՛յ ձեր մեջքը տափին կպչի, ա՛յ ձեր մերերը սևում մնան, ա՛յ ձեր աչքի լույսը ջուր դառնա, երեսներդ թափվի, ի՞նչ եք անում»։

Սեյրանի հակառակորդներից մեկը, փայտի մի հարված տալով Մարիամ բաջու ուսին, չթողեց մեջ մտնելու։

Ուֆ, ջիգարդ դաղվի, հարայ, ա՛յ հայ քրիստոնյաներ, էրեխիս սպանե՛ցին, վայիս հասեք, գոռաց Մարիամ բաջին և ուժասպառ ընկավ գետնին։

Այդ վայրկյանին կռվողներին մոտեցավ մի ուրիշ բարձրահասակ երիտասարդ։ Դա նույնպես զրահավորված էր փայտով։ Հասավ թե չէ, երիտասարդը Սեյրանի հակառակորդներից մեկի թևին մի սաստիկ հարված տվավ։

Ուխա՛յ, ուխա՛յ, բոյիդ մեռնեմ, Սմբատ, ուխայ, մին էլ, բացականչեց Մարիամ բաջին։

Հակառակորդի թևը թուլացավ, ձեռից փայտն ընկավ, նա սկսեց փախչել։ Մյուս ընկերը անմիջապես հետևեց նրան։ Սեյրանն և Սմբատը վազեցին նրանց հետևից, բայց հակառակորդները անհետացան փողոցի ծայրում։

Սմբատը և Սեյրանը հաղթության զգացմունքով վառված հետ վերադարձան։ Մարիամ բաջին չէր դադարում աղաղակել և մազերը փետտել։

Հերիք է, սո՛ւս արա, տեսար հո ինչ բերինք նրանց գլխին։
Դա էլ մի կարճահասակ երիտասարդ էր նույն ձևով հագնված

և ծոծրակը մաքուր սափրած պարսկական եղանակով։

Դե՛, ես մեռնեմ լոթիանա, մի նաղլ արա տեսնենք, դիմեց նրան մի երրորդը, որի գդակը այնքան ծուռ էր դրած, որ տեսնողը կկարծեր, թե հրես պիտի գլորվի գետին։

Կարճահասակ երիտասարդը հազալով, բեղերը ոլորելով, սկսեց հանդիսավոր կերպով․

Ադա, ես էի, Սեյրանը, Սմբատը, Թափտուղանց Ջահանգիրը, Շամչյանց Աթանեսը, Ճատտի-Կտուրանց Ենգիբարը, Ինքյաթանց Թաթին, Թութանանց Փափանը, Բեդալյանց Մարտիրոսը, Սատանաբռնողանց Պետրին։ Դարա մահլումը «ալթի ղոզ» էինք խաղում։ Քցողը Սմբատն էր։ Ճատտի-Կտորանց Ենգիբարը մի մանեթ դրավ տափին, լողա-լողա ասեց Սմբատին, որ մին բաշ նրա մանեթին գցի։ Ադա՛ Սմբատի բախտը բերավ, ղոչաղը էնպես գցեց, որ հաբի միջին դյուրյուստ չորս գցեց, ձեր արևը, ո՛չ էվալ ոչ պակաս։ Ենգիբարի բերանը բաց մնաց, ախար մանեթ կասան հա, քիչ փող չիմանաք, մին դանա ջղջղալի Նիկոլայ ա։ Հը՛մ․ ի՞նչ անի, ինչ չանի, ճարը կտրված, մանեթը ետ վերցրեց։

Փա՛հ, նամարդ քյոփօղլի, արտասանեց բեղերը սրած երիտասարդը։ Հե՜տո, հե՞տո։

Հետո, էլ ինչ հետո։ Սմբատը ասում է․ «ադա, ի՞նչ ես անում»։ Ենգիբարը ասում է հանաք էի անում, գիժ եմ, որ էսքան փողով մի բաշ խաղ անեմ։ Սմբատը թե` «դես տուր մանեթը ասում եմ, չես տալ, գլուխդ ձվի պես փշիր-փշիր կանամ»։ Ճատտի-Կտուրանց Ենգիբարը թե` «ձայնդ կտրի, քո աթանցդ, անանցդ»։ Դե, ի՞նչ ասեմ, ճանաչում եք էլի Ենգիբարին, ռեխը որ բացեց, էլ աստված ազատի։ Ը՛հհ, տղերք, Սմբատի հուրսերը հավաքվեցին, ուշունցը ուշունցի հետևից։ Ենգիբարը դա որ լսեց թե չէ, կատաղեց, կապուտ կապուտեց։ Զալըմը ռեխը բացեց, մի խոսք դուրս բերավ, որ Սմբատի աչքերը արյունկոխեցին։ Ասում է․ «գնա հայասըզ աննամուս քրոջդ կապը հավաքի, որ գիշերները Սեյրանի հետ․․․ սիլիկ բիլիկ չանի»․․․

Փահ, ադա, չկարացաք հենց տեղն ու տեղը նրա փորոտիքը

թափե՞լ, ընդհատեց պատմաբանի խոսքը գդակը ծուռ դրած երիտասարդը,
ուսերը վեր քաշած, ծնոտը ծռելով, աչքերը չռելով, և

ձեռները զարմացած առաջ տարածելով։

Մի կանգնի դե էլի, ախար մի տես ինչ իլավ, հետո էէ, շարունակեց պատմաբանը։ Դե, Քյոխանց Սմբատին աթանց խոսք ասիլ կլինի՞։ Բիրդան նրա աչքերը կարմրեցին, արյունով լցվեցին։ Հենց նոր դանակը ուզում էր ջիբից հանել, մին էլ տեսնենք, մինչև դուրս բերիլը, Սեյրանը մին թյափիկ Ենգիբարի փորին։ «Ա՛յ ես քո աթանցը, անանցը, ա՛թանց անեմ, անանց անեմ»։ Ենգիբարը թախկ, ձկնի պես, թիր լափաշվեց տափին։ Ամա էլի շուտ վեր կացավ, հետևից վազ տվավ Սատանաբռնողանց Պետրին։ Մին մնութ չքաշեց, մին էլ տեսնենք երկուսն էլ փետները սրած, վյալգյահ արած, եկան փետ-փետի կռիվ անելու։ Սմբատն ու Սեյրանը, առանց բանը երկարացնելու, մին բաշ տուն։ Նա էր, որ եկան ղըրմզի-հոլ-հոլ դյագանադների կոթին թքերին ու աջըզ նամարդների ռեխը հետ տվին, փախցրին մինչև խոնջանները կտրվելը։ Ամա քյոփօղլի Սատանաբռնողանց Պետրին Սեյրանի մոր ուսին մի փետ կոփեց, խեղճ կինը տունդուռուգի վրա նստեց։

Փա՛հ ես նրանց հերն անիծեմ, գոչեց բեղերը մկան պոչի պես սրած երիտասարդը, ադա նրանք մեր մահլի ջահիլների հետ փետ-փետի կռիվ անե՞ն։ Տղերք, նամուսը մերն է, էլ ֆիքր անելու տեղը չի։ Դուք մեռնեք, լոթիանա, էգուց մի մահլադավասի սարքենք, որ սաղ քաղաքը զարմանա։

Հարկավոր չէ, ես առանց դրան էլ փոշմանել եմ, ասաց Սեյրանը, յուր հայացքը գետնից չհեռացնելով։

Ես էլ եմ փոշմանել, ավելացրեց Սմբատը։

Ձեր բանը չի, դուք իսկի միք խոսիլ, տեղներդ դինջ նստեցեք սուս ու փուս։ Մենք բանը գլուխ կբերենք առանց ձեզ էլ, մեջ մտավ կարճահասակ երիտասարդը, դիմելով Սմբատին և Սեյրանին։

Բաս որ էդպես է, ես գնամ քյոռամալս եղեմ, ավելացրեց գդակը ծուռ դրած երիտասարդը։ Ե՞րբ եք կռիվը սկսելու։

Հենց էգուց կեսօրից հետո, միաբերան գոչեցին կարճահասակ և

բեղերը մկան պոչի պես սրած երիտասարդները։

"Նամուս" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Խաղա առցանց