Ваан Тотовенц

Հրդեհ

Պիես երեք պատկերով
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐԸ

1. ԱՆԴՐԵՅ
2. ՎԱՍԻԼԻ
3. ՄԱՐԻԱՆՆԱ
4. ՆԱԴԵԺԴԱ ԻՎԱՆՈՎՆԱ
5. ԿԱՏՅՈՒՇԱ
6. Ա. ԲԱՆՎՈՐ
7. Բ. ԲԱՆՎՈՐ
8. Գ. ԲԱՆՎՈՐ
9. Ա. ԶԻՆՎՈՐ
10. Բ. ԶԻՆՎՈՐ
Ս՛ի մարդ, մի քաղաքացի, կանայք:

ԲԵՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ

Ա. պատկեր. Աջից մի դուռ, խորքում մի լուսամուտ, որ բացվում է պատշգամբի առաջ: Պատից մի փոքր հայելի է կախ արած, սեղան, վրան դրված են ցիրուցան թերթեր, թռուցիկներ: Պատից կախ է արած հրացան փամփշտակալով: Կախված են պատից նաև զինվորի բլուզներ և շինել: Երեք աթոռ, մի թախտ բարձերով, վարագույրով կտրված մի մահճակալ խորքի անկյունում:

Բ. պատկեր. Փողոց, բարիկադը կազմված է այնպես, ինչպես տեքստում գրված է. բեմի միայն մի կողմում պատշգամբով տուն է երևում:

Գ. պատկեր. Գրասենյակ, սեղան, վրան լիքը թերթեր, թռուցիկներ և այլ գրություններ: Տելեֆոնը գտնվում է սեղանի վրա: Պատերին փակցված են լոզունգներ: Կախ են տրված հեղափոխական գործիչների նկարներ: Ձախ կողմում դուռ և խորքում երկու լուսամուտ: Կողքի աջ անկյունում հրացաններ են դարսված: Լուսամուտները շրջանակված են կարմիր երիզով։ Ճակատում կարմիր աստղ՝ մուրճ ու մանգաղով պարուրված:

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу

Другие части "Հրդեհ"

Ятук Музыка
Свинг Бах
Давид Баласанян

Свинг Бах

За занавесом
За занавесом
Играть онлайн