Shushanik Kurghinyan
Մենակ կինը
Ա․ ԱՐԱՐ
ՆԱՎԱՐԱՐ․― (Մի պահ լռությունից հետո)։
Ուզո՞ւմ ես, ափով կթիավարեմ,
Լողանք մինչև գյուղ։ՀԵՂԻՆԵ․―
Մի գուցե մրրիկ, հողմ կամ հորդ անձրև Երկինքը թափի։ Արևն էլ ծածկե թուխպերը տձև, Մռայլից շշմած չհասնենք ափի․․․ Ես ծով եմ մտնում առաջին անգամ
Ու սարսափ կզգամ։ՆԱՎԱՐԱՐ․― (Մոտենալով)։
Անհեթեթ խոսքեր արևի մասին։ Երկնային փառքով ծովին է հասել Ու կմտնի մայր Եվ կառնե դադար կյանքն հարախռով, Կյանքը նենգ, պատիր, Կյանքը անգորով,
Դու լսիր ծերիս ու վախն ատիր։ՀԵՂԻՆԵ․―
Ապրում եմ անհայտ միջատի նման,
Սակայն հոգուս մեջ խորան կա կանգուն,
Կերոնները վառ սրբատաշ սեղան
Ու զանգակները արծաթահնչյուն․․․ (Տրտում)
Ինչո՞ւ չեմ թռչուն,
Ազա՜տ, թևավո՜ր․․․
ՆԱՎԱՐԱՐ․― (Քմծիծաղ)
Մարդը թևավո՞ր, կատակ է անմեղ,
Մի աննյութ բաղձանք ժամանցի համար։
Ուժեղն ո՞ւր խլե պատառը համեղ,
Ո՞ւմ մեջքին դարսե վայելքն իր հարմար,
Ո՞ւմ ճնշե անսիրտ, ո՞ւմ ուսին բառնա
Իր բեռը―բաժին, արարքները` ցած
Որ կյանքն անզորի մի դժոխք դառնա,
Ապրի գետնաքարշ քենով բթացած,
Ագահ ու անմիտ, գազաններից վատ՝
Միմիայն երկու ոտքերի աթռիվ
Անվանվելով մարդ․․․ (Դառնացած)։
Չե՞ս տեսել, ինչպես կերել են մարդուն
Բռնության նյութած հոգսերը ճնշող,
Աշխարհն էլ կասես մի մութ հավաբուն`
Ո՛չ ջերմ, ո՛չ ջինջ շող․․․
Իսկ ով ապրում է աչքերը միշտ գոց,
Խիղճն անտաղանդ` ուզում է թևեր
Թռչելու դեպի վեր․․․
ՀԵՂԻՆԵ․― (Ծիծաղում է)
Ի՞նձ ես ակնարկում, թե՞ այն մարդկության
Անբախտ սերնդին,
Որ ամառները դեպ հարավ կգան,
Ու չի չորանա քո նավակն ու թին։
ՆԱՎԱՐԱՐ․―
Ե՛վ քեզ, և՛ ինձ, և՛ նմանների անկանոն շարքին,
Որ մինչև օրս կատարյալ մի կյանք
Կերտելու փոխան
Դեպի վեր փախան․․․ (Սրտնեղ)։
Գնո՞ւմ ենք, թե՞ չէ․․․
ՀԵՂԻՆԵ․― (Տատանվում է)
Ե՛վ վախենում եմ, և՛ հույժ փափագում
Ջրերի վրա լողալ ու լողալ։
Ինչ-որ անհաղթ ուժ,
Ինչ-որ խենթ հակում
Գերել է հոգիս․․․ Պապ, էլ չեմ դողալ։ (Ոտքը դնում Է նավակի մեջ)։
Դեհ սիրով ու ժիր
Թիերդ շարժիր․․․
Ծերուկը գոհ և հապճեպ պատրաստվում է։ Ժայռերի հետևից առաջ է գալիս Զավենը՝ հիացմունքով ծովը դիտելով։ Հանկարծ նկատելով Հեղինեին հանում է գլխարկը և շտապ մոտենում։
ԶԱՎԵՆ․ Ներեցեք, խնդրեմ, ուզում ե՞ք գնալ։
ՀԵՂԻՆԵ․ Ուզում եմ գնալ։
ԶԱՎԵՆ․ (Ոգևորված հորիզոնն է ցույց տալիս)։
Երեկոն սիրո թագին է դարձել,
Օրս զոհեցի արև արքային․
Կուզեի թերևս մի նավակ վարձել,
Լողալ ու խորհել կյանքը մարդկային,
Աղոթքն ու նզովքն այդ հեթանոսի,
Դարեր չլուծվող հարցերը նրա,
Մինչ որ լուսնկան սրտիս հետ խոսի,
Հուշերս ցանե ջրերի վրա․․․
Ուշ ափ դուրս եկա,
Ազատ նավ չկա։
Թե չունեք ոչինչ
Ուղեկցելու ինձ․․․ (Ձեռքերով հրավիրում Է)։
ԶԱՎԵՆ․― (Օգնում Է Հեղինեին նստելու)։
Ուրախ եմ անչափ, ո՞վ եք դուք, տիկին․
Եկվո՞ր, տեղացի՞․․․
ՀԵՂԻՆԵ․― (Անհոգ)։
ՆԱՎԱՎԱՐ․ (Որ դժկամ հետևում էր Զավենին, նավակը հրում է ջուրը, Հեղինեին)։
ԶԱՎԵՆ․ (Լսելով)
Լոկ մենակ մի կի՞ն,
Ո՛չ ա՞զգ, ո՛չ անո՞ւն․․․
Միշտ միևնույնը․․․ երբ միտք եմ անում,
Մնում է խղճալ, ակամա ներել
Հզոր ձեր սեռին՝
Սրտի տեղ մարմին,
Մարդու տեղ անուն
Սիրում է սիրել․․․
Գուցե իրավունք ուներ դատելու,
Ո՞վ չունի սխալ իր կարճ կյանքի մեջ։
Սակայն զուր է միշտ ջանքն ատելու,
Երբ որ սիրելու կարոտն է միշտ մեծ․․․
ՀԵՂԻՆԵ․ (Հեգնորեն)։
Պատգամով հատուկ
Որպես մարգարե
Իր ուղին բռնած համառ ուխտավոր,
Նոր հորիզոնի իմ սիրտը կհարե
Եվ տեղ հասնելու հուսով բախտավոր։
Նոր երգի, խոսքի ճշմարիտ սիրուն
Կարոտ ու պապակ,
Սուտը ճնշելու ունի մեծ փափագ։
Փափա՞գ ես ասում, չէ՞ որ առանց ճար
Վաղուցվա վերքը հոժար չի բուժվի,
Իսկ մարգարեն էլ լինի նա հանճար,
Երբ խոսքն է առատ, գործը կտուժի
Ու այսպես տնանկ
Դեռ շատ կմնանք․․․
(Նստում է և շարժում թիերը)։
ԶԱՎԵՆ․ (Արհամարհանքով)
Թիերիդ պես վարժ լեզուդ էլ վարպետ
Շարժել ես սովոր․․․ (Հեղինեին)։
Խոսենք, զրուցենք, սիրուն կնոջ մոտ
Քանդվում են լեզվիս կապերը բոլոր,
Հոգիս պարուրում շփոթ մի անճառ
Ու ծաղկում սրտիս ծաղիկները վառ,
Լույս կաթում վրաս։
ՆԱՎԱՎԱՐ․― (Մեղմ)։
Է՛հ, չկա վնաս,
Մինչ գտնվում ես ջրերի վրա թիակներիս մոտ․․․ (Գնում են, արևը կորչում է ջրերի տակ, վազում է թեթև քամի և խորշոմում ծովի երեսը)։