Raffi

Զահրումար

ԼԸ

ԼԸ

Բավական ժամանակ հեռանալով Ճանճուր Իվանիչից, մեր ընթերցողը մի անգամ գոնե չմտաբերեց, թե ու՛ր մնաց այդ մարդը, չնայելով, որ խղճալին այժմ ընկած է դժբախտության դառն հարվածի տակ։

Մենք մյուս անգամ կտանենք մեր ընթերցողին Ճանճուր Իվանիչի մոտ. նա այժմ հիվանդ պառկած է յուր մահճակալի վրա։ Այժմ մեր հինավուրց բարեկամին դու չես գտնիլ այնպես, ինչպես էր նա առաջ, ազնիվ ընթերցող. նա այժմ բոլորովին փոխված է, նրա բոլոր մարմինը փքված տիկի է նմանում և մսուտ դեմքը այժմ մաշված, դալկացած, սարսափելի է ինչպես մահ, և նրա աչքերը, դուրս ընկած իրանց բույներից, վառվում են էլեկտրական կրակով, որպես սոված գայլի աչքերը մթին գիշերային ժամուն։

Նա անտեր, անխնամ պառկած է մի փոքրիկ խոնավ սենյակում՝ յուր գործակատարի՝ Սիմոն Յագորիչի տանը, նրա մոտ նստած է և Սամիլ Պետրովիչը, որ եկել է մխիթարելու յուր անբախտ բարեկամին։

Առածն ասում է. «դժբախտությունը միայնակ չէ գալիս», նույնը և հանդիպեցավ մեր խղճալի Ճանճուր Իվանիչին։ Սկսած այն օրից, երբ բաժանվեցանք մենք նրանից, անբախտությունները միմյանց ետևից սկսան պաշարել նրան, մի կողմից տիկին Բարբարեի և օրիորդ Սոֆիի շռայլ ծախսերը օրըստօրե ավելանալով՝ բոլորովին մաշեցին նրա հարստությունը, մյուս կողմից՝ նա վնասվելով յուր կապալների մեջ, նրա տունը և շարժական կայքերը աճուրդի դրվեցան արքունի փողի փոխարեն։ Վերջին անցքը մինչ այն աստիճան զարհուրելի հարված էր խղճալի Ճանճուր Իվանիչի համար, որ նա կաթվածահարվելով՝ անդամալույծ դարձավ և կիսակենդան ընկավ անկողին՝ ողբալի կերպով սպասելով մահվան, որ հանգիստ առնի։

Փիքր մի՛ անի, Ճանճուր Իվանիչ, ասում էր Սամիլ Պետրովիչը, էս աշխրհքի բանը էդպես է. սանդուղքների պես մինը դվեր է գնում, մեկէլը ցած է գալի. էդ ամենը աստծու ձեռքին է. միր ձեռքին վուչինչ չկա. մարդի ճակատին ինչ վուր գրած է, էն պտի ըլի․ Հոբ երանելին միտդ բի՛, քանի քամբախտութինների մեջ ընկավ, վուրթկերանցից, աղջկերանցից, տանից, տեղից, մի խոսքով՝ իր ամեն հարստութենից զրկվեցավ, մարմինը քրքրվեցավ, օրթունքն ուտում էր նրա շանը, մադրամ ինքը էլի չէր նիղանում, էլի իր աստծուն փառք էր տալիս։

Խղճալի Ճանճուր Իվանիչը խորին անզգայությամբ դրված լինելով յուր մահվան խանձարուրի մեջ, ամենևին չէր լսում Սամիլ Պետրովիչի մխիթարանքները։ Նա ընկղմված էր երևակայական ցնորքների մեջ։

«Տեհա՞ր, Սիմոն Յագորիչ, վու՞նց խաբեցի քու Կուզմինին... չէ, դուն չիս գիդի իմ ուստութինը. ես սատանին կու նալիմ․․․ հիմի գնա ղո՛չաղ կաց. ինչպես գուզիս՝ շինե կազոննի տնիրը, էդ շանվուրթի ինժիները էլ չի ասի՝ լամա՛յ... Ես նրա ռեխը մե բան քցեցի՝ նա էլ չի հաչի քիզ վրա...»։

Խղճալի Ճանճուր Իվանիչը, յուր մահվան զառանցանքի մեջ, երևակայությամբ դարձյալ գնացել էր Կավկաս. նա խոսում էր յուր գործակատարի հետ և պարծենում էր յուր գործունեության վարպետություններով։

Սիմոն Յագորիչը լսելով յուր տիրոջ ծանոթ խոսքերը, անցյալը մե ակնթարթում նրա աչքի առաջ հանդիսացավ, նա հիշեց յուր Կավկայի կյանքի ոսկեդարը, երբ այնքան առատ հունձ էր անում. նա հիշեց վերջին դժբախտությունները, և նրա սիրտը փղձկեցավ։

«է՜յ, կուչեր, ու՞մն ին էտ ձիանիրը... ու՞մն է էտ կառեթը... (շարունակեց հիվանդը յուր զառանցանքը) նա ինձ գլուխ է տալիս․․․ կոսիս թե ես դրա աղան ըլիմ․․․ Հա՜... հա՜... հա՜... իմն ե՞ն... կնիկս առնել էրի՜տ... ա՜խ, անիծյալ լինիք դուք, Բարբարե, Սոֆի... Դուք իմ տունը քանդեցիք․․․»։

Խե՜ղճ մարդ, կրկնեց արտասուքը սրբելով Սիմոն Յագորիչը, յուր տան անկարգությունները մահվան դեմ էլ նեղացնում են իրան․․.

Մի քանի րոպե լռեց Ճանճուր Իվանիչը և շարունակեց վրացերեն լեզվով․

«Վաթսուն տարի չարչարվեցա, հոգի, մարմին, հույս, հավատ և ամեն ինչ մաշեցի... Հարստություն ժողովեցի, տուն ու տեղ ունեցա, բոլորը մի քանի րոպեում ջնջվեցավ․․․ Անիծյա՛լ աշխարհ, այս է քո էհտիբարը... ի՞նչու չես գալիս, սիրելի մահ․ գնանք քեզ հետ մյուս աշխարհը, տեսնենք այնտեղ ի՞նչ կա․․․ բայց նա այս աշխարհի նման ի՞նչպես կլինի... այնտեղ ձուկը, Կախեթու գինի, փոդրաթներ չկան... այնտեղ փող չկա... այնտեղ բոլորն աղքատ են... այնտեղ հրեշտակներն էլ մերկ են ման գալիս․․․»։

Նա փոխեց յուր խոսքը.

«Ա՜խ, Սոֆի, Սոֆի... անիծվի՛ս դու, անզգամ աղջիկ..․ դու իմ տունը իստակ քանդեցիր․․․ քեզ վրա որքան մսխեցի իմ սիրելի կոպեկները... նրանք էին այնքան դառն հոգսերի... այնքան սև օրերի... նրանք իմ արյան, իմ կյանքի, իմ դառն քրտինքների գինն էին... Ա՜խ, ուսու՜մ, ուսու՜մ... թքեմ քո մոգոնողի երեսին... դու փչացրիր իմ աղջիկը... նա թողեց մոր տունը, ձգեց յուր ծնողները և փախավ մի շառլատանի հետ... Ա՜խ, ուսու՜մ, ուսու՜մ, անիծվի՛ քո մոգոնողը... Չէ՛, այդ ուսում չէր... այդ զա՛հրումար էր...»։

Էլ չխոսեց խղճալի հիվանդը, վերջին խոսքերով նա կնքեց յուր մահկանացուն։


ԿՏԱԿ

Ա



Թըվին հազար ութ հարուր
Օխտանասուն ու մեկին,
Հայուց քրոնիկոնի
Ղվինոբիս թըվի հընգին։

Ես՝ Ղազո Իվանիչս
Դեդեյուլ ու մամեյուլ՝
Օջախի վուրթի, քաղկցի,
Օխտը պուրտից պատվավուր։

Ուշքս ու միտքս գլխումս,
Լավ ուղուփով, խելացի,
Իմ մեղավուր ձեռքովս,
էս անդերձը գըրեցի։

Իմ խոստովնահեր տեր-տերը
Տեր-Ճիպինն ու Բաստամը,
Սամիլն ու Սիմոնը
Չուրսնեվետ ին մոծամա։

ճակտիս գիրը թամամ է,
Ես էլ շատ չիմ ապրի,
Երեք քսան տասիրեք
Անց իմ կացրի էս տարի։

Ես շատ ումբըր քաշեցի,
Շեն մնա աստծու տունը,
Քեփ ու սափա արեցի,
Դարդ չըմնաց իմ սրտումը։

Փուղ ու փարա դաղեցի,
Տուն ու տիղի տեր դառա,
Փողոցումը դուքաննիր
Ու մե քարվասլա առա։

Աշխրքիս ամեն փառքիրը
Վայիլեցի, լիացա
Մագրամ փուղիցը մենակ
Ջըլիս ես չըկշտացտ․․․

Կախեթու գինին էնքան,
Վունց որ իմ դեդի կաթը,
Ես շատ անուշ արեցի,
Առա նրա լազաթը։

Դոշ, զուրգիել, խիզիլալեն
Միշտ դրած էր իմ սուփրում,
Առանց թերխաշ ցոցխալի
ճաշ չիմ կերի իմ օրում։

Օրթաճալի բաղերում
Քեփ իմ արի համաշա,
Իմ զուռնայի ձենեմեն
Ո՞վ չէր գալի թամաշա։

Բայց ծերության հասակում
Դարդս էլավ անդարման.
էլի աղքատ, առանց փուղ.
Ես գնում իմ գերեզման․․․

Բ



Իմ քաղկըցի ախպրտիք,
Մեռնի՛մ ձիր ազնիվ հոգուն,
Ձիզ ես օրթում եմ տալի՝
Զրկինինց եկեղեցուն․

Ձիզ ես օրթում եմ տալի
Սուրբ Մողնի, սուրբ Թելեթին,
Սուրբ Ջիգրաշնին զորավուր,
Մեկել սուրբ Շահնաբաթին․

Վուր դուք էս օրես էդնեն
էս իմ անդերձը կարթաք,
Ու իմ գըջլտած հոքուն
Օղորմին էլ հիտը տաք։

Իմ Կինքիս պատմութինը
Ձիզ թո՛ղ ըլի օրինակ,
Ինձմեն դուք խիլք սովրեցեք,
Վուր չըմնաք խիղճ, դարդակ:

Երբ արևի դուք ծեքին
Աստըծուն աղոթքնիր կոնիք,
Ան ձիր դուշմընի գլխին՝
Ուշունց, անիծք կու թափիք։

Պարտական ըլիք՝ թե չասիք
էս անիծքնիրն էսթավուր՝
«Սուրփ Բեթխային, Թածմինդա
Ծիրանավուր զորավուր,

Ըշկոլեքը, վարժատնիր,
Արեք քարքանդ, բրիշակ,
Վուր միր վուրթիքը խիլքեմեն
Չըլին, ու չդառնան էշակ»:

Ա՜խ, ինչ ասիմ, ախպըրտիք,
Ըշկոլեք մոգոնողին,
Վուրթիքս ուսման տվի,
(Ափսուս՜ մսխած իմ փուղին...

Բայց դուս էկան շարլատան,
Իմ տունն արին վիրան,
Շայի-բիստիս մսխեցին,
Ջան ու ջիգարս կերան...

Գ



Էդ ուսում ասած բանը՝
Դրուստ անիծք է, դիախ,
Ով վուրթուն ուսում կուտա,
Նա տուտուց է ու սարսաղ:

Ձիր տղերքը թող սովրին
Վրացեվար գրիլ, կարթալ,
Էլ չէ նրանց հարկավուր
Ուրիշ բանով ուսում տալ:

Աղջկերանցը խո պետքը չէ՛,
Վուր էստունք էլ սովրըին,
Ու սիրեկաին գիր գրին,
Ջըհել տղերք հուրս անին:

Ձիր քուլփաթի հիտ խոսիք
Ամեն վուխտ վրացեվար,
Հայուց լիզուն պէտքը չէ,
Անճոռնի է ու խավար:

Թե հայեվար դուք խոսիք,
Ան սովրեցընիք ձիր տղերքին,
Աստված վկա, էն կինքում
Էլ չի պրծնի ձիր հոքին:

Ձիզ կըպրի կարասումը
Կերե վառած թեժ կըրակ,
Չուն ձիր վուրթիքը կուլին
Կռո ու զոկ, շանճըրագ:

Հայեվար դուք մեկ-մեկուն
Չըլի վուր բարևներ տաք,
Ան ձիր մեռըլի հոգուն
Էդ լիզվով աղոթք կարթաք:

Չուն հայեվար աղոթքը
Աստծուն իսկի չի լսի,

Աստուծ ինքը վրացեվար
Միշտ կոսե ու կու խոսի։

Ձիր կնանիքը, տղամարդիք
Թե մեռըլին կոնին սուք,
Վրացեվար վուխբ ասին,
Վուր ընդունվի արտըսուք։

Թե վուր Թելեթ, Խութեբա
Ձիր քուլփաթով ուխտ գնաք,
Վրացեվար սըրփերուն
Ձիր աղոթքնիրը կարթաք։

Վուր ձիր լեզուն հասկանան,
Ու կատարին ձիր մուրազ,
Հայուց լեզվի աղոթքով
Սըրփերուն կոնիք տնազ։

Դ



Ձիր տներումը հայերից
Դուք չըպահիք քոծ ու բիջ,
Թե վուր պահիք, ձիր գլխին
Կուլի աստծու մինձ պատիժ։

Չունքի ձիր պստիկները
Կուի վուր նրանցմեն սովրին
Հայուց լեզվի խոսիլը,
Կռո դառնան ու գըժվին։

Միշտ վրացի, իմերել,
Թուշ ու խեվսուր, օսերուն,
Պահեցեք ձիր տներում,
Վուր լավ կռթին ձիր վուրթուն։

Ձիր դուքներու դավթարը
Չըլի վուր գրիք հայեվար,

Վրացեվար գըրեցեք,
Լավ շնուքով, մարթավար։

Թե հայեվար դուք գրիք,
Կուլի տուտուց մի հեքիաթ,
Ու աստուծ ձիր առուտըրին
Չի տա խեր ու բարաքաթ։

Ձիզ գեթաղվա, մի բան էլ
Միտս էրի սուրբ Թելեթ,
Թե ուզում իք փուղ դադիլ
Պիտի ծախիք ղալբ բիլեթ։

Շանփուրի տղեն, Բուրնութին
Հազարներով դադեցին,
Զագրանիցեմեն բնրին
Շինովի ասիգնացին։

Չուն հալալ աշխատանքով
Ո՞վ դադի միլիոննիր,
Հառամ փուղն էր, վուր շինից
Փաբրիկեք ու մինձ տընիր։

Ուխտ դրեցեք՝ ձիր կինքում
Տասն անգամ կուտը նընկնիլ,
Ու հարյուր հազարներով
Ամեն գամին կըլանիլ։

Էն վուխտը դուք կու թողնիք
Ձիր տղերանցը, անգուման՝
Միլիոններով մանեթնիր
Ու հարուր հազար թուման։

Էստունցմեն մի ամանչիք,
Էս է հիմի ադաթը.
Հառամ փուղը հալալ է,
Վունց վուր ձիր դեդի կաթը։

Նետավի, ինձի աստված
Ծիրութինս դարձըներ,
Ան իմ դեղեն՝ Կեկելոն
Ինձ նուրից վուրթի ծներ,

Մեկել կուտր ննգեի,
Մեկել փոդրաթ բռնեի,
Ու նրա էդնեն ուրախ,
Հանգիստ սրտով մեռնեի...

Ե



Բայց հիմի ջեր աշխըրքից
Չէ կշտացի իմ աչքը,
Երբ վուր ես փիքր իմ անում՝
Էն կինքումը բան չըկա...

Ասում ին, բաղ ու բաղչա
Ունի աստըծու դրախտը,
Թե ինձ էնտեղ կու տանին,
Ինչ լավ կուլի էն վախտը։

Ախ, միր օրթաճալի պես
Վո՞ւնց կուլի էն բաղն ու բախշեն.
Ո՞վ տրվի էնտեղ քեփ,
Զուռնա, դափն ու քամանչեն։

Ասում ին, արթարներուն
Գինի կու տան անպատճառ,
Բայց էն գինին վո՞ւնց կուլի
Կախեթու քաղցըր մաճառ:

Ասում ին, էն կինքումը
Մարդիկ վուչինչ չին ուտում,
Աստըծու փառքով կշտացած
Մարդն ուրախ է իր սրտում։

Դե՛, արի դու դիմացիր,
Ի՞նչ պիտ ըլի քու հալը,
Երփ սուփրումը չունենաս
Գինի, զուրգել, խիզլալա։

Ասում ին. էն կինքումը
Մարդիք տընիր չին շինում,
Վուչ մշակնիր ին բանում
Միրզոևի մաշինում։

Թե վուր ղուրթ ըլի էստունք,
Վայի մե, էլ չի ըլի փոդրաթ,
ինչո՞վ պիտի փուղ դադիս,
Տուն, տիղ պահիս ու քուլփաթ։

Ձիզ գեթաղվա, քաղկըցիք,
Էդ խոսքիրը միտը բերեք,
Քանի սաղ իք քեփ արեք,
Փուղ դաղեք, անուն հանեք։

Արքայութենում, ախպըրտիք,
Էնտեղ վունչինչ ձիզ չին տալ
Վուչ Ստանիսլավ, վուչ Աննա,
Վուչ օսկեմեն մինձ մենդալ։

Արքայութենում, ախպըրտիք,
Փոդրաթ չըկա, փուղ չըկա,
Ինչո՞վ պիտի լիանա
Փուղի կարոտ միր աչքը։

Հրիշտըկնիրը էնտեղ
ին դիփուն,
Ումի՞ց պիտի փուղ գըջլինք,
Վայ միր օրին, միր հոքուն...

Be the first who will comment on this

Other parts of "Զահրումար"

Yatuk Music
The sky is cloudy
Komitas

The sky is cloudy

Karmravor
Karmravor
Play Online