Raffi

Մինն այսպես, մյուսն այնպես

4

Ինքը անցավ դեպի փողոցի ավելի մթին կողմը, սկսեց հեռվից հեռու հետևել նրանց։ Մի անգամ նկատեց, որ տիկինը կռթնեցավ յուր սպասավորի թևքի վրա, և այնպես երկար գնում էին, բաժանվեցան միայն այն ժամանակ, երբ լսեցին մերձեցող կառքի ձայնը։ Գուցե կինը հոգնել էր, գուցե նրան մի փորձանք էր պատահել, մտածում էր Սերգեյ Եգորիչը և կամենում էր բոլորովին մոտենալ, բայց չէր համարձակվում։ Չէր համարձակվում նրա համար, մի՛ գուցե յուր հանդիպումը երևան հաներ մի շատ անախորժ գաղտնիք, որ արդեն սարսափեցնում էր նրան։

Թափառական զույգը, զանազան հետ ընկած փողոցներով մի մեծ պտույտ տալուց հետո, նոր մտավ այն փողոցը, ուր գտնվում էր Աղա-Պարոնովների տունը։ Սերգեյ Եգորիչը այդ ժամանակ միայն կանգ առեց և հեռվից այնքան նայեց, մինչև դռները բացվեցան և նրանք ներս մտան։

Նա տուն չգնաց, իսկույն հետ դարձավ։ Մոտեցավ մի լապտերի, նայեց ժամացույցին։ Ժամը երկուսն էր արդեն։ Ճանապարհին նրան պատահեց յուր խոհարարը, որ սովորություն ուներ շաբաթ գիշերները ընտանյաց մոտ գնալու։

Ո՞ւր ես գնում, հարցրեց նրանից։

Տուն, պարոն, պատասխանեց խոհարարը, գլխարկը առնելով և այնպես բաց գլխով կանգնելով։

Ի՞նչու այդքան ուշ։

Աղջիկ-պարոնը հրամայել էր, որ սպասեմ, մինչև ինքը կվերադառնա։

Ո՞ւր էր գնացել աղջիկ-պարոնը։ Վերադարձա՞վ։

Վերադարձավ։ Գնացել էր Նատոյենց տուն։

Լավ։ Հիմա դու կարող ես գնալ։

Խոհարարը գլխարկը ձեռին հեռացավ, երբ բավական անցավ, ծածկեց և ապա շարունակեց յուր ճանապարհը։

«Գնացե՜լ էր Նատոյենց տուն․..», մտածում էր Սերգեյ Եգորիչը, կրկնելով խոհարարի խոսքը։ Չէ՞ որ Նատոյենց տունը հենց նույն փողոցումն էր, ուր գտնվում էր և իրանց տունը։ Եթե կինը հրավիրած էր այնտեղ, դուրս գալուց հետո բավական էր մի քանի քայլ փոխել, և կհասներ իրանց տանը։ Այլևս ի՞նչ գործ ուներ հեռավոր և անհայտ փողոցներում։ Այդ միտքը սկսեց նորից տանջել Սերգեյ Եգորիչին։

Մեր ծանոթ քարվանսարան, որի մեջ գտնվում էր Աղա-Պարոնովի խանութը, բաղկացած էր մի քանի հարկերից։ Բոլորովին ներքին հարկը ներկայացնում էր նրա ստորերկրյա ներքնատունը, որ մի առանձին ծածկամտությամբ ընկղմված էր գետնի խորքում, կարծես յուր կասկածավոր բովանդակությունը դրսի աշխարհից թաքցնելու համար։ Օրվա լույսը անզոր էր թափանցելու նրա բազմաթիվ մթին նկուղներում, որոնց մեջ՝ առանց ճրագների առաջնորդության՝ անհնար էր մտնել։ Զանազան ոլոր-մոլոր նրբանցքներ, ծածկված սևացած կամարներով, տանում էին դեպի այդ ստորերկրյա լաբիրինթոսի զանազան կողմերը, ուր թագավորում էր մշտական մռայլը՝ մշտական փտության հետ։ Դա նման էր այն գետնափոր դամբարաններին, ուր մի ժամանակ պահվում էին մարդկանց կմախքները կամ զմռսած դիակները։ Իսկ այժմ դիակների փոխարեն պահվում էին այնտեղ վերին հարկերում գործող վաճառականների մթերքները։ Մի ամբարանոց, ուր դարձյալ ամբարված էր խավարի իշխանության խավար հարստությունը։

Ներքնատան մի մասը բռնել էր մի ասիական հյուրանոց։

Մի առանձին տարակուսանք էր հարուցանում, թե ի՞նչու այդ տարօրինակ հյուրանոցը խույս էր տվել լույս աշխարհից և ապաստան էր գտել գետնի խորքում։ Նա ոչ մի ընդհանուր սեղանատուն չուներ։ Ամբողջ հյուրանոցը բաղկացած էր մանր, միմյանցից անջատված օթյակներից, ուր հաճախորդները առանձնանում էին, և, դռները կողպելով, այնպես էին ճաշում։ Օդի և լույսի շարժում չկար այնտեղ։ Կար միայն մի մռայլ հասարակություն, որ ուրվականների նման խլրտում էին մթին խորշերում։

Ցերեկով մարդիկ ամաչում էին մտնել այնտեղ. հաճախում էին միայն գիշերով։ Հաճախորդների թվում կարելի էր գտնել ամեն տեսակ հասարակություն, որոնց խելքին փչում էր գոնե մի անգամ ասիական հյուրանոցում ասիական «քեֆ» անել։ Կերակուրները ասիական էին, սպասավորները ասիական էին, ասիական էր և սոխի ու սխտորի անախորժ հոտը, որ փոքր-ինչ մեղմանում էր թամբաքուի կծու մուխից, որը լցրել էր բոլոր մուտքերն ու անցքերը։

Այդ հյուրանոցի գլխավոր հարմարությունը նրանումն էր, որ հաճախորդները միմյանց չէին տեսնում, որովհետև ամենի համար գաղտնի մուտքեր կային, ամենի համար առանձին օթյակներ կային։ Այդ էր պատճառը, որ ոչ ոք չգիտեր, թե ով ո՞ւմ հետ է «քեփ» անում։ Այստեղ պահպանվում էր մի տեսակ հարեմական դրություն, մի տեսակ կարգ, որ բոլորի համար նպաստավոր էր։

Կարծես մի ներքին ավանդություն, մի աներևույթ հարաբերություն կար այդ հյուրանոցի և վերին հարկերում գտնվող խանութների մեջ։ Ամբողջ օրը յուր արշինով զբաղված վաճառականը մի առանձին բավականություն էր զգում, երբ գիշերը ներքևում ազատություն էր տալիս յուր կամքին և կրքերին։ Վերևում՝ ցերեկը անց էին կացնում փող որսալով, իսկ ներքևում՝ գիշերը անց էին կացնում սեր և հաճույք որսալով։ Վերևում դժոխք, ներքևում Սոդոմ...

Օթյակների թվում կար մի առանձնացած և մեկուսացած սենյակ, որի դռները բոլոր այցելուների համար միշտ փակ էին։ Այնտեղ յուրաքանչյուր շաբաթ գիշեր հայտնվում էր մի պարոն, որ բանալին յուր հետ ուներ։ Մյուս բանալին պահվում էր հյուրանոցի տիրոջ մոտ։ Պատրաստ սեղանը ամեն շաբաթ գիշեր սպասում էր յուր սովորական հյուրին, որ գալիս էր, մի որևէ հյուր ևս յուր հետ քերելով։ Պատահում էր, որ նա ամենևին չէր գալիս, բայց սեղանը նշանակած ժամին պետք է անպատճառ պատրաստ լիներ։

Այս գիշեր նույնպես պատրաստ էր։

Այդ ամեն փափկություններով քնքուշացրած հանգստարանը սպասավորների լեզվում հայտնի էր անունովս «կարմիր սենյակ»։ Եվ իրավ, կարմիր գույնը նրա սարք ու կարգի մեջ մեծ տեղ էր բռնում։ Նա բոլորովին լուսամուտներ չուներ, բացի միակ դռնից, այնուամենայնիվ, չորեքկողմից պատած էր կարմրագույն կեղծ թավշի թանձր վարագույրներով, որ լայն ծալքերով առաստաղից իջել էին մինչև հատակը։ Այդ շռայլությունը ոչ այնքան զարդարանքի համար էր, որքան արգելք դնելու համար սպասավորների խորամանկ հետաքրքրությանը, որոնք սովորություն ունին պատերի կամ դռների մեջ աննկատելի ծակեր բաց անել գաղտագողի կերպով նայելու համար, թե ի՛նչ է գործվում ներսում։ Մի կողմում դրված էր ասիական թախտ, որ ծածկված էր գեղեցիկ գորգով։ Նախշուն մութաքաներն ու բարձերը իրանց պատշաճավոր տեղն էին բռնում թախտի վրա։ Հատակը պատած էր նույնպես նախշուն կապերտներով։ Վարագույրների միջից երևում էին զանազան պատկերներ՝ նկարված վառ գույներով, որ ներկայացնում էին մերկ կանայք խիստ հրապուրիչ դիրքերով ու ձևերով։ Նրանց թվում սխալմամբ ընկել էր Նապոլեոն 1-ի պատկերը։ Արհեստական ծաղիկներով պսակած փոքրիկ հայելին զարդարում էր փոքրիկ սենյակի ճակատը։ Տեղ-տեղ պատերի վրա նշմարվում էին մատիտով գրած արձանագրություններ։ Չնայելով ծառաների մեծ ջանքերին, որ գործ էին գրված նրանց եղծելու համար, դարձյալ կիսով չափ կարդացվում էին։ Այդ արձանագրությունները նույն անհամեստ բովանդակությունն ունեին, որոնց նմանը կարելի է տեսնել «Մուշտալիդի» խուլ ճեմելիքներում դրված նստարանների վրա, կամ բուսաբանական այգու մենավոր հովանոցներում։ Պատի ժամացույցից քաշ ընկած ճոճանակը անհանգիստ կերպով շարժվում էր դեպի աջ և դեպի ձախ, և յուր մելամաղձական ձայնով ընդհատում էր տիրող լռությունը։ Նրա հետ շարժվում էին սև խափշիկի սպառնական բիբերը, որ Յագոյի աչքերով դիտում էր, թե ի՛նչ է կատարվում յուր շուրջը։

Օթյակում սպասում էր մի մանկահասակ կին։ Մի քանի անգամ մոտեցավ նա սեղանի վրա դրած ընտիր ճաշակելիքներին, մի քանի անգամ փորձեց գույնզգույն հոտավետ օղիները, որ մի առանձին հրապուրանքով ախորժակ էին հրավիրում, վերջը ձանձրացավ, և, մերձենալով պարսկական թախտին, ընկողմանեցավ նրա վրա։ Գեղեցիկ և վճիտ երկնքի նման կապուտակ աչքերը, որպես մի ախտաբորբոք կիրք և աշխույժ, թափառում էին օթյակի շուրջը։ Նայում էր դեպի հայելին, նայում էր պատկերների վրա։ Նրա ուշադրությունը գրավեց պատկերներից մեկը, որ ներկայացնում էր ո՛վ գիտե սուլթանի կանանոցի զարդը։ Փափուկ, մետաքսային օթոցի վրա հանգչում էր արևելքի գեղեցկուհին։ Նա արթուն էր, դեռ չէր քնած։ Հոլանի թևքը նեցուկ էր տվել սիրուն դեմքին, իսկ մտահույզ աչքերով խորասուզված էր յուր քաղցր հափշտակության մեջ։ Գլխի հարուստ գիսակները արձակ ծուփերով սքողում էին հրաշալի կուրծքի մի մասը միայն. մյուս մասը երևում էր որպես մի անդիմադրելի հրապուրանք, որի առջև ամենայն ջերմեռանդությամբ ծունր կխոնարհեցներ յուրաքանչյուր մահկանացու։ Մի ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհարի կոթը, որ մոռացված, ընկած էր կիսամերկ ազդրի վրա, և յուր փայլուն, գույնզգույն հյուսվածքով ծածկում էր մարմնի այն հրապուրիչ մասը, որը ծածկելու համար Եվան թզենու տերև գործ ածեց։ Սենյակը, որի մեջ հանգչում էր նա, դատարկ էր, ուրիշ ոչ ոք չկար։ Նրա դատարկությունը լցրել էին արևելքի անհուն ճոխությունները իրանց սքանչելի զարդարանքներով։ Մի կողմում դրած էր արծաթյա լվանալիքը, որ ամենայն հոժարությամբ սպասում էր մինչև յուր տիկինը քնե, արթնանա և ապա լվացվի յուր անուշահոտությամբ։ Մի կողմում դեռ մխում էր գոհարազարդ նարգիլեն, որ յուր երկար, օձապտույտ ծխաքարշով դրած էր նրա մոտ։ Մի անկյունում մեղմ ապակիներով նույնպես ծխում էր գեղեցիկ բուրվառը, և որպես սիրո և բորբոքման անշեղ տոչորումն, յուր կնդրկային բուրմունքը տարածում էր դեպի գեղեցիկ սենյակի դատարկությունը։ Նույն բուրվառի նման ծխում էր և հարեմի գեղեցկուհու սիրտը։ Տխուր էր նա և անհանգիստ։ Կարծես մեկի մասին մտածում էր, սպասում էր․․․

Սպասում էր և նա, որ այժմ գտնվում էր «կարմիր սենյակում»։ Միայնակությունը ձանձրացրեց նրան։ «Անգործությունից չգիտեր ի՛նչ անել։ Միակ արարածը, որ զբաղեցնում էր նրան, այն լի փափկությամբ պատկերն էր, որի վրա նայում էր։ Հարեմի կնոջ հրապուրիչ դիրքը, պառկելու հեշտախտական ձևը դյուր եկավ նրան, մտածեց նմանվիլ: Նայեց գլխին։ Ի՞նչպես և ի՞նչով հորինել այն գույնզգույն ապարոշը, որ զարդարում էր նրա սիրուն գլուխը։ Նա յուր մազերն ևս արձակեց որպես նա արձակած ուներ, կուրծքը բաց արեց և ոսկեփայլ գիսակները սփռեց մերկ լանջաց և ուսերի վրա։ Այդ բավական նմանեցրեց, բայց ափսո՜ս, յուր մազերն ևս այնպես սև և այնպես գանգրահեր չէին, որպես նրանը։ Մնում էր ապարոշը։ Վեր առեց սեղանի վրա դրած սպիտակ անձեռոցիկներից մեկը, փորձեց, հարմար չգտավ։ Հետո վեր առեց յուր մետաքսյա շալը։ Փաթաթեց գլխին։ Դա շատ հարմար էր և մինչև անգամ սիրուն։ Թիկն տվեց թախտի վրա դրած մութաքաներին, ձեռքը դրեց ծնոտին և ընդունեց նույն դիրքը, որ նա բռնած ուներ։ Նայեց հայելու մեջ, որ քաշ էր ընկած հանդիպակաց պատի վրա։ Մի աննմանություն գտավ։ Նրա ոտները, սրունքները, մինչև ծնկներից բավական վերև, բոլորովին մերկ էին, իսկ իրանը՝ ծածկված շրջազգեստի երկար ծալքերի ներքո։ Բոլոր հաճույքը հենց այն մերկության մեջն էր։ Ինքն ևս կոշիկները հանեց, գուլպաները մի կողմ ձգեց և, շրջազգեստը վեր քաշելով, յուր մարմարիոնի նման ճերմակ ոտներին նույն գրավիչ ձևը տվեց։ Կրկին նայեց հայելու մեջ։ Մի թերություն ևս գտավ։ Նա ձեռքով բռնած ուներ սիրամարգի փետուրներից կազմված հովհար, որ յուր լայն բացվածքով սքողում էր ծնկներից վերևի մասի մերկությունը։ Ինքը ևս վեր առեց յուր հովհարը, բաց արեց և նույն կերպով ձգեց յուր հոլանի ազդրի վրա։ Այժմ բավական նման էր։ Նայում էր հայելու մեջ և ինքն իրանով հիանում էր։

Գեղեցիկ լամպան, որ ծածկված էր վարդագույն լուսարգելով, սփռում էր յուր վարդագույն շառավիղները նրա հարուստ մարմնի վրա, և բենգալյան կրակի նման՝ երևան էր հանում մի կենդանի պատկեր, որ խիստ հազիվ անգամ ի ցույց է դրվում թատրոնների բեմի վրա։ Նույն վարդագույն լույսը, ցոլանալով «կարմիր կարմիր վարագույրների վրա, ամբողջ շրջակայքը վառում էր վարդագույն լուսավորությամբ։

Դրսի դռան բանալին զգուշությամբ շարժվեցավ։ Լսեք նա ևս պահպանելով իր ծիծաղելի դիրքը, իրան ձևացրեց իբրև քնածդ: Ներս մտավ Սերգեյ Եգորիչ Աղա-Պարոնովը Թիֆլիսի պատվավոր քաղաքացին և պատվավոր վաճառականը։


Նա դուռը կրկին կողպեց յուր ետևից և, մի ըղձալի ակնարկ ածելով «կարմիր սենյակի» շուրջը, ապա կամաց մոտեցավ պարսկական թախտի վրա կեղծ քնով ընկողմանած կնոջը։ Նայեց, և նրա կարճ խուզած շրթունքները շարմվեցան ինքնաբավական ժպիտով։ Մի քանի րոպե այնպես կանգնած, խորին հոգեզմայլությամբ նայում էր և մի թեթև շշունջ անգամ չէր հանում, մի գուցե նրան զարթեցնե և իրան զրկե այն հաճելի տեսարանից։ Լամպայի վարդագույն լուսավորության մեջ՝ ավելի սքանչելի կերպով երևան էին գալիս հարուստ մարմնի հրապուրիչ գծերը։ Կիսամերկ կուրծքը թեթև կերպով բարձրանում էր և մեղմ շնչառությունը թափանցում էր Սերգեյ Եգորիչի մինչև հոգու մեջ։ Նա դեռ շարունակում էր նայել։ Բայց երկար դիմանալ չկարողացավ, խոնարհվեցավ և կամաց համբուրեց մերկ ոտքի ծայրը։ Հետո անցավ դեպի գլխի կողմը։ Ձեռքը տարավ դեպի սիրուն կուրծքը, կամենում էր շոշափել, բայց վախենալով, կրկին հետ քաշեց։ Դժվար է նկարագրեջ այդ պառավ տարփածուի տարօրինակ շարժումները, նրա ախտաբորբոք դեմքը, թե ո՛րպիսի ծիծաղելի արտահայտություն էր ստացել։ Նա անդադար կռանում էր, կրկին պարզվում էր և հոտ քաշելով պտույտ էր գալիս պարսկական թախտի շուրջը: Այդ րոպեում նմանում էր նա մի կատվի, որ խորին հրճվանքով պտտվում է թակարդի մեջ ընկած մկան շուրջը, որ երեխաները զվարճության համար դնում են նրա առջև։ Սերգեյ Եգորիչը նույնպես անդադար թաթը մեկնում էր և կրկին հետ էր քաշում: Խորամանկ կինը դեռ պահպանում էր իր դիրքը: Նա կամենում էր փորձել Սերգեյ Եգորիչի սիրո աստիճանը և յուր մեջ ծիծաղել նրա հիմարություններով։ նա սկսեց կամաց շոշափել շառագունած երեսը։ Կոշտ մատնեքի խտտանքը իբր թե արթնացրին նրան, քնաթաթախ գլուխը վեր բարձրացրեց, ինչ-որ մրմնջաց և կրկին դրեց բարձի վրա։ Սերգեյ Եգորիչը զգուշությամբ անցավ ոտների կողմը և աչքերը զլած սպասում էր, մինչև դարձյալ քնե։ Մերկ մարմնի վրա նայելը, այն ևս գեղեցիկ կնոջ փափուկ մարմնի վրա, մի աոանձին զվարճություն էր պատճառում ցամաքած սրտին։ Նա կրկին իր շրթունքները զգուշությամբ մոտեցրեց ոտներին։

Թո՛ղ, մայրիկ... թո՛ղ, մի քիչ էլ քնեմ... լսելի եղավ պատրվակյալ քնողի քնքուշ ձայնը:

«Նա կարծում է, որ իրանց տանն է, մտածեց Սերգեյ Եգորիչը, և պառավ մայրը հանգստություն չէ տալիս իրան»:

Սերգեյ Եգորիչի ծնկները արդեն սկսել էին դողդողալ։ Աթոռը մոտ քաշեց, նստեց պարսկական թախտի մոտ։ Անհամբերությունը դարձյալ սկսեց խռովել նրան։ Ձեռքը մեկնեց, կամենում էր բարձրացնել հովհարը, որ սքողում էր նրա մարմնի ավելի հրապուրիչ մասը։ Ձեռքը դողդողաց և իր ծանրությամբ ընկավ հովհարի վրա։ Անզգուշությունը իբրև, թե արթնացրեց քնած կնոջը։ Աչքերը բաց արեց և, տեսնելով Սերգեյ Եգորիչին, պառկած տեղից վեր թռավ, փաթաթվեց նրա պարանոցին։ Սերգեյ Եգորիչը գրկեց նրան և, նստեցնելով յուր մոտ, թախտի վրա, սկսեց ամենայն սիրով փայփայել գեղեցիկ գլուխը։ Նա կամեցավ հագնել։ Իայց Սերգեյ Եգորիչը արգելեց, ասելով.

Ինչո՞ւ զարթնեցար, մի քիչ էլ քնեիր, այնպես լա՞վ էր. շատ լավ։

Մի՜թե, ծիծաղելով հարցրեց կինը։ Ի՞նչ անեի, երկար սպասեցի, մինչև բոլորովին ձանձրացա։ Չգիտեի՝ ինչով զբաղվել։ Սկսեցի հիմարություններ անել։ Մտածեցի նմանվել այն պատկերին (նա ձեռքը տարավ դեպի պատկերը)։ Այնպես պառկեցի, քունս տարավ։ Նա կամեցավ գլխի ապարոշը արձակել, Սերգեյ Եգորիչը դարձյալ արգելեց, ասելով. Ոչ, ոչ, այսպես թող մնա, այսպես ավելի գեղեցիկ ես երևում ինձ։ Ասիական հյուրանոցում պետք է ասիական կերպարանք ստանալ, նկատեց կինը, զիջանելով նրա խնդիրքին։ Սերգեյ Եգորիչին խիստ դյուր եկավ նրա զիջումը, մտածեց իսկույն ուրախացնել նրան։ Գրպանից հանեց մի փոքրիկ տուփ և ցույց տալով հարցրեց.

Դե իմացիր, ի՞նչ կա դրա մեջ: Մատանի է:

Ոչ:

Ժամացույց է։

Ոչ:

Քորոց է։

Ոչ:

Ապարանջան է։

Իմացար, ասաց Սերգեյ Եգորիչը և բաց արավ տուփը։ Դրանք նույն ապարանջաններն են, որ դու տեսել էիր մի հայ վաշխառուի մոտ։ Գրավ էին դրված։ Տերը չկարողանալով փողը վճարել, թույլ էր տվել, որ ծախե:

Ո՞րքանով գնեցիր։

Շատ աժան։ Հինգ հարյուր ռուբլիով:

Ուրախացած կինը խլեց նրա ձեռքից թանկագին ընծաները և իսկույն հագավ բազուկների վրա:

Ո՜րքան բարի ես դու, Սերգեյ Եգորիչ, ասում էր նա, հիացմամբ նայելով խոշոր ադամանդների վրա:

Քեզ համար ես ոչինչ չեմ խնայի, պատասխանեց Սերգեյ Եգորիչը։ Այդ ապարանջանները Վարանցովի ժամանակներում կրում էր մի վրացի իշխանուհի, երբ պալատում բալի էր հրավիրվում: Իսկ այժմ պետք է կրես դու:

Թանկագի՜ն Սերգեյ Եգորիչ, աննմա՜ն Սերգեյ Եգորիչ, կրկնում էր հիացած կինը։

Փոքրիկ սենյակում օդը լամպայի ջերմությունից սաստիկ բորբոքման մեջ էր։ Բորբոքման մեջ էր և Սերգեյ Եգորիչը։ Նա վեր կացավ, սերթուկը հանեց, մի կողմ դրեց, ժիլետի կոճակները արձակեց, շապկի թևքերը վեր քաշեց և այնպես մոտեցավ սեղանին, հրավիրելով, որ օրիորդն ևս նստե, մի բան ուտեն։

Ինչո՞ւ այդքան ուշացար, Սերգեյ Եգորիչ, հարցրեց օրիորդը, մոտենալով սեղանին։ Որքան սպասեցի ես, որքան տխրեցի ես, մի խոսքով, փոքր էր մնում, որ լաց լինեի։

Ճշմարի՞տ ես ասում, Սոֆի, հարցրեց Սերգեյ Եգորիչը առանձին ուրախությամբ նայելով նրա երեսին։ Մի՞թե այդքան կարոտել էիր ինձ։ Ոչ, սուտ ես ասում, Սոֆի։ Եթե մի փոքր ևս ուշանայի, երևի կգնայիր, չէիր սպասի ինձ։

Չէի գնա, Սերգեյ Եգորիչ, աստված է վկա, չէի գնա։ Կսպասեի, մինչև լույս կսպասեի քեզ։ Սերգեյ Եգորիչը մատով կամաց զարկեց նրա քթի ծայրին՝ ասելով.

Շա՜տ լավ աղջիկ ես, Սոֆի։

Ախորժակը բաց անելու համար՝ մինը մյուսի հետևից խմեց նա երկու րյումկա օղի, իսկ օրիորդին առաջարկեց քաղցր և հոտավետ ըմպելիքներ, որոնց մի քանի տեսակը դրած էր սեղանի վրա: Ճաշելիքները նույնպես բազմատեսակ էին։ Սերգեյ Եգորիշր ընտրում էր անուշ պատառները և իր ձեռքով դնում էր նրա պնակի մեջ:

Սոֆիա Իվանովնան այսպես էին կոչում նրան արդեն իր հասակի երեսուն տարեկանին հասած, մի պառավ օրիորդ էր, ազգով ռուս։ Հայրը մեռավ բարակացավից, իսկ մայրը աղքատության կսկիծից։ Յուր կյանքի դեռ նոր ծաղկած Ժամանակը նա մնաց բոլորովին որբ և անխնամ, երբ դեռ նոր էր ավարտել ուսումը մի օրիորդական դպրոցում Անփորձ աղջիկը չգիտեր ի՞նչ անել, որ քաղցած չմնա։ Միակ եղբայրը նրան չէր օգնում, զբաղված էր թղթախաղով։ Հոր ծանոթներից մեկը, մի վաճառական, վեր առեց նրան յուր տանը, որպես դաստիարակ յուր փոքրիկ որդիների։ Իբր և վաճառական (որովհետև փող և հաց էր տալիս), աշխատեց նա օգուտ քաղել և օրիորդի միամտությունից։ Օրիորդը թողեց այդ տունը, բայց այն ժամանակ, երբ արդեն դժբախտացած էր։ Այնուհետև նա ընկավ ձեռքից ձեռք, մինչև հասավ Սերգեյ Եգորիչ Աղա-Պարոնովին։

Երկուսն էլ ուտում էին, երկուսն էլ խմում էին։ Բացի Կախեթու գինուց, դրած էին և եվրոպական գինիներ։ Բայց Սերգեյ Եգորիչը որքան խմում էր, փոխանակ ուրախանալու, այնքան ավելի տխրում էր։ նա չէր կարողանում մոռանալ յուր կնոջը և նրա գիշերային արշավանքը սպասավորների հետ։ Որքան մտածում էր, այնքան ավելի դժվարանում էր լուծել յուր համար բոլորովին անբացատրելի գաղտնիքը։ Կնոջ մասին կասկած չուներ նա, բայց չէր էլ կարողանում փարատել յուր տարակուսանքը, թե ինչու էր գիշերով թափառում նա այն խուլ և դատարկ փողոցներում, ուր ցերեկով անգամ օրինավոր մարդիկ ամաչում են մուտք գործել։ Օրիորդը նկատեց Սերգեյ Եգորիչի թախծությունը, մտածեց զվարճացնել նրան։ Բայց զվարճացնել կարելի էր միայն գինիով։ Սրտի և զգացմունքների քաղցրության համար բոլորովին բթացած էր նա։

Ի՞նչպես են կոչում այն մարդուն, հարցրեց նա որ սեղանի վրա կառավարում է։ Դոլուբաշի։

Դալիբաշի, կրկնեց օրիորդը չմոռանալու համար:

Դոլուբաշի, ուղղեց Սերգեյ Եգորիչը:

Օրիորդը դարձյալ կրկնեց նույն արտասանությամբ։

Միևնույն է՝ «դոլուբաշի» թե «դալիբաշի», նկատեց Սերգեյ Եգորիչը ժպտալով։ Երկուսն էլ միևնույն պաշտոնն են կատարում։

Օրիորդը չհասկացավ Սերգեյ Եգորիչի արտասանությունը։

Բայց այն պայմանով, ասաց նա, որ «կենացները» մեր օթյակի սահմանից դուրս չպիտի անցնեն։

Ի՞նչպես, հարցրեց Սերգեյ Եգորիչը։

Կամենում եմ ասել, որ այս օթյակը մի գեղեցիկ աշխարհ է, սիրո և զվարճության աշխարհ։ Ունի յուր բախտավոր և անբախտ արարածները, ունի յուր երևելի և աներևույթ ոգիները, որ թևատարած հովանավորում են այցելուներին։ Կխմենք նրանց կենացը։ Ես սկսում եմ առաջինից։ Նայիր դեպի այն պատկերը։

Սերգեյ Եգորիչը նայեց դեպի այն կողմը։

Տեսնո՞ւմ ես, անտառ է։ Ծառերը դեռ պատած են վաղորդյան մշուշով։ Արևի առաջին ճառագայթները ոսկեջրել են մի կողմը միայն։ Մյուս կողմը դեռ ընկղմված է անսահման մթության մեջ։ Անտառի միջից աղմկելով վազում է լեռնային գետակը, արծաթափայլ ալիքները շողշողալով ժպտում են երկնային ճառագայթների առջև։ Մի խումբ գեղուհիներ լողանում են սառն ալիքների մեջ։ Ջուրը փրփրում է, ջուրը փոթորկվում է նրանց ուրախ խաղերից։ Դրանք անտառային հավերժահարսունք են, ծառերի և ծաղիկների ոգիներն են։ Մի քանիսը, այնպես կիսամերկ, գետից դուրս գալով, նրա ափերից ծաղիկներ ու կանաչներ են փնջում իրանց գլուխը պսակելու համար։ Մի քանիսը փունջերը ձգել են ջրի երեսին, ջուրը տանում է, և նրանք լողալով շտապում են, որ բռնեն։ Մի քանիսը քաշ են ընկած գետի եզերքը հովանավորող ծառերի ոստերից, պտուղներ են քաղում։ Նայի՛ր, ինչպես սքանչելի կերպով նկարված է այն մարմինը, որ ձեռքերը մեկնել է դեպի վայրենի շլորենու ոստը։ Նայի՛ր ուսերին, նայի՛ր սրունքներին։ Յուրաքանչյուր անդամը, յուրաքանչյուր մասը մերկ մարմնի, բովանդակում է յուր մեջ անսպառ երանություն։ Աչքդ դարձրու դեպի այն կողմ, ուր թուփերի մթության միջից հազիվ նշմարվում է մի գանգրահեր գլուխ։ Նա ընկած է կուրծքի վրա և ագահ աչքերով նայում է դեպի լողացող գեղուհիները։ Աչքերը վառվում են և հեշտախտությունից բորբոքված շրթունքները ուռչում են։ Նայի՛ր նրա երեսին, որքան ուրախություն կա այդ մանուկ դեմքի վրա։ Դա մի սիրախնդիր պատանի է, անտառի որսորդ պատանիներից մեկը: Խմե՛նք նրա կենացը։

Խմե՛նք, կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը։

Նայի՛ր դեպի մյուս պատկերը, շարունակեց օրիորդը։ Դրանից ես առի այն օրինակը, այն պառկելու ձևը, որին հանդիպեցար դու իմ քնած միջոցին։ Դա, ո՞վ գիտե, ո՛ր շահի, ո՛ր սուլթանի կանանոցի զարդն է։ Բայց տեսնում ես ո՜րքան տխուր է, ո՜րքան թախծալի է։ Կարծես բանտարկված լինի յուր անհուն հարստության մեջ։ Կարծես այն բոլոր գեղեցիկ պճրանքները նրան խեղդելու համար լինին հորինված, այո՛, նա մի անբախտ զոհ է, մի թշվառ գերի է յուր ոսկով ու մետաքսով զարդարած շրջապատի մեջ։ Տեսնո՞ւմ ես, մեկին սպասում է, ինչպես ես սպասում էի քեզ։ Դու եկար, ես ուրախացա։ Բայց ո՞վ թույլ կտա նրա սիրո և քաղցր երազների առարկային ոտք դնել կանանոցի անմատչելի շեմքի վրա։ Խմե՛նք այդ անբախտի կենացը։

Խմե՛նք, կրկնեց Սերգեյ Եգորիչը և դատարկեց յուր բաժակը։

Նայի՛ր դեպի այն պատկերը։ Եդիպտոսի արևակեզ անապատների միջով, յուր սպիտակ նժույգի վրա նստած, անցնում է մի հերոս։ Նրա ետևից դնում են նրա լեգեոնները։ Հեռվից երևում են փարավոնների հսկա բուրգերը և մի քանի ֆենիքսյան արմավենիներ, որ իրանց երկար ու մերկ բուներով և փնջաձև կատարներով ցցված են անապատի դատարկության մեջ...

Դա ո՞ւմ պատկերն է, ընդհատեց Սերգեյ Եգորիչը։

Նապոլեոն առաջինի։ Բայց գիտե՞ս ով էր Նապոլեոնը։

Մեր բանկի դիրեկտորն է, պատասխանեց Սերգեյ Եգորիչը։

Օրիորդը սկսեց ծիծաղել:

Այդ թողնենք, ասաց օրիորդը։ Նապոլեոնը մի պատերազմասեր մարդ էր. ես չեմ սիրում խմել այդպիսի անձանց կենացը, որ միշտ արյունով են ողողում իրանց փառքը։ Ահա նրա պատկերի մոտ քաշ է ընկած մի այլ պատկեր։ Տիկինը պատրաստվել է, դուրս գալու։ Գեղեցիկ, սենեկային ծաոան մի ձեռքով տալիս է նրան հովանին, իսկ մյուս ձեռքի մատով շոշափում է յուր տիկնոջ սիրուն այտերը։ Լուսամուտից գաղտագողի կերպով նայում է աղջիկը, ու ձեռքով համբույրներ է ուղարկում յուր մոր տարփածուին։ Նրան տեսնում է ծառան և ամենայն բավականությամբ ժպտում է։ Խմե՞նք այդ բախտավորի կենացը։

Ես չեմ խմի, ասաց Սերգեյ Եգորիչը հրաժարվելով։

Ինչո՞ւ, հարցրեց օրիորդը։

Մի ծառա, որ այնքան լրբություն ունի, որ սիրահարվում է յուր տիկնոջ վրա և միևնույն ժամանակ սիրում է նրա աղջկան, ես շեմ խմի մի այդպիսի անզգամի կենացը։ Սերգեյ Եգորիշը մտաբերեց յուր կնոջը և ծառային։ Ինչո՞վ է մեղավոր ծառան, պատասխանեց օրիորդը, երբ տիկինը ինքն է սովորեցնում նրան այգ լրբությունը։ Վերջապես, այս քաղաքում մի բոլորովին բացառիկ երևույթ չէ, որ օրիորդները իրանց առաջին սիրահարությունը սկսում են ծառանեբից, իսկ տիկինները զվարճանում են իրանց ծառաներով, կարծելով, թե դրանք ավելի խորհրդապահ կլինեն, կամ նրանց ասածին ոչ ոք չի հավատա։

Այդ դու ո՞րտեղից գիտես։

Գիտեմ։ Շատ փաստեր գիտեմ։ Աամենո ւմ ես, մի ըստ միոջե կպատմեմ, թև ի՞նչ պաշտոն են կատարում այն առողջ իմերել ծառաներր, մանավանդ հայ վաճառականների տներում, ուր ես դժբախտություն եմ ունեցել մուտք գործել։

Մի՛ պատմիր, այգ մասին լսել անգամ չեմ կամենում, ասաց Սերգեյ Եգորիշը, երեսը շուռ տալով։

Օրիորդը ուշադրություն չդարձրեց։

Նրանցից մեկն էլ ձեր տանր կա, նկատեց նա։

Դու կարծո՞ւմ ես, իմ կի՞նը, իմ աղջի՞կը,...գսչեց Սերգեյ Եգորիշը, առանց խոսքը ավարտելու։

Ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ.․․

Սերգեյ Եգորիշը ձեռքը տարավ դեպի բորբոքվող ճակատը և մի քանի րոպե մնաց լռության մեջ։

Ոչ ոք այնպես պարզ և այնպես հանդուգն կերպով համարձակություն չունի տղամարդի երեսին զարկելու նրա ընտանեկան կեղտերը, որպես սիրուհին։ Դրանով նա կարծես կամենում է վրեժխնդիր լինել, կամենում է թեթևացնել այն հանցանքը, որ գործում է և ինքը։ Եվ այդ դեպքում, տզամ արդը ոչ ոքի առջև այնպես զինաթափ չի չինում պաշտպանելու յուր ընտանեկան պատիվը, որպես սիրուհու աոջև, որովհետև ինքը ևս նույն մեղքի մեջն է գտնվում, որով դատապարտում են յուր կնոջը կամ աղջկան:

Ինչո՞ւ ես վրդովվում, Սերգեյ Եգորիչ, հարցրեց օրիորդը։ Կինը առանց սիրո չէ կարող ապրել. դա նրա կենսական ամենամեծ պիտույքն է։ Երբ նա իր ամուսնուց բավականություն չէ գտնում, աշխատում է մուրալ օտարներից։

Ինչպես դու, ընդհատեց Սերգեյ Եգորիչը։

Այո՛, ինչպես ես, պատասխանեց օրիորդը դառնացած կերպով։ Բայց զանազանությունը նրանումն է, որ ես երբեք ամուսին չեմ ունեցել և այժմ չունիմ։

Սիրեկաններ ունեցե՞լ ես։

Ունեցել եմ։ Բայց ինձ հետ չէ կարելի համեմատել ոչ քո կնոջը և ոչ նրա ամբողջ դասակարգը։ Նրանց դիրքը, նրանց կոչումը զանազան խոչընդոտներ են հարուցանում նրանց առջև։ Իսկ աշխարհային կարգերը դնում են նրանց անխուսափելի դժվարությունների մեջ։ Իբրև բարձր շրջանի տանտիկիններ, ստիպված են հավասարների աոջև իրանց բարձր պահել։ Կամենում եմ ասել բարոյական երևալ։ Եվ կամա-ակամա ընկնում են ծառաների գիրկը։

Ինչո՞ւ անպատճառ ծառաների գիրկը։ Եթե մի կին կամենում է անբարոյական լինել, կարող է ավելի լավին ընտրել։

Նրա համար, սիրելի Սերգեյ Եգորիչ, որ փոքրիշատե ընտիր մարդկանց սերը գրավելու համար որոշ զարգացում, որոշ կրթություն է հարկավոր, որից զուրկ են ձեր կանայք։ Բացի դրանից, ընտիր մարդկանց առջև ձեր դռները միշտ փակ են: Դուք եվրոպական, այլ խոսքով, լուսավոր աշխարհի կենցաղավարության մեջ պահպանում եք մի տեսակ հարեմական դրություն և ձեր կանայքը պահպանում եք ծառաների հսկողության ներքո, ինչպես հին աշխարհը պահում էր ներքինիների հսկողության ներքո։ Բայց ներքինու և իմերել ծառայի մեջ մեծ զանազանություն կա։ Հիմա կխմե՞ս այդ բախտավոր ծառայի կենացը։ Նա ձեռքը կրկին մեկնեց դեպի վիճաբանության առարկա եղող պատկերը:

Չե՛մ խմի, պատասխանեց Սերգեյ Եգորիչը նախկին համասությամբ:

Լավ, այդ թողնենք, ասաց օրիորդը զարմանսում, թե ինչու յուր առաջարկությունը այնպես զայրացրեց Սերգեյ Եգորիչին: Սկսենք մնացյալները։ Նրանք խմեցին բոլոր մերկ և կիսամերկ կանանց կենացները, մինչև հասան մեկին, որ հայտնի չէր, թե ի՞նչ հիմարությամբ պանդոկատերր դրել էր մյուսների կարգում։

Տեսնո՞ւմ ես այդ պատկերը, Սերգեյ Եգորիչ, դա ընկած և վերստին կանգնած կնոջ պատկերն է։ Մի ժամանակ նրա սիրտը լցված էր յոթ դևերով, իսկ այժմ հրեշտակներն ամենայն քնքշությամբ թևապարում են նրան։ Տխո՜ւր է նա, և որպես մի անմխիթար սգավոր, հերարձակ գլուխը խոնարհած, ողբում է ցավալի մահը այն էակի, որ, յուր աստվածային ձեռքը մեկնելով, դուրս քաշեց նրան ընկած դրությունից և կանգնեցրեց կնոջ ամենաբարձր արժանավորության վրա։ Խմենք այդ սիրելի կնոջ կենացը, որի օրինակը պետք է խրատական լինի մեզ բոլոր ընկածներիս։

Ո՞վ էր նա, հարցրեց Սերգեյ Եգորիչր բոլորովին սառնությամբ։

Մարիամ Մագթաղենացին։

Հա՛, Մարիամ Մագթաղենացի՞ն, կրկնեց Սերգեյ Եգորիչր մի այնպիսի ձայնով, որ կարծես իրանց լվացարար Մարիամի մասին լիներ խոսքը։

Ոչ, Մարիամ Մագթաղենացին, ուղղեց օրիորդը Սերգեյ Եգորիչի սխալը։

Սերգեյ Եգորիչը արտասանեց դարձյալ նույն ձևով։

Լսի՛ր, Սերգեյ Եգորիչ, մի ժամանակ, երբ ես դաստիարակ էի, վարժուհի էի, այն երանելի ժամանակներում, մի անգամ ինձ հրավիրեցին իբրև քննիչի օգնական մի օրիորդական դպրոցում, որ գտնվում էր քաղաքիս ամենաաղքատ թաղերից մեկում և պահպանվում էր բարեգործական օժանդակություններով։ Այնտեղ իշխում էր մի վարժուհի, որի մասին պատմում էին, թե զարմանալի ընդունակություն ունի աշակերտուհիների համար միշտ նորանոր պատիժներ հնարելու։ Մի անգամ մի փոքրիկ աղջկա երեսին մեղր էր քսել տվել և, թևքերը կապելով, կանգնեցրել էր դասատան մեջ այնքան ժամանակ մինչև ճանճերը հավաքվելով բոլորովին լիզել էին մեղրը խեղճ դատապարտյալի երեսից։ Դու երկու սխալ գործեցիր. նախ չիմացար, թե ո՞վ էր Նապոլեոն առաջինը, իսկ այժմ չես իմանում, թե ով էր Մարիամ Մագթաղենացին։ Աոաջին սխալը կներեմ քեզ, բայց, իբրև քրիստոնյա, պետք է գիտենաս, թե ով էր Մարիամ Մագթաղենացին։ Դու ինձ այն ասա, դոլուբաշին ունի՞ իրավունք ամեն տեսակ պատիժներ տալու։ Ունի:

Ես քեզ կտամ այն հիմար վարժուհու պատիժներից մեկը, այստեղ մեղր չկա, բայց մի ուրիշ բան կքսեմ ես քո երեսին։

Սեղանի վրա դրած էր մի պնակով մածուն։ Սերգեյ Եգորիչը առանց մածունի ոչ ճաշ կուտեր և ոչ ընթրիք։ Օրիորդը վեր առեց մածունը և քսեց նրա երեսին։ Սերգեյ Եգորիչին խիստ ախորժելի թվեցավ օրիորդի կատակը։

Այստեղ ճանճեր չկան, ասաց նա, հիմա ո՞վ պետք է լիզի այդ մածունը

Ես, պատասխանեց օրիորդը։

Սերգեյ Եգորիչը ուրախացավ։

Օրիորդը վեր առեց անձեռոցիկր և սրբեց նրա երեսը։

Երկուսն էլ արդեն հարբած էին, երկուսն էլ գտնվում էին հոգու այն տրամադրության մեջ, երբ խելքըը այլևս չէ իշխում կրքերին։ Նրանք խմել էին փոքրիկ սենյակի համարյա բոլոր առարկանների կենացը, սկսյալ պատկերներից, մութաքաներից մինչև...

Փոքրիկ սենյակում օդը այժմ ավելի խեղդուկ էր։ Լուսամուտներ չկային։ Պետք էր միայն դուռը բաց անել, փոքր-ինչ թարմ օդ ներս թողնելու։ Բայց դուռը բաց թողնել նրանք չէին ցանկանում։ Օրիորդի դեմքը թե՛ խմելուց և թե սենյակի տաքությունից բոլորովին շառագունել էր։ Սերգեյ Եգորիչը այժմ մի առանձին կարոտությամբ էր նայում նրա վրա։

Պատի ժամացույցը զարկեց երկուսը։ Ստորերկրյա հյուրանոցը այդ պահուն գտնվում էր յուր խորին, սանդարամետական ուրախության մեջ։ Ամեն կողմից լսվում էր մի խուլ դղրդյուն, որ նման էր կատաղի արբշռոտության։ Ամենուրեք տիրում էր մի խորհրդավոր իրարանցում, որ ծածկվում էր մթին խորշերում։ Մարդիկ ուրվականների նման հայտնվում էին խավար նրբանցքներում և դարձյաք անհայտանում էին։ Սոլոր օթյակները բռնված էին, և բոլորի դռները ներսից կողպված էին։ Նրանք կիսով չափ բացվում էին այն ժամանակ, երբ սպասավորներր զգուշությամբ մոտենում էին և կամաց բախում էին։ Այդ միջոցին միայն վարագույրի ետևից հայտնվում էր մի ձեռք և ներսից ընդունում էր սպասավորի բերած նոր ըմպելիքը կամ ուտելիքը:

Սերգեյ Եգորիչը կուշտ ուտելուց և կուշտ խմելուց հետո մի աոանձին բավականությամբ ձեռքը քսեց կոճակներից արձակ փորին, կարծես փորձելու համար` արդյոք այլևս տեղ մնացե՞լ էր լցնելու, և ապա հեռացավ սեղանից, ձգվեցավ թախտի վրա։ Օրիորդը նույնպես հեռացավ սեղանից, նստեց կողքին։ Մի քանի րոպե լուռ նայում էր նրա երեսին, և նրա թախծալի աչքերում կարդացվում էին հետևյալ տխուր խոկումները, «Ո՜րտեղից ո՜րտեղ... ես ու՞ր, և այդ ամեն զգացմունքներից զուրկ ծերուկն ո՛ւր...դա ի՞նչ իմ զույգն է»...

Օրիորդը իսպառ փշացած չէր: Նրա մեջ դեռ մնացել էին շատ մաքուր և շատ անարատ կայծեր, բայց թաղված խորտակված սրտի մոխրի մեջ: Մի շունչ, մի հրաբորբոք շունչ բավական էր կրկին վառելու նրանց։ Եվ դա կարող էր լինել անկեղծ սիրո բարերար շունչը, որին կարոտ էր նա։ Բայց ամենքը խաբեցին, ամենքը դավաճանեցին նրան։ Ամեն ոք յուր սիրո խոստումներով մի ուժգին աքացի տվեց նրան, մինչև գլորվեցավ տիղմի մեջ, անբարոյականության անդունդը։ Այժմ նույն անդունդի մեջ էր գտնվում, մի ստորերկրյա կասկածավոր հյուրանոցի օթյակում, մի զզվելի վաճառականի կողքին, որի բոլոր արժանավորությունը բովանդակվում էր յուր ծանր քսակում: Վաճառական էր նա՝ այդ բառի լիակատար նշանակությամբ: Նա ամեն ինչ սովոր էր գնել փողով, մինչև անգամ գեղեցիկ կնոջ սերը:

Օրիորդը մտածեց կատակներ անել նրա հետ և, թևքով հենվելով արձակ կուրծքի վրա, սկսեց յուր քնքուշ մատներով խաղալ նրա գլխի կարճ խուզած, ալեխառն մազերի հետ:

Ծերացա՜ր, Սերգեյ Եգորիչ, ծերացար դու, անդադար կրկնում էր նա, փայփայելով յուր Կրեսոսի ճակատն ու գլուխը։ Ե՞րբ պետք է վերադառնա քո մանկությունը։

Մազերս թող չսխալեցնեն քեզ, Սոֆիա Իվանովնա, պատասխանում էր Սերգեյ Եգորիչը։ Ես դեռ չեմ ծերացել, սիրտս բոլորովին թարմ է մնացել, իսկ հոգիս՝ լի սիրով քեզ համար, միայն քեզ համար, Սոֆիա Իվանովնա:

Օրիորդի դեմքի վրա երևաց մի երկբայական ժպիտ։

Ճշմարի՞տ ես ասում, միայն ի՞նձ համար, հարցրեց նա, ավելի պինդ կերպով շոշափելով յուր պառավ հերոսի բորբոքված երեսը, որ շատ խմելուց բոլորովին աղյուսի գույն էր ստացել:

Թո՛ղ որդիքս մեռնեն, թո՛ղ աստված ինձ տասը պատիժ տա, եթե սուտ լինիմ խոսում:

Այս երդումների միջոցին Սերգեյ Եգորիչը ձեռքը մեկնեց և, օրիորդի գեղեցիկ գլուխը մոտեցնելով յուր շրթունքներին, համբուրեց և մի ինչ-որ խոսք փսփսաց նրա ականջին:

Այդ չէ կարելի, Սերգեյ Եգորիչ, ասաց օրիորդը, աշխատելով հեռանալ նրա մոտից:

Ինչո՞ւ չէ կարելի, թախանձում էր Սերգեյ Եգորիչը, պինդ կերպով բռնած ունենալով նրա ձեռքից։

Անամո՜թ մարդ...

Սերգեյ Եգորիչը ամոթից թե խղճի մի այլ խայթից մնաց ապշած, քարացած դրության մեջ, յուր թախտի վրա։

Օրիորդը շտապով հագնվեցավ և, բազուկներից դուրս հանելով այն գիշեր ընծա ստացած թանկագին ապարանջանները, նետեց «բարի» և «սիրելի» մարդու երեսին, և ապա կողպված դռները բաց անելով, դուրս փախավ:

Սերգեյ Եգորիչը դեռ գտնվում էր սաստիկ խռովության մեջ: Մոռանալով սերթուկը հագնել, միայն ծածկեց ցիլինդրը, և այնպես կիսամերկ, ժիլետի կոճակներն արձակ, վազեց անակնկալ փախստականի ետևից: Բայց արդեն ուշ էր։ Հեռվից, Երևանյան հրապարակի վրա, լսվում էր նրա սուր ձայնը «ֆայտո՜ն»...

Սերգեյ Եգորիչը չլսեց այդ ձայնը և յուր արբած դրության մեջ՝ դեռ այնքան տիրապետում էր իրան, որ մտածեց, որպեսզի իրան չտեսնեն, մի այլ ճանապարհով հետամուտ լինի փախստականին: Նա շտապեց անցնել հյուրանոցի այն կողմով, որ կոչվում էր «ետևի մուտք»: Այդ կողմումն էր խոհանոցը: Այդ կողմում թափված էին թե՛ խոհանոցի լափը և թե արբած բազմության ապականությունները։ Բայց Սերգեյ Եգորիչը ոչինչ չէր զգում, ոչինչ չէր նկատում, միայն վազում էր։ Այդ տեսակ տեղերը սովորաբար վատ լուսավորված են լինում, իսկ այդ միջոցին, գիշերից բավական անցած լինելով, միակ լապտերը բոլորովին մարած էր։ Մի անկյունում, պատի մոտ, դրած էին հասասների ավելները, որ կապել էին երկար ձողերի գլխին: Առավոտյան նրանցով պետք է մաքրեին տիրող ապականությունը: Մթության մեջ Սերգեյ Եգորիչի ոտրը դիպավ ավելների խուրձին, և երեսի վրա ցած գլորվեցավ: Գլուխը սաստիկ զարկվեցավ սալահատակին, իսկ ցիլինդրը գլխից թռչելով ընկավ ապականությունների մեջ: Մի քանի րոպե մնաց նա ուշակորույս անշարժության մեջ: Հետո սկսեց թավալվիլ, անկարող լինելով կրկին վեր բարձրանալ։ Երկար տանջվում էր նա, երկար թավալվում էր, և միևնույն ժամանակ պատվավոր վաճառականի երեսը լողում էր մի թանձր հեղուկի մեջ, որ լճացած էր սալահատակի վրա: Դա ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ, արբեցողներից մեկի փսխունքը, որ ներկված էր կախեթու կարմիր գինով:

Նրա հառաչանքը արթնացրեց պատի մոտ քնած հասասին, որ խարխափելով մոտեցավ և վեր բարձրացրեց ընկածին:

Հասասը ճանաչեց նրան։

Այդ դո՞ւ ես, աղա, ասաց նա և զարմացած կերպով սկսեց նայել քարվանսարայի ամենանշանավոր մարդու վրա։

(Ավարտ)
Be the first who will comment on this

Other parts of "Մինն այսպես, մյուսն այնպես"

Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

View of Bjni Fortress
View of Bjni Fortress
Play Online