Alexander Shirvanzadeh
Խնամատար
III
հոգեկան անհանգստություն։ Երբեմն նա աջ ձեռքի ափով սեղմում էր ճակատը, գլուխը թեքում դեպի կուրծքը և ընկնում մտածողության մեջ։ Այդ տևում էր մի քանի րոպե։ Այնուհետև, ծանր հառաչանք արձակելով և շրթունքները կրծոտելով, կրկին գլուխը բարձրացնում էր և յուր մոլոր հայացքը լուսամուտի ապակիների միջով ձգում հեռավոր տեղեր։
Պարզ էր, որ Պետր Ստեփանիչին մի միտք չարաչար տանջում էր։ Ժամանտկ-ժամանակ սենյակի դռները զգուշությամբ բացվում էին և մի երիտասարդական մաքուր սանրած գլուխ ներս էր ցցվում ու նույն վայրկյանին կրկին անհետանում։ Դա Պետր Ստեփանիչի սպասավորն էր, որ անդադար նայում էր՝ տեսնելու, արդյոք, աղան դատարկել է թեյի բաժակը, որ վաղուց սառել էր սեղանի վրա։ Բայց աղան ուշադրություն չէր դարձնում ո՛չ թեյի և ո՛չ էլ ծառայի վրա։ Նա խորասուզված էր յուր մտածմունքի մեջ։ Վերջապես, ծառան համարձակվեց ասելու․
Աղա, չայը սառել է։
Գնա՛, կո՛րիր։
Ծառան անհայտացավ։
Պետր Ստեփանիչը ձեռը զարկեց ճակատին, բարձրացավ տեղից և սկսեց անհաստատ քայլերով շրջել սենյակի երկայնությամբ։
Այո, դժվար խնդիր է։ Շատ որոգայթներից է նա պրծել, շատ անգամ է այդպիսի դրության մեջ ընկել և ազատվել, բայց այս անգամ բախտը խռովել է նրանից։ Իսկ գտնել մի ելք, հնարել մի միջոց այդ դրությունից դուրս գալու, այդ ցավից ազատվելու համար անշուշտ հարկավոր է։ Հարկավոր է և այն էլ շատ շուտ, այս քանի օրերս, եթե ոչ․․․
Պետր Ստեփանիչը ձեռները տարածեց աջ ու ձախ և մի քանի վայրկյան նայեց յուր հողաթափների ծայրերին։
Կատարյալ, կատարյալ խայտառակություն։ Երեկ նա դարձյալ այնտեղ էր․ ճշմարիտ որ «նրա» դրությունը խղճալի էր։ Ողորմելին այն գիշերվանից դեսը ինչպես փոխվել է, ո՛րքան մաշվել ու դեղնել հոգսից։
Ինչո՞ւ, հը՛մ, ինչո՛ւ, ա՛յ հիմար հարց․․․ ինչո՛ւ։կենդանի թաղվեց։ Իսկ Մարիա Իվանովնա՞ն․․․ հը՛մ․․․ միամիտ կին։ Նա դեռ ոչինչ տեղեկություն չունի, կարծում է, որ յուր աղջիկը մրսել է, հիվանդ է և ուրիշ ոչինչ։ Ցանցառ պառավը դեռ ուրախ է, դեռ հավատացած է, թե պիտի գա մի երջանիկ օր, երբ Դոլմազովը նրա աղջկա հետ թև-թևի տված կկանգնի եկեղեցու սեղանի առջև։ Հը՛մ, այդ էր պակասում Դոլմազովին լինել մի չնչին, անհայտ գործակատարի փեսա։ Ի՞նչ կասեն տեսնողները։ Չէ, այդ ցնորք է, Մարիա Իվանովնա։ Դեռ փառք աստուծո, Դոլմազովը մինչև այն աստիճան չի հիմարացել, թեթևամիտ հաշտարխանցի մամա։
Երեկ ինքն օրիորդն ևս առաջին անգամ ակնարկություն արավ, արտասուքն աչքերին։ Ողորմելի, միամիտ արարած, ասում է, որ թեև նրան չի սիրում բայց ստիպված է` կեղտը ծածկելու համար։ Ծիծաղելի խոսք, չի սիրում, Պետր Ստեփանիչ Դոլմազովին, և ո՞վ, ո՞վ․․․ Կարլ Մարկիչ Պոպովի աղջիկը․․․
Այսպես թե այնպես, Դոլմազովի անունը կարող է քաղաքի բերանում մի մատ մեղր դառնալ, արդեն բամբասանքները սկսել են։ Սերգեյ Իվանիչն, այդ անպիտանը, որ նրան հազար տեսակ կեղծավորություններ է անում, բարեկամ և ձևացնում իրան հենց նա ինքն է ամենից առաջ սկսել լուրեր տարածել նախանձելուց։ Ասենք թե այդ ոչինչ։ Պետր Ստեփանիչը բամբասանքներից շատ էլ վախեցողը չի, բայց կա մի ուրիշ բան, որ ավելի նշանավոր է։ Եթե այժմյանից այդ գործի առաջը չառնի, վաղը կամ մյուս օրը ամեն ինչ կպարզվի, և բանը կհասնի մինչև դատաստան։ Այն ժամանակ կամա-ակամա ստիպված կլինի կապել յուր կյանքը Կարլ Մարկիչի աղջկա հետ։ Կարլ Մարկիչը, օօ՛օ, Կարլ Մարկիչը պրաշենիեն ծոցում պատրաստ հաշտարխանցի է, կարող է նրան նեղը գցել․․․ Ինչպե՞ս ազատվել, տեր աստված, ինչպե՞ս։
Եվ Պետր Ստեփանիչը, կրկին նստելով աթոռի վրա, սկսեց անդադար հառաչանքներ արձակել կրծքից։ Վերջապես, նա մտաբերեց թեյն և, մոտենալով սեղանին, վերցրեց բաժակն ու միանգամից դարտկեց ինչպես սառը ջուր և, մի ծխախոտ վառելով, կրկին նստեց լուսամուտի
առջև ու սկսեց նայել դեպի դուրս։Սև քաղաքը։ Հեռավոր հորիզոնը մթնել էր նավթային գործարաններից բարձրացող թանձր ծխից։ Հանկարծ, ո՛վ բախտ, Դոլմազովի գլխում ծագեց մի միտք։ Նրա դեմքը փոխվեց, աչքերը փայլեցին, ճակատի կնճիռները մի վայրկյանում բացվեցին։ Նա արագությամբ մոտեցավ սեղանին, վերցրեց գրիչը, մի կտոր թղթի վրա մի քանի տող բան գրեց և շտապով դրեց ծրարի մեջ։
Այս նամակը, առանց րոպե ուշացնելու, ուղարկիր գործարան, ասաց նա զանգակի հնչյունին՝ ներս մտնող սպասավորին։
Սպասավորն անհետացավ, Պետր Ստեփանիչը խալաթը հանեց, շորերը հագավ և դուրս եկավ փողոց։
Երկու ժամ չանցավ նա կրկին վերադարձավ, հոգնած և շունչը հազիվհազ քաշելով։
Չի՞ եկել, հարցրեց նա սպասավորին նախասենյա կում։
Ո՛չ։
Պետր Ստեփանիչի դեմքն արտահայտեց անհամբերություն։ Նա մտավ յուր առանձնասենյակը, կրկին հանեց շորերը խալաթը հագավ և ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Քառորդ ժամից հետո էլի ներս մտավ սպասավորը։
Եկել է, կհրամայե՞ք ներս թողնել։
Հենց այս վայրկյանին։
Պետր Ստեփանիչը բեղերը և միրուքը շփեց, ավելի խորը թաղվելով բազկաթոռի մեջ։ Նա յուր դեմքին խաղաղ և հանգիստ արտահայտություն տվեց։
Դռները զգուշությամբ բացվեցին, ներս մտավ մի միջահասակ թխահեր երիտասարդ, որից իսկույն սենյակի մեջ տարածվեց նավթի սուր հոտ։ Նա հագած էր մոխրագույն, բայց նավթային թանձր մուրից յուր բնական գույնը կորցրած, կարճ պիդժակ և նույն գույնի նեղ վարտիք, որը մինչև ծնկները ծածկված էր կեղտոտ կոշիկների երկայն անկարուրդի մեջ։ Երիտասարդը կլիներ մոտ քսանհինգ տարեկան։ Չնայելով, որ նրա դեմքը կեղտոտված էր մուրով, բայց և այնպես նրա երեսի նուրբ գծագրությունն արտահայտում էր յուր
բնական նուրբ գեղեցկությունը։ Երիտասարդըարձանացավ դռների մոտ։
Առաջ ե՛կ, նստիր, ասաց Դոլմազովը։
Երիտասարդը չհամարձակվեց նստելու։ Նա միայն գլուխ տվեց։ Դոլմազովը կրկնեց յուր առաջարկոււթյունն այս անգամ ավելի քաղաքավարի ձևով։ Երիտասարդն, ամաչելով ու քաշվելով, մոտեցավ և գդակը ձեռին մի կողքով նստեց աթոռի վրա։
Հը՛մ, Սմբատ, ասիր, տեսնենք ի՞նչ նոր բան կա, հարցրեց Պետր Ստեփանիչը, մի նոր ծխախոտ վառելով։
Ձեր առողջությունը, պատասխանեց Սմբատը, գլուխը հազիվ բարձրացնելով։
Նրա ձայնը խիստ դուրեկան էր։
Այսօր նավթ ստացե՞լ եք Բալախանուց։
Այո՛։
Ո՞վ է ընդունել։
Կարլ Մարկիչը։
Հա՞, ի՞նչ է անում Կարլը, լա՞վ է, ուրա՞խ է։
Լավ է, ուրախ է։
Հը՛մ․․․ այդպես, ուրիշ ի՞նչ կա, գործարանն այսօր բանո՞ւմ է։
Այո՛, հենց առաջին կաթսաները նոր էինք սկսել դատարկելու, երբ ձեր հրամանոց նամակը ստացա, իսկույն ձի նստելով, ճանապարհ ընկա։
Շա՛ ատ լավ ես արել, շա՛ատ լավ ես արել։ Գիտե՞ս ինչ, Սմբատ, ես քեզ մի գործի համար եմ կանչել, որը միայն քեզ է վերաբերվոււմ։
Հրամայեցե՛ք, ասաց երիտասարդը զարմանալով։
Պետր Ստեփանիչի խոսքերը նրան մի փոքր վախեցրին։ «Չլինի՞ թե ուզում է ինձ դուրս անել», մտածեց նա իսկույն։
Գիտե՞ս ինչ, Սմբատ, դու վաղուց ինձ խնդրել ես որ ռոճիկդ ավելացնեմ, այնպես չէ՞։
Այո՛։
Եվ ես խոսք եմ տվել, բայց մինչև օրս չեմ կատարել խոսքս։Դու ընտանիք ունի՞ս։
Հայր, մայր և երկու քույր։
Ինչտե՞ղ են։
Շուշում։
Հը՛մ, ինքդ խոմ պսակված չե՞ս։
Ո՛չ։
Նշանված ե՞ս։
Ո՛չ։
Հը՛մ․․․ ուրեմն էլի մի ահագին բեռ կա մեջքիդ վրա, ասաց Պետր Ստեփանիչը կարեկցաբար։
Այո՛, ես էլ հենց այդ պատճառով էի ձեր հրամանոց խնդրել ռոճիկս ավելացնել։
Այո՛, գիտեմ որ ամսական քառասուն մանեթով դժվար է ընտանիք կառավարել։ Բայց գիտե՞ս, Սմբատ, ինչու չեմ մինչև այժմ խնդիրդ կատարել։
Ո՛չ, չգիտեմ։
Որովհետև քեզ համար ես ուրիշ բան եմ մտածում։
Սմբատը ոտից գլուխ լսողություն դառավ։
Ես ուզում եմ այնպես անել, որ դու ժամանակով օրինավոր մարդ դառնաս և ոչ թե ամսական հինգ կամ տասը մանեթով ռոճիկդ ավելացնել։
Շատ շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, շատ շնորհակալ եմ․․․
Երիտասարդը բարձրացավ տեղից, գլուխ տվեց Դոլմազովին և կրկին նստեց։
Թեև, Սմբատ, երբեմն դու էլ ինձ բարկացնում ես, բայց վատ տղա չես։ Չորս տարի է, որ ինձ մոտ ծառայում ես, ես մի վատություն չեմ տեսել քեզանից։ Ես էլ, իհարկե, մարդ եմ, աչքեր ունիմ, տեսնում եմ, որ հիմա հասել է ժամանակը, որ ծառայությանդ փոխարեն մի լավություն անեմ քեզ։
Երիտասարդը կրկին բարձրացավ տեղից և կրկին անգամ գլուխ տվեց։
Նրա սիրտը սկսեց ուրախությունից սաստիկ բաբախել։բնակարան պատրաստել ծովեզրում գտնվող տանս մեջ։ Դու, եթե ուզում ես, կարող ես գրել Շուշի հորդ, որ ընտանիքը բերի այստեղ քեզ հետ միասին ապրելու։ Մեկ էլ գրիր, որ ես, Դոլմազովս, ուզում եմ քեզ իմ ձեռքով պսակել։
Երիտասարդի ականջներն ամաչելուց կարմրեցին։ Նա գլուխը քաշ գցեց։
Հը՛մ, ուզում ե՞ս պսակվել, թե՞ չէ։
Ո՛չ Պետր Ստեփանիչ, պատասխանեց Սմբատը, ճակատի տակից ամոթխածությամբ նայելով Պետր Ստեփանիչին և գդակը ձեռքում պտտեցնելով։
Հասկանում եմ, դեն գցիր, ծոցս գցիր, այնպես չէ՞։
Ո՞րտեղից է այնքան կարողություն, որ համ գլուխս պահեմ, համ ծնողներիս ու քույրերիս, համ էլ պսակվեմ։
Այդ լավ ես ասում, խելոք ես, Սմբատ։ Բայց աստված ողորմած է, դու միայն լավ ծառայիր ինձ, ես շուտով, շատ շուտով քեզ կօգնեմ։
Սմբատը մի անգամ ևս գլուխ տվեց։
Բաս ինչո՞ւ չես հարցնում, թե ով է հարսնացուդ։ Հը՛մ, մի աղջիկ է, Սմբատ, մի աղջիկ, որ տեսնես աչքերդ չորս կդառնան։ Բաքվի մեջ հատը չկա։
Սմբատը մի հարցական հայացք ձգեց յուր պարոնի վրա։
Աբա, եթե խելոք ես, իմացիր, թե ով է, հապա՛, գտի՛ր, հըը՛մ․․․
Սմբատը գլուխը շարժեց բացասաբար։
Գիտեմ, որ չես կարող գտնել, որովհետև մտածել անգամ չես կարող, թե մի այնպիսի աղջիկ պիտի ձեռք բերես։
Սմբատը կարծեց, թե Պետր Ստեփանիչը հանաք է անում և ժպտալով նայեց նրա երեսին։
Ճանաչո՞ւմ ես իմ գործարանի կառավարիչ հաշտարխանցի Կարլ Մարկիչ Պոպովին, հարցրեց Դոլմազովն, ամեն մի բառն արտասանելով ծանր և շեշտելով մանավանդ վերջին բառերը։
Սմբատը պատասխանեց, թե ճանաչում է Կարլ Մարկիչին։Ճանաչում եմ։
Ա՛յ, նրան եմ նշանում քեզ հետ։
Որովհետև Սմբատը հավատացած էր, որ Պետր Ստեփանիչը հանաք է անում, այս պատճառով մի առանձին նշանակություն չտվեց նրա խոսքերին և ոչինչ չասաց։
Տեսել ե՞ս ինքդ Կարլ Մարկիչի աղջկան։
Տեսել եմ։
Ի՞նչպեսն է, հավանո՞ւմ ես։
Սմբատը չպատասխանեց։
Լավն է, չէ՞։
Շա՛տ լավն է։
Օհո՛, ինչ ղոչաղ ես, իսկ ես կարծեցի, որ չես հավանիլ, ասաց Պետր Ստեփանիչը, ծաղրածությամբ ժպտալով։
Սմբատն ամոթից կրկին կարմրեց և գլուխը բոլորովին՝ թեքեց կրծքին։
Դե՛հ, ուրեմն, պատրաստվի՛ր, շարունակեց Պետր Ստեփանիչը, այս անգամ յուր դեմքին լրջություն տալով։
Ի՞նչ եք հրամայում։
Խոսք եմ ասում, իսկ դու դեռ ասում ես ինչ եք հրամայում, ասաց Պետր Ստեփանիչը, տաքանալով։ Հեռագրիր, որ ձեր ընտանիքը շուտով ճանապարհվի այստեղ։ Ես երկու շաբաթից հետո գնալու եմ Նիժնի Նովգորոդ, յարմարկա և ուզում եմ իմ ձեռքով բանը վերջացնել։ Այնտեղից քեզ համար երկու խաղարկու տոմսակներ եմ բերելու ընծա, մեկը քո բախտին, մյուսն էլ հարսնացվիդ բախտին։
Սմբատը բոլորովին զարմացավ, նա դեռ չէր հավատում, թե Պետր Ստեփանիչը խոսում է լրջորեն։
Դե՛հ, լսեցիր խոմ, գնա, հոգիս, գնա՛, պատրաստվիր, կրկնեց Պետր Ստեփանիչը վճռողական եղանակով։
Սմբատը տեղից չշարժվեց։
Ա՛ռ, այս էլ ծախսիր, հետո, եթե բավականություն չի անիլ, էլի կտամ։
Այս ասելով, Պետր Ստեփանիչը բաց արավ սեղանի պահարանը,Ո՞վ կարող էր մտածել, թե Կատյան պիտի գնա մի կեղտոտ ու մուրոտ գործակատարի։
Քեզի ասում են կեղտոտ չի մնալ, չէ՛, չէ՛ ու չէ, փիե՜ե՜․․․ Պետր Ստեփանիչը մաղազիա է բաց անելու հասկանո՞ւմ ես թե չէ,Սմբատին, ինձ և Արտեմին կոմպանիա է շինելու։ Համեցե՛ք, գնա տես ինչ քվարթիրա է ուստուպիյտ արել նրան, ինչ մեբիլներ։ Մի գնա է, հետո կիմանաս, թե Սմբատն ինչպիսի ժենիխացու է Կատյայիս համար։ Մարիա ջան, այսօր ես նրան տեսա, է՛հ, է՛հ, է՛հ, ինչպես ֆռանտ է հագնվել ու սիրունացել, էտո պռոստո կավկազսկիյ կրասավեց։
Է՛հ, փառք քեզ աստված, ես ինչ էի մտածում, ինչ է դուրս գալիս․․․
Չիլավ, դեհ ինչ անենք։ Իմանում ես, Մարիա, ասում են՝ դոկտորները նրան սավետովայտ են արել ժենիյտցա չլինի,էնդուր որ տկար է։
Տկար է, տկար, այս քանի օրերս նշանվելու է Փիրզադովի աղջկա հետ, տկար է...
Նո՞ւ ու ու, ի՞նչ ես ասում, դաա՞ ... ոտ, ոտ, ոտ, տեսնո՞ւմ ես, Մարիա, բաս Պետր Ստեփանիչը Փիրզադովի նման բաղաչին թող կանի ու ինձ նման կոկոյ նիբուդ պռիկաշչիկի աղջկան կուզի՞ ինչ է...
Ինչո՞վ է պակաս Կատյան Փիրզադովի աղջկանից, խելքով, գեղեցկությունով, թե՞ շնորհով։
Սուս, սուս, ոտ, ոտ, ոտ, ոտ ինչով է պակաս, դրամ, դրամ, պրիդանոյե, պրիդանոյե։
Դոլմազովի համար, ինչպես և կանխապես հավատացած էր, մի մեծ դժվարություն չէր Կարլ Մարկիչին համոզելը։ Բավական էր նրա կողմից մի քանի խոստումներ, և միամիտ մարդն իսկույն, շլացած այդ խոստումներից, առանց երկար մտածելու, վճռեց յուր աղջկան տալ Սմբատին։
Բայց այդքան հեշտ չէր համոզել Մարիա Իվանովնային։ Մարիա Իվանովնան ուրիշ տեսակ էր մտածում յուր աղջկա մասին։
Երբ Դոլմազովը մի գեղեցիկ առավոտ, գալով նրա մոտ, հայտնեց,կարծեց, թե Պետր Ստեփանիչը մի պարզ ակնարկություն է անում սեփական անձնավորության մասին։ Մի քանի վայրկյան նրա սիրտը սկսեց բաբախել ուրախությունից։ Բայց ավա՛ղ, անցան այդ երջանիկ վայրկյանները, Դոլմազովն ավելի պարզորեն հասկացրեց նրան յուր միտքը, և խեղճ ծնողի ուրախությունն իսկույն փոխվեց տրտմության։ Մարիա Իվանովնան աչքունքը քաշ գցեց, դեմքը թթվեցրեց և ոչինչ չկարողացավ պատասխանել, միայն մի խորը հառաչանք արձակելով յուր կրծքից ձգեց Դոլմազովի երեսին նշանավոր հայացք։
Պետր Ստեփանիչը հասկացավ Մարիա Իվանովնայի միտքը, բայց ոչինչ նշանակություն չտվեց նրան։ Մարիա Իվանովնայի այդ նշանավոր հայացքն ու այդ խորհրդավոր լռությունն ավելի զորեղ և գուցե կծու ազդեցություն անեին Դոլմազովի վրա, եթե սա հավատացած լիներ, որ միամիտ մորը հայտնի է յուր թշվառ աղջկա գլխին եկած ծանր փորձանքն և այդ փորձանքից առաջացած վշտալի և անարգ հետևանքը։
Դոլմազովը գովեց ու գովաբանեց Սմբատին։ Նկարագրեց նրա խելքը, կրթությունը, եռանդը, գեղեցկությունն ամենագեղեցիկ գույներով։ Նա կրկնեց, թե պսակվելուց հետո Սմբատի համար կբացի մի լավ մագազին և Կարլ Մարկիչին և Արտեմին կընկերացնի նրա հետ, Սակայն Մարիա Իվանովնան՝ մնաց անտարբեր։ Նրա վրա այդ խոստումները չունեցան այնպիսի ազդեցություն, ինչպես Կարլ Մարկիչի վրա։ Նա չհափշտակվեց, չտվեց յուր համաձայնությունը, բայց և այնպես խնդրեց Դոլմազովին՝ մի քիչ միջոց տալ այդ մասին մտածելու և յուր ամուսնու հետ խորհրդակցելու։ Դոլմազովը հեռացավ, հուսալով, որ Կարլ Մարկիչը անշուշտ կհամոզի Մարիա Իվանովնային, և այդ դժվար խնդիրը, որն իրան այդքան անհանգստացնում էր, շուտով կվճռվի։
Բայց ի՞նչ էր մտածում ինքը, Կատերինա Կարլովնան․ համաձա՞յն էր նա, արդյոք Սմբատին գնալու։ Դոլմազովը, պետք է ասած, այդ մասին սկզբում շատ էր անհանգստանում։ Սակայն երբ նա մի անգամ ներկայացավ օրիորդին և, մի ժամու չափ առանձնանալով
վերջինի հետ, խոսեց այդ մասին և իմացավ օրիորդիտուն։ Այո՛, Կատերինա Կարլովնայի պատասխանը շատ մխիթարական էր Պետր Ստեփանիչի համար և ուրիշ կերպ չէր կարող լինել։ Օրիորդի առջև, յուր անմխիթար դրությունից դուրս գալու համար, երկու ելք կար։ Նա կամ պիտի համաձայնվեր Պետր Ստեփանիչի առաջարկության հետ՝ պսակվելու Սմբատի հետ, կամ թե ոչ պիտի մնար յուր ծնողների մոտ և հայտնելով յուր գաղտնիքը վերջիններին, սպասեր այն նշավակության, որը սպառնում էր նրան մոտիկ ապագայում։
Վերջին միտքը սարսափեցնում էր Կատերինա Կարլովնային․ համեստության, ամոթի և վերջապես ինքնասիրության զգացմունքները չէին թույլատրում նրան հայտնել իր անջնջելի արատը ծնողներին։ Բացի այն նախատինքից, որը պիտի կրեր ինքը օրիորդը, դա կլիներ և մի անսպասելի զորեղ հարված, որին չէին կարող դիմանալ ո՛չ Կարլ Մարկիչը և ոչ Մարիա Իվանովնան։ Իսկ դիմել այն անբնական և հանցավոր միջոցին, որին դիմում են շատերն այդ տեսակ դրության մեջ, վտանգավոր էր և երկյուղալի։ Կատերինան խորշում էր այդ միջոցից ու վախենում։
Նա ցանկանում էր ապրել, բայց ապրել առանց գաղտնիքը ծնողներին հայտնելու, առանց հասարակության բամբասանքի և ատելության առարկա դառնալու։ Եվ այս նպատակին հասնելու համար նա չէր խորշում այնպիսի միջոցից, որ ատելի և զզվելի էր նրա համար։ ինչպես նույն ինքն ատելությունն ու զզվանքը։ Նա համբերում էր Դոլմազովի ներկայությունը, նրա հետ ժամերով առանձնանում էր և խորհրդակցում յուր ապագայի մասին, լսում էր նրա խորհուրդները։ Նա մինչև անգամ համաձայն էր պսակվել վերջինի հետ, միայն թէ կարողանար ծածկել յուր ամոթը․: Եվ Դոլմազովն օգտվում էր օրիորդի անտանելի դրությունից և կամաց-կամաց հաշտեցնում նրան յուր կեղտոտ պայմանների հետ․․․
Այսպես թե այնպես, օրիորդը համաձայն էր պսակվել Սմբատի հետ։ Համաձայն էր նույնպես և միամիտ Կարլ Մարկիչը։ Համաձայն չէր միայն Մարիա Իվանովնան։ Եվ ահա երկու ամուսինները
տաք-տաք վիճաբանում էին ննջարանում առանձնացած։էին։ Վերջինը զբաղված էր ինչ-որ հաշիվներով, որոնց պիտի ներկայացներ Պետր Ստեփանիչին։
Քեզ ասում եմ, բանը մի՛ երկարացնի, ետը լավ չի գա հա՜ աա՛, շարունակում էր համոզել յուր ամուսնուն Կարլ Մարկիչը Կատյան ինքը սոգլասնի է, էլ ի՞նչ ես ուզում։ Նո՛ւ, բանը պրծած է, էգուց պիտի օբրուչիյտցա անենք, հինգ օրից հետո էլ պսակենք, էնդուր, որ Պետր Ստեփանիչը վռազում է․ եկող շաբաթ օտպրավիյտցա է լինելու Հաշխան, էնդից էլ յարմուրկա։
Դու ինչ գիտես, որ Կատյան հոժար է, ես հարցնում եմ ոչինչ չի պատասխանում, լաց է լինում։ Չեմ իմանում խեղճ երեխիս ցավն ինչ է․ ամսից ավելի է, որ արյուն արտասուքի մեջ է, օրից օր հալվում, մաշվում է։
Տկար է, տկար է․ ինձի Պետր Ստեփանիչն ասավ, որ այն երեկո պրոստուդիյցա իլել։ Ես էլ պույլսը տեսա երեկ, լիխորադկա ունի։ Աբա ինքն ի՞նչտեղ է։
Նստած է յուր սենյակում տխուր ու տրտում, խոսեցնում եմ չի խոսում։
Կատյա, Կատյուշկա, դուշեչկա, մին եկ այստեղ, գոչեց Կարլ Մարկիչը։
Ներս մտավ Կատերինա Կարլովնան։ Ո՜րքան փոխվել էր խեղճ օրիորդն այն չարագուշակ երեկոյից, ինչպե՜ս դեղնել ու մաշվել էր երկու ամսվա ընթացքում, նրա դեմքի նախկին թարմության և կայտառության հետքը նշմարվում էր միայն երկու փոքրիկ կարմիր բծերով, որոնք հազիվհազ պահպանվել էին սփրթնած այտերի վրա։ Նրա երեսի ոսկորները ցցվել էին, աչքերը թաղվել խոր փոսերի մեջ, շրթունքներն արյունաքամվել։ Փոխվել էին նույնպես նրա նախկին խրոխտ ու հպարտ գնացքն ու շարժվածքը։
Ներս մտնելով, նա թույլ և անլսելի քայլերով մոտեցավ պատի տակ դրած աթոռներից մեկին, վհատված և ուժաթափ ոչ թե նստեց, այլ միանգամից ընկավ նրա վրա։
Այո՛, այդպես, Կատյա, ախար մի քանի օրից հետո պսակվելու ես, մեզ մոտ նստիր, որ քեզանից կշտանանք։ Ի՞նչ էիր
անում այնտեղ։որի մեջ զգացվում էր նրա ներքին վիշտը։
Էլի ռոմա՞ն, քեզի քանի անգամ ասել եմ, որ ռոմաններ կարդալը վնաս է, տես, ախար ինչպես բլեդնիացել ես։
Ռոման չէ, պապա, Կատյան տերտեր է դառել, ավետարան է կարդում , մեջ մտավ Արտեմ Կարլիչը, որ նույնպես եկել էր ներս քրոջ հետ, յուր հոր ձայնին։
Ավետարան, հա՛, լավ ես անում, բայց ի՞նչ կարդալու վախտ է, կիրակի օրը պսակդ է, տվալետդ պատրաստիր։ Հա՛, Կատյա, դուշա մայա, ժենիխիդ տեսե՞լ ես, հավանո՞ւմ ես։
Օրիորդը ոչինչ չպատասխանեց, միայն գլուխը թեքելով կրծքին մի խորը հառաչանք արձակեց։
Լավ է, մի՛ ամաչիր, մի՛ կարմրիր, իմացա, հավանում ես. ո՛վ չի հավանի Սմբատին։
Ես էլ եմ հավանում, պապա, դարձյալ մեջ մտավ Արտեմը։ Երեկ ծովի վրա նրա հետ նավակով ման եկանք։ Շատ լավ տղա է։
Լսո՞ւմ ես, նո՞ւ, լսո՞ւմ ես, Մարիա, Արտեմն էլ է հավանում, դո՞ւ ինչ ես ֆորսիյտ անում։
Ինչու չի հավանիլ, չէ որ Արտեմն ինքն էլ Սմբատի նման մեկն է։
Ինձ չե՞ս հավանում, մամա, ես ի՞նչ վատ տղա եմ։
Վատ չես, բայց մի մեծ բան էլ չես։
Նու, նու, նու, հերիք է, քիչ երկարացրեք, ինքը Կատյան հավանում է յուր ժենիխին պրծավ ու գնաց, այնպե՞ս չէ, Կատյա։
Ինչպես կամենում եք, այնպես արեք, պատասխանեց Կատերինա Կարլովնան։
Այդպես, շատ ապրես, շատ ապրես, Կատյա։ Նո՛ւ, Մարիա, ինչ որ հարկավոր է, էգուց ասիր, որ առնեմ, էնդուր որ Պետր Ստեփանիչը վռազում է։ Երեկ ինձ երկու հարյուր մանեթ փող տվեց պոկուպկաներ անելու։
Մարիա Իվանովնան կրկին սկսեց հակառակել։ Նա ասաց, թե այդքան շտապել հարկավոր չէ, թե ավելի լավ է սպասել, գուցե Կատյայի համար մի ուրիշ ավելի լավ փեսացու է ճարվելու, թե
Կատյայի անունն արդեն տարածվել է և ամենքը գովում են, թեորոնք տարիքով իրանից փոքր էին։ Հարգում ու պատվում էր նա նույնպես և՛ այն վաճառականին, որի մոտ գործակատար էր, խոնարհությամբ կատարում էր նրա պատվերները։ Բայց երբեք նրա խոնարհությունը ստրկության չէր հասնում. նա յուր գործերը կատարում էր ինչպես մի պարտաճանաչ գործակատար, ուրիշ ոչինչ։ Նա ինքնասեր տղա էր և տեղն եկած ժամանակ կարող էր պաշտպանել յուր պատիվը։ Որովհետև նրա հայրը, ծերացած լինելով, ոչնչով չէր պարապում, այս պատճառով ընտանիքի հոգսն ընկել էր որդու վրա։ Հինգ տարի ծառայեց Սմբատը վաճառականի խանութում. նրա չնչին ռոճիկն անբավական էր հինգ հոգուց բաղկացած ընտանիքի գոյությունը պահպանելու համար։ Տեսնելով, որ աղքատությունը շատ է ճնշում, նա յուր հոր համաձայնությամբ, թողեց Շուշին և եկավ Բաքու` այստեղ բախտ որոնելու։ Նա մտավ գործակատար Դոլմազովի մոտ ամսական քառասուն մանեթով։ Յուր համեստ ռոճիկի մի չնչին մասով կեսկուշտ կեսքաղցած ապրում էր ինքն, իսկ մնացյալն ուղարկում ընտանիքին, որի ապահովության խնդիրը նրա միակ հոգսն էր։ Հայրն անդադար գանգատվում էր աղքատության վրա, և Սմբատն, ամեն անգամ նրանից նամակ ստանալիս, քաշվում էր գործարանի մի անկյունն և դառն արտասուք թափում։ Չորս տարի էր, որ նա Դոլմազովի մոտ ծառայում էր միևնույն ռոճիկով։ Վերջին ժամանակ մի քանի անգամ նա խնդրեց Դոլմազովին փոքր-ինչ ավելացնել ռոճիկը, բայց վերջինն ուշադրություն չէր դարձնում։ Իսկ երբ Սմբատը մի անգամ ևս այդ մասին ակնարկեց, Դոլմազովը բարկացավ.
Եթե մեկ էլ գլուխս ցավեցնես, շորերդ հավաքիր ու կորիր։
Սմբատը լռեց։ Բայց հազիվ անցել էր երկու ամիս այդ օրից, և ահա նույն Դոլմազովը հրավիրում է Սմբատին յուր մոտ և հանկարծ հայտնում, թե այսուհետև նրան ընդունում է յուր առանձին հովանավորության տակ։ Նա առաջարկում է Սմբատին պսակվել Կատերինա Կարլովնայի նման գեղեցկուհու հետ, խոստանում է անկախ ապրուստի միջոց, մագազին և, իբրև ապացույց, տալիս է երեք հատ հարյուրանոց։
Որպիսի՜ բախտավորություն, որպիսի՜ անսպասելի երջանկություներիտասարդի համար։ Երբ Սմբատն երեք հատ հարյուրանոցները գրպանում դուրս եկավ Դոլմազովի մոտից, հանկարծակի ուրախության բուռն զգացմունքների ներքո միանգամայն շվարված էր։ Նա չէր հավատում, թե այդ բոլորը կատարվում է իրականության մեջ, նրան երազ էր թվում Դոլմազովի առաջարկությունը։ Բայց ի՛նչ երազ, ի՛նչ հրաշք, ահա երեք հատ կանաչ-կարմիրանոցները։ Սմբատը փողոցում անդադար հանում էր հարյուրանոցները, նայում նրանց այս երեսին, այն երեսին, շոշափում, հետո ծալում այս կողմ, այն կողմ և կրկին դնում գրպանը, կրկին հանում ու կրկին նայում և կրկին դնում գրպանը։ Վերջապես, նա հետզհետե ուշքի է գալիս և նրա սիրտը նորից սկսում է բաբախել ուրախությունից։
Վերջապես, վերջապես, աղքատության քարը միանգամից դեն կգցեմ, կրկնում էր նա ինքն իրան անդադար։ Վերջապես, խեղճ ծնողներս ու քույրերս մի լավ օր կտեսնեն։ Կատերինա Կարլովնան... հը՛մ․․․ կարո՞ղ էի, արդյոք, երբևիցե երևակայել, որ այդ գեղեցկուհին իմ ամուսինը պիտի դառնա...
Շարունակ մի շաբաթ Սմբատն ուրախությունից շվարած պտտվում է այս կողմ, այն կողմ, զանաղան բաներ է պատվիրում և այլն։
Վերջապես, հասնում է հարսանիքի երեկոն։ Սմբատը զուգված, զարդարված կանգնած է եկեղեցու սեղանի առջև, Կատերինա Կարլովնայի հետ ձեռք-ձեռքի տված։ Նա ուրախությունից ոտից գլուխ դողում է, նրա սևագույն խոշոր աչքերը փայլում են երջանկության փայլով, նրա սիրտը թրթռում է։ Պսակն ավարտվում է, և Սմբատը թև-թևի տված Կատերինա Կարլովնայի հետ, մտնում է յուր սեփական բնակարանը։ Նրա ուրախությունը սահման չունի, նա ոտքի ձեռքի ընկած թռչում է այս կողմ, այն կողմ, ինքն անձամբ ծառայություններ անում հանդիսականներին։ Նրան թվում է, թե ոչ միայն ինքն է երջանիկ, այլև բոլորն և ամենքն ուրախ են յուր բախտավորությամբ։ Նա տասն անգամ, հարյուր անգամ գլուխ է տալիս Դոլմազովին, անդադար շնորհակալություններ հայտնում
յուր բարեսիրտ խնամատարին նրա այդչափ լավությունների փոխարեն։ կաշկանդվում է, երևակայությունը բորբոքվում է, և մարդ, կարծես,լողում է ինչ-որ վերացական աշխարհի մեջ, ուր նա հետզհետե հալվում է, ինչպես մի կտոր սառույց եռացող ջրի կաթսայում։
Ահա մի այդպիսի հրաշալի երեկո էր, երբ, Կատերինա Կարլովնայի հարսանիքից հինգ օր անցած, ծովային կայարաններից մեկի ծայրում, ոլոր-մոլոր քայլերով անցուդարձ էր անում մի երիտասարդ։ Եղանակը, ամառային լինելով, բավական տաք էր։ Երիտասարդը հագած էր սևագույն մահդյա հագուստ առանց վերարկվի։ Նա գլխաբաց էր, ձեռները ծոցում խաչաձև ծալած և սպիտակ ամառային գդակը կռնատակին պահած։ Ժամանակ-ժամանակ նա կանգ էր առնում և, գլուխը բարձրացնելով, նայում լուսնին, որը կամ մտնում էր բամբակագույն նոսր ամպերի տակ և քողարկվում, ինչպես մի գեղատեսիլ, նազելի օրիորդ, կամ կրկին դուրս սահում։
Մի ամբողջ ժամ էր, որ Սմբատն այդպես անցուդարձ էր անում այստեղ։ Կայարանի մի անկյունում, ծովի երեսում կանգնած էր մի փոքրիկ բեռնակիր շոգենավ, որ պատրաստվում էր ճանապարհ ընկնելու։ Նավաստիները տախտակամածների վրա ապրանքներ էին դարսում։ Շոգենավի վրա կային միայն մի քանի պարսիկ ճանապարհորդներ։ Կարճլիկ, կարմրերես և հաստ շվեդացի նավապետը, ձեռները գրպանում դրած, տախտակամածի ծայրից յուր սուր հայացքը ձգել էր ծովի հեռավոր հորիզոնին։ Սմբատը բարձրացավ շոգենավի վրա և մոտեցավ նավապետին։
Ե՞րբ կճանապարհվենք։
Մի ժամից հետո, պատասխանեց նավապետը, յուր հայացքը չհեռացնելով ծովից։
Կնշանակե տասնումեկ ժամի՛ն։
Ուղիղ։
Սմբատը ցած եկավ և նստեց կայարանի սյուներից մեկի վրա։ Փախչել ու հեռանալ ահա այն միակ միջոցը, որ կարող է նրան ազատել խայտառակությունից։ Իսկ մյուսը․․․ օ՛օ՛օ․․․ նա չի կարող դիմել այդ միջոցին, սարսափելի է։ Սարսափելի է ո՛չ միայն նրա, այլև չորս հոգուց բաղկացած մի ընտանիքի համար, որի գոյության
միակ պաշտպանն ինքն է։ Դա կլինի մի անսպասելի մահացու վերք