Alexander Shirvanzadeh
Խնամատար
II
Ներս վազողը Կարլ Մարկիչ Պոպովն էր, Կատերինայի հայրը։ Մի քանի րոպե հայր ու աղջիկ իրարու գրկած համբուրվում էին։
Ես պարտավոր եմ հազար անգամ շնորհակալություն հայտնել ձեզ սեմեյստվոյիս խաթրու, դարձավ Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին, որը մի կողմ քաշված նայում էր այդ ընտանեկան տեսարանին։
Կարլ Մարկիչը քիչ մոտեցավ նրան, ձեռները քարշ ձգեց կողքերին, ոտները կպցրեց իրարու և, մեջքից երկու ծալ թեքվելով, երիտասարդական աշխուժությամբ մի քանի անգամ գլուխ տվեց նրան։
Չարժե, չարժե, արտասանեց անտարբերությամբ Պետր Ստեփանիչն, յուր հայացքը չհեռացնելով Կատերինա Կարլովնայից, որն այդ ժամանակ ինչ-որ բանի մասին խոսում էր յուր եղբոր հետ։
Մարիա, Կատյա, Արտեմ մոտեցեք, շնորհակալություն արեք Պետր Ստեփանիչին, էնդուր որ նա է րասպորյաժենիյե արել ձեզ Բաքու բերելու։
Կարլ Մարկիչի ընտանիքը սեղմեց Պետր Ստեփանիչի ձեռը։ Դա առաջին շնորհակալությունն էր, որ ստացավ բարեսիրտ խնամատարն երախտագետ ընտանիքից։
Տեսնում ես, Մարիա, ինչ աղավարի քվարթիրա է, շարունակեց Կարլ Մարկիչը, պտույտ գալով Պետր Ստեփանիչի առջև։ Ես Պետր Ստեփանիչից շատ շնորհակալ եմ, շա՛տ․ իմ պարտքս է ստարայտցա իլիլ նրան չեսնո, բլագորոդնո ծառայելու, էնդուր որ նրա պես խոզյային ես գրանիցայումն էլ չեմ կարող գտնել։
Կարլ Մարկիչը խոսելու ժամանակ ձեռներով, գլխով և ուսերով այնպիսի շարժումներ էր անում, որ, կարծես քսանուհինգ տարեկան երիտասարդ լիներ, այնինչ մոտ վաթսուն տարեկան էր։
Պետր Ստեփանիչն ուշադրություն չէր դարձնում յուր կառավարչիմեջ։ Սակայն այդ երկար չտևեց․ հանկարծ նա դիմեց Մարկիչին լուրջ ձայնով․
Գործարանն այսօր բանե՞լ է։
Ի՛նչպես չէ, ի՛նչպես չէ, աղա ջան։
Ո՞վ կա այնտեղ այժմ։
Ամենքն այնտեղ են։ Ես, աղա ջան, զավոդը պորուչիյտ արի գլավնի պրիկաշչիկին մինչև էգուց առավոտը։
Հը՛մ, արտասանեց միայն Պետր Ստեփանիչը, կրկին մտածողության մեջ ընկնելով և բեղերը կրծոտելով։
Կարլ Մարկիչը քիչ շփոթվեց։
Բեզպոկոյիտցա մի՛ լինեք, աղա ջան, ամեն ինչ պորյադկայով կգնա։
Առավոտը շուտով գնացեք, որ գործարանը չդադարի, եթե ոչ, գիտեք, որ մի օրվա դադարելն ինձ կզրկի հազար մանեթ աշխատանքից, ասաց Պետր Ստեփանիչը քիչ հրամայական եղանակով, աշխատելով յուր դեմքի հպարտությունը պահել։
Պետք է ասած, որ Պետր Ստեփանիչը մի քիչ սուտ ասաց։ Գործարանն առանց Կարլ Մարկիչի ևս կարող էր վաղը գործել և եթե դադարեր էլ, մի օրվա վնասը երբեք հազար մանեթ չէր կարող լինել։ Բայց նա այդ ասաց առաջինը նրա համար, որ Կարլ Մարկիչի վրա ունեցած յուր իշխանությունը ցույց տա նրա ընտանիքին և երկրորդ, մի օրվա վնասը քսան անգամ ավելի ցույց տալով, լուր հարստությունով մի փոքր փոշի փչի այդ ընտանիքի աչքերին։ Այս պարզ էր, ըստ որում, յուր հրամանը կրկնելուց հետո, նա մի առանձին ինքնաբավականությամբ նայեց բոլորին հերթով, որ տեսնի, ինչ ազդեցություն արին յուր խոսքերը լսողների վրա, իսկ նամանավանդ Կատերինա Կարլովնայի վրա։ Եվ հիրավի նա մասամբ չսխալվեց։
Լսելով նրա խոսքերը, Մարիա Իվանովնան այնպես զարմացավ, որ աչքերը ճլզեց և բերանը բաց մնաց։ «Օրական հազար մանեթ փող է աշխատում, երանի նրան, որ սրա նման փեսա կունենա», անցավ իսկույն նրա մտքով, և գլուխը թեքեց կրծքին, ձեռները խաչաձև
ծալեց ծոցում և սկսեց ագահությամբ նայել«Օրական հազար մանեթով կարելի է թագավորի պես ապրել արտասահմանում, այն էլ Փարիզի մեջտեղում, ախմախն ինչո՞ւ է այստեղ քամու ու փոշու մեջ խեղդվում», այսպես մտածեց նա և սկսեց նույնպես նայել Պետր Ստեփանիչի երեսին։
Միայն Կատերինա Կարլովնան էր, որի վրա կարծես ոչինչ ազդեցություն չարին Պետր Ստեփանիչի փքուն խոսքերը։ Նա երեսը շուռ տվեց և անցավ մյուս սենյակը։
Առավոտը, խորոզը կանչելիս, ես զավոդում կլինեմ, աղա ջան, ես չեմ թողնիլ, որ ձեզ ուբիտկա լինի, միամտացրեց Կարլ Մարկիչը Պետր Ստեփանիչին։
Կատերինա Կարլովնան մյուս սենյակ անցնելուց հետո Պետր Ստեփանիչի դեմքն ավելի փոխվեց։ Սովորական ուրախ ու կեղծ ժպիտը նրա դեմքից անհետացավ։ Նա կնճռեց ճակատն և առանց այն ևս քացախած երեսն ավելի թթվեցրեց։
Նստեցե՛ք, պոժոլստա, Պետր Ստեփանիչ այսօր շատ եք նեղացել, առաջարկեց Կարլ Մարկիչը, վերին աստիճանի խոնարհությամբ և երկյուղով մոտեցնելով աթոռներից մեկն և ոտները սենյակի հատակին քսքսելով։
Ո՛չ, ես գնում եմ, դուք կարգի դրեցեք բնակարանը, ես վաղը դարձյալ կգամ։ Թո՛ղ Արտեմն առավոտն ինձ մոտ գա, որ ճանապարհեմ Բալախանի․ իսկ դուք, Կարլ Մարկիչ, շուտ կզարթնեք և կգնաք գործարան։
Նեպրեմեննո, նեպրեմեննո, ի՛նչ ասել կուզի, աղա ջան, բաս չայ անուշ չե՞ք անում։ Կատյա, Պետր Ստեփանիչի համար չայ զավարիտ արա բեր։
Շնորհակալ եմ, ես գործ ունիմ, գնում եմ, մնաք բարով։
Պետր Ստեփանիչը ձեռ տվեց միայն Մարիա Իվանովնային, իսկ Կարլ Մարկիչին և նրա որդուն միայն թեթև գլուխ տվեց։
Ցտեսություն, Կատերինա Կարլովնա, ասաց նա, մոտենալով մյուս սենյակի դռներին և այնտեղից ձեռն ուղղելով օրիորդին։
Գնաք բարով, սառնությամբ պատասխանեց վերջինն, յուր մատների
ծայրերը տալով նրան։նոր եմ կարել տվել։
Լավ է, բավական է, ձեռ քաշիր, ամաչի՛ր երեխեքից, հակառակեց կրկին Մարիա Իվանովնան, երբ Կարլ Մարկիչը կամեցավ համբուրել նրան։
Ումի՞ց ամաչեմ, Արտեմի՞ց, հե՛յ, սպասի՛ր, նա էլ ժենիյտցա կլինի, էն վախտը կիմանա, թե ինչ քաղցր բան է սուպրուգան։ Տեսա՞ր, Մարիա, ինչ լավ խոզյային ունիմ, պրոստո զոլոտո։ Ինձ շատ է ուվաժայտ անում, ամեն կիրակի կոֆեով ուգաստյիտ է անում, մի խոսքով, շատ լավ խոզյային է։ Հենց այս մոտերս ինձ զավոդի ուպրավլյայուշչի շինեց։ Կատյա, քե՞զ ինչպես դուր եկավ Պետր Ստեփանիչը, շատ լյուբեզնի տղա է, չէ՞, դարձավ Կարլ Մարկիչն աղջկան, որն այդ ժամանակ թեյ էր ածում։
Կատերինա Կարլովնան ոչինչ չպատասխանեց։
Շատ լավ մարդ է երևում, պատասխանեցին նրա փոխարեն միաբերան մայր և որդի։
Շատ օբրազովաննի տղա է, շարունակեց գովաբանել Կարլ Մարկիչը։ Քանի տարի է Ռուսիայում պուտեշեստվովայտ է անում, ռսերեն խոսում է մոսկվիչի պես, քո քեֆն էլ կգա, Կատյա քան։ Ամեն ջուռայի գազեթներ է կարդում, իրան նման պրեֆերանս խաղացող չիմանաս կլուբում։ Պրեֆերանսը օբրազովաննի խաղ է, Մարիա, ուրիշ բան չմտածես, ամեն մարդ չի կարողանում խաղալ։ Բարիշնաների համար այն տեսակ կավալերություն է անում, այն տեսակ նեժնի խոսում է, որ հենց իմանաս ախտյոր իլի։ Օօ՛օ՛, չէ, շատ աղավարի, շատ աբրազովաննի տղա է։ Ես զարմանում եմ, որ Կավկազում այդպես տղա եմ տեսնում, էնդուր որ Կավկազը դիկիյ է, մեր կողմերի պես ցիվիլիզովաննի չէ։ Ամա դու, Կատյա ջան, նրա հետ դելիկատնի պոստուպիտցա չիլար հա՛ա, էտի, իմանում ես, լավ չի հա՛ա։
Ինչպես հարկն էր այնպես վարվեցի, խո քեզ պես մինչև փողոց ճանապարհ չէի դնելու, ընդհատեց նրան Կատերինա Կարլովնան բավական սառն ու խիստ եղանակով։
0՛հո՛, ինչ ես ասո՞ւմ։ Ես պարտավոր եմ նրա հետ լյուբեզնիէ, տաքացավ Կարլ Մարկիչը, փողպատն ուղղելով և գլխի կարճլիկ ճերմակ մազերն երկու ձեռներով հարթելով։
Դու պարտավոր ես, բայց ես ոչ։ Դու կարող ես նրա չորս կողմով պտույտ գալ, իսկ ինձանից մի պահանջիր նույնը, պատասխանեց Կատերինա Կարլովնան ավելի սառնությամբ։
Մամա ջան, ինչե՞ր ես խոսում սկուչնա ես, քեֆդ լավ չէ, լիխորադկա ունիս, փոխեց յուր խոսքը Կարլ Մարկիչը, իսկապես կասկածելով աղջկա առողջության մասին։
Շկապը կողպելիս ձեռը ցավեցրել է, պատասխանեց Մարիա Իվանովնան աղջկա փոխարեն։
Կարլ Մարկիչի մարմնին կարծես էլեկտրական թեյի ծայր դիպցրին։ Սա այնպես վեր թռավ տեղից, որ աթոռն ընկավ, սեղանը սաստիկ շարժվեց, թեյի բաժակը շուռ եկավ, և թեյը սեղանի երեսով սկսեց հոսել սենյակի հատակը, Մարիա Իվանովնան և Արտեմը, շփոթվելով Կարլի այդ արագ շարժումից, նույնպես բարձրացան իրանց տեղերից։
Դուշա մոյա, աբա, աբա, աբա տեսնեմ, գոչեց Կարլ Մարկիչը, հարձակվելով յուր աղջկա վրա։
Կատերինա Կարլովնան, բավական վախեցած յուր հոր տարօրինակ շարժումից, անգիտակցաբար մի քայլ հետ գնաց։
Կարլ, այդ ինչե՞ր ես անում, գժվել խո չե՞ս, վախեցրիր մեզ, բացականչեց Մարիա Իվանովնան ծիծաղելով։
Սակայն Կարլ Մարկիչն ուշադրություն չդարձրեց նրա վրա։
Ցույց տո՛ւր, աբա, տեսնեմ, դուշա։
Հանգստացիր, պապա, ոչինչ չկա, ցավը վաղուց է անցել, խոսեց, վերջապես, Կատերինա Կարլովնան շփոթված։
Կարլ Մարկիչը քիչ հանգստացավ և բաց թողեց աղջկա թևը։ Նա հետ նայեց և, տեսնելով յուր տարօրինակ շարժման հետևանքը, կարծես ամաչեց յուր արարմունքից։
Ինչպե՛ս վախեցրիր ինձ, Մարիա, հենց իմացա, որ մատը ռազդավիյտ
է արել Կատյան, ասաց նա կրկին յուր տեղը նստելով։այնպես վեր թռար տեղիցդ, պատասխանեց Մարիա Իվանովնան ծիծաղելով։
Ընթրիքի ժամանակ նորեկները մանրամասը պատմեցին Կարլ Մարկիչին իրանց կյանքի մասին նրա բացակայության ժամանակ ու ստիպեցին նույնն անել և՛ Մարկիչին։ Կարլ Մարկիչը, կարծես, հենց մի այդպիսի հարմար առիթ էր որոնում։ Նա, մի քանի բաժակ գինով գլուխը տաքացնելով, սկսեց երկար ու բարակ պատմել յուր մի տարվա կյանքը։ Նա նկարագրեց գործարանը, նավթահանքերը, ծանոթացրեց նրանց նավթային արդյունաբերության հետ։ Պատմեց, թե ինչպիսի գանձ է Բաքուն, թե ինչպես հեշտ են հարստանում այնտեղ մարդիկ և ինչպես շուտ, թե ինչպես է Պետր Ստեփանիչը հարստացել, առաջ ուրիշի մոտ գործակատար լինելով։ Կրկին սկսեց գովաբանել վերջինին, ավելացնելով, թե հույս կա, որ ինքը, Կարլ Մարկիչը, նրա օգնությամբ, մի օր գործարանատեր դառնա և օրինակ բերեց շատերին, որոնք մի քանի տարվա ընթացքում, ոչինչ չունենալով հարստացել են։ Ասաց, նույնպես, որ Պետր Ստեփանիչին ինքը մի քանի անգամ այս մասին ակնարկել է։ Պետր Ստեփանիչը հույս է տվել ժամանակով անկախ գործարանատեր դարձնել նրան, եթե միայն լավ կծառայի։ Այժմ Կարլ Մարկիչն ինքն՝ աշխատում է լավ ծառայել Պետր Ստեփանիչին, որպեսզի օրեցօր ավելի գրավի վրա սերն ու հովանավորությունը։ Այնուհետև Կարլ Մարկիչը, ավելի ու ավելի տաքացնելով գլուխն և հափշտակվելով յուր պատմությունով, սկսեց նկարագրել յուր մոտիկ ապագան խիստ գեղեցիկ գույներով։ Ասաց, որ շատ ժամանակ չի քաշիլ և ինքը կրկին կդառնա առաջվա «պերվոյ գիլդի կուպեց Պոպովը» և գուցե մի քիչ էլ ավելի։ Այն ժամանակ թող մտիկ անեն «Հաշխանի» թշնամիներն ու նախանձից սիրտները տրաքի։ Վերջապես, Կարլ Մտրկիչն ասաց, թե այսուհետև ինքը նյութապես ապահովված է և ոշինչ հոգս չունի։ Հարկավոր է միայն մտածել առողջության մասին, ուրիշ ոչինչ։ Նա սկսեց խրատել յուր ընտանիքին, որ պահպանեն իրանց առողջությունը։ Խոսելով Կատերինա Կարլովնայի վերաբերությամբ, նա կողմնակի կերպով ակնարկեց,
թե Բաքվում կարելի է լավ փեսացու ճարել նրա համար, որովհետևպատրաստում ճաշի համար։ Կատերինա Կարլովնան մեքենայի վրա մի ինչ-որ բան էր կարում։
Լսելով յուր հետևից Պետր Ստեփանիչի բարևի ձայնը, նա իսկույն ընդհատեց գործը, բարձրացավ տեղից և, սառն քաղաքավարությամբ պատասխանելով նրա բարևին, ձեռ տվեց և դիմեց խոհանոց, որ մորը հայտնի։
Ոչինչ, ոչինչ, նեղություն մի՛ քաշեք, Կատերինա Կարլովնա, ասաց Պետր Ստեփանիչը, կտրելով օրիորդի ճանապարհը, որ դուրս չգնա։
Բայց օրիորդը չլսեց նրան։ Մի վայրկյանից ներկայացավ Մարիա Իվանովնան, թևերը մինչև արմունկները ծալած։ Պետր Ստեփանիչը թռավ տեղից և քաղաքավարությամբ բարևեց նրան։
Երեկ, երբ Կատերինա Կարլովնան իրեղենները դարսում էր, ես նկատեցի, որ նրա ճերմակեղենի կամոդը շատ հնացած է և անպետք։ Չնեղանաք, Մարիա Իվանովնա, ես առանց ձեր թույլտվության, մի լավ կամոդ եմ առել նրա համար, որն այս րոպեիս գործակատարս կբերի։
Իզուր եք առել, ես շնորհակալ եմ, իմ կամոդը շատ լավն է, պատասխանեց Կատերինա Կարլովնան, մի նշանավոր հայացք ձգելով յուր մոր երեսին, որ սա ևս հրաժարվի նվերն ընդունելուց։ Մարիա Իվանովնան հասկացավ աղջկա միտքը, բայց և այնպես կամոդը խիստ հետաքրքրեց նրան։
Ցավդ առնեմ, մեզ համար ինչու ավելորդ խարջեր եք անում, որ առաջուց ինձ ասեիք ես չէի թողնի, ասաց նա, սիրալիր նայելով Պետր Ստեփանիչի երեսին, որ տեսնի ինչպես հասկացավ նա յուր անորոշ խոսքերը։
Մեծ գումար չեմ տվել, հարյուր մանեթն ինչ բան է, որ նրա համար մտածեմ, պատասխանեց Պետր Ստեփանիչը, ժպտալով Կատերինա Կարլովնայի երեսին։
Վերջինը երեսը դարձրեց դեպի մորն և սկսեց հանդիմանորեն նայել նրա երեսին։
Կատյա, իսկ որ հենց քեզ հարկավոր է մի կամոդ, վնաս
չունի, որ Պետր Ստեփանիչն առանց մեզ հարցնելու առել է։ ՀորդՄամա, ի՞նչ ես ասում, հարյուր մանեթը պապայի մի ամսվա ռոճիկն է, ես ինչ եմ անում այդքան թանկ կամոդը, կրկին հակառակեց օրիորդը։
Դուք ինձ վիրավորում եք, Մարիա Իվանովնա, ես փողի կարոտություն չունիմ․ ես այդ իբրև մի չնչին նվեր եմ տալիս և ոչ թե ծախում, պատասխանեց Պետր Ստեփանիչը, կեղծորեն իրան վիրավորված ձևացնելով։
Այդ ժամանակ մի մշակ, Պետր Ստեփանիչի գործակատարի առաջնորդությամբ, ներս բերեց բավական մեծ կամոդ ընկույզի փայտից շինած։
Կամոդը դրեցին պատշգամբի վրա։ Պետր Ստեփանիչը բանալին շուռ տվեց և բաց արավ, որ պահարանը ցույց տա Կատերինա Կարլովնային և Մարիա Իվանովնային։
Շատ գեղեցիկ բան է, շատ էժան եմ առել։
Այսպես թե այնպես, կամոդն այնքան գեղեցիկ էր, որ միանգամից գրավեց Մարիա Իվանովնային։ Երկար ժամանակ նա նայում էր կամոդի ներսին, դրսին, վերևին և չէր կարողանում կշտանալ նայելուց։ «Ի՛նչ լավն է, ի՛նչ մեծն է, Կատյա, շորերդ կտեղավորվեն», կրկնում էր նա անդադար, ուրախությունից պտույտ գալով պահարանի չորս կողմը։
Վերջապես ավելորդ ժամանակ չկորցնելու համար Պետր Ստեփանիչը կողպեց պահարանը և բանալին առաջարկեց Կատերինա Կարլովնային, ուղղակի նրա դեմ կանգնելով և մեջքից թեքվելով։
Թանկ չէ նվերը, բայց թանկ է իմ սերը, ասում են ռուսները, ասաց Պետր Ստեփանիչը ռուսերեն լեզվով, բանալին բռնելով ուղիղ օրիորդի քթի առջև։
Այս խոսքերն օրիորդին ավելի շփոթեցրին։ Նրա երեսը կարմրեց, և նա չկարողացավ թե ինչ պատասխանի միևնույն Ժամանակ, բանալին չընդունելով Պետր Ստեփանիչից։
Պետր Ստեփանիչի դեմքով մի վայրկյան սահեց անբավականությանԻ՛նչ ես մեխված մնացել, Կատյա, ախար քեզ է առաջարկում Պետր Ստեփանիչը։
Կատյան լուռ էր տակավին։ Պետր Ստեփանիչը բանալին հանձնեք Մարիա Իվանովնային, յուր դեմքը քիչ թթվացնելով։
Շնորհակալ ենք, շատ շնորհակալ ենք։ Աստված ձեր մինը հազար անի, Պետր Ստեփանիչ, ձեր լավությունը հավիտյան չենք մոռանալ։ Կատյա, դու հրավիրիր Պետր Ստեփանիչին սենյակ, քիչ խոսեցեք, ես գնամ կոֆե պատրաստեմ այս րոպեիս։
Դու մնացիր, մամա, ես կպատրաստեմ։
Չէ, չէ, ինչ ես խոսում, դու ե՞րբ ես կոֆե եփել, որ հիմի թողնեմ․ նստիր այստեղ, ես այս րոպեիս․․․
Կատերինա Կարլովնան ակամա համաձայնվեց և Պետր Ստեփանիչին հրավիրեց ներս։ Նա մոտեցավ կարի մեքենային և սկսեց շարունակել յուր ընդհատված գործը, առաջարկելով Պետր Ստեփանիչին նստել։
Պետր Ստեփանիչը նստեց լուռ ու մունջ, ագահությամբ նայում էր օրիորդին, որը գլուխը խոնարհեցրած, գործում էր նույնպես լուռ ու մունջ։ Նա կամենում էր խոսել, բայց չգիտեր ինչի մասին խոսեր և ինչպես սկսեր։ Այդ տևեց մի քանի րոպե։ Վերջապես նա յուր աթոռը վերցնելով, մոտեցավ օրիորդի սեղանին և վստահացավ ընդհատել անտանելի լռությունը։
Կատերինա Կարլովնա, այս գիշեր կլուբում լավ կոնցերտ է լինելու, ես եկել եմ ձեզ հրավիրելու։ Կհամաձայնե՞ք ինձ հետ միասին գնալ, տոմսակներ էլ վերցրել եմ։
Ոչ, ներեցեք, չեմ կարող, շատ հոգնած եմ, մի ուրիշ անգամ կգամ, պատասխանեց Կատերինա Կարլովնան այս անգամ բավական մեղմությամբ։
Այժմ ուշ է հրաժարվելը, տոմսակները գնված են, ասաց սիրտ առնելով Պետր Ստեփանիչը, թեև դարձյալ սուտ, որովհետև նա տոմսակներ դեռ չէր գնել․․․
Առանց ինձ հայտնելու զուր եք առել։համար, անպատճառ պիտի գաք։
Ո՛չ, ես գալ չեմ կարող։
Բաս տոմսակնե՞րը, ասաց Պետր Ստեփանիչը կատակով։
Տվեք ձեր ընկերներին։
Ընկերներ չունիմ, Կատերինա Կարլովնա, ես մենակ մարդ եմ այս աշխարհում, նոր եմ ուզում ընկեր ձեռք բերել, ասաց Պետր Ստեփանիչը, կեղծությամբ փոխելով յուր ձայնն ու դեմքը, որպեսզի օրիորդի գութը շարժի դեպի ինքը։
Սակայն Կատերինա Կարլովնայի դեմքի վրա նա չնկատեց ոչինչ փոփոխություն։ Նա տեսավ նույն անտարբերությունը, նույն սառնությունը, ինչ որ առաջ էր։
Այսպիսի քաղաքում ձեզ նման հարուստ մարդը շատ հեշտությամբ կարող էր ընկերներ ունենալ, պատասխանեց օրիորդը, չնայելով նրա երեսին։
Մենակ եմ, մենակ, Կատերինա Կարլովնա, ա՛խ, եթե իմանաք իմ ցավը։ Ես ունիմ շատ ծանոթներ, բայց ոչ ոքի հետ բարեկամություն անել չեմ կարող։
Ինչո՞ւ։
Որովհետև այստեղի մարդիկ անքաղաքավարի են, նրանց հետ ես չեմ սիրում ընկերանալ։
Դուք ի՞նչ տեղացի եք, ներեցեք հարցնել։
Ես կովկասցի եմ, Շուշումն եմ ծնվել։ Բայց շատ երկար ժամանակ ապրելով Մոսկվայում, Պետերբուրգում, մոռացել եմ Կովկասի կյանքը։ Ես սովորել եմ ընկերություն անել կրթված, լուսավորված, թատրոններ, օպերաներ գնացող մարդկանց հետ։ Այստեղ չկան այնպիսի մարդիկ, այստեղ ամենքը միայն մի բանի վրա են մտածում, այն է` փող աշխատել, և սրա համար փչացնում են իրանց կյանքը։ Գործարաններում, հորերի վրա, նավթի և կեղտի մեջ կորած, մագազիններում չիթ ու կտորի փոշու մեջ խեղդվում են, տքնում են գիշեր ու ցերեկ, որ ինչ է իրանց գրպանները լեցնեն։ Լեցնում են և չեն իմանում ինչպես ծախսեն փողերը, ինչպես ապրեն, որովհետև լուսավորություն ասած բանը չեն հասկանում,
որովհետև կրթված չեն։ Աշխարհ են շրջել, բայց ոչինչ չենապրել են, բայց բացի իրանց ապրած հյուրանոցից և մի քանի փողոցներից, ոչինչ չեն տեսել։ Ռուսաստանում այդ մարդիկ ո՛չ թատրոն են գնում, ո՛չ օպերա, ո՛չ կլուբներ։ Իսկ եթե գնում էլ են, ոչինչ չեն կարողանում սովորել, թատրոնում կամ օպերայում ամենավերջինս աթոռներն են վարձում, որ էժան նստի։ Շատերը գնում են, ներկայացումը չվերջացած, կիսատ են թողնում ու դուրս գալիս, որովհետև ճաշակ ասված բանը չունին։ Նրանց համար զուռնա բալաբանի ձայնը քաղցր է, քան թե Պատտիի երգելը։ Մոսկվայում ինձ վրա զարմանում էին, որ ես ամեն անգամ քսանուհինդ ռուբլի էի տալիս Պատտիին կամ Նիլսոնին լսելու կամ Սալվինիի խաղը տեսնելու, բայց ես սրտանց ծիծաղում էի նրանց անհասկացողության վրա։ Ինձ համար փողը մի միջոց է շքեղ ապրելու համար, իսկ նրանց համար նպատակ։ Ես ատում եմ նրանց, ատում եմ, որովհետև նրանք բոլորը թեև երիտասարդներ են, բայց հին հոգով և մաշված սրտով։ Ահա ինչու համար, ես, Կատերինա Կարլովնա, չեմ ընկերանում նրանց հետ։ Ա՛խ, եթե գիտենայիք, թե որքան ինձ համար դժվար է նրանց հետ խոսելն անգամ։ Ես մենա՛կ եմ, Կատերինա Կարլովնա, մենակ եմ, և ինձ համար շատ ու շատ դժվար է անցկենում այստեղ։
Պետր Ստեփանիչն ատենաբանում էր ոգևորված և զանազան թատրոնական շարժվածքներ անելով։
Գնացեք, ուրիշ քաղաքում ապրեցեք, ասաց Կատերինա Կարլովնան, երբ Պետր Ստեփանիչը դադարեց խոսելուց։
Չեմ կարող, Կատերինա Կարլովնա, գործերս այստեղ են, թողնել անհնարին է։ Բայց ես, Կատերինա Կարլովնա, բախտավոր կլինիմ, եթե․․․ եթե․․․ է՛հ․․․
Այստեղ Պետր Ստեփանիչի լեզուն շփոթվեց, և նա, չկարողանալով վերջացնել յուր խոսքը, մի խորը հառաչանք արձակեց կրծքից։
Կատերինա Կարլովնան հոնքերի տակից նրա վրա նայեց և, գլուխը խոնարհեցնելով, քիչ կարմրեց։
Այդ ժամանակ դուռը բացվեց, Մարիա Իվանովնայի գլուխըմիայն Պետր Ստեփանիչը։
Շատերը կարծում են, որ մարդ փողով է բախտավոր, շարունակեց Պետր Ստեփանիչը Մարիա Իվանովնայի գլուխն անհետանալուց մի քանի րոպե անցած։ Ես այդ չեմ հասկանում։ Ահա, ես հարուստ, փառք աստծո, էլ ինչս է պակաս, մի միլիոնի չափ կարողություն ունիմ։ (Պետր Ստեփանիչի կարողությունը երկու հարյուր հազարից ավելի չէր լինի)։ Տուն, տեղ, ոսկի-արծաթ, ծառաներ, կառքեր ամեն բան ունիմ, ինքս էլ մեն-մենակ, ո՛չ ծնողներ ունիմ, ո՛չ եղբայր, ո՛չ քույր, ո՛չ էլ պարտք, մի խոսքով, ես իմ գլխի ու կարողության կատարյալ տերն եմ։ Բայց մի թող գան սրտիցս հարցնեն, թե նա ինչ է ասում, մտնեն դրությունս և տեսնեն, թե այսքան հարստության մեջ ինչպես եմ ես զգում ինձ․․․ Տխուր, տխուր, մահու չափ տխուր․․․
Եվ Պետր Ստեփանիչը կրկին կրծքից արձակեց մի սուտ հառաչանք և կրկին նայեց օրիորդի երեսին։
Պսակվեցե՛ք, գուցե այն ժամանակ ուրախ կլինեք, ասաց Կատերինա Կարլովնան, փորձելով ավելի պարզ հասկանալ նրա միտքը։
Պսակվե՛լ, բայց ո՛ւր է իմ սիրած աղջիկը, պատասխանեց Պետր Ստեփանիչը, մեկ էլ հառաչելով։
Ինո՛ւ, ասում են, որ Բաքվում շատերը կան։
Պետր Ստեփանիչը ոգևորվեց, նրա դեմքն այլայլվեց, աչքերը կարմրեցին, և նա հանկարծ արագությամբ բարձրացավ աթոռից։
Չկա, չկա, Կատերինա Կարլովնա, չկա, բացի ձեզանից, թույլ տվեք․․․
Եվ նա, հարձակվելով օրիորդի վրա, կամեցավ համբուրել։ Օրիորդը սարսափած վեր թռավ տեղից, հրելով Պետր Ստեփանիչի կրծքին։
Ի՞նչ եք անում, հեռո՛ւ կանգնեցեք, ասաց նա սփրթնելով։
Ես ձեզ սիրում եմ․․․
Սուտ եք ասում։համար անհնարին է նկարագրել։ Եվ ինչպես կարող էր ուրիշ կերպ վարվել Մարիա Իվանովնան, քանի որ նա տեսնում էր, թե որքան ուշադիր է Դոլմազովի նման մի նշանավոր հարուստ դեպի յուր մի չնչին գործակատարի չնչին ընտանիքը և ինչպես նա հոգում է այդ ընտանիքի բախտավորության համար։ Բայց մի առանձին ուրախություն էր զգում Մարիա Իվանովնան յուր աղջկա վերաբերմամբ, նկատելով այն ուշադրությունը, որին արժանացել էր Կատերինա Կարլովնան Դոլմազովի կողմից։ Շատ անգամ նա, լուռ ու մունջ, ձեռները ծոցում ծալած, քաշվում էր սենյակի մի անկյունը, մտիկ անում յուր աղջկան և Պետր Ստեփանիչին, որոնք իրարու դեմ նստած խոսում էին մտիկ էր անում և խորասուզվում մտածողության մեջ։ Այդպիսի րոպեներում նրա ծնողական զգայուն սիրտը սկսում էր բաբախել յուր սիրեցյայ զավակի բախտավորությամբ։
Մարիա Իվանովնայի առաջ պատկերանում էրն փառավոր կառքեր, բազմաթիվ ծառաներ, զարդարուն սենյակներ մի բարձրաշեն շքեղ տան մեջ։ Տունը Դոլմազովինն է, իսկ նրա մեջ իշխում է յուր աղջիկը։ Կատերինա Կարլովնան ամբողջ օրը պտտում է զարդարուն սենյակների մեջ, կարգադրություններ է անում, հյուրեր է ընդունում և ճանապարհ դնում։ Իսկ երեկոները Պետր Ստեփանիչի հետ նստում է կառք և գնում ծովափը զբոսնելու։ Զբոսանքից վերադառնում է տուն, թեյ խմում, հագուստը փոխում, ավելի շքեղը հագնում և Պետր Ստեփանիչի հետ թև-թևի տված գնում թատրոն, պարահանդես և այլն։ Նրանց հետ գնում է նույնպես և՛ Արտեմը։ Իսկ ինքը, Մարիա Իվանովնան, Կարլ Մարկիչի հետ մնում են տանը, խոսում են, զվարճանում են, սպասելով երիտասարդ ամուսինների վերադառնալուն, որ միասին ընթրեն։
Եվ այսպես, ուրեմն, Մարիա Իվանովնան երևակայում էր ոչ միայն Կատերինա Կարլովնայի, այլև ամբողջ ընտանիքի մոտիկ ապագան բախտավորված, եթե միայն Դոլմազովի սիրտն այնքան բարի է, որ նա ուշադրություն չի դարձնիլ նրանց աղքատության վրա, եթե նա աչքի առջև կունենա Կատյայի անձնավորությունը, նրա գեղեցկությունը,
շնորհքը, բնավորությունն և եթե Կատյանհատկություններն ավելի գեղեցիկ, ավելի հրապուրիչ գույներով ներկայացնել Դոլմազովին, որպեսզի անդառնալի կերպով գրավի նրա սիրտը։ Բայց ավա՛ղ, Կատյան այդ չէր հասկանում, որովհետև, Մարիա Իվանովնայի կարծիքով, նա հիմար էր և փոխանակ Դոլմազովին գրավելու, աշխատում էր, կարծես, զզվեցնել նրան։ Նա առաջվա պես սառն և երբեմն կոպիտ էր վարվում Դոլմազովի հետ։ Մարիա Իվանովնան այդ տեսնում էր և մինչև յուր հոգու խորքը վրդովվում բայց չէր կարողանում Դոլմազովի ներկայությամբ արտահայտել յուր վրդովմունքը Կատյային։ Նա, զսպելով յուր բարկությունը, սպասում էր Դոլմազովի հրաժարվելուն։ Երբ խնամատարը ոտը դռներից դուրս էր դնում, մայրը սկսում էր թափել աղջկա գլխին անթիվ նախատինքներ և երբեմն հիշոցներ։
Հազար անգամ ասել եմ, որ գիժ ես, խելք չունիս․ դու ո՛չ քեզ և ո՛չ մեզ համար չես մտածում։ Աղքատ ու հպարտ, աչքերդ բաց արա և լավ տես, թե դու ինքդ ո՛վ ես, ի՞նչ ես, իսկ Դոլմազովն ո՛վ է։ Գիտես, որ մեր ապրուստը նրանից է կախված, ինչպես ուզենա, այնպես էլ կարող է անել, կարող է մեզ հարստացնել, կարող էլ է քաղցած թողնել, բայց դու էլի գոռոզ ու գոռոզ։ Ի՛նչ ես մտածում որ քինթդ այդքան բարձր ես պահում։ Խելքի եկ, Կատյա, տե՛ս, մեկ էլ եմ ասում, մեր օրը քեզանից է կախված․․․
Եվ այսպես, Մարիա Իվանովնան երկար նախատում էր յուր աղջկան։ Սակայն աղջիկը շարունակում էր յուր «հիմարությունը»։ Մի օր նրա հանդգնությունն այնտեղը հասավ, որ նա պատասխանեց յուր ծնողի հանդիմանությանը, թե ինքը դիտմամբ է սառն վարվում Դոլմազովի հետ, որպեսզի վերջինը դադարի իրանց այցելելուց։ Մարիա Իվանովնան փրփրեց, կատաղեց յուր աղջկա այդ հանդգնության վրա, բայց․․․ դարձյալ անօգուտ։
Գալով Դոլմազովին, պետք է ասած, որ նա սկսել էր մեծ զգուշությունով վարվել Կատերինա Կարլովնայի հետ, նույնիսկ Մարիա Իվանովնայի բացակայության Ժամանակ։ Նա պահում էր իրան համեստ, չէր համարձակվում որևէ ավելորդ խոսք թռցնել բերանից։ Նա այնպես էր իրան ձևացնում օրիորդի առջև, որ իբր թե սաստիկ փոշմանել է
յուր նախկին վարմունքի մասին։ Սակայնչէր կարողանում հասկանալ այդ խորամանկությունն և լիովին թափանցել Դոլմազովի հոգին։
Հասավ կոնցերտի երեկոն։ Պետր Ստեփանիչը ժամանակից մի ժամ առաջ զուգվեց և, յուր սեփական կառքը նստելով, եկավ Կատերինա Կարլովնայի մոտ։ Օրիորդը դեռ հագնված չէր։ Նա մոռացել էր յուր խոստումը, փորձեց հրաժարվել։ Մարիա Իվանովնան ուղղակի կատաղեց։ Ի՛նչպես կարող է հրաժարվել Դոլմազովի պես մարդու հետ մի որևէ հանգես գնալուց։ Դոլմազովն, օրիորդի կասկածը փարատելու համար, ասաց․
Մարիա Իվանովնա դուք էլ հագնվեցեք մեզ հետ գնալու։
Մարիա Իվանովնան հոգով ուրախ էր նրանց ուղեկցելու, քիչ մնաց համաձայնվեր անգամ, բայց հիշեց, որ օրինավոր հագուստ չունի։
Ուրիշ անգամ, ասաց նա, ուրիշ անգամ։ Կատյա, գնա, պատրաստվիր։
Ապագայում օրիորդը շատ անգամ իրեն հարցնում էր, ինչպես եղավ, որ նա մոլորվեց և կամքի ուժ չունեցավ տանը մնալու։ Նա անցավ մոր հետ յուր սենյակը։
Դոլմազովը մնաց մենակ, կանգնեց հայելու առջև և սկսեց դիտել իրան ոտից մինչև գլուխ։
Թո՛ւ, իսկ որ շատ եմ տգեղացել․․․ ի՛նչ անճոռնի է լինոլմ մարդ առանց հոնքերի և թերթերունքների, խոսում էր նա, ուղղելով յուր սպիտակ փողկապը։ Փարիզից բերել տված ճարն էլ չի օգնում մազեր բուսնելուն․․․ Ասում են, որ Վիեննայում կարող են բժշկել, հարկավոր է անպատճառ գնալ, եթե ոչ խայտառակություն է, կանայք ինձանից փախչում են։
Էհե՛, այ մի ուրիշ ցավ, այս ի՞նչ է դուրս գալիս քնթիս վրա, շարունակեց նա, շոշափելով քթի ծայրն, ուր գոյացել էր մի կարմիր բշտիկ։ Ցավում է, այդ լավ նշան չէ, հարկավոր է անպատճառ բժշկին ցույց տալ․․․
Ներս մտավ Կատերինա Կարլովնան։ Դոլմազովը շտապեց հեռանալ հայելուց։
Օրն արդեն մթնել էր։ Քաղաքային ժողովարանի դահլիճը, ուրտված երեք ահագին ջահերով և պատերին խփած բազմաթիվ կանթեղներով։ Օրիորդը, Դոլմազովի ուղեկցությամբ, բարձրացավ ընդարձակ սանդխտով դեպի դահլիճը։ Ներկայացումը դեռ չէր սկսվել։ Հանդիսականները, այս ու այն կողմ ցրված, զբոսնում էին։ Երիտասարդ վաճառականների մի խումբ նախասենյակի մի անկյունում պատրաստած բուֆետի առջև, մի սեղանի շուրջը հավաքված, կոնծում էր․․․ Խմբի մեջ երևում էր և՛ Սերգեյ Իվանիչը, որի հետ մենք ծանոթացանք կայարանի վրա։
Պետր Ստեփանիչն աշխատեց դահլիճ մտնել Կատերինա Կարլովնայի հետ այնպես, որ խումբը չնկատի։ Բայց այս չհաջողվեց նրան։
Օհո՛, Պետր, լույսը քեզ տեսնողին, գոչեց բարձր ձայնով խմբի միջից երեսը սափրած մի երիտասարդ կարմրած աչքերով։
Նա, իսկույն բաժանվելով խմբից, մոտեցավ Դոլմազովին։
Բարև, Սիմոն Լազրիչ, քե՞ֆդ, հարցրեց Պետր Ստեփանիչը, մի քիչ շփոթվելով և արագությամբ սեղմելով երիտասարդի ձեռը։
Կա՛ց, ո՞ւր ես փախչում, կա՛ց․․․ տեսնեմ այդ ով է քեզ հետ, ասաց երիտասարդը, բռնելով Դոլմազովի թևից։
Օհո՛, Պետո՛, շնորհավորում եմ, ի՞նչ տեղից ես ճանկել այդ լուսնյակին։
Բայց Պետոն աշխատում էր խույս տալ։ Նա, մի կերպ յուր թևն ազատելով երիտասարդի ձեռից, շտապեց դեպի Կատերինա Կարլովնան, որն այդ ժամանակ այնչափ հեռու էր, որ չէր լսում նրա խոսակցությունը։
Տղերք, նոր խաբար, Դոլմազովը, ղոչաղը նոր որս է արել, ասաց երիտասարդը, վերադառնալով և կրկին խառնվելով խմբին։
Ո՞վ է, ո՞վ, հարցրին միաբերան մի քանիսը խմբի միջից։
Հայի էր նմանվում, բայց չճանաչեցի, լուսնյակ է, սպասեցեք, մի բաժակ էլ կոնծեմ և գնամ ես էլ ծանոթանամ։
Սիմոն Լազրիչը դատարկեց մի բաժակ ևս։
Իզուր նեղություն մի՛ քաշիր, Սիմոն Լազրիչ, Դոլմազովըեմ և գիտեմ ինչ բան է։
Ո՞վ է, ո՞վ է, Սերգեյ Իվանիչ, կրկնեց դարձյալ միաբերան հետաքրքիր խումբը շրջապատելով Սերգեյ Իվանիչին։
Յուր գործակատարի աղջիկն է։
Հաշտրախանցի՞ն, հա՛, ես էլ եմ տեսել, ես էլ եմ տեսել, շատ գեղեցիկ է, ասացին միմյանց հետևից մի քանիսը։
Գեղեցիկ լինելը գեղեցիկ է, բայց ինչ անես, որ․․․
Եվ Սերգեյ Իվանիչը, խոսքը չավարտելով, կրծքից մի հոգոց հանեց և գլուխը խորհրդավոր կերպով շարժեց։
Ինչպե՞ս։
Այնպես, պատասխանեց Սերգեյ Իվանիչը, աչքի մեկը խփելով և շրթունքները կրծելով։ Տուն, տեղ, ամեն օր նվերներ, հորն և եղբորը պաշտոն լավ ռոճիկներով։
Փա՛հ, քո վիզը կոտրվի Դոլմազով, օտարներից կշտացար, հիմա էլ հային ես ձեռք գցե՞լ, բացականչեց Սիմոն Լազրիչը, ձեռների ափերը իրարու խփելով։
Չեմ հավատում, ես Պոպովի աղջկան ճանաչում եմ, նա շատ հպարտ և խելոք աղջիկ է։ Դոլմազովը չի կարող նրա հետ խաղալ, մեջ մտավ մի ուրիշը, որը մինչև այդ ժամանակ լուռ էր։
Էհե՛, երևի, դու լավ չես ճանաչում Դոլմազովին; պատասխանեց թերահավատին Սերգեյ Իվանիչը, գլուխը շարժելով։ Նա այնպիսի մարդ չէ, որ մեկի համար անօգուտ մի կոպեկ ծախսի, ուր մնաց այնքան բաներ բաշխի, ինչ որ բաշխում է Գասպարի աղջկան։ Տունը լեցրել է հազար տեսակ բաներով, էլի օր չի անցնում, որ մի նվեր չտանի հյուր գնալիս։
Չէ, եղբայր, ես լավ եմ ճանաչում Դոլմազովին, գիտեմ ինչ հոգի ունի․․․
Զանգակը հնչեցրին, ներկայացումը սկսվեց, ամենքը մտան դահլիճ։
Պետր Ստեփանիչն և Կատերինա Կարլովնան նստած էին երկրորդ կարգում։ Օրիորդը հագնված էր թեև ոչ շքեղ, բայց բավական նուրբ
ճաշակով։ Բազմաթիվ լապտերների լուսավորությանԵս ի՞նչ գործ ունիմ ձեր տանը։
Պետք է միասին ընթրենք։
Շնորհակալ եմ, Պետր Ստեփանիչ, ախորժակ չունեմ խնդրեմ, ինձ մեր տուն ճանապարհ դրեք։
Անկարելի է։
Ո՛չ, ո՛չ, ուշ է, մայրս անքուն սպասում է ինձ․․․
Շուտ կվերջացնենք ընթրիքը, իսկույն կուղեկցեմ ձեզ ձեր տուն։
Հոգնած եմ, Պետր Ստեփանիչ, թույլ տվեք ուրիշ անգամ ձեզ ոտ հյուր կգամ այսօրվա փոխարեն, շարունակեց օրիորդն այս անգամ աղերսալի ձայնով։
Աչքիս վրա տեղ ունեք ամեն օր, բայց այժմ զուր եք հակառակում, անպատճառ տանելու եմ, պատասխանեց Դոլմազովը վճռաբար։
Մինչ Կատերինա Կարլովնան այսպես հակառակում էր, կառքը հասավ և կանգնեց Դոլմազովի տան դռների առջև։ Մի քանի րոպե օրիորդը չէր համաձայնվում իջնել կառքից։ Պետր Ստեփանիչը համոզում էր նրան, աղաչելով, խնդրելով, սակայն իզուր, օրիորդը համառությամբ կպել էր կառքին և պոկ չէր գալիս։ Դոլմազովի համբերությունը հասավ յուր վերջնակետին․ նա, բեղերը կրծոտելով, զսպեց իրան և սկսեց կրկին հորդորել օրիորդին։ Օրիորդը նույնպես դուրս եկավ համբերությունից և բարկացած հրամայեց կառապանին կառքը քշել բայց կառապանը մի շարժում անգամ չարավ օրիորդի հրամանը կատարելու։ Դոլմազովին վիրավորեց Կատերինայի վարմունքը, նրա ինքնասիրության նեղ զգացմունքները բորբոքվեցին։ Փողոցում տիրում էր լռություն։ Դոլմազովը նայեց յուր չորս կողմը և բացի կառապանից չտեսավ ոչ մի մարդ, որ վկա լիներ այդ տեսարանին։ Կառապանն առույգ ձիերի սանձը ձեռքում սեղմած, լուռ ու մունջ մեխված էր յուր տեղում, միայն երբեմն, սանձը շարժելով, նա հարվածում էր այս կամ այն ձիուն և յուր քնաթաթախ ձայնով կրկնում․ «տուբր, ստո՛․․․ո՛․․ո՛յ, պռոկլյատայա»․․․ Դոլմազովը մեկ ոտը դրեց կառքի վրա
և, երկուցած բերեց ուժով։
Երկու ելք կար Կատերինա Կարլովնայի առջև․ նա կամ պիտի հնազանդվեր, կամ պիտի փախչեր․․․
Նրանք մտան ներս և մի ընդարձակ սանդխտով բարձրացան վերև, Պետր Ստեփանիչը պատշգամբից օրիորդին ուղղակի առաջնորդհց մի ոչ այնքան ընդարձակ սենյակ։ Իսկ ինքը, մի րոպե բաժանվելով նրանից, յուր սպասավորին տվեց ինչ որ պատվերներ և կրկին վերադարձավ։
Առաստաղից քաշ արած փոքրիկ կոլորակ կանթեղը լուսավորում էր սենյակի մոխրագույն պաստառով ծածկված պատերը, ուր քաշ արած էին մի քանի մեծ ու փոքր պատկերներ կասկածելի բովանդակությամբ։ Մի անկյունում դրած էր մի բարձր մահճակալ փափուկ անկողնով, մյուսում գտնվում էր մի ահագին հայելի, երրորդում մի կոլորակ սեղան, իսկ չորրորդում մարմարոնյա լվացարանն յուր բոլոր պատկանելիքներով։ Պետր Ստեփանիչը շտապեց նախազգուշացնելու, որ դահլիճի և մյուս սենյակների դռներն ու պատուհանները նոր են ներկված, այնպես որ ներկի հոտից անկարելի է այնտեղ մտնել և հրավիրեց օրիորդին ներս։ Մի սարսուռ անցավ Կատերինա Կարլովնայի մարմնով, երբ նա հայացքը ձգեց սենյակի կահ-կարասիքի վրա։ Նա ակամա սկսեց դողալ, գրեթե անզգայաբար մոտեցավ մեջտեղ դրած քառանկյունի սեղանին և նստեց նրա շուրջը, աթոռներից մեկի վրա։
Մի քանի րոպեում սպասավորը սեղանի երեսը ծածկեց սպիտակ մաքուր սփռոցով, և մեջտեղ եկան մի քանի տեսակ ուտելեղեններ և ըմպելիքներ։ Դոլմազովն անմիջապես յուր համար մի բաժակ օղի ածեց, իսկ օրիորդի համար մի ուրիշ ինչ-որ արտասահմանյան ըմպելիք։
Խմեցե՛ք, շատ քաղցր խմիչք է, վնաս չի տալ ձեր սրտին, ասաց նա, բաժակը դնելով Կատերինա Կարլովնայի առջև։
Օրիորդը բաժակի ծայրը գրեթե անգիտակցաբար կպցրեց շրթունքներին և իսկույն վայր դրեց։
Ձեր կենացը։ Կատերինա Կարլովնա, շարունակեց Դոլմազովնկեսը։
Օրիորդն աշխատելով ուշքը ժողովել, գլուխը շարժեց, առանց մի խոսք ասելու։ Դոլմազովը սկսեց ընթրել։ Օրիորդը չէր ուտում, բայց երբ Դոլմազովը նրան ստիպեց, նա մի երկու կտոր բան դրեց բերանը և, դարձյալ հետ քաշվելով, սկսեց երկյուղածությամբ նայել յուր չորս կողմը։ Ինչպես որսորդներից հալածված եղջերու, նա զգում էր, որ անտառի խորքում ընկել է մի այնպիսի նեղ տեղ, որտեղից ազատվելն անհնարին է։ Անհանգիստ դեմքով և դողդողալով նա յուր հայացքը մերթ ձգում էր սենյակի պատերին, մերթ Դոլմազովի վրա։
Ինչո՞ւ չեք ուտում, Կատերինա Կարլովնա, կրկնում էր Դոլմազովն անդադար։
Ախորժակ չունիմ, խնդրեմ, Պետր Ստեփանիչ ինձ շուտ ճանապարհ գրեք։
Մի՛ շտապեք, դեռ շատ վաղ է, տասներկու Ժամը չի լրացել։ Գոնե, Կատերինա Կարլովնա, մի երկու բաժակ այս քաղցր ըմպելիքից խմեցեք, շատ համեղ բան է, փորձեցեք։
Դոլմազովը կրկին լցրեց մի բաժակ և դրեց Կատերինայի առջև։ Օրիորդը գլուխը շուռ տվեց և բաժակը հեռացրեց իրանից։
Ինչո՞ւ եք այդպես անում, Կատերինա Կարլովնա․ դուք ինձ վիրավորում եք։
Մայրս, խեղճը հիմա սպասում է, պատասխանեց օրիորդը, փորձելով տեղից բարձրանալ։
Ո՞ւր եք գնում, սպասեցե՛ք, ասաց Դոլմազովը, բռնելով նրա թևից մեղմիկ և նորից նստեցնելով յուր տեղը։ Օրիորդն ակամա հնազանդվեց նրա կամքին։ Պետր Ստեփանիչը լիք բաժակը կրկին մոտեցրեց նրան ասելով.․
Եթե այս անգամ ևս մերժեք իմ խոնարհ խնդիրն և մինչև հատակը չի դատարկեք այս բաժակը, իմացեք, որ դուք ինձ մինչև սրտիս խորքը վիրավորած կլինեք։ Վերցրեք Կատերինա Կարլովնա, և սրտով խմեցեք, դա ձեր եղբոր, Արտեմ Կարլիչի կենացն է։
Այս ասելով, Դոլմազովը յուր համար մի բաժակ գինի ածեց
և առավ ձեռքը, սպասելով օրիորդին։ Կատերինա Կարլովնան ճարահատյալտեղը դրեց։
Ես զարմանում եմ, դուք ինչ քարասիրտն եք, որ ձեր միակ եղբոր կենացն էլ չեք խմում, ասաց Դոլմազովն և նույնպես լիք բաժակը դրեց սեղանի վրա։
Օրիորդը ոչինչ չպատասխանեց։ Պետր Ստեփանիչը շարունակեց խոսել, փոքր առ փոքր ոգևորվելով։ Նա ասաց, թե բախտավոր է այն մարդը, որ եղբայր ունի և, հետզհետե խոսքը դարձնելով յուր վրա (դա նրա սաստիկ ցանկությունն էր), ավելացրեց, որ ինքը նախանձում է եղբայր ունեցողներին։ Նա սկսեց գանգատվել յուր՝ իբր թե տխուր՝ ճակատագրի դեմ։ Նկարագրեց յուր վիճակն ամենատխուր գույներով, աշխատելով համոզել օրիորդին, թե որքան ինքն անբախտ մարդ է և ինչպես ճակատագիրն անգթությամբ հալածում է իրան։ Կրկնեց նույնպես, թե համոզված է, որ կարող է բախտավորվել միայն այն ժամանակ, երբ յուր կյանքը կկապի մի սիրեցյալ էակի հետ, որ կարող լիներ մասնակից լիներ նրա դառնություններին և ուրախություններին։ Նա ավելացրեց, թե հենց յուր դժբախտությունը կայանում է նրանում, որ մինչև օրս դեռ չի գտնում մի այդպիսի էակ, իսկ նա, որի վրա հույս ունի, շատ անգութ է վերաբերվում դեպի իրան․․․
Եվ այս միտքը հայտնելու ժամանակ Դոլմազովն յուր վավաշոտ աչքերը հառեց օրիորդի երեսին, որ տեսնի գոնե այս անգամ նրա վրա գոհացուցիչ ազդեցություն արի՞ն յուր խոսքերը, թե ոչ։
Կատերինան թեև ուշադրությամբ չէր լսում, բայց հասկացավ, թե Դոլմազովը ում մասին է ակնարկում, հասկացավ և ոչինչ չասաց։
Երբ գլուխս խառն է գործերով, էլի մի կերպ օրերս անցնում են, իսկ երբ գործերից ազատվելով գալիս եմ տուն, դարձյալ մի ինչ-որ ծանրություն նստում է սրտիս վրա։ Մտիկ եմ անում չորս կողմ ոչինչ մխիթարություն, ոչինչ թեթևություն չեմ գտնում։ Տանս պատերը, կարծես, ինձ թշնամի լինեն։ Այո՛, Կատերինա Կարլովնա, չկա մեկը, որ թեթևացնի իմ հոգին, չկա մեկը, որ կարողանա յուր քաղցր հայացքներով, յուր դուրեկան խոսակցությունով
մխիթարել իմ վշտացած սիրտը։ Ճարահատյալ պառկումանգամ փոքրիկ երեխայի պես լաց եմ լինում իմ սենյակում։ Լաց եմ լինում և հետո հագնվում ու դուրս փախչում տնից, ինչպես բանտից։ Գնում եմ դուրս այնտեղ միևնույն տխրությունը, միևնույն դառնությունը։ Թե մինչև երբ պիտի շարունակվի իմ այս անտանելի դրությունը, ինքս էլ չգիտեմ։ Բայց Կատերինա Կարլովնա, ես այժմ զգում եմ, թե կա մեկը, որ կարող է վերջ դնել իմ ցավերին․ այդ մեկը․․․ է՛հ․․․
Եվ Դոլմազովի կրծքից կրկին դուրս թռավ մի կեղծ հառաչանք։
Արդեն անցել էր բավական ժամանակ։ Կատերինա Կարլովնան, օգտվելով Դոլմազովի րոպեական լռությունից, բարձրացավ յուր տեղից։
Սպասեցեք, ասաց Դոլմազովը։
Ո՛չ, բավական է, ինչքան պահեցիք, թույլ տվեք։
Մի քիչ էլ նստեցեք, խնդրեմ։
Սակայն օրիորդը այս անգամ չհամաձայնվեց նստելու։ Նա երեսը շուռ տվեց և վճռողական քայլերով դիմեց դեպի դռները։
Ո՞ւր եք փախչում, բացականչեց Դոլմազովն և, վազելով օրիորդի հետևից, բռնեց նրա ձեռքը։
Հերիք է, Պետր Ստեփանիչ, գնանք։
Հերիք է, հերիք չէ, ա՛յ թե հերիք է։
Եվ այս անորոշ խոսքերն արտասանելով, Դոլմազովը դռները փակեց, բանալին շուռ տվեց և կողպեց։
Տեսնո՞ւմ եք, հա, հա, հա, գոչեց նա, չարախնդությամբ ծիծաղելով։
Նա, բանալին ցույց տալով օրիորդին, ձգեց գրպանը։ Նրա ծիծաղն օրիորդի վրա վերին աստիճանի զզվելի տպավորություն արավ։ Մի քանի վայրկյան սա ապշած նայում էր։ Պետր Ստեփանիչը նույնպես նայում էր օրիորդին։ Եվ այդ հայացքն արտահայտում էր նրա զազրելի ձգտումը։ Նրա բարակ և սեղմված շրթունքների վրա խաղաց մի հանդուգն ու լկտի ժպիտ, և այդ վայրկյանին նրա քրքրված ու մաշված դեմքն ընդունեց գարշելի արտահայտություն։
Կատերինա Կարլովնան սարսափեց այդ արտահայտությունից։