Shushanik Kurghinyan
Ընկճվածը
Լինում են ժամեր― աշխարհն ես ատում,
Ատում ես մարդկանց, բողոքում բախտից՝
Ձանձրույթը ճակտիդ, հոգնած ու տրտում՝
Չես գտնում հնար փախչելու վշտից։
Թվում է սիրող սրտերից իսպառ
Ջնջվում ես անհետ ու սիրտդ կրծում
Մի խուլ նախանձոտ կսկիծ անբարբառ,
Սրտամաշ կասկած մտքիդ բռնանում։
Ա՜հ, թշվառակա՛ն, մաղձից կուրացած,
Հենց այդ ժամերին սուս կուլ ես գնում
Կյանքի հոսանքին թևերիդ ծալած՝
Մոռանում դու քեզ, իդեալի երդում։
Ու ստոր ընկճման գործում տխրալի
Տեսնելով ազնիվ իղձերիդ մարում―
Փոքրոգի անձեր մատներում տանջանքի՝
Ու դառը զղջման արտասուք թափում։
1906
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Elen Yolchyan
Samaria
Untitled
Play Online