Shushanik Kurghinyan

Թիթեռն ու եզը

Թիթեռն ու եզը պատահեցին իրար հանդում։

Ի՜նչ անմիտ արարած ես, ասաց արհամարհանքով եզը, ոչ ուժ ունես, ոչ հաստ վիզ և ոչ էլ ամուր ոտքեր։

Ծաղիկների սրտից փոշի ծծելու համար թեթև թևերն էլ բավա­կան են, եզ եղբայր, ասաց նախշուն թիթեռնիկը։

Թո՜ւ, զայրացած թքեց եզը, հանդերի հյութոտ խոտը թո­ղած փոշով է կերակրվում․․․ Այ քեզ անպետք արարած․ ուրեմն իզուր չէ, որ կյանքդ էլ անհանգիստ ու կարճ է տնօրինված․․․

1903 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

The Churchyard
The Churchyard
Play Online