Shushanik Kurghinyan

Լուսացավ

Խեչոն խելոք
Ծառա էր լոկ․

Իր զենքն էր հին ցախավելը․
Ամո՞թ բան է ցախ ավլելը։

Ամեն մարդ էլ,
Թեկուզ զարդով
Կամ անզարդ էլ

Դե՛հ, այս կյանքում իր գործն ունի,

Որ հաց ուտի՝
Անբան չհոտի․․․

Հա՛․․․ մեր Խեչոն ժիր ու արի
Աշխատում էր օրը-տարի․
Զարթնում էր միշտ արևից շուտ,
Ու քուն մտնում լուսնից հետո,
Սակայն դարձալ իր խոսքն էր սուտ,
Անունը՝ «խենթ, լակոտ ու տո՜․․․
Էշ գյուղացի, անբան, անկիրթ,

Ավարա շուն․․․»։
Ու չէր հիշում,

Որ իր կերած փշրանքի հետ,
Որ իր թափած զուր ջանքի հետ
Ե՞րբ չէ դիպել վզակոթին
Ցախավելը կամ ցեխոտ թին․․․

Մի օր կանո՜ւխ․․․ Տե՜ր, մեղա՜ քեզ,
Մնաց շշմած Խեչոն մեր հեզ։
Ձայն էր տալիս աղան վերից․

Խաչատուր ջան․․․ ընկեր Խեչո,

Մի ջուր բեր ինձ․․․։
Դեմքն էլ ճերմակ.
Թանի նման,
Խոսածներն էլ

Միտք շփոթող բանի նման․․․
Վա՜յ, աղա ջան, էդ ի՞նչ էլավ,
Որ դու էդպես շուտ տեղիցդ ելար․
Թե երեկ շատ կերար փլավ․․․
Թե՞․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․
Ջուր տուր․․․ եկան․․․ կոմունիստներ․․․
Ես ո՞ւր փախչեմ,
Քանի՞ ոսկով
Ցավս ո՞ւմ պատմեմ
Երկու խոսքով,
Որ ես սովոր լողալուն,
Չեմ դիմանա դղալուն․․․։
Խեչոն իսկույն
Գլխի ընկավ ու ծիծաղից թուլացավ․
Դե՛հ, քեզ մատաղ, գիշե՞ր է, ինչ․
Ի՞նչ գող,
Ի՞նչ փող,
Լուսացա՜վ․․․


1921 թ. 24 հունիսի

Be the first who will comment on this
Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors

Dark green painting
Dark green painting
Play Online