Shushanik Kurghinyan
Հավատ, հույս և սեր
Հավատի հետ ես վաղուց եմ ծանոթ,
Դեռ վաղ մանկության անհոգ օրերից,
Երբ թոթով լեզուս փափագով խանդոտ
Աղոթք էր կարդում լսած տատիկից։
Հույսն ինձ սնուցեց թևերի վրա,
Որպես գթասիրտ հոգատար դայակ․
Երազով նախշեց օրերս ապագա,
Ու ոսկեզօծեց մտքերս անտակ։
Սերը․․․ զարթնել է իմ սրտի խորքում
Սկզբում բարի, որպես ոգու շունչ,
Եվ ապա կյանքի գրկում անխնդուն
Քրքրել սիրտս, խափանել անուրջ։
Եվ իմ տարաբախտ կյանքիս օրերին
Ինչո՞ւ չեմ կարող կցորդել նրանց,
Որ սերն ու հույսը գրկած հավատին
Իշխեին միահեծ կյանքիս դառնացած․․․
1906 թ․
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
George Gurdjieff
The Resurrection Of Christ
Armine Kalents, 2004
Play Online