Shushanik Kurghinyan
Ես ու դու
Գարնան օր էր, ջինջ առտու՝
Պատահեցինք ես ու դու․․․
Ու ինձ տվիր մի ալ վարդ,
Ասիր․ «Ահա կրծքիդ զարդ»։
Բայց չունեի ես ոչինչ․
Օրն էլ այնպե՛ս պարզ էր, ջինջ․․․
Մի լավ սիրտ կար կրծքիս տակ,
Ասի, առ քեզ հիշատակ։
Իմ անթառամ սրտի հետ
Գիտեմ, գոհ ես ու հպարտ․․․
Իսկ վարդդ ալ հոտավետ
Մի օր ապրեց, կրծքիս զարդ։
Խորշոմ իջավ իմ ճակտին,
Կարոտեցի՜ այն ճամփին,
Ուր պատահանք ես ու դու,
Երբ գարուն էր, ջինջ, առտու․․․
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Arno Babajanyan
Nocturne
Waterfall
Play Online