Shushanik Kurghinyan
Դոնի վրա
Նվեր Ն-ին
Խաղա՜ղ է․․․ թովիչ․․․ նավակն է լողում
Ջրի երեսին։
Թիերից փախչող կոհակը դողում
Զեփյուռի ուսին․․․
Նիրհում է Դոնը․․․ քնած են դալար,
Սիզավետ ափեր․
Բոսյակն է երգում տխուր միալար
Որ՝ «շատ է արբեր»․․․
Ես վախենում եմ․․․ առաջին անգամ
Նավակ եմ նստել․
Անհայտ երկյուղից սաստիկ կդողամ
Կուզեմ արտասվել․․․
Սակայն իմ դիմաց գգվող ժպիտով
Ափն է երևում․
Նրան եմ ձգտում անզուսպ փափագով
Եվ սրտապնդվում։
Այլանդակ տիպար․․․ ես ինձ զզվանքով
Ասում եմ լռիկ,
Թիերը խլում և հոխորտանքով
Պատառում ալիք․․․
Ափ եմ դուրս գալիս․․․ թվում եմ ես ինձ
Չնչին, փոքրոգի
Դեմքիս է նայում ծեր Դոնը հեռվից
Ծաղրում անհոգի․․․
1907 թ․
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Tigran Hamasyan
Kars
Winter in Leningrad
Play Online