Shushanik Kurghinyan
Չասեք ափսոս, երբ ես մեռնեմ․․․
Չասեք ափսոս, երբ ես մեռնեմ,
Հեչ էլ վրաս մի խղճաք․
Ձեր արցունքին ես կարոտ չեմ՝
Հոգ չէ թե ինձ մոռանաք։
Ինձ ի՞նչ պետք է դիակ դարձած՝
Հարգանք ու սեր վայելել―
Երբ կյանքի մեջ սերս եք խլած,
Ու մեծ սիրտս ավերել։
Թո՛ղ որ երկնից աստղը ժպտա
Իմ աննշան շիրիմին,
Թո՛ղ որ անուշ հովը սուլե՝
Ու երգե ինձ ողորմի։
1905
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Alexander Spendiaryan
Enzeli
Boats
Play Online