Запел Есаян

Նամակ Մելինե Գովանճյանին

1922, ապրիլի 25, Բարիզ

Մելինե Գովանճյանին

Ինչպես մտադիր էի՝ անցյալ ուրբաթ օր մեկնեցա Պրյուքսելեն և հանգիստ հասա Բարիզ։

Անմիջապես մտադրեցի Ձեզ գրել, բայց դիզված գործերը և երկուշաբաթն ի վեր անպպտասխան մնացած նամակները ինձ հարկադրեցին քիչ մը ուշանալ Ձեզ անգամ մըն ալ հայտնելու իմ շնորհակալություններս այն ջերմ ընդունելության համար, որ ըրիք ինձ Անվերսի մեջ։ Վստահ եղեք սիրելի օրիորդ, որ միշտ մեծ հաճույքով պիտի հիշեմ Ձեզ մոտ ունեցած օրերս և եթե առիթը ներկայանա կրկին Ձեզ տեսնելու, շատ ուրախ պիտի ըլլամ։

Մեզ պես մարդոց համար, որ առիթ ունին հազարավոր մարդեր տեսնելու, առավել ևս հայտնի ճշմարտություն է, թե շատ հազվադեպ բան է գեղեցիկ հատկություններով օժտված անձերու հանդիպելու և երբ այդ բարեբախղությունը կունենանք, վստահ եղեք, որ տարօրինակ հանգստություն մը կունենանք և նաև հավատք ապագայի վրա։ Դուք այն անձերեն մեկն եք, որ այդ զգացումը կներշնչեք։

Արդարև պետք Է ունենաք ներքին և բարոյական շատ մեծ ուժ, որպեսզի այդքան թիվով քիչ գաղութի մը մեջ Ձեր ոգևորությունը և եռանդը պահեք։ Շատ ուրախ եղա Ձեզ ծանոթանալուս և հույս ունիմ, որ մոտիկ ապագային առիթ կունենանք միասին աշխատելու մեր խեղճ և բարի ժողովուրդին համար։ Կխնդրեմ Ձեր մայրիկին հայտնեք իմ հարգանքներս և ջերմագին բարևներս Ձեր քույրերուն և ազգականներու։ Գոհ կըլլամ, եթե երբեմն ինձ գրեք և տեղյակ պահեք Ձեր գաղութին գործերուն, նույնպես՝ եթե կարծեք, թե ոևէ բանով կրնամ Ձեր ձեռնարկած գործերուն օգտակար ըլլալ, կխնդրեմ ինձ համարեք Ձեզ անձնվեր և ընդունեք այս առթիվ իմ լավագույն զգացումներս։

Զապել Եսայան
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Свинг Бах
Давид Баласанян

Свинг Бах

28 апреля 1963 г., Нью-Йорк.
28 апреля 1963 г., Нью-Йорк.
Играть онлайн