Егише Чаренц
Հայացքների թակարդում
Ո՞վ է անցնում բուլվարում
Նա՛:
Նայում են, շատ են նայում:
Ահա՜,
Սո՛ւր տեգերով ու հրով
Չարչարում են, տանջում.
Համբուրում են աչքերով
Անհագ, ծարավ պահանջում:
Թափում են նուրբ մի կրակ
Աչքերով:
Մերկացնում են արագ
Հրով
Բո՛րբ աչքերի կրակով
Հրկիզում են վառում.
Կանչում են նուրբ ակնարկով
Հեռու:
Լցնում են սիրտը սիրով
Այրող.
Լցնում են սիրտը սիրո
Բույրով:
Ու դառնում է ողջը հուր,
Ու կարոտ, ու փայլ:
Ու դառնում է կյանքը նոր,
Այլ:
Նիզակների նման շեշտ
Հիմա
Խոցում են դառն ու անուշ
Ու նա`
Շե՛կ տարփուհու նման մի,
Հայացքների թակարդում
Հանձնվում է ամեն մի
Մարդու...
Անկարելի՛ է կյանքում
Այսքան սեր:
Ցերե՞կ է, թե մի անքուն
Գիշեր:
Տվե՛ք, էլի՛ ու էլի՛
Անվերջ.
Քա՛ղցր է կյանքը, սիրելի՜ս,
Այնպե՛ս...
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Давид Баласанян
Свинг Бах
Девушка и луна
Играть онлайн