Егише Чаренц
Գիշերապահը
Ես արթնանում եմ, երբ քնում եք դուք
Եվ գիշերն ամբողջ անխոնջ ու անքուն,
Երբ փողոցներով չի անցնում ոչ-ոք
Քայլում եմ, քայլում անկյունից-անկյուն:
Քայլում եմ և լուռ մտածում եմ ես,
Որ չունեմ ձեզ պես ոսկիներ, գանձեր,
Բայց գիշերների մենակության մեջ
Ձեր ոսկիների հսկողն եմ դարձել:
Հսկում եմ, հսկում, որ ոչ-ոք չգա
Եվ չգողանա ոսկիները ձեր:
Հանդարտ է շուրջս՝ ձայն, շշուկ չկա,
Իմ կյանքն էլ, մի՞թե, այսպես չի՞ անցել:
Ես չեմ շտապել առավոտ ծեգին,
Ոսկի չեմ դիզել, չեմ գանձել ոչինչ.
Նայել եմ միայն հեռու աստղերին,
Որ ահա նորից հե՛զ թարթում են ինձ:
Նայում եմ լուսնին: Հսկում եմ արթուն:
Աշխարհը անհո՛ւն, աստղազարդ տեսիլ:
Իսկ երբ արթնանաք կգնամ ես տուն
Եվ անո՛ւշ, անո՛ւշ կքնեմ ես էլ...
1916
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Александр Спендиарян
Колыбельная
Водопад
Играть онлайн