Егише Чаренц
Դուրսը, հեռվում — դաշտեր ու դաշտեր
Դուրսը, հեռվում դաշտեր ու դաշտեր:
Երկինքը կապույտ, արևոտ, անհուն:
Ամպի պես կախված օրորվում է դեռ
Կյանքը աշխարհում:
Դաշտեր ու դաշտեր: Ու արևը վառ:
Եվ կյանքը անտես: Զգում եմ, որ ես
Դուրս կգամ հիմա, կընկնեմ ճանապարհ:
Մի՞թե չգիտես:
Կգնամ մենակ: Կյանքում, աշխարհում:
Եվ մի իրիկուն կմթնի ուղին:
Ու կվերջանա երկրային հեռուն
Ճանապարհը հին:
1916
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Лазарос Сарьян
Симфонические образы
Армения, 1959 г.
Играть онлайн