Ваан Терян
Մարել ես արդեն, մեռել ես հավետ...
Մարել ես արդեն, մեռել ես հավետ,
Հեռավոր կյանքի երազների բոց,
Խավարն է գրկել հոգիս ալեկոծ,
Եվ դեպի լույսը չըկա արահետ...
Անդարձ օրերի ցնորական երգ,
Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.
Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում.
Տանջանքի գիշե՜ր և չըկա եզերք։
Իջել են մթին խոհերը վրաս,
Սառն է հիմա իմ գիշերը անափ,
Էլ չկա ոչ մի լուսեղեն տագնապ,
Եվ ոչ մի երազ, և ոչ մի երազ...
Лайк
Сохранить
Хочу почитать
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Элен Йолчян
Самария
Гадание с чашечкой кофе
Играть онлайн