Ваан Терян

Հեռավոր, անել լեռնագագաթներ

Հեռավոր, անել լեռնագագաթներ,
Պայծառ արևի գահեր հիասքանչ,
Սիրտըս մեռնում է, լեռնագագաթներ,
Ներքևում նիրհող դաշտերում կանաչ։
Ւմ երազները ձեր գիրկն են թռչում
Բա՜րձր, դեպի վե՜ր, արեգակին մոտ,
Ուր խենթ բոցերի խուրձեր դողդոջուն
Լուռ դալկանում են երկնում անաղոտ։
Հեռո՜ւ, օ՜, հեռո՜ւ այս ունայնաշունչ
Տխուր դաշտերից, հանդարտ ու անկյանք.
Գրկի՛ր ինձ, անել գագաթների շունչ,
Սիրտըս բորբոքի՛ր, բարձրության բերկրանք։
Թող իմ աչքերը լույսից կուրանան,
Թող սիրտըս լցվի արևի բոցով.
Օ՜, երջանկություն անել բարձրության,
Լուսեղեն երկնի անեզրական ծո՜վ...

1907-1908
Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
String quartet - Wind
Элен Йолчян

String quartet - Wind

Вид на крепость Бжни
Вид на крепость Бжни
Играть онлайн